
ԻՐԱՎԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Երեք հասարակական կազմակերպություն` Քաղաքացիական հասարակության ինստիտուտը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Հայաստանի կոմիտեն եւ Քաղաքացիական նախաձեռնությունների ազատ ամբիոնը, մարզերի եւ Երեւանի գործընկերների հետ 2007 թվականին նախաձեռնել էին “Իրավական նախաձեռնություն” ծրագիրը, որը ենթադրում էր թեժ գծի առկայություն եւ իրավական շտապ օգնության ցուցաբերում բոլոր այն անձանց, ովքեր ունեին դրա կարիքը` ընտրող, վստահված անձ, ընտրական հանձնաժողովի անդամ, դիտորդ, նախագահի թեկնածու: Խորհրդարանի ընտրությունից հետո, քանի որ ընտրական գործընթացի ավարտի կապակցությամբ իրավական օգնության դիմումները դադարել են, ծրագիրը սառեցվել է: Սակայն նախագահի ընտրությանն այն վերականգնվել է, եւ թեեւ պետք է ավարտվեր մարտի 1-ին, սակայն շարունակվում է ցպահանջ, քանի որ իրավական օգնության դիմումները, հեռախոսազանգերը շարունակվում են: Այդ մասին մայիսի 7-ին կայացած ասուլիսի ընթացքում լրագրողներին են հայտնել “Իրավական նախաձեռնություն, ընտրություններ 2008” ծրագրի մասնակից կազմակերպությունների ղեկավարները: Նրանք ասում են, որ թեժ գծով օրական ստացվում է 2-6 հեռախոսազանգ եւ քաղաքացիները խնդրում են իրավական օգնություն ցուցաբերել իրենց ոտնահարված իրավունքը պաշտպանելու համար: “Զանգերը շարունակվեցին եւ ընտրություններից հետո, եւ իհարկե շատ ավելի բուռն կերպով մարտի դեպքերից հետո”, ասում է Արտակ Կիրակոսյանը` Քաղաքացիական հասարակության ինտիտուտի ղեկավարը: Նրա խոսքով, խնդիրը վերաբերում է հիմնականում իրավապահների գործողություններին: Ինչպես տեղեկացնում է ծրագրի իրավաբան Անի Ներսիսյանը, զանգերը վերաբերում են ոստիկանների կամայականություններին: Օրինակ, Գյումրիում, նրանք գնացել են ապօրինաբար կնքել են մի խանութ, դրա տիրոջն ասելով, թե չեն բացի, մինչեւ նրա թաքնված որդին չներկայանա ոստիկանություն: Խանութի տերը զանգահարել է իրենց եւ խնդրել օգնություն ցուցաբերել: Իրենք խորհուրդ են տվել տվյալ շրջանի ոստիկանապետին դիմում գրել: Քաղաքացին այդպես էլ արել է, սակայն դիմումը չեն ընդունել, բայց հետո ոստիկանները եկել են եւ ապօրինի կնքած խանութը նորից բացել են, թեեւ սպառնալով, թե խանութի տիրոջ տղային հայտնաբերելուց հետո թող նա չփոշմանի: Ոստիկանական կամայականության մեկ այլ դեպք եղել է Երեւանում, երբ քաղաքացուն տանից ոստիկանները բերման են ենթարկել եւ մոտ երկու օր անհայտ են պահել նրա գտնվելու վայրը: հարազատներն ու ընտանիքը ապարդյուն փնտրելուց հետո դիմել են “Իրավական նախաձեռնություններ”-ին: Երկու օր անց պարզվել է, որ քաղաքացին դատախազությունում է եւ հարցաքննվում է: Հետո նա զանգահարել է տուն եւ ասել, թե փաստաբան է ցանկանում: Հարազատներն ասել են, թե նա ճնշված էր խոսում: Երբ “Իրավական նախաձեռնությունների” փաստաբանը գնացել է, քննիչի հետ երկար բանավեճից հետո մտել է այդ քաղաքացու մոտ, նա ասել է, թե չի ցանկանում փաստաբան ունենալ: Մինչդեռ մինչեւ այդ հարազատներն ասել էին, թե նա ունի փաստաբան ունենալու ցանկություն, նշում է “Իրավական նախաձեռնությունների” իրավաբան Անի Ներսիսյանը, ասելով, թե գուցե քաղաքացին ճնշման տակ է հրաժարվել փաստաբանից: Իրավաբանը ասում է նաեւ, որ օրինակ դեպքեր կան, երբ ոստիկանները ապրիլի 24-ի երթի մասնակիցների տներն են այցելել եւ նրանց սպառնացել են այսուհետ որեւէ երթի չմասնակցել եւ մտածել, որ ասենք երեխաներ, կամ թոռներ ունեն: Արտակ Կիրակոսյանն ասում է, որ քաղաքացիներից շատերը կարծում են, որ եթե հրաժարվում են իրենց օրինական իրավունքը հետեւողական պաշտպանելուց եւ հնազանդվում են իրավապահներին, ապա թեթեւացնում են իրենց վիճակը: Արտակ Կիրակոսյանի խոսքով, դա սխալ է: “Իրավական նախաձեռնությունների” ներկայացուցիչները ասում են, որ խնդիր կա նաեւ քաղաքացիների իրավագիտակցության բարձրացման հետ կապված, քանի որ շատ հաճախ մարդիկ նաեւ թղթեր են ստորագրում ոստիկանությունում, առանց նայելու, թե ինչ է գրված այդ թղթերի վրա: Արտակ Կիրակոսյանն ասում է, որ “Իրավական նախաձեռնությունների” նպատակը միայն մարտի իրադարձությունների հետ կապված իրավունքի ոտնահարումներից քաղաքացիներին պաշտպանելը չէ, այլ նաեւ այլ բնույթի ոտնահարումների դեպքում իրավական օգնություն ցույց տալը: “Իրավական նախաձեռնություններ, ընտրություններ 2008” ծրագիրը իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ, իսկ աջակցության ծավալը, ինչպես տեղեկացնում է Արտակ Կիրակոսյանը, կազմում է մոտ 60 հազար դոլար:
ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԵՎ ՄԱՄԵԴՅԱՐՈՎԻ ՀԵՏ
ԵԽ Նախարարների կոմիտեի 118-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Ստրասբուրգում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նախնական պայմանավովածության համաձայն մայիսի 6-ին ԵԽ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչությունում ...ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ ԵՆ ՈՍԿՈՒ ՍՐԱՀԻ 16 ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐ
ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղարը տեղեկացնում է, թե Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում հարցաքննվում են տարբեր մարդիկ՝ վկայի, տուժողի, կասկածյալի եւ մեղադրյալի ...ՉԿԱ ԱՅԴՊԻՍԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
4ՀՀ արդարադատության նախարարի մամուլի քարտուղարը տարածել է հաղորդագրություն, որում ասվում է հետեւյալը. «Ժիրայր Սեֆիլյանի և Վարդան Մալխասյանի զորակցության կոմիտե անվան տակ տարածվել է տեղեկատվություն, համաձայն ...ԴԵ ԹՈՂ ԱԶՆՎՈՐԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵՆ, ՈՐ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ ԷՐ ԽԱՆԳԱՐՈՒՄ
Նոր վարչապետ Տիգրան Սարգսյանը մի քանի օր առաջ ասում էր, թե եթե կառավարությունը ազնիվ լինի ժողովրդի հետ, ապա ժողովուրդը կհասկանա գնաճը եւ այն չի դառնա կառավարության հանդեպ անվստահության լրացուցիչ պատճառ: ...ՀԱՎԱՍՏԻԱՑՈՒՄՆԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻՆ
Մայիսի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Ստրասբուրգում հանդիպումներ ունեցավ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի, այնուհետեւ ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լուիս Մարիա դե Պուչի հետ: ...ԶՎԱՐԹՆՈՑ ԳՅՈՒՂՈՒՄ ՀՐԴԵՀԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԿԱՆ ԶՈՀԵՐ
Մայիսի 7-ին, ժամը 02.53-ին հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Զվարթնոց գյուղում: Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.46-ին, մարվել` 03.59-ին: Այս մասին տեղեկացնում են Փրկարար ...ԿԱՆԱՅՔ ԷԼԻՏԱՅԻ ՄԱՍԻՆ
Մամուլի Ազգային ակումբը ԱՄՆ միջազգային գործերի ազգային ժողովրդավարության ինստիտուտի աջակցությամբ շարունակում է քաղաքական քննարկումների թեման, որ վերաբերում է հայաստանյան քաղաքական մշակույթին: Մայիսի 7-ին ...ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՄԻՋՆՈՐԴԵԼ Է ՄԱՍՆԱԿՑԵԼ ՆԻՍՏԻՆ
Նոր ժամանակներ կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի շահերի պաշտպան Հարություն Բաղդասարյանը ապրիլի 30-ին դիմել էր Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան` Արամ Կարապետյանի նկատմամբ ...ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԿԼՍԻ ՌԱԴԻՈ ՀԱՅԻ ԴԻՄՈՒՄԸ
Մայիսի 13-ին ժամը 11-ին ՀՀ Սահմանադրական դատարանը լսելու է Ռադիո Հայ ռադիոկայանի դիմումը, որով ռադիոկայանը վիճարկում է “Հեռուստատեսության և ռադիոյի մասին ” ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 3-րդ մասի համապատասխանությունը ...ԻՐԱՎԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Երեք հասարակական կազմակերպություն` Քաղաքացիական հասարակության ինստիտուտը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Հայաստանի կոմիտեն եւ Քաղաքացիական նախաձեռնությունների ազատ ամբիոնը, մարզերի եւ Երեւանի գործընկերների ...ՆՈՐ ՎԱՐՈՒՅԹ, ԱՅՍ ԱՆԳԱՄ ԱՐՄԵՆՏԵԼԻ ԽՆԴՐՈՎ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը վարույթ է հարուցել ինտերնետ ծառայություններ մատուցող «Վեբ» եւ «Արմինկո» ընկերությունների դիմումների հիման վրա: «Վեբ» եւ «Արմինկո» ընկերությունները ...ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է
Հայաստանի պահպանողական կուսակցությունը տարածել է հաղորդագրություն, որում ասվում է հետեւյալը. «Ներկայում ընդհատակից գործող Պահպանողական կուսակցության նախագահ Միքայէլ Հայրապետեանի կինը` ուսուցչուհի Սյուզաննա ...ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՆԻՔԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԱՌԻԹՈՎ
Մայիսի 7-ին համատեղ հայտարարություն են տարածել Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը, ով գտնվում է ընդհատակում, եւ Երիտասարդ պահպանողականների միության պատվավոր նախագահ Թաթուլ Մկրտչյանը: ...ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ՄՇՏԱՊԵՍ ԲՆԱԿՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
2007 թվականին եւ 2008 թվականի առաջին չորս ամիսներին Հայաստան է վերադարձել նախկինում մեր երկրից հեռացած եւ արտասահմանում մշտական բնակություն հաստատած 79 ընտանիք: Ինչպես տեղեկացնում է ԱՌԿԱ-ն, այդ մասին ...ԱՐՄԵՆ ՄՈՎՍԵՍՅԱՆԻՆ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ ԵՆ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ
Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղարը տեղեկացրել է, որ մայիսի 7-ին Երևանի քրեական դատարանը, արագացված դատաքննության կարգով քննելով քրեական գործը, Արմեն Նիկոլի Մովսիսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի ...ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆՆ ԻՐ ՏԱՐԱԿՈՒՍԱՆՔՆ Է ՀԱՅՏՆԵԼ ՊԻՏԵՐ ՍԵՄՆԵԲԻԻՆ
Ազգային Ժողովի հասարակայնության հետ կապերի վարչությունը մայիսի 7-ին տեղեկացնում է, որ այդ օրը խորհրդարանի նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունել է Եվրամիության Հարավային Կովկասի հատուկ ներկայացուցիչ Պիտեր ...
ԱՄԵՐԻԿԱՑԻ ՓՈՐՁԱԳԵՏԸ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԲԱՑԵԼ Է ՍԻՐՏԸ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻ ԱՌՋԵՎ
ԳՈՐԾԻ ԿԱՐՈՏ ԽՈՍՔԵՐ
ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԼՂՀ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ՈՒ ԹՈՒՐՔԻԱՆ ԲՆԱԿԱՆ ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐ` ԸՆԴԴԵՄ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԱԶԳԱՅԻՆ ՇԱՀԵՐԻ
ՉԿԱ ԱՅԴՊԻՍԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՓԱՍՏԱԲԱՆԸ ԴԻՄԵԼ Է ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆ

ՈՉՆՉԱՆՈՒՄ Է ԵՎՍ ՄԵԿ ԶԲՈՍԱՅԳԻ

«ՊԱՏՈՅԻ ԱՅԳԻՆ» ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԿՎԵՐԱՆՎԱՆՎԻ, ՀԱՎԱՆԱԲԱՐ, «ՆՈՐ ՍԱՐԱՏԱԿԻ»
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԸՆԹԱՑՈՂ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՎԱՐՏՎԻ ԺԱՄԱՆԱԿԻՆ
ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՂՂՈՒՄ Է ՄՏՑՆՈՒՄ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ
ԳԱՅԼԵՐԻ ՀԱՐՁԱԿՈՒՄ

ԳԱԼԱ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ
ՄՆԱՑԵԼ Է ԱՄԵՆԻՑ ՔԻՉԸ` ԱՆՑՆԵԼ ԳՈՐԾԻ
ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ
- 951 Ծնվեց հայ բանաստեղծ, փիլիսոփա, երաժիշտ Գրիգոր Նարեկացին: (Վախճ. 1003թ.-ին):
- 1866 Կ. Պոլսի Գուլե-գափու թաղամասում հիմնադրվեց ֆրանկմասոնական «Սեր» գաղտնի ընկերությունը, որի անդամներն էին Մ. Մամուրյանը, Հ. Սվաճյանը, Ս. Թագվորյանը և
- 1928 Երևանում վախճանվեց ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ականավոր կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանը:
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

