
«ՎԵ՛Ր ԿԱՑ» ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀՈՍԱՆՔԻ ՄԱՆԻՖԵՍՏ
Մենք, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս` մեր երկրի իրական և օրինական տերերս, գիտակցելով, որ զրկվել ենք մեր երկրին ազատորեն իշխելու բնատուր, սահմանադրական իրավունքից, հայտարարում ենք, որ այսուհետ մեր ողջ կարողություններն ուղղորդելու ենք մեր իրավունքների հանդեպ բոլոր ոտնձգությունների դեմ:
Մենք գիտակցում ենք, որ
- Հայաստանի ժողովուրդը զրկվել է իր պետությունում իր կյանքն ու կենսագործունեությունը ձևավորելու հնարավորությունից, մինչդեռ քաղաքացիների կյանքի վրա ազդելու և այն կարգավորելու իրական լծակները բռնազավթված են պետական Օրենքը չճանաչող և իրենց օրենքները երկրին թելադրող խմբավորումների կողմից,
- Հայաստանում 1991թ. հանրահռչակված պետականությունը վերոնշյալ պատճառներով չի ստացել իր սահմանադրական մարմնավորումը, ինչը սպառնալիք է Հայաստանի ժողովրդի՝ ընդհուպ մինչեւ ֆիզիկական գոյությանն ու զարգացմանը:
Մենք խորապես մտահոգված ենք, որ
- 2008թ-ի հերթական նախագահական ընտրությունների անցկացման և հետընտրական փուլում Հայաստանի քաղաքացիներն իշխանությունը բռնազավթած քաղաքական ռեժիմի կողմից ենթարկվեցին աննախադեպ սադրանքի, որը հանգեցրեց մարդկային զոհերի և անօրինականությունների ալիքի բարձրացման,
- իրավապահ մարմինները հարկադրվում են հրաժարվել օրենքով իրենց վերապահված պարտականություններից և անօրինական գործողությունների միջոցով ճնշել քաղաքացիների հիմնարար ազատությունները,
- օրինավոր պետական պաշտոնյաների և ձեռներեցների մեծ մասը, վարչակարգի պատանդը դառնալով, ստիպված է ծառայել բարձրագույն պաշտոնյաների սահմանափակ խմբի անօրինական շահերին:
Կրկին անգամ համոզվել ենք, որ
- Հայաստանի ժողովուրդը կանգնած է իր պետության քաղաքական որակի և համաշխարհային գործընթացներում իր տեղի արմատական վերաիմաստավորման հիմնախնդրի առաջ, քանի որ սահմանադրական պետություն կառուցելու փորձերը բոլոր վերջին տարիներին Հայաստանում ձախողվեցին,
- Հայաստանի անվտանգ ապագան սպառնալիքի տակ է, իսկ Հայաստանի զարգացումն ու նրա քաղաքացիների իրավունքները` վտանգված, քանի որ երկրի ողջ կենսագործունեությունը գտնվում է քաղաքական ու տնտեսական ոլորտներն իրար մեջ բաժանած փոքրաթիվ մարդկանց խարդավանքների ազդեցության տակ, իշխանության ինստիտուտների սահմանադրական գործառույթները դարձել են ձեւական, իսկ ինստիտուտներին վերապահվել են հասարակության օրինական հավակնությունների ու ակտիվության ճնշման հակաօրինական գործառույթներ,
- Հայաստանի հասարակությունից բռնազավթված է ազատ ընտրությունների միջոցով ազգային իշխանություն ձևավորելու և նրա գործունեությունը վերահսկելու մենաշնորհ իրավունքը,
- քաղաքական կուսակցությունների մեծ մասը ոչ միայն ի հայտ է բերում իր անգործունակությունը, այլև իշխանությունը բռնազավթած շրջանակների ձեռքում ռեակցիոն մեխանիզմի է վերածվում,
- տնտեսական ազատ գործունեությունն ու հիմնարար ազատությունները կաթվածահար են, քանի որ դարձել են վերոհիշյալ շրջանակների արտոնությունը,
- արտաքին քաղաքականությունն իշխող ռեժիմի պաշտպանվածությանն ու բարեկեցության ապահովմանը ծառայեցնելու հետեւանքով խաթարվել են արտաքին քաղաքականության իրականացման հիմքերը: Հանգելով եզրակացության, որ ստեղծված վիճակը վտանգ է ներկայացում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի կենսական շահերի ու ազգային անվտանգության համար, կասեցնում է մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացումը, սպառնում է խաթարել մեր տարածաշրջանում ուժերի ռազմավարական հավասարակշռությունը, մեկուսացնում է Հայաստանը զարգացման համաշխարհային միտումներից, օտարում է քաղաքացիների մեծամասնությանն իր ազատությունը տնօրինելու և իր բարեկեցությունն ապահովելու հնարավորությունից, հարկադրում է քաղաքացիներին լքել հայրենիքը, նվազեցնում է Հայաստանի հեղինակությունը սփյուռքի և համաշխարհային հանրության շրջանում։
Փաստելով, որ
- Հայաստանում սահմանադրական կարգի լիարժեք հաստատումը և պետության կենսագործունեության բոլոր ոլորտներում սահմանադրական նորմերի ու մեխանիզմների լիակատար գործադրումը ներկա պահին հայ հասարակության և քաղաքական ուժերի հիմնային ռազմավարական խնդիրն է,
- Հայաստանի քաղաքացիների՝ սեփական երկիրը Սահմանադրության նորմերին համապատասխան ազատորեն տնօրինելու բնատուր իրավունքի վերականգնումն անբեկանելի է,
- սոցիալ-քաղաքական կյանքի կարգավորման հակաօրինական ստվերային մեխանիզմների կազմալուծումը, պետության մեջ իշխանությունների ձևավորման ընտրական մեխանիզմի արմատավորումը անհետաձգելի խնդիրներ են, եւ առանց նրանց լուծման անհնար է ազգային շահերին հետամուտ պետական քաղաքականության մշակումն ու իրագործումը,
Եվ ընդգծելով, որ՝
- Հայաստանի հակասահմանադրական իշխանական համակարգը ցանկություն չի դրսևորում դադարեցնելու իշխանության բռնազավթումը, ավելին, խոչընդոտում է ընտրությունների հիման վրա օրինական իշխանությունների ձևավորմանը և երկրում սահմանադրական կարգի հաստատմանը,
Կոչ ենք անում բոլորին, ովքեր մտահոգ են Հայաստանի ճակատագրով, անհատաբար կամ համախմբված պայքարել ընդդեմ սեփական իրավունքների ոտնահարման հանուն արժանապատիվ եւ բարեկեցիկ կյանքի, հանուն ապագա ազատ Հայաստանի, հանուն գալիք սերունդների։
«Վե՛ր կաց» քաղաքացիական հոսանք
verkats@yahoo.com
ՊԵՏՔ Է ՇՏԱՊ ՀՍՏԱԿԵՑՆԵԼ «ԴՐՍԻՑ ՏՂԱ» ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
24Ինչպես հայտնի է, ներքաղաքական պրոցեսների իր համար անցանկալի ընթացի դեպքում, իշխանության ամենից հաճախակի կիրառվող ինքնապաշտպանական հնարքներից մեկը ընդդիմությանը դրսից “տղա” բերելու համար մեղադրելն է, երբ ...ՆԱԽՆԱԿԱՆ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ Է 66 ՄԱՐԴ
Հետընտրական դեպքերի կապակցությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում, ապրիլի 28-ի դրությամբ, նախնական կալանքի տակ է գտնվում 66 անձ, եւս 27 մեղադրյալի նկատմամբ ...ԵՐԿՐԱՇԱՐԺ ՀԱՅԱՍՏԱՆ-ԼՂՀ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԳՈՏՈՒՄ
Ապրիլի 29-ին, ժամը 10.20-ին ՀՀ-ԼՂՀ սահմանային գոտում` Վարդենիս քաղաքից 20 կմ արեւելք տեղի է ունեցել 3,7 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 5 բալ: Երկրաշարժը զգացվել ...ՕՁԻ ԽԱՅԹՈՑ
Ապրիլի 28-ին Կապանի հիվանդանոցից տեղեկություն է ստացվել, որ ապրիլի 23-ին, ժամը 19.00-ին անհայտ տեսակի օձի խայթոցով իրենց մոտ է տեղափոխվել Կապանի Շինարարների փողոցի 18-րդ շենքի թիվ 7 բնակարանի բնակիչ, ...ՀՐԵՏԱՆԱՅԻՆ ԱՐԿ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
Ապրիլի 28-ին, ժամը 19.20-ին Երեւանի Նոր Նորքի 4-րդ զանգվածի 2-րդ հատվածում գտնվող թիվ 14 մանկապարտեզի տնօրենից տեղեկություն է ստացվել, որ մանկապարտեզի խաղահրապարակում վերանորոգման աշխատանքներ կատարելու ...ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԵԿԵԼ Է ՀԱՆԿԱՐԾԱԿԻԻ
Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Վլադիմիր Աղայանը ապրիլի 29-ին Հայացք ակումբում, լրագրողների խնդրանքով պարզաբանել է այն, ինչ տեղի է ունեցել Մոսկվայում ապրիլի 24-ին, երբ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ...ՕՍԿԱՆՅԱՆԸ ԴԱՆԴԱՂ, ՆԱԼԲԱՆԴՅԱՆՆ ԱՐԱԳ
Հայերի համաշխարհային Կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը ամիսներ առաջ հայտարարեց, թե փաստաթղթեր են պատրաստում, հայերի ցեղասպանության ճանաչման հարցը Հաագայի միջազգային դատարան ...ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԼՂ ՀԱՐՑՈՎ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի խորհրդարանն այսօր ընդունել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հայտարարություն: Փաստաթղթի օգտին քվեարկել են խորհրդարանի բոլոր խմբակցությունները, բացի Ժառանգություն խմբակցությունից, ...ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԸ ՈՐԴԵԳՐԵԼ ԵՆ 225 ՀԱՅ ԵՐԵԽԱ
Վերջին երեք տարվա ընթացքում հայ երեխա որդեգրելու համար օտարերկյա քաղաքացիների ներկայացրած 284 դիմումներից բավարարվել է 225-ը, տեղեկացրել է արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը։Նրա խոսքով, 50 տոկոսի ...ՍՄԲԱՏ ԱՅՎԱԶՅԱՆԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության մամուլի քարտուղարը տեղեկացնում է, թե «համաձայն Վարդաշեն քրեակատարողական հիմնարկի բժշկական ծառայության կողմից 29.04.2008թ. տրված տեղեկանքի, ...ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ ԿՈՆԳՐԵՍԻՆ
Մայիսի 2-ին, ժամը 12.00-ին Կառավարության նիստերի դահլիճում կկայանա Համաժողովրդական շարժման II Կոնգրեսը: Կոնգրեսին կմասնակցեն Համաժողովրդական շարժման մասնակից կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները, ...«ՎԵ՛Ր ԿԱՑ» ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀՈՍԱՆՔԻ ՄԱՆԻՖԵՍՏ
Մենք, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս` մեր երկրի իրական և օրինական տերերս, գիտակցելով, որ զրկվել ենք մեր երկրին ազատորեն իշխելու բնատուր, սահմանադրական իրավունքից, հայտարարում ենք, որ այսուհետ ...ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԽՈՍՈՒՄ Է ՇԱՆՏԱԺԻ, ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ ՈՒ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանն ապրիլի 29-ին Ազգային Ժողովին ներկայացրեց կառավարության գործունեության ծրագիրը, որից հետո Ազգային Ժողովի դահլիճի նախասրահում պատասխանեց լրագրողների մի քանի հարցերի, ...ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՈՒԶՈՒՄ ԷՐ ԽՄԵԼ
Խորհրդարանի ԲՀԿ խմբակցության անդամ, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը, ապրիլի 29-ին խորհրդարանում բավական հետաքրքիր եւ դահլիճի համար ծիծաղաշարժ լեզվի սայթաքում է փույլ տվել այն ժամանակ, երբ հարց է ուղղել կառավարության ...ՆՈՐ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՍԿՍՈՒՄ, ԲԱՅՑ ՉԻ ԱՎԱՐՏՈՒՄ ԻՆՉՊԵՍ ՀԻՆԸ
Կառավարության նոր ղեկավար Տիգրան Սարգսյանը ապրիլի 29-ին խորհրդարանին է ներկայացրել նախօրեին կառավարության հավանությանն արժանացած կառավարության գործունեության ծրագիրը, ինչը փաստացի նշանակում է խորհրդարանի ...ՆՈՐ ՎԱՐՉԱՊԵՏ` ՆՈՐ ԲԱՌ
Նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը ապրիլի 29-ին խորհրդարանին ներկայացնելով իր կառավարության գործունեության ծրագիրը, բարեփոխում բառի փոխարեն օգտագործել է նոր բառ` բարեշրջություն: Իհարկե Տիգրան Սարգսյանն ...ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ԶԵԿՈՒՅՑԸ ԼՈՒՐՋ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱ
Հայաստանի մարդու իրավունքի պաշտպանի արտահերթ զեկույցը, որ վերաբերում էր մարտի 1-ի իրադարձություններին եւ դրանից հետո ստեղծված վիճակին, պետք է դառնա լուրջ քննարկմանհ եւ ուսումնասիրության առարկա: Այդ մասին ...ԵՐԲ ՈՐ ԿԳԱ ՄԻԼԼԵՐԸ
Ռուսական աղբյուրներից տեղեկություններ կան, որ Գազպրոմը Հայաստանի համար 2009 թվականի հունվարի 1-ից սահմանելու է գազի 1000 խմ դիմաց 165 դոլար գին, ներկայիս 110-ի փոխարեն: Այդ կապակցությամբ լրագրողները ապրիլի ...«ՀԻՄԱ». ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ
Այսօր «Հիմա» երիտասարդական շարժումը յուրահատուկ ակցիա էր կազմակերպել. 28 երիտասարդներ հագել էին կալանավորի շապիկներ, որոնցից յուրաքանչյուրի վրա մի տառ էր գրված, որոնք ամբողջությամբ կարդալով ստացվում էր ...ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻՑ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ
Այսօր Հազարամյակի մարտահրավեր-Հայաստան Հիմնադրամի Շահառուների խորհրդի նիստից հետո հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը լրագրողներին ասել է, թե Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի կողմից գործունեության ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԸ ՎՏԱՆԳԻ ՏԱԿ
ՀՄՀ-Հայաստան ծրագրի Շահառուների խորհրդի անդամներ Լեւոն Բարսեղյանի, Սեյրան Մարտիրոսյանի եւ Արթուր Սաքունցի հայտարարությունը ՀՄՀ-Հայաստան ծրագրի կասեցման սպառնալիքի մասին Հայտնի է, որ ՀՄՀ-Հայաստան ծրագիրը ...ՈՒՄ ՇԱՀԵՐԻՑ Է ԲԽՈՒՄ ԹԵՂՈՒՏԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ
ՀՄՀ-Հայաստան ծրագրի Շահառուների խորհրդի անդամներ Լեւոն Բարսեղյանի, Սեյրան Մարտիրոսյանի եւ Արթուր Սաքունցի հայտարարությունը Թեղուտի մետաղական հանքավայրի շահագործման ծրագրի մասին Այս հայտարարությամբ մենք ...ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՊԱՐԶԱԲԱՆԵԼ Է ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ապրիլի 29-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Երեւանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ; Իր ընդարձակ ելույթում նա դիվանագիտական կորպուսին ներկայացրեց ...
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԸ ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ Է ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼ
ՀԻՄԱ. ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՂՈՐԴՈՒՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«ՁԵՌՔ ՄԵԿՆԵՆՔ ՄԵՐ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԻՆ»
ՊԵՏՔ Է ՇՏԱՊ ՀՍՏԱԿԵՑՆԵԼ «ԴՐՍԻՑ ՏՂԱ» ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

ԿՐԿՆԱՊԱՏԿԵԼ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՕՐԱՊԱՀԻԿԸ

ՓՈԹՈՐԿՎԱԾ ԷՐ ԶԱՐՔՈՒՆԻՔԸ ՇԻՐԱԿԱՅ. ԷԿՈՒՄԵՆԻԿ ՀՈՂՄՆ ԷՐ ՇԱՉՈՒՄ
ՖՈՒՏՈՒՐԻՍՏԿԱՆ ՊԱՏՄՎԱԾՔ ՆԱԽԿԻՆ ՄԵԾ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ (ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ)
ԱՅԴ ԿԱՐՈՒՍԵԼՆ ԱՐԴԵՆ ՊՏՏՎՈՒՄ Է 17 ՏԱՐԻ, ԵՎ ՄԻՇՏ ՀԱԿԱՌԱԿ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
ՖՈՒՏԲՈԼ ԵՆ ԽԱՂՈՒՄ ՄԱՆԿԱՏՆԵՐԸ
ԿՅԱՆՔԸ ՆՈՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎՐԱ
ՊՈՍՏԻՄՐԵՍԻՈՆԻՍՏՆԵՐԻ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՍՐԱՆՑ ՆՄԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏԵՂ ՉԿԱ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԼԻՆՍԻ ԽՈՐՀՐԴՈՒՄ
ՄԻՆՉԵՎ ՔՐԻՍՏՈՍԻ ԵՐԿՐՈՐԴ ԳԱԼՈՒՍՏԸ
- 239 Ծնվեց հայ եկեղեցական-քաղաքական գործիչ Գրիգոր Լուսավորիչը: (Վախճ. 326թ.-ին):
- 1858 Հիմնվեց Երուսաղեմի ճեմարանը:
- 1904 Իշխանաձորի կռիվը՝ Սասնա ապստամբական կռիվներից կարևորներից մեկը:
- 1945 89-րդ հայկական Թամանյան դիվիզիան մասնակցում է Բեռլինի փողոցային համառ մարտերին:
- 1961 Բացվում է ՀԽՍՀ ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսը Երևանում:
- 1963 Տեղի է ունենում Երևանի ջերմաէլեկտրակայանի առաջին ագրեգատի գործարկումը:
- 1992 Արցախյան ինքնապաշտպանական ուժերը ետ շպրտեցին Ստեփանակերտի և Քարինտակի վրա զանգվածային հարձակման անցած ադրբեջանական մեծաքանակ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

