
ՄԱՄՈՒԼԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿՈՒՄԲԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Մայիսի 3-ի`Մամուլի ազատության միջազգային օրվա առիթով 2008 թվականի մայիսի 3-ն է` Մամուլի ազատության միջազգային օրը: Մամուլի ազգային ակումբը շնորհավորում է մեր ողջ հասարակությանը և լրագրողներին այս կարևոր մասնագիտական տոնի առիթով: 2007 թ. մայիսի 3-ից ցայսօր ընկած ժամանակահատվածի համար ՄԱԱ-ն կարևոր է համարում ներկայացնել մասնագիտական առկա խնդիրների և իրավիճակի շուրջ իր մոտեցումներն ու մտահոգությունները: Նախ, բազմաթիվ հայ լրագրողներ ցուցաբերեցին անկոտրում կամք` սահմանային իրավիճակներում գիտակցելով ազատ խոսքի անուրանալի կարևորությունը: Մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների համապատկերում ականատես եղանք, թե ինչպես հայ լրագրողների մի մասը չերկնչեց բիրտ ուժի առջև` փորձելով ըստ կարելույն պաշտպանել ազատ խոսքի իրավունքը, ապացուցելով, որ լրագրողները կարող են կատարել իրենց գործը անգամ արտակարգ իրավիճակներում` անաչառ ներկայացնելով իրականությունն այնպիսին, ինչպիսին այն կա: Ցավոք, ՄԱԱ-ն այս նույն ժամանակահատվածի համար ստիպված է արձանագրել մի ցավալի նահանջ և ետընթաց, որ ապրեց մամուլի ազատությունը Հայաստանում: Տպարաններից ետ ուղարկված և այդպես էլ լույս չտեսած պարբերականներ, փակված ինտերնետային կայքեր, ընտրությունների և հանրահավաքների ընթացքում բռնությունների և հետապնդումների ենթարկված լրագրողներ, որոնցից խլվել են տեսագրություններն ու ձայնագրությունները: Միաժամանակ, 2008 թ. փետրվարի 19-ի ընտրությունները, նախընտրական և ետընտրական իրադարձությունները ցույց տվեցին, որ Հայաստանի էլեկտրոնային լրատվամիջոցները չեն կարողանում ապահովել ՀՀ քաղաքացիների` տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու սահմանադրական իրավունքը, իսկ պետությունը ոչ միայն չի երաշխավորում, այլեւ սահմանափակում է ԶԼՄ-ների ազատությունը: Մամուլի ազգային ակումբը խոր մտահոգություն է հայտնում, որ Հայաստանի գլխավոր դատախազությունը որևէ կերպ չի արձագանքել Հայաստանում նախընտրական եւ հետընտրական, ինչպես նաեւ քվեարկության օրը լրագրողների մասնագիտական աշխատանքը խոչընդոտող, լրագրողների նկատմամբ բռնություններ կիրառած անձանց, այդ թվում պաշտոնյաներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու իր պարտավորությունը: ՄԱԱ-ն իր խոր մտահոգությունն է հայտնում նաև Գալա հեռուստաընկերության և նրա աշխատակիցների դեմ ծավալած հետապնդումների առիթով: Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում նաև Գալա-ի մեր գործընկերներին` մասնագիտական արժեքների պահպանման ուղղված նրանց պայքարի համար: Միաժամանակ, ՄԱԱ-ն մտահոգված է նաև խիստ քաղաքականացված այս ժամանակահատվածում ԶԼՄ-ների` տեղեկատվության տարածելու միջոցից պարզ քարոզչամիջոցի վերածվելու որոշ փորձերից: Անհանգստության տեղիք է տալիս նաև մի շարք դեպքերում նահանջը պրոֆեսիոնալիզմից, մասնագիտական արժեքներից, որոշ դեպքերում`լրագրողական պարկեշտության սահմանները խախտելու փորձերից: Այս ամենը նշանակում է, որ հայ լրագրության դաշտում առկա մտահոգությունները պետք է հաղթահարվեն յուրաքանչյուրի և բոլորի ջանքերով: Լրագրողները չպետք է ընկրկեն և իրենց ամենօրյաս աշխատանքով ստիպեն հարգել մամուլի և խոսքի ազատությունը, մասնագիտական արժեքները ոչ միայն խոսքով, այլև գործով: Մամուլի ազգային ակումբը կոչ է անում մամուլի ազատությամբ շահագրհիռ բոլոր մարդկանց մեկտեղել իրենց ուժերը, մասնագիտական կարողությունները, լինել աննահանջ, անկոտրում, հավատալով, որ դա անում են հանուն ժողովրդավարական Հայաստանի:
ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ, ԿԱՄ ՀԱՆՈՒՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՒ ՀԱՅՐԵՆԻՔԻ
Քաղաքակիրթ աշխարհն արդեն վաղուց թևակոխել է պետության կառավարման լավագույն օրինակը՝ հիմք ընդունելով ժամանակակից մարդու էությունից բխող դրույթները և անվանել այն դեմոկրատիա։ Անշուշտ «քաղաքացի» հասկացությանը ...ՖՈՒՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ՊԱՏՄՎԱԾՔ ԲՆՈՒԹՅԱՆ ՓՈՔՐ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ
Բնության փոքր նախարարը հայելու առջեւ կանգնած ուղղեց փողկապը, դեմքին տվեց լուրջ արտահայտություն ու սկսեց վատ սերտած դասի տեմպով արտասանել. «Ուրանը բնության մեջ ռադիոակտիվ չէ եւ միայն մի թեթեւ կարող է ճառագայթել ...ՄԱՄՈՒԼԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿՈՒՄԲԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Մայիսի 3-ի`Մամուլի ազատության միջազգային օրվա առիթով 2008 թվականի մայիսի 3-ն է` Մամուլի ազատության միջազգային օրը: Մամուլի ազգային ակումբը շնորհավորում է մեր ողջ հասարակությանը և լրագրողներին այս կարևոր ...«ՊԱՏՈՅԻ ԱՅԳԻՆ» ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԿՎԵՐԱՆՎԱՆՎԻ, ՀԱՎԱՆԱԲԱՐ, «ՆՈՐ ՍԱՐԱՏԱԿԻ»
Արդեն բավական ժամանակ է, ինչ Գյումրիում շատ տարածված է «նոր ժամանակների» մի ասացվածք, թե «շուտով իրար տուն սամալյոտով պտի էրթանք՝ թե չէ գետնին ոտքդ ուր կդնես՝ կամ արդեն տված է, կամ էլ խոսք տված է: Մենք ...ԳԱՅԼԵՐԻ ՀԱՐՁԱԿՈՒՄ
1Ապրիլի 30-ին Շիրակի մարզի Վահրամաբերդ գուղից տեղեկություն է ստացվել, որ ժամը 17.30-ի սահմաններում Սրբի սար տարածքում գայլերը հարձակվել են ոչխարների հոտի վրա եւ հոշոտել չորս ոչխար: Այս մասին տեղեկացնում ...ՑՈՒՑՈՒՄ Է ՏՐՎԱԾ ՉՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԿՐԱԿՈՑՆԵՐԻՆ
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ հայ զինվորականներին հստակ ցուցում է տրված՝ չխատասխանել Ադրբեջանի կողմից անկանոն կրակոցներին, տեղեկացնում է Նովոստի-Արմենիա գործակալությունը։ ...Ի ՀԵՃՈՒԿՍ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ
Մարտի 1-ի իրադարձություններից հետո Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը մի քանի անգամ իր ասուլիսներում խոսեց այն մասին, որ այդ իրադարձությունները լուրջ վնաս են հասցրել երկրի տնտեսությանը, մասնավորապես ...ԳԱԶԱԼՑՄԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՔԱԳԾԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՎԱՐՈՒՅԹ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ
Այսօր տեղի է ունեցել Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի արտահերթ նիստ, որի ընթացքում վարույթ է հարուցվել սեղմված (բնական) գազի շուկայում նկատված հակամրցակցային համաձայնության ...ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ԿՈՐՑՐԵԼ ԷՐ ԶԳՈՆՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ լրագրողների խնդրանքով անդրադարձել է թիկունքի գծող փոխնախարար գեներալ Գուրգեն Մելքոնյանի ազատմանը: Նրա խոսքով, հիմնական պատճառն այն էր, որ Գուրգեն Մելքոնյանն ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՀՆԱՐԱՎՈ՞Ր Է
Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը նախընտրական եւ հետընտրական իրադարձությունների մեղքը փաստորեն դրել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի վրա: Համաժողովրդական երկրորդ կոնգրեսում հնչած իր ելույթում ...ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ՄԵԿՆՈՒՄ Է ՖՐԱՆՍԻԱ
Մայիսի 5-ին Ֆրանսիայի ԱԳ նախարար Բերնար Կուշների հրավերով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով կմեկնի Ֆրանսիա, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Այցի շրջանակներում նախարար Նալբանդյանը հանդիպում կունենա ...
ԹԻՎ 6220208` ՊԱՐՏԱԿԵԼՈՒ ԳՈՐԾ
ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ
ՀԱԿ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆՅԱՆԻ ՄԱՍԻՆ
ՊԱՏԵՐԱԶՄԸ ԴԵՌ ՉԻ ԱՎԱՐՏՎԵԼ
ԱՐԴՅՈՔ ՉԻ ՀԱՋՈՂՎԵԼ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ
ՊԵՏՔ Է ՇՏԱՊ ՀՍՏԱԿԵՑՆԵԼ «ԴՐՍԻՑ ՏՂԱ» ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

ԿՐԿՆԱՊԱՏԿԵԼ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՕՐԱՊԱՀԻԿԸ

ՖՈՒՏՈՒՐԻՍՏԿԱՆ ՊԱՏՄՎԱԾՔ ՆԱԽԿԻՆ ՄԵԾ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ (ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ)
ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՓԱՍՏԱԲԱՆԸ ԴԻՄԵԼ Է ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆ

ՈՉՆՉԱՆՈՒՄ Է ԵՎՍ ՄԵԿ ԶԲՈՍԱՅԳԻ

«ՊԱՏՈՅԻ ԱՅԳԻՆ» ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԿՎԵՐԱՆՎԱՆՎԻ, ՀԱՎԱՆԱԲԱՐ, «ՆՈՐ ՍԱՐԱՏԱԿԻ»
ԳԱՅԼԵՐԻ ՀԱՐՁԱԿՈՒՄ

ՆԱԽՆԱԿԱՆ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ Է 66 ՄԱՐԴ
ԳԱԼԱ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ
ՄՆԱՑԵԼ Է ԱՄԵՆԻՑ ՔԻՉԸ` ԱՆՑՆԵԼ ԳՈՐԾԻ
- 1807 Կնքվում է Ֆինկենշտեյնի պայմանագիրը Ֆրանսիայի և Պարսկաստանի միջև, որն ուղղված էր Ռուսաստանի և Անգլիայի դեմ:
- 1833 Նոր Նախիջևանում ծնվեց նշանավոր հայագետ, արևելագետ Քերովբե Պատկանյանը: (Վախճ. 1889թ.-ին, Պետերբուրգում):
- 1913 Երևանում բացվեց հեռախոսային ցանցը:
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

