
ԱՅԴ ԿԱՐՈՒՍԵԼՆ ԱՐԴԵՆ ՊՏՏՎՈՒՄ Է 17 ՏԱՐԻ, ԵՎ ՄԻՇՏ ՀԱԿԱՌԱԿ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
Հայաստանում առկա ներհասարակական եւ ներքաղաքական իրադրությունը գնահատելիս, մարդիկ հիմնականում ելակետ են ընդունում մարտի 1-ի իրադարձությունները: Այսինքն, տարածված կարծիքն այն է, որ առկա իրավիճակը այդ իրադարձությունների հետեւանք է: Դա ըստ երեւույթին այդքան էլ ճիշտ պատկերացում չէ: Մարտի 1-ն ինքնին հետեւանք է, ընդ որում հետեւանք է ոչ թե ինչ որ մեկ օրվա, ոչ թե ինչ որ մի պահի, կամ ժամանակաշրջանի, կամ միջոցառման, այլ հետեւանք է 17-ամյա պետականության մի ամբողջ պատմության, որի ընթացքում, որպես կանոն, առողջ պրոցեսները կիսատ են մնացել եւ շատ արագ վերածվել են հիվանդագին երեւույթների, իսկ հիվանդությունը շատ ավելի արագ է զարգանում, եւ դրա արագությունն ուղիղ համեմատական է առողջության քայքայման արագությանը, ինչի հետեւանքով էլ ունեցել ենք բազմաթիվ մարտի 1-եր: Պարզապես դրանք զարգացել են «աճման» կարգով, եւ եթե նախկին 1-երի դեպքում հաջողվել է խուսափել զոհերից, ապա այս անգամ դա չհաջողվեց: Այսինքն, եթե մենք ներկա իրավիճակը դիտարկում ենք մարտի 1-ի պրիզմայով, ապա ընդամենը նախապատրաստում ենք հերթականը, որը միգուցե գա մի քանի շաբաթ, ամիս, կամ տարի, իսկ գուցե եւ տասնամյակ հետո, բայց կգա հաստատ, որովհետեւ մենք ոչ միայն սովորել ենք պրոցեսները կիսատ թողնել, այլ նաեւ կիսատ, կեսից դիտարկել դրանք, մշտապես գալով սխալ եզրահանգումների եւ սխալ լուծումների: Այդ համատեքստում դժվար է պատկերացնել, թե օրինակ ինչ եզրահանգումների է գալու այն անկախ մարմինը, որը պետք է ուսումնասիրի մարտի 1-ի իրադարձությունները: Այդ մարմնի ձեւաչափն իհարկե դեռ պետք է որոշվի, եթե այն ընդհանրապես ձեւավորվի: Չնայած որ դրա անհրաժեշտության մասին նույնիսկ ԵԽԽՎ բանաձեւն է նշում, բայց մեկ էլ տեսար Տիգրան Թորոսյանը որոշեց, որ այն չի բխում հայ ժողովրդի շահից, իսկ Տիգրան Թորոսյանի ասածը Հայաստանի իշխանության համար օրենք է: Բայց մի պահ ենթադրենք, որ Հայաստանի իշխանությունը խախտում է այդ օրենքը, եւ ձեւավորում է այն մարմինը, որի մեջ են մտնում իրավապաշտպաններ, միջազգային փորձագետներ, քաղաքական գործիչներ, լրագրողներ, հասարակական կազակերպությունների ներկայացուցիչներ, մտավորականներ եւ միգուցե նաեւ հոգեւորականներ: Այդ բազմանդամ մարմինը պետք է ուսումնասիրի տեղի ունեցածը: Սակայն ամբողջ խնդիրն այն է, թե ինչն է տեղի ունեցածը: Ինչը պետք է ուսումնասիրի այդ մարմինը: Ասել, որ այն պետք է ուսումնասիրի մարտի 1-ի իրադարձությունները, նշանակում է չասել ոչինչ, որովհետեւ ով կարող է ասել, թե ինչ է մարտի 1-ը: Այն իհարկե գարնան առաջին օրն է, բայց խնդիրն այստեղ երեւութականության մասին է, այն իրադարձությունների, որոնք գարնան առաջին օրը վերջինն էին ութ, իսկ մեծ հաշվով` տասը մարդու համար, էլ չասած նրանց հարազատների, որոնց համար կյանքը գուցե ավարտվեց իրենց որդու, հոր, ամուսնու, եղբոր մահից հետո: Անկախ մարմինը մարտի 1-ի որ ժամից սկսած պետք է ուսումնասիրի իրադարձությունները` 00 ժամից, երբ Ազատության հրապարակում դեռ երգ էր ու պար, թե այն ժամից, երբ քաղաքում սկսեց ոստիկանական զորքերի եւ հատուկ ջոկատների տեղաշարժը, թե այն պահից, երբ նրանք արդեն օդ էին բարձրացրել մահակները, թե Մյասնիկյանի հրապարակում առաջին քաղաքացու ի հայտ գալուց է սկսվելու ուսումնասիրությունը, կամ առաջին կրակված փամփուշտից: Պարզ է, որ այս ամենի մեջ կարծես թե ոչ սկիզբ կա, ոչ վերջ, քանի որ այդ կարուսելն արդեն պտտվում է տասնյոթ տարի, պտտվում է տարբեր արագությամբ, բայց միեւնույն ընացքով` ժամացույցի սլաքին հակառակ: Հետեւաբար անկախ հասարակական քննության միակ ճիշտ եզրահանգում հնարավոր է մի դեպքում միայն, երբ դիտարկվի ոչ թե մարտի 1-ը, այլ Հայաստանի Հանրապետության ամբողջ ընթացքը 1991 թվականից: Մարտի 1-ն այդ ընթացի մի օղակն էր միայն, գուցե ամենից ողբերգականը, բայց ընդամենը մի օղակը: Սա միգուցե շատերին թվա տարօրինակ: Միգուցե: Եվ գուցե այդ ընթացքը դիտարկելը դեռ վաղ է, քանի որ ընթացքի մեջ եղած սերունդը չի կարող անաչառ դիտարկել սեփական ընթացքը: Այդ դեպքում սակայն կարելի է համոզված լինել, որ եթե անգամ մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրվեն սպասվածից ավելի անաչառ ու բազմակողմանի, միեւնույն է, դրանք վեր են հանելու միայն գործողությունները եւ դրանց հեղինակներին կամ պատասխանատուներին, բայց ոչ երբեք երեւույթն իր խորությամբ, որի հետեւանք է մնացյալը: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
MTC ԴԱՍՎԵՑ ԱՇԽԱՐՀԻ 100 ՀԶՈՐԱԳՈՒՅՆ ԱՊՐԱՆՔԱՆԻՇԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ
Ռուսական առաջին ընկերությունը, որը նվաճեց Global Brand Recognition-ը` համաձայն Millward Brown-ի և Financial Times-ի Բջջային Հեռահամակարգեր ԲԲԸ-ն (NYSE: MBT), Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների խոշորագույն բջջային ...ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ ՎԵՐ ԿԱՆԳՆԵԼ ԿԱՅՍԵՐԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆԻՑ
Կանայք հանուն խաղաղության հ/կ նախագահ Գայանե Մարտիրոսյանը ուղերձ է հղել ՀՀ-ում Ռուսաստանի դաշնության դեսպանին, Ռուսաստանի ժողովրդավարական ուժերին, որում ասվում է. »Պարոնայք Ուղիղ 7 ամիս շարունակվող մեր ...ԻՐԱԶԵԿՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ԳՈՐԾԵՐԻՑ
«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցություն լրատվական կենտրոնը տարածել է հաղորդագրություն «այն մասին, թե ինչպե՞ս եւ ինչ՞ հիմքերով են կալանավորել 2008թ. փետրվարի 19-ի «նախագահական ընտրություններ» կոչված ...ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻՆ
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ապրիլի 22-ին հանդիպեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆին, տեղեկացնում են ԱԳՆ-ից: Շնորհավորելով ...ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԲԱՐՁՐԱՑՐԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԽՆԴԻՐԸ
Ապրիլի 22-ին աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Է. Նալբանդյանը հանդիպեց ՅՈՒՆԷՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Կոիշիրո Մացուրայի հետ: ՅՈՒՆԷՍԿՕ-ի Գլխավոր տնօրենը շնորհավորեց Է. Նալբանդյանին նոր պաշտոնին ...ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ
Ապրիլի 22-ին աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մի շարք հանդիպումներ ունեցավ ֆրանսիացի բարձրաստիճան պաշտոնյաների եւ քաղաքական գործիչների հետ: Ապրիլի 22-ին Ֆրանսիայի նախագահի ...ԱՅԴ ԿԱՐՈՒՍԵԼՆ ԱՐԴԵՆ ՊՏՏՎՈՒՄ Է 17 ՏԱՐԻ, ԵՎ ՄԻՇՏ ՀԱԿԱՌԱԿ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
Հայաստանում առկա ներհասարակական եւ ներքաղաքական իրադրությունը գնահատելիս, մարդիկ հիմնականում ելակետ են ընդունում մարտի 1-ի իրադարձությունները: Այսինքն, տարածված կարծիքն այն է, որ առկա իրավիճակը այդ իրադարձությունների ...ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆ` ԵՂԻՐ ՊԱՏՐԱՍՏ
Օրերս հայտնի դարձավ, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, որը դիտարկում էր Հայաստանի նախագահի 2008 թվականի ընտրությունը, ողջունել է ցույցերի, երթերի եւ հավաքների մասին օրենքը փոփոխելու Հայաստանի իշխանության պատրաստակամությունը: ...ՀԱՅՓՈՍՏՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայփոստի և Ինգո Արմենիայի միջև այսօր կնքվել է համաձայնագիր, ըստ որի Հայփոստը ապահովագրական ծառայություն կառաջարկի հայաստանյան իր բոլոր հաճախորդներին: Հունիսի 1-ից Հայփոստի բաժանմունքներում բոլորին կվաճառվեն ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՂՆ ԵՍ, ԳՅՈՒՄՐԻ՝ ԱԽՊԵՐՈՒԹՅԱՆ ԴՈՒ ՔԱՂԱՔ (ՎԵՐՋԱԲԱՆ)
4. Հիշելով Չարենցին, կամ մի երկու խոսք «գինի լի՜ց» ընկերներին Чья бы корова мычала, твоя бы молчала Ռուսական ասացվածք Այն, որ Վարդան Ղուկասյանի եւ մի շարք նման մարդկանց հայտնվելը, երկրի ...ՊԱՇՏՊԱՆԸ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ԱՐՏԱՀԵՐԹ ԶԵԿՈՒՅՑՈՎ
Ապրիլի 25-ին, ժամը 12.30-ին, Կոնգրես հյուրանոցի Բոլլ նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի` 2008թ. արտահերթ հրապարակային զեկույցի ներկայացումը: “ՀՀ Մարդու ...ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ
Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, թե Սերժ Սարգսյանն ապրիլի 22-ին հրամանագիր է ստորագրել Դավիթ Սարգսյանին Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար նշանակելու մասին: Դավիթ ...ՃԳՆԱԺԱՄ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ
Նախագահի ընտրությունից հետո Հայաստանում, ինչպես գրեթե ամեն ընտրությունից հետո, իրավիճակը ճգնաժամային է, որի հիմնական պատճառներից մեկն այն է, որ Հայաստանում կա սեփականության լեգիտիմության խնդիր: Այդ կարծիքին ...ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՎՈՒԼԳԱՐ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄ
Իշխանության եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի միջեւ երկխոսության հավանականություն գրեթե չկա, ապրիլի 23-ին Փաստարկ ակումբում հայտարարել է քաղաքական հարցերի փորձագետ Անդրանիկ Թեւանյանը: Նա որպես իր տեսակետի հիմնավորում ...ԻՆՏՐԻԳՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՆՐԲԵՐԱՆԳ ՆՈՐ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԽՈՍՔՈՒՄ
Նոր կառավարությունը գնահատելու, կադրային նոր նշանակումներից կառավարության ապագա քաղաքականության մասին ենթադրություններ եւ կանխատեսումներ անելու հարցին ի պատասխան, որ ապրիլի 23-ին լրագրողները Փաստարկ ակումբում ...ՊԱՏԱՍԽԱՆ ԱՎԵՏ ԱԴՈՆՑԻՆ
Նոր ժամանակներ կուսակցության լրատվական ծառայությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «Ապատեղեկատվության տարածումը կրկնակի դատապարտելի է, եթե այն զանգվածային լրատվամիջոցներով ներկայացվում ...ԱՆՎՃԱՐ ԵՐԹՈՒՂԻՆԵՐ ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ
Երեւանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ ապրիլի 24-ին Հրազդան մարզադաշտի տարածքից կգործեն անվճար երթուղիներ “Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի այցելուների տրանսպորտային ...111 ՈՐՈՇՈՒՄ, 86 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ ՏՈՒԳԱՆՔ
Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվել է 2007 թվականի գործունեության հաշվետվությունը, համաձայն որի, անցած տարում Հանձնաժողովը գումարել է 21 նիստ, ...ՖՈՒՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԵԾ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ
Մեծ նախարարի գլուխը ուժեղ սկսեց ցավել: Վատ նշան է. վերջին անգամ այդպես ցավալուց մի քանի օր հետո իմացավ, որ ինքը էլի վարչապետ չի դառնալու: Բայց այս անգամ մի տեսակ ավելի ուժեղ էր ցավում. «կարող ա պաշտոնս ...ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ «ԿԽԼԱՑՎԻ»
Միասնական պետական քննությունների ժամանակ Հայաստանում նախատեսվում է կիրառել այնպիսի սարքավորումներ, որոնք կարգելափակեն բջջային հեռախոսների զանգերը և հաղորդագրությունները քննասրահում: Այս մասին լրագրողներին ...ԴԻՄԵԼ ԵՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղարը տեղեկացնում է, թե 2008 թվականի փետրվարի 19-ի ՀՀ Նախագահի ընտրությունների կապակցությամբ սույն թվականի ապրիլի 22-ին Վերաքննիչ քրեական դատարան բողոք է բերվել Երևան ...ԱՐԱԳԱՑՎԱԾ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղարը հայտնում է, թե այսօր Երևանի քրեական դատարանը, արագացված դատաքննության կարգով քննելով քրեական գործը, Արտաշես Կարենի Մաթևոսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի ...19-ՐԴ ԴԱՐԻ ՀԱՐԿԱՀԱՎԱՔՈՒԹՅՈՒՆ
Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, թե Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության ղեկավար կազմի հետ: Սերժ Սարգսյանն իր ...ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՀԱՂԹԱԿԱՆ ԿԱՄԱՐԻ ՏԱԿ
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Է. Նալբանդյանը շարունակում է հանդիպումներ ունենալ Ֆրանսիայի պետական եւ քաղաքական շրջանակների ներկայացուցիչների հետ: Ապրիլի 23-ին նա հանդիպեց ԱԺ անդամների, ...
ԿԲԱՐՁՐԱՑՎԻ ՆԱԵՎ ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԴԵՐԸ
ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԵՒ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ
ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ 4-ՐԴ ԿՈՒՐՍԻ ՈՒՍԱՆՈՂԻՆ
«ԵՍ ԱԿԱՆԱՏԵՍ ԵՄ ԱՐՅԱՆ ԼՃԱԿԻ»
ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ

ՖՈՒՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ՊԱՏՄՎԱԾՔ ՄԵԾ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ (ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ)

ԱՍՈՂԻԿ ՔԱՀԱՆԱՅԻ ԲԱՑ ՆԱՄԱԿԸ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՄԱՄՈՒԼԻՆ ԵՎ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ

ԱՍՏՂԵՐՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍԱԴԻՐՆԵՐԻՆ

ՄԱՔՍԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ՊԵՏԸ ԱԶԱՏՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԹՈՒՅԼ ՉՏՎԵՑԻՆ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՂՆ ԵՍ, ԳՅՈՒՄՐԻ՝ ԱԽՊԵՐՈՒԹՅԱՆ ԴՈՒ ՔԱՂԱՔ

ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ
ԱՅԴ ԿԱՐՈՒՍԵԼՆ ԱՐԴԵՆ ՊՏՏՎՈՒՄ Է 17 ՏԱՐԻ, ԵՎ ՄԻՇՏ ՀԱԿԱՌԱԿ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԼԻՆՍԻ ԽՈՐՀՐԴՈՒՄ
- 1956 Մահացավ արևելագետ, լեզվաբան Նորայր Վրույրը:
- 1959 Լենինյան մրցանակ է շնորհվում կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին՝ «Սպարտակ» բալետի համար:
- 1965 Մեծ եղեռնի 50-ամյակի նախօրեին Ֆրանսիայի Ազգային ժողովի ձախ թևի մի խումբ պատգամավորներ հանդես եկան հայերի 1915 թվականի ցեղասպանությունը դատապարտելու առաջարկությամբ:
- 1985 Արգենտինայի Ազգային կոնգրեսը միաձայն որոշում ընդունեց հայերի ցեղասպանությունը դատապարտելու մասին:
- 1985 Հայերի ցեղասպանությունը դատապարտելու մասին որոշում ընդունեց Ուրուգվայի Ազգային համագումարը:
- 1990 Կանադայի համայնքների պալատը քննարկեց «Մարդու կողմից իր մերձավորին ցույց տրվող անմարդկային վերաբերմունքի մասին» հարցը: Առաջարկություն ներկայացվեց հայերի 1915թ. ցեղասպանության 81-րդ տարելիցի կապակցությամբ. սահմանել և յուրաքանչյուր տարի 20-ից 24-ը նշել մարդու կողմից իր մերձավորի նկատմամբ թույլատրված հանցագործության հիշողության շաբաթ:
- 1990 Սկսվեց Արձնի (Բագրևանդ) ճակատամարտը:
- Մաթեմատիկա՞... համեցեք
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

