
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԿԼՍԻ ՌԱԴԻՈ ՀԱՅԻ ԴԻՄՈՒՄԸ
Մայիսի 13-ին ժամը 11-ին ՀՀ Սահմանադրական դատարանը լսելու է Ռադիո Հայ ռադիոկայանի դիմումը, որով ռադիոկայանը վիճարկում է “Հեռուստատեսության և ռադիոյի մասին ” ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 3-րդ մասի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության մի շարք հոդվածներին: Նշված օրենքի հոդվածն ասում է, որ “հեռարձակման հաճախությունն օգտագործելու համար արտոնագրատերը (ռադիո և հեռուստաընկերությունները) մուծում է եթերավճար, որի չափը հաշվարկվում է` ելնելով միայն հաճախության համար անհրաժեշտ ծախսերից”: Օրենքի նշված մասի հակասությունը Սահմանադրության հետ ի հայտ է եկել նրա կիրառման պրակտիկայի արդյունքում, երբ ՀՀ Կառավարությունը իր 2006թ. հուլիսի 6-ի թիվ 946-Ն որոշմամբ հեռարձակման հաճախությունն օգտագործելու համար տարեկան եթերավճարի չափի հաշվարկման եւ հաստատման լիազորությունը վերապահեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությանը, որն էլ իր հերթին հանձնարարեց իր ենթակայության տակ գտնվող “Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն” ՊՈԱԿ-ին իրականացնել վարձավճարների գանձումը: Ռադիո Հայն իր վեց գործընկեր ռաիդոկայանների հետ մեկտեղ անցյալ տարվա ընթացքում բոլոր դատական ատյաններում փորձել է ապացուցել, որ կառավարությունը և վերջինիս որոշման հիման վրա` ՀՀ կապի նախարարը իրավասու չէին սահմանելու հեռարձակման հաճախությունն օգտագործելու համար տարեկան եթերավճարի չափը: ՀՀ տնտեսական դատարանը իր 11.05.2007թ. վճռով մերժեց ռադիոընկերությունների դիմումը` հիմնվելով նույն “Հեռուստատեսության և ռադիոյի մասին” ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի վրա, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը 26.06.2007թ որոշմամբ վերադարձրեց ռադիոկայանների բողոքը: Հաշվի առնելով, որ սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, ինչպես նաև այն, որ տնտեսական դատարանի վճռի համար հիմք ծառայած “Հեռուստատեսության և ռադիոյի մասին” ՀՀ օրենքի 53-րդ հոդվածը չի համապատասխանում ՀՀ Սահմանդրությանը և Հայաստանի միջազգային պարտավորություններին, Ռադիո Հայը 2007թ. Դեկտեմբերին դիմել է ՀՀ Սահմանադրկան դատարան: Ռադիո Հայ ռադիոկայանը գտնում է, որ “Հեռուստատեսության և ռադիոյի մասին” ՀՀ օրենքի նշված դրույթը հնարավորություն է տվել Կառավարությանը կամայականորեն սահմանել եթերավճարի չափը և կարգը: Բանն այն է, որ օրենքով իրոք սահմանված է տարեկան եթերավճար մուծելու պարտականրությունը, սակայն օրենքով չի սահմանված այդ եթերավճարի չափը եւ վճարման կարգը: Ըստ օրենքի եթերավճարի չափը “հաշվարկվում է` ելնելով անհրաժեշտ ծախսերից”: Սակայն օրենքը չի նախատեսում, թե ով է կատարում այդ հաշվարկը, ինչ է հասկացվում հաճախության սպասարկման տակ և ով է այդ սպասարկումը կատարում: Հոդվածի անորոշ շարադրանքը վճարի չափի հայեցողության անսահմանափակ հնարավորություն է տալիս այն մարմնին, որը սահմանելու է վճարի չափը: Օրենքում առկա ձևակերպումը որևէ կերպ չի սահմանափակում վճարի չափի մեծությունը, ինչը հակասում է “օրենք” բառի վերաբերյալ Եվրոպական դատարանի մեկնաբանությանը, այն է` որևէ պետական նորմ “չի կարող համարվել օրենք, եթե այն չի համապատըասխանում իրավական որոշակիության սկզբունքին, այսինքն` չի ձևակերպված բավարար հստակությամբ”: Ավելին, Ռադիո Հայը գտնում է, որ “Հեռուստատեսության և ռադիոյի մասին” ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 3-րդ մասը հակասում է ՀՀ Սահմանադրության մի շարք հոդվածների: Սահմանադրության 45-րդ հոդվածը հստակ ասում է հետեւյալը` “Յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով եւ չափով մուծել հարկեր, տուրքեր, կատարել պարտադիր այլ վճարումներ”, այնինչ վիճարկվող հոդվածը թեեւ սահմանում է ինքնին պարտադիր վճարի տեսակը, սակայն չի սահմանում ոչ միայն չափը, այլեւ վճարման կարգը: Հետեւաբար եթերավճարը չի կարող համարվել “օրենքով սահմանված”: ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասում ասված է, որ “պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են սահմանադրությամբ կամ օրենքներով”, այնինչ` վիճարկվող օրենքի հոդվածից չի երևում, թե որ պետական մարմինը կամ պաշտոնատար անձն է իրավասու սահմանել տարեկան եթերավճարի չափը: Սա նշանակում է, որ օրենքը թույլ է տալիս, որ ՀՀ պետական մարմիններից կամ պաշտոնատար անձանցից ցանկացած մեկը որոշի հեռուտատեսությունների կամ ռադիոընկերությունների կողմից վճարվող եթերավճարի տարեկան գումարը, այսինքն` կատարի այնպիսի գործողություն, որի համար Սահմանադրությամբ կամ օրենքներով լիազորված չէ: “Հեռուստատեսության և ռադիոյի մասին” ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 3-րդ մասը հակասում է նաև ՀՀ Սահմանադրության 27-րդ և 43-րդ հոդվածներին: Առաջինը սահմանում է, որ Հայաստանում “Լրատվամիջոցների և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է”, իսկ երկրորդը` սահմանում է, որ լրատվամիջոցների իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության, հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման, հանրության առողջության ու բարոյականության, այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների, պատվի և բարի համբավի պաշտպանության համար”: Ակնհայտ է, որ “Հեռուստատեսության և ռադիոյի մասին” ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսած եթերավճարը չի ծառայում նշված նպատակներից և ոչ մեկին, հետեւաբար կարելի է մեկնաբանել որպես հեռարձակող լրատվամիջոցների գործունեության անհիմն սահմանափակում: Քանի որ Ռադիո Հայ ռադիոկայանի` ՍԴ ներկայացված դիմումի առարկան անմիջականորեն առնչվում է անխտիր բոլոր հեռարձակող լրատվամիջոցների օրինական շահերին, ինչպես նաեւ Հայաստանում լրատվամիջոցների դաշտի այնպիսի կարգավորմանը, որն անհարկի չի սահմանափակում լրատվամիջոցների գործունեությունը, Ռադիո Հայն այս խնդրի վրա է հրավիրում իր բոլոր գործընկերների, լրագրողական մասնագիտական կազմակերպությունների, պետական եւ հանրային կառույցների, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների ուշադրությունը: Տեղեկացնենք, որ Ռադիո Հայ ռադիոկայանը նույն խնդրի շուրջ նախանական գանգատ է ուղարկել նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որը գրանցվել է քարտուղարությունում եւ կազմվել է համապատասխան գործ:
ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԵՎ ՄԱՄԵԴՅԱՐՈՎԻ ՀԵՏ
ԵԽ Նախարարների կոմիտեի 118-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Ստրասբուրգում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նախնական պայմանավովածության համաձայն մայիսի 6-ին ԵԽ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչությունում ...ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ ԵՆ ՈՍԿՈՒ ՍՐԱՀԻ 16 ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐ
ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղարը տեղեկացնում է, թե Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում հարցաքննվում են տարբեր մարդիկ՝ վկայի, տուժողի, կասկածյալի եւ մեղադրյալի ...ՉԿԱ ԱՅԴՊԻՍԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
4ՀՀ արդարադատության նախարարի մամուլի քարտուղարը տարածել է հաղորդագրություն, որում ասվում է հետեւյալը. «Ժիրայր Սեֆիլյանի և Վարդան Մալխասյանի զորակցության կոմիտե անվան տակ տարածվել է տեղեկատվություն, համաձայն ...ԴԵ ԹՈՂ ԱԶՆՎՈՐԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵՆ, ՈՐ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ ԷՐ ԽԱՆԳԱՐՈՒՄ
Նոր վարչապետ Տիգրան Սարգսյանը մի քանի օր առաջ ասում էր, թե եթե կառավարությունը ազնիվ լինի ժողովրդի հետ, ապա ժողովուրդը կհասկանա գնաճը եւ այն չի դառնա կառավարության հանդեպ անվստահության լրացուցիչ պատճառ: ...ՀԱՎԱՍՏԻԱՑՈՒՄՆԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻՆ
Մայիսի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Ստրասբուրգում հանդիպումներ ունեցավ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի, այնուհետեւ ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լուիս Մարիա դե Պուչի հետ: ...ԶՎԱՐԹՆՈՑ ԳՅՈՒՂՈՒՄ ՀՐԴԵՀԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԿԱՆ ԶՈՀԵՐ
Մայիսի 7-ին, ժամը 02.53-ին հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Զվարթնոց գյուղում: Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.46-ին, մարվել` 03.59-ին: Այս մասին տեղեկացնում են Փրկարար ...ԿԱՆԱՅՔ ԷԼԻՏԱՅԻ ՄԱՍԻՆ
Մամուլի Ազգային ակումբը ԱՄՆ միջազգային գործերի ազգային ժողովրդավարության ինստիտուտի աջակցությամբ շարունակում է քաղաքական քննարկումների թեման, որ վերաբերում է հայաստանյան քաղաքական մշակույթին: Մայիսի 7-ին ...ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՄԻՋՆՈՐԴԵԼ Է ՄԱՍՆԱԿՑԵԼ ՆԻՍՏԻՆ
Նոր ժամանակներ կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի շահերի պաշտպան Հարություն Բաղդասարյանը ապրիլի 30-ին դիմել էր Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան` Արամ Կարապետյանի նկատմամբ ...ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԿԼՍԻ ՌԱԴԻՈ ՀԱՅԻ ԴԻՄՈՒՄԸ
Մայիսի 13-ին ժամը 11-ին ՀՀ Սահմանադրական դատարանը լսելու է Ռադիո Հայ ռադիոկայանի դիմումը, որով ռադիոկայանը վիճարկում է “Հեռուստատեսության և ռադիոյի մասին ” ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 3-րդ մասի համապատասխանությունը ...ԻՐԱՎԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Երեք հասարակական կազմակերպություն` Քաղաքացիական հասարակության ինստիտուտը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Հայաստանի կոմիտեն եւ Քաղաքացիական նախաձեռնությունների ազատ ամբիոնը, մարզերի եւ Երեւանի գործընկերների ...ՆՈՐ ՎԱՐՈՒՅԹ, ԱՅՍ ԱՆԳԱՄ ԱՐՄԵՆՏԵԼԻ ԽՆԴՐՈՎ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը վարույթ է հարուցել ինտերնետ ծառայություններ մատուցող «Վեբ» եւ «Արմինկո» ընկերությունների դիմումների հիման վրա: «Վեբ» եւ «Արմինկո» ընկերությունները ...ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է
Հայաստանի պահպանողական կուսակցությունը տարածել է հաղորդագրություն, որում ասվում է հետեւյալը. «Ներկայում ընդհատակից գործող Պահպանողական կուսակցության նախագահ Միքայէլ Հայրապետեանի կինը` ուսուցչուհի Սյուզաննա ...ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՆԻՔԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԱՌԻԹՈՎ
Մայիսի 7-ին համատեղ հայտարարություն են տարածել Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը, ով գտնվում է ընդհատակում, եւ Երիտասարդ պահպանողականների միության պատվավոր նախագահ Թաթուլ Մկրտչյանը: ...ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ՄՇՏԱՊԵՍ ԲՆԱԿՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
2007 թվականին եւ 2008 թվականի առաջին չորս ամիսներին Հայաստան է վերադարձել նախկինում մեր երկրից հեռացած եւ արտասահմանում մշտական բնակություն հաստատած 79 ընտանիք: Ինչպես տեղեկացնում է ԱՌԿԱ-ն, այդ մասին ...ԱՐՄԵՆ ՄՈՎՍԵՍՅԱՆԻՆ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ ԵՆ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ
Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղարը տեղեկացրել է, որ մայիսի 7-ին Երևանի քրեական դատարանը, արագացված դատաքննության կարգով քննելով քրեական գործը, Արմեն Նիկոլի Մովսիսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի ...ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆՆ ԻՐ ՏԱՐԱԿՈՒՍԱՆՔՆ Է ՀԱՅՏՆԵԼ ՊԻՏԵՐ ՍԵՄՆԵԲԻԻՆ
Ազգային Ժողովի հասարակայնության հետ կապերի վարչությունը մայիսի 7-ին տեղեկացնում է, որ այդ օրը խորհրդարանի նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունել է Եվրամիության Հարավային Կովկասի հատուկ ներկայացուցիչ Պիտեր ...
ՉԿԱ ԱՅԴՊԻՍԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՓԱՍՏԱԲԱՆԸ ԴԻՄԵԼ Է ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆ

ՈՉՆՉԱՆՈՒՄ Է ԵՎՍ ՄԵԿ ԶԲՈՍԱՅԳԻ

«ՊԱՏՈՅԻ ԱՅԳԻՆ» ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԿՎԵՐԱՆՎԱՆՎԻ, ՀԱՎԱՆԱԲԱՐ, «ՆՈՐ ՍԱՐԱՏԱԿԻ»
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԸՆԹԱՑՈՂ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՎԱՐՏՎԻ ԺԱՄԱՆԱԿԻՆ
ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՂՂՈՒՄ Է ՄՏՑՆՈՒՄ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ
ԳԱՅԼԵՐԻ ՀԱՐՁԱԿՈՒՄ

ԳԱԼԱ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ
ՄՆԱՑԵԼ Է ԱՄԵՆԻՑ ՔԻՉԸ` ԱՆՑՆԵԼ ԳՈՐԾԻ
ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ
- 951 Ծնվեց հայ բանաստեղծ, փիլիսոփա, երաժիշտ Գրիգոր Նարեկացին: (Վախճ. 1003թ.-ին):
- 1866 Կ. Պոլսի Գուլե-գափու թաղամասում հիմնադրվեց ֆրանկմասոնական «Սեր» գաղտնի ընկերությունը, որի անդամներն էին Մ. Մամուրյանը, Հ. Սվաճյանը, Ս. Թագվորյանը և
- 1928 Երևանում վախճանվեց ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ականավոր կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

