
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԽՈՍՈՒՄ Է ՇԱՆՏԱԺԻ, ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ ՈՒ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանն ապրիլի 29-ին Ազգային Ժողովին ներկայացրեց կառավարության գործունեության ծրագիրը, որից հետո Ազգային Ժողովի դահլիճի նախասրահում պատասխանեց լրագրողների մի քանի հարցերի, որոնք վերաբերում էին պատգամավորների առաջ ծրագիրը ներկայացնելիս Տիգրան Սարգսյանի արտահայտած մտքերին: Մասնավորապես, Տիգրան Սարգսյանը հայտարարեց, թե երկրում սոցիալական լարվածություն չի լինի, եթե հարուստները որդեգրեն ավելի համեստ կենցաղավարություն, քանի որ քրիստոնեական չէ, երբ աղքատության խնդիր ունեցող երկրում ցուցադրվում է հարստությունն ու ուժը:
- Պրն. Սարգսյան, Դուք խոսեցիք հարստության եւ ուժի ցուցադրության անթույլատրելիության մասին: Ուժի ցուցադրությունը, հասկանալի է, որ կարգավորվում է օրենքներով: Իսկ ինչպես եք կարգավորելու հարստության ցուցադրությունը:
-Ամեն ոք կարող է մեկնաբանել իմ խոսքերը յուրովի: Ես կարծում եմ, որ այն, ինչի մասին ես խոսում էի, շատ պարզ, քրիստոնեական արժեքներ են: Ես կարծում եմ բոլորս էլ շատ լավ գիտակցում ենք, թե ինչի մասին եմ ես խոսում: Ես խոսում եմ կենցաղավարության մասին: Ես հստակ ասացի, որ հարուստների կենցաղավարությունը, Հայաստանի Հանրապետությունում, պետք է փոխվի: Այսինքն, դա մարդկանց կենցաղավարություն է` ինչպիսին ենք մենք կենցաղում: Ինչպես ենք մեզ պահում, երկրում, որտեղ կառավարության համար մեկ խնդիրը աղքատության հաղթահարման խնդիրն է: Եվ եթե մենք ուզում ենք, որ լինի համերաշխության, սոցիալական ինտեգրացիա, հարուստները պետք է փոխեն իրենց կենցաղավարությունը: Չպետք է ցուցադրեն այդ ամենը, այլ եթե ուզում են, այդ համերաշխությանբ մթնոլորտը ստեղծեն, պետք է ընդունեն քրիստոնյա, հայ մարդուն վայել կեցվածք: Շատ, կարծում եմ, պարզ, տրամաբանական մոտեցում է:
- Պրն. վարչապետ, եթե նույն նախարարները շրջում են մի քանի տասնյակ հազար դոլարանոց մեքենաներով, արդյոք դա նույնպես չի առնչվում համեստ կենցաղավարությանը:
- Հարգելի գործընկերներ, ես մշտապես հայտարարում եմ եւ հայտարարել եմ` մենք պետք է սկսենք մեզանից, եւ իմ քարոզը չի վերաբերում ձեզ, այլ վերաբերում է մեզ բոլորիս: Եվ այդպես չի լինում, որ մենք կարող ենք քրիստոնեական արժեքներով ապրել, իսկ դուք ոչ: Մեր հասարակությունում համերաշխության մթնոլորտ կլինի, եթե այդ արժեքների շուրջ լինի կոնսենսուս, համաձայնություն, եւ կարծում եմ, որ դուք կհամաձայնեք, որ հայ հասարակությունն այլընտրանք չունի, քան այդ արժեքներով ստեղծել համերաշխության մթնոլորտ:
- Պրն, վարչապետ, տարբեր մեկնաբանություններ կան արդեն ձեր այն նախաձեռնության վերաբերյալ, որ մամուլի հրապարակումները տարբեր պաշտոնյաների մասին պետք է հատուկ անդրադարձի արժանանան: Դա ընկալվում է այնպես, որ դա արվում է պաշտոնյաներին պաշտպանելու համար: Դուք ինչպես կմեկնաբանեք այդ քայլը:
- Շնորհակալություն: Ես հուսով եմ, որ իմ այսօրվա զեկույցն ամբողջությամբ կհրապարակվի, որովհետեւ շատ հաճախ իմ հայտարարություններն աղավաղում են մեր ընդդիմախոսները եւ փորձում են այլափոխել բովանդակությունն ու իմաստը: Առանցքային թեզը, որ ես առաջ եմ քաշում, որի վրա ուզում եմ հրավիրել նաեւ մեր ընդդիմադիրների ուշադրությունը, այն է, որ եթե մենք ուզում ենք ունենալ պատասխանատու լրատվական միջոցներ, առաջին հերթին մենք պետք է ունենանք պատասխանատու կառավարություն: Դա առաջին: Երկրորդ կարեւոր թեզը, որ մենք պատասխանատվության ենք կանչելու մեղավորներին, եւ դա վերաբերում է նաեւ պաշտոնյաներին: Եվ երրորդ, որ մենք պաշտպանելու ենք ազնիվ պաշտոնյաներին` ստից, նենգ վիրավորանքներից, բաբմասանքներից, ինչի կարիքն ազնիվ պաշտոնյաներն ունեն: Հակառակ դեպքում, կառավարման համակարգում ոչ մի ազնիվ, պարկեշտ մարդ չի ուզենա աշխատել: Եվ դուք պետք է մեզ օգնեք այդ հարցում: Մենք նոր հայեցակարգ ենք ներդնում: Մենք պետք է լինենք բաց եւ հրապարակային, եւ առաջին քայլերն արել ենք այդ ուղղությամբ: Երբեւիցե դուք ծառայողական քննություն տեսել եք, որ իրականացվի վարչապետի հանձնարարականով, մամուլում հրապարակված մի նյութի հիման վրա: Ուրեմն պաշտպանեք մեր այս մոտեցումը, ոչ թե միանգամից հարձակվեք մեզ վրա, այլափոխեք այդ գաղափարը, այլ աջակցեք: Հակառակ դեպքում բոլոր մեր նախաձեռնությունները կտապալվեն:
- Պրն վարչապետ, դուք հայտարարեցիք, թե թափանցիկ ու բաց աշխատելը հատկապես բարդ է մաքսային ու հարկային համակարգի պարագայում, քանի որ կան շանտաժներ ու սպառնալիքներ, մարդիկ չեն ցանկանում նորովի աշխատել: Խնդրում եմ մանրամասնեք, թե ինչ շանտաժի մասին է խոսքը:
- Ինչ վերաբերում է շանտաժին, ես կարծում եմ, դուք ինքներդ ականատեսն եք եղել, թե ինչպես են մարդիկ ըմբոստանում, երբ որ մենք փորձում ենք օրենքը կիրառել Հայաստանի Հանրապետությունում: Միանգամից հայտնվում են միտինգավորներ, որոնք բողոքում են, թե իրենց իրավունքները ոտնահարվում են, բայց իրականում մենք փորձում ենք օրենքն ամբողջ ուժով կիրառել, եւ չափազանց կարեւոր է, թե ովքեր են դրդում այդ մարդկանց հավաքվել կառավարության շենքի դեմ եւ կազմակերպել միտինգ, որի նպատակն է, որպեսզի մենք մաքսային ծառայությունում բարեփոխումներ չանենք, այլ վերականգնենք հին ռեժիմը, երբ որ մաքսանենգ ճանապարհով կարելի էր Չինաստանից ապրանքներ ներմուծել Հայաստան: Եվ երբ որ մենք հիմա փակել ենք այդ հնարավորությունը, այդ մարդիկ կազմակերպում են ցույցեր: Ես կարծում եմ, որ նման փոփոխություններ, որ մենք իրականացնում ենք, դրանք ցավոտ փոփոխություններ են, որովհետեւ մենք ստիպում ենք մարդկանց փոխել իրենց վարքագիծը: Դրանք ցավոտ փոփոխություններ են, որովհետեւ մարդկանց մոտ գոյություն ունի իներցիա մտածողության ու գործելակերպի:
- Պրն. Վարչապետ, Դուք ձեր ելույթում նշեցիք, թե մենք չպետք է կուրորեն հետեւենք եվրոպական չափանիշներին: Արդյոք խոսքը վերաբերում է եվրոպական այնպիսի հիմնարար չափանիշներին, որոնք վերաբերում են մարդու իրավունքներին, խոսքի եւ մամուլի ազատությանը:
- Ուրեմն ուզում եմ ձեզ ասել, որ մարդու իրավունքների, խոսքի ազատությունը դրանք եվրոպական չափանիշներ չեն, դրանք հայկական չափանիշներ են: Եվ եթե դուք ծանոթ եք Հայ Առաքելական եկեղեցու նշանավոր գործիչներից մեկի` Մաղաքիա Օրմանյանի գրքի հետ, որտեղ նա բավականին խորիմաստ ամփոփումներ է կատարում Հայ Առաքելական եկեղեցու պատմության մասին, դուք կտեսնեք, որ դա մեր ազգին բնորոշ հատկանիշներից մեկն է եղել միշտ, եւ պետք չէ կրկնօրինակել այն, ինչ կա մեր մեջ, մեր էության մեջ: Ընդամենը դա պետք է բացահայտել եւ ներդնել: Եվ այդ արհեստական մոտեցումը, որ մենք պետք է տրվենք այդ եվրոպական արժեքային համակարգին, վիրավորական է: Վիրավորական է իրեն հայ համարող, արժանապատվություն ունեցող մարդու համար, որովհետեւ եվրոպական արժեքային համակարգը պետք է խարսխված լինի քրիստոնեական արժեքային համակարգի վրա: Եվ այսօր մենք տեսնում ենք եվրոպական բազմաթիվ այլանդակություններ, շեղումներ այդ արժեքային համակարգից, եւ մենք կուրորեն չենք հետեւելու այնպիսի արժեքներին, որոնք մեզ համար ընդունելի չեն, հարիր չեն հայ մարդուն, քարիստոնյա մարդուն: Եվ դա էլ կնշանակի գավառամտության հաղթահարում: Պետք չեն կրկնօրինակումներ, պետք է վերադառնալ մեր ակունքներին:
- Պրն վարչապետ, Դուք հայտարարեցիք հարկային բեռը թեթեւացնելու մասին: Կմանրամասնեք այդ մոտեցումը:
- Հարկային բեռի մասին մոտեցումը հետեւյալն է. լիբերալ տնտեսության կողմնակից ուժերը մշտապես առաջ են քաշում մի թեզ, որ հարկային բեռը պետք է չլինի մեծ, որպեսզի չխոչընդոտի բիզնեսի զարգացմանը, եւ սոցիալական խնդիրների լուծման մի զգալի մեծ բեռը պետության ուսերից դրվում է բիզնեսի ուսերի վրա, եւ բիզնեսը դրանով իսկ դառնում է սոցիալապես պատասխանատու: Այսինքն, պետության վերաբաշխման ֆունկցիան ունենում է այլ բովանդակություն: Պետության դերը լինում է կարեւոր, բայց սահմանափակ: Ինչ է դա նշանակում: Եթե հաջողվի ՀՆԱ-ում ավելացնել հարկերի տեսակարար կշիռը վարչարարության արդյունավետության բարձրացման շնորհիվ, մենք կվերանայենք հարկերի տոկոսադրույքների խնդիրը, որովհետեւ ավելի քան 25 տոկոս հարկերի տեսակարար կշիռ ՀՆԱ-ում ունենալը նպատակահարմար չէ, որովհետեւ այն կարող է խոչընդոտել մասնավոր բիզնեսի զարգացմանը, որովհետեւ ավելի նպատակահարմար է, որպեսզի մասնավոր բիզնեսը իր եկամուտները, շահույթն ուղղի սոցիալապես պատասխանատու ծրագրերի իրականացմանը: Եվ դրանով իսկ խթանվում է հասարակության ինքնակազմակերպման ունակությունը, բացահայտում է այդ պոտենցիալը: Եթե պետությունն իր վրա վերցնում է չափից ավելի մեծ բեռ, ստեղծում է մի այնպիսի հոգեբանական բարդույթ, որ բոլոր հարցերի պատասխանատուն պետք է լինի պետությունը: Ցանկացած խնդիր, որ ունենում է քաղաքացին, գնում է ու պահանջում է պետությունից լուծում, ինչը կազմաքանդում է պետությունը: Եվ մենք ունենալու ենք բազմաթիվ ծրագրեր, որի նպատակն է լինելու խթանել հասարակական նախաձեռնությունները, որպեսզի ամեն խնդրի լուծում չպահանջենք կառավարությունից, լուծենք ինքներս, մեր տանը, մեր համայնքում:
- Պրն, վարչապետ, Ձեր կառավարության ձեւավորումը համընկավ սպառողական մի շարք ապրանքների գների բարձրացման հետ եւ առաջիկայում էլ սպասվում է գների աճ: Մտավախություն չունեք արդյոք, որ դա կարող է նպաստել հասարակությունում առկա անվստահության մթնոլորտի խորացմանը եւ մասնավորապես Ձեր կառավարության հանդեպ ժողովրդի անվստահությանը:
- Ընդհանրապես, քննադատություններից վախենալ պետք չէ: Ես իմ զեկույցում նշել եմ, հիմա ուզում եմ կրկնել: Մենք ունենք չափազանց արդարամիտ ժողովուրդ: Կարեւորը, որ մեր ժողովուրդը տեսնի, որ մենք ազնիվ ենք, արդար ենք, չենք թաքցնում մեր պրոբլեմները, բացահայտ խոսում ենք մեր պրոբլեմների մասին եւ առաջարկում ենք այն լուծումները, որոնք ի վիճակի ենք այսօր իրականացնել: Եվ մեր ժողովուրդն ըստ արժանվույն կգնահատի դա, որովհետեւ, նաեւ ձեր օժանդակությամբ, մենք պետք է ճշմարտությունը ասենք ժողովրդին: Կան շատ լուրջ ազդեցություններ, հանգամանքներ, որոնց դեմը մենք չենք կարող առնել: Համաշխարհային շուկաներում ճգնաժամը չի կարող մեր վրա չանդրադառնալ, որովհետեւ մեր սպառման ապրանքների մի զգալի մասը մենք ներ ենք մուծում, եւ լինելով դեռեւս աղքատ երկիր, որովհետեւ աղքատության հաղթահարման խնդիրը Հայաստանում դեռեւս լուծված չէ, բնականաբար մենք չենք կարողանալու ամբողջությամբ այդ խնդիրը լուծել մեկ ակնթարթում: Բայց միեւնույն ժամանակ մենք ներկայացնելու ենք մեր հնարավորությունները, մեր լուծման եղանակները, լինելու ենք բաց, պատրաստ ենք լսելու այլընտրանքային լուծումներ եւս: Եվ կարծում եմ, ժողովրդի վստահության խնդիրը հենց այդ հարթության մեջ է` լինել ազնիվ, չվախենալ ոչ պոպուլյար լուծումներից: Այդ պարագայում մենք կվայելենք ժողովրդի վստահությունը, նաեւ ձեր աջակցությունը:
ՊԵՏՔ Է ՇՏԱՊ ՀՍՏԱԿԵՑՆԵԼ «ԴՐՍԻՑ ՏՂԱ» ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
24Ինչպես հայտնի է, ներքաղաքական պրոցեսների իր համար անցանկալի ընթացի դեպքում, իշխանության ամենից հաճախակի կիրառվող ինքնապաշտպանական հնարքներից մեկը ընդդիմությանը դրսից “տղա” բերելու համար մեղադրելն է, երբ ...ՆԱԽՆԱԿԱՆ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ Է 66 ՄԱՐԴ
Հետընտրական դեպքերի կապակցությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում, ապրիլի 28-ի դրությամբ, նախնական կալանքի տակ է գտնվում 66 անձ, եւս 27 մեղադրյալի նկատմամբ ...ԵՐԿՐԱՇԱՐԺ ՀԱՅԱՍՏԱՆ-ԼՂՀ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԳՈՏՈՒՄ
Ապրիլի 29-ին, ժամը 10.20-ին ՀՀ-ԼՂՀ սահմանային գոտում` Վարդենիս քաղաքից 20 կմ արեւելք տեղի է ունեցել 3,7 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 5 բալ: Երկրաշարժը զգացվել ...ՕՁԻ ԽԱՅԹՈՑ
Ապրիլի 28-ին Կապանի հիվանդանոցից տեղեկություն է ստացվել, որ ապրիլի 23-ին, ժամը 19.00-ին անհայտ տեսակի օձի խայթոցով իրենց մոտ է տեղափոխվել Կապանի Շինարարների փողոցի 18-րդ շենքի թիվ 7 բնակարանի բնակիչ, ...ՀՐԵՏԱՆԱՅԻՆ ԱՐԿ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
Ապրիլի 28-ին, ժամը 19.20-ին Երեւանի Նոր Նորքի 4-րդ զանգվածի 2-րդ հատվածում գտնվող թիվ 14 մանկապարտեզի տնօրենից տեղեկություն է ստացվել, որ մանկապարտեզի խաղահրապարակում վերանորոգման աշխատանքներ կատարելու ...ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԵԿԵԼ Է ՀԱՆԿԱՐԾԱԿԻԻ
Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Վլադիմիր Աղայանը ապրիլի 29-ին Հայացք ակումբում, լրագրողների խնդրանքով պարզաբանել է այն, ինչ տեղի է ունեցել Մոսկվայում ապրիլի 24-ին, երբ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ...ՕՍԿԱՆՅԱՆԸ ԴԱՆԴԱՂ, ՆԱԼԲԱՆԴՅԱՆՆ ԱՐԱԳ
Հայերի համաշխարհային Կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը ամիսներ առաջ հայտարարեց, թե փաստաթղթեր են պատրաստում, հայերի ցեղասպանության ճանաչման հարցը Հաագայի միջազգային դատարան ...ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԼՂ ՀԱՐՑՈՎ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի խորհրդարանն այսօր ընդունել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հայտարարություն: Փաստաթղթի օգտին քվեարկել են խորհրդարանի բոլոր խմբակցությունները, բացի Ժառանգություն խմբակցությունից, ...ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԸ ՈՐԴԵԳՐԵԼ ԵՆ 225 ՀԱՅ ԵՐԵԽԱ
Վերջին երեք տարվա ընթացքում հայ երեխա որդեգրելու համար օտարերկյա քաղաքացիների ներկայացրած 284 դիմումներից բավարարվել է 225-ը, տեղեկացրել է արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը։Նրա խոսքով, 50 տոկոսի ...ՍՄԲԱՏ ԱՅՎԱԶՅԱՆԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության մամուլի քարտուղարը տեղեկացնում է, թե «համաձայն Վարդաշեն քրեակատարողական հիմնարկի բժշկական ծառայության կողմից 29.04.2008թ. տրված տեղեկանքի, ...ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ ԿՈՆԳՐԵՍԻՆ
Մայիսի 2-ին, ժամը 12.00-ին Կառավարության նիստերի դահլիճում կկայանա Համաժողովրդական շարժման II Կոնգրեսը: Կոնգրեսին կմասնակցեն Համաժողովրդական շարժման մասնակից կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները, ...«ՎԵ՛Ր ԿԱՑ» ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀՈՍԱՆՔԻ ՄԱՆԻՖԵՍՏ
Մենք, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս` մեր երկրի իրական և օրինական տերերս, գիտակցելով, որ զրկվել ենք մեր երկրին ազատորեն իշխելու բնատուր, սահմանադրական իրավունքից, հայտարարում ենք, որ այսուհետ ...ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԽՈՍՈՒՄ Է ՇԱՆՏԱԺԻ, ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ ՈՒ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանն ապրիլի 29-ին Ազգային Ժողովին ներկայացրեց կառավարության գործունեության ծրագիրը, որից հետո Ազգային Ժողովի դահլիճի նախասրահում պատասխանեց լրագրողների մի քանի հարցերի, ...ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՈՒԶՈՒՄ ԷՐ ԽՄԵԼ
Խորհրդարանի ԲՀԿ խմբակցության անդամ, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը, ապրիլի 29-ին խորհրդարանում բավական հետաքրքիր եւ դահլիճի համար ծիծաղաշարժ լեզվի սայթաքում է փույլ տվել այն ժամանակ, երբ հարց է ուղղել կառավարության ...ՆՈՐ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՍԿՍՈՒՄ, ԲԱՅՑ ՉԻ ԱՎԱՐՏՈՒՄ ԻՆՉՊԵՍ ՀԻՆԸ
Կառավարության նոր ղեկավար Տիգրան Սարգսյանը ապրիլի 29-ին խորհրդարանին է ներկայացրել նախօրեին կառավարության հավանությանն արժանացած կառավարության գործունեության ծրագիրը, ինչը փաստացի նշանակում է խորհրդարանի ...ՆՈՐ ՎԱՐՉԱՊԵՏ` ՆՈՐ ԲԱՌ
Նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը ապրիլի 29-ին խորհրդարանին ներկայացնելով իր կառավարության գործունեության ծրագիրը, բարեփոխում բառի փոխարեն օգտագործել է նոր բառ` բարեշրջություն: Իհարկե Տիգրան Սարգսյանն ...ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ԶԵԿՈՒՅՑԸ ԼՈՒՐՋ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱ
Հայաստանի մարդու իրավունքի պաշտպանի արտահերթ զեկույցը, որ վերաբերում էր մարտի 1-ի իրադարձություններին եւ դրանից հետո ստեղծված վիճակին, պետք է դառնա լուրջ քննարկմանհ եւ ուսումնասիրության առարկա: Այդ մասին ...ԵՐԲ ՈՐ ԿԳԱ ՄԻԼԼԵՐԸ
Ռուսական աղբյուրներից տեղեկություններ կան, որ Գազպրոմը Հայաստանի համար 2009 թվականի հունվարի 1-ից սահմանելու է գազի 1000 խմ դիմաց 165 դոլար գին, ներկայիս 110-ի փոխարեն: Այդ կապակցությամբ լրագրողները ապրիլի ...«ՀԻՄԱ». ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ
Այսօր «Հիմա» երիտասարդական շարժումը յուրահատուկ ակցիա էր կազմակերպել. 28 երիտասարդներ հագել էին կալանավորի շապիկներ, որոնցից յուրաքանչյուրի վրա մի տառ էր գրված, որոնք ամբողջությամբ կարդալով ստացվում էր ...ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻՑ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ
Այսօր Հազարամյակի մարտահրավեր-Հայաստան Հիմնադրամի Շահառուների խորհրդի նիստից հետո հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը լրագրողներին ասել է, թե Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի կողմից գործունեության ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԸ ՎՏԱՆԳԻ ՏԱԿ
ՀՄՀ-Հայաստան ծրագրի Շահառուների խորհրդի անդամներ Լեւոն Բարսեղյանի, Սեյրան Մարտիրոսյանի եւ Արթուր Սաքունցի հայտարարությունը ՀՄՀ-Հայաստան ծրագրի կասեցման սպառնալիքի մասին Հայտնի է, որ ՀՄՀ-Հայաստան ծրագիրը ...ՈՒՄ ՇԱՀԵՐԻՑ Է ԲԽՈՒՄ ԹԵՂՈՒՏԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ
ՀՄՀ-Հայաստան ծրագրի Շահառուների խորհրդի անդամներ Լեւոն Բարսեղյանի, Սեյրան Մարտիրոսյանի եւ Արթուր Սաքունցի հայտարարությունը Թեղուտի մետաղական հանքավայրի շահագործման ծրագրի մասին Այս հայտարարությամբ մենք ...ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՊԱՐԶԱԲԱՆԵԼ Է ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ապրիլի 29-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Երեւանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ; Իր ընդարձակ ելույթում նա դիվանագիտական կորպուսին ներկայացրեց ...
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՋԻՎԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ
«ՊՐԻՆՏԵՐՈՎ ՀԱՆԱԾ» ՔՎԵԱԹԵՐԹԻԿ
ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԼՂՀ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԵԿՆՈՒՄ Է ԲԻՇՔԵԿ
ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՄՀ ԳՐԱՍԵՆՅԱԿ ԲԱՑԵԼՈՒ ԽՆԴԻՐԸ
ՊԵՏՔ Է ՇՏԱՊ ՀՍՏԱԿԵՑՆԵԼ «ԴՐՍԻՑ ՏՂԱ» ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

ԿՐԿՆԱՊԱՏԿԵԼ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՕՐԱՊԱՀԻԿԸ

ՓՈԹՈՐԿՎԱԾ ԷՐ ԶԱՐՔՈՒՆԻՔԸ ՇԻՐԱԿԱՅ. ԷԿՈՒՄԵՆԻԿ ՀՈՂՄՆ ԷՐ ՇԱՉՈՒՄ
ՖՈՒՏՈՒՐԻՍՏԿԱՆ ՊԱՏՄՎԱԾՔ ՆԱԽԿԻՆ ՄԵԾ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ (ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ)
ԱՅԴ ԿԱՐՈՒՍԵԼՆ ԱՐԴԵՆ ՊՏՏՎՈՒՄ Է 17 ՏԱՐԻ, ԵՎ ՄԻՇՏ ՀԱԿԱՌԱԿ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
ԿՅԱՆՔԸ ՆՈՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎՐԱ
ՖՈՒՏԲՈԼ ԵՆ ԽԱՂՈՒՄ ՄԱՆԿԱՏՆԵՐԸ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԼԻՆՍԻ ԽՈՐՀՐԴՈՒՄ
ՊՈՍՏԻՄՐԵՍԻՈՆԻՍՏՆԵՐԻ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՍՐԱՆՑ ՆՄԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏԵՂ ՉԿԱ
ՄԻՆՉԵՎ ՔՐԻՍՏՈՍԻ ԵՐԿՐՈՐԴ ԳԱԼՈՒՍՏԸ
- 239 Ծնվեց հայ եկեղեցական-քաղաքական գործիչ Գրիգոր Լուսավորիչը: (Վախճ. 326թ.-ին):
- 1858 Հիմնվեց Երուսաղեմի ճեմարանը:
- 1904 Իշխանաձորի կռիվը՝ Սասնա ապստամբական կռիվներից կարևորներից մեկը:
- 1945 89-րդ հայկական Թամանյան դիվիզիան մասնակցում է Բեռլինի փողոցային համառ մարտերին:
- 1961 Բացվում է ՀԽՍՀ ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսը Երևանում:
- 1963 Տեղի է ունենում Երևանի ջերմաէլեկտրակայանի առաջին ագրեգատի գործարկումը:
- 1992 Արցախյան ինքնապաշտպանական ուժերը ետ շպրտեցին Ստեփանակերտի և Քարինտակի վրա զանգվածային հարձակման անցած ադրբեջանական մեծաքանակ
- Մաթեմատիկա՞... համեցեք
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

