
ԲԱ ՀԱՐՈՒՍՏՆԵՐՆ ՈՒՐԻՇ ԻՆՉ ՑՈՒՑԱԴՐԵՆ
Նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը հակաքրիստոնեական է համարում, երբ աղքատության խնդիր ունեցող երկրում հարուստները ցուցադրում են իրենց հարստությունն ու ուժը: Նա ասում է, որ սոցիալական լարվածություն չի լինի, եթե հարուստները փոխեն իրենց կենցաղավարությունը: Այլ կերպ ասած, աղքատները տեսնում են, թե մի փոքր երկրում, որտեղ իրենք հազիվ են ծայրը ծայրին հասցնում, հազիվ են հոգում իրենց հացի խնդիրը, կա մարդկանց մի զգալի խումբ, որը ծայրից ծայր տնօրինում է երկրի հարստությունը, փողոցներում շրջում է գերթանկ մեքենաներով, երկար շարասյուններով, ապրում է դղյակներում, զվարճանում է թանկարժեք ռեստորաններում եւ ժամանցի այլ վայրերում, վայելում է կյանքը, իսկ ովքեր որ հայտնվում են այդ խմբի ճանապարհին, պետք է հետո փառք տան Աստծուն, որ ոտքի տակ ընկնելու համար իրենց կյանքը չեն խլել: Տեսնելով մարդկանց այդ խմբի գոյությունն ու հնարավորությունները, մարդկանց մեջ առաջանում է զայրույթ, վիրավորվածություն, արդարության սրված զգացում, եւ տեղի է ունենում սոցիալական լարում: Թերեւս դա է Տիգրան Սարգսյանի խոսքի լեյտմոտիվը, համաձայն որի, աղքատներով երկրում պետք է հարուստներն ունենան առավել հարուստ կենցաղավարությունը, եւ ուժն ու հարստությունը չցուցադրեն: Սակայն հարց է առաջանում, թե իսկ ինչը ցուցադրեն այդ մարդիկ, եթե նրանց ունեցած չունեցածն այդ ուժն ու հարստությունն է: Կամ ուր պահեն այդքան ուժն ու հարստությունը, որ կուտակվել է նրանց ձեռքում: Ավելի հեշտ է աղքատներին տանել, մի տեղ պահել, քանի պահել հարուստների ունեցած չունեցածը: Ի վերջո, հո ամբողջ երկիրը չես պահի աղքատներից: Աբողջ երկիրն է այսօր մի խումբ հարուստներինը: Այնպես որ, պետք է սպասել, որ հարուստները միասնաբար կպատասխանեն նորանշանակ վարչապետին, կառավարությանն առաջարկելով, որ հանրապետության որեւէ տարածքում կառուցեն աղքատների գետտո, որտեղ անվճար բնակարանով կապահովեն այն մարդկանց, ովքեր չունեն հարստության եւ ուժի հնարավորություն, ու դրանից նեղվում են: Չէ որ կան մարդիկ, որոնք չեն նեղվում, եւ սոցիալական լարման պատճառ չեն հանդիսանում: Այդ մարդիկ կապրեն բաց, ազատ, իսկ նրանք, ովքեր լարվում են հարստություն տեսնելիս, նրանց կտեղափոխեն գետտո: Հիմա երեւի թե շատերի համար, զարգացման այդ տարբերակը կթվա զավեշտալի, տարօրինակ, անհավանական, եւ միգուցե վիրավորական` աղքատ մարդկանց համար: Սակայն իրականում, որքան էլ հիմա հնչելիք միտքը թվա տարօրինակ, աղքատ մարդկանց համար վիրավորական է վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքը, թե հակաքրիստոնեական է աղքատության խնդիր ունեցող երկրում հարստություն եւ ուժ ցուցադրելը, եւ եթե դա չլիներ, ապա չէր լինի սոցիալական լարվածություն: Ինչ է ստացվում: Ստացվում է, որ մեր բնակչության աղքատ խավն ուղղակի նախանձում է հարուստներին եւ այդ նախանձն է, որ բերում է սոցիալական դժգոհության: Դրանից բացի, ստացվում է, որ աղքատները մեր երկրում դատում են իրենց տեսածով, այսինքն մտածելու կամ ինչ որ այլ բաներ հասկանալու ունակություն չունեն, եւ եթե չտեսնեն հարստությունը, չեն էլ մտածի իշխանությունից իրենց համար բարեկեցիկ ու արժանապատիվ կյանքի պայմաններ պահանջելու մասին: Արդյոք դա վիրավորական չէ աղքատ մարդկանց համար, երբ վարչապետը, փաստացի, իր խոսքով, անուղղակի ակնարկում է հարուստներին` տղեք, եկեք ցույց չտանք, որ հարուստ ենք, որ ժողովուրդը բան-ման չկասկածի, ու հանգիստ ապրի, մինչեւ տեսնենք ինչ ենք անում: Միթե այդպես չի ստացվում: Չէ որ աղքատությունն արատ չէ, իսկ հարուստ լինելը հանցանք չէ: Հետեաբար հակաքրիստոնեականը ոչ թե հարստությունը ցուցադրելն է, այլ այդ հարստությունը անօրինական ճանապարհով վաստակելը, կուտակելը, պահելը: Հակաքրիստոնեական է այն, որ հարուստները ոտնահարում են պետական ու մարդային գրեթե բոլոր օրենքները, որ մեկին բարեգործություն են անում, հետո հազար ու մեկին ցուցադրում են այդ բարեգործությունը: Այդ անօրինականությունն է, որ զայրացնում է աղքատ բնակչությանը: Նրանց զայրացնում է այն, որ հարստությունն է որոշում օրենքի առաջ պատասխանատվության աստիճանը, ու որքան հարուստ ես, այդքան նվազում է օրենքի ուժը քո հանդեպ: Հետեւաբար, պետք է լուծել այդ, օրենքի առաջ բոլորի հավասարության խնդիրը, որպեսզի օրենքը հավասարապես գործի նաեւ հարուստների ու նրանց թիկնապահների եւ հարազատ-բարեկամների համար: Թե չէ, հարստությունը խնդիր չէ, թող ցուցադրեն ինչքան ուզում են, միայն թե դրանից անմեղ մարդիկ չտուժեն` այսինքն այդ հարստությունը չկուտակվի այդ մարդկանց հաշվին եւ հետո չինքնահաստատվի այդ մարդկանց վրա: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
«ԲՈԼՈՐԻՆ ԴԵՄԸ» ՉԻ ԱՆՑՆՈՒՄ, ԲԱ ՈՆՑ ԱՆԵՆՔ
Վերջին նախագահական ընտրություններից առաջ կայացած մեկ այլ համապետական ընտրությունների կապակցությամբ, մեկնաբանելով օտարերկրյա դիտորդների բացասական կարծիքն առ այն, որ Հայաստանում «ընտրությունները ուղեկցվել ...EXPO 2008 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԵՐԵՎԱՆՈՒՄ
2008թ. մայիսի 2-4 Երեւանում կկայանա Ֆինանսներ, Վարկեր, Ապահովագրություն եւ Աուդիտ EXPO 2008 խորագրով առաջին միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որը կանցնի Հայաստանի Էկոնոմիկայի նախարարության, Կենտրոնական ...ԲԱ ՀԱՐՈՒՍՏՆԵՐՆ ՈՒՐԻՇ ԻՆՉ ՑՈՒՑԱԴՐԵՆ
Նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը հակաքրիստոնեական է համարում, երբ աղքատության խնդիր ունեցող երկրում հարուստները ցուցադրում են իրենց հարստությունն ու ուժը: Նա ասում է, որ սոցիալական լարվածություն չի ...ՄՆԱՑԵԼ Է ԱՄԵՆԻՑ ՔԻՉԸ` ԱՆՑՆԵԼ ԳՈՐԾԻ
Այն մտքերը, որ կառավարման մեթոդների փոփոխության վերաբերյալ արտահայտում է նոր վարչապետ Տիգրան Սարգսյանը, համեմելով քրիստոնեական արժեքներին հղումներով, անկասկած դժվար վիճարկելի են: Որեւէ մեկն, օրինակ, չի ...ԳԱԼԱ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ
Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ Պաշտպանության շտաբի հաղորդագրությունը ԳԱԼԱ ՀԸ հիմնադիր «ՉԱՊ» ՍՊԸ նախագահ Վահան Խաչատրյանը 2007 թվի դեկտեմբերի 11-ին (Գյումրու հին հեռուստաաշտարակը ԳԱԼԱ ՀԸ անտենայից ազատելու ...ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ՄԱՅԻՍԻ 10-ԻՆ
Ազգային Ժողովի Ժառանգություն խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը ապրիլի 30-ին Մամուլի Ազգային ակումբում պատասխանելով լրագրողների հարցերին, խոսել է այն մասին, որ պետք է իշխանությունը գործնականում ...ՄԻԱԿ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ԱԿՆԿԱԼԻՔ ՉՈՒՆԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՑ
Ազգային Ժողովի միակ ընդդիմադիր Ժառանգություն խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին լրագրողները ապրիլի 30-ին Մամուլի Ազգային ակումբում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հարցրել են, թե ինչ կարծիքի է այն ...ԵՂԲԱՅՐ ԵՆՔ ՄԵՆՔ
1
Հայաստանցի-ղարաբաղցի տարաբաժանումը վերջին ժամանակներս անցել է հատվածային մտածելակերպի թույլատրելի բոլոր սահմանները և վերածվում է անջրպետի, ինչը չի կարող չտագնապեցնել հայ ազգի զտարյուն մտավորականությանը: ...ԼԻՏՎԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ ՀԱՆՁՆԵՑ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐԻ ՊԱՏՃԵՆՆԵՐԸ
Ապրիլի 30-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Լիտվայի նորանշանակ դեսպան Գեդրյուս Ապուոկասին (Giedrius Apuokas) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Նախարարը նշեց, որ Հայաստանը հետաքրքրված ...ՄԻԹԵ ՖԻՆՆԱԿԱՆԻ ԱՆՎԱՆ ՏԱԿ ՎԱՃԱՌՎՈՒՄ Է ԱՅԼ ԱՐՏԱԴՐԱՆՔ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով է դիմել ֆիննական արտադրության սերուցքային կարագ ներմուծող «Մառնիկ» ընկերությունը, հայտնելով. «Երեւան քաղաքում մեր կողմից կատարվել է դիտարկում, ...ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԺՈՂՈՎՐԴԻՆՆ Է
Ժիրայր Սէֆիլյանի և Վարդան Մալխասյանի զորակցության կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է հետեւյալը. «Վերջին ընտրություններում անբարո ու հակաժողովրդական վարչախումբը, կրկին անգամ ապօրինի ...ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ԽԱՂԸ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀՐԱԶԴԱՆ ՄԱՐԶԱԴԱՇՏՈՒՄ
2010 աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Թուրքիա խաղը տեղի կունենա Երեւանի Հրազդան մարզադաշտում, լրագրողներին տեղեկացրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը։ Հանդիպումը ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐՆ ԸՆԴՈՒՆՎԵՑ
Այսօր Հայաստանի Ազգային ժողովն ընդունեց կառավարության ծրագիրը. ըստ լուսատախտակի, կողմ է քվեարկել 88 պատգամավոր, դեմ` 3, որոնք Ժառանգություն խմբակցության պատգամավորներն էին, եւ ոչ մի ձեռնպահ: Սակայն լրագրողները ...ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
«Անցած շաբաթ մենք հիշում էինք 1915-1923 թթ.-ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը։ Շուրջ 2 մլն հայեր տարհանվել են և մոտ 1,5 մլն տարհանվածներ՝ սպանվել», ավում է սենատոր Բարաք ...ՄԻԺԻ-Ի ՈՒՂԵՐՁԸ
ԸՄԲՈՍՏԱՑՈՒՄԸ մարդու և ազգի ԻՐԱՎՈՒՆՔՆ Է. ամեն պահի և հարաճուն, և հանուն մարդկային ու ազգային հիմնական արժեքների ՄԻԺԻ-ն, ի հետապնդումն իր կողմից հրապարակված ս.թ. մարտի 1-ի ժամը 18.00-ի ԿՈՉ-ի (տես` www.idhr.am) ...ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԱՐԱՇԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնեական կեղծիք կատարելու, պաշտոնեական ...ՍԱՐԳԻՍ ՏԽՐՈՒՆԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԱՇԽԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ
«ՍԴՀԿ Սարգիս Տխրունի ուսանողական-երիտասարդական միությունը շնորհավորում է աշխատավորական լայն զանգվածներին այս հիրավի մեծ տոնի` մայիսի 1-ի կապակցությամբ: Պետք է փաստել, որ 2008 թ-ի մայիսի 1-ը վերջին 80 ...ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԿՐԿՆԱԿԻ ՏԵՂԱԶՆՆՈՒՄ
Ապրիլի 29-ին, ժամը 11.00-ին սկսվել է Երեւանի Նոր Նորքի 4-րդ զանգվածի թիվ 14 մանկապարտեզի կրկնակի տեղազննումը: Ժամը 12.10-ին աշխատանքներն ավարտվել են: Զննվել է 712 քմ մակերեսով տարածք, պայթունավտանգ առարկաներ ...ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼԵՎՍ ԱՆՈՒՐԱՆԱԼԻ ԳՈՐԾՈՆ Է
Մինչ վերջերս պայքարը ներկայացվում էր, որպես քաղաքական անհատականությունների միմյանց նկատմամբ անհանդուրժողականության և մրցակցության դրսևորում։ Անհատականություններ, որոնց ինչ-որ կերպ հաջողվել էր ձեռք բերել ...ՄՈՒՏՔԱԳՐՎԱԾ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՄԱՍԻՆ
ՀՀ Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանը տարածել է հաղորդագրություն, որում ասվում է հետեւյալը. «2008 ապրիլի 23-ին Հյուսիսային քրեական դատարան է մուտքագրվել քրեական գործ, համաձայն որի Էդիկ ...ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ՔՆՆՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ
Այսօր լրանում է 67-րդ օրը, ինչ անազատության մեջ է գտնվում Նոր ժամանակներ կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, ում դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում Ազգային անվտանգության ծառայության քննիչներն ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԵՅՏԻՆԳԸ 64-ԻՑ ԻՋԵԼ Է 66
Երեկ Freedom House կազմակերպությունը հրապարակել է աշխարհում մամուլի ազատության վերաբերյալ ամենամյա զեկույցը, որում նշվում է, որ նախկին ԽՍՀՄ երկրներում եւ արեւելյան երկրներում ընդհանուր առմամբ մամուլի ...ՍՈՒՔԻԱՍՅԱՆՆԵՐԻ ՓԱՅԱՄԱՍԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՎԱՃԱՌՔ
Ինչպես ապրիլի 30-ին տեղեկացանք Սիլ կոնցեռնից, ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն , ծխախոտ ներկրող \"Պարես Արմենիա\" ընկերության Սուքիասյանների ընտանիքին պատկանող փայամասը \"Սովրանո\" ընկերությանը ...ՓՈԽՎԵԼ Է ԵՐՋԱՆԻԿ ԱԲԳԱՐՅԱՆԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ
Հայաստանի գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տրուզյանը ապրիլի 30-ին հաղորդագրություն է տարածել, որի մեջ նշվում է, որ “սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան ...ԺԻՐԱՅՐ ՍԷՖԻԼՅԱՆԻ ԵՒ ՎԱՐԴԱՆ ՄԱԼԽԱՍՅԱՆԻ ԶՈՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Ապրիլի 30-ին հայտարարություն է տարածել Ժիրայր Սէֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի զորակցության կոմիտեն, որը ներկայացվում է ամբողջությամբ. “Վերջին ընտրություններում անբարո ու հակաժողովրդական վարչախումբը, կրկին ...
ՊԵՏՔ Է ՇՏԱՊ ՀՍՏԱԿԵՑՆԵԼ «ԴՐՍԻՑ ՏՂԱ» ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

ԿՐԿՆԱՊԱՏԿԵԼ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՕՐԱՊԱՀԻԿԸ

ՓՈԹՈՐԿՎԱԾ ԷՐ ԶԱՐՔՈՒՆԻՔԸ ՇԻՐԱԿԱՅ. ԷԿՈՒՄԵՆԻԿ ՀՈՂՄՆ ԷՐ ՇԱՉՈՒՄ
ՖՈՒՏՈՒՐԻՍՏԿԱՆ ՊԱՏՄՎԱԾՔ ՆԱԽԿԻՆ ՄԵԾ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ (ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ)
ԱՅԴ ԿԱՐՈՒՍԵԼՆ ԱՐԴԵՆ ՊՏՏՎՈՒՄ Է 17 ՏԱՐԻ, ԵՎ ՄԻՇՏ ՀԱԿԱՌԱԿ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
ՖՈՒՏԲՈԼ ԵՆ ԽԱՂՈՒՄ ՄԱՆԿԱՏՆԵՐԸ
ԿՅԱՆՔԸ ՆՈՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎՐԱ
ՊՈՍՏԻՄՐԵՍԻՈՆԻՍՏՆԵՐԻ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՍՐԱՆՑ ՆՄԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏԵՂ ՉԿԱ
ՆԱԽՆԱԿԱՆ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ Է 66 ՄԱՐԴ
ՄՆԱՑԵԼ Է ԱՄԵՆԻՑ ՔԻՉԸ` ԱՆՑՆԵԼ ԳՈՐԾԻ
- 1901 Մահացավ թատերագիր, գրագիր և Պ. Դուրյանի ուսուցիչ Սրապիոն Թոլյանը, Սիպիլի Եսային:
- 1915 Մահացավ հեղափոխական գործիչ Սարգիս Բարսեղյանը (Վանա Սարգիս): (Ծնվ. 1875թ.-ին):
- 1927 Շահագործման է հանձնվում Երևանի կարբիդի գործարանը:
- 1941 Երևանում վախճանվեց ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Փանոս Թերլեմեզյանը: (Ծնվ. 1865թ.-ին):
- 1947 ԱՄՆ-ում հրավիրվեց համաշխարհային հայկական կոնգրես:
- 1981 Միացյալ Նահանգների ցեղասպանությունների հիշատակման խորհուրդը, անկախ դաշնային գործակալությունը միաձայն որոշեցին, որ Միացյալ Նահանգների ցեղասպանությունների հիշատակման թանգարանում պետք է ընդգրկվի նաև հայկական ցեղասպանությունը և դա արվեց:
- 1991 Խորհրդային զորքերի և ադրբեջանական հրոսակախմբերի կողմից Գետաշենում և Մարտաշենում սկսվեց «Օղակ» օպերացիան:
- 1993 Միացյալ Ազգերի Անվտանգության խորհուրդը իր 3205-րդ ժողովում ընդունեց 822-րդ որոշումը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

