
ՓՈԹՈՐԿՎԱԾ ԷՐ ԶԱՐՔՈՒՆԻՔԸ ՇԻՐԱԿԱՅ. ԷԿՈՒՄԵՆԻԿ ՀՈՂՄՆ ԷՐ ՇԱՉՈՒՄ
Գյումրիի մեր գործընկերները ռեպորտաժ են պատրաստել Շիրակի մարզի իշխանական եւ հոգեւոր վերնախավի կողմից ս.թ. ապրիլի 24-ը նշելու կապակցությամբ, որը ներկայացնում ենք նույնությամբ. - Քաղաքում արդեն քանի ամիս էլ շշուկներ են պտտվում, որ քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի փոխհարաբերությունները «էլ էն չեն»: Երեւի թե առկա են որոշ տարաձայնություններ նրանց միջեւ: Հավանաբար՝ էկումենիկ-հավատակրթական, կամ էլ աստվածաբանական բնույթի մի շարք այլ հարցերի շուրջ: Դե, ինչպես բոլորին է հայտնի, Գյումրու քաղաքապետը չափազանց աստվածավախ է եւ բարեպաշտ: Հայտնի չէ միայն, թե հոգու խորքում նա միաբնակ է, թե երկաբնակ: Իսկ որ հակասություններն առկա են՝, այստեղ կասկած չկա: Եւ դա չվրիպեց շիրակցիների աչքից նույնիսկ ապրիլի 24-ին: Ինչպես հայտնի է, մարզի բնակչությունը նահատակներին իր հարգանքի տուրքը մատուցելու համար այդ օրը այցելում է Ջաջուռից վերեւ գտնվող Հերհերի, կամ ինչպես տեղացիներն են ասում՝ Ջարդի ձորը: Ժողովրդի առավել մեծ զանգվածի կուտակում, սովորաբար, նկատվում է կեսօրին, երբ վայր են ժամանում իշխանության ներկայացուցիչները: Այս անգամ էլ կեսօրին մոտ ձոր եկան մարզպետ Լիդա Նանյանը, թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը եւ «ուղեկցող անձինք»: Վերնախավը ներկայացնողների մեջ չկար միայն Գյումրու քաղաքապետը: «Տեղում ձեռնարկված լրագրողական հետաքննության միջոցով» հաջողվեց պարզել, որ Վարդան Ղուկասյանը հուշատեղի այցելել է ավելի շուտ՝ իր «ուղեկցող անձանցով» եւ… իր ուզած, իրեն սրտի ընտրած տերտերով՝ հավանաբար՝ թեմի առաջնորդի նկատմամբ նույնպես «օպոզիցիոն դիրքորոշում» ունեցող: Սա էլ՝ ի հեճուկս գաղափարական ընդդիմախոսների, կատարել է իր առանձին՝ «սեպարատ-քաղաքային» հոգեհանգստյան արարողությունը: Այնպես որ Շիրակ աշխարհում կրկին առկա է նորօրյա հոգեւոր ընդդիմության՝ այն է՝ մինի- Վեստ-Սարգիսների եւ մինի-Պետրոս Գետադարձների ի հայտ գալու վտանգը:
ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՎԵՑ
Քվեարկության ընթացքին խոչընդոտելու մեղադրանքով Պետրոս Մակեյանի, Աշոտ Զաքարյանի եւ Շոթա Սաղաթելյանի դեմ քրեական գործերով դատաքննությունը Հյուսիսային քրեական դատարանի Գյումրու նստավայրում սկսվելու էր ապրիլի ...ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՓԱՌԱՏՈՆ
Երևանում ապրիլի 29-ին մեկնարկելու է բրիտանական ֆիլմերի յոթերորդ փառատոնը, որն ամեն տարի կազմակերպում է Բրիտանական խորհուրդը: Փառատոնի շրջանակներում «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվեն հետեւյալ ֆիլմերը՝ ...ՀԱՐԿԱՅԻՆԻ ՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼԸ ԲԱՆԻՄԱՑ ԵՎ ՀԱՄԵՍՏ ՄԱՐԴ
Հայաստանի կառավարությունը երեկվա նիստում հաստատել է հարկային պետական ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնը: Այն կզբաղեցնի Ահարոն Չիլինգարյանը, ում վարչապետ Տիգրան Սարգսյանը բնութագրել է որպես հարկային ...ՖՈՒՏԲՈԼ ԵՆ ԽԱՂՈՒՄ ՄԱՆԿԱՏՆԵՐԸ
Երեւանի Հրազդան մարզադաշտում այսօր մեկնարկել է Բրազիլիայի Դեսպանատան բարձր հովանու ներքո երկու բրազիլացի կամավորներ կազմակերպած ֆուտբոլային մրցումը Հայաստանի տարբեր մարզերի չորս մանկատների միջև: Ֆուտբոլային ...ՓՈԹՈՐԿՎԱԾ ԷՐ ԶԱՐՔՈՒՆԻՔԸ ՇԻՐԱԿԱՅ. ԷԿՈՒՄԵՆԻԿ ՀՈՂՄՆ ԷՐ ՇԱՉՈՒՄ
Գյումրիի մեր գործընկերները ռեպորտաժ են պատրաստել Շիրակի մարզի իշխանական եւ հոգեւոր վերնախավի կողմից ս.թ. ապրիլի 24-ը նշելու կապակցությամբ, որը ներկայացնում ենք նույնությամբ. - Քաղաքում արդեն քանի ամիս ...500 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԻ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
Այսօր հուշագիր է ստորագրվել ԼՂՀ կառավարության եւ Ղարաբաղ Տելեկոմ ընկերության միջեւ: Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, համագործակցության ...
ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ

ՖՈՒՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ՊԱՏՄՎԱԾՔ ՄԵԾ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ (ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ)

ՓՈԹՈՐԿՎԱԾ ԷՐ ԶԱՐՔՈՒՆԻՔԸ ՇԻՐԱԿԱՅ. ԷԿՈՒՄԵՆԻԿ ՀՈՂՄՆ ԷՐ ՇԱՉՈՒՄ
ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԹՈՒՅԼ ՉՏՎԵՑԻՆ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ
ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ
ԱՅԴ ԿԱՐՈՒՍԵԼՆ ԱՐԴԵՆ ՊՏՏՎՈՒՄ Է 17 ՏԱՐԻ, ԵՎ ՄԻՇՏ ՀԱԿԱՌԱԿ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
ԿՅԱՆՔԸ ՆՈՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎՐԱ
ՖՈՒՏԲՈԼ ԵՆ ԽԱՂՈՒՄ ՄԱՆԿԱՏՆԵՐԸ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԼԻՆՍԻ ԽՈՐՀՐԴՈՒՄ
ՊՈՍՏԻՄՐԵՍԻՈՆԻՍՏՆԵՐԻ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՍՐԱՆՑ ՆՄԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏԵՂ ՉԿԱ
- 1879 Վախճանվեց «Հյուսիսափայլ» ամսագրի հիմնադիր, անվանի հրապարակախոս և լուսավորիչ Ստեփանոս Նազարյանը
- 1904 Անդրանիկի գլխավորությամբ տեղի ունեցավ Սեմալի մեծ կռիվը (Սասնա ամստամբությունը), որտեղ ընկավ Հրայրը (Արմենակ Ղազարյանը): (Ծնվ. 1864 թ.):
- 1920 Հայ գրող Վրթանես Փափազյանի մահը Երևանում: (Ծնվ. 1866թ.-ին):
- 1921 Դաշնակցականները վերակազմում են «Ինքնավար Սյունիքի կառավարությունը» և անվանում «Հեռնահայաստանի կառարավություն»:
- 1953 Ավարտվում է Գյումուշի հիդրոէլեկտրակայանի առաջին հերթի շինարարությունը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

