
ՖՈՒՏՈՒՐԻՍՏԿԱՆ ՊԱՏՄՎԱԾՔ ՆԱԽԿԻՆ ՄԵԾ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ (ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ)
(գիտաֆանտաստիկ երկ) Սովորել, թե չսովորել: Մեծ նախարարը մտածում էր, որ այդ է խնդիրը, երբ իմացավ, որ ինքն այլեւս սովորելու հնարավորություն չունի: Թեեւ նոր շեֆն ասել էր, որ սովորելը երբեք ուշ չէ, բայց նա արդեն էլ իր շեֆը չէր, քանի որ ինքը գնում էր հին շեֆի մոտ: Մի կողմից լավ էր, որովհետեւ այդ զգացումը, հին շեֆի կողքին նորից լինելու զգացումը մի տեսակ ջերմացնում էր սիրտը: Ջերմացնում էր ոչ թե մի քանի օրվա բաժանումից առաջացած կարոտը փարատելու իմաստով, այլ ավելի շուտ այն պատճառով, որ հին շեֆի հետ էին կապված նախարարապետ դառնալու հույսերը: Հիմա մտածում էր, որ եթե կրկին վերադառնում է հին շեֆի ենթակայության տակ, ուրեմն դրա հետ միասին կվերադառնա նաեւ նախարարապետության հույսը: Դրա համար էլ իրերը սկսեց մի տեսակ փութաջանորեն հավաքել: Սակայն քիչ էր մնում ճակատագրական սխալ թույլ տար: Հավաքվելու արագության մեջ, արդեն ուր որ է մոռանալու էր փողկապը, այն նվիրական փողկապը, որն ակնկալիքների հերթական ձախողումից հետո քշել էր պահարանի էլ ավելի խոր անկյունը, եւ որն իր ծննդյան օրը նվիրել էր օգնականն այն լուսավոր օրվա ակնկալիքով, որ մեծ նախարարը մի օր դառնալու էր նախարարապետ ու այդ փողկապով էր առաջին օրը գնալու աշխատանքի: Փողկապի մասին հիշեց հեռուստացույցն անջատելիս: Այդ պահին ցուցադրում էին “Կոկորդիլոս Գենան” մուլտֆիլմի այն սերիան, ուր պիոներները մետաղի թափոն են հավաքում եւ բավական մեծ քանակի մետաղ բերած կոկորդիլոսին եւ չեբուրաշկային, որպես խրախուսանք, ընդունում են իրենց շարքը եւ վզկապ են կապում: “Իսկ գուցե այդ փողկապն է իմ բոլոր ձախողումների պատճառը”, մտածեց մեծ նախարարն արդեն այն բանից հետո, երբ փողկապը դրել էր կոստյումի ծոցագրպանը: Իր իսկ մտքի արդյունքում ծագած հարցին չփորձեց միանգամից պատասխանել: Գերադասեց պատասխանը տալ նույնպես մտածելուց հետո: Ի վերջո, ինքն իրեն էր պատասխանելու, ոչ թե պատահական ինչ որ մեկին: Շենքի աստիճաններով իջավ դանդաղ, վայելելով ամեն մի հարթակը: Հետո մտածեց, որ մի անգամ էլ բարձրանա ու իջնի, քանի որ վերջին անգամն էր այդ աստիճաններից օգտվում: Իհարկե, մի թաքուն հույս էլ կար, որ եթե բարձրանա նորից իջնելու համար, միգուցե բարձրանալու ընթացքում ինչ որ բան փոխվի, ու իրեն ասեն, որ այլեւս պետք չի իջնել: Չէ որ վերջին ամիսներին ամեն ինչ այնքան արագ էր փոխվում, ու եթե մինչեւ այդ փոփոխությունների այդ արագությունն իրեն անհանգստացնում էր, ապա հիմա ինքն այդ արագությանն ուղղակի արձան կկանգնեցներ, եթե... Բարձրացավ, մի քիչ մնաց վերեւում կանգնած: Բայց ոչինչ չէր փոխվում: Արագություն չկար: «Միգուցե դանդաղ բարձրացա», մտածեց նախարարը: Մի քանի աստիճան իջավ, ու նորից, շատ արագ, գրեթե սպրինտերի արագությամբ բարձրացավ աստիճանները: Միեւնույն է, ամեն ինչ մնում էր նույնը: Աշխատասենյակների դռների արանքից նրա վերուվարին նայող չինովնիկները մի թեթեւ կարեկցեցին նրան, որ երբեք այդքան չէր հոգնել մեծ նախարարության երկար տարներին, որքան ստիպված էր հոգնել շենքին հրաժեշտ տալիս: Բայց ոչ ոք նրան այդպես էլ չասաց, որ իջնելու կարիք չկա, քանի որ ինքը մնում է իրավիճակի փոփոխության պատճառով: “Էհ”, հառաչեց մեծ նախարարը: Ուզեց ձեռքը թափ տալ, բայց զգաց, որ չի ստացվում: Հետո նկատեց, որ երկու ձեռքն էլ զբաղված են, քանի որ հոգնածությունից արդեն իջնում էր բազրիքից երկու ձեռքով բռնված: Իջավ արդեն առանց աստիճանները վայելելու: Միայն գլխով պատասխանեց շենքի մուտքը հսկող ոստիկանների պատիվ տալուն, նստեց մեքենան, եւ. “ուր ենք գնում շեֆ”, վարորդի հարցին, պատասխանեց.”արա , որ ասեմ Վերին Լարս, կհավատաս”: Վարորդը հասկացավ, որ Մեծ նախարարն այլեւս նախկինը չէ եւ իրավիճակն էլ մի փոքր ուրիշ է, որովհետեւ Մեծ նախարար եղած բոլոր այդ տարիների ընթացքում, վարորդը չէր հիշում, որ շեֆը մեքենայի մեջ երբեւէ ստիպված լինի հանդես գալ այդպիսի կոշտ քաղաքական հայտարարությամբ: ՀԱՆՍ ՔՐԻՍՏԻԱՆ, ԱՌԱՆՑ ԱՆԴԵՐՍԵՆԻ Ֆուտուրիստական պատմվածքը բաց է ընթերցողների համար եւ ցանկացողները կարող են շարունակել, իսկ հաջողվածները կտեղակայվեն մեր կայքում
ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԿՈՆԳՐԵՍ
...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏՆԵՐԸ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀՈՒՅՍ ԵՆ ՀԱՅՏՆՈՒՄ
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, Տիգրան Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Թուրքիայի Հանրապետության վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը: Ուղերձում, մասնավորապես, ասված ...ԲՈՒԴԱՊԵՇՏՈՒՄ ՊՂԾՎԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՉՔԱՐԸ
Ինչպես տեղեկացնում է անկախ լրագրող Ժան Էքյանը, Բուդապեշտի Պետոֆի հրապարակում հայերի ցեղասպանության 93-րդ տարելիցը նշելուց ժամեր առաջ պղծվել է հայկական խաչքարը:ՇՎԵԴԻԱ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՀԱՐՑՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԸ
211 ապրիլ 2008թ. Արտգործնախարար Կառլ Բիլդի ելույթը Տիկին խոսնակ, Կալլե Լարսոնը հարց է ուղղել այն մասին, թե Հայաստանում վերջերս տեղի ունեցած դեպքերի զարգացման առնչությամբ և Հայաստանի կառավարությանը քննադատելու, ...ԿՐԿՆԱՊԱՏԿԵԼ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՕՐԱՊԱՀԻԿԸ
7
Գիտնականների առաջ նախագահ Սերժ Սարգսյանի օրերս ունեցած ելույթը իսկապես տպավորիչ էր: Իհարկե, տպավորիչ էր ոչ թե հանրապետության գիտության զարգացման կոնցեպտուալ մոտեցումների ներկայացման, այլ իշխանության ու ...ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
1
Օրերս, Գիտությունների Ազգային ակադեմիայում տեղի ունեցած հավաքի ժամանակ, որին մասնակցում էր նաեւ նոր նախագահ Սերժ Սարգսյանը, հնչեց բավական հետաքրքրական մի ձեւակերպում, որի հեղինակը ԳԱԱ պատմության ինստիտուտի ...ՖՈՒՏՈՒՐԻՍՏԿԱՆ ՊԱՏՄՎԱԾՔ ՆԱԽԿԻՆ ՄԵԾ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ (ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ)
(գիտաֆանտաստիկ երկ) Սովորել, թե չսովորել: Մեծ նախարարը մտածում էր, որ այդ է խնդիրը, երբ իմացավ, որ ինքն այլեւս սովորելու հնարավորություն չունի: Թեեւ նոր շեֆն ասել էր, որ սովորելը երբեք ուշ չէ, բայց նա ...ԷԿՈՒՄԵՆԻԿ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՏԸ ՊԵՏՔ Է ՓՆՏՐԵԼ ԳԵՏՆԻՆ
«Փոթորկված էր զԱրքունիքը Շիրակայ…» նյութին արձագանքել են Գյումրիի մեր ընթերցողները, որոնք տեղեկացնում են հետեւյալը. Վերջերս Շիրակի թեմի առաջնորդը իր հեռուստաելույթներից մեկում նշել է, որ աղանդների ազդեցությունը ...ԱՎՏՈՊԱՏԱՀԱՐ ԵՐԵՎԱՆ-ԳՅՈՒՄՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Ապրիլի 26-ին, ժամը 11.30-ին Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 83-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: 1982 թ. ծնված Հովսեփ Չիվաշյանին պատկանող ԳԱԶԵԼ մակնիշի 06 ՕՕ 506 պետհամարանիշով ավտոմեքենան ...2010-ԻՆ ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻՆ ՏԵՍՔԻ ԿԳԱ
Երեւանի 60-ամյա կենդանաբանական այգում 2005 թվականից սկսվել է այգու բարեկարգման քառամյա ծրագիր, որի ավարտին այգին ժամանակի պահանջներին համահունչ տեսք կստանա, լրագրողներին տեղեկացրեց Երեւանի քաղաքապետարանի ...ԵՐԿՐՈՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ինչպես լրագրողներին տեղեկացրեց Երեւանի քաղաքապետարանի մշակույթի երիտասարդության հարցերի եւ սպորտի վարչության պետ Կամո Մովսիսյանը, այս տարի Երեւանում երկրորդ անգամ անցկացվում է քաղաքի երաժշտական ու արվեստի ...ԲԱԿԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆՆԵՐԻՆ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՆԱԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԸ
Այս տարի լրանում է Երեւանի հիմնադրման 2790 ամյակը, եւ ինչպես ամեն տարի, այս անգամ եւս Երեւանի օրը կնշվի մեծ հանդիսավորությամբ, եւ հոկտեմբերի 2-րդ տասնօրյակը կվերածվի համաքաղաքային տոնախմբության, ապրիլի ...ԿԱՐԳԱԼՈՒՅԾ Է ՀՌՉԱԿՎԵԼ ՏԵՐ ՂՈՒԿԱՍ ԱԲԵՂԱ ԶԱՔԱՐՅԱՆԸ
Ինչպես հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Ղուկաս աբեղա Զաքարյանը: Հայրապետական ...ԱՐԳԵԼՎԵԼ Է 26 ՀԱՆՐԱՀԱՎԱՔ
“26 անգամ, Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող քաղաքական ուժերն իրազեկում են ներկայացրել քաղաքապետին, հանրահավաք կամ երթ կազմակերպելու նպատակով: Դրանք բոլորը մերժվել են: Դրանց մեծ մասը մենք վիճարկել ենք վարչական ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ ԻՐ ԾՐԱԳՐԻՆ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Քննարկման է ներկայացվել ՀՀ կառավարության ծրագրի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես ...ԹԲԻԼԻՍԻՆ ԵՐԵՎԻ ՊԱՏՃԱՌ Է ԴԱՐՁԵԼ, ՈՐ ԿՈՆԳՐԵՍՆ ԱՆՑՆԻ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Մայիսի 2-ին Երեւանում, կառավարության նիստերի դահլիճում տեղի է ունենալու Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող քաղաքական ուժերի եւ հասարակական կազմակերպությունների երկրորդ կոնգրեսը: Այդ մասին ապրիլի 28-ին լրագրողներին ...ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆՈՒՄ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ
Լեւոն Տեր-Պետրոսյանի ընտրական շտաբի անդամ Մանուշակ Պետրոսյանն ապրիլի 28-ին հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում խոսելով այն մասին, որ իշխանությունը մերժում է հանրահավաքների մասին իրենց իրազեկումները, պատճառաբանելով, ...ՄԱՀԱՑԵԼ Է ԷՔՍՈԴՈՒՍ ՆԱՎԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ ՅՈՍԻ ՀԱՐԵԼԸ
Ապրիլի 26-ին Թել Ավիվում մահացել է Յոսի Հարելը: 1945-1948 թվականներին այս խիզախ մարդը ավելի քան 24 հազար մարդ է փրկել Եվրոպայի համակենտրոնացման ճամբարներից, նրանց տեղափոխելով Էքսոդուս եւ մի շարք այլ նավերով, ...ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ԴԻՄՈՒՄԸ` ՈՒՂՂՎԱԾ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅՈՒԹՅԱՆԸ
Սիրելի Հայրենակիցներ, Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից անմասն չի մնացել նաեւ Շիրակի մարզը: Իրենց քաղաքական հայացքների համար անհիմն մեղադրանքներով այսօր բանտերում են գտնվում Արցախյան հերոսամարտի ...ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՏԵՂՅԱԿ ՉԷ, ԹԵ ԻՆՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԻՃԱԿՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ
Ապրիլի 26-ին կառավարության եւ Ղարաբաղ Տելեկոմ ընկերության միջեւ ստորագրված հուշագրի համաձայն, ընկերության կողմից առողջապահության համակարգի զարգացման համար տրամադրվող 500 մլն դրամի շրջանակներում նախատեսվում ...ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԿՈՍՈՎՈՅՈՒՄ
Ժառանգություն կուսակցության եւ համանուն խորհրդարանական խմբակցության ղեկավար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը ապրիլի 21-25-ը մասնակցեց ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի (ՆԱՏՕ ԽՎ)` Սերբիա եւ Կոսովո առաքելությանը: ...ԳԱԶԻ ԳԻՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ 165 ԴՈԼԱՐ
Գազպրոմի տնօրենների խորհուրդը հավանության է արժանացրել ԱՊՀ եւ Մերբալթյան երկրների համար գազի գնի բարձրացման ռազմավարությունը: Այդ մասին տեղեկացնում է Ռեգնումը, նշելով, թե համաձայն այդ տեղեկատվության աղբյուրի, ...ԱՊՐԻԼԻ 30-ԻՆ ՑՈՒՅՑ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄՈՏ` Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԹԵՂՈՒՏԻ
Թեղուտի պաշտպանության խումբը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք նույնությամբ: «Այսօր Հայաստանի հասարակության ուշադրության կենտրոնում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների համատարած ...ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ ՉԻ ՏԵՍՆՈՒՄ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԸ
Ընդդիմության հետ իշխանության երկխոսության կոչերը պետք է ամրագրվեն երկխոսության թեմայի եւ ձեւաչափի որոշումով: Այդ մասին ապրիլի 28-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Տիգրան ...ՅՈԹ ՏԱՐԻ ԱՌԱՋ ՊԱՐՏԱՎՈՐՎԵԼ ԵՆՔ ԿԱՏԱՐԵԼ
Հայաստանը պետք է հաշվի առնի ցանկացած փաստաթուղթ, որն ուղղված է երկրում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը: Ինչպես հաղորդում է Նովոստի-Արմենիան, այդ մասին ապրիլի 28-ին նշել է Ազգային Ժողովի փոխնախագահ ...«ԱՐԱՅԸ» ԵՎ «ՓՐԻԹԻ ՈՒԵՅԸ» ՀԱՄԱՐՎԵՑԻՆ ԳԵՐԻՇԽՈՂ ԴԻՐՔ ՈՒՆԵՑՈՂ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ուսումնասիրել է կենցաղային տեխնիկայի մի քանի շուկաներ: Համաձայն ուսումնասիրությունների, հեռուստացույցների շուկայում 2006 թ. գործել է 90 տնտեսվարող ...ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԲՆԱԿԱՐԱՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԳՈՐԾԻ ԱՌԹԻՎ
ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, թե ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ ...ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՐԿԱՅԻՆԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, թե վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության աշխատակազմին է ներկայացրել ծառայության պետի նորանշանակ առաջին ...
ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՎԱԾՔՆ ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ Է
ԿԱՄ ՄԵՆՔ ՍՏԵՂԾԱԳՈՐԾ ԵՆՔ, ԿԱՄ ԹՈՒՐՔԵՐԸ ՎԱՅՐԵՆԻ ՉԵՆ
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿ, ԹԵ ԱՇԽԱՏԱՏԵՂԻ ՀԱՐՑ
ԱԼԲԵՐՏ ԲԱԶԵՅԱՆԸ ՀՈԳԵԲԱՆՈՐԵՆ ՊԱՏՐԱՍՏ ՉԷ
ԱՐԴՅՈՔ ՉԻ ՀԱՋՈՂՎԵԼ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ
ՖՈՒՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ՊԱՏՄՎԱԾՔ ՄԵԾ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ (ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ)

ԿՐԿՆԱՊԱՏԿԵԼ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՕՐԱՊԱՀԻԿԸ

ՓՈԹՈՐԿՎԱԾ ԷՐ ԶԱՐՔՈՒՆԻՔԸ ՇԻՐԱԿԱՅ. ԷԿՈՒՄԵՆԻԿ ՀՈՂՄՆ ԷՐ ՇԱՉՈՒՄ
ՖՈՒՏՈՒՐԻՍՏԿԱՆ ՊԱՏՄՎԱԾՔ ՆԱԽԿԻՆ ՄԵԾ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ (ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ)
ԿՅԱՆՔԸ ՆՈՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎՐԱ
ԱՅԴ ԿԱՐՈՒՍԵԼՆ ԱՐԴԵՆ ՊՏՏՎՈՒՄ Է 17 ՏԱՐԻ, ԵՎ ՄԻՇՏ ՀԱԿԱՌԱԿ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
ՖՈՒՏԲՈԼ ԵՆ ԽԱՂՈՒՄ ՄԱՆԿԱՏՆԵՐԸ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԼԻՆՍԻ ԽՈՐՀՐԴՈՒՄ
ՊՈՍՏԻՄՐԵՍԻՈՆԻՍՏՆԵՐԻ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՍՐԱՆՑ ՆՄԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏԵՂ ՉԿԱ
ՄԻՆՉԵՎ ՔՐԻՍՏՈՍԻ ԵՐԿՐՈՐԴ ԳԱԼՈՒՍՏԸ
- 1920 Խորհրդային կարգերի հաստատումը Ադրբեջանում:
- 1921 Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը 1,5 միլիոն ռուբլի (ոսկով) վարկ է բաց թողնում Խորհրդային Հայաստանին:
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

