
ՀԱՎԱՍՏԻԱՑՈՒՄՆԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻՆ
- Մայիսի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Ստրասբուրգում հանդիպումներ ունեցավ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի, այնուհետեւ ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լուիս Մարիա դե Պուչի հետ: Հանդիպումների ժամանակ երկուստեք գոհունակություն հայտնվեց Եվրոպայի խորհուրդ-Հայաստան սերտ համագործակցության կապակցությամբ, մասնավորապես ԵԽ կողմից իրականցվող համագործակցության գործողությունների աջակցության ծրագրերի շրջանակներում, կարեւորեց հատկապես այս փուլում շահագրգիռ երկխոսությունը Հայաստանում ժողովրդավարության խորացման եւ օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ: Այդ կապակցությամբ ՀՀ ԱԳ նախարարը դրվատեց մասնավորապես ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության եւ ԵԽԽՎ համագործակցությունը, որը վերջերս դրսեւորվեց ԵԽԽՎ գարնանային նստաշրջանին Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների գործունեության վերաբերյալ քննարկման ընթացքում£ ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ այս կապակցությամբ ընդունված բանաձեւի դրույթները գտնվում են ՀՀ իշխանությունների ուշադրության կենտրոնում: Է. Նալբանդյանը զրուցակիցներին տեղեկացրեց, որ ՀՀ նախագահի կարգադրությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ ԵԽԽՎ 1609 բանաձեւում ամփոփված առաջարկությունների իրագործման համակարգման նպատակով: Խմբին հանձնարարված է կարճ ժամանակում առաջարկություններ ներկայացնել առաջիկա քայլերի մասին£ ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ Հայաստանի քաղաքական կոալիցիան արդեն հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ պատրաստակամություն է հայտնում հետեւողականորեն իրագործելու նախընտրական ծրագրերում, կոալիցիոն համաձայնագրում, կառավարության գործունեության ծրագրում եւ ԵԽԽՎ թիվ 1609 բանաձեւում ամրագրված խնդիրների լուծմանն ուղղված բարեփոխումները, որոնք, մասնավորապես, վերաբերում են քաղաքական համակարգում ընդդիմության գործունեության հնարավորությունների ընդլայնմանը, ընտրական գործընթացների նկատմամբ հանրության վստահության էական բարձրացմանը, խոսքի ազատության եւ զանգվածային լրատվամիջոցների գործունեության անկախության ամրապնդմանը, դատական համակարգի լիարժեք համապատասխանեցմանը եվրոպական չափանիշներին: Իրագործվելիք բարեփոխումները պետք է նպաստեն Հայաստանում կայուն ժողովրդավարական հաստատությունների զարգացմանը եւ օրենքի գերակայության ապահովմանը: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց, որ դրանք արվելու են ոչ միայն այն բանի համար, որ այդպես են թելադրում ԵԽ-ի առջեւ մեր ստանձնած պարտավորությունները կամ կամենում մեր բարեկամները, այլ որ դա Հայաստանի ժողովրդի գիտակցված ընտրությունն է: Նա տեղեկացրեց նաեւ, որ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի կարգադրությամբ խորհրդարանում այսօր նույնպես ստեղծվել է աշխատանքային խումբ` նախագահական ընտրությունների առնչությամբ ընտրական գործընթացների բարելավման վերաբերյալ միջազգային եւ մասնագիտական կազմակերպությունների առաջարկությունների ուսումնասիրման եւ Ընտրական օրենսգրքի ու ընտրական գործընթացների կատարելագործման համար Ազգային ժողովին առաջարկություններ ներկայացնելու նպատակով: Օրենսդրական գործընթացների բարելավման վերաբերյալ մշակած առաջարկությունները աշխատանքային խումբը պետք է ներկայացնի Ազգային ժողովի նախագահին մինչեւ հունիսի 20-ը: ԵԽ-Հայաստան համագործակցության հարցերը քննարկվեցին նաեւ նույն օրը կեսօրին Ագոյի խմբի անդամ-դեսպանների հետ աշխատանքային հանդիպման ժամանակ: ՀՀ ԱԳ նախարարը գոհունակություն հայտնեց Հայաստանում եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով օրենսդրական դաշտում բարեփոխումների իրականացման ողջ ընթացքում Հայաստան-ԵԽ սերտ համագործակցության վերաբերյալ, վերահաստատեց ՀՀ իշխանությունների պատրաստակամությունը ԵԽ առջեւ ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարման առումով եւ շնորհակալություն հայտնեց ցուցաբերած, մասնավորապես փորձագիտական աջակցության համար: Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

© Լրագիր
Վերջին լուրերը, Մայիս 07, 2008ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԵՎ ՄԱՄԵԴՅԱՐՈՎԻ ՀԵՏ
ԵԽ Նախարարների կոմիտեի 118-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Ստրասբուրգում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նախնական պայմանավովածության համաձայն մայիսի 6-ին ԵԽ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչությունում ...ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ ԵՆ ՈՍԿՈՒ ՍՐԱՀԻ 16 ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐ
ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղարը տեղեկացնում է, թե Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում հարցաքննվում են տարբեր մարդիկ՝ վկայի, տուժողի, կասկածյալի եւ մեղադրյալի ...ՉԿԱ ԱՅԴՊԻՍԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
4ՀՀ արդարադատության նախարարի մամուլի քարտուղարը տարածել է հաղորդագրություն, որում ասվում է հետեւյալը. «Ժիրայր Սեֆիլյանի և Վարդան Մալխասյանի զորակցության կոմիտե անվան տակ տարածվել է տեղեկատվություն, համաձայն ...ԴԵ ԹՈՂ ԱԶՆՎՈՐԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵՆ, ՈՐ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ ԷՐ ԽԱՆԳԱՐՈՒՄ
Նոր վարչապետ Տիգրան Սարգսյանը մի քանի օր առաջ ասում էր, թե եթե կառավարությունը ազնիվ լինի ժողովրդի հետ, ապա ժողովուրդը կհասկանա գնաճը եւ այն չի դառնա կառավարության հանդեպ անվստահության լրացուցիչ պատճառ: ...ՀԱՎԱՍՏԻԱՑՈՒՄՆԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻՆ
Մայիսի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Ստրասբուրգում հանդիպումներ ունեցավ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի, այնուհետեւ ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լուիս Մարիա դե Պուչի հետ: ...ԶՎԱՐԹՆՈՑ ԳՅՈՒՂՈՒՄ ՀՐԴԵՀԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԿԱՆ ԶՈՀԵՐ
Մայիսի 7-ին, ժամը 02.53-ին հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Զվարթնոց գյուղում: Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.46-ին, մարվել` 03.59-ին: Այս մասին տեղեկացնում են Փրկարար ...ԿԱՆԱՅՔ ԷԼԻՏԱՅԻ ՄԱՍԻՆ
Մամուլի Ազգային ակումբը ԱՄՆ միջազգային գործերի ազգային ժողովրդավարության ինստիտուտի աջակցությամբ շարունակում է քաղաքական քննարկումների թեման, որ վերաբերում է հայաստանյան քաղաքական մշակույթին: Մայիսի 7-ին ...ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՄԻՋՆՈՐԴԵԼ Է ՄԱՍՆԱԿՑԵԼ ՆԻՍՏԻՆ
Նոր ժամանակներ կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի շահերի պաշտպան Հարություն Բաղդասարյանը ապրիլի 30-ին դիմել էր Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան` Արամ Կարապետյանի նկատմամբ ...ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԿԼՍԻ ՌԱԴԻՈ ՀԱՅԻ ԴԻՄՈՒՄԸ
Մայիսի 13-ին ժամը 11-ին ՀՀ Սահմանադրական դատարանը լսելու է Ռադիո Հայ ռադիոկայանի դիմումը, որով ռադիոկայանը վիճարկում է “Հեռուստատեսության և ռադիոյի մասին ” ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 3-րդ մասի համապատասխանությունը ...ԻՐԱՎԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Երեք հասարակական կազմակերպություն` Քաղաքացիական հասարակության ինստիտուտը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Հայաստանի կոմիտեն եւ Քաղաքացիական նախաձեռնությունների ազատ ամբիոնը, մարզերի եւ Երեւանի գործընկերների ...ՆՈՐ ՎԱՐՈՒՅԹ, ԱՅՍ ԱՆԳԱՄ ԱՐՄԵՆՏԵԼԻ ԽՆԴՐՈՎ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը վարույթ է հարուցել ինտերնետ ծառայություններ մատուցող «Վեբ» եւ «Արմինկո» ընկերությունների դիմումների հիման վրա: «Վեբ» եւ «Արմինկո» ընկերությունները ...ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է
Հայաստանի պահպանողական կուսակցությունը տարածել է հաղորդագրություն, որում ասվում է հետեւյալը. «Ներկայում ընդհատակից գործող Պահպանողական կուսակցության նախագահ Միքայէլ Հայրապետեանի կինը` ուսուցչուհի Սյուզաննա ...ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՆԻՔԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԱՌԻԹՈՎ
Մայիսի 7-ին համատեղ հայտարարություն են տարածել Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը, ով գտնվում է ընդհատակում, եւ Երիտասարդ պահպանողականների միության պատվավոր նախագահ Թաթուլ Մկրտչյանը: ...ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ՄՇՏԱՊԵՍ ԲՆԱԿՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
2007 թվականին եւ 2008 թվականի առաջին չորս ամիսներին Հայաստան է վերադարձել նախկինում մեր երկրից հեռացած եւ արտասահմանում մշտական բնակություն հաստատած 79 ընտանիք: Ինչպես տեղեկացնում է ԱՌԿԱ-ն, այդ մասին ...ԱՐՄԵՆ ՄՈՎՍԵՍՅԱՆԻՆ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ ԵՆ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ
Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղարը տեղեկացրել է, որ մայիսի 7-ին Երևանի քրեական դատարանը, արագացված դատաքննության կարգով քննելով քրեական գործը, Արմեն Նիկոլի Մովսիսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի ...ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆՆ ԻՐ ՏԱՐԱԿՈՒՍԱՆՔՆ Է ՀԱՅՏՆԵԼ ՊԻՏԵՐ ՍԵՄՆԵԲԻԻՆ
Ազգային Ժողովի հասարակայնության հետ կապերի վարչությունը մայիսի 7-ին տեղեկացնում է, որ այդ օրը խորհրդարանի նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունել է Եվրամիության Հարավային Կովկասի հատուկ ներկայացուցիչ Պիտեր ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
© Լրագիր
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)ՉԿԱ ԱՅԴՊԻՍԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՓԱՍՏԱԲԱՆԸ ԴԻՄԵԼ Է ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆ

ՈՉՆՉԱՆՈՒՄ Է ԵՎՍ ՄԵԿ ԶԲՈՍԱՅԳԻ

«ՊԱՏՈՅԻ ԱՅԳԻՆ» ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԿՎԵՐԱՆՎԱՆՎԻ, ՀԱՎԱՆԱԲԱՐ, «ՆՈՐ ՍԱՐԱՏԱԿԻ»
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԸՆԹԱՑՈՂ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՎԱՐՏՎԻ ԺԱՄԱՆԱԿԻՆ
ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՂՂՈՒՄ Է ՄՏՑՆՈՒՄ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ
ԳԱՅԼԵՐԻ ՀԱՐՁԱԿՈՒՄ

ԳԱԼԱ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ
ՄՆԱՑԵԼ Է ԱՄԵՆԻՑ ՔԻՉԸ` ԱՆՑՆԵԼ ԳՈՐԾԻ
ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 951 Ծնվեց հայ բանաստեղծ, փիլիսոփա, երաժիշտ Գրիգոր Նարեկացին: (Վախճ. 1003թ.-ին):
- 1866 Կ. Պոլսի Գուլե-գափու թաղամասում հիմնադրվեց ֆրանկմասոնական «Սեր» գաղտնի ընկերությունը, որի անդամներն էին Մ. Մամուրյանը, Հ. Սվաճյանը, Ս. Թագվորյանը և
- 1928 Երևանում վախճանվեց ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ականավոր կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

