
ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՎԵՑ
Քվեարկության ընթացքին խոչընդոտելու մեղադրանքով Պետրոս Մակեյանի, Աշոտ Զաքարյանի եւ Շոթա Սաղաթելյանի դեմ քրեական գործերով դատաքննությունը Հյուսիսային քրեական դատարանի Գյումրու նստավայրում սկսվելու էր ապրիլի 25-ին, ժամը 11-ին: Գյումրիում Արդարադատության պալատի մոտ այդ ժամին հավաքվել էին մոտ 300 հոգի` ամբաստանյալների հարազատները, ընկերները, զինակիցները, լրագրողներ եւ այլն: Ժամը 11-ին այստեղ ժամանեցին Հայ կանանց շարժման մոտ հարյուր ներկայացուցիչները եւ «Ազատություն քաղբանտարկյալներին» պաստառներով, «Ազատություն», «Ազատ անկախ Հայաստան», «Պայքար, պայքար մինչեւ վերջ», «Գյումրի, միացի’ր» բացականչություններով եւ վանկարկումներով միացան հավաքվածներին: Ժամը 11-ին դատարանի նախասրահում եւ դրսում հավաքվածների թիվն անցնում էր 500-ը: Երբ դատական կարգադրիչները բացեցին նախատեսված սրահի դռները, պարզ դարձավ, որ այստեղ բոլոր հավաքվածները չեն հավաքվի եւ սկսվեց մի ինքնաբուխ հանրահավաք, դատարանի դահլիճում հանրությունը դոփելով վանկարկում էր «մեծ դահլիճ» բառակապակցությունը: Ժամանեցին մեղադրող կողմի ներկայացուցիչները, մեկը` Շիրակի մարզի դատախազությունից, մյուս երեքը` Երեւանից` ՀՀ գլխավոր դատախազությունից: 2 ժամ 10 րոպե շարունակ հանրությունը համառորեն մեծ դահլիճ էր պահանջում: Իրավապահները, մտահոգվելով, որ ինչ-ինչ միջադեպ կարող է պատահել, դատարան կանչեցին 50-ից ավելի ոստիկանների Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի տեղակալ Ա.Գորգինյանի գլխավորությամբ: Դատարանի դահլիճում, նախասրահում եւ միջանցքներում հավաքված մարդիկ մի հանգով շարունակում էին վանկարկել ու մեծ դահլիճ պահանջել: Կարգադրիչները փորձում էին բացատրել, թե այդ մեծ դահլիճում հիմա քրեական գործ է լսվում: Քաղբանտարկյալների պաշտպանները` Հովիկ Արսենյանը, Գրիշա Մանուկյանը, Վարդուհի Էլբակյանը, Տիգրան Տեր-Եսայանը դեռ դատաքննությունը չսկսած դիմեցին դատավորին, բացատրելով, որ հանրության համար բավարար պայմաններ չեն ստեղծված դատաքննությանը ներկա գտնվելու համար, եւ պահանջեցին այն, ինչ պահանջում էր հանրությունը: Ի վերջո դատաքննությունը որոշվեց անցկացնել թիվ 1` ամենամեծ դահլիճում, որտեղ ոչ մի դատաքննություն էլ չէր ընթավում: Սակայն այստեղ մուտք գործելուց առաջ մուտքը պաշարեցին մոտ 20 ոստիկան ու սկսեցին հաշվով ներս թողնել մարդկանց, ասելով, թե միայն նստածներ են լինելու` 250 հոգի: Մոտ 300 հոգի դրսում մնալով, սկսեցին աղմկել ու իրենց համար էլ տեղեր պահանջել: Ապա, չդիմանալով ժողովրդի ճնշմանը` ոստիկանների շղթան պատռվեց ու մարդիկ ներս անցան: Հատկանշական է, որ ոստիկանները գործադրեցին իրենց ամբողջ տղամարդկային ուժը, բայց չկարողացան դիմադրել հիմնականում կանանց ֆիզիկական ուժին: Ի վերջո դատարանի սրահ բերվեցին մեղադրյալներ Աշոտ Զաքարյանը, Շոթա Սաղաթելյանը եւ Պետրոս Մակեյանը: Ժողովուրդը մոտ 3 րոպե ծափահարում էր նրանց ու վանկարկում «Ազատություն»: 2 ժամ 10 րոպե ուշացմամբ սկսված դատաքննության ընթացքում դատավորը ներկայացրեց մեղադրյալների իրավունքներն ու պարտականությունները հարցրեց, թե ընդունում են մեղադրանքը, ինչին բոլոր երեքից ստացավ ժխտական պատասխաններ: Փաստաբան Հ.Արսենյանը միջնորդեց գործի նյութերին կցել իր պաշտպանյալի քրեական գործի համար նախապատրաստված նյութերը, որոնք իրականում պիտի լինեին գործին կից ու չկային: Դատախազության ներկյացուցչիը սկսեց կիսաձայն բացատրել, թե ինչ որ կա գործի մեջ է, չկարողացավ պատասխանել, թե ուր են նախապատրաստված նյութերը, որոնց հիման վրա քրեական գործ է սարքվել: Դատախազության ներկայացուցիչը այդպես էլ չկարողացավ ողջամիտ պատասխան գտնել, բայց առարկեց միջնորդության դեմ: Դատավոր Վահե Խալաթյանը, առանց լսելու մյուս փաստաբանների կարծիքները, մերժեց միջնորդությունը, ապա փաստաբան Վարդուհի Էլբակյանի դժգոհությունից հետո լսեց նաեւ նրանց: Փաստաբան Հ.Արսենյանը միջնորդեց գործին կցել Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի տեղեկանքը մեղադրյալ Աշոտ Զաքարյանի գտնվելու վայրի եւ ժամի մասին: Դատախազական 4 ներկայացուցիչներից 3-ը մանրամասնությամբ ուսումնասիրելով տեղեկանքն ու կից լուսանկարները, չառարկեցին միջնորդության դեմ, եւ այն կցվեց գործին: Դատաքննությունը ընթացավ բավականաչափ լարված մթնոլորտում եւ հանրության բարձր տրամադրությամբ: Մռայլ էին միայն մեղադրողները, ոստիկանները, կարգադրիչների մի մասը: Այստեղ գտնվող ոստիկաններից մեկը հանդգնեց ինչ-որ դիտողություն անել լրագրողներից մեկին, ինչին հետեւեց դահլիճում գտնվող Դավիթ Շահնազարյանի, Բաբկեն Արարքցյանի եւ էլի մի քանի հոգու բողոքը դատավորին, թե ի±նչ են անում այստեղ մոտ մեկուկես տասնյակ ոստիկանները: Դատավորը դահլիճում մեղադրյալների կողքին 4-5 ոստիկան թողնելով, մյուսներին դուրս հրավիրեց: Այդուհետ դահլիճի ելումուտը անցավ կարգադրիչների հսկողության տակ, որոնք բարեխղճությամբ եւ սիրալիր կերպով դուռը բացում-փակում էին բոլոր ելումուտ անողների առաջ: Մինչեւ վկաների հարցաքննությունը եւս մի միջադեպ տեղի ունեցավ: Դատաքննության սկզբում կարգադրիչներից մեկը, հրելով փորձեց գետնինն տապալել դատաքննությունն ինտենսիվորեն լուսանկարող բազմաչարչար Գագիկ Շաշմշյանին, եւ ուրորէ անհավասար ուժերով ծեծկռտուք էր սկսվելու, ինչը դատավորը հազիվ զսպեց` 10 րոպե ընդմիջում հայտարարելով: 34/06 ընտրատեղամասային հանձնաժողովի անդամ Կարինե Հարությունյանի հարցաքննությունը ուղղակի շշմեցրեց դատախազության ներկայացուցիչներին: Այս կինը, որ քվեարկության ընթացքում զբաղված է եղել անձնագրերը կնքելով, պատմեց, որ ամեն բան հանձնաժողովի աշխատանքում աշխատանքային հունով է ընթացել, որեւէ միջադեպ չի եղել, Աշոտ Զաքարյանը այցելել է տեղամաս ժամը 11-ի մոտերքը, հարցրել անձնագրերում կնիքի դնելու էջի մասին, որեւէ վեճ կամ կռիվ չի արել, չի խոչընդոտել հանձնաժողովի աշխատանքն ու քվեարկության պրոցեսը: Դատախազության ներկայացուցիչները մոտ 50 րոպե խաչաձեւ հարցաքննեցին Կարինե Հարությունյանին, փորձելով Աշոտ Զաքարյանի դեմ որեւէ ստորակետ կորզել, բայց բան դուրս չեկավ: Մեջտեղ բերեցին Կ.Հարությունյանի նախաքննական ցուցմունքները, որոնցում Աշոտ Զաքարյանի դեմ բազմաթիվ փաստարկներ էին գրված ու նշված էր, թե նա տեղամաս է այցելել ժամը 14:30-ին: Այն հարցին, թե ինչո՞ւ եք ասում, որ Ա.Զաքաչրյանը տեղամաս է այցելել ժամը 11-ին մոտ, երբ գրել եք, թե նա եղել է տեղամասում ժամը 14:30-ին, Կ.Հարությունյանը պատասխանեց, թե քննիչն է պարտադրել, ու ասել է, թե` «... մի ժամ գրի, դա կարեւոր չէ, գրի` 14:30-ին ...», ինքն էլ գրել է: Կ.Հարությունյանը բացատրեց, որ նախաքննական ցուցմունքները գրել է ճնշումների տակ: Նրա հարցաքննության ընթացքում, ամեն անգամ երբ նա պնդում էր, թե Աշոտ Զաքարյանը որեւէ անկարգություն չի արել ու չի հրահրել, դահլիճը պայթում էր հիացական բացականչություններից եւ ծափահարություններից: Նույն ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ Սիլվա Հովհաննիսյանի հարցաքննությունը տեւեց 1 ժամից ավելի, եւ արդյունքները համանման էին: Պետական մեղադրողները ջանք չէին խնայում տիկնոջից խոսքեր կորզելու այն մասին, որ տեղամաս այցելած Պետրոս Մակեյանը այստեղ կռիվ է հրահրել, խոչընդոտել է ու խանգարել ընտրական պրոցեսին: Տիկինը, ի հակադրություն իր գրած նախնական ցուցմունքների, բացատրեց, որ Պետրոս Մակեյանի հետ զրույց է եղել, թեթեւ վիճել են լցոնումների ահազանգի մասին, բայց ընտրական գործընթացի խոչընդոտում չի եղել: Այդ ամենը երեւում է տեսագրության մեջ (http://www.asparez.am/news/news2008apr/22.4.2008-makeyan-visits-electoralplace-19.2.2008.html), որը գտնվում է պաշտպանի տրամադրության տակ, բայց, որը գործին կցել դատարանը ոչ մի կերպ չի կամենում: Ժամը 17:50-ին դատարանը ավարտեց նիստը եւ հաջորդ նիստը նշանակեց ապրիլի 30-ին ժամը 11-ին:
ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՎԵՑ
Քվեարկության ընթացքին խոչընդոտելու մեղադրանքով Պետրոս Մակեյանի, Աշոտ Զաքարյանի եւ Շոթա Սաղաթելյանի դեմ քրեական գործերով դատաքննությունը Հյուսիսային քրեական դատարանի Գյումրու նստավայրում սկսվելու էր ապրիլի ...ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՓԱՌԱՏՈՆ
Երևանում ապրիլի 29-ին մեկնարկելու է բրիտանական ֆիլմերի յոթերորդ փառատոնը, որն ամեն տարի կազմակերպում է Բրիտանական խորհուրդը: Փառատոնի շրջանակներում «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվեն հետեւյալ ֆիլմերը՝ ...ՀԱՐԿԱՅԻՆԻ ՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼԸ ԲԱՆԻՄԱՑ ԵՎ ՀԱՄԵՍՏ ՄԱՐԴ
Հայաստանի կառավարությունը երեկվա նիստում հաստատել է հարկային պետական ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնը: Այն կզբաղեցնի Ահարոն Չիլինգարյանը, ում վարչապետ Տիգրան Սարգսյանը բնութագրել է որպես հարկային ...ՖՈՒՏԲՈԼ ԵՆ ԽԱՂՈՒՄ ՄԱՆԿԱՏՆԵՐԸ
Երեւանի Հրազդան մարզադաշտում այսօր մեկնարկել է Բրազիլիայի Դեսպանատան բարձր հովանու ներքո երկու բրազիլացի կամավորներ կազմակերպած ֆուտբոլային մրցումը Հայաստանի տարբեր մարզերի չորս մանկատների միջև: Ֆուտբոլային ...ՓՈԹՈՐԿՎԱԾ ԷՐ ԶԱՐՔՈՒՆԻՔԸ ՇԻՐԱԿԱՅ. ԷԿՈՒՄԵՆԻԿ ՀՈՂՄՆ ԷՐ ՇԱՉՈՒՄ
Գյումրիի մեր գործընկերները ռեպորտաժ են պատրաստել Շիրակի մարզի իշխանական եւ հոգեւոր վերնախավի կողմից ս.թ. ապրիլի 24-ը նշելու կապակցությամբ, որը ներկայացնում ենք նույնությամբ. - Քաղաքում արդեն քանի ամիս ...500 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԻ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
Այսօր հուշագիր է ստորագրվել ԼՂՀ կառավարության եւ Ղարաբաղ Տելեկոմ ընկերության միջեւ: Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, համագործակցության ...
ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ

ՖՈՒՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ՊԱՏՄՎԱԾՔ ՄԵԾ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ (ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ)

ՓՈԹՈՐԿՎԱԾ ԷՐ ԶԱՐՔՈՒՆԻՔԸ ՇԻՐԱԿԱՅ. ԷԿՈՒՄԵՆԻԿ ՀՈՂՄՆ ԷՐ ՇԱՉՈՒՄ
ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԹՈՒՅԼ ՉՏՎԵՑԻՆ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ
ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ
ԱՅԴ ԿԱՐՈՒՍԵԼՆ ԱՐԴԵՆ ՊՏՏՎՈՒՄ Է 17 ՏԱՐԻ, ԵՎ ՄԻՇՏ ՀԱԿԱՌԱԿ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
ԿՅԱՆՔԸ ՆՈՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎՐԱ
ՖՈՒՏԲՈԼ ԵՆ ԽԱՂՈՒՄ ՄԱՆԿԱՏՆԵՐԸ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԼԻՆՍԻ ԽՈՐՀՐԴՈՒՄ
ՊՈՍՏԻՄՐԵՍԻՈՆԻՍՏՆԵՐԻ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՍՐԱՆՑ ՆՄԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏԵՂ ՉԿԱ
- 1879 Վախճանվեց «Հյուսիսափայլ» ամսագրի հիմնադիր, անվանի հրապարակախոս և լուսավորիչ Ստեփանոս Նազարյանը
- 1904 Անդրանիկի գլխավորությամբ տեղի ունեցավ Սեմալի մեծ կռիվը (Սասնա ամստամբությունը), որտեղ ընկավ Հրայրը (Արմենակ Ղազարյանը): (Ծնվ. 1864 թ.):
- 1920 Հայ գրող Վրթանես Փափազյանի մահը Երևանում: (Ծնվ. 1866թ.-ին):
- 1921 Դաշնակցականները վերակազմում են «Ինքնավար Սյունիքի կառավարությունը» և անվանում «Հեռնահայաստանի կառարավություն»:
- 1953 Ավարտվում է Գյումուշի հիդրոէլեկտրակայանի առաջին հերթի շինարարությունը:
- Մաթեմատիկա՞... համեցեք
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

