
ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ՄԱՅԻՍԻ 10-ԻՆ
- Ազգային Ժողովի Ժառանգություն խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը ապրիլի 30-ին Մամուլի Ազգային ակումբում պատասխանելով լրագրողների հարցերին, խոսել է այն մասին, որ պետք է իշխանությունը գործնականում կատարի այն առաջարկները, որ ներկայացված են ԵԽԽՎ բանաձեւի մեջ: Րաֆֆի Հովհաննիսյանը հատկապես ընդգծել է ընդդիմությանը երկրի կառավարման գործում մասնակցության իրավական երաշխիքների անհրաժեշտությունը: “Պետք է պատասխանատվության վերաբաշխում կատարվի Ազգային Ժողովում, եւ ես չեմ խոսում տվյալ դեպքում Ժառանգության մասին, կամ այսօրվա մասին: Ընդհանուր առմամբ, թե Ազգային Ժողովի օրակարգի սահմանման, երաշխավորված սահմանման առումով, թե հանձնաժողովներում եւ ղեկավարության մեջ պատասխանատու պաշտոնների ստանձնման առումով եւ մնացած այլ որոշման կայացման մեխանիզմներն իրականացնելու տեսակետից ընդդիմությունը պետք է ունենա էական մասնակցություն, էական հանձնառություն Ազգային Ժողովից ներս”, ասում է Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա նշել է, թե Ժառանգությունը սպասում է իշխանության քայլին, եթե այն ուշացավ, ապա մայիսի 10-ից հետո Ժառանգությունը կներկայացնի այդ ուղղությամբ իր համալիր ու կոնկրետ առաջարկները: “Ես կարծում եմ, մայիսի 10-ից հետո արդեն Ժառանգությունն իր պատասխանը կտա, ինքը ինչ է ակնկալում մինչեւ հունիս, ԵԽԽՎ ամառային նստաշրջան”, ասում է Րաֆֆի Հովհաննիսյանը: Լրագրողները նրան հարցրել են, թե արդյոք Ժառանգությանը պատասխանատվություն հանձնառելու առաջարկների դեպքում կուսակցությունը կխորհրդակցի Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ ձեւավորված քաղաքական բեւեռի հետ, որի հետ գործակցում էր նախագահի ընտրության նախընտրական եւ հետընտրական շրջանում: “Մենք մեր հաղորդակցության ուղիները բաց ենք պահում բոլորի հետ եւ սա կարծում եմ, որ անհրաժեշտ է ընդհանուր առմամբ, քաղաքական ժամանակակից մշակույթ մշակելու, դարբնելու ուղղությամբ, եւ հատկապես այս իրավիճակում: Դրա համար, իհարկե, այդ հաղորդակցական ուղիները բաց են: Այստեղ հարցը չի գնում այն մասին, որ առաջարկ պետք է լինի պաշտոնի, մենք էլ պիտի ընդունենք, թե չընդունենք: Մենք առաջարկելու ենք համալիր գործողությունների, բարեփոխումների ծրագիր, փաթեթ, որը գործելու է ոչ միայն այսօրվա խորհրդարանում, այլ ընդհանրապես հետագա բոլոր խորհրդարաններում, անկախ նրանից, թե ով է իշխանություն եւ ով է ընդդիմություն: Սա կարող է դժվար լինի, որովհետեւ շատ հուզականացված է, բեւեռացված է, կանխորոշված է գրեթե յուրաքանչյուրի մոտեցումն այդ հարցում, բայց անհրաժեշտ է, որ մենք գտնենք այդ բանաձեւը ներքին, որպեսզի այդ պատասխանատվության ստանձնումը լինի ոչ թե մի պաշտոնի միջոցով, այլ լինի բովանդակային եւ վերաբերի ամբողջ ընդդիմությանը”, պատասխանում է Րաֆֆի Հովհաննիսյանը: Լրագրողների հարցին, թե հնարավոր է, որ ԵԽԽՎ բանաձեւի առաջարկները կատարելու եւ ժողովրդավարական ինստիտուտները բարեփոխելու համար իշխանության գործնական քայլերի բացակայության դեպքում Ժառանգությունն ավելորդ համարի Ազգային Ժողովում մնալն ու վայր դնի մանդատները, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանել է, որ եթե տեսնեն, որ առկա է նոր Հայաստան տանող պատուհան, որ վերջապես պետք է իրականանա այն, ինչ գրված է թղթում, ապա իրենք կքննարկեն իրենց մասնակցությունը պատասխանատվության ստանձնմանը, թե խորհրդարանում, թե դրանից դուրս: “Իսկ եթե տեսնենք, որ հերթական նմանակում է գնում, որն առաջին հերթին հենց հարվածելու է Հայաստանին եւ մեր ժողովրդավարական վարկին ու ազգային շահին, ապա մենք չենք բացառում արմատական վերաբերմունքը: Ներկա դրությամբ մենք համարում ենք, որ գործը պետք է կատարվի թե խորհրդարանի ներսում, թե ընդհանրապես համապետական բոլոր շերտերում, բոլոր տիրույթներում”, ասում է Րաֆֆի Հովհաննիսյանը:

© Լրագիր
Վերջին լուրերը, Ապրիլ 30, 2008«ԲՈԼՈՐԻՆ ԴԵՄԸ» ՉԻ ԱՆՑՆՈՒՄ, ԲԱ ՈՆՑ ԱՆԵՆՔ
Վերջին նախագահական ընտրություններից առաջ կայացած մեկ այլ համապետական ընտրությունների կապակցությամբ, մեկնաբանելով օտարերկրյա դիտորդների բացասական կարծիքն առ այն, որ Հայաստանում «ընտրությունները ուղեկցվել ...EXPO 2008 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԵՐԵՎԱՆՈՒՄ
2008թ. մայիսի 2-4 Երեւանում կկայանա Ֆինանսներ, Վարկեր, Ապահովագրություն եւ Աուդիտ EXPO 2008 խորագրով առաջին միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որը կանցնի Հայաստանի Էկոնոմիկայի նախարարության, Կենտրոնական ...ԲԱ ՀԱՐՈՒՍՏՆԵՐՆ ՈՒՐԻՇ ԻՆՉ ՑՈՒՑԱԴՐԵՆ
Նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը հակաքրիստոնեական է համարում, երբ աղքատության խնդիր ունեցող երկրում հարուստները ցուցադրում են իրենց հարստությունն ու ուժը: Նա ասում է, որ սոցիալական լարվածություն չի ...ՄՆԱՑԵԼ Է ԱՄԵՆԻՑ ՔԻՉԸ` ԱՆՑՆԵԼ ԳՈՐԾԻ
Այն մտքերը, որ կառավարման մեթոդների փոփոխության վերաբերյալ արտահայտում է նոր վարչապետ Տիգրան Սարգսյանը, համեմելով քրիստոնեական արժեքներին հղումներով, անկասկած դժվար վիճարկելի են: Որեւէ մեկն, օրինակ, չի ...ԳԱԼԱ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ
Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ Պաշտպանության շտաբի հաղորդագրությունը ԳԱԼԱ ՀԸ հիմնադիր «ՉԱՊ» ՍՊԸ նախագահ Վահան Խաչատրյանը 2007 թվի դեկտեմբերի 11-ին (Գյումրու հին հեռուստաաշտարակը ԳԱԼԱ ՀԸ անտենայից ազատելու ...ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ՄԱՅԻՍԻ 10-ԻՆ
Ազգային Ժողովի Ժառանգություն խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը ապրիլի 30-ին Մամուլի Ազգային ակումբում պատասխանելով լրագրողների հարցերին, խոսել է այն մասին, որ պետք է իշխանությունը գործնականում ...ՄԻԱԿ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ԱԿՆԿԱԼԻՔ ՉՈՒՆԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՑ
Ազգային Ժողովի միակ ընդդիմադիր Ժառանգություն խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին լրագրողները ապրիլի 30-ին Մամուլի Ազգային ակումբում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հարցրել են, թե ինչ կարծիքի է այն ...ԵՂԲԱՅՐ ԵՆՔ ՄԵՆՔ
1
Հայաստանցի-ղարաբաղցի տարաբաժանումը վերջին ժամանակներս անցել է հատվածային մտածելակերպի թույլատրելի բոլոր սահմանները և վերածվում է անջրպետի, ինչը չի կարող չտագնապեցնել հայ ազգի զտարյուն մտավորականությանը: ...ԼԻՏՎԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ ՀԱՆՁՆԵՑ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐԻ ՊԱՏՃԵՆՆԵՐԸ
Ապրիլի 30-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Լիտվայի նորանշանակ դեսպան Գեդրյուս Ապուոկասին (Giedrius Apuokas) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Նախարարը նշեց, որ Հայաստանը հետաքրքրված ...ՄԻԹԵ ՖԻՆՆԱԿԱՆԻ ԱՆՎԱՆ ՏԱԿ ՎԱՃԱՌՎՈՒՄ Է ԱՅԼ ԱՐՏԱԴՐԱՆՔ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով է դիմել ֆիննական արտադրության սերուցքային կարագ ներմուծող «Մառնիկ» ընկերությունը, հայտնելով. «Երեւան քաղաքում մեր կողմից կատարվել է դիտարկում, ...ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԺՈՂՈՎՐԴԻՆՆ Է
Ժիրայր Սէֆիլյանի և Վարդան Մալխասյանի զորակցության կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է հետեւյալը. «Վերջին ընտրություններում անբարո ու հակաժողովրդական վարչախումբը, կրկին անգամ ապօրինի ...ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ԽԱՂԸ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀՐԱԶԴԱՆ ՄԱՐԶԱԴԱՇՏՈՒՄ
2010 աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Թուրքիա խաղը տեղի կունենա Երեւանի Հրազդան մարզադաշտում, լրագրողներին տեղեկացրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը։ Հանդիպումը ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐՆ ԸՆԴՈՒՆՎԵՑ
Այսօր Հայաստանի Ազգային ժողովն ընդունեց կառավարության ծրագիրը. ըստ լուսատախտակի, կողմ է քվեարկել 88 պատգամավոր, դեմ` 3, որոնք Ժառանգություն խմբակցության պատգամավորներն էին, եւ ոչ մի ձեռնպահ: Սակայն լրագրողները ...ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
«Անցած շաբաթ մենք հիշում էինք 1915-1923 թթ.-ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը։ Շուրջ 2 մլն հայեր տարհանվել են և մոտ 1,5 մլն տարհանվածներ՝ սպանվել», ավում է սենատոր Բարաք ...ՄԻԺԻ-Ի ՈՒՂԵՐՁԸ
ԸՄԲՈՍՏԱՑՈՒՄԸ մարդու և ազգի ԻՐԱՎՈՒՆՔՆ Է. ամեն պահի և հարաճուն, և հանուն մարդկային ու ազգային հիմնական արժեքների ՄԻԺԻ-ն, ի հետապնդումն իր կողմից հրապարակված ս.թ. մարտի 1-ի ժամը 18.00-ի ԿՈՉ-ի (տես` www.idhr.am) ...ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԱՐԱՇԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնեական կեղծիք կատարելու, պաշտոնեական ...ՍԱՐԳԻՍ ՏԽՐՈՒՆԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԱՇԽԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ
«ՍԴՀԿ Սարգիս Տխրունի ուսանողական-երիտասարդական միությունը շնորհավորում է աշխատավորական լայն զանգվածներին այս հիրավի մեծ տոնի` մայիսի 1-ի կապակցությամբ: Պետք է փաստել, որ 2008 թ-ի մայիսի 1-ը վերջին 80 ...ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԿՐԿՆԱԿԻ ՏԵՂԱԶՆՆՈՒՄ
Ապրիլի 29-ին, ժամը 11.00-ին սկսվել է Երեւանի Նոր Նորքի 4-րդ զանգվածի թիվ 14 մանկապարտեզի կրկնակի տեղազննումը: Ժամը 12.10-ին աշխատանքներն ավարտվել են: Զննվել է 712 քմ մակերեսով տարածք, պայթունավտանգ առարկաներ ...ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼԵՎՍ ԱՆՈՒՐԱՆԱԼԻ ԳՈՐԾՈՆ Է
Մինչ վերջերս պայքարը ներկայացվում էր, որպես քաղաքական անհատականությունների միմյանց նկատմամբ անհանդուրժողականության և մրցակցության դրսևորում։ Անհատականություններ, որոնց ինչ-որ կերպ հաջողվել էր ձեռք բերել ...ՄՈՒՏՔԱԳՐՎԱԾ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՄԱՍԻՆ
ՀՀ Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանը տարածել է հաղորդագրություն, որում ասվում է հետեւյալը. «2008 ապրիլի 23-ին Հյուսիսային քրեական դատարան է մուտքագրվել քրեական գործ, համաձայն որի Էդիկ ...ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ՔՆՆՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ
Այսօր լրանում է 67-րդ օրը, ինչ անազատության մեջ է գտնվում Նոր ժամանակներ կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, ում դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում Ազգային անվտանգության ծառայության քննիչներն ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԵՅՏԻՆԳԸ 64-ԻՑ ԻՋԵԼ Է 66
Երեկ Freedom House կազմակերպությունը հրապարակել է աշխարհում մամուլի ազատության վերաբերյալ ամենամյա զեկույցը, որում նշվում է, որ նախկին ԽՍՀՄ երկրներում եւ արեւելյան երկրներում ընդհանուր առմամբ մամուլի ...ՍՈՒՔԻԱՍՅԱՆՆԵՐԻ ՓԱՅԱՄԱՍԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՎԱՃԱՌՔ
Ինչպես ապրիլի 30-ին տեղեկացանք Սիլ կոնցեռնից, ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն , ծխախոտ ներկրող \"Պարես Արմենիա\" ընկերության Սուքիասյանների ընտանիքին պատկանող փայամասը \"Սովրանո\" ընկերությանը ...ՓՈԽՎԵԼ Է ԵՐՋԱՆԻԿ ԱԲԳԱՐՅԱՆԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ
Հայաստանի գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տրուզյանը ապրիլի 30-ին հաղորդագրություն է տարածել, որի մեջ նշվում է, որ “սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան ...ԺԻՐԱՅՐ ՍԷՖԻԼՅԱՆԻ ԵՒ ՎԱՐԴԱՆ ՄԱԼԽԱՍՅԱՆԻ ԶՈՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Ապրիլի 30-ին հայտարարություն է տարածել Ժիրայր Սէֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի զորակցության կոմիտեն, որը ներկայացվում է ամբողջությամբ. “Վերջին ընտրություններում անբարո ու հակաժողովրդական վարչախումբը, կրկին ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
© Լրագիր
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)ՊԵՏՔ Է ՇՏԱՊ ՀՍՏԱԿԵՑՆԵԼ «ԴՐՍԻՑ ՏՂԱ» ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

ԿՐԿՆԱՊԱՏԿԵԼ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՕՐԱՊԱՀԻԿԸ

ՓՈԹՈՐԿՎԱԾ ԷՐ ԶԱՐՔՈՒՆԻՔԸ ՇԻՐԱԿԱՅ. ԷԿՈՒՄԵՆԻԿ ՀՈՂՄՆ ԷՐ ՇԱՉՈՒՄ
ՖՈՒՏՈՒՐԻՍՏԿԱՆ ՊԱՏՄՎԱԾՔ ՆԱԽԿԻՆ ՄԵԾ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ (ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ)
ԱՅԴ ԿԱՐՈՒՍԵԼՆ ԱՐԴԵՆ ՊՏՏՎՈՒՄ Է 17 ՏԱՐԻ, ԵՎ ՄԻՇՏ ՀԱԿԱՌԱԿ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
ՖՈՒՏԲՈԼ ԵՆ ԽԱՂՈՒՄ ՄԱՆԿԱՏՆԵՐԸ
ԿՅԱՆՔԸ ՆՈՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎՐԱ
ՊՈՍՏԻՄՐԵՍԻՈՆԻՍՏՆԵՐԻ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՍՐԱՆՑ ՆՄԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏԵՂ ՉԿԱ
ՆԱԽՆԱԿԱՆ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ Է 66 ՄԱՐԴ
ԳԱԼԱ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1901 Մահացավ թատերագիր, գրագիր և Պ. Դուրյանի ուսուցիչ Սրապիոն Թոլյանը, Սիպիլի Եսային:
- 1915 Մահացավ հեղափոխական գործիչ Սարգիս Բարսեղյանը (Վանա Սարգիս): (Ծնվ. 1875թ.-ին):
- 1927 Շահագործման է հանձնվում Երևանի կարբիդի գործարանը:
- 1941 Երևանում վախճանվեց ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Փանոս Թերլեմեզյանը: (Ծնվ. 1865թ.-ին):
- 1947 ԱՄՆ-ում հրավիրվեց համաշխարհային հայկական կոնգրես:
- 1981 Միացյալ Նահանգների ցեղասպանությունների հիշատակման խորհուրդը, անկախ դաշնային գործակալությունը միաձայն որոշեցին, որ Միացյալ Նահանգների ցեղասպանությունների հիշատակման թանգարանում պետք է ընդգրկվի նաև հայկական ցեղասպանությունը և դա արվեց:
- 1991 Խորհրդային զորքերի և ադրբեջանական հրոսակախմբերի կողմից Գետաշենում և Մարտաշենում սկսվեց «Օղակ» օպերացիան:
- 1993 Միացյալ Ազգերի Անվտանգության խորհուրդը իր 3205-րդ ժողովում ընդունեց 822-րդ որոշումը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

