
ՄԻՆՉԵՎ ՔՐԻՍՏՈՍԻ ԵՐԿՐՈՐԴ ԳԱԼՈՒՍՏԸ
ԳԱԼԱ հեռուստաընկերությունը 20 ժամ եթերազրկված մնալուց հետո շարունակում է բարեհաջող կերպով հեռարձակել իր հաղորդումները Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները ապրիլի 16-ին Գյումրու ԳԱԼԱ ՀԸ տարածք այցելեցին ժամը 12-ին` չորս ժամ այն բանից առաջ, երբ ԳԱԼԱ ՀԸ-ն պիտի սկսեր իր երեկոյան հեռուստատեսային աշխատանքը (Հեռուստաընկերությունը աշխատանքային օրերը հաղորդումները եթեր է հեռարձակում առավոտյան ժամը 9-ից 13-14-ը, իսկ երեկոյան` ժամը 16-ից` գիշերվա ժամը 2-ը): Նրանք ներկայացել էին բազմաչարչար հեռուստաաշտարակի մոտ` կատարելու Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումն այն մասին, որ ԳԱԼԱ ՀԸ հիմնադիր «ՉԱՊ» ՍՊԸ-ն պարտավոր է ազատել Գյումրու քաղաքապետարանի տնօրինման տակ գտնվող Գյումրու հին հեռուստաաշտարակն իր անտենայից: ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը, այդ որոշման վերաբերյալ ՍՊԸ ներկայացրած բողոքն ուսումնասիրելուց հետո ապրիլի 14-ին, ժամը 14-ին հրապարակած իր որոշմամբ ուժի մեջ էր թողել անտենան աշտարակի վրայից հանելու ԸԻ դատարանի որոշումը: Իսկ Ընդհանուր իրավասության դատարանը հենց հաջորդ օրը դիմել էր ԴԱՀԿ ծառայությանը: Հեռուստաաշտարակի վրա անտենա տեղադրելն ու այն հանելը տեխնիկապես որոշակի բարդություններ պարունակող աշխատանք է, իսկ ԴԱՀԿ աշխատակիցները ներկայացել էին առանց համապատասխան մասնագետի: ԳԱԼԱ ՀԸ-ում հարկային հարձակման հետեւանքով` գովազդատուների պարտադրական հրաժարումից եւ եկամուտնեի շեշտակի նվազման պատճառով, այդ աշխատանքը կատարել կարողացող տեխիկական աշխատողը այլեւս չի աշխատում այստեղ: ԳԱԼԱ ՀԸ հիմնադիր Վահան Խաչատրյանը ԴԱՀԿ աշխատակիցների հորդորել է ապամոնտաժման աշխատանքները հետաձգել եւ առայժմ թույլ տալ հեռուստաընկերության աշխատել մինչեւ մասնագետ կգտնեն, ինչին ԴԱՀԿ խմբի պատասխանատու Գ.Մաթեւոսյանից մերժում է ստացել: Ապրիլի 16-ին ԳԱԼԱ ՀԸ-ն տարածել է հայտարարություն, որում մասնավորաբար ասվում է. «…«ԳԱԼԱ» հեռուստաընկերության ժամանակավոր եթերազրկումը Հայաստանում ստեղծված լարված ներքաղաքական իրավիճակի պայմաններում հղի է անկանխատեսելի զարգացումներով, մասնավորապես` հանրապետության երկրորդ քաղաքում£ … ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների նախաձեռնած ապամոնտաժման հետագա գործողությունների համար «ԳԱԼԱ» հեռուստաընկերության հիմնադիր Վահան Խաչատրյանը որեւէ պատասխանատվություն չի կրում£ … ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների հապճեպ գործողությունները հիմք են տալիս ենթադրելու, որ «ԳԱԼԱ» հեռուստաընկերության օր առաջ եթերազրկումը իշխանությունների համար օրակարգային թիվ մեկ խնդիր է մնում:» Արդյունքում ԳԱԼԱ ՀԸ-ն ստեղծման օրվանից եւ ՀՀ իշխանությունների մի ամբողջ խումբ նախահարձակ ներկայացուցիչների հետ առճակատման ընթացքում, ԴԱՀԿ աշխատակիցների միջամտության արդյունքում առաջին անգամ եթեր դուրս չելավ. վերջիններս անջատեցին ստուդիայից հաղորդակ մտնող ազդանաշանային հաղորդալարերը, ինչի իրավունքը չունեին: Բանն այն է, որ դատարանի վճիռը սահամանում է միայն հեռարձակող անտենայի` ալեցիրի հանումը աշտարակի վրայից, ընդամենը: Իսկ ԴԱՀԿ նվիրյալները քիչ էր մնացել իրենց հետ բերած մետաղահատ սղոցով կտրեին դեպի անտենա գնացող, բավականաչափ հաստ մալուխը: Վերջին պահին հասկանալով, որ այդ գործողությունը հղի է իսկապես հիմար հետեւանքներով, (այդպիսի բան դատարանի վճռով չէր նախատեսված, ու այդպիսի մալուխը հատելուց հետո այլեւս կցելն անհնարին է, իսկ նորի համար ԴԱՀԿ-ն մոտ 3 մլն դրամ պիտի ծախսել), գնացել էին պակաս զվարճալի ճանապարհով` պահանջելով Հաղորդակի (transmitter) խցի բանալին, մտել էին այնտեղ, եւ անջատել թողարկման ստուդիայից այստեղ եկող, հաղորդակ մտնող հաղորդալարերը, ապա կնքել դրանք` որ չօգտագործվեն: Վահան Խաչատրյանը այդ ընթացքում դիմել էր ԴԱՀԿ ծառայության պետին, խնդրելով 10 օր ժամանակ տալ` անտենան ինքնուրույն ապամոնտաժելու համար, ինչին այս ծառայությունում անելանելիություն ցուցանող թեւաթափությամբ պատասխանել էին, թե օգուտ չունի, միեւնույն է` եթերազրկելու են: Ապրիլի 17-ի իրադարձությունները վեր էին բոլոր տեսական կանխատեսումներից: Առավոտյան, վաղօրոք պլանավորած այցով` ժամը 9:00-10:05 ԳԱԼԱ ՀԸ այցելեց Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջ.Փեննինգտոնը, եղավ թողարկման ստուդիայում, հրակայուն հեռուստաաշտարակի մոտ, հանգամանորեն զրուցեց հեռուստաընկերության հիմնադիր Վահան Խաչատրյանի հետ: Նրա այցից մոտ 1 ժամ անց անսպասելիորեն հեռուստաընկերության հիմնադրին զանգեց ԴԱՀԿ Գյումրու բաժնի պետը եւ նախորդ օրվա իր դիրքորոշումից էականորեն տարբերող դիրքորոշմամբ տեղեկացրեց, որ իրենք ստուդիայի հետ պրոբլեմներ չունեն, չեն էլ ուզում ունենալ, ապա իր աշխատակիցներին ուղարկեց իրենց դրած կնիքները հանելու: Ապրիլի 17-ին ժամը 12:00-ից ԳԱԼԱ ՀԸ-ն վերականգնեց իր հաղորդումների եթերային հեռարձակումը: Սա արտակարգ տարօրինակ դիպված է, որ որեւէ հիմնավոր բացատրության առայժմ չունի: Շտաբի ունեցած տեկությունների համաձայն, Գյումրու ավագանին պատրաստվում է, վերջապես, իր նիստում քննարկել կամեցողներին աշտարակի վրա անտենա կամ այլ սարքավորումներ դնելու սակագին որոշելու հարցը, իսկ, քաղաքապետը, որքան էլ տարօրինակ կթվա իր վեցամսյա գործողությունների ֆոնին, իբր պատրաստակամություն է հայտնել ավագանու սահմանած գնից զգալի զեղչեր անել: Վերջին երկու տեղեկությունները ստուգել չի հաջողվել: Սրա հետ մեկտեղ, բացարձակ անհասկանալլի ու անգամ անհավատալի էր նույն օրը, կեսօրին մոտ համահայկական հեռարձակման ծածկույթ ունեցող երկու հեռուստաընկերությունների լրագրողական նկարահանող խմբերի հայտնվելը ԳԱԼԱ հեռուստաընկերությունում` տեղի ունեցողը նկարահանելու եւ լուսաբանելու պատրաստակամությամբ: Հ1 եւ հ2 հեռուստաընկերությունների անցած վեցամսյա ծանրագույն վարչական պատերազմի ընթացքում ոչ մի անգամ չեկան, չզանգեցին, որպիսություն չհարցրին ու ոչինչ, ոչ մի տող չլուսաբանեցին կոնֆլիկտից ու հիմա, երբ մեկ օր առաջ ԴԱՀԿ-ն արգելանք է դնում աշտարակի օգտագործման վրա եւ քսան ժամ հետո նահանջում ելման դիրքեր եւ այլեւս չի խոչընդոտում աշտարակի օգտագործումը հաղորդումների հեռարձակման համար, իշխանություններից ավելի պրոիշխանական այս հեռուստաընկերությունները ... հիշել էին իրենց առաքելությունը: Մեր ունեցած տեղեկություններով, ԳԱԼԱ ՀԸ հիմնադիրը, աշխատակազմից եւ Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբի անդամներից որեւէ մեկը դեկտեմբերի 17-ից հետո որեւէ բանակցություն չի վարել Գյումրու քաղաքապետի հետ: Դեկտեմբերի 17-ը այն երկուշաբթին, էր, երբ քաղաքապետարանի լրատվության բաժնի պետը քաղաքապետի անունից հաղորդեց, որ «անցած 27 ամիսների աշտարակի օգտագործման համար» քաղաքապետը կամենում է համայնքային բյուջե ստանալ ամսական 200.000-ական դրամ եւ բանակցությունները տապալվեցին: Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբը առայժմ տարակուսած է իշխանությունների վարքի այս աննախադեպ եւ դրական փոփոխությամբ: Ստացվում է, որ սրանք, ով 6 ամիս շարունակ արհամարհում էին հանրության կարծիքը, թքած ունեին Խոսքի ազատության պրոբլեմների, մամուլի գրաքննության մասին ոլորտային մասնագետների քննադատությունների վրա, մեկ էլ այնքան զգայուն են դառնում հենց այն օրն առավոտ կանուխ, երբ Ստրասբուրգում` Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) քննարկվելու էր Հայաստանում առկա իրավիճակի մասին բանաձեւի նախագիծն ու ընդունվելու էր այն, երբ այստեղ ամենասուր տոներով արդեն հնչել էր Հայաստանում բազմակարծության բացակայության եւ ԳԱԼԱ ՀԸ դեմ սանձազերծված վարչական պատերազմի մասին, այն նույն օրը, երբ երեկոյան կողմ Վաշինգտոնում ԱՄՆ Կոնգրեսի «Հելսինկյան» հանձնաժողովում (Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության հարցերով հանձնաժողով) քննարկվելու էր նույն անդուր պատմությունը: Ու այնքան էին դառել զգայուն, որ ԴԱՀԿ-ին «հրաժարեցրին» իր գործողություններից, այնքան` որ ԳԱԼԱ ՀԸ եթերազրկման համար անձնուրաց պայքար մղող եւ երեւացողներից վերջին հրամանատարին` Գյումրու քաղաքապետին «բերման են ենթարկում» մինչեւ ԳԱԼԱ ՀԸ հետ հաշտվողականության տրամադրության. «....ԳԱԼԱ ՀԸ հետ միշտ էլ լավ հարաբերություններ ենք ունեցել, .... հիմա էլ լավ հարաբերությունների մեջ ենք .... անկախ անձնական հարցերը ... », ասել էր Վ.Ղուկասյանը նույն ապրիլի 17-ի, նույն սկլերոզոտ Հ1-ի եթերում եղած` ԳԱԼԱ ՀԸ մասին ռեպորտաժի մեջ: Ֆանտաստիկա: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հոկտեմբերին Գյումրու ՏԻՄ ընտրություններն են, շուտով կպարզվի, որ երկրագունդն էլ է կլոր: Այն հանգամանքը, որ ԳԱԼԱ ՀԸ քսանժամյա եթերազրկումը լուսաբանած Հ1 եւ հ2 կայանների ռեպորտաժների կարմիր թելը «ԳԱԼԱ ՀԸ-ն եթերում է» երգն էր, եւ ընդամենը մի քառորդ բերան` ատամների արանքից ասվեց, թե հեռուստաընկերությունը եթերազրկվել է, վկայում է այն, որ «լավատեսական տրամադրությունների» լեյթմոտիվը դեռ մնում է այս կայանների լրատվական քաղաքականության հրամայականը, ու այդ զույգ բացառիկ, աննման, աննախադեպ եւ անզուգական ռեպորտաժները նախատեսված էին արտաքին օգտագործման համար` Ստրասբուրգ, Վաշինգտոն, տեղական մի քանի դեսպանատներ եւ միջազգային կառույցներ: Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբը հայտարարում է, որ, եթե իշխանությունների վարքի փոփոխությունը պայմանավորված է իրենց նախորդած գործողությունների եւ/կամ դրանց մղումների վերանայմամբ, մենք ողջունում ենք այդ քայլը: Այդ դեպքում նրանք պարտավոր են էլի մի շարք քայլեր կատարել` մտածել հեռուստաընկերությանը հասցված վնասի հատուցման եւ մեղքերի թողության մասին: Եթե երկրորդը մինչեւ Քրիստոսի երկրորդ գալուստը որեւէ կերպ չի ակնկալվում, ապա` վնասի հատուցման տեխնոլոգիաներ կան: Օրինակ. ռեժիմը վերցնում եւ զոհաբերում է (աշխատանքից ազատելու ձեւով) 1-2 կամ 3 հարկային չաղլիկ օպերլիազորի` ԳԱԼԱ ՀԸ-ում հարկային ստուգումների ընթացքում գործող օրենսդրության թույլ տված կոպտագույն ոտնահարումների, պաշտոնական դիրքի չարաշահման համար, ու վերադարձնում է հեռուստաընկերությունից բռնագանձված 27 մլն դրամը, հետո` իր փախցրած գավազդատուներին է ետ փախցնում ... եւ այսպես շարունակ: Հակառակ եւ անցանկալի պարագայում, եթե առաջիկայում պարզվի, որ իշխանություններն ավելի արդյունավետ դավադրություն են մոգոնել ու ապացուցվի, որ այս աննախադեպ «ազատականացումը» տեղի է ունեցել ինչ-ինչ քաղաքական նկատառումներով, կամ միջազգային հանրության եւ միջպետական կառույցների ազդեցության արդյունքում, ապա իշխանությունները ավելի տհաճ իրավիճակում են հայտնվելու: Ներողություն ենք հայցում, բայց իշխանությունների վարքի երկրորդ կանխավարկածի հրապարակման բոլոր բարոյական իրավունքներն ունենք: Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ Պաշտպանության շտաբ
ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
Նախագահի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, թե Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի հրամանագրում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին: ...ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆՈՒՄ
Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, թե Սերժ Սարգսյանի ապրիլի 21-ին ստորագրած հրամանագրերով Անդրանիկ Մանուկյանը եւ Մանուկ Թոփուզյանը նշանակվել են Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդական: ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ 20 ՕՐՈՒՄ ՊԵՏՔ Է ԾՐԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԻ
2008թ. ապրիլի 21-ից Հայաստանի Հանրապետության կառավարությունը համարվում է ձեւավորված, քանի որ նշանակված են կառավարության բոլոր անդամները: Սահմանադրության 74-րդ հոդվածով նախատեսված կարգով, կառավարությունը ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐՆ ԱՎԱՐՏՎԵՑԻՆ
Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, թե Սերժ Սարգսյանն ապրիլի 21-ին կատարել է հետեւյալ նշանակումները. Ներսես Երիցյանը` Հայաստանի էկոնոմիկայի նախարար, Մհեր Շահգելդյանը`արտակարգ իրավիճակների նախարար, ...ՓՈԽԱՏԵՂՈՒՄՆԵՐ, ԱՌԱՆՑ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑ ԼՈՒԾԵԼՈՒ
Հայաստանի նոր կառավարությունն արդեն ձեւավորված է: Նորն այս դեպքում խիստ հարաբերական հասկացություն է, քանի որ կառավարությունը ձեւավորվեց հիմնականում տեղափոխությունների սկզբունքով: Համենայն դեպս առանցքային ...ԱՆՀԱՋՈՂ PR ԱԿՑԻԱ ՎԵՀԱՓԱՌԻ ՀԱՄԱՐ
ՍԴՀԿ Սարգիս Տխրունի ուսանողական-երիտասարդական միության մամլո դիվան հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «Արդեն մի երկար ժամանակ է , ինչ անընդհատ խոսվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործունեության ...ՄԻՆՉԵՎ ՔՐԻՍՏՈՍԻ ԵՐԿՐՈՐԴ ԳԱԼՈՒՍՏԸ
ԳԱԼԱ հեռուստաընկերությունը 20 ժամ եթերազրկված մնալուց հետո շարունակում է բարեհաջող կերպով հեռարձակել իր հաղորդումները Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները ապրիլի 16-ին Գյումրու ...ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԼԻՆՍԻ ԽՈՐՀՐԴՈՒՄ
Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, թե Սերժ Սարգսյանն ապրիլի 21-ին կարգադրություն է ստորագրել Հայաuտանի նախագահի 2000 թվականի օգոստոսի 3-ի Լինսի հիմնադրամի ծրագրերի կառավարման խորհրդի անհատական ...ԲԱՑ ՆԱՄԱԿ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Մարտի 1-2-ի դեպքերի միջազգային արձագանքների ալիքի վրա խմբագրությունը Շվեյցարիայից բաց նամակ է ստացել` ուղղված Սերժ Սարգսյանին, որի պատճենը փոստով ուղարկված է նաեւ հասցեատիրոջը: Նամակի հեղինակը Շվեյցարիայի ...ՖՈՒՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ՊԱՏՄՎԱԾՔ ՄԵԾ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ (ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ)
Յոթ, ութ, ինը, տաս... Նոր էր Մեծ նախարարն TM* աշխատավարձը ստացել եւ վերահաշվում էր կաբինետում, իսկ հեղուկ-բյուրեղային հեռուստացույցը FashonTV-ով սիրուն աղջիկների վերուվար անող քայլվածքն էր ցույց տալիս: ...ՄՐՑԱՆԱԿ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ԱՎԱՆԴԻ ՀԱՄԱՐ
Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, թե Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց մրցանակ շնորհելու մասին: Հրամանագրով 2007 ...ԼԻՆՍԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
Այսօր տեղի է ունեցել Լինսի հիմնադրամի կառավարման խորհրդի նիստ, որը վարել է նախագահ Սերժ Սարգսյանը, տեղեկացնում են նախագահի մամուլի գրասենյակից: Երկրի ղեկավարը չափազանց կարեւորել է Լինսի հիմնադրամի հետ ...ԿՈԱԼԻՑԻԱՆ ԿՈՐՈՇԻ ԲԱՆԱՁԵՎԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ
Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ընդունած բանաձեւը, որ վերաբերում է Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների աշխատանքին, այլ կերպ ասած` հետընտրական իրադարձություններին, կոշտ եւ հավասարակշիռ է: ...ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՈՒՆՎԱՐԻՆ
Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի գարնանային նստաշրջանի շրջանակում տեղի է ունեցել հանդիպում ԵԽԽՎ հայկական եւ ադրբեջանական պատվիրակությունների ղեկավարներ Դավիթ Հարությունյանի եւ Սամեդ Սեյիդովի ...ԻՆՉ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ԿՏԱ ԿՈԱԼԻՑԻԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ
“Հաղթողը պետք է ստանա ամեն ինչ”, այդ բանաձեւը, ըստ ՀՀԿ խմբակցության անդամ, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի, վտանգավոր է պառլամենտարիզմի զարգացման համար: Դավիթ Հարությունյանն ...ԿՎՍՏԱՀԵՆ ԱՐԴՅՈՔ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ “ԱՄԵՆԱՎԱՏ ԿԱԴՐԻՆ”
Ինչ խնդիրներ կան, որոնք են եղել պատճառները, ովքեր են սխալ գործել, ինչ քայլեր պետք է կատարվեն, որ մենք հետագայում չունենանք այդօրինակ իրավիճակ: Դրանք հարցեր են, որոնց, ըստ ՀՀԿ խմբակցության անդամ, ԵԽԽՎ ...ԻՍԿ ՀԱՄԱՁԱՅՆ Է ԱՐԴՅՈՔ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ
Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը օրերս Ստեփանակերտում հայտարարել է, թե Հայաստանը պարտավոր չէ կատարել մեր երկրի ժողովրդավարական ինստիտուտների վերաբերյալ ԵԽԽՎ բանաձեւի ամեն մի տառը, այլ ...ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԼԻՆԻ
Հայաստանն անկասկած կփոխի ցույցերի, երթերի եւ հանրահավաքների մասին օրենքը, որի մեջ լրացում կատարվեց մարտի մեկի իրադարձություններից հետո, եւ որով փաստացի Հայաստանում արգելք դրվեց հանրահավաքներ անցկացնելու ...ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՐԱՆԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ ՀԱՄԱՐ
ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը եւ ռուսաստանյան Ատոմռեդմետզոլոտո ընկերության գլխավոր տնօրեն Վադիմ Ժիվովն այսօր Երեւանում պայմանագիր են ստորագրել համատեղ ձեռնարկություն ստեղծելու մասին, ...ՎԵՐԱՑՆԵԼ, ԿԱՄ ԲԱՐԵՓՈԽԵԼ
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) և Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովն այսօր ողջունեցին Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչների հետ վերջերս փոփոխված ...ԴԻՄԱՎՈՐԵՑԻՆ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻՆ
Մոտ երեսուն րոպե առաջ Երեւանի Զվարթնոց օդանավակայանում վայրէջք է կատարել օդանավը, որով Իտալիայից Հայաստան են վերադարձել ծանրամարտի Հայաստանի կանանց եւ տղամարդկանց հավաքականները, որոնք մասնակցում էին Եվրոպայի ...
ՎԵՐԱԴԱՐՁԻ ԴԱՍԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՓԱՌԱՏՈՆ
ՀԻԹ ԱՄԱՌ ԱԿՑԻԱՅԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 800 ՀԱՇԻՎ
ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ԽՆԴԻՐ ՊԱՐՏՔ ՉԷ ՕԵԿ-ԻՆ
ԵՐԵՔ ԽՈՇՈՐ ԲԱԺՆԵՏԵՐԵՐ. ԻՆՉՊԻՍԻ ԴԵՐ ԵՆ ԱՅՍՕՐ ԽԱՂՈՒՄ ԱՌԱՋԻՆ, ԵՐԿՐՈՐԴ ԵՒ ԵՐՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՄՏՔԻ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆ
ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. ԴԱՍԱԿԱՆ «ԳԱՆԴԻԶՄ»

ՖՈՒՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ՊԱՏՄՎԱԾՔ ՄԵԾ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ (ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ)

ԱՍՈՂԻԿ ՔԱՀԱՆԱՅԻ ԲԱՑ ՆԱՄԱԿԸ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՄԱՄՈՒԼԻՆ ԵՎ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ

ԱՍՏՂԵՐՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍԱԴԻՐՆԵՐԻՆ

ՄԱՔՍԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ՊԵՏԸ ԱԶԱՏՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԹՈՒՅԼ ՉՏՎԵՑԻՆ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴՈՒՐՍ ԳԱ ԿՈԱԼԻՑԻԱՅԻՑ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՂՆ ԵՍ, ԳՅՈՒՄՐԻ՝ ԱԽՊԵՐՈՒԹՅԱՆ ԴՈՒ ՔԱՂԱՔ

ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ
- 1874 Կ. Պոլսում մահացավ «Մեղու» թերթի խմբագիր, արևմտահայ հեղափոխական-դեմոկրատ Հարություն Սվաճյանը: (Ծնվ. 1831թ.-ին):
- 1918 Անդրկովկասյան սեյմը Անդրկովկասը հայտարարեց անկախ:
- 1921 Ալեքսանդրապոլի ազատագրողմը թուրքական զավթիչներից:
- 1934 Մահացավ Հայ հեղափոխական դաշնակցության տեսաբան և գաղափարախոս Միքայել Վարանդյանը: (Ծնվ. 1872 թ.):
- 1943 Երևան է ժամանում Ստալինգրադի պաշտպանության մասնակից 51-րդ գվարդիական դիվիզիայի (նախկին 76-րդ հայկական դիվիզիա) պատվիրակությունը:
- 1961 Մարտիրոս Սարյանին շնորհվում է Լենինյան մրցանակ:
- 1981 Նախագահ Ռեյգընը իր համար 4838 հռչակագրողմ մասնավորապես հայտարարել է. «Ինչպես Հայոց Եղեռնը նախկինում, Կամպուչիայի Եղեռնը դրանից հետո, այնպես էլ դրանց նման չափից շատ ուրիշ ժողովրդների չափից շատ հալածանքները ցեղասպանության դասեր են, որոնք երբեք չպետք են մոռացվեն»:
- 1997 ԱՄՆ-ի սենատի հայկական համախմբման դահլիճում նշվեց հայոց մեծ եղեռնի 82-րդ տարելիցը, որը կազմակերպել Էր սենատոր Ջեկ Ռիդի, և կոնգրեսականներ Ջո Նոլենբերգի, Մարտին Նիհընի, Դեյվիդ Բանիերի և Ջորջ Ռադանովիչի մասնակցությամբ ստեղծված հանձնախումբը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

