
ԿՈԱԼԻՑԻԱՆ ԿՈՐՈՇԻ ԲԱՆԱՁԵՎԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ
- Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ընդունած բանաձեւը, որ վերաբերում է Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների աշխատանքին, այլ կերպ ասած` հետընտրական իրադարձություններին, կոշտ եւ հավասարակշիռ է: Այդ որակման հեղինակը ԵԽԽՎ Հայաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն է, ով ԵԽԽՎ գարնանային նստաշրջանից վերադառալուց հետո, ապրիլի 22-ին լրագրողներին է ներկայացրել Ստրասբուրգում ընդունված բանաձեւի վերաբերյալ իր մոտեցումները: Դավիթ Հարությունյանը նշել է, թե այն առաջարկությունները, որ բանաձեւի ընդունման կապակցությամբ ներկայացրել է հայկական պատվիրակությունը, ամենեւին նպատակ չեն ունեցել մեղմել բանաձեւը: “Մեր առաջարկություններն ամենեւին չփոխեցին կոշտությունը, նաեւ այդպիսի նպատակ չէին հետապնդում: Մենք ընդամենը ուզում էինք հստակեցումներ մտցնել բանաձեւում, որովհետեւ, թեեւ իրականում բանաձեւը կոշտ է, այն իր մեջ պարունակում է գործողությունների ծրագիր եւ որոշակի վերլուծություններ: Ինչքան ավելի ճշգրիտ եւ օբյեկտիվ լինեն վերլուծություններն ու ինչքան ավելի ճշգրիտ լինեն առաջարկություններն, այդքան ավելի արդյունավետ այն կարող է դառնալ, որպես արդյունավետ գործիք Հայաստանի հետագա զարգացման համար”, ասում է Դավիթ Հարությունյանը: Նրա խոսքով, թեեւ բանաձեւում նշված են ահագին անելիքներ, սակայն դրանք Հայաստանի համար միակը չեն: ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության ղեկավարի կարծիքով, ոչ միայն այն պետք է անել, ինչ կա բանաձեւում, այլ այն բաները եւս, որոնք չնայած չունեն վերջնաժամկետ, բայց եթե որեւէ ուժ շահագրգռված է, որ երկիրն առաջ գնա ժողովրդավարության ճանապարհով, պարտավոր է ուշադրություն դարձնել այդ հարցերին, որոնք նշված են նախորդ բանաձեւերում: Դավիթ Հարությունյանին լրագրողները հարցրել են, որ թեեւ բանաձեւում նշված է, որ պետք է անհապաղ ազատ արձակվեն քաղաքական հայացքների համար ձերբակալվածները, այդուամենայնիվ նրանց կալանքի ժամկետը նույնիսկ երկարացնում են, ինչը արդյոք չի նշանակում, որ Հայաստանի իշխանությունն այդպիսով ցույց է տալիս, թե իրականում ինչպիսի արհամարհական վերաբերմունք ունի բանաձեւի հանդեպ: “Կոնկրետ դեպքերի վերաբերյալ ինձ համար դժվար է հիմա խոսել: Մի բան ակնհայտ է` այս բանաձեւի իրագործման համար անհրաժեշտ է ստեղծել գործուն մեխանիզմներ, եւ կարծում եմ շատ շուտով, ենթադրում եմ, որ այս շաբաթվա ընթացքում կոալիցիոն գործընկերները կքննարկեն, թե ինչպես են պատրաստվում գործադրել այս բանաձեւը, ինչպիսի մեխանիզմներ պետք է ստեղծեն, որ այս բանաձեւն արդյունավետորեն կատարվի”, ասում է Դավիթ Հարությունյանը: Անդրադառնալով այն գնահատականներին, որ արդեն հնչել են Հայաստանի խորհրդարանի տարբեր խմբակցություններից, ըստ որոնց ԵԽԽՎ բանաձեւում կան դրույթներ, որոնք սխալ են ներկայացնում իրավիճակը, Դավիթ Հարությունյանն ասել է, թե կարեւորը նպատակն է: “Եթե նպատակը մեր համար առաջնային է, ձեւակերպման մի բառ ավելի, մի բառ պակասն այդքան էլ կարեւոր չէ”, ասում է Դավիթ Հարությունյանը:

© Լրագիր
Վերջին լուրերը, Ապրիլ 22, 2008ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
Նախագահի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, թե Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի հրամանագրում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին: ...ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆՈՒՄ
Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, թե Սերժ Սարգսյանի ապրիլի 21-ին ստորագրած հրամանագրերով Անդրանիկ Մանուկյանը եւ Մանուկ Թոփուզյանը նշանակվել են Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդական: ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ 20 ՕՐՈՒՄ ՊԵՏՔ Է ԾՐԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԻ
2008թ. ապրիլի 21-ից Հայաստանի Հանրապետության կառավարությունը համարվում է ձեւավորված, քանի որ նշանակված են կառավարության բոլոր անդամները: Սահմանադրության 74-րդ հոդվածով նախատեսված կարգով, կառավարությունը ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐՆ ԱՎԱՐՏՎԵՑԻՆ
Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, թե Սերժ Սարգսյանն ապրիլի 21-ին կատարել է հետեւյալ նշանակումները. Ներսես Երիցյանը` Հայաստանի էկոնոմիկայի նախարար, Մհեր Շահգելդյանը`արտակարգ իրավիճակների նախարար, ...ՓՈԽԱՏԵՂՈՒՄՆԵՐ, ԱՌԱՆՑ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑ ԼՈՒԾԵԼՈՒ
Հայաստանի նոր կառավարությունն արդեն ձեւավորված է: Նորն այս դեպքում խիստ հարաբերական հասկացություն է, քանի որ կառավարությունը ձեւավորվեց հիմնականում տեղափոխությունների սկզբունքով: Համենայն դեպս առանցքային ...ԱՆՀԱՋՈՂ PR ԱԿՑԻԱ ՎԵՀԱՓԱՌԻ ՀԱՄԱՐ
ՍԴՀԿ Սարգիս Տխրունի ուսանողական-երիտասարդական միության մամլո դիվան հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «Արդեն մի երկար ժամանակ է , ինչ անընդհատ խոսվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործունեության ...ՄԻՆՉԵՎ ՔՐԻՍՏՈՍԻ ԵՐԿՐՈՐԴ ԳԱԼՈՒՍՏԸ
ԳԱԼԱ հեռուստաընկերությունը 20 ժամ եթերազրկված մնալուց հետո շարունակում է բարեհաջող կերպով հեռարձակել իր հաղորդումները Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները ապրիլի 16-ին Գյումրու ...ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԼԻՆՍԻ ԽՈՐՀՐԴՈՒՄ
Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, թե Սերժ Սարգսյանն ապրիլի 21-ին կարգադրություն է ստորագրել Հայաuտանի նախագահի 2000 թվականի օգոստոսի 3-ի Լինսի հիմնադրամի ծրագրերի կառավարման խորհրդի անհատական ...ԲԱՑ ՆԱՄԱԿ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Մարտի 1-2-ի դեպքերի միջազգային արձագանքների ալիքի վրա խմբագրությունը Շվեյցարիայից բաց նամակ է ստացել` ուղղված Սերժ Սարգսյանին, որի պատճենը փոստով ուղարկված է նաեւ հասցեատիրոջը: Նամակի հեղինակը Շվեյցարիայի ...ՖՈՒՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ՊԱՏՄՎԱԾՔ ՄԵԾ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ (ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ)
Յոթ, ութ, ինը, տաս... Նոր էր Մեծ նախարարն TM* աշխատավարձը ստացել եւ վերահաշվում էր կաբինետում, իսկ հեղուկ-բյուրեղային հեռուստացույցը FashonTV-ով սիրուն աղջիկների վերուվար անող քայլվածքն էր ցույց տալիս: ...ՄՐՑԱՆԱԿ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ԱՎԱՆԴԻ ՀԱՄԱՐ
Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, թե Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց մրցանակ շնորհելու մասին: Հրամանագրով 2007 ...ԼԻՆՍԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
Այսօր տեղի է ունեցել Լինսի հիմնադրամի կառավարման խորհրդի նիստ, որը վարել է նախագահ Սերժ Սարգսյանը, տեղեկացնում են նախագահի մամուլի գրասենյակից: Երկրի ղեկավարը չափազանց կարեւորել է Լինսի հիմնադրամի հետ ...ԿՈԱԼԻՑԻԱՆ ԿՈՐՈՇԻ ԲԱՆԱՁԵՎԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ
Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ընդունած բանաձեւը, որ վերաբերում է Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների աշխատանքին, այլ կերպ ասած` հետընտրական իրադարձություններին, կոշտ եւ հավասարակշիռ է: ...ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՈՒՆՎԱՐԻՆ
Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի գարնանային նստաշրջանի շրջանակում տեղի է ունեցել հանդիպում ԵԽԽՎ հայկական եւ ադրբեջանական պատվիրակությունների ղեկավարներ Դավիթ Հարությունյանի եւ Սամեդ Սեյիդովի ...ԻՆՉ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ԿՏԱ ԿՈԱԼԻՑԻԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ
“Հաղթողը պետք է ստանա ամեն ինչ”, այդ բանաձեւը, ըստ ՀՀԿ խմբակցության անդամ, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի, վտանգավոր է պառլամենտարիզմի զարգացման համար: Դավիթ Հարությունյանն ...ԿՎՍՏԱՀԵՆ ԱՐԴՅՈՔ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ “ԱՄԵՆԱՎԱՏ ԿԱԴՐԻՆ”
Ինչ խնդիրներ կան, որոնք են եղել պատճառները, ովքեր են սխալ գործել, ինչ քայլեր պետք է կատարվեն, որ մենք հետագայում չունենանք այդօրինակ իրավիճակ: Դրանք հարցեր են, որոնց, ըստ ՀՀԿ խմբակցության անդամ, ԵԽԽՎ ...ԻՍԿ ՀԱՄԱՁԱՅՆ Է ԱՐԴՅՈՔ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ
Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը օրերս Ստեփանակերտում հայտարարել է, թե Հայաստանը պարտավոր չէ կատարել մեր երկրի ժողովրդավարական ինստիտուտների վերաբերյալ ԵԽԽՎ բանաձեւի ամեն մի տառը, այլ ...ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԼԻՆԻ
Հայաստանն անկասկած կփոխի ցույցերի, երթերի եւ հանրահավաքների մասին օրենքը, որի մեջ լրացում կատարվեց մարտի մեկի իրադարձություններից հետո, եւ որով փաստացի Հայաստանում արգելք դրվեց հանրահավաքներ անցկացնելու ...ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՐԱՆԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ ՀԱՄԱՐ
ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը եւ ռուսաստանյան Ատոմռեդմետզոլոտո ընկերության գլխավոր տնօրեն Վադիմ Ժիվովն այսօր Երեւանում պայմանագիր են ստորագրել համատեղ ձեռնարկություն ստեղծելու մասին, ...ՎԵՐԱՑՆԵԼ, ԿԱՄ ԲԱՐԵՓՈԽԵԼ
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) և Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովն այսօր ողջունեցին Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչների հետ վերջերս փոփոխված ...ԴԻՄԱՎՈՐԵՑԻՆ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻՆ
Մոտ երեսուն րոպե առաջ Երեւանի Զվարթնոց օդանավակայանում վայրէջք է կատարել օդանավը, որով Իտալիայից Հայաստան են վերադարձել ծանրամարտի Հայաստանի կանանց եւ տղամարդկանց հավաքականները, որոնք մասնակցում էին Եվրոպայի ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԿԱՐԾԻՔԸ ՉԻ ԽԱՆԳԱՐՈՒՄ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ
ՕՏԱՐՆԵՐ ԵՎ ՅՈՒՐԱՅԻՆՆԵՐ. ՀԱՅԿԱԿԱՆ «ՌՈՒԼԵՏԿԱ»
ԳԱՂՏՆԻ ՊԱՀՎՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ
© Լրագիր
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. ԴԱՍԱԿԱՆ «ԳԱՆԴԻԶՄ»

ՖՈՒՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ՊԱՏՄՎԱԾՔ ՄԵԾ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ (ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ)

ԱՍՈՂԻԿ ՔԱՀԱՆԱՅԻ ԲԱՑ ՆԱՄԱԿԸ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՄԱՄՈՒԼԻՆ ԵՎ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ

ԱՍՏՂԵՐՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍԱԴԻՐՆԵՐԻՆ

ՄԱՔՍԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ՊԵՏԸ ԱԶԱՏՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԹՈՒՅԼ ՉՏՎԵՑԻՆ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴՈՒՐՍ ԳԱ ԿՈԱԼԻՑԻԱՅԻՑ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՂՆ ԵՍ, ԳՅՈՒՄՐԻ՝ ԱԽՊԵՐՈՒԹՅԱՆ ԴՈՒ ՔԱՂԱՔ

ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1874 Կ. Պոլսում մահացավ «Մեղու» թերթի խմբագիր, արևմտահայ հեղափոխական-դեմոկրատ Հարություն Սվաճյանը: (Ծնվ. 1831թ.-ին):
- 1918 Անդրկովկասյան սեյմը Անդրկովկասը հայտարարեց անկախ:
- 1921 Ալեքսանդրապոլի ազատագրողմը թուրքական զավթիչներից:
- 1934 Մահացավ Հայ հեղափոխական դաշնակցության տեսաբան և գաղափարախոս Միքայել Վարանդյանը: (Ծնվ. 1872 թ.):
- 1943 Երևան է ժամանում Ստալինգրադի պաշտպանության մասնակից 51-րդ գվարդիական դիվիզիայի (նախկին 76-րդ հայկական դիվիզիա) պատվիրակությունը:
- 1961 Մարտիրոս Սարյանին շնորհվում է Լենինյան մրցանակ:
- 1981 Նախագահ Ռեյգընը իր համար 4838 հռչակագրողմ մասնավորապես հայտարարել է. «Ինչպես Հայոց Եղեռնը նախկինում, Կամպուչիայի Եղեռնը դրանից հետո, այնպես էլ դրանց նման չափից շատ ուրիշ ժողովրդների չափից շատ հալածանքները ցեղասպանության դասեր են, որոնք երբեք չպետք են մոռացվեն»:
- 1997 ԱՄՆ-ի սենատի հայկական համախմբման դահլիճում նշվեց հայոց մեծ եղեռնի 82-րդ տարելիցը, որը կազմակերպել Էր սենատոր Ջեկ Ռիդի, և կոնգրեսականներ Ջո Նոլենբերգի, Մարտին Նիհընի, Դեյվիդ Բանիերի և Ջորջ Ռադանովիչի մասնակցությամբ ստեղծված հանձնախումբը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

