
ԿՅԱՆՔԸ ՆՈՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎՐԱ
Մի պահ ենթադրենք, որ իշխանական վերնախավում հաղթում է ասենք Դավիթ Հարությունյանի, եւ ոչ թե Տիգրան Թորոսյանի մոտեցումը, Հայաստանի իշխանությունը, ընդունելով, որ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի ընդունած բանաձեւի բոլոր դրույթները բխում են Հայաստանի շահից, կատարում է այդ դրույթները մինչեւ հունիս, ու դեռ մի բան էլ ավելին է կատարում: Ինչ իրավիճակ է այդ դեպքում ստեղծվում Հայաստանում: Նախ, ազատություն են ստանում ընդդիմության բոլոր այն առաջնորդները, ովքեր այսօր բանտում են կամ փախուստի մեջ: Այդպիսով, ընդդիմությունն ամբողջանում է: Դադարեցվում են ընդդիմության համակիրների հանդեպ հետապնդումները, սպառնալիքները, ահաբեկումները, ազգային անվտանգության թեմայով զրույցները: Ի գիտություն են ընդունվում բոլոր հանրահավաքները, որոնց կապակցությամբ որ ընդդիմությունը դիմում է համապատասխան մարմիններին: Օրենսդրական մեխանիզմ է մշակվում, որով երաշխիքներ են ստեղծվում պետական կառավարման համակարգում ընդդիմության դերի մեծացման, մասնավորապես խորհրդարանի աշխատանքում ընդդիմադիր միակ` Ժառանգություն խմբակցության հնարավորությունների ընդլայնման համար: Կատարվում է մարտի 1-ի դեպքերի անկախ հետաքննություն, որը պարզում է, թե իրականում ինչու է ցրվել Ազատության հրապարակի խաղաղ ցույցը, ով է տվել քաղաքացիների վրա կրակելու հրաման եւ մեղավորները պատասխանատվության են ենթարկվում, կամ սկսվում է այդ պրոցեսը, քանի որ մինչեւ հունիս հավանաբար այն չեն հասցնի ավարտել, որովհետեւ հավանական է, որ իրապես անկախ քննության դեպքում, ներկայում քրեակատարողական հիմնարկներում գտնվող ընդդիմության մոտ 150 առաջնորդների ու ակտիվիստների փոխարեն այնտեղ կարող են հայտնվել իշխանության որոշ առաջնորդներ ու ակտիվիստներ: Այդ ամենից բացի, իշխանությունը, ԵԽԽՎ բանաձեւի հորդորով, մինչեւ հունիս Հայաստանում ստեղծում է իսկապես ազատ տեղեկատվական դաշտ, որեւէ լրատվամիջոցի հանդեպ չի կիրառվում հարկային մամլիչը,. իսկ հեռուստատեսություններն էլ պարտադիր կարգով ազատականացվում են` թե Հանրային, թե մասնավոր հեռուստաընկերությունները, որոնք պատկանում են օլիգարխներին կամ արդեն դրանց հավասարազոր ընտանիքներին: Այդ ամենից հետո, այսինքն այդ ամենն ապահովելուց հետո, որ նշված է ԵԽԽՎ բանաձեւում, եւ ինչն ըստ Դավիթ Հարությունյանի, ամբողջությամբ բխում է Հայաստանի շահից, իշխանությանը թերեւս մնում է միայն ակնկալել հասարակության ներողամտությունը, որ այդ բաները շուտ չէր անում եւ սպասում էր ԵԽԽՎ բանաձեւին, ու հրաժարական տալ, որովհետեւ եթե Հայաստանում հռչակվում է խոսքի եւ մամուլի լիարժեք, լիիրավ ազատություն, դադարեցվում են քաղաքական հետապնդումները, ընդդիմությունը ստանում է հանրահավաքների, ցույցերի ու երթերի ազատ հնարավորություն, իսկ քաղաքացիների հանդեպ հանցանք գործած իշխանավորներն էլ պատժվում են, ապա փաստացի ստացվում է, որ Հայաստանում ընդդիմություն է դառնում իշխանությունը, իսկ իշխանությունն իրապես անցնում է ժողովրդին: Իշխանությունը չի կարող չհասկանալ այդ իրողությունը: Հետեւաբար նրա համար թերեւս ավելի հասկանալի կլինի Տիգրան Թորոսյանի տեսակետը, ըստ որի Հայաստանը պարտավոր չէ ամբողջությամբ կատարել ԵԽԽՎ բանաձեւը, հետեւել նրա ամեն մի տառին, այլ պետք է անի ընդամենն այն, ինչ բխում է Հայաստանի շահից: Իսկ ինչն է, ըստ ներկայիս իշխանության, բխում Հայաստանի շահից: Դրա մասին խոսելն ավելորդ է, քանի որ մարտի 1-ին հաջորդած իրադարձություններից հետո իշխանության գործողությունները վկայեցին, թե մեր իշխանական վերնախավն ինչ պատկերացումներ ունի Հայաստանի շահի մասին եւ ինչ գործողություններ է կատարում իր այդ պատկերացումներին համապատասխան, Հայաստանի շահն “արդյունավետ” հետապնդելու համար: Այդ իսկ պատճառով, երեւի թե անիրատեսական է ենթադրել անգամ, որ իշխանական վերնախավում ԵԽԽՎ բանաձեւի վերաբերյալ կարող է լինել որեւէ ռացիոնալ քննարկում եւ ասենք ընտրություն կատարելու փորձ, այսպես, պայմանական ասած` թորոսյանական եւ հարությունյանական մոտեցումների միջեւ: Հետեւաբար շատ դժվար է պատկերացնել անգամ, որ մինչեւ հունիս իշխանությունը կկատարի ԵԽԽՎ բանաձեւի դրույթները, բայց կատարման տպավորություն ստեղծող տարբերակներ, մինչեւ հունիս, ամենայն հավանականությամբ հաստատ կգտնվեն, որովհետեւ շահի այն պատկերացումը, որ ունի Հայաստանի իշխանությունը, թույլ չի տալիս հասկանալ այն պարզ ճշմարտությունը, որ իշխանություն պահելու լավագույն միջոցն այն ժողովրդին վստահելն է: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
ՊՈՍՏԻՄՐԵՍԻՈՆԻՍՏՆԵՐԻ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՍՐԱՆՑ ՆՄԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏԵՂ ՉԿԱ
Պարզվում է ներկայում Գյումրու հարկային տեսչության պետ Մ.Զիլֆիմյանը գործարարներին առանձնակի մեթոդներով վնասելու իր ունակությունները կիրառել է ոչ միայն ԳԱԼԱ ՀԸ դեմ, այլ նաեւ, երբ պաշտոնավարել է Սպիտակ քաղաքում: ...ԿՅԱՆՔԸ ՆՈՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎՐԱ
Մի պահ ենթադրենք, որ իշխանական վերնախավում հաղթում է ասենք Դավիթ Հարությունյանի, եւ ոչ թե Տիգրան Թորոսյանի մոտեցումը, Հայաստանի իշխանությունը, ընդունելով, որ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի ...ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀՅԴ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԺՈՂՈՎԸ
Շաբաթ օրը, ապրիլի 26-ին կբացվի ՀՅԴ Գերագույն ժողովը: Ժողովի ընթացքում կքննարկվի կուսակցության Բյուրոյի քառամյա գործունեությունը, ինչպես նաեւ կընտրվեն մայիս ամսին նախատեսված Ընդհանուր ժողովի պատվիրակները, ...28 ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, թե ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում, ապրիլի 23-ի դրությամբ, հատուկ քննչական ծառայության կողմից ...ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՇՏՊԱՆԸ ԽՈՍՈՒՄ Է ԾԱՆՐ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի մարդու իրավունքի պաշտպան Արմեն Հարությունյանը ապրիլի 25-ին Երեւանում հրապարակել է արտահերթ զեկույց, որը վերաբերում է Հայաստանի նախագահի 2008 թվականի փետրվարի 19-ի ընտրությանն ու դրան հաջորդած ...ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՔՆՆԱՐԿԵԼԻ Է ՀԱՄԱՐՈՒՄ ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՄՈՏԵՑՈՒՄԸ
Ինչպես է մարդու իրավունքի պաշտպան Արմեն Հարությունյանը, ով ապրիլի 25-ին հրապարակել է Հայաստանի նախագահի ընտրության նախընտրական ու հետընտրական իրավիճակի վերաբերյալ արտահերթ զեկույց եւ կարեւոր համարել մարտի ...ՀԱՐՑՐԵՔ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ
Ապրիլի 25-ին մարդու իրավունքի պաշտպան Արմեն Հարությունյանի հետ հանդիպման ընթացքում լրագրողները փորձել են նրանից իմանալ, թե ինչու նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը Արմեն Հարությունյանին անվանեց իր ամենավատ ...ԿԱՍԿԱԾՈՂՆ ԷԼ ՀԻՄՔ ՈՒՆԻ, ՉԿԱՍԿԱԾՈՂՆ ԷԼ
Հայաստանի մարդու իրավունքի պաշտպան Արմեն Հարությունյանը, արտահերթ զեկույց հրապարակելով Հայաստանի նախագահի ընտրության նախընտրական եւ հետընտրական իրավիճակի մասին, խուսափել է քաղբանտարկյալ հասկացությունից: ...ԸՆԹԵՐՑՈՂՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՍՏԵՂԾԵԼ ՕՊԵՐԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Lragir.am խմբագրությունը մի ընթերցողից էլեկտրոնային փոստով ստացել է ուշագրավ մի առաջարկություն: Առաջարկության իմաստը հետեւյալն է` Հայաստանի Ոստիկանության համակարգում ստեղծել հատուկ ստորաբաժանում` Օպերային ...ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԶԵԿՈՒՅՑ
2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունները և հետընտրական զարգացումներն էական ազդեցություն են գործել անձի իրավունքների ողջ համակարգի, մարդու և քաղաքացու անձնական, քաղաքական, սոցիալ-տնտեսական իրավունքների ...ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՆԴԻՐԸ ԼՈՒԾԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԻՆ
Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանը ապրիլի 25-ին Տեսակետ ակումբում ունեցել է ընտրությունից հետո իր հերթական մամուլի ասուլիսը, որի ընթացքում կրկին անգամ հայտարարել է տարածքները չվերադարձնելու ...ՑԱԾՐ ԽՈՍԵՔ, ԳՆԵՐՆ ԱՃՈՒՄ ԵՆ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
Գների աճը Հայաստանում մշտապես եղել է ամենացածր մակարդակի վրա եւ այդ միտումը կպահպանվի ապագայում էլ, ապրիլի 25-ին ԱՌԿԱ-ին ասել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, մեկնաբանելով մի շարք ապրանքատեսակների ...ԳՆԵՐԻ ԱԿԱՆՋԸ ԽՈՒԼ
Թեեւ նոր վարչապետի նշանակումով Սերժ Սարգսյանն ըստ էության քչերին զարմացրեց, երեւի թե միգուցե միայն Հովիկ Աբրահամյանին, բայց ահա Տիգրան Սարգսյանն իր վարչապետությամբ զարմացնում է արդեն շատ շատերին: Սկզբից ...ԿՈԱԼԻՑԻՈՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՏԻՊՎԱԾ ԹՈՇԱԿԻ ԿԳՆԱ
Հայաստանի իշխանությունների և ընդդիմության միջև երկխոսությունը պետք է հիմնվի հասարակական շահերի բավարարման վրա, կարծում է Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանը։ «Եթե վեց ամսվա ընթացքում իշխանությունների ...ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏՎԵՑ ԵՎՍ ՄԵԿ ԳԵՆԵՐԱԼ
Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, թե Սերժ Սարգսյանն ապրիլի 23-ին հրամանագիր է ստորագրել գեներալ-լեյտենանտ Գուրգեն Մելքոնյանին Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ թիկունքի գծով-զինված ուժերի ...ԻՍԿ ԵԹԵ ՍԿՍԵՆՔ ԽՈՍԵԼ ԳՆԵՐԻ ԱՆԿՄԱՆ ՄԱՍԻՆ
Lragir.am-ի մի խումբ ընթերցողներ, ծանոթանալով գների աճի մասին նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանի մեկնաբանությանը, ըստ որի գների աճը խթանում են դրա մասին խոսակցությունները, մեր խմբագրության միջոցով խնդրել ...ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ԿԱԼԱՆՔԻ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳՎԵԼ Է
Գագիկ Ջհանգիրյանի պաշտպան Լուսինե Սահակյանը հանդես է եկել հաղորդագրությամբ, որում ասվում է. «2008թ. ապրիլի 18-ին Երևան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ ...ԸԱՏ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ
Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի քարոտւղարը տարածել է մի հաղորդագրություն, որը վերաբերում է Արմավիրի մարզի բնակիչներ Խաչիկ Ստեփանյանին, Գրիգոր Հաբաշյանին, Հովհաննես Սիմոնյանին եւ Կարեն Մարտիրոսյանին: ...ՀՅՈՒՍԻՍ-ԱՏԼԱՆՏՅԱՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐ
Հայաստանի արտաքիոն գործերի նոր նախարար Էդուարդ Նալբանդյանին շնորհավորական ուղերձ են հղել ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Մարկ Պերին դե Բրիշամբոն, ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը եւ ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յաապ ...ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
2008 թվականի մարտի 1-2 տեղի ունեցած զանգվածային անկարգությունների կապակցությամբ այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը, քննելով քրեական գործը, Արմեն Շայվալադի Ավագյանին ...ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՈՐՈՇԵԼ Է ԴԻՄԵԼ ԵՎՐԱԴԱՏԱՐԱՆ
Համաժողովրդական շարժման կենտրոնն ապրիլի 25-ին կայացած նիստում որոշել է նախապատրաստել հայց Եվրադատարան, որով կբողոքարկվեն 2008 թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման հետ կապված ...ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԱՇԽԱՐՀԻ ՏԱՐԲԵՐ ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ
ՖՐԱՆՍԻԱ Ֆրանսիայի հարյուրավոր բնակավայրերում տեղի ունեցան ապրիլյան հիշատակի միջոցառումները: Ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հանդիսավոր արարողություն տեղի ունեցավ Փարիզի Հաղթական կամարի ...ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՌԴ ԴԵՍՊԱՆԻՆ
Այսօր ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը ընդունեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլայ Պավլովին և դեսպանության խորհրդական Ալեքսանդր Միժուրենկոյին: Ինչպես հայտնում է ՕԵԿ մամուլի ...ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԿԻՐԱԳՈՐԾԻ ԵԽԽՎ ԲԱՆԱՁԵՎԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ
Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, թե Սերժ Սարգսյանի այսօրվա կարգադրությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ` Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի Հայաստանի ժողովրդավարական հաստատությունների ...ԻՆՉՊԵՍ ԱՇԽԱՏԵԼ ԶԼՄ-ՆԵՐԻ ՀԵՏ
ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը խոսել է աշխատանքի կազմակերպման նորույթների մասին, որոնցից մեկը վերաբերում է ԶԼՄ-ներին: Վարչապետը մասնավորապես ասել է. \"Այսուհետ փոխվելու է մեր ...ՓՈՂ ՏԵՂԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Այսօրվա նիստում ՀՀ կառավարությունը հանձնարարել է ՀՀ ֆինանսների նախարարին` ՀՀ կառավարության 2008թ. պահուստային ֆոնդի հաշվին, 6 մլն 920 հազար 455 դրամ հատկացնել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին` 2008թ. ...ՄԱՅԻՍԻ 2-Ի ՓՈԽԱՐԵՆ ՄԱՅԻՍԻ 4
ՀՀ կառավարության որոշմամբ 2008թ. մայիսի 2-ի աշխատանքային ուրբաթ օրը տեղափոխվել է մայիսի 4-ը` կիրակի օր:
ԵԵԿ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ԿԻՊՐՈՍՈՒՄ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՒՑԵ ՍՈՎՈՐԻ ՍԿՍԵԼ «ՄԱՆՐ ԳՈՐԾԵՐԻՑ»
ՀԱԿ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ԼԵՀԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՏՈՀՄԱՅԻՆ ԵՐԻՆՋՆԵՐԻ ԵՎ ՄԱՐԶՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՀԱՐՑԵՐԻՆ
ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԿԿԱՆԳՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԿՈՂՔԻՆ
ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ

ՖՈՒՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ՊԱՏՄՎԱԾՔ ՄԵԾ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ (ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ)

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԹՈՒՅԼ ՉՏՎԵՑԻՆ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՂՆ ԵՍ, ԳՅՈՒՄՐԻ՝ ԱԽՊԵՐՈՒԹՅԱՆ ԴՈՒ ՔԱՂԱՔ

ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ
ԱՅԴ ԿԱՐՈՒՍԵԼՆ ԱՐԴԵՆ ՊՏՏՎՈՒՄ Է 17 ՏԱՐԻ, ԵՎ ՄԻՇՏ ՀԱԿԱՌԱԿ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
ԿՅԱՆՔԸ ՆՈՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎՐԱ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԼԻՆՍԻ ԽՈՐՀՐԴՈՒՄ
ՊՈՍՏԻՄՐԵՍԻՈՆԻՍՏՆԵՐԻ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՍՐԱՆՑ ՆՄԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏԵՂ ՉԿԱ
ՄԻՆՉԵՎ ՔՐԻՍՏՈՍԻ ԵՐԿՐՈՐԴ ԳԱԼՈՒՍՏԸ
- 1828 Սենատի հրամանով Ա. Ս. Գրիբոյեդովը նշանակվեց Ռուսաստանի լիազոր-նախարար (դեսպան) Պարսկաստանում:
- 1888 Թիֆլիսում վախճանվեց հայ գրականության դասական Րաֆֆին (Հակոբ Մելիք-Հակոբյանը): (Ծնվ. 1835թ.-ին Սալմաստի գավառի Փայաջուկ գյուղում):
- 1918 Թուրքական բանակը գրավեց Կարսը:
- 1918 Բաքվում կազմվում է Ժողովրդական կոմիսարների խորհուրդ Ստ. Շահումյանի գլխավորությամբ:
- 1959 Մահացավ նկարիչ Հակոբ Կոջոյանը: (Ծնվ. 1883 թ.):
- 1990 Հունաստանի խորհրդարանը օրենք ընդունեց «Ապրիլի 24-ը որպես Թուրքիայի կողմից հայերի ցեղասպանության հիշողության օր սահմանելու մասին»:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

