
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՀՆԱՐԱՎՈ՞Ր Է
Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը նախընտրական եւ հետընտրական իրադարձությունների մեղքը փաստորեն դրել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի վրա: Համաժողովրդական երկրորդ կոնգրեսում հնչած իր ելույթում նա ասել է, որ Սերժ Սարգսյանն, իհարկե, կարող էր կանխել որոշ քայլեր, սակայն ընդհանուր առմամբ, նա չէր կարող ազդել Ռ. Քոչարյանի վրա: Այսպիսով, Լ. Տեր-Պետրոսյանը, թվում է, արձանագրել է Ռ. Քոչարյանի դարաշրջանի վերջը: Մի մարդու, որի մասին նրա պաշտոնը թողնելուց հետո քիչ բան է հայտնի, սակայն նրա ներկայությունն ակնհայտ երեւում է բոլոր քաղաքական գործընթացներում: Ռ. Քոչարյանի դարաշրջանի վրա վերջակետ, համենայնդեպս` ստորակետ դնելու մտադրության մասին հայտարարել է նաեւ նախագահ հռչակված Սերժ Սարգսյանը: Նա հայտարարել է, որ բարեփոխումներ կլինեն բոլոր ոլորտներում: Որպես գլխավոր բարեփոխիչ նա ընտրել է Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Տիգրան Սարգսյանին, որը քաջատեղյակ է տնտեսվարման եւ քաղաքականության արդի հոսանքներին: Դժվար է գուշակել, որքանով արդյունավետ կլինեն Տ. Սարգսյանի բարեփոխումները, սակայն անցյալի գնահատականը փաստորեն տրվել է` մինչ օրս իրականացված քաղաքականությունն այն չէր: Նույնիսկ խորհրդարանն է խոստովանել, որ արտաքին քաղաքականության մեջ, մասնավորապես` ղարաբաղյան կարգավորման գործում, Հայաստանի քաղաքականությունը պասիվ էր: Թե չէ խորհրդարանը նախագահին խորհուրդ չէր տա` «առավել նախաձեռնող քաղաքականություն վարել»: Այս ամենի համայնապատկերին կարելի է ենթադրել, որ ընդդիմությունը կարող է գնալ իշխանության հետ երկխոսության եւ նույնիսկ կոալիցիա մտնել: Իշխանություններին կարող է ստիպել նման քայլերի գնալ Եվրոպայի խորհրդի պատժամիջոցների վտանգը, իսկ ընդդիմությանը` կառավարման ղեկին հասնելու հնարավորությունը: Այդ տրամաբանության մեջ չի բացառվում, որ իշխանությունները կհամաձայնվեն արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման առաջարկին եւ կթույլատրեն ՀՀՇ մուտքը Ազգային ժողով: Հնարավոր է` Օրինաց երկրի տեղը, որն արդեն կատարել է իր առաքելությունը: Ամենայն հավանականությամբ, մինչեւ հունիս կհայտարարվի նաեւ համաներում` մարտի 1-ի գործով ձերբակալվածների համար: Եւ հայ հասարակայնությունը հետաքրքիր իրադարձությունների վկա կդառնա: Ընդդիմությունը կմտնի խորհրդարան, երկրում ինչ-որ բարեփոխումներ կսկսեն, նույնիսկ կբարելավվի իրավիճակը խոսքի ազատության ոլորտում, իսկ արեւմտյան վերլուծաբանները կբարձրացնեն Հայաստանի վարկանիշը: Սակայն անփոփոխ կմնա տնտեսության պետական կառավարման համակարգը, ինչպես նաեւ արտաքին եւ ներքին քաղաքականության սկզբունքները: Իրան-Հայաստան գազամուղն էլ կմնա Ռուսաստանի ձեռքին եւ կշարունակի չգործել: Այն մասին, որ բարեփոխումներն ուղղված չեն տնտեսության` պետական կառավարման համակարգի փոփոխությանը, վկայում են Տիգրան Սարգսյանի առաջին քայլերը: Նա կոշտացրել է առանց այն էլ կոշտ հարկային եւ մաքսային համակարգերը, մտածելով պետական բյուջեն լցնելու եւ «հակակոռուպցիոն պայքարի», այլ ոչ թե գործարարների մասին, որոնք այդ համակարգերի կոշտության զոհերն են: Վարչապետը չի հայտարարել տնտեսության մի փոքր ազատականացման մասին, որը միակ ձեւն է փոքր եւ միջին բիզնեսի զարգացման խթանման համար: Ավելին, նա շարունակում է գովել Կենտրոնական բանկի կողմից դոլարի «լողացող» համարժեքի սատարման քաղաքականությունը: Նա նշել է, որ այս մի քանի ամսվա մեջ գնաճը Հայաստանում ավելի ցածր է, քան հարեւան երկրներում: Սակայն նա մոռացել է ասել, որ գնաճը Հայաստանում սկսել է 1.5-2 տարի առաջ, երբ դոլարի համարժեքը հարեւան երկրներում բավական կայուն էր: Այսպես թե այնպես, վերջին ամիսներին Հայաստանում տեղի ունեցածը երկու հետեւանք ունեցավ` մեկը` վատ, մեկը` լավ: Վատն այն է, որ բոլորը բաժանվել են յուրայինի-օտարի` սեւ-սպիտակ երանգներով, իսկ լավը ազատ «ուսանողական» ոգու արթնացումն է, որն արդեն անհնար է կանգնեցնել: Եւ հենց այս երկրորդ հետեւանքից են վախենում եւ իշխանությունները, եւ ընդդիմությունը: Մնում է գուշակել միայն, թե որքանով խորն է մտած այսօրվա իշխանությունների մեջ «քոչարյանական» ոգին, որի «շնորhիվ» այդ ոգին երկար ժամանակ պահպանվել է: Եւ որքանով է մեծ նախկին նախագահի ազդեցությունը ներկայիս իշխանությունների վրա, նույնիսկ «երրորդ» երկրների միջոցով: ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ
ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ, ԿԱՄ ՀԱՆՈՒՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՒ ՀԱՅՐԵՆԻՔԻ
Քաղաքակիրթ աշխարհն արդեն վաղուց թևակոխել է պետության կառավարման լավագույն օրինակը՝ հիմք ընդունելով ժամանակակից մարդու էությունից բխող դրույթները և անվանել այն դեմոկրատիա։ Անշուշտ «քաղաքացի» հասկացությանը ...ՖՈՒՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ՊԱՏՄՎԱԾՔ ԲՆՈՒԹՅԱՆ ՓՈՔՐ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ
Բնության փոքր նախարարը հայելու առջեւ կանգնած ուղղեց փողկապը, դեմքին տվեց լուրջ արտահայտություն ու սկսեց վատ սերտած դասի տեմպով արտասանել. «Ուրանը բնության մեջ ռադիոակտիվ չէ եւ միայն մի թեթեւ կարող է ճառագայթել ...ՄԱՄՈՒԼԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿՈՒՄԲԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Մայիսի 3-ի`Մամուլի ազատության միջազգային օրվա առիթով 2008 թվականի մայիսի 3-ն է` Մամուլի ազատության միջազգային օրը: Մամուլի ազգային ակումբը շնորհավորում է մեր ողջ հասարակությանը և լրագրողներին այս կարևոր ...«ՊԱՏՈՅԻ ԱՅԳԻՆ» ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԿՎԵՐԱՆՎԱՆՎԻ, ՀԱՎԱՆԱԲԱՐ, «ՆՈՐ ՍԱՐԱՏԱԿԻ»
Արդեն բավական ժամանակ է, ինչ Գյումրիում շատ տարածված է «նոր ժամանակների» մի ասացվածք, թե «շուտով իրար տուն սամալյոտով պտի էրթանք՝ թե չէ գետնին ոտքդ ուր կդնես՝ կամ արդեն տված է, կամ էլ խոսք տված է: Մենք ...ԳԱՅԼԵՐԻ ՀԱՐՁԱԿՈՒՄ
1Ապրիլի 30-ին Շիրակի մարզի Վահրամաբերդ գուղից տեղեկություն է ստացվել, որ ժամը 17.30-ի սահմաններում Սրբի սար տարածքում գայլերը հարձակվել են ոչխարների հոտի վրա եւ հոշոտել չորս ոչխար: Այս մասին տեղեկացնում ...ՑՈՒՑՈՒՄ Է ՏՐՎԱԾ ՉՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԿՐԱԿՈՑՆԵՐԻՆ
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ հայ զինվորականներին հստակ ցուցում է տրված՝ չխատասխանել Ադրբեջանի կողմից անկանոն կրակոցներին, տեղեկացնում է Նովոստի-Արմենիա գործակալությունը։ ...Ի ՀԵՃՈՒԿՍ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ
Մարտի 1-ի իրադարձություններից հետո Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը մի քանի անգամ իր ասուլիսներում խոսեց այն մասին, որ այդ իրադարձությունները լուրջ վնաս են հասցրել երկրի տնտեսությանը, մասնավորապես ...ԳԱԶԱԼՑՄԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՔԱԳԾԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՎԱՐՈՒՅԹ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ
Այսօր տեղի է ունեցել Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի արտահերթ նիստ, որի ընթացքում վարույթ է հարուցվել սեղմված (բնական) գազի շուկայում նկատված հակամրցակցային համաձայնության ...ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ԿՈՐՑՐԵԼ ԷՐ ԶԳՈՆՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ լրագրողների խնդրանքով անդրադարձել է թիկունքի գծող փոխնախարար գեներալ Գուրգեն Մելքոնյանի ազատմանը: Նրա խոսքով, հիմնական պատճառն այն էր, որ Գուրգեն Մելքոնյանն ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՀՆԱՐԱՎՈ՞Ր Է
Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը նախընտրական եւ հետընտրական իրադարձությունների մեղքը փաստորեն դրել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի վրա: Համաժողովրդական երկրորդ կոնգրեսում հնչած իր ելույթում ...ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ՄԵԿՆՈՒՄ Է ՖՐԱՆՍԻԱ
Մայիսի 5-ին Ֆրանսիայի ԱԳ նախարար Բերնար Կուշների հրավերով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով կմեկնի Ֆրանսիա, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Այցի շրջանակներում նախարար Նալբանդյանը հանդիպում կունենա ...
ԴՐՎԱԳ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ
ԵԽԽՎ ՆԿԱՏԵԼ Է ՄԻԱՅՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԱՌԱՋԸՆԹԱՑ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՕՐԵՆՔԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐ ԵՆ ՏԵՍԵԼ
ԱՐՑԱԽՈՒՄ ԵՐԲԵՔ ԷԼ ԻՆՔՆԱՀՐԿԻԶՈՒՄԸ ՀԱՐԳԻ ՉԻ ԵՂԵԼ
ԻՆՉՈՎ Է ԱՎԱՐՏԵԼ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ
ՊԵՏՔ Է ՇՏԱՊ ՀՍՏԱԿԵՑՆԵԼ «ԴՐՍԻՑ ՏՂԱ» ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

ԿՐԿՆԱՊԱՏԿԵԼ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՕՐԱՊԱՀԻԿԸ

ՖՈՒՏՈՒՐԻՍՏԿԱՆ ՊԱՏՄՎԱԾՔ ՆԱԽԿԻՆ ՄԵԾ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ (ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ)
ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՓԱՍՏԱԲԱՆԸ ԴԻՄԵԼ Է ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆ

ՈՉՆՉԱՆՈՒՄ Է ԵՎՍ ՄԵԿ ԶԲՈՍԱՅԳԻ

«ՊԱՏՈՅԻ ԱՅԳԻՆ» ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԿՎԵՐԱՆՎԱՆՎԻ, ՀԱՎԱՆԱԲԱՐ, «ՆՈՐ ՍԱՐԱՏԱԿԻ»
ԳԱՅԼԵՐԻ ՀԱՐՁԱԿՈՒՄ

ՆԱԽՆԱԿԱՆ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ Է 66 ՄԱՐԴ
ԳԱԼԱ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ
ՄՆԱՑԵԼ Է ԱՄԵՆԻՑ ՔԻՉԸ` ԱՆՑՆԵԼ ԳՈՐԾԻ
- 1807 Կնքվում է Ֆինկենշտեյնի պայմանագիրը Ֆրանսիայի և Պարսկաստանի միջև, որն ուղղված էր Ռուսաստանի և Անգլիայի դեմ:
- 1833 Նոր Նախիջևանում ծնվեց նշանավոր հայագետ, արևելագետ Քերովբե Պատկանյանը: (Վախճ. 1889թ.-ին, Պետերբուրգում):
- 1913 Երևանում բացվեց հեռախոսային ցանցը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

