
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՐԿԱՅԻՆԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, թե վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության աշխատակազմին է ներկայացրել ծառայության պետի նորանշանակ առաջին տեղակալ Ահարոն Չիլինգարյանին: Իր խոսքում անդրադառնալով նաեւ հարկային համակարգի առջեւ կանգնած արդիական հիմնախնդիրներին, վարչապետը, մասնավորապես, ասել է. «Դուք բոլորդ շատ լավ ճանաչում եք Ահարոն Չիլինգարյանին, որովհետեւ նա մեզ հետ միասին, 90-ական թվականներից սկսած, երբ Հայաստանի Հանրապետությունում նոր-նոր Էր ձեւավորվում հարկային օրենսդրությունը, եղել է այդ գործընթացի անմիջական մասնակիցը եւ համակարգում ունի լավ համբավ` ազնիվ, պարկեշտ մարդ է, ինչը չափազանց կարեւոր է հարկայինի համար, եւ լավագույն մասնագետներից մեկը, ում հետ ես բախտ եմ ունեցել երբեւիցե շփվելու, գիտակ է այս գործին: Մասնավոր հատվածում աշխատելիս, նա նաեւ կարողացել է կողքից ուսումնասիրել հարկային վարչարարության խնդիրները, տարբեր միջազգային կազմակերպությունների պատվերներով բավականին հետաքրքիր ուսումնասիրություններ է իրականացրել` մեր հարկային վարչարարության ներուժի մանրակրկիտ գնահատում, համադրելիությունը միջազգային լավագույն չափանիշների հետ, որոնց մի մասը ներկայացվել է նաեւ ձեզ: Եվ կարծում եմ, այն արդյունքները, որ նա ունի եւ այն հետազոտությունները, որ իրականացրել է, հույս են տալիս մեզ, որ այս նոր պաշտոնում պարոն Չիլինգարյանը կարող է նաեւ էականորեն նպաստել բարեփոխումներ իրականացնելու գործում: Նա համակարգելու է հարկային վարչարարության ոլորտում բարեփոխումները եւ, կարծում եմ, դա ձեզ համար բավականին լուրջ օժանդակություն կլինի: Երկրորդ` Հայաստանի Հանրապետությունում կան սպասումներ, մեզանից սպասում են փոփոխություններ եւ, առաջին հերթին` այդ փոփոխությունները մարդիկ զգալու, տեսնելու են հենց հարկային վարչարարության ոլորտում, որովհետեւ դուք ամենօրյա շփումների մեջ եք հազարավոր մարդկանց հետ, բիզնեսների հետ, ու նաեւ ձեր պահվածքով, կեցվածքով է պայմանավորվում հասարակության վերաբերմունքն իշխանությունների նկատմամբ: Չափազանց պատասխանատու ոլորտ է սա, եւ սպասումներն էլ չափազանց բարձր են: Աստված մի արասցե, եթե մենք մի փոքրիկ վրիպում ունենանք այս բնագավառում` բացթողում, թերություն: Ստեղծված իրավիճակում, երբ այդպիսի սպասումներ կան, դա կարող է տապալել կառավարության ամբողջ ծրագիրը: Մյուս կողմից` ես վստահ եմ, որ այն ինտելեկտուալ ներուժը, որ ունենք այս ոլորտում, մեզ հնարավորություն է տալու, որ բեկումնային զարգացումներ ապահովենք: Մենք իրավունք չունենք տարածաշրջանում զիջել մեր հարկային վարչարարության արդյունավետությամբ. ցավոք, միջազգային փորձագետների գնահատմամբ մեր վարչարարությունը դեռեւս, մեղմ ասած, լավագույնը չէ: Դա ձեր ամենօրյա աշխատանքի արդյունքը պետք է լինի, որպեսզի մենք ունենանք լուրջ նվաճումներ: Ձեր նվաճումներն օգնելու են մեզ հաղթահարելու բոլոր տեսակի` սոցիալական, քաղաքական դժգոհությունները: Առանցքային դեր ունի հարկային ծառայությունը: Եվ ես ուզում եմ, որ մենք այս գիտակցությամբ միասին առաջ շարժվենք: Պարոն Չիլինգարյանի նշանակումը վկայում է այն մասին, որ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի ոլորտում որակական փոփոխությունները զգալի լինեն մեր քաղաքացիների համար: Մենք շատ քաջ գիտակցում ենք, որ եթե ձեզանից պահանջում ենք որակյալ ծառայությունների մատուցում, եւ դուք պետք է այդ առումով համապատասխանեք լավագույն ստանդարտներին, մրցունակ լինեք ձեր ծառայությունների որակի առումով, ապա նաեւ ձեր աշխատավարձերը պետք է մրցունակ լինեն մասնավոր հատվածի հետ: Եվ եթե մենք չբաձրացնենք աշխատավարձերը ոլորտում, բնականաբար, կունենանք պրոբլեմ, եւ մենք ձեր ղեկավարի հետ քննարկելու ենք այդ հարցը. ինչպիսի քաղաքականություն պետք է իրականացնենք աշխատավարձերի հարցում, որպեսզի արժանավայել, արժանապատիվ աշխատողներ, մասնագետներ ունենանք հարկային ծառայությունում: Ես ուզում եմ շնորհավորել պարոն Չիլինգարյանին ու նաեւ շնորհակալություն հայտնել նրան, որ համաձայնեց մասնավոր հատվածից հետ վերադառնալ, որովհետեւ այսօր մասնավոր հատվածում շատ ավելի հեշտ է բարձր եկամուտներ ունենալ. մանավանդ, եթե դու արհեստավարժ ես, եւ արհեստավարժների պահանջարկը մեր աշխատուժի շուկայում շատ բարձր է: Մասնավոր հատվածում աշխատավարձերը բարձր են, անհամադրելի` պետական հատվածի հետ: Սա նաեւ ազգային մտածողության դրսեւորում էր պարոն Չիլինգարյանի կողմից, որ մենք կարողացանք նրան համոզել եւ բերել ծառայելու ժողովրդին: Ըստ էության, սա այդպիսի քայլ է նրա կողմից, խիզախ քայլ, նաեւ ուզում եմ ցանկանալ նրան բեղմնավոր աշխատանք: Ես համոզված եմ, որ թիմային աշխատանքը ձեզ մոտ կստացվի, եւ ուզում եմ, որ դուք նույնպես ոգեւորված լինեք, խանդավառություն լինի, որ դուք գտնվելու եք մեր ուշադրության կենտրոնում, որ մենք օժանդակելու ենք ձեր սոցիալական խնդիրները լուծելու առումով`ակնկալելով լուրջ արդյունքներ: 1990 թվականին, երբ ես Գերագույն խորհրդում ֆինանսավարկային-բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահն էի, պարոն Չիլինգարյանը, Ալավերդյանը եւ ես բավականին մեծ ոգեւորվածությամբ սկսել ենք հարկային օրենսդրության ձեւավորումը: Այն ժամանակ մենք շուկայական տնտեսությունում հարկային նոր դաշտի ձեւավորման փորձ չունեինք, բայց ունեինք ոգեւորություն, որովհետեւ գիտակցում էինք, որ կառուցում ենք անկախ հայկական պետություն, ինչի մասին դարեր շարունակ երազել ենք: Եվ ես ուզում եմ, որ այդ ոգեւորությունն այսօր լինի, որովհետեւ այդ ոգեւորությունը, հավատը խիստ անհրաժեշտ են մեզ, ձեզ: Եթե դա չլինի, մենք հաջողություն չենք ունենա: Այդ հավատը, այդ ոգեւորությունը շատ ավելի կարեւոր են, քան աշխատավարձը այս պահին: Եվ ուզում եմ, որ դա մեզ առաջնորդի: Այսօր մենք, ի տարբերություն 1990 թվականի, ունենք փորձ, գիտելիքներ, սովորել ենք մեր սեփական սխալների վրա, եւ համոզված եմ, որ այս անգամ ունենալու ենք այնպիսի հաջողություններ, որ մեր ժողովուրդը գնահատի»:
ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԿՈՆԳՐԵՍ
...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏՆԵՐԸ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀՈՒՅՍ ԵՆ ՀԱՅՏՆՈՒՄ
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, Տիգրան Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Թուրքիայի Հանրապետության վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը: Ուղերձում, մասնավորապես, ասված ...ԲՈՒԴԱՊԵՇՏՈՒՄ ՊՂԾՎԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՉՔԱՐԸ
Ինչպես տեղեկացնում է անկախ լրագրող Ժան Էքյանը, Բուդապեշտի Պետոֆի հրապարակում հայերի ցեղասպանության 93-րդ տարելիցը նշելուց ժամեր առաջ պղծվել է հայկական խաչքարը:ՇՎԵԴԻԱ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՀԱՐՑՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԸ
211 ապրիլ 2008թ. Արտգործնախարար Կառլ Բիլդի ելույթը Տիկին խոսնակ, Կալլե Լարսոնը հարց է ուղղել այն մասին, թե Հայաստանում վերջերս տեղի ունեցած դեպքերի զարգացման առնչությամբ և Հայաստանի կառավարությանը քննադատելու, ...ԿՐԿՆԱՊԱՏԿԵԼ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՕՐԱՊԱՀԻԿԸ
7
Գիտնականների առաջ նախագահ Սերժ Սարգսյանի օրերս ունեցած ելույթը իսկապես տպավորիչ էր: Իհարկե, տպավորիչ էր ոչ թե հանրապետության գիտության զարգացման կոնցեպտուալ մոտեցումների ներկայացման, այլ իշխանության ու ...ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
1
Օրերս, Գիտությունների Ազգային ակադեմիայում տեղի ունեցած հավաքի ժամանակ, որին մասնակցում էր նաեւ նոր նախագահ Սերժ Սարգսյանը, հնչեց բավական հետաքրքրական մի ձեւակերպում, որի հեղինակը ԳԱԱ պատմության ինստիտուտի ...ՖՈՒՏՈՒՐԻՍՏԿԱՆ ՊԱՏՄՎԱԾՔ ՆԱԽԿԻՆ ՄԵԾ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ (ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ)
(գիտաֆանտաստիկ երկ) Սովորել, թե չսովորել: Մեծ նախարարը մտածում էր, որ այդ է խնդիրը, երբ իմացավ, որ ինքն այլեւս սովորելու հնարավորություն չունի: Թեեւ նոր շեֆն ասել էր, որ սովորելը երբեք ուշ չէ, բայց նա ...ԷԿՈՒՄԵՆԻԿ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՏԸ ՊԵՏՔ Է ՓՆՏՐԵԼ ԳԵՏՆԻՆ
«Փոթորկված էր զԱրքունիքը Շիրակայ…» նյութին արձագանքել են Գյումրիի մեր ընթերցողները, որոնք տեղեկացնում են հետեւյալը. Վերջերս Շիրակի թեմի առաջնորդը իր հեռուստաելույթներից մեկում նշել է, որ աղանդների ազդեցությունը ...ԱՎՏՈՊԱՏԱՀԱՐ ԵՐԵՎԱՆ-ԳՅՈՒՄՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Ապրիլի 26-ին, ժամը 11.30-ին Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 83-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: 1982 թ. ծնված Հովսեփ Չիվաշյանին պատկանող ԳԱԶԵԼ մակնիշի 06 ՕՕ 506 պետհամարանիշով ավտոմեքենան ...2010-ԻՆ ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻՆ ՏԵՍՔԻ ԿԳԱ
Երեւանի 60-ամյա կենդանաբանական այգում 2005 թվականից սկսվել է այգու բարեկարգման քառամյա ծրագիր, որի ավարտին այգին ժամանակի պահանջներին համահունչ տեսք կստանա, լրագրողներին տեղեկացրեց Երեւանի քաղաքապետարանի ...ԵՐԿՐՈՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ինչպես լրագրողներին տեղեկացրեց Երեւանի քաղաքապետարանի մշակույթի երիտասարդության հարցերի եւ սպորտի վարչության պետ Կամո Մովսիսյանը, այս տարի Երեւանում երկրորդ անգամ անցկացվում է քաղաքի երաժշտական ու արվեստի ...ԲԱԿԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆՆԵՐԻՆ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՆԱԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԸ
Այս տարի լրանում է Երեւանի հիմնադրման 2790 ամյակը, եւ ինչպես ամեն տարի, այս անգամ եւս Երեւանի օրը կնշվի մեծ հանդիսավորությամբ, եւ հոկտեմբերի 2-րդ տասնօրյակը կվերածվի համաքաղաքային տոնախմբության, ապրիլի ...ԿԱՐԳԱԼՈՒՅԾ Է ՀՌՉԱԿՎԵԼ ՏԵՐ ՂՈՒԿԱՍ ԱԲԵՂԱ ԶԱՔԱՐՅԱՆԸ
Ինչպես հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Ղուկաս աբեղա Զաքարյանը: Հայրապետական ...ԱՐԳԵԼՎԵԼ Է 26 ՀԱՆՐԱՀԱՎԱՔ
“26 անգամ, Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող քաղաքական ուժերն իրազեկում են ներկայացրել քաղաքապետին, հանրահավաք կամ երթ կազմակերպելու նպատակով: Դրանք բոլորը մերժվել են: Դրանց մեծ մասը մենք վիճարկել ենք վարչական ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ ԻՐ ԾՐԱԳՐԻՆ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Քննարկման է ներկայացվել ՀՀ կառավարության ծրագրի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես ...ԹԲԻԼԻՍԻՆ ԵՐԵՎԻ ՊԱՏՃԱՌ Է ԴԱՐՁԵԼ, ՈՐ ԿՈՆԳՐԵՍՆ ԱՆՑՆԻ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Մայիսի 2-ին Երեւանում, կառավարության նիստերի դահլիճում տեղի է ունենալու Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող քաղաքական ուժերի եւ հասարակական կազմակերպությունների երկրորդ կոնգրեսը: Այդ մասին ապրիլի 28-ին լրագրողներին ...ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆՈՒՄ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ
Լեւոն Տեր-Պետրոսյանի ընտրական շտաբի անդամ Մանուշակ Պետրոսյանն ապրիլի 28-ին հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում խոսելով այն մասին, որ իշխանությունը մերժում է հանրահավաքների մասին իրենց իրազեկումները, պատճառաբանելով, ...ՄԱՀԱՑԵԼ Է ԷՔՍՈԴՈՒՍ ՆԱՎԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ ՅՈՍԻ ՀԱՐԵԼԸ
Ապրիլի 26-ին Թել Ավիվում մահացել է Յոսի Հարելը: 1945-1948 թվականներին այս խիզախ մարդը ավելի քան 24 հազար մարդ է փրկել Եվրոպայի համակենտրոնացման ճամբարներից, նրանց տեղափոխելով Էքսոդուս եւ մի շարք այլ նավերով, ...ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ԴԻՄՈՒՄԸ` ՈՒՂՂՎԱԾ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅՈՒԹՅԱՆԸ
Սիրելի Հայրենակիցներ, Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից անմասն չի մնացել նաեւ Շիրակի մարզը: Իրենց քաղաքական հայացքների համար անհիմն մեղադրանքներով այսօր բանտերում են գտնվում Արցախյան հերոսամարտի ...ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՏԵՂՅԱԿ ՉԷ, ԹԵ ԻՆՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԻՃԱԿՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ
Ապրիլի 26-ին կառավարության եւ Ղարաբաղ Տելեկոմ ընկերության միջեւ ստորագրված հուշագրի համաձայն, ընկերության կողմից առողջապահության համակարգի զարգացման համար տրամադրվող 500 մլն դրամի շրջանակներում նախատեսվում ...ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԿՈՍՈՎՈՅՈՒՄ
Ժառանգություն կուսակցության եւ համանուն խորհրդարանական խմբակցության ղեկավար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը ապրիլի 21-25-ը մասնակցեց ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի (ՆԱՏՕ ԽՎ)` Սերբիա եւ Կոսովո առաքելությանը: ...ԳԱԶԻ ԳԻՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ 165 ԴՈԼԱՐ
Գազպրոմի տնօրենների խորհուրդը հավանության է արժանացրել ԱՊՀ եւ Մերբալթյան երկրների համար գազի գնի բարձրացման ռազմավարությունը: Այդ մասին տեղեկացնում է Ռեգնումը, նշելով, թե համաձայն այդ տեղեկատվության աղբյուրի, ...ԱՊՐԻԼԻ 30-ԻՆ ՑՈՒՅՑ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄՈՏ` Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԹԵՂՈՒՏԻ
Թեղուտի պաշտպանության խումբը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք նույնությամբ: «Այսօր Հայաստանի հասարակության ուշադրության կենտրոնում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների համատարած ...ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ ՉԻ ՏԵՍՆՈՒՄ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԸ
Ընդդիմության հետ իշխանության երկխոսության կոչերը պետք է ամրագրվեն երկխոսության թեմայի եւ ձեւաչափի որոշումով: Այդ մասին ապրիլի 28-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Տիգրան ...ՅՈԹ ՏԱՐԻ ԱՌԱՋ ՊԱՐՏԱՎՈՐՎԵԼ ԵՆՔ ԿԱՏԱՐԵԼ
Հայաստանը պետք է հաշվի առնի ցանկացած փաստաթուղթ, որն ուղղված է երկրում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը: Ինչպես հաղորդում է Նովոստի-Արմենիան, այդ մասին ապրիլի 28-ին նշել է Ազգային Ժողովի փոխնախագահ ...«ԱՐԱՅԸ» ԵՎ «ՓՐԻԹԻ ՈՒԵՅԸ» ՀԱՄԱՐՎԵՑԻՆ ԳԵՐԻՇԽՈՂ ԴԻՐՔ ՈՒՆԵՑՈՂ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ուսումնասիրել է կենցաղային տեխնիկայի մի քանի շուկաներ: Համաձայն ուսումնասիրությունների, հեռուստացույցների շուկայում 2006 թ. գործել է 90 տնտեսվարող ...ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԲՆԱԿԱՐԱՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԳՈՐԾԻ ԱՌԹԻՎ
ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, թե ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ ...ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՐԿԱՅԻՆԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, թե վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության աշխատակազմին է ներկայացրել ծառայության պետի նորանշանակ առաջին ...
ՍԱԲՈՏԱԺ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ DVD-ՆԵՐ
ԵՐԿՈՒ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ, ԵՐԿՈՒՍՆ ԷԼ ՄԻ ԲՈՅԻ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՍՏՈՐԱԳՐԵՑ ՍԵՎԱՆԻ ՋՐԱՌՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՕՐԵՆՔԸ
ՎԱՐՉԱՊԵՏԸ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՆ ԴՊՐՈՑ Է ՈՒՂԱՐԿՈՒՄ, ԻՍԿ ԲՈՒՀԵՐԸ ԱՊԱՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՆՈՒՄ
ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՔՎՈՏԱՅՈՎ ՎԱՐՉԱՊԵՏ ԿԴԱՌՆԱ ԱՐԴՅՈՔ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ
ՖՈՒՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ՊԱՏՄՎԱԾՔ ՄԵԾ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ (ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ)

ԿՐԿՆԱՊԱՏԿԵԼ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՕՐԱՊԱՀԻԿԸ

ՓՈԹՈՐԿՎԱԾ ԷՐ ԶԱՐՔՈՒՆԻՔԸ ՇԻՐԱԿԱՅ. ԷԿՈՒՄԵՆԻԿ ՀՈՂՄՆ ԷՐ ՇԱՉՈՒՄ
ՖՈՒՏՈՒՐԻՍՏԿԱՆ ՊԱՏՄՎԱԾՔ ՆԱԽԿԻՆ ՄԵԾ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ (ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ)
ԱՅԴ ԿԱՐՈՒՍԵԼՆ ԱՐԴԵՆ ՊՏՏՎՈՒՄ Է 17 ՏԱՐԻ, ԵՎ ՄԻՇՏ ՀԱԿԱՌԱԿ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
ԿՅԱՆՔԸ ՆՈՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎՐԱ
ՖՈՒՏԲՈԼ ԵՆ ԽԱՂՈՒՄ ՄԱՆԿԱՏՆԵՐԸ
ՊՈՍՏԻՄՐԵՍԻՈՆԻՍՏՆԵՐԻ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՍՐԱՆՑ ՆՄԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏԵՂ ՉԿԱ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԼԻՆՍԻ ԽՈՐՀՐԴՈՒՄ
ՄԻՆՉԵՎ ՔՐԻՍՏՈՍԻ ԵՐԿՐՈՐԴ ԳԱԼՈՒՍՏԸ
- 1920 Խորհրդային կարգերի հաստատումը Ադրբեջանում:
- 1921 Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը 1,5 միլիոն ռուբլի (ոսկով) վարկ է բաց թողնում Խորհրդային Հայաստանին:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

