
ԿՐԿՆԱՊԱՏԿԵԼ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՕՐԱՊԱՀԻԿԸ
- Գիտնականների առաջ նախագահ Սերժ Սարգսյանի օրերս ունեցած ելույթը իսկապես տպավորիչ էր: Իհարկե, տպավորիչ էր ոչ թե հանրապետության գիտության զարգացման կոնցեպտուալ մոտեցումների ներկայացման, այլ իշխանության ու գիտության անբռնազբոս հարաբերության դրսեւորման առումով: Եթե ընդհանուր ձեւակերպելու լինենք տեղի ունեցածը, ապա գիտնականներն առանց այս ու այն կողմ ընկնելու, փաստացի ցանկանում էին նախագահի հետ լուծել փողի խնդիրը, իսկ նախագահն էլ առանց ավելորդ արարողակարգի ասում էր, որ պետությունը կտա փող, բայց թող գիտնականները որոշեն, թե ինչի համար տրվի այդ փողը` ըստ ոլորտների, թե բազային ֆինանասավորման ձեւով: Նոր իշխանական տերմինոլոգիայով ասած` իշխանությունը քանդեց գիտության եւ իր միջեւ պատը, թեեւ դժվար է ասել, որ ամբողջությամբ: Ամեն ինչ կախված կլինի 2009 թվականին գիտության ֆինանսավորման չափից: Եթե բոլոր “առաջատար” գիտնականները բավարարվեցին, ապա կարելի է ասել, որ պատը լիովին վերացված է: Եթե ոչ, ապա ոչ միայն պատի ավերակներն են մնում, այլ մեկ էլ տեսար, որ մինչեւ այդ գիտնականների պահանջներն ավելացան եւ ավերակների վրա պատը նորից սկսեց բարձրանալ: Այնպես որ, լավ կլինի, որ իշխանությունն ապահովության համար ամեն դեպքում այդ պատի ավերակները հսկի ոստիկաններով, որ դժգոհ գիտնականները չմոտենան ու հանկարծ չփորձեն նորից պատ կառուցել, մինչեւ որ հնարավորություն կլինի լուծել նրանց հարցը: Միգուցե նաեւ դրա կարիքը չկա, որովհետեւ այն առաջատարները, որոնք անկասկած հիմա էլ դժգոհ չեն իրենց վիճակից, պարզապես պրոֆիլակտիկայի համար հարկ են համարում նոր նախագահին մի թեթեւ հիշեցման կարգով ակնարկել փողի խնդիրը, թույլ չեն տա, որ որեւէ մի գիտնական մոտենա եւ պատ կառուցի իրենց եւ իշխանության միջեւ: Նրանք գիտեն, որ իշխանությանն արդեն չի հետաքրքրի, թե ով կառուցեց այդ պատը: Կպատժեն բոլորին, կկտրեն բոլորի փողը: Երբ իշխանության ու գիտության հարաբերությունների այդ թեմատիկային ծանոթանում ենք, ապա այդ հարաբերությունը թողնում է բավականին խղճուկ տպավորություն: Գիտնականները փող են ուզում, իշխանությունն էլ ասում է` “լավ, կտամ”, բնականաբար դրա դիմաց պահանջելով լոյալություն, լոյալություն եւ միայն լոյալություն: Թվում է, որ իրականում պետք է լիներ հակառակը: Իշխանությունն ուղղակի պետք է փողն առներ ու ընկներ գիտության դուռը, որպեսզի գիտական համակարգը կատարեր պետության համար արդյունավետ ու արդիական մշակումներ, որոնք շրջափակման պայմաններում հատկապես անհրաժեշտ կլինեն մեր տնտեսության մեջ նորագույն տեխնոլոգիական պրոցեսների ներդրման առումով: Գիտնականները պետք է ժամանակ չունենային փող խնդրելու: Նրանք անընդհատ պիտի աշխատեին, աշխատեին այնպես, որ պետությունն ուղղակի այլ ելք չունենար, քան փող տալ գիտությանը: Հիմա սակայն գիտությունը փող է խնդրում, իսկ իշխանությունն էլ հարցնում է` այդ փողը բազային են ուզում, թե ոլորտային: Այսինքն, դա նշանակում է, որ պետությունն ինքը չգիտե, թե ինչ է ուզում գիտությունից: Այսինքն, պետությունը, տվյալ դեպքում ի դեմս նախագահ Սերժ Սարգսյանի, չգիտե, թե ինքը հատկապես ինչ ոլորտում ունի գիտական նոր մշակումների, նոր հայտնագործությունների, գիտական-տեխնոլոգիական ճեղքման կարիք: Այդ առումով, երբ որեւէ մեկը խոսում է, թե գիտությանն այսքան են տալիս, իսկ օրինակ մի այլ կառույցի ավելի շատ, ապա ըստ երեւույթին այդ խոսքը մաքուր պոպուլիզմ է, ինչպես նաեւ իշխանավորների այն խոսքը, թե պետությունը տարեցտարի ավելացնելու է գիտությանը տրվող փողը: Փողը տանք եւ վերջ, որ գիտնականները ձայն չհանեն: Մինչդեռ եթե պետությունը ինքն էլ չգիտե, ինչպես ցույց է տալիս “բազային, թե ոլորտային” հարցադրումը, թե կոնկրետ ինչ է ուզում գիտությունից, ապա շատ ավելի վատ է, որ գիտության ֆինանսավորումը ավելանում է: Այդ դեպքում փաստացի ստացվում է, որ ավելանում են աննպատակ ծախսվող փողերը: Իրավիճակը մեծ հաշվով հիշեցնում է Լենինի եւ գիտնականների շփման մի պատմություն, երբ հեղափոխության հաղթանակից հետո մի խումբ գիտնականներ նամակ են գրում Լենինին ու խոսում երկրում առկա խնդիրների, իշխանության անելիքների մասին, իսկ Լենինը, ծանոթանալով նամակին ասում է.”Լկտիացել են ստորները: Կրկնապատկել օրապահիկը”: Հիմա մեր իշխանությունն էլ թերեւս համարում է, որ երբ ապահովվում է գիտնականների օրապահիկը, ապա խնդիրն ինքնաբերաբար լուծվում է: Իհարկե, գիտնականների խնդիրը լուծվում է: Եվ դա պակաս կարեւոր խնդիր չէ, որովհետեւ ի վերջո գիտնականներն էլ մարդ են եւ ցանկանում են ապրել: Սակայն, երբ առաջնային է դրվում հենց այդ խնդիրը, ապա միայն դա էլ լուծվում է: Այսինքն, ապրում է գիտնականը, բայց գիտությունն ինքը մեռնում է: Իսկ երբ խնդիրների առաջնահերթությունը փոխվում է, ապա լուծումը լինում է շղթայական, այսինքն պատճառահետեւանքային կապը ունենում է ավելի երջանիկ ավարտ` ապրում է գիտությունը, ապրեցվում է գիտնականը: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Քննարկում
ARMEN գրել է:
Կարդացել եմ նաև այլ հոդվածներ այդ հանդիպման մասին: Իմ կարծիքով՝ մեր ակադեմիկոսները երեխայաբար կարծում են, որ շողոքորթելով՝ բանի կհասնեն: Անվանել են նախագահին՝ Բոնապարտ...
Իսկ նախագահը շատ դիպուկ նշեց թե՛ ասպիրանտների մասին, որոնք ասպիրանտուրաից հետո գիտությունով չեն զբաղվում, թե՛ գիտության դոկտոր-թեկնածուների մասին, որոնք այդ աստիճաններին չեն համապատասխանում, թե՛, և դա ամենաուժեղ մոմոնտ էր, այն հանգամանքը, որ էտ զառամյալ պառավների կույտը իրենց ակադեմիկոս է անվանում իսկ արտասահմանում նրանց մասին բան էլ չգիըեն:
ARMEN գրել է:
ԹԵև Չարենցը դա ճշգրիտ գրել էր դաշնակների մասին, բայց մեր այսօրվա ակադեմիկոսներին էլ է վերաբերվում՝ «ՈՂԲԱԼԻ ՊՆԱԿԱԼԵԶՆԵՐ»
Այ մարդ, ճիշտ ա ասում նախագահ Սարգսյանը՝ եթե դուք այդքան հայտնի և մեծ ակադեմիկոսներ եք, ապա ինչու՞ մենք արտասահմանում ձեր անունները չենք լսում, ինչու՞ ԱՅՍՔԱՆ ժամանակ մի հայ ակադեմիկոս մի Նոբելյան մրցանակ չի ստացել: Փող չկա՞: Սուտ եք ասում, փողի հարցը չի, դա ձեզ Սովետ Միությունն ա սովորացրել՝ զանգեք ու փող ուզեք: Փողից չի, դրանից ա, որ՝ բացառությամբ մի փոքր մասին, որը հիմա արտասահմանում ա, կամ արտասահմանյան գրանտերով ա ֆինանսավորվում, մեր ակադեմիկոսների 95 տոկոսը բանի պիտանի չի: Ո՛չ անգլերեն գիտեն, ո՛չ իրենց բնագավառի մեջ են առաջատար եղել, ո՛չ էլ թարմ մտքեր ունեն:
Իմ րնկերը ասում էր, որ եթե դու դեմք ես քո մասնագիտության մեջ, ապա առանց աշխատանքի չես մնա: Ինքն էլ Հունաստանում ու ԱՄՆ-ում մաստեր առած էր, հիմա էլ Հայաստանում լավ գործի ա՝ առանց մի կոպեկ ծախսելու, առանց բարեկամ-ծանոթի:
Ուրեմն, մեր ակադեմիկոսների՝ թոշակի գնալու վախտն ա եկել:
avo գրել է:
bravo serjin aspirantnerin qnnadatelu mech...BRAVO!!!!!nuyn bann el petq e anel mer "hargarjan" tatronneri gegharvestakan ghekavarnerin tsulutyan hamar...grete voch mi nor nerkayatsumner chen bemakanatsvum yev...tatroni ghekavarnera boghoqum en te mart chi gnum tatron. inch eq nerkayatsnum vor gnan??? ayn tepqum erb Hayastanum bolor tatronnera petakan en yev vartsatrvum em bolora chgitem inchi hamar?!!!
ARMEN գրել է:- avo
bravo serjin aspirantnerin qnnadatelu mech...BRAVO!!!!!nuyn bann el petq e anel mer "hargarjan" tatronneri gegharvestakan ghekavarnerin tsulutyan hamar...grete voch mi nor nerkayatsumner chen bemakanatsvum yev...tatroni ghekavarnera boghoqum en te mart chi gnum tatron. inch eq nerkayatsnum vor gnan??? ayn tepqum erb Hayastanum bolor tatronnera petakan en yev vartsatrvum em bolora chgitem inchi hamar?!!!
Ու հենց մի փոքր բան ես իրանց ասում, ձեններ ըպառավ քուսիների պես գցում են՝ «սովի տարիներ, մութ տարիներ, տնտեսական ճգնաժամ».... Կարծես, թե պակաս գրանտ են ստանում դրսից՝ թատրոնների համար: ՓԱՍՏ Ա, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆ ՇԱՏ ՈՒ ՇԱՏ ՄԱՐԴԻԿ, ՈՐՈՆՔ ԻՐԵՆՑ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՉԵՆ ԶԲԱՂՎՈՒՄ:
Սա Սովետական Միության թերություններից էր՝ մենք հեռու էինք, Մոսկաից կեղծ թատրոնի համար փող էինք ուզում, նրանք էլ տալիս էին՝ առանց ստուգելու: Փաստ ա, բայց, որ հիմա տաղանդավոր երեխաներից շատերը Հայաստանում չեն: Ցավալի է:- avo
ABG/Sweden/najir droshy գրել է:
ՓԱՅՏՓՈՐԻԿԻՆ
,,,,,,,,,,,,,,
ABG գրել է:
Փայտփորիկ ջան, ախր չես տեսնում, որ էն հիմարությունը գրել է ինչ-որ տակ մի այլանդակ ԱՄՆ-ի դրոշի տակ. Բայց չէ՞-որ ես Շվեդիայում եմ. Դա ես չեմ գրել. Ես հարգանք եմ տածում քո հանդեպ. Երբևէ ինձ թույլ չեմ տա այնպիսի հիմարություններ (մեղմ ասած) գրել, որը գրել է ինչ-որ մի շիզոֆրենիկ. Էս սայթում հոգեկան հիվանդները շատ են. Ու շադիր եղիր.
Adam գրել է:
ՊԱՅՔԱ՛Ր, ՊԱՅՔԱ՛Ր, ՄԻՆՉԵՎ ՎԵ՛ՐՋ
ընդհատակյա թերթ
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ. ԿԳԲ-Ն ՊԱՐՏՎԵԼ Է, ԿԳԲ-Ն ՊԵՏՔ Է ՓԼՈՒԶՎԻ
Երբ իմ բարեկամ Միքայել Հայրապետյանը մեկ տարի առաջ «Իմպիչմենտ» դաշինքի հանրահավաքներից մեկում հայտարարեց, թե նախկին Կագեբեի, այժմ` ԱԱԾ-ի` Երեւանի Նալբանդյան փողոցում գտնվող շենքը անհրաժեշտ է քանդել եւ նրա տեղում մի մեծ փոս թողնել, այս միտքը ոմանց տարօրինակ թվաց:
Վերջին տասը տարիները, սակայն, ապացուցել են այս մտքի ճշմարտացիությունը` այդ շենքի ոչ թե ֆիզիկական, գոնե բովանդակային կազմաքանդման իմաստով: Վերջին շրջանում հենց ԱԱԾ-ն է դարձել Հայաստանում իրականացվող քաղաքական հետապնդումների եւ բռնաճնշումների դրոշակակիրը, եւ այդ գործողությունների իմաստը հասկանալու համար` նախ անհրաժեշտ է ըմբռնել այս կառույցի ներքին բովանդակությունն ու մղումները, ճանաչել նրա իդեալները, տեղեկանալ նրա գործունեության չերեւացող կողմերի մասին: Եւ որպեսզի այս մասին խոսելիս վերացական պատկերներ չնկարագրեմ, արժե ընթերցողին ներկայացնել կոնկրետ կերպարների: Ինչպես արդեն տեղեկացել եք կնոջս` Աննա Վ. Հակոբյանի հոդվածից, ընդդիմության ակտիվիստների դեմ գործողություններում ակտիվորեն ներգրավված է ԱԱԾ օպերատիվ բաժիններից մեկի ղեկավար, փոխգնդապետ Կարեն Մանուկյանը: Վերջինիս ես ճանաչում եմ անձամբ եւ նրա հետ առնչվել եմ մեր թերթի աշխատակիցների նկատմամբ հարձակումների դեպքերի կապակցությամբ, որոնցից երկուսով զբաղվել է նա: «Բարեւ-բարլուսի» մակարդակով նա սովորական, նորմալ մարդու տպավորություն է գործում: Իսկ ինչպիսի՞ն է նրա աշխատանքային աշխարհայացքը. Մանուկյանի աշխատասենյակի պատից մեզ է նայում Ֆելիքս Ձերժինսկու պատկերը: Բայց սա սովորական լուսանկար չէ, այլ սովորական թղթի վրա տողային տպիչով տպված արտացոլանք: Այս եղանակով տպված պատկերը աղավաղված է ստացվում, եւ տվյալ դեպքում դա հատուկ է արված` կերպարին առասպելականություն հաղորդելու համար: Հիշեցնեմ, որ Ֆելիքս Ձերժինսկին սովետական Կագեբեի հիմնադիրն է, որ իր ժամանակ կոչվում էր Վեչեկա: Հիշեցնեմ նաեւ, որ ԿԳԲ-ն մարդկության պատմության ամենագազանաբարո, հակամարդկային կազմակերպություններից մեկն էր, որի գործունեությունը կարելի է համեմատել միայն նացիստական Գեստապոյի հետ, եւ հենց Կագեբեի շինծու մեղադրանքների զոհն են դարձել տասնյակ միլիոնավոր անմեղ մարդիկ, սովետական քաղաքացիներ:
Բայց Մանուկյանի աշխատասենյակից կախված Ձերժինսկին եզակի չէ: Նման պատկերներ կան բազմաթիվ ԱԱԾ-ականների սենյակներում, եւ դա միայն թղթի կտոր չէ, այլ մտածողության, հոգեբանության արտահայտություն: Սրանում համոզվեցի նույն Մանուկյանի արած մի արտահայտություն լսելով. իմ ներկայությամբ դիմելով սենյակում գտնվող մի երիտասարդի` անկախ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության փոխգնդապետը ասաց. «Անգամ Ամերիկան այս կազմակերպությանը չկարողացավ խաբել, դու ուզում էիր խաբե՞լ»: Ինչպես հասկացաք, «այս կազմակերպությունը», որին անգամ ԱՄՆ-ն չի կարողացել խաբել, սովետական ԿԳԲ-ն է:
Համաձայնեք, որ այս նախադասությունը չէր կարող հենց այնպես ձեւակերպվել. սա մի ամբողջ միջավայրի, համակարգի մտածողության արտահայտումն է, եւ այդ համակարգը իրեն համարում է խորհրդային ԿԳԲ-ի ժառանգորդը, նրա մասը, նրա զավակը: Զավեշտը, սակայն, այն է, որ համակարգը կոչվում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն: Հայաստանի անկախության եւ անվտանգության խնդիրները սպասարկելու կոչում ունեցող այս կարեւորագույն կառույցի այսօրվա պաշտոնյաները ուղղակի չեն նկատել մի քանի «աննշան» իրադարձություններ, ինչպես, օրինակ, Հայաստանի անկախացումն է: Եւ այսպիսի «անտեղյակության» մեջ գտնվող մարդիկ, բնականաբար, իրենց պետք է համարեն ԿԳԲ-ական, իրենց կառույցը պետք է դիտարկեն որպես սովետական մեծ ԿԳԲ-ի մասնիկ, այն ԿԳԲ-ի, որը դարձել է տասնյակհազարավոր անմեղ հայորդիների, այդ թվում նաեւ Սերժ Սարգսյանի ղեկավարած կուսակցության գաղափարական հոր` Գարեգին Նժդեհի դահիճը: Սովետական Հայաստանի ԿԳԲ-ն, ի դեպ, Հայաստանի կոմունիստական ղեկավարությանը ենթարկվել է այնքանով, որքանով դա թույլ է տվել Մոսկվան: Եւ հիմա պատահական չէ, որ Հայաստանում որեւէ ուժային գործողության դիմելու համար` Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ստիպված են ստանալ Մոսկվայի թույլտվությունը: Եւ եթե Ռուսաստանի հատուկ ծառայությունները ցանկանան հավաքագրել Հայաստանի ԱԱԾ որեւէ մակարդակի պաշտոնյայի, դա կանեն առանց որեւէ դժվարության, որովհետեւ մեր ԱԱԾ մթնոլորտը, բարոյականությունը, հոգեբանությունը ոչ միայն նպաստավոր է սրա համար, այլեւ մղում է նման քայլի: Հայաստանի բազմաթիվ ԱԱԾ-ականներ Ռուսաստանին կհանձնեն մեր երկրի պետական գաղտնիքները, կկատարեն ռուսական հատուկ ծառայությունների հանձնարարությունները ու իրենց պետական դավաճան չեն համարի: Չէ՞ որ ԿԳԲ-ականը պետք է ծառայի ԿԳԲ-ին, որի ժառանգորդը ռուսական հատուկ ծառայություններն են: Եւ կասկած չկա, որ Հայաստանի ԱԱԾ բազմաթիվ աշխատակիցներ հենց այսպես էլ վարվում են: Բայց միանշանակ ճիշտ է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, երբ ասում է, թե հայ-ռուսական հարաբերությունների պրոբլեմները ոչ թե Ռուսաստանում են, այլ Հայաստանում, նրա իշխանավորների մտածողության, բարոյականության, պետական շահի եւ պետականության նրանց ընկալման մեջ: Ինչ վերաբերում է Հայաստանի ԱԱԾ-ի այսօրվա վիճակին, այն ուղղակիորեն կապվում է համակարգի ղեկավարի պաշտոնում Նարիմանովի` Սերժ Սարգսյանի գործունեության հետ:
ԿԳԲ-ական ռեւանշ
Սերժ Սարգսյանը ազգային անվտանգության նախարար դարձավ 1995 թվականին` Դավիթ Շահնազարյանից հետո: Ամրացնելով այս պաշտոնում իր ունեցած դիրքերը եւ պատրաստվելով 1998 թվականի իշխանափոխությանը` Սերժ Սարգսյանը սկսեց ազատվել Դավիթ Շահնազարյանի կադրերից` նրանց փոխարինելով նախկին ԿԳԲ-ականներով, այսպես կոչված` պրոֆեսիոնալ կադրերով: Սրանք այն մարդիկ են, ում սենյակներում այսօր փակցված են Ֆելիքս Ձերժինսկու պատկերները: Ինչ խոսք, Շահնազարյանի հետ ԱԱ մարմիններում հայտնվածները (այդ մարդկանց թիվը մեծ չէր, եւ Շահնազարյանը ԱԱ-ում կադրային ջարդ չիրականացրեց, այլ միայն քաղաքականապես անհրաժեշտ փոփոխություններ) պրոֆեսիոնալ չէին, բայց նրանք հասկանում էին, որ Հայաստանը անկախ պետություն է, պայքարել էին այդ անկախության համար, այնպես, ինչպես Ձերժինսկիի ստեղծած ՎՉԿ-ի առաջին սերնդի աշխատակիցները գաղափար չունեին հատուկ ծառայությունների գործունեության մասին, բայց պայքարել էին հանուն այն երկրի ստեղծման, որին պետք է ծառայեր իրենց կառույցը: Եւ իմիջիայլոց, Դավիթ Շահնազարյանը Հայաստանի հատուկ ծառայությունների ղեկավար դարձավ միայն այն բանից հետո, երբ հասկանալի դարձավ, որ այդ ծառայությունը առաջվա նման ուզում է ծառայել Մոսկվային եւ չի նկատել Հայաստանի անկախությունը, չի ուզում ենթարկվել անկախ Հայաստանի ղեկավարին: Սերժ Սարգսյանի ղեկավարած ԱԱ նախարարության գործունեության մի դրվագին ես արդեն անդրադարձել եմ Մաքսային պետական կոմիտեի այժմ արդեն նախկին պետ Արմեն Ավետիսյանի մասին պատմող հոդվածում: Բայց դա Հայաստանի հատուկ ծառայությունների բարոյալքման մեծ պատմության մի փոքր դրվագն է միայն: Այդ բարոյալքման բարձրակետը դարձավ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը: Հիշեցնենք, որ մինչեւ Պետական պահպանության ծառայության ստեղծումը հենց ԱԱ-ն էր պատասխանատու պետական բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգության համար, եւ բացի հոկտեմբերի 27-ի զոհերից, Սերժ Սարգսյանի` ազգային անվտանգության նախարար եղած ժամանակ սպանվել են ՀՀ գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանը, ՊՆ փոխնախարար Վահրամ Խոռխոռունին, ՆԳ փոխնախարար, ներքին զորքերի հրամանատար Արծրուն Մարգարյանը: Այդ ընթացքում էր, որ Սերժ Սարգսյանի շրջապատի մի շարք մարդիկ իրագործեցին նախնական կապիտալի կուտակումը` դառնալով միլիոնատերեր:
Իսկ երբ հոկտեմբերի 27-ից հետո Սերժ Սարգսյանը ստիպված էր հեռանալ ԱԱ նախարարի պաշտոնից, եւ երբ Քոչարյանի իշխանությունը վերականգնել էր իր անվտանգությունը, ազգային անվտանգության համակարգին հասցվեց վերջին, սոսկալի հարվածը: Հատուկ ծառայությունները (ինչպես նաեւ ոստիկանությունը) դուրս բերվեցին կառավարության կազմից, դարձան կառավարությանը առընթեր ծառայություններ` համապատասխան օրենքների հիման վրա: Այս փոփոխության իմաստն այն էր, որ այդ կառույցի ղեկավարը այլեւս ոչ թե նախարար է լինելու, այլ տնօրեն, եւ որպես հետեւանք` այդ պաշտոնում չի կարող լինել քաղաքական դեմք, այլ միայն համակարգի ներկայացուցիչ: Եւ եթե հաշվի առնենք, որ մինչ այդ արդեն ԱԱԾ-ն նորից լցվել էր Ձերժինսկու պատկերի առաջ աղոթող անձանցով, որոնք բացարձակ անհաղորդ էին Հայաստանի անկախության, ինքնիշխանության, մեծության իդեալներին եւ իրենց համարում էին եւ համարում են ԿԳԲ-ական, հասկանալի կդառնա, որ Հայաստանը դե ֆակտո մնաց առանց ազգային անվտանգության համակարգի: Այժմ արդեն ունենք սալդաֆոններից կազմված մի կառույց, որը բացարձակ գաղափար չունի ո°չ ազգայինի, ո°չ անկախ պետություն ստեղծելու հրամայականի մասին եւ պատրաստ է միայն հրամաններ կատարել: Այսպիսով, ԱԱԾ-ն պետական մարմնից վերածվեց բութ գործիքի` դառնալով հանցավոր վարչակազմի հիմնական նեցուկներից մեկը:
ազգիս էլիտան ծանրացավ սրտիս
Մինչ հայրենի ԱԱԾ-ի դեգրադացիայի պատմության հետագա շարադրանքին անցնելը, անդրադառնանք հատուկ ծառայությունները սեփական նպատակների համար օգտագործելու քոչարյանասերժական մի մեթոդի եւս: Սերժն ու Քոչարյանը արագ հասկացան, որ մարդկանց անցյալը, նրանց անձնական կյանքը հետազոտելով` կարելի է քաղաքական լուրջ հաղթաթղթեր ստանալ: Նրանք արագ հասկացան, որ Հայաստանի հատուկ ծառայության այս պոտենցիալը չի օգտագործվում: Ու սկսեցին օգտագործել. պարզվեց, որ Հայաստանի գիտական, մշակութային, քաղաքական էլիտայի մի բավական ծանրակշիռ հատված խորհրդային տարիներին չի կարողացել զերծ մնալ ԿԳԲ-ի գործակալ դառնալու մեղքից: Այդ մարդիկ, որոնք ակադեմիկոս են, նշանավոր դերասան, սիրված նկարիչ կամ երգիչ, քաղաքական գործիչ, գործակալ լինելով, մատնագրեր են գրել իրենց ընկերների բարեկամների, հայտնի ժամանակակիցների դեմ, եւ եթե այդ ամենը հայտնի դառնա, նրանք միանգամից կդառնան զրո, ոչինչ: Այդ գաղտնիքները պահվում են ԿԳԲ-ի արխիվներում, ու այդ արխիվների տերը ԱԱ նախարար Սերժ Սարգսյանն է: Ուրեմն հենց նրա ձեռքում է գտնվում իրենց բարոյական «կենաց ու մահու» հարցի լուծումը: Ավազակապետական զույգը վարպետորեն օգտագործում է այս գործոնը եւ հասարակական քաղաքական կյանքում ձեռք բերում հուսալի հենարան: Այդ «հայտնի մտավորականները», գիտնականները, արվեստագետները, որոնք իրենց անունը ձեռք են բերել ԿԳԲ-ի հետ համագործակցելու, այսինքն` իրենց շրջապատի վրա մատնագրեր գրելու, «ժողովրդի թշնամիներին» հալածելու շնորհիվ, անհրաժեշտ պահերին իրենց աջակցությունն են հայտնում ավազակապետական իշխանությանը, հրապարակային ելույթներում թաքուն կամ բացահայտ փառաբանում «մեծ առաջնորդներին»: Իհարկե, չեմ ասում, թե Քոչարյանին կամ Սարգսյանին աջակցող բոլոր «մտավորականները» ԿԳԲ-ի գործակալներ են, բայց նրանց թիվը եւ իշխանության աջակցությունը բավարար է` համապատասխան ֆոն, բազա, միտում ստեղծելու համար: Նախորդ հրապարակումներից մեկում ես արդեն խոսել եմ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի ԿԳԲ-ական անցյալի մասին: ԳԱԱ նախագահ լինելուց առաջ նա ԵՊՀ ռեկտոր էր: Եւ ահա, պատկերացրեք, թե նա որքան մարդկանց կարող էր գցել սերժանտական ցանցի մեջ` կանգ չառնելով ոչնչի առաջ. չէ՞ որ իր թիկունքում նա մահացու սպառնալիք ունի: Բայց որպեսզի Ռադիկ Մարտիրոսյանի պարագան եզակի չթվա, հիմա կխոսեմ մեկ այլ սուբյեկտի մասին եւս, որովհետեւ այն արարքը, որ նա իրեն թույլ է տվել Սերժ Սարգսյանի անմիջական հանձնարարությամբ, ամենաստորներից է: Խոսքը ԳԱԱ նախկին նախագահ Ֆադեյ Սարգսյանի մասին է, որի մասին մեր հեռուստաընկերությունները ֆիլմ են ցուցադրում` նրան ներկայացնելով որպես մեծագույն անհատ: Ահա այս մեծագույն անհատը 1998 թվականի արտահերթ նախագահական ընտրությունների շրջանում, երբ Կարեն Դեմիրճյանը հաղթական կերպով վերադարձել էր քաղաքական կյանք եւ սպառնալիք էր դարձել Ռոբերտ Քոչարյանի կարիերայի համար, ահա այդ ժամանակ Սերժ Սարգսյանը Ֆադեյ Սարգսյանի վրա տեղադրում է հատուկ-լսող սարքավորումներ եւ նրան ուղարկում նախագահի թեկնածու Կարեն Դեմիրճյանի հետ հանդիպման: Կարեն Դեմիրճյանը, բնականաբար, ընդունում է իր վաղեմի «ընկերոջը», «զինակցին», հարեւանին եւ նրա հետ անկեղծ զրույց ունենում իր քաղաքական ծրագրերի, հետագա անելիքների մասին եւ չի էլ կասկածում, որ Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը իր խոսակցությունը լսում են «ուղիղ եթերում», եւ որ Ֆադեյը ոչ թե զրուցում է իր հետ, այլ հարցազրույց է անում Սերժ Սարգսյանի կազմած հարցաշարով: Պետք է ենթադրել, որ այսօրինակ զրույցները պարբերական են եղել, բայց խոստովանեմ, ինձ հայտնի է այդպիսի մեկ դեպքի մասին: Ահա այսպիսի «վարք մեծաց»:
Բայց հասարակական-քաղաքական կյանքում կան նաեւ երիտասարդ գործիչներ, որոնք ԿԳԲ-ի հետ չեն առնչվել: Ինչպե՞ս վարվել նրանց հետ. միկրոսկոպի տակ առնել նրանց անձնական կյանքը: Եթե նրանց կյանքում ոչ մի վարկաբեկող բան չկա, ուրեմն պետք է փորփրել նրանց հարազատների կյանքը եւ ձեռք բերել կոմպրոմատներ: Իհարկե, բոլոր ժամանակներում ամենաբարձրը գնահատվել են սեռական բնույթի կոմպրոմատները: Մարդիկ երբեմն տարօրինակ հակումներ են ունենում. մեկը սիրում է տղամարդկանց հետ սեքսով զբաղվել` տղամարդ լինելով հանդերձ, մյուսը դավաճանում է կնոջը, սիրուհի ունի կամ պուտանկաների հետ է շփվում, երրորդի կինն է ամուսնուն անհավատարիմ, չորրորդը սեփական կնոջ հետ այցելում է կասկածելի ակումբներ: Բնականաբար, բոլոր այս հարցերով պետք է զբաղվի Ազգային անվտանգության ծառայությունը, որը պետք է համապատասխան դոսյեներ կազմի եւ դրանք ապահովի «վիդեոմատերյալներով»:
Այսինքն` եթե որեւէ մեկը գեյ է, պետք է ԱԱԾ-ն դա ապացուցող նկարահանում անի, նկարահանի սեռական ակտը: Ինքներդ եք հասկանում, սա հեշտ գործ չէ եւ պահանջում է նյութական միջոցներ, տեխնիկա, մարդկային ռեսուրս, օպերացիաների մանրամասն պլանավորում եւ իրագործում: Եւ վերջին տասը տարիների ընթացքում հայրենի ԱԱ-ն իրականացրել է բազմաթիվ այդօրինակ օպերացիաներ: Եթե ձեզ զարմացրել է որեւէ քաղաքական գործչի դիրքորոշման փոփոխությունը, դավաճանությունը, մի զարմացեք. ուրեմն այդ մարդը կամ նրա հարազատները ինչ-որ մութ պատմության մեջ են ընկել կամ եղել երբեւէ կամ էլ ունեն սեռական տարօրինակ հակումներ: Մեր քաղաքական գործիչներից շատերի «ծախվելը» մարդիկ սովոր են բացատրել փողի գործոնով: Ինչ խոսք, փողը որոշակի դեր խաղում է, բայց որպեսզի մարդուն տրամադրեն փողով ծախվելուն, դրանից առաջ նրան դեմ են տալիս կոմպրոմատը: Սա տրամաբանական է, որովհետեւ տվյալ մարդը փողը վերցնելուց հետո կարող է դուրս գալ վերահսկողությունից, եւ նրա վրա ազդեցության լծակ է պետք: Մյուս կողմից` միայն կոմպրոմատի գործադրումը «զոհին» թշնամաբար է տրամադրում «գնորդի» նկատմամբ, ինչը նույնպես անթույլատրելի է: Ի վերջո, կոմպրոմատը օգտագործում են ոչ թե թշնամի, այլ բարեկամ ձեռք բերելու համար, եւ սա հայտնի թխվածքաբլիթի եւ մտրակի մեթոդն է: Եւ ի դեպ, տեսեք` նկարագրված իրավիճակին ինչքան է համապատասխանում Սերժ Սարգսյանի սիրած «հաճախորդ» բառը: Այժմ, որպես այս գլխի ամփոփում պատմեմ մի քաղաքական գործչի եւ նրա ընտանիքի պատմությունը, որը էական նշանակություն է ունեցել վերջին տարիների ներքաղաքական զարգացումների վրա:
Պարզվում է` Հայաստանում մի տարօրինակ ակումբ կա, որտեղ այցելում են ամուսնական զույգեր: Այսինքն` ամուսինը այնտեղ է գնում իր կնոջ հետ: Այստեղ գալիս են բազմաթիվ այլ զույգեր, եւ ակումբի իմաստն այն է, որ տեղի է ունենում պարտնյորների փոխանակում: Այսինքն` ակումբի անդամները մի քանի ժամով ուրիշին են հանձնում իրենց կանանց, եւ իրենք էլ ուրիշ կին են ընտրում: Ակումբային այս հավաքից հետո նրանք սովորականի նման վերադառնում են տուն որպես սիրող ամուսիններ: Նման ակումբներ կան աշխարհի բազմաթիվ երկրներում, եւ բնական է` մեր երկրում նման ակումբի ի հայտ գալը եւ մանավանդ դրանցում հայտնի քաղաքական գործիչների հայտնվելը չէր կարող վրիպել ԱԱԾ-ի աչքից: Եւ մինչ շատերը չեն կարողանում հասկանալ վերջին մի քանի կարեւոր իրադարձությունների, քաղաքական վայրիվերումների իմաստը, ամեն ինչ ծայրահեղ պարզ է. ԱԱԾ-ն ունի համապատասխան նկարահանումներ:
Ի դեպ, պարզվում է, որ իշխանական եւ մերձիշխանական կուսակցությունների համամասնական ցուցակները կազմելիս հաշվի է առնվում նաեւ ԱԱԾ ֆակտորը, այն, թե ինչպիսի դոսյեներ ունի ԱԱԾ-ն այս կամ այն անձի վրա: Ինչքան հաստ են դոսյեները, այնքան տվյալ մարդը հարմար է համարվում` խորհրդարանում դեպուտատ աշխատելու համար: Իհարկե, եթե հաջողվում է ընդդիմության մեջ էլ համանման մարդիկ ունենալ, դա մեծ հաջողություն է: Իսկ ընդհանրապես, Հայաստանի ԱԱԾ-ն հսկայական միջոցներ եւ ժամանակ է ծախսում` ընդդիմադիր գործիչների գաղտնալսելու, նրանց շրջապատում գործակալներ ներդնելու եւ այս կարգի այլ գործողություններ իրականացնելու համար: Բայց հայ ԿԳԲ-ականները մնացել են ութսունական թվականների մակարդակի վրա, եւ լուրջ մարդկանց համար դժվար չէ նկատել եւ կանխատեսել նրանց գործողությունները, գործակալներին, պրովոկատորներին:
ԿԳԲ-ական կրախ
Ինչպես արդեն նշեցի, հայրենի ԿԳԲ-ականները չեն նկատել Հայաստանի անկախության` իրենց համար տխուր հանգամանքը: Նրանք չեն նկատել իրենց համար տխուր մեկ այլ հանգամանք. այն, որ իրենց պաշտամունքի առաջվա` սովետական ԿԳԲ-ն գլոբալ պայքարում խայտառակ պարտություն է կրել, եւ դրա վկայությունն է դրան ծնած երկրի` ԽՍՀՄ փլուզումը: Ընդ որում, մինչեւ հիմա ԿԳԲ-ականները չեն ուզում ընդունել, որ ԽՍՀՄ-ը փլուզվել է ոչ թե արտաքին ներգործության, այլ հենց ԿԳԲ-ի գործունեության արդյունքում: Փտած այս համակարգը դարձել էր քաղաքացիների թշնամին, առաջընթացի հիմնական խոչընդոտը:
Այս իրողությունների ընկալման բացակայությունը, բնականաբար, պիտի օգներ, որ հայրենի ԱԱԾ-ն ինքն իր համար աննկատ համակվեր փտախտով եւ կրեր խայտառակ պարտություններ: Եւ այդպես էլ եղավ: ԱԱԾ վերնախավը սկսեց «իր աճող դերը» օգտագործել` անձնական բարեկեցության հասնելու համար: ԿԳԲ-ականները տենդագին կերպով ձեռք են բերում սեփականություն, քթները խոթում են բիզնեսի այս կամ այն ոլորտներ: Այս երեւույթի ամենավառ դրսեւորումը ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Գրիգորի Հարությունյանն էր, որը, ինչպես պարզվեց, զբաղվում էր բանանի «կանտրաբանդայով»: Այս փաստը հանրությանը հայտնի դարձավ այն բանից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանը Հարությունյանին ազատեց ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից: Սակայն սխալվում են բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե Հարությունյանի պաշտոնանկության պատճառը բանանի «կանտրաբանդայով» զբաղվելն էր. Ռոբերտ Քոչարյանը միշտ էլ իմացել է այդ գործի մասին եւ պաշտոնանկության մասին որոշում կայացրել է այն բանից հետո, երբ հասկացել է, որ Հարությունյանը սկսել է հաշիվների մեջ խաբել իրենց: Այս վարկածի մասին է խոսում երկու հանգամանք. պաշտոնանկությունից հետո Հարությունյանին չդատեցին, ինչը նշանակում էր, որ ավելորդ աղմուկ բարձրացնելը ցանկալի չէ: Եւ հետո` Գրիգորի Հարությունյանը, ԱԱԾ տնօրենի տեղակալ լինելով, իր «Գրիառ» ֆիրմայով շենքեր էր կառուցում Բուզանդի փողոցում, ինչը նշանակում է, որ ԱԱԾ տնօրենի տեղակալի բիզնեսով զբաղվելը ընդունելի հանգամանք էր Ռոբերտ Քոչարյանի կողմից, քանի որ «Գրիառը» երկար տարիներ բացահայտ գործունեություն էր ծավալում, եւ ֆիրմայի անունն էլ ձեւավորվել էր հայրենի ԱԱԾ ղեկավար աշխատողի անուն ազգանվան ռուսերեն տարբերակից` Գրիգորի Առուծյունյան: ԱԱԾ տնօրենի բոլոր տեղակալները, այսպես թե այնպես, ներգրավված են բիզնեսում եւ միլիոնատերեր են: Պետք է խոստովանել, որ այս իմաստով ամենախեղճը ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանն է: Մեր մեջ ասած` համակարգի ներսում նրան «դոձիկ» են համարում, մի յուրօրինակ Լեոնիդ Իլյիչ Բրեժնեւ, որին այդ պաշտոնում նշանակել են տեղը զբաղեցնելու եւ դրա համար ներքին գզվռտոցը կանխելու համար:
Ինչեւէ, բիզնես-արատը ԱԱԾ-ում լրջորեն է տարածվել. տարածքային կառույցների ղեկավարները «կռիշ» են կանգնում տարբեր բիզնեսմենների, օբյեկտների համար: Իհարկե, այս «բարիքներից» ոչ բոլորն են կարողանում օգտվել, եւ ինչպես ողջ հանրության շրջանում, այնպես էլ ԱԱԾ ներսում մեծանում է ճեղքվածքը հարուստների եւ աղքատների միջեւ: Այս պայմաններում, բնականաբար, համակարգը պետք է լիովին բարոյալքվեր եւ խայտառակ պարտություններ կրեր: Հենց այդպիսի խայտառակ պարտություններ դարձան Մուրադ Բոջոլյանի, փաստաբան Վահե Գրիգորյանի, ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանի դեմ հարուցված քրեական գործերը, որոնք ԱԱԾ-ին դարձրին համընդհանուր ծաղրի ու ծիծաղի առարկա: Բայց սրանք միայն ծաղիկներն էին, եւ մեծ պարտությունները դեռ առջեւում էին:
2007 թվականի աշնանային մի օր պարզվեց, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունները ինտերնետ ցանցով մտել են Հայաստանի ԱԳ նախարարության համակարգչային ցանց եւ «քաշել» այնտեղ եղած ողջ տեղեկատվությունը. արխիվ, դիվանագիտական նամակագրություն, գաղտնի փաստաթղթեր, անգամ անձնական նամակներ: Հիմա կարող ենք արձանագրել, որ Հայաստանի դիվանագիտությունը Ադրբեջանից ոչ մի գաղտնիք չունի: Այս տեղեկատվությունը միայն պատահաբար մամուլ ընկավ, եւ չպետք է բացառել, որ նույն ճակատագրին են արժանացել այլ գերատեսչությունների համակարգչային ցանցեր եւս, որովհետեւ դրանք ԱԳՆ ցանցից ավելի պաշտպանված դժվար թե լինեին, իսկ դրանց պաշտպանությամբ զբաղվում է նույն ԱԱԾ-ն: Այս խայտառակության համար ԱԱԾ-ում, ըստ էության, ոչ ոք չպատժվեց, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանն էլ գիտեր, որ ինքը ողջ ԱԱԾ-ն նետել է ընդդիմության, ավելի ճիշտ` Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ պայքարի, եւ Ադրբեջանի դեմ պայքարի համար ռեսուրսները էականորեն նվազել են:
Ճակատագրի հեգնանքով, սակայն, ԿԳԲ-ական փտած համակարգը պարտություն էր կրելու նաեւ Տեր-Պետրոսյանի դեմ մղված պայքարում: ԱԱԾ-գործադրած տիտանական ջանքերի նպատակը այն էր, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը վերստին չստանձնի համաժողովրդական լիդերի դերը, չկարողանա համախմբել ընդդիմությանը, չկարողանա համաժողովրդական շարժում կազմակերպել. չստացվեց: Պարզվեց` տարբեր կուսակցություններում ներդրված ազդեցության գործակալները, շանտաժը, ակտիվիստների «մշակումները» ի վիճակի չեն կանխել իրադարձությունների հետագա ընթացքը: Եւ եթե այս ֆոնին դիտարկենք մարտի 1-ի իրադարձությունները եւ դրանց հաջորդած ռեպրեսիաները, դրանք իրենց բնույթով շատ են հիշեցնում 1990 թվականի ԿԳԲ-ական պուտչը ԽՍՀՄ-ում, որը դարձավ ԿԳԲ-ական համակարգի կարապի երգը: Կասկած չկա, որ Հայաստանում էլ ԿԳԲ-ական դավադրությունը կարժանանա նույն ճակատագրին, ուղղակի այս պարագայում մենք պարտադրված ենք զգույշ գործել` մեր հայրենիքին, Հայաստանի Հանրապետությանը անդառնալի ու անլուծելի խնդիրների առաջ չկանգնեցնելու համար: Եւ ամեն ինչ հենց այդպես էլ ընթանում է:
էժան սադրանքներ
Իհարկե, ԱԱԾ այս շրջանի գործունեության մասին խոսելիս հնարավոր չէ չանդրադառնալ փետրվարի 21-ից Երեւանի Ազատության հրապարակում տեղի ունեցող շուրջօրյա հանրահավաքների ընթացքում ԱԱԾ գործունեությանը: Ինչպես գիտեք, Ազատության հրապարակում բացահայտվեցին սադրիչ գործողություններ իրականացնող երկու ԱԱԾ-ականներ: Նրանց վրա տեղադրված էին լսող սարքավորումներ: Ի՞նչ էին այդ մարդիկ անում Ազատության հրապարակում. նախ ինչ-որ բաներ էին տեղադրում վրանների տակ, մոտակայքում զենք թաղում, նռնակներ, բենզինով շշեր: Եւ հետո, «գաղափարական աշխատանք» իրականացնում հանրահավաքի մասնակիցների շրջանում: Ասենք, սովորական քաղաքացու նման զրույցի են բռնվում հանրահավաքի մասնակից խմբերի հետ եւ հարմար պահի սկսում իրենց խոսակցությունը: Ասենք, ասում են. «Չէ, ախպեր, էսպես չի լինի, քանի օր Օպերայում հավայի կայնած ենք: Սրանց դեմ ուժով պիտի խոսես, ճիշտ չե՞մ ասում»: Անպայման կգտնվեն մեկը կամ մի քանիսը, որ կասեն` ճիշտ ես ասում, բա ոնց: Սա ձայնագրվեց ԱԱԾ-ում: Հետո սադրիչը, ասենք, ասում է. «Ճիշտը նախագահականը գրավելն ա, հեռուստատեսությունը նույնպես, հարկավոր է զինվել: Ճիշտ չե՞մ ասում»: Բնականաբար, սկսվում է խոսակցություն, որտեղ հնչում են կարծիքներ, այդ կարծիքները ձայնագրվում են ԱԱԾ-ում, մոնտաժվում եւ ծառայում արդեն հարուցված քրեական գործին. իբր Ազատության հրապարակում հավաքվածները պատրաստում են զինված հեղաշրջում, պատրաստվում են գրավել հեռուստատեսությունը եւ այլն, եւ այսպես շարունակ: Բայց ինչպես ասացի, ԿԳԲ-ական համակարգը այնքան է բարոյալքվել, որ իր մտահղացումները, իր «մտավորականների» կրակոտ ելույթները, իր «Հայլուրի» զազրելի ռեպորտաժները այլեւս որեւէ մեկի վրա տպավորություն չէին գործում, եւ մարտի 1-ին ավազակապետությունը ստիպված էր դեն նետել բարեպաշտի իր դիմակը եւ ներկայանալ իր հրեշավոր ու զազրելի ողջ կերպարով, բացահայտել իր հանցավոր ու անբարո էությունը:
վերջաբան
Չեմ կարող պնդել, թե այսօրվա ԱԱԾ-ի բոլոր աշխատակիցները անձնատուր են եղած ապօրինությանը, անբարոյականությանը, ազգային անվտանգության շահերի դավաճանությանը: Բայց եթե կան բացառություններ, նրանք միայն բացառություններ են, եւ այդպիսին լինելով` հաստատում են համակարգի հանցավոր բնույթը: Մեծ հաշվով, արդի ԱԱԾ-ն մի համակարգ է, որի անբարո բնույթը ոչ մի սահման չունի, այդ համակարգը ի վիճակի է ցանկացած անբարոյականության: Սրա վկայությունն է շղթայված ազգային հերոսի` Սասուն Միքայելյանի ցուցադրումը հեռուստատեսությամբ: Չկա մի որեւէ ստորություն, որ սպասելի չլինի այդ համակարգից: Չկա այնպիսի մի ստորություն, որի հնարավորության մասին ինձ ասեն, եւ ես ասեմ` չեն անի նման բան: Այս համակարգից ամեն ինչ սպասելի է: Եւ ամենեւին չզարմացա, երբ իմացա, որ մանկահասակ երեխաներիս ականջն են գցել, թե իրենց կարող են առեւանգել, որպեսզի ես հանձնվեմ: Նման պահվածքը ամենեւին էլ զարմանալի չէ այն անձանց համար, ում գլխավերեւում փակցված է Ձերժինսկու նման պատմական ճիվաղի պատկերը: Եւ ի դեպ, ես ուզում եմ որոշ դիտարկումներ անել իմ այսօրվա կարգավիճակի կապակցությամբ: Թող փոքրոգություն չհամարվի, բայց ուզում եմ անկեղծ խոստովանել, որ ինձ դուր չի գալիս, երբ ասում են, որ ես թաքնված եմ: Համաձայնեք, թաքնված մարդը թերթում հոդվածներ չի տպագրի, այն էլ` այսպիսի ինտենսիվությամբ:
Հայաստանում բազմաթիվ մարդիկ կան, որ չնայած իրենց տանն են գիշերում, այցելում են իրենց աշխատավայրեր, անգամ հայտնվում են ուղիղ հեռուստատեսային եթերում, բայց այդ ընթացքում միշտ թաքնված են ապրում, եւ դա այդ մարդկանց ճիշտ բնորոշումն է: Իսկ ես հիմա ընդամենը գտնվում եմ ընդհատակում` երկու տրիվիալ պատճառով. նախ, իմ բազմաթիվ ընկերների նման, ես նույնպես չէի կարող հենց այնպես հանձնվել ԱԱԾ-ին, որովհետեւ դա կլիներ գերի հանձնվելու նման մի բան: Այն օրերին ինձ չկարողացան ձերբակալել ու հիմա էլ չեն կարողանում հայտնաբերել: Եւ ճիշտն ասած` ինձ հաճույք է պատճառում այն միտքը, թե դա նրանց ինչքան է ներվայնացնում: Հիմա այն մասին, թե ինչ եմ պատրաստվում անել. երբ բոլորին հասկանալի կլինի, որ ավազակապետական ԿԳԲ-ն ի վիճակի չէ լուծել ինձ հայտնաբերելու պրիմիտիվագույն խնդիրը, այս փուլի իմ անելիքն արած կլինեմ: Այս հոդվածի տպագրությունից որոշ ժամանակ անց ես կրճատելու եմ իմ ընդհատակյա ռեժիմը. արդեն բացահայտ դուրս եմ գալու փողոց, քայլելու եմ իմ սիրելի Երեւանի կենտրոնում, ժպտալու եմ իմ սիրելի քույրերին եւ եղբայրներին ու շարունակ պայքարելու եմ, պայքարելու եմ մինչեւ վերջ:
Հ.Գ. Այս տարեսկզբին Հայաստան էին բերվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԱԾ մոտ 200 աշխատակիցներ, որոնք ամեն օր աշխատանքի էին ներկայանում ԱԱԾ կենտրոնական եւ տարածքային գրասենյակներ: Ղարաբաղցի ԱԱԾ-ականները որեւէ կոնկրետ գործով զբաղված չէին, այլ հսկում էին Հայաստանի գործընկերների աշխատանքները:
ABG Sweden-i droshin najeq գրել է:
Կարդացեք ՇՎԵԴԻԱ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՀԱՐՑՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԸ
2
,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
Եվրոմիության միակ նպատակն է Հայաստանին պատվազրկել այնպես, որ այնքան արժեզրկվի, որ այլևս չկարողանա ծպտուն հանել Թուրքիայի կատարած հանցանքի՝ ցեղասպանության առումով. Այս երկրների հարուստներին հարկավոր է Թուրքիան. Դրա համար է էս ամբողջ շիլափլավը սարքած ԼՏՊ-ի միջոցով.
© Լրագիր
Վերջին լուրերը, Ապրիլ 28, 2008ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԿՈՆԳՐԵՍ
...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏՆԵՐԸ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀՈՒՅՍ ԵՆ ՀԱՅՏՆՈՒՄ
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, Տիգրան Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Թուրքիայի Հանրապետության վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը: Ուղերձում, մասնավորապես, ասված ...ԲՈՒԴԱՊԵՇՏՈՒՄ ՊՂԾՎԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՉՔԱՐԸ
Ինչպես տեղեկացնում է անկախ լրագրող Ժան Էքյանը, Բուդապեշտի Պետոֆի հրապարակում հայերի ցեղասպանության 93-րդ տարելիցը նշելուց ժամեր առաջ պղծվել է հայկական խաչքարը:ՇՎԵԴԻԱ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՀԱՐՑՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԸ
211 ապրիլ 2008թ. Արտգործնախարար Կառլ Բիլդի ելույթը Տիկին խոսնակ, Կալլե Լարսոնը հարց է ուղղել այն մասին, թե Հայաստանում վերջերս տեղի ունեցած դեպքերի զարգացման առնչությամբ և Հայաստանի կառավարությանը քննադատելու, ...ԿՐԿՆԱՊԱՏԿԵԼ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՕՐԱՊԱՀԻԿԸ
7
Գիտնականների առաջ նախագահ Սերժ Սարգսյանի օրերս ունեցած ելույթը իսկապես տպավորիչ էր: Իհարկե, տպավորիչ էր ոչ թե հանրապետության գիտության զարգացման կոնցեպտուալ մոտեցումների ներկայացման, այլ իշխանության ու ...ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
1
Օրերս, Գիտությունների Ազգային ակադեմիայում տեղի ունեցած հավաքի ժամանակ, որին մասնակցում էր նաեւ նոր նախագահ Սերժ Սարգսյանը, հնչեց բավական հետաքրքրական մի ձեւակերպում, որի հեղինակը ԳԱԱ պատմության ինստիտուտի ...ՖՈՒՏՈՒՐԻՍՏԿԱՆ ՊԱՏՄՎԱԾՔ ՆԱԽԿԻՆ ՄԵԾ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ (ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ)
(գիտաֆանտաստիկ երկ) Սովորել, թե չսովորել: Մեծ նախարարը մտածում էր, որ այդ է խնդիրը, երբ իմացավ, որ ինքն այլեւս սովորելու հնարավորություն չունի: Թեեւ նոր շեֆն ասել էր, որ սովորելը երբեք ուշ չէ, բայց նա ...ԷԿՈՒՄԵՆԻԿ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՏԸ ՊԵՏՔ Է ՓՆՏՐԵԼ ԳԵՏՆԻՆ
«Փոթորկված էր զԱրքունիքը Շիրակայ…» նյութին արձագանքել են Գյումրիի մեր ընթերցողները, որոնք տեղեկացնում են հետեւյալը. Վերջերս Շիրակի թեմի առաջնորդը իր հեռուստաելույթներից մեկում նշել է, որ աղանդների ազդեցությունը ...ԱՎՏՈՊԱՏԱՀԱՐ ԵՐԵՎԱՆ-ԳՅՈՒՄՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Ապրիլի 26-ին, ժամը 11.30-ին Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 83-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: 1982 թ. ծնված Հովսեփ Չիվաշյանին պատկանող ԳԱԶԵԼ մակնիշի 06 ՕՕ 506 պետհամարանիշով ավտոմեքենան ...2010-ԻՆ ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻՆ ՏԵՍՔԻ ԿԳԱ
Երեւանի 60-ամյա կենդանաբանական այգում 2005 թվականից սկսվել է այգու բարեկարգման քառամյա ծրագիր, որի ավարտին այգին ժամանակի պահանջներին համահունչ տեսք կստանա, լրագրողներին տեղեկացրեց Երեւանի քաղաքապետարանի ...ԵՐԿՐՈՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ինչպես լրագրողներին տեղեկացրեց Երեւանի քաղաքապետարանի մշակույթի երիտասարդության հարցերի եւ սպորտի վարչության պետ Կամո Մովսիսյանը, այս տարի Երեւանում երկրորդ անգամ անցկացվում է քաղաքի երաժշտական ու արվեստի ...ԲԱԿԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆՆԵՐԻՆ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՆԱԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԸ
Այս տարի լրանում է Երեւանի հիմնադրման 2790 ամյակը, եւ ինչպես ամեն տարի, այս անգամ եւս Երեւանի օրը կնշվի մեծ հանդիսավորությամբ, եւ հոկտեմբերի 2-րդ տասնօրյակը կվերածվի համաքաղաքային տոնախմբության, ապրիլի ...ԿԱՐԳԱԼՈՒՅԾ Է ՀՌՉԱԿՎԵԼ ՏԵՐ ՂՈՒԿԱՍ ԱԲԵՂԱ ԶԱՔԱՐՅԱՆԸ
Ինչպես հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Ղուկաս աբեղա Զաքարյանը: Հայրապետական ...ԱՐԳԵԼՎԵԼ Է 26 ՀԱՆՐԱՀԱՎԱՔ
“26 անգամ, Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող քաղաքական ուժերն իրազեկում են ներկայացրել քաղաքապետին, հանրահավաք կամ երթ կազմակերպելու նպատակով: Դրանք բոլորը մերժվել են: Դրանց մեծ մասը մենք վիճարկել ենք վարչական ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ ԻՐ ԾՐԱԳՐԻՆ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Քննարկման է ներկայացվել ՀՀ կառավարության ծրագրի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես ...ԹԲԻԼԻՍԻՆ ԵՐԵՎԻ ՊԱՏՃԱՌ Է ԴԱՐՁԵԼ, ՈՐ ԿՈՆԳՐԵՍՆ ԱՆՑՆԻ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Մայիսի 2-ին Երեւանում, կառավարության նիստերի դահլիճում տեղի է ունենալու Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող քաղաքական ուժերի եւ հասարակական կազմակերպությունների երկրորդ կոնգրեսը: Այդ մասին ապրիլի 28-ին լրագրողներին ...ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆՈՒՄ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ
Լեւոն Տեր-Պետրոսյանի ընտրական շտաբի անդամ Մանուշակ Պետրոսյանն ապրիլի 28-ին հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում խոսելով այն մասին, որ իշխանությունը մերժում է հանրահավաքների մասին իրենց իրազեկումները, պատճառաբանելով, ...ՄԱՀԱՑԵԼ Է ԷՔՍՈԴՈՒՍ ՆԱՎԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ ՅՈՍԻ ՀԱՐԵԼԸ
Ապրիլի 26-ին Թել Ավիվում մահացել է Յոսի Հարելը: 1945-1948 թվականներին այս խիզախ մարդը ավելի քան 24 հազար մարդ է փրկել Եվրոպայի համակենտրոնացման ճամբարներից, նրանց տեղափոխելով Էքսոդուս եւ մի շարք այլ նավերով, ...ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ԴԻՄՈՒՄԸ` ՈՒՂՂՎԱԾ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅՈՒԹՅԱՆԸ
Սիրելի Հայրենակիցներ, Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից անմասն չի մնացել նաեւ Շիրակի մարզը: Իրենց քաղաքական հայացքների համար անհիմն մեղադրանքներով այսօր բանտերում են գտնվում Արցախյան հերոսամարտի ...ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՏԵՂՅԱԿ ՉԷ, ԹԵ ԻՆՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԻՃԱԿՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ
Ապրիլի 26-ին կառավարության եւ Ղարաբաղ Տելեկոմ ընկերության միջեւ ստորագրված հուշագրի համաձայն, ընկերության կողմից առողջապահության համակարգի զարգացման համար տրամադրվող 500 մլն դրամի շրջանակներում նախատեսվում ...ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԿՈՍՈՎՈՅՈՒՄ
Ժառանգություն կուսակցության եւ համանուն խորհրդարանական խմբակցության ղեկավար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը ապրիլի 21-25-ը մասնակցեց ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի (ՆԱՏՕ ԽՎ)` Սերբիա եւ Կոսովո առաքելությանը: ...ԳԱԶԻ ԳԻՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ 165 ԴՈԼԱՐ
Գազպրոմի տնօրենների խորհուրդը հավանության է արժանացրել ԱՊՀ եւ Մերբալթյան երկրների համար գազի գնի բարձրացման ռազմավարությունը: Այդ մասին տեղեկացնում է Ռեգնումը, նշելով, թե համաձայն այդ տեղեկատվության աղբյուրի, ...ԱՊՐԻԼԻ 30-ԻՆ ՑՈՒՅՑ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄՈՏ` Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԹԵՂՈՒՏԻ
Թեղուտի պաշտպանության խումբը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք նույնությամբ: «Այսօր Հայաստանի հասարակության ուշադրության կենտրոնում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների համատարած ...ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ ՉԻ ՏԵՍՆՈՒՄ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԸ
Ընդդիմության հետ իշխանության երկխոսության կոչերը պետք է ամրագրվեն երկխոսության թեմայի եւ ձեւաչափի որոշումով: Այդ մասին ապրիլի 28-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Տիգրան ...ՅՈԹ ՏԱՐԻ ԱՌԱՋ ՊԱՐՏԱՎՈՐՎԵԼ ԵՆՔ ԿԱՏԱՐԵԼ
Հայաստանը պետք է հաշվի առնի ցանկացած փաստաթուղթ, որն ուղղված է երկրում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը: Ինչպես հաղորդում է Նովոստի-Արմենիան, այդ մասին ապրիլի 28-ին նշել է Ազգային Ժողովի փոխնախագահ ...«ԱՐԱՅԸ» ԵՎ «ՓՐԻԹԻ ՈՒԵՅԸ» ՀԱՄԱՐՎԵՑԻՆ ԳԵՐԻՇԽՈՂ ԴԻՐՔ ՈՒՆԵՑՈՂ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ուսումնասիրել է կենցաղային տեխնիկայի մի քանի շուկաներ: Համաձայն ուսումնասիրությունների, հեռուստացույցների շուկայում 2006 թ. գործել է 90 տնտեսվարող ...ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԲՆԱԿԱՐԱՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԳՈՐԾԻ ԱՌԹԻՎ
ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, թե ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ ...ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՐԿԱՅԻՆԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, թե վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության աշխատակազմին է ներկայացրել ծառայության պետի նորանշանակ առաջին ...
© Լրագիր
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)ՖՈՒՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ՊԱՏՄՎԱԾՔ ՄԵԾ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ (ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ)

ԿՐԿՆԱՊԱՏԿԵԼ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՕՐԱՊԱՀԻԿԸ

ՓՈԹՈՐԿՎԱԾ ԷՐ ԶԱՐՔՈՒՆԻՔԸ ՇԻՐԱԿԱՅ. ԷԿՈՒՄԵՆԻԿ ՀՈՂՄՆ ԷՐ ՇԱՉՈՒՄ
ՖՈՒՏՈՒՐԻՍՏԿԱՆ ՊԱՏՄՎԱԾՔ ՆԱԽԿԻՆ ՄԵԾ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ (ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ)
ԱՅԴ ԿԱՐՈՒՍԵԼՆ ԱՐԴԵՆ ՊՏՏՎՈՒՄ Է 17 ՏԱՐԻ, ԵՎ ՄԻՇՏ ՀԱԿԱՌԱԿ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
ԿՅԱՆՔԸ ՆՈՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎՐԱ
ՖՈՒՏԲՈԼ ԵՆ ԽԱՂՈՒՄ ՄԱՆԿԱՏՆԵՐԸ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԼԻՆՍԻ ԽՈՐՀՐԴՈՒՄ
ՊՈՍՏԻՄՐԵՍԻՈՆԻՍՏՆԵՐԻ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՍՐԱՆՑ ՆՄԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏԵՂ ՉԿԱ
ՄԻՆՉԵՎ ՔՐԻՍՏՈՍԻ ԵՐԿՐՈՐԴ ԳԱԼՈՒՍՏԸ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1920 Խորհրդային կարգերի հաստատումը Ադրբեջանում:
- 1921 Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը 1,5 միլիոն ռուբլի (ոսկով) վարկ է բաց թողնում Խորհրդային Հայաստանին:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

