
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԵԿԵԼ Է ՀԱՆԿԱՐԾԱԿԻԻ
Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Վլադիմիր Աղայանը ապրիլի 29-ին Հայացք ակումբում, լրագրողների խնդրանքով պարզաբանել է այն, ինչ տեղի է ունեցել Մոսկվայում ապրիլի 24-ին, երբ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ երթը, որ իրականացրել են հայերը դեպի Մոսկվայում Թուրքիայի դեսպանատուն, հանդիպել է ոստիկանների արգելքին, որոնք չեն թողել երթը հասնի դեսպանատուն, եւ նույնիսկ երթի որոշ մասնակիցների բերման են ենթարկել, քանի որ երթը եղել է չարտոնված: Տեղեկություններ եղան, որ երթի թույլտվություն պիտի ստանար Ռուսաստանի հայերի միությունը, եւ այդ իսկ պատճառով լրագրողները պարզաբանում են խնդրել, օգտվելով ՌՀՄ փոխնախագահի հետ հանդիպման առիթից: “Այստեղ հավանաբար Թուրքիայի իշխանությունները միջամտել են: Մենք ամեն տարի Թուրքիայի դեսպանատան մոտ կազմակերպում ենք ցույց: Այս տարի դիմեցինք, տեսեք, համաշխարհային հայկական Կոնգրեսի երիտասարդական ասոցիացիան բոլոր երիտասարդական կազմակերպությունների, այդ թվում Ռուսաստանի հայերի միության երիտասարդական թեւի հետ նախապատրաստում էր բողոքի միջոցառում, բայց պաշտոնական թույլտվություն չստացան”, ասում է Վլադիմիր Աղայանը, նշելով, թե տեղի իշխանությունը բողոքի միջոցառումն արգելել է, պատճառաբանելով, թե իբր Թուրքիայի դեսպանատանը հյուրեր կան, եւ ցեղասպանության տարելիցի միջոցառումը գուցե խանգարի նրանց: “Բայց այդ հարցը դեռ քննարկվում է, ամեն ինչ կպարզվի, դրա մասին կհայտարարվի, կասվի: Համենայն դեպս, իշխանությունները չթույլատրեցին”, ասում է Վլադիմիր Աղայանը: Լրագրողները հարցրել են, թե ՌՀՄ փոխնախագահն ինչպես է գնահատում Ռուսաստանի այդ քայլը, նկատի ունենալով, որ այդ երկիրը մեր բարեկամն է, մեր ռազմավարական գործընկերը, առաջիններից մեկն է ճանաչել ցեղասպանությունը: Վլադիմիր Աղայանն ասել է, թե մեր ռազմավարական գործընկերությունը դրանով չէ, որ պայմանավորված է: “Եթե Ռուսաստանը, կոնկրետ, միգուցե Թուրքիայի իշխանությունների դիմումով փորձել է կանխել Թուրքիայի դեսպանատան մոտ կատարվող իրադարձությունը, դա Ռուսաստանի իշխանությունների ներքին գործն է: Ես գտնում եմ, որ նրանք ճիշտ չեն արել”, ասում է Վլադիմիր Աղայանը: Նա նշում է, որ նախկինում էլ եղել են միջոցառումներ Թուրքիայի դեսպանատան մոտ, որ կազմակերպել են իրենք, եւ որեւէ մեկի քթից արյուն չի եկել: “Կարծում եմ, որ ճիշտ չեն արել, որ թույլ չեն տվել: Բայց մի կապեք մեր ռազմավարական պարտնյորի հետ, որ դրանով խախտվում է”, ասում է Վլադիմիր Աղայանը: Նրա խոսքով, կան բազմաթիվ ուղղություններ, որոնց վրա հիմնված է հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը, եւ այսօր խնդիրն այդ ուղղությունները զարգացնելն է, որպեսզի Հայաստանը դրա շնորհիվ զարգանա, ստեղծվեն աշխատատեղեր եւ Հայաստան վերադառնան այն երիտասարդները, որոնք դրսում են աշխատանք որոնում: Ինչ վերաբերում է Թուրքիայի դեսպանատան մոտ բողոքի ակցիան չթույլատրելուն, ապա կրկնելով, որ իշխանությունը ճիշտ չի արել, որ չի թույլատրել, Վլադիմիր Աղայանն ասում է, որ բոլոր դեպքերում Ռուսաստանի հայերի միությունը հզոր, հեղինակավոր կազմակերպություն է եւ այսուհետ նման բաներ չեն լինի: Այս անգամ, ըստ Վլադիմիր Աղայանի, արգելքը եղել է հանկարծակի:
ՊԵՏՔ Է ՇՏԱՊ ՀՍՏԱԿԵՑՆԵԼ «ԴՐՍԻՑ ՏՂԱ» ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
24Ինչպես հայտնի է, ներքաղաքական պրոցեսների իր համար անցանկալի ընթացի դեպքում, իշխանության ամենից հաճախակի կիրառվող ինքնապաշտպանական հնարքներից մեկը ընդդիմությանը դրսից “տղա” բերելու համար մեղադրելն է, երբ ...ՆԱԽՆԱԿԱՆ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ Է 66 ՄԱՐԴ
Հետընտրական դեպքերի կապակցությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում, ապրիլի 28-ի դրությամբ, նախնական կալանքի տակ է գտնվում 66 անձ, եւս 27 մեղադրյալի նկատմամբ ...ԵՐԿՐԱՇԱՐԺ ՀԱՅԱՍՏԱՆ-ԼՂՀ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԳՈՏՈՒՄ
Ապրիլի 29-ին, ժամը 10.20-ին ՀՀ-ԼՂՀ սահմանային գոտում` Վարդենիս քաղաքից 20 կմ արեւելք տեղի է ունեցել 3,7 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 5 բալ: Երկրաշարժը զգացվել ...ՕՁԻ ԽԱՅԹՈՑ
Ապրիլի 28-ին Կապանի հիվանդանոցից տեղեկություն է ստացվել, որ ապրիլի 23-ին, ժամը 19.00-ին անհայտ տեսակի օձի խայթոցով իրենց մոտ է տեղափոխվել Կապանի Շինարարների փողոցի 18-րդ շենքի թիվ 7 բնակարանի բնակիչ, ...ՀՐԵՏԱՆԱՅԻՆ ԱՐԿ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
Ապրիլի 28-ին, ժամը 19.20-ին Երեւանի Նոր Նորքի 4-րդ զանգվածի 2-րդ հատվածում գտնվող թիվ 14 մանկապարտեզի տնօրենից տեղեկություն է ստացվել, որ մանկապարտեզի խաղահրապարակում վերանորոգման աշխատանքներ կատարելու ...ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԵԿԵԼ Է ՀԱՆԿԱՐԾԱԿԻԻ
Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Վլադիմիր Աղայանը ապրիլի 29-ին Հայացք ակումբում, լրագրողների խնդրանքով պարզաբանել է այն, ինչ տեղի է ունեցել Մոսկվայում ապրիլի 24-ին, երբ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ...ՕՍԿԱՆՅԱՆԸ ԴԱՆԴԱՂ, ՆԱԼԲԱՆԴՅԱՆՆ ԱՐԱԳ
Հայերի համաշխարհային Կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը ամիսներ առաջ հայտարարեց, թե փաստաթղթեր են պատրաստում, հայերի ցեղասպանության ճանաչման հարցը Հաագայի միջազգային դատարան ...ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԼՂ ՀԱՐՑՈՎ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի խորհրդարանն այսօր ընդունել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հայտարարություն: Փաստաթղթի օգտին քվեարկել են խորհրդարանի բոլոր խմբակցությունները, բացի Ժառանգություն խմբակցությունից, ...ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԸ ՈՐԴԵԳՐԵԼ ԵՆ 225 ՀԱՅ ԵՐԵԽԱ
Վերջին երեք տարվա ընթացքում հայ երեխա որդեգրելու համար օտարերկյա քաղաքացիների ներկայացրած 284 դիմումներից բավարարվել է 225-ը, տեղեկացրել է արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը։Նրա խոսքով, 50 տոկոսի ...ՍՄԲԱՏ ԱՅՎԱԶՅԱՆԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության մամուլի քարտուղարը տեղեկացնում է, թե «համաձայն Վարդաշեն քրեակատարողական հիմնարկի բժշկական ծառայության կողմից 29.04.2008թ. տրված տեղեկանքի, ...ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ ԿՈՆԳՐԵՍԻՆ
Մայիսի 2-ին, ժամը 12.00-ին Կառավարության նիստերի դահլիճում կկայանա Համաժողովրդական շարժման II Կոնգրեսը: Կոնգրեսին կմասնակցեն Համաժողովրդական շարժման մասնակից կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները, ...«ՎԵ՛Ր ԿԱՑ» ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀՈՍԱՆՔԻ ՄԱՆԻՖԵՍՏ
Մենք, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս` մեր երկրի իրական և օրինական տերերս, գիտակցելով, որ զրկվել ենք մեր երկրին ազատորեն իշխելու բնատուր, սահմանադրական իրավունքից, հայտարարում ենք, որ այսուհետ ...ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԽՈՍՈՒՄ Է ՇԱՆՏԱԺԻ, ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ ՈՒ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանն ապրիլի 29-ին Ազգային Ժողովին ներկայացրեց կառավարության գործունեության ծրագիրը, որից հետո Ազգային Ժողովի դահլիճի նախասրահում պատասխանեց լրագրողների մի քանի հարցերի, ...ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՈՒԶՈՒՄ ԷՐ ԽՄԵԼ
Խորհրդարանի ԲՀԿ խմբակցության անդամ, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը, ապրիլի 29-ին խորհրդարանում բավական հետաքրքիր եւ դահլիճի համար ծիծաղաշարժ լեզվի սայթաքում է փույլ տվել այն ժամանակ, երբ հարց է ուղղել կառավարության ...ՆՈՐ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՍԿՍՈՒՄ, ԲԱՅՑ ՉԻ ԱՎԱՐՏՈՒՄ ԻՆՉՊԵՍ ՀԻՆԸ
Կառավարության նոր ղեկավար Տիգրան Սարգսյանը ապրիլի 29-ին խորհրդարանին է ներկայացրել նախօրեին կառավարության հավանությանն արժանացած կառավարության գործունեության ծրագիրը, ինչը փաստացի նշանակում է խորհրդարանի ...ՆՈՐ ՎԱՐՉԱՊԵՏ` ՆՈՐ ԲԱՌ
Նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը ապրիլի 29-ին խորհրդարանին ներկայացնելով իր կառավարության գործունեության ծրագիրը, բարեփոխում բառի փոխարեն օգտագործել է նոր բառ` բարեշրջություն: Իհարկե Տիգրան Սարգսյանն ...ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ԶԵԿՈՒՅՑԸ ԼՈՒՐՋ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱ
Հայաստանի մարդու իրավունքի պաշտպանի արտահերթ զեկույցը, որ վերաբերում էր մարտի 1-ի իրադարձություններին եւ դրանից հետո ստեղծված վիճակին, պետք է դառնա լուրջ քննարկմանհ եւ ուսումնասիրության առարկա: Այդ մասին ...ԵՐԲ ՈՐ ԿԳԱ ՄԻԼԼԵՐԸ
Ռուսական աղբյուրներից տեղեկություններ կան, որ Գազպրոմը Հայաստանի համար 2009 թվականի հունվարի 1-ից սահմանելու է գազի 1000 խմ դիմաց 165 դոլար գին, ներկայիս 110-ի փոխարեն: Այդ կապակցությամբ լրագրողները ապրիլի ...«ՀԻՄԱ». ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ
Այսօր «Հիմա» երիտասարդական շարժումը յուրահատուկ ակցիա էր կազմակերպել. 28 երիտասարդներ հագել էին կալանավորի շապիկներ, որոնցից յուրաքանչյուրի վրա մի տառ էր գրված, որոնք ամբողջությամբ կարդալով ստացվում էր ...ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻՑ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ
Այսօր Հազարամյակի մարտահրավեր-Հայաստան Հիմնադրամի Շահառուների խորհրդի նիստից հետո հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը լրագրողներին ասել է, թե Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի կողմից գործունեության ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԸ ՎՏԱՆԳԻ ՏԱԿ
ՀՄՀ-Հայաստան ծրագրի Շահառուների խորհրդի անդամներ Լեւոն Բարսեղյանի, Սեյրան Մարտիրոսյանի եւ Արթուր Սաքունցի հայտարարությունը ՀՄՀ-Հայաստան ծրագրի կասեցման սպառնալիքի մասին Հայտնի է, որ ՀՄՀ-Հայաստան ծրագիրը ...ՈՒՄ ՇԱՀԵՐԻՑ Է ԲԽՈՒՄ ԹԵՂՈՒՏԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ
ՀՄՀ-Հայաստան ծրագրի Շահառուների խորհրդի անդամներ Լեւոն Բարսեղյանի, Սեյրան Մարտիրոսյանի եւ Արթուր Սաքունցի հայտարարությունը Թեղուտի մետաղական հանքավայրի շահագործման ծրագրի մասին Այս հայտարարությամբ մենք ...ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՊԱՐԶԱԲԱՆԵԼ Է ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ապրիլի 29-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Երեւանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ; Իր ընդարձակ ելույթում նա դիվանագիտական կորպուսին ներկայացրեց ...
ԵՄ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
ՄԵԴՎԵԴԵՎԸ ՃԱՆԱՉԵՑ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԵԿՈՒՍԱՑՄԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԱՐԴՅՈՔ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ
ԱՅՍՕՐ ՌԴ ՍԵՆԱՏԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ Է ԱԲԽԱԶԻԱՅԻ ԵՎ ՀՐՎ. ՕՍԻԱՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՍՈՉԻՈՒՄ ԿՀԱՆԴԻՊԻ ՄԵԴՎԵԴԵՎԻՆ
ՊԵՏՔ Է ՇՏԱՊ ՀՍՏԱԿԵՑՆԵԼ «ԴՐՍԻՑ ՏՂԱ» ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

ԿՐԿՆԱՊԱՏԿԵԼ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՕՐԱՊԱՀԻԿԸ

ՓՈԹՈՐԿՎԱԾ ԷՐ ԶԱՐՔՈՒՆԻՔԸ ՇԻՐԱԿԱՅ. ԷԿՈՒՄԵՆԻԿ ՀՈՂՄՆ ԷՐ ՇԱՉՈՒՄ
ՖՈՒՏՈՒՐԻՍՏԿԱՆ ՊԱՏՄՎԱԾՔ ՆԱԽԿԻՆ ՄԵԾ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ (ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ)
ԱՅԴ ԿԱՐՈՒՍԵԼՆ ԱՐԴԵՆ ՊՏՏՎՈՒՄ Է 17 ՏԱՐԻ, ԵՎ ՄԻՇՏ ՀԱԿԱՌԱԿ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
ԿՅԱՆՔԸ ՆՈՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎՐԱ
ՖՈՒՏԲՈԼ ԵՆ ԽԱՂՈՒՄ ՄԱՆԿԱՏՆԵՐԸ
ՄԻՆՉԵՎ ՔՐԻՍՏՈՍԻ ԵՐԿՐՈՐԴ ԳԱԼՈՒՍՏԸ
ՊՈՍՏԻՄՐԵՍԻՈՆԻՍՏՆԵՐԻ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՍՐԱՆՑ ՆՄԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏԵՂ ՉԿԱ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԼԻՆՍԻ ԽՈՐՀՐԴՈՒՄ
- 239 Ծնվեց հայ եկեղեցական-քաղաքական գործիչ Գրիգոր Լուսավորիչը: (Վախճ. 326թ.-ին):
- 1858 Հիմնվեց Երուսաղեմի ճեմարանը:
- 1904 Իշխանաձորի կռիվը՝ Սասնա ապստամբական կռիվներից կարևորներից մեկը:
- 1945 89-րդ հայկական Թամանյան դիվիզիան մասնակցում է Բեռլինի փողոցային համառ մարտերին:
- 1961 Բացվում է ՀԽՍՀ ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսը Երևանում:
- 1963 Տեղի է ունենում Երևանի ջերմաէլեկտրակայանի առաջին ագրեգատի գործարկումը:
- 1992 Արցախյան ինքնապաշտպանական ուժերը ետ շպրտեցին Ստեփանակերտի և Քարինտակի վրա զանգվածային հարձակման անցած ադրբեջանական մեծաքանակ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

