
ԵՐԲ ՀԱՑՆ ՈՒ ՏԵՍԱՐԱՆՆ ԷԼ ԱՐԴԵՆ ՉԵՆ ԼՈՒԾՈՒՄ ԽՆԴԻՐԸ
- Ժողովրդին հացով կամ տեսարանով կերակրելու մասին կառավարման սկզբունքը թեեւ շատ հին է, այդուամենայնիվ այն իր վրա չի կրում ժամանակի փոշին եւ պահպանել է իր իմաստային պարզությունը նույնիսկ այն կառավարման համակարգերի համար, որոնք հիմնված չեն գիտելիքի եւ ինտելեկտի վրա եւ նոր են միայն խոսում դրանց վրա հիմնվելու մասին, ինչպես օրինակ Հայաստանը: Հայաստանի այսպես կոչված նոր իշխանությունը կանգնած է հենց այդ դիլեմայի առաջ` հաց կամ տեսարաններ ժողովրդին: Այսինքն, կամ ժողովրդին հաց ես տալիս, որպեսզի զսպես նրա սոցիալական դժգոհությունը, կամ էլ եթե չես կարող հացով կերակրել ժողովրդին, ապա նրան շեղում ես տեսարաններով, որպեսզի նա կլանված հետեւի դրանց ու մոռանա հացի մասին, ինչպես երեխաները: Հացի խնդիրը ներկայիս իշխանությունը կարծես թե ունակ չէ լուծել: Հացը թանկանում է բառի բուն եւ պատկերավոր իմաստով, այսինքն ոչ միայն հացն է թանկացել նոր իշխանության ձեւավորման հետ մեկտեղ, այլ նաեւ մնացյալ ապրանքատեսակները, եւ այդ պրոցեսը դեռ շարունակվելու է, ինչը չի թաքցնում նույնիսկ իշխանությունը: Այդ խնդիրը սակայն այդուամենայնիվ հնարավոր կլիներ լուծել, եթե իշխանությունը կարողանար որոշակիորեն նեղել իր յուրային օլիգարխներին եւ օլիգարխակերպ պաշտոնյաներին: Սակայն դա թերեւս անլուծելի խնդիր է, որը հատուկ է բոլոր այն պետական կառավարման համակարգերին, որոնք ձեւավորվում են եւ գործում ոչ թե պետական օրենքի, այլ պայմանավորվածությունների հիման վրա: Բանն այն է, որ այդ պայմանավորվածությունների շրջանակում «նեղվել» հասկացությունը տեղ չունի: Այսինքն, թերեւս հենց այդ հասկացությունը բացառելու համար է, որ շրջանցվում է օրենքը, եւ համակարգը հիմնվում է պայմանավորվածությունների վրա: Հետեւաբար, համակարգի մասնակիցները նեղվում են «նեղվել» հասկացությունից: Մինչդեռ հացի խնդիրը լուծելու համար իշխանությունը ստիպված է նեղել յուրայիններին ոչ միայն հարկերով ու մաքսատուրքերով: Դրանք ընդամենը ֆիսկալ խնդիր են լուծում, ապահովելով բյուջեից վարձատրվող խավի բարեկեցությունը: Մինչդեռ Հայաստանի բնակչության գերակշիռ մեծամասնությունը բյուջեին տալիս է, բայց չի ստանում: Դա նշանակում է իշխանությունը պետք է յուրային օլիգարխներին եւ օլիգարխակերպ պաշտոնյաներին ստիպի, որ նրանք հարգեն աշխատանքային օրենսգրքի կանոնները, նորմալ վարձատրեն աշխատողներին, նաեւ ապահովի հավասար մրցակցային պայմաններ, որպեսզի յուրայինները չգրավեն տնտեսության բոլոր ոլորտները, մյուսներին թողնելով միայն տնտեսության ոսկորները: Թվում է, թե առաջիկայում, ելնելով այդ իրողությունից, հացի խնդիրը լուծելը վեր է լինելու իշխանության ուժից: Ներկայում, չունենալով հանրային վստահություն, իշխանությունը չի կարող ռիսկի դիմել եւ կորցնել նաեւ իր յուրայինների վստահությունը: Բայց այդ նույն խնդիրը առաջանում է նաեւ տեսարանների պարագայում: Ժողովրդին դրանցով կերակրելու համար էլ անհրաժեշտ է նեղություն տալ յուրայիններին, ընդ որում լավ նեղություն տալ, որովհետեւ ի տարբերություն իշխանության, հասարակության ինտելեկտն ու գիտելիքը բավարարում են հասկանալու համար, որ օրինակ Արաբկիրի կադաստրի ստորաբաժանման ինչ որ աշխատակիցների ձերբակալելն ու նրանց դեմ քրեական գործ հարուցելը ամենեւին չի նշանակում, որ իշխանությունը խիստ պայքար է սկսել կոռուպցիայի դեմ: Հասարակության գիտելիքն ու ինտելեկտը թույլ են տալիս ավելի լավ պատկերացնել Հանրապետության պետական կառավարման համակարգում կոռուպցիայի կառուցվածքը, եւ հասկանալ, որ եթե ստորաբաժանումներում կոռուպցիա կա, ապա դա ոչ թե պատճառ է, այլ ընդամենը հետեւանք: Հետեւանք այն իրողությունների, որ առկա են ավելի բարձր ատյաններում: Բայց հացի ու տեսարանների դիլեման, իշխանության համար իր գրեթե անլուծելիությամբ, մանրուք է այն խնդրի համեմատ, որ իշխանության համար առաջ է բերում մեր հասարակության, շատերի գնահատմամբ միգուցե փոքր, բայց բավական ակտիվ մի խավ, որի զգալի մասը կազմում են երիտասարդները: Խոսքը իրավունքի ու ազատության համար պայքար մղող խավի մասին է, որը ձեւավորվեց նախագահի ընտրությունից հետո եւ բյուրեղացավ մարտի 1-ի ողբերգությունից հետո: Խնդիրն իշխանության համար այն է, որ այդ խավը հաց եւ տեսարաններ չէ, որ ուզում է, այլ իրավունք եւ ազատություն: Այդ խավի համար հեղինակությունն իրավունքն է, իսկ հպարտությունը` ազատությունը, ինչն անհնար է դարձնում նրանց մեր ազգային քարոզչական խոհանոցի հիմնական բլյուդով` հերոսներով ու հերոսամարտերով, հազարամյա մշակույթով եւ միասնականությամբ, արտաքին թշնամիներով ու համաշխարհային դավադրությամբ կերակրելը, քանի որ ի տարբերություն իշխանության, այդ խավի ինտելեկտուալ եւ տեղեկատվական ռեսուրսը բավականացնում է այդ ամենի իրական արժեքը հասկանալու, եւ Հայաստան պետությանն ու քաղաքացիներին սպառնացող իրական եւ վիրտուալ վտանգները տարբերակելու համար: Ռեպրեսիվ մեխանիմզներով ձեւավորված յուրաքանչյուր իշխանության համար այդ խավի առկայությունը խնդիր է ինքնին, քանի որ ներկայացնում է այլընտրանք հացին ու տեսարաններին, մշտապես հիշեցնելով, որ կա իրավունք եւ ազատություն: Իսկ եթե հասարակության մի մասը առայժմ դա չնկատի էլ` կուշտ չլինելու պատճառով, միեւնույն է, կշտանալուց հետո անխուսափելիորեն ուշադրություն է դարձնելու դրան: Այսինքն, իրավունքի եւ ազատության համար պայքարի ալիքը զսպելու համար, իշխանությունը թերեւս պետք է հասարակությանը չկշտացնի հացով ու տեսարաններով, որպեսզի դրա պահանջարկը պահպանվի: Սակայն այդ դեպքում արդեն հասարակությունը պայքարում է հենց հացի կամ տեսարանների համար, իսկ պատմության փորձը ցույց է տալիս, որ հացի ու տեսարանի համար պայքարող հասարակությունն իշխանության համար շատ ավելի վտանգավոր է, քան իրավունքի ու ազատության համար պայքարող քաղաքացիները, քանի որ եթե երկրորդի դեպքում առաջնորդողը միտքն է, ապա առաջինի դեպքում թելադրողը բնազդն է: Դա հասկանալու համար երեւի թե պետք է որ բավարար լինի իշխանության անգամ ներկայիս ինտելեկտը: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

© Լրագիր
Վերջին լուրերը, Մայիս 05, 2008ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ
Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, թե Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Արթուր Բաղդասարյանին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար նշանակելու մասին: Սերժ Սարգսյանի մայիսի 4-ի մեկ ...ՀԱՅ-ԱՐԱԲԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԿԱՀԻՐԵՈՒՄ
Ապրիլի 29-ին Եգիպտոսի բարձրագույն կրթության նախարարի հովանավորությամբ Կահիրեի համալսարանում հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնում տեղի է ունեցել հայ-արաբական հարաբերություններին նվիրված միջազգային ...ՀԱՅԱՍՏԱՆՆ ԸՆՏՐՎԵԼ Է ՄԱԿ-Ի ՄԻ ՔԱՆԻ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԱՆԴԱՄ
Ապրիլի 29-ին ՏՆՏՍՈՑԽՈՐՀ-ի 2008թ. վերսկսված կազմակերպչական նիստի ընթացքում կայացած ընտրությունների արդյունքում Հայաստանն անդամակցել է ՄԱԿ-ի հետեւյալ կառույցներին. - Վիճակագրական հանձնաժողով, - Ծրագրման ...ԵՐԲ ՀԱՑՆ ՈՒ ՏԵՍԱՐԱՆՆ ԷԼ ԱՐԴԵՆ ՉԵՆ ԼՈՒԾՈՒՄ ԽՆԴԻՐԸ
Ժողովրդին հացով կամ տեսարանով կերակրելու մասին կառավարման սկզբունքը թեեւ շատ հին է, այդուամենայնիվ այն իր վրա չի կրում ժամանակի փոշին եւ պահպանել է իր իմաստային պարզությունը նույնիսկ այն կառավարման համակարգերի ...ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ ՎԵՐԱԴԱՐՁՎԵԼ Է
ԼՂՀ իշխանությունները նախօրեին Ադրբեջանին են հանձնել ադրբեջանական բանակի 19-ամյա զինծառայող Էյբատով Վյուսալ Շիրսուլթանին։ Ռազմագերու հանձնումը տեղ է ունեցել ժամը 14.25-ին ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի ...«ԲԱՌԵՐԻ ՀԵԳՈՒՄ» ԵՐԿՐՈՐԴ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ
1Հայաստանում ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորների կազմակերպած «Բառերի հեգում» երկրորդ ազգային մրցույթը տեղի ունեցավ մայիսի 3 -ին, Հրազդան քաղաքի թիվ 10 միջնակարգ դպրոցում։ Ամենամյա դարձած այս միջոցառմանն ...ԵՐԵՎԱՆՈՒՄ ԸՆԹԱՑՈՂ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՎԱՐՏՎԻ ԺԱՄԱՆԱԿԻՆ
Մայիսի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Երեւանի փոխքաղաքապետ Կարեն Դավթյանը եւս մեկ անգամ ներկայացրեց այսօր Երեւանում իրականացվող լայնածավալ շինարարական աշխատանքների վիճակը: Կարեն Դավթյանը կրկին ...ԻՆՉՊԵՍ ԵՆ ԼՈՒԾՎՈՒՄ ԲԻԶՆԵՍ-ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դադարեցրել է «Պարես Արմենիա» ընկերության դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը: «Ֆիլիպ Մորիս» ինթերնեյշնլի հայաստանյան դիստրիբյուտոր ...ԿՈԱԼԻՑԻԱՆ ԵՎ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ
Հայաստանի կառավարող քառակողմ կոալիցիան հանդես է եկել հայտարարությամբ, ուր նշում է, թե հետեւողականորեն իրականացվելու են բարեփոխումները, որ ուղղված են նախընտրական ծրագրերում, կոալիցիոն հուշագրում, կառավարության ...ԿՈՆՎԵՐՍԲԱՆԿԻ ԹԻՄԸ ՀԱՂԹԵԼ Է
Հայաստանի բանկերի եւ վարկային կազմակերպությունների միջեւ անցկացված մինի ֆուտբոլի սիրողական չորորդ մրցաշարի հաղթող է դարձել Կոնվերսբանկի թիմը, տեղեկացնում է բանկի մամուլի ծառայությունը: Մրցաշարի կիսաեզրափակիչում ...ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵԼ Է ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԲՈՂՈՔԸ
ՆԺԿ նախագահ, ներկայում ազատազրկված Արամ Կարապետյանը մայիսի 5-ին տարածել է հայտարարություն, որը վերաբերում է նույն օրը դատարանի կայացրած վճռին, ըստ որի մերժվել է Արամ Կարապետյանի բողոքը, որ եղել է Կարապետյանի ...ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԸ ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ Է ՀԱՑԱԴՈՒԼԸ
Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղարը տեղեկացնում է, թե Երևան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկում նախնական կալանքի տակ գտնվող, հացադուլ հայտարարած Հակոբ ...ՄԻ ԼՔԵՔ ՀԱՅՐԵՆԻՔԸ
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կենտրոնական Վարչությունը տարածել է հայտարարություն, որում ասվում է հետեւյալը. «Հայրենակիցներ. փետրվարի 19-ին գործող ռեժիմը հերթական անգամ կեղծեց ընտրությունները, ...ՔԱՀԱՆԱՅԱԿԱՆ ՁԵՌՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Մայիսի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ քահանայական ձեռնադրություն և օծում: Հինգ սարկավագներ ստացան քահանայական ձեռնադրություն և օծում, հայտնում ...ՊՈՉԱՄԲԱՐԸ ՀԱՆՁՆՎԵԼ Է ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ
«Դինո Գոլդ Մայնինգ Քամփնիե ընկերությունը հայտնում է, որ 2008 ապրիլի 25-ին շահագործման է հանձնվել Գեղանուշի պոչամբարը: “Նշենք, որ մինչ այդ իրականացվել են պոչամբարի նախնական փորձարկումներ, որոնց նպատակն ...ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԻՏԱԼԻԱՆ ԽՈՒՍԱՓՈՒՄ ԵՆ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԻՑ
2008 թվականի մայիսի 5-ին Հայաստանի ԱԳՆ-ում տեղի է ունեցել 2002թ. հունիսի 14-ին Հռոմում ստորագրված “Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Իտալիայի Հանրապետության կառավարության միջեւ եկամուտների եւ ...ՎԱՐՈՒՅԹԻՑ ԱԶԴՎԱԾՆԵՐԸ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից երեկ` մայիսի 4-ին, վարույթի հարուցումից հետո Հանձնաժողով են դիմել ավտոգազալցակայանների գործունեությամբ զբաղվող երկու տնտեսվարող սուբյեկտ, ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՎԱՉԵ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ
1Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, որ մայիսի 5-ին Սերժ Սարգսյանն ընդունել է սփյուռքահայ գործարար եւ բարերար Վաչե Մանուկյանին եւ Էյչ-Էս-Բի-Սի բանկի գործադիր տնօրենների խորհրդի անդամ Դեյվիդ Բադդին: ...ԼԱՎ Է ՈՒՇ, ՔԱՆ ԵՐԲԵՔ
Կառավարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ վարչապետ նշանակվելու կապակցությամբ Տիգրան Սարգսյանին են շնորհավորել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հուպ Սխեֆերը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը ...ՄԱՀԱՑԵԼ Է ԹԱԹԱ ՍԻՄՈՆՅԱՆԻ ՀԵՏ ԵՐԳՈՂԸ
ՌԻԱ-Նովոստին հաղորդում է, որ հանկարծամահ է եղել հայտնի երգիչ եւ երգահան Անատոլի Դնեպրովը: Ողբերգությունը տեղի է ունեցել Ռոստովի մարզի Կամենսկի շրջանում: Երգիրը մահացել է ավտոմեքենայի մեջ` Վոլգոգրադից ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՌՈՒՍ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԸ ԿՄԵԿՈՒՍԱՑՆԵՆ ՂԱՐԱԲԱՂԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ
ԻՆՉՊԵՍ ԱՐԱՐԱՏԻՆ ՆԵՏԱԾ ՔԱՐ
«ԵՍ ԱԿԱՆԱՏԵՍ ԵՄ ԱՐՅԱՆ ԼՃԱԿԻ»
ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԸ ԵՂԵԼ Է ԵՎ ԿՄՆԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԱԼԻ ԼԾԱԿ
ԻՆՉ ԵՂԱՎ ԴԱՆԻԼՈՎԻՉԻ ՆԱՄԱԿԸ
© Լրագիր
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)ՊԵՏՔ Է ՇՏԱՊ ՀՍՏԱԿԵՑՆԵԼ «ԴՐՍԻՑ ՏՂԱ» ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

ԿՐԿՆԱՊԱՏԿԵԼ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՕՐԱՊԱՀԻԿԸ

ՖՈՒՏՈՒՐԻՍՏԿԱՆ ՊԱՏՄՎԱԾՔ ՆԱԽԿԻՆ ՄԵԾ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ (ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ)
ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՓԱՍՏԱԲԱՆԸ ԴԻՄԵԼ Է ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆ

ՈՉՆՉԱՆՈՒՄ Է ԵՎՍ ՄԵԿ ԶԲՈՍԱՅԳԻ

«ՊԱՏՈՅԻ ԱՅԳԻՆ» ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԿՎԵՐԱՆՎԱՆՎԻ, ՀԱՎԱՆԱԲԱՐ, «ՆՈՐ ՍԱՐԱՏԱԿԻ»
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԸՆԹԱՑՈՂ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՎԱՐՏՎԻ ԺԱՄԱՆԱԿԻՆ
ԳԱՅԼԵՐԻ ՀԱՐՁԱԿՈՒՄ

ՆԱԽՆԱԿԱՆ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ Է 66 ՄԱՐԴ
ԳԱԼԱ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 0 Մամուլի օր
- 1877 Ռուսական զորքերը զորավար Լոռիս-Մելիքովի հրամանատարությամբ գրավեցին Արդահանը:
- 1892 Խրիմյան Հայրիկն ընտրվեց Ամենայն Հայոց Կաթողիկոս:
- 1912 Մահացավ Պարսկաստանի ազատագրական շարժման ղեկավարներից, դաշնակցական անվեհեր մարտիկ Եփրեմ Խանը: (Ծնվ. 1868թ.-ին):
- 1912 Լույս տեսավ բոլշևիկյան «Պրավդա» թերթի առաջին համարը:
- 1920 Ընկնում է Խատիսյանի կառավարությունը, կազմվում է արտակարգ լիազորություններով նոր կառավարություն Հ. Օհանջանյանի նախագահությամբ:
- 1920 Հայ հեղափոխական դաշնակցությունը Հայաստանի իշխանությանը ստանձնեց բոլշևիկյան և թուրք ադրբեջանական թշնամիների դեմ պայքարը: Կազմվեց Օհանջանյանի կառավարությունը, տապալվեց Խատիսյանի կառավարությունը:
- 1923 Լույս է տեսնում ՀԼԿԵՄ Կենտկոմի օրգան «Ավանգարդ» թերթի առաջին համարը:
- 1972 Վախճանվեց մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանը: (Ծնվ. 1880թ.-ին):
- 1999 Պորտուգալիան, Ինդոնեզիան և Միացյալ Ազգերը մտան Արևելյան Թիմոր խորհրդակցության անվտանգությանը վերաբերվող պայմանագրի և Արևելյան Թիմոր խոհրդակցության անմիջական քվեարկություն ձևավորմանը վերաբերող պայմանագրի մեջ: Այս պայմանագրերի որոշ տեսակետներ կարող են նշանակալի դեր խաղալ Արցախի ճգնաժամի լուծման հարցում:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

