
ՄՆԱՑԵԼ Է ԱՄԵՆԻՑ ՔԻՉԸ` ԱՆՑՆԵԼ ԳՈՐԾԻ
Այն մտքերը, որ կառավարման մեթոդների փոփոխության վերաբերյալ արտահայտում է նոր վարչապետ Տիգրան Սարգսյանը, համեմելով քրիստոնեական արժեքներին հղումներով, անկասկած դժվար վիճարկելի են: Որեւէ մեկն, օրինակ, չի կարող ասել, թե պետք չէ, կամ ավելորդ է անընդհատ սովորելը, որ առանց դրա դժվար է լինել մրցունակ մասնագետ, արդյունավետ կառավարիչ, որ առանց գիտելիքի ու ինտելեկտի դժվար է որեւէ հաջողության հասնել գլոբալացվող աշխարհում, որ անհրաժեշտ է ինքնամաքրվել, որ անհրաժեշտ է, որպեսզի պատասխանատու հասարակություն ունենալու համար ունենանք պատասխանատու կառավարություն: Տիգրան Սարգսյանի այդ խոսքերն իսկապես ականջի համար չափազանց հաճելի են, թեեւ իհարկե նայած, թե ում ականջի: Օրինակ, դժվար է ասել, թե նրա այդ խոսքերը լսելիս ապրիլի 30-ին խորհրդարանի դահլիճում ինչ էին մտածում պատգամավորները, հատկապես նրանք, որոնց եւ որոնց շրջապատի գիտելիքի ու ինտելեկտի չափորոշիչը նրանց մականունն է: Երեւի թե մտածում էին, որ եթե վարչապետը եկել ու այդպես խոսում է, ուրեմն դա պետք է, այլապես նախագահը չէր թողնի, որ գա ու այդպես խոսի` եթե թույլ է տվել, ուրեմն դա պետք է համակարգին: Հետեւաբար, պատգամավորները միգուցե այդքան էլ վատը չեն մտածել Տիգրան Սարգսյանին լսելիս: Ի վերջո, ինչ է անում մարդը` խոսում է: Է, թող խոսի: Եվ խոսում է Տիգրան Սարգսյանը, խոսում է Հայաստանը տարածաշրջանում կենտրոնի վերածելու մասին` էլ ֆինանսական, էլ տուրիստական, էլ առողջապահական, էլ ենթակառուցվածքների, էլ արդյունաբերական: Խնդիրը միայն թե այն է, թե կենտրոն ասելով կառավարությունն ինչ նկատի ունի: Որովհետեւ Հայաստանն այսպես թե այնպես, մեր տարածաշրջանի գրեթե կենտրոնում է, եթե տարածաշրջան ասելով ներառում ենք մեր բոլոր չորս հարեւաններին: Իսկ եթե խոսքը ոչ թե աշխարհագրական, այլ բովանդակային կենտրոնի մասին է, ապա այստեղ արդեն խնդիրը փոքր ինչ բարդանում է: Իհարկե, ցանկանալը վնաս չէ, հատկապես որ ամեն ինչ սկսում է ցանկությունից, ինչպես ասել է աշխարհին հայտնի հոգեվերլուծաբաններից մեկը, բայց ցանկանալը բավարար էլ չէ: Պետք են քայլեր: Օրինակ, Տիգրան Սարգսյանը հայտարարում է, որ անելու են հնարավոր ամեն ինչ, որպեսզի Հայաստանը տարածաշրջանում օդային բեռնափոխադրումների եւ ուղեւորափոխադրումների առումով դառնա ամենից էժան երկիրը: Այսինքն, մեր ենթակառուցվածքները գրավիչ ենք դարձնելու էժանությամբ: Շատ լավ: Հիանալի է: Բայց ում է պետք, որ փողոցը հարթ է, մաքուր է, այդտեղով անցնելն անվճար ու ապահով է, եթե այդ փողոցը չի տանում ոչ մի տեղ, գտնվում է ասենք քաղաքի ծայրամասում եւ մտնում է փակուղի: Եթե Հայաստանի սահմանները փակ են, եթե տարածաշրջանային կոմունիկացիաները շրջանցում են Հայաստանը, ապա ինչ նշանակություն կարող է ունենալ այն, որ մեր ճանապարհներն էժան են ու մատչելի: Չէ որ այդ ճանապարհներն այսօր չեն տանում որեւէ տեղ, իսկ որեւէ տեղ տանող ճանապարհներն առայժմ բարեհաջող շրջանցում են Հայաստանը: Ֆինանսական, արդյունաբերական, առողջապահական եւ տուրիստական կենտրոն դառնալու խնդիրը միգուցե ավելի հեշտ է: Բայց, օրինակ, տուրիզմի ոլորտում, թեեւ մենք այն հայտարարել ենք տնտեսության գերակա ուղղություն եւ ամեն ինչ անում ենք երկիրը գրավիչ դարձնելու համար, բայց մեր հարեւան երկրները` Վրաստանն ու Ադրբեջանը, այցելող զբոսաշրջիկների քանակով գերազանցում են Հայաստանին: Ցուցանիշային գերազանցություն է նաեւ, ի դեպ, տնտեսության գերակա ճյուղ հայտարարված տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Բայց կարեւորն, իհարկե, որ խոսում ենք: Մինչեւ հիմա էլ իհարկե խոսողներ կային, բայց հիմա արդեն գրագետ, նորովի, ժամանակակից մտածողությամբ ենք խոսում: Հետեւաբար գոնե այդ մասով առաջընթացը ակնհայտ է: Մնացել է ամենից քիչը` խոսքից անցնել գործի, որը սակայն Հայաստանի պարագայում, ինչպես ցույց է տվել նախորդ տարիների փորձը, շատ է հիշեցնում մի հին, բայց գրագետ խոսքի պես հաճելի անեկդոտ. անցորդը փղոցում ընկած կոճակ է տեսնում ու բացականչում է` «ու~խխ, մնաց վերարկուն»: ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
«ԲՈԼՈՐԻՆ ԴԵՄԸ» ՉԻ ԱՆՑՆՈՒՄ, ԲԱ ՈՆՑ ԱՆԵՆՔ
Վերջին նախագահական ընտրություններից առաջ կայացած մեկ այլ համապետական ընտրությունների կապակցությամբ, մեկնաբանելով օտարերկրյա դիտորդների բացասական կարծիքն առ այն, որ Հայաստանում «ընտրությունները ուղեկցվել ...EXPO 2008 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԵՐԵՎԱՆՈՒՄ
2008թ. մայիսի 2-4 Երեւանում կկայանա Ֆինանսներ, Վարկեր, Ապահովագրություն եւ Աուդիտ EXPO 2008 խորագրով առաջին միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որը կանցնի Հայաստանի Էկոնոմիկայի նախարարության, Կենտրոնական ...ԲԱ ՀԱՐՈՒՍՏՆԵՐՆ ՈՒՐԻՇ ԻՆՉ ՑՈՒՑԱԴՐԵՆ
Նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը հակաքրիստոնեական է համարում, երբ աղքատության խնդիր ունեցող երկրում հարուստները ցուցադրում են իրենց հարստությունն ու ուժը: Նա ասում է, որ սոցիալական լարվածություն չի ...ՄՆԱՑԵԼ Է ԱՄԵՆԻՑ ՔԻՉԸ` ԱՆՑՆԵԼ ԳՈՐԾԻ
Այն մտքերը, որ կառավարման մեթոդների փոփոխության վերաբերյալ արտահայտում է նոր վարչապետ Տիգրան Սարգսյանը, համեմելով քրիստոնեական արժեքներին հղումներով, անկասկած դժվար վիճարկելի են: Որեւէ մեկն, օրինակ, չի ...ԳԱԼԱ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ
Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ Պաշտպանության շտաբի հաղորդագրությունը ԳԱԼԱ ՀԸ հիմնադիր «ՉԱՊ» ՍՊԸ նախագահ Վահան Խաչատրյանը 2007 թվի դեկտեմբերի 11-ին (Գյումրու հին հեռուստաաշտարակը ԳԱԼԱ ՀԸ անտենայից ազատելու ...ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ՄԱՅԻՍԻ 10-ԻՆ
Ազգային Ժողովի Ժառանգություն խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը ապրիլի 30-ին Մամուլի Ազգային ակումբում պատասխանելով լրագրողների հարցերին, խոսել է այն մասին, որ պետք է իշխանությունը գործնականում ...ՄԻԱԿ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ԱԿՆԿԱԼԻՔ ՉՈՒՆԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՑ
Ազգային Ժողովի միակ ընդդիմադիր Ժառանգություն խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին լրագրողները ապրիլի 30-ին Մամուլի Ազգային ակումբում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հարցրել են, թե ինչ կարծիքի է այն ...ԵՂԲԱՅՐ ԵՆՔ ՄԵՆՔ
1
Հայաստանցի-ղարաբաղցի տարաբաժանումը վերջին ժամանակներս անցել է հատվածային մտածելակերպի թույլատրելի բոլոր սահմանները և վերածվում է անջրպետի, ինչը չի կարող չտագնապեցնել հայ ազգի զտարյուն մտավորականությանը: ...ԼԻՏՎԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ ՀԱՆՁՆԵՑ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐԻ ՊԱՏՃԵՆՆԵՐԸ
Ապրիլի 30-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Լիտվայի նորանշանակ դեսպան Գեդրյուս Ապուոկասին (Giedrius Apuokas) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Նախարարը նշեց, որ Հայաստանը հետաքրքրված ...ՄԻԹԵ ՖԻՆՆԱԿԱՆԻ ԱՆՎԱՆ ՏԱԿ ՎԱՃԱՌՎՈՒՄ Է ԱՅԼ ԱՐՏԱԴՐԱՆՔ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով է դիմել ֆիննական արտադրության սերուցքային կարագ ներմուծող «Մառնիկ» ընկերությունը, հայտնելով. «Երեւան քաղաքում մեր կողմից կատարվել է դիտարկում, ...ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԺՈՂՈՎՐԴԻՆՆ Է
Ժիրայր Սէֆիլյանի և Վարդան Մալխասյանի զորակցության կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է հետեւյալը. «Վերջին ընտրություններում անբարո ու հակաժողովրդական վարչախումբը, կրկին անգամ ապօրինի ...ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ԽԱՂԸ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀՐԱԶԴԱՆ ՄԱՐԶԱԴԱՇՏՈՒՄ
2010 աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Թուրքիա խաղը տեղի կունենա Երեւանի Հրազդան մարզադաշտում, լրագրողներին տեղեկացրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը։ Հանդիպումը ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐՆ ԸՆԴՈՒՆՎԵՑ
Այսօր Հայաստանի Ազգային ժողովն ընդունեց կառավարության ծրագիրը. ըստ լուսատախտակի, կողմ է քվեարկել 88 պատգամավոր, դեմ` 3, որոնք Ժառանգություն խմբակցության պատգամավորներն էին, եւ ոչ մի ձեռնպահ: Սակայն լրագրողները ...ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
«Անցած շաբաթ մենք հիշում էինք 1915-1923 թթ.-ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը։ Շուրջ 2 մլն հայեր տարհանվել են և մոտ 1,5 մլն տարհանվածներ՝ սպանվել», ավում է սենատոր Բարաք ...ՄԻԺԻ-Ի ՈՒՂԵՐՁԸ
ԸՄԲՈՍՏԱՑՈՒՄԸ մարդու և ազգի ԻՐԱՎՈՒՆՔՆ Է. ամեն պահի և հարաճուն, և հանուն մարդկային ու ազգային հիմնական արժեքների ՄԻԺԻ-ն, ի հետապնդումն իր կողմից հրապարակված ս.թ. մարտի 1-ի ժամը 18.00-ի ԿՈՉ-ի (տես` www.idhr.am) ...ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԱՐԱՇԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնեական կեղծիք կատարելու, պաշտոնեական ...ՍԱՐԳԻՍ ՏԽՐՈՒՆԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԱՇԽԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ
«ՍԴՀԿ Սարգիս Տխրունի ուսանողական-երիտասարդական միությունը շնորհավորում է աշխատավորական լայն զանգվածներին այս հիրավի մեծ տոնի` մայիսի 1-ի կապակցությամբ: Պետք է փաստել, որ 2008 թ-ի մայիսի 1-ը վերջին 80 ...ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԿՐԿՆԱԿԻ ՏԵՂԱԶՆՆՈՒՄ
Ապրիլի 29-ին, ժամը 11.00-ին սկսվել է Երեւանի Նոր Նորքի 4-րդ զանգվածի թիվ 14 մանկապարտեզի կրկնակի տեղազննումը: Ժամը 12.10-ին աշխատանքներն ավարտվել են: Զննվել է 712 քմ մակերեսով տարածք, պայթունավտանգ առարկաներ ...ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼԵՎՍ ԱՆՈՒՐԱՆԱԼԻ ԳՈՐԾՈՆ Է
Մինչ վերջերս պայքարը ներկայացվում էր, որպես քաղաքական անհատականությունների միմյանց նկատմամբ անհանդուրժողականության և մրցակցության դրսևորում։ Անհատականություններ, որոնց ինչ-որ կերպ հաջողվել էր ձեռք բերել ...ՄՈՒՏՔԱԳՐՎԱԾ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՄԱՍԻՆ
ՀՀ Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանը տարածել է հաղորդագրություն, որում ասվում է հետեւյալը. «2008 ապրիլի 23-ին Հյուսիսային քրեական դատարան է մուտքագրվել քրեական գործ, համաձայն որի Էդիկ ...ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ՔՆՆՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ
Այսօր լրանում է 67-րդ օրը, ինչ անազատության մեջ է գտնվում Նոր ժամանակներ կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, ում դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում Ազգային անվտանգության ծառայության քննիչներն ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԵՅՏԻՆԳԸ 64-ԻՑ ԻՋԵԼ Է 66
Երեկ Freedom House կազմակերպությունը հրապարակել է աշխարհում մամուլի ազատության վերաբերյալ ամենամյա զեկույցը, որում նշվում է, որ նախկին ԽՍՀՄ երկրներում եւ արեւելյան երկրներում ընդհանուր առմամբ մամուլի ...ՍՈՒՔԻԱՍՅԱՆՆԵՐԻ ՓԱՅԱՄԱՍԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՎԱՃԱՌՔ
Ինչպես ապրիլի 30-ին տեղեկացանք Սիլ կոնցեռնից, ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն , ծխախոտ ներկրող \"Պարես Արմենիա\" ընկերության Սուքիասյանների ընտանիքին պատկանող փայամասը \"Սովրանո\" ընկերությանը ...ՓՈԽՎԵԼ Է ԵՐՋԱՆԻԿ ԱԲԳԱՐՅԱՆԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ
Հայաստանի գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տրուզյանը ապրիլի 30-ին հաղորդագրություն է տարածել, որի մեջ նշվում է, որ “սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան ...ԺԻՐԱՅՐ ՍԷՖԻԼՅԱՆԻ ԵՒ ՎԱՐԴԱՆ ՄԱԼԽԱՍՅԱՆԻ ԶՈՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Ապրիլի 30-ին հայտարարություն է տարածել Ժիրայր Սէֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի զորակցության կոմիտեն, որը ներկայացվում է ամբողջությամբ. “Վերջին ընտրություններում անբարո ու հակաժողովրդական վարչախումբը, կրկին ...
ՀՅԴ ՍՊԱՍՈՒՄ Է, ՈՐ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՎԱՍՏԻ ԻՐ ԽՈՍՔԸ
ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆԸ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ Է ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ՈՐ ՄՏԱՀՈԳՎՈՒՄ ԵՆ ԻՆՉ
ԴԱՏԱՐԱՆԸ ԱՂՋԻԿ ՉԷ, ՈՐ ԴՈԻՐ ԳԱ ԿԱՄ ԴՈՒՐ ՉԳԱ
ԴԵ ՁԵԶ ՏԵՍՆԵՆՔ, ՎԱՐՉԱՊԵՏ ՈՒ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ
ՊԵՏՔ Է ՇՏԱՊ ՀՍՏԱԿԵՑՆԵԼ «ԴՐՍԻՑ ՏՂԱ» ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

ԿՐԿՆԱՊԱՏԿԵԼ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՕՐԱՊԱՀԻԿԸ

ՓՈԹՈՐԿՎԱԾ ԷՐ ԶԱՐՔՈՒՆԻՔԸ ՇԻՐԱԿԱՅ. ԷԿՈՒՄԵՆԻԿ ՀՈՂՄՆ ԷՐ ՇԱՉՈՒՄ
ՖՈՒՏՈՒՐԻՍՏԿԱՆ ՊԱՏՄՎԱԾՔ ՆԱԽԿԻՆ ՄԵԾ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ (ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ)
ԱՅԴ ԿԱՐՈՒՍԵԼՆ ԱՐԴԵՆ ՊՏՏՎՈՒՄ Է 17 ՏԱՐԻ, ԵՎ ՄԻՇՏ ՀԱԿԱՌԱԿ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
ԿՅԱՆՔԸ ՆՈՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎՐԱ
ՖՈՒՏԲՈԼ ԵՆ ԽԱՂՈՒՄ ՄԱՆԿԱՏՆԵՐԸ
ՊՈՍՏԻՄՐԵՍԻՈՆԻՍՏՆԵՐԻ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՍՐԱՆՑ ՆՄԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏԵՂ ՉԿԱ
ՆԱԽՆԱԿԱՆ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ Է 66 ՄԱՐԴ
ԳԱԼԱ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ
- 1901 Մահացավ թատերագիր, գրագիր և Պ. Դուրյանի ուսուցիչ Սրապիոն Թոլյանը, Սիպիլի Եսային:
- 1915 Մահացավ հեղափոխական գործիչ Սարգիս Բարսեղյանը (Վանա Սարգիս): (Ծնվ. 1875թ.-ին):
- 1927 Շահագործման է հանձնվում Երևանի կարբիդի գործարանը:
- 1941 Երևանում վախճանվեց ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Փանոս Թերլեմեզյանը: (Ծնվ. 1865թ.-ին):
- 1947 ԱՄՆ-ում հրավիրվեց համաշխարհային հայկական կոնգրես:
- 1981 Միացյալ Նահանգների ցեղասպանությունների հիշատակման խորհուրդը, անկախ դաշնային գործակալությունը միաձայն որոշեցին, որ Միացյալ Նահանգների ցեղասպանությունների հիշատակման թանգարանում պետք է ընդգրկվի նաև հայկական ցեղասպանությունը և դա արվեց:
- 1991 Խորհրդային զորքերի և ադրբեջանական հրոսակախմբերի կողմից Գետաշենում և Մարտաշենում սկսվեց «Օղակ» օպերացիան:
- 1993 Միացյալ Ազգերի Անվտանգության խորհուրդը իր 3205-րդ ժողովում ընդունեց 822-րդ որոշումը:
- Մաթեմատիկա՞... համեցեք
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

