
«ՊԱՏՈՅԻ ԱՅԳԻՆ» ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԿՎԵՐԱՆՎԱՆՎԻ, ՀԱՎԱՆԱԲԱՐ, «ՆՈՐ ՍԱՐԱՏԱԿԻ»
Արդեն բավական ժամանակ է, ինչ Գյումրիում շատ տարածված է «նոր ժամանակների» մի ասացվածք, թե «շուտով իրար տուն սամալյոտով պտի էրթանք՝ թե չէ գետնին ոտքդ ուր կդնես՝ կամ արդեն տված է, կամ էլ խոսք տված է: Մենք չենք նպատակադրվել մեր այս հրապարակման մեջ կատարել ինչ-ինչ բացահայտւմներ վերջին տարիներին Գյւմրիում տարածքների ձեռքբերման օրինականության, կամ դրա բացակայության, կամ էլ խախտման վերաբերյալ: Գյումրիում, ինչպես եւ ամբողջ երկրում, այդ ամենը կարող է բացահայտվել միայն այն դեպքում, եթե համապատասխան ատյանները ցուցաբերեն ցանկություն, տեսնեն անհրաժեշտություն՝ բնակչությանը ներկայացնել այդ ամենի իրական պատկերը: Եվ ամենեւին էլ պարտադիր չէ, որ անպայման՝ բացասական: Ավելի պարզ ասած, եթե իշխանությունները քայլեր կատարեն երկրում օրինականության հաստատման ուղղությամբ: Դա, ինչպես ասում են, բարի ցանկությունների կարգով: Իսկ մենք մեր շարադրանքում կհիմնվենք զուտ այն տեղեկատվության վրա, որը մեզ է հասնում տեղական հեռուստաեթերից: Դատելով քաղաքապետարանի կողմից կատարած հողահատկացումների առավել աղմքահարույց դեպքերը լուսաբանող ռեպորտաժներից, գալիս ես այն եզրակացության, որ դրանց բոլորի իրականացման սխեման նույնն է: Երկրաշարժից հետո մի անօթեւան՝ որպես կանոն, ոչ ունեւոր ընտանիքը քաղաքի մի ինչ-որ մասում տնակ է դրել, սկսել այնտեղ ապրել: Անցած տարիների ընթացքում ինչքան որ կարողացել, բարեկարգել է տնակին կից տարածքը՝ հողը մշակել, այգի-բանջարանոց հիմնել: Սկզբից նույնիսկ չմտածելով էլ, որ այդ հողը օրինական ձեւով իրեն ամրագրված չէ: Հետո, երբ ունեւորների կողմից սկսվեց տարածքների ձեռքբերման չափազանց ակտիվ գործընթացը, այդ տարածքների վրա բնակվող եւ այն օգտագործողներն էլ սկսեցին անհանգստանալ եւ ինչ-որ քայլեր ձեռնարկել իրենց կողմից բարեկարգված եւ մշակված տարածքին տեր կանգնելու համար: Բայց, հեռուստաեթերից մենք մշտապես տեղեկանում ենք, որ տեղում ապրողը՝ մեզ համար անհասկանալի պատճառներով, որպես կանոն հողի տեր այդպես էլ չի դառնում՝ երեւի առաջարկում են, իսկ ինքը համառորեն չի ուզում: Փոխարենը հայտնվում է հերթական մի փողատեր, եւ բոլոր անհրաժեշտ «թղթերը» ձեռքին հայտարարում, որ «տարածքը առած է»: Եվ սկսվում է այնտեղ բնակվող, բնական է՝ չունեւոր, ընտանիքի վտարման գործընթացը: Այդպիսի աղմկահարույց, իսկ իր բուն էությամբ՝ Հայաստանում իշխանություն-ժողովուրդ իրական փոխհարաբերությունները խորհրդանշող հերթական դեպքերից է արդեն ամիսներ ձգվող եւ իր «օրինական» (եւ մեզանում՝ խիստ օրինաչափ) տխուր ավարտին մոտեցող՝ Գյումրիի Նժդեհի փողոցի վերնամասում գտնվող «Պատոյի այգի» կոչվող պուրակի շուրջ ծավալված «գործը»: Այդ «Պատոյի այգի» կոչվածը հիմնադրել են դեռ անցած դարի կեսերին Պատվական եւ Աննիկ Մադոյանները: Վերջինս, ի դեպ, հերոսուհի-մայր է, լույս աշխարհ է բերել տասը երեխա: Երկուսն էլ երկար տարիներ աշխատել են Լենտեքստիլում: Որպես իրենց վաստակի գնահատում կոմբինատի ղեկավարությունը նրանց է տվել այդ հողակտորը, որն էլ նրանք տասնամյակներ մշակել են, բարեկարգել, ծառեր տնկել, դարձրել գողտրիկ մի այգի: Երկրաշարժից հետո էլ այդտեղ են տեղադրել իրենց տնակները: Պատվականից հետո էլ ընտանիքը հետեւել է այգուն, պահպանել, նույնիսկ ծառահատման ամենադաժան տարիներին: Մադոյանների ասելով, նրանք քանիցս դիմել են քաղաքապետարան՝ տարածքը սեփականաշնորհելու խնդրանքով: Եվ միշտ հավաստիացումներ ստացել, թե դա իրենցն է, ժամանակը կգա, եւ ամեն ինչ կստանա իր օրինական լուծումը: Սակայն դեպքերը հետագայում զարգացան լրիվ այլ, բայց քաջածանոթ սցենարով՝ ինչպես շարադրված է «վերը բերված տեքստում»: Մի օր էլ Մադոյանների «շեմքին կանգնեց» Սարատակ գյուղից Ռոբերտ Մանուկյան անունով ոմն մի անձնավորություն եւ հայտնեց նրանց, որ տվյալ այգին այսուհետեւ, առնվազն մոտակա 90 տարում, պատկանում է իրեն՝ համաձայն քաղաքապետարանի կողմից իրականացրած համապատասխան, բնական է, « խիստ օրինական» քայլերի: Մենք շեշտեցինք այդ անձնավորության հենց «ոմն» լինելը, քանզի մերօրյա մեր պատմության քառուղիներում տարած որոնումները պարզեցին միայն, որ սույն անձնավորությունը հայտնի է ընդամենը նրանով, որ հանդիսանում է Շիրակի նախկին մարզպետ Ռոմիկ Մանուկյանի հարազատ եղրայրը: Իհարկե, եթե այդ հանգամանքը կարելի է համարել որպես «հայտնի լինել»: Իրենց գյուղում՝ թերեւս: Այն էլ, երեւի՝ էն օրերին՝ Ռոմիկի ոչ ու փուջ մարզպետավարման ժամանակ: Գյումրին, ինչպես հայտնի է, այնքան էլ մեծ չէ, շատերը շատերին ճանաչում են, տեղյակ են միմյանց գործերից: Ուստիեւ ընթերցողին կարող ենք ամենայն պատասխանատվությամբ եւ քաջատեղյակ ձեւով ասել, որ այս վերջին մի քանի տարիների ընթացում Գյումրիում, լինի դա տարածք, թե «օբյեկտ», դրանք ձեռք բերողներից եւ ոչ մեկը «աչք դրած» չկա «Պատոյի այգու» վրա: «Ախպեր, ինչ գործ ունենք ուրիշի դատումն ու քրտինքը վայելենք, ուրիշի անեծքի տակ ընկնենք: Մարդիկ սաղ կյանքը՝ մեծից փոքր, չարչարվել ստեղծել են»: Դա էլ ասենք, որ այդ ասողներն ամենեւին էլ սրբերի դասին չեն պատկանում, եւ հետո էլ, հաստատ, չեն դասվելու: Բայց այս համատարած շահամոլության եւ այլ «բեսպրեդելների» մեջ ունեն, համենայնդեպս, բարոյական որոշակի մի արգելակ: Բայց սարատակցի այդ տղան ուրիշ է: Նա շատ պինդ է բռնել այդ «համով թիքեն»: Այստեղ, թերեւս, արժե կանգ առնել մեր նորօրյա մեկ այլ ֆենոմենի վրա: Այս վերջին տաս-տասնհինգ տարիների ընթացքում նորանկախ մեր հայրենիքում ձեւավորվել է գեղեցիկ եւ բարի մի ավանդույթ. հենց որ մեկը անցնում է որեւիցե պաշտոնի, այն է` «ժողովրդին ծառայելու», այդ ծանր «լուծը քաշելը» սույն ծառայի վրա շատ արագ ազդում է խիստ բարեբեր ձեւով: Հաշված շաբաթներում կրկնապատկվում է կենդանի քաշը, հագին հայտնվում են արժեքով «ծառայի» տարվա ռոճկաչափը գերազանցող կոստյումներ, նոր տներ… Էլ չթվարկենք, բոլորն էլ գիտեն: Շրջապատի զարմանքն էլ փարատելու համար, թե էս ամենը հանկարծ ո՞րտեղից, սկսում են պտտացնել Գյուլնազ տատի հեքիաթների «պլաստինկեն» առ այն, որ «ծառան» Վորոնեժում ունի մի շատ հարուստ քավոր, Բելգիայում՝ ունեւոր մի սանիկ, Գերմանիայում՝ «լավ գործ դրած մի եղբայր»: Եվ այլն: Մնացյալը հայտնի է. հենց դրանք էլ պահում են «ծառային», որպեսզի վերջինս ժողովրդի առջեւ արժանավայել ներկայանա: Իսկ տեղում, այստեղ, այդ «ծառայի» հարազատները մեկից դառնում թե տարածքի ու օբյեկտի տեր, խանութ աշխատացնող, «գիծ նայող» եւ այլն: «Պատոյի այգու» հետ կատարվողը հենց նշված ֆենոմենի «դասական» մի օրինակ է: Տեսեք, մարդիկ, որոնք մի քանի տարի առաջ էս քաղաքում մի հատ սեփական շան բուն չունեին, իսկ քաղաքում էլ՝ գյումրեցու ասածի նման , «էնքան զգուշավոր էին, որ նույնիսկ մայթերով չէին քայլում», մեկի իշխանության մեջ հայտնվելուց հետո շատ արագ Գյումրիում ձեռք բերեցին զգալի սեփականություն, այսօր էլ տեր են ուզում դառնալ քաղաքի ամենաբանուկ մասերից մեկում գտնվող ուրիշի կողմից ստեղծած բազմաբնույթ օգտագործման համար պատրաստի հրաշալի մի պուրակի: Իրենց հավաստմամբ՝ «զուտ օրինական չանապարհով»: Իսկ բարոյական տեսանկյունից, երկու կողմերի մոտեցումն էլ իրար արժանի է եւ խիստ «հայեցի» է՝ թե Գյումրու քաղաքապետարանի, թե սարատակցի եղբայրների կողմից: Էլ ինչի՞ էին ՀՅԴ որոշ գործիչներ իրենց կոտորում, թե մարդկային առումով Ռոմիկն ու Վարդանիկը իրարից տարբեր են: Թե ի՞նչը, եւ ո՞ր կողմը հատկապես ի նկատի ունեին ընկ., ընկ..- ները, եւ, առհասարակ, ի՞նչ համեմատություն է դա եւ ո՞նց է հնարավոր այդտեղ դրական մի բան գտնել, գիտեն, հավանաբար, միայն իրենք: Հետեւաբար՝ եւ միայն իրենց «ներկուսակցական օգտագործման» համար: Դա իրենց ճաշակն է: Իսկ մենք տվյալ հարցում տեսնում ենք բացարձակ փոխըմբռնում այդ երկու անձերի միջեւ՝ «ձեռքը ձեռք կլվա» սկզբունքով: Թե մեր այդ հավասարեցումից իրենցից ո՞րը կնեղանա՝ դա էլ իրենց գործն է: Համենայնդեպս, այսպիսին է մարզային եւ քաղաքային իշխանությունների վարքի դրսեւորման դրվագներից մեկը սեփական քաղաքացիների նկատմամբ: Երեւի թե ժամանակը ցույց կտա եւ կպարզաբանի, թե Ռոմիկի հատկապես ի՞նչ «լավության» դիմաց Վարդանիկը սարատակցիներին տվեց այդ «պարգեւը», որը բառացիորեն շաղախված է մի բազմազավակ ընտանիքի դառը քրտինքով: Դե, արդեն ասեցինք՝ քաղաքի մարդկանցից եւ ոչ մեկն էլ այդ անխղճությանը չէր գնա: Ի դեպ, երբ լրագրողները հարցրին մարզպետ Ռոմիկի եղբորը, թե այս «ախորժալի պատառի» ձեռք բերման հարցում դեր խաղացե՞լ է արդյոք իր՝ մարզպետի եղբայր լինելու հանգամանքը, այդ անձնավորությունը, որքան որ թույլ էր տալիս իր գրագիտությունը, բացատրեց հանրությանը, թե «ոչ, ոչ մի դեր էլ չի խաղացել»: Այսինքն իշխանական լծակներն օգտգործելով, տվյալ դեպքում՝ «մաուզերիստական» եղանակով հարցին լուծում տալը, բացառվում է: Չենք էլ կասկածում: Ամենայն հավանականությամբ, ամեն ինչ՝ կապված մարզպետի եղբոր հետ, եղել է այսպես. Մանուշակներ ոտներիդ, ու շուշաններ ձեռներիդ, Գարու պարկն էլ թեւիդ տակ, գյուղից եկար դու քաղաք: Վարդանիկն էլ հիացած, պատկերով այս զմայլված՝ Ավագանուն արտոնեց՝ քեզ նվիրել մի պուրակ: Իսկ մարզպետ եղբայրն, իրոք, ի՞նչ կապ ունի այդ ամենի հետ: Հատկապես հիմա: Իսկ եթե «լրջով», ապա մենք ակնկալում ենք, որ ԶԼՄ-ները եւ Գյումրիի հասարակությունը կկարողանան հասնել նրան, որ ի չիք դառնան զուտ ձեւական ու սարքովի, անմարդկային չափանիշների վրա հենված «խիստ օրինական» որոշումները, եւ բազմազավակ մի ընտանիք չի զրկվի իր տարիների չարչարանքի արդյունքից: Եթե այս գործը լավ, հենց «քոքից» փորես, հաշվի առնելով բոլոր հանգամանքները, ապա նրա այս վիճակով օրինական լինելը երեւի թե լինի նույնքան հավաստի, որքան որ հավաստի են Ռոմիկ Մանոկյանի կենսագրության զանազան տարբերակները: Ի դեպ, Ռոմիկի մարզպետավարումը գյումրեցինեը բնութագրում են հետեւյալ կերպ. «Քանի որ խելքը գործից չէր հասնում, ապա, ցույց տալու համար, որ գործ է անում, սրան-նրան վատություն էր անում: Ուրիշ բան ձեռից չէր գա»: Ի՞նչ ասենք: Էս մի վատությունն էլ թող պակաս մնա: ՎԱՀԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ Հ.Գ. Կցանկանայինք անտեղյակ ընթերցողին պարզաբանել, թե ի՞նչ առումով է Գյումրիում գործածվում «քաղաք գալուց էնքան զգուշավոր էին, որ նույնիսկ մայթերով չէին քայլում» դարձվածքը: Դեռ Ալեքսանդրապոլ կոչված ժամանակ Գյումրիում մեծ ծավալով իրականացվել է մայթերի կառուցում եւ նրանց սալապատում՝ դրանով իսկ բնակչությանը հնարավորություն տալով զերծ մնալ բուն փողոցի ցեխից ու փոշուց: Էս գյումրեցիք էլ էդ «մայթի գործով» սկսել են քաղաք գալացող գյուղացիների հանդեպ դրսեւորել ափարտեիդի աստիճանի հասնող «տեղական դիսկրիմինացիա»: Գյուղացիներին պարզապես թույլ չէին տալիս քայլել մայթերով, այլ ստիպում էին իջնել մայթից եւ քայլել փողոցով: Դրա համար էլ, կոնֆլիկտից խուսափելու համար, առավել զգույշ գյուղացիք չէին էլ փորձում մայթով քայլել:
ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ, ԿԱՄ ՀԱՆՈՒՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՒ ՀԱՅՐԵՆԻՔԻ
Քաղաքակիրթ աշխարհն արդեն վաղուց թևակոխել է պետության կառավարման լավագույն օրինակը՝ հիմք ընդունելով ժամանակակից մարդու էությունից բխող դրույթները և անվանել այն դեմոկրատիա։ Անշուշտ «քաղաքացի» հասկացությանը ...ՖՈՒՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ՊԱՏՄՎԱԾՔ ԲՆՈՒԹՅԱՆ ՓՈՔՐ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ
Բնության փոքր նախարարը հայելու առջեւ կանգնած ուղղեց փողկապը, դեմքին տվեց լուրջ արտահայտություն ու սկսեց վատ սերտած դասի տեմպով արտասանել. «Ուրանը բնության մեջ ռադիոակտիվ չէ եւ միայն մի թեթեւ կարող է ճառագայթել ...ՄԱՄՈՒԼԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿՈՒՄԲԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Մայիսի 3-ի`Մամուլի ազատության միջազգային օրվա առիթով 2008 թվականի մայիսի 3-ն է` Մամուլի ազատության միջազգային օրը: Մամուլի ազգային ակումբը շնորհավորում է մեր ողջ հասարակությանը և լրագրողներին այս կարևոր ...«ՊԱՏՈՅԻ ԱՅԳԻՆ» ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԿՎԵՐԱՆՎԱՆՎԻ, ՀԱՎԱՆԱԲԱՐ, «ՆՈՐ ՍԱՐԱՏԱԿԻ»
Արդեն բավական ժամանակ է, ինչ Գյումրիում շատ տարածված է «նոր ժամանակների» մի ասացվածք, թե «շուտով իրար տուն սամալյոտով պտի էրթանք՝ թե չէ գետնին ոտքդ ուր կդնես՝ կամ արդեն տված է, կամ էլ խոսք տված է: Մենք ...ԳԱՅԼԵՐԻ ՀԱՐՁԱԿՈՒՄ
1Ապրիլի 30-ին Շիրակի մարզի Վահրամաբերդ գուղից տեղեկություն է ստացվել, որ ժամը 17.30-ի սահմաններում Սրբի սար տարածքում գայլերը հարձակվել են ոչխարների հոտի վրա եւ հոշոտել չորս ոչխար: Այս մասին տեղեկացնում ...ՑՈՒՑՈՒՄ Է ՏՐՎԱԾ ՉՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԿՐԱԿՈՑՆԵՐԻՆ
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ հայ զինվորականներին հստակ ցուցում է տրված՝ չխատասխանել Ադրբեջանի կողմից անկանոն կրակոցներին, տեղեկացնում է Նովոստի-Արմենիա գործակալությունը։ ...Ի ՀԵՃՈՒԿՍ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ
Մարտի 1-ի իրադարձություններից հետո Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը մի քանի անգամ իր ասուլիսներում խոսեց այն մասին, որ այդ իրադարձությունները լուրջ վնաս են հասցրել երկրի տնտեսությանը, մասնավորապես ...ԳԱԶԱԼՑՄԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՔԱԳԾԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՎԱՐՈՒՅԹ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ
Այսօր տեղի է ունեցել Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի արտահերթ նիստ, որի ընթացքում վարույթ է հարուցվել սեղմված (բնական) գազի շուկայում նկատված հակամրցակցային համաձայնության ...ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ԿՈՐՑՐԵԼ ԷՐ ԶԳՈՆՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ լրագրողների խնդրանքով անդրադարձել է թիկունքի գծող փոխնախարար գեներալ Գուրգեն Մելքոնյանի ազատմանը: Նրա խոսքով, հիմնական պատճառն այն էր, որ Գուրգեն Մելքոնյանն ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՀՆԱՐԱՎՈ՞Ր Է
Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը նախընտրական եւ հետընտրական իրադարձությունների մեղքը փաստորեն դրել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի վրա: Համաժողովրդական երկրորդ կոնգրեսում հնչած իր ելույթում ...ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ՄԵԿՆՈՒՄ Է ՖՐԱՆՍԻԱ
Մայիսի 5-ին Ֆրանսիայի ԱԳ նախարար Բերնար Կուշների հրավերով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով կմեկնի Ֆրանսիա, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Այցի շրջանակներում նախարար Նալբանդյանը հանդիպում կունենա ...
ԳՅՈՒՄՐԻ-ԿԱՐՍ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՕԳՈՍՏՈՍԻ 9-ԻՆ ԵՎ 14-ԻՆ
ԵՐԲ ԳԱԼԻՍ Է ՍԵՊՏԵՄԲԵՐԸ, ԿԱՄ «ԽՈ՜Շ ԳՅԱԼՄԻՆՍԻԶ, ԱԲԴՈՒԼԱ-ՓԱՇԱ»
ՊԵՏՔ Է ՇՏԱՊ ՀՍՏԱԿԵՑՆԵԼ «ԴՐՍԻՑ ՏՂԱ» ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

ԿՐԿՆԱՊԱՏԿԵԼ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՕՐԱՊԱՀԻԿԸ

ՖՈՒՏՈՒՐԻՍՏԿԱՆ ՊԱՏՄՎԱԾՔ ՆԱԽԿԻՆ ՄԵԾ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ (ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ)
ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՓԱՍՏԱԲԱՆԸ ԴԻՄԵԼ Է ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆ

«ՊԱՏՈՅԻ ԱՅԳԻՆ» ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԿՎԵՐԱՆՎԱՆՎԻ, ՀԱՎԱՆԱԲԱՐ, «ՆՈՐ ՍԱՐԱՏԱԿԻ»
ՈՉՆՉԱՆՈՒՄ Է ԵՎՍ ՄԵԿ ԶԲՈՍԱՅԳԻ

ՆԱԽՆԱԿԱՆ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ Է 66 ՄԱՐԴ
ԳԱՅԼԵՐԻ ՀԱՐՁԱԿՈՒՄ

ՄՆԱՑԵԼ Է ԱՄԵՆԻՑ ՔԻՉԸ` ԱՆՑՆԵԼ ԳՈՐԾԻ
ԳԱԼԱ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ
- 1807 Կնքվում է Ֆինկենշտեյնի պայմանագիրը Ֆրանսիայի և Պարսկաստանի միջև, որն ուղղված էր Ռուսաստանի և Անգլիայի դեմ:
- 1833 Նոր Նախիջևանում ծնվեց նշանավոր հայագետ, արևելագետ Քերովբե Պատկանյանը: (Վախճ. 1889թ.-ին, Պետերբուրգում):
- 1913 Երևանում բացվեց հեռախոսային ցանցը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

