
ՄՐՑԱՆԱԿԸ ԼԵՎՈՆ ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ
Մայիսի 3-ին, Երեւանում, մամուլի ոլորտի խնդիրներով, խոսքի ազատության պաշտպանության հարցերով զբաղվող չորս կազմակերպություններ` Երեւանի մամուլի ակումբը, Ժուռնալիստների միությունը, Ինտերնյուս կազմակերպությունը եւ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն նշել են մամուլի ազատության համաշխարհային օրը եւ այդ կապակցությամբ հանձնել ամենամյա մրցանակ, որը հանձնվում է արդեն երրորդ տարին եւ կոչվում է \"Մամուլի ազատության ժամանակը\": Մրցանակը տրվում է հրապարակումների կամ մամուլի ազատության պաշտպանության գործում ծավալած գործունեության համար: Մրցանակի առաջին կրողները եղել են Արամ Աբրահամյանն ու Տիգրան Պասկեւիչյանը: 2008 թվականի մրցանակակիրը ակտիվ լրագրության ոլորտից չէ, սակայն ակտիվորեն զբաղվում է խոսքի ազատության պաշտպանության հարցերով: \"Մամուլի ազատության ժամանակը\" ամենամյա մրցանակը 2008 թվականին շնորհվել է Գյումրիի լրագրողների \"Ասպարեզ\" ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանին, ով վերջին տարիներին աչքի է ընկել մամուլի ազատության համար իր ակտիվ եւ հետեւողական գործունեությամբ, հատկապես վերջին ամիսներին, երբ Լեւոն Բարսեղյանը զբաղվում էր Գյումրիի Գալա հեռուստաընկերության խնդրով, եւ այդ առումով, չնայած Գալայի դեմ հետեւողական վարչական ճնշումների, հասնելով նկատելի հաջողությունների: Լեւոն Բարսեղյանը շնորհակալություն է հայտնել մրցանակի համար, ասելով, որ այն իր համար անակնկալ էր, քանի որ ինքը միշտ համարել է, որ անում է այն, ինչ բխում է իր տեսակից, իր էությունից:
ՄՐՑԱՆԱԿԸ ԼԵՎՈՆ ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ
Մայիսի 3-ին, Երեւանում, մամուլի ոլորտի խնդիրներով, խոսքի ազատության պաշտպանության հարցերով զբաղվող չորս կազմակերպություններ` Երեւանի մամուլի ակումբը, Ժուռնալիստների միությունը, Ինտերնյուս կազմակերպությունը ...
ՊԵՏՔ Է ՇՏԱՊ ՀՍՏԱԿԵՑՆԵԼ «ԴՐՍԻՑ ՏՂԱ» ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

ԿՐԿՆԱՊԱՏԿԵԼ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՕՐԱՊԱՀԻԿԸ

ՓՈԹՈՐԿՎԱԾ ԷՐ ԶԱՐՔՈՒՆԻՔԸ ՇԻՐԱԿԱՅ. ԷԿՈՒՄԵՆԻԿ ՀՈՂՄՆ ԷՐ ՇԱՉՈՒՄ
ՖՈՒՏՈՒՐԻՍՏԿԱՆ ՊԱՏՄՎԱԾՔ ՆԱԽԿԻՆ ՄԵԾ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ (ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ)
ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՓԱՍՏԱԲԱՆԸ ԴԻՄԵԼ Է ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆ

ՈՉՆՉԱՆՈՒՄ Է ԵՎՍ ՄԵԿ ԶԲՈՍԱՅԳԻ

ՖՈՒՏԲՈԼ ԵՆ ԽԱՂՈՒՄ ՄԱՆԿԱՏՆԵՐԸ
ՆԱԽՆԱԿԱՆ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ Է 66 ՄԱՐԴ
ԳԱԼԱ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ
ՄՆԱՑԵԼ Է ԱՄԵՆԻՑ ՔԻՉԸ` ԱՆՑՆԵԼ ԳՈՐԾԻ
- 1881 Խաչատուր Կերեքցյանի նախաձեռնությամբ Կարինում հիմնադրվեց «Պաշտպան հայրենյաց» գաղտնի կազմակերպությունը:
- 1905 Ծնվեց հայ ռեժիսոր Վարդան Աճեմյանը: (Վախճ. 1977թ.-ին):
- 1957 Մահացավ հայագետ, ակադեմիկոս Գրիգոր Ղափանցյանը:
- 1997 Լիբանանի Հանրապետության խորհրդարանը նկատի ունենալով, որ ամեն տարվա ապրիլի 24-ը առիթ է ոգետոչելու հայ ժողովրդի դեմ կատարված ջարդերի արհավիրքի հիշատակը, բանաձև ընդունեց ամեն տարի այդ օրը հայ ժողովրդի հետ միասնության օր հայտարարելու մասին:
- 1998 Ալեքսանդրիա քաղաքի (Եգիպտոս) գերեզմանատանը տեղի ունեցավ Սերոբ Աղբյուրի կողակից և ազգային հերոսուհի Սոսե Մայրիկի (Սոսե Վարդանյան) աճյունները Երևան տեղափոխելու արարողությունը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

