
ԱՄԵՐԻԿԱՑԻ ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԱՅՑՆ Է ԱՐԴՅՈՔ ՓՈԽԵԼ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ
Խոսքի ազատության եւ Գալա ՀԸ Պաշտպանության շտաբը ապրիլի 21-ին տարածել է հաղորդագրություն, որում տեղ են գտել ապրիլի 16-ից ի վեր, երբ ԴԱՀԿ աշխատակիցները գնացել էին ընկերության հաղորդակը հանելու Գյումրիի հեռուստաաշտարակի վրայից, հետագա օրերին Գալա հը շուրջ տեղի ունեցած իրադարձությունների բավական հետաքրքիր մանրամասներ: Հաղորդագրության հեղինակները նախ ներկայացրել են ապրիլի 16-ին տեղի ունեցածը: ԴԱՀԿ աշխատակիցները գնացել են Գալայի հաղորդակը հանելու, սակայն տեղում պարզվել է, որ դրա համար անհրաժեշտ է հատուկ մասնագետ, որն այդ պահին չի եղել այդտեղ: Գործը մինչեւ մասնագետի գալը հետաձգելու մասին Գալայի ղեկավարի առաջարկը մերժել են եւ գնացել են այլ ճանապարհով: “Բանն այն է, որ դատարանի վճիռը սահամանում է միայն հեռարձակող անտենայի` ալեցիրի հանումը աշտարակի վրայից, ընդամենը: Իսկ ԴԱՀԿ նվիրյալները քիչ էր մնացել իրենց հետ բերած մետաղահատ սղոցով կտրեին դեպի անտենա գնացող, բավականաչափ հաստ մալուխը: Վերջին պահին հասկանալով, որ այդ գործողությունը հղի է իսկապես հիմար հետեւանքներով, (այդպիսի բան դատարանի վճռով չէր նախատեսված, ու այդպիսի մալուխը հատելուց հետո այլեւս կցելն անհնարին է, իսկ նորի համար ԴԱՀԿ-ն մոտ 3 մլն դրամ պիտի ծախսել), գնացել էին պակաս զվարճալի ճանապարհով` պահանջելով Հաղորդակի (transmitter) խցի բանալին, մտել էին այնտեղ, եւ անջատել թողարկման ստուդիայից այստեղ եկող, հաղորդակ մտնող հաղորդալարերը, ապա կնքել դրանք` որ չօգտագործվեն: Վահան Խաչատրյանը այդ ընթացքում դիմել էր ԴԱՀԿ ծառայության պետին, խնդրելով 10 օր ժամանակ տալ` անտենան ինքնուրույն ապամոնտաժելու համար, ինչին այս ծառայությունում անելանելիություն ցուցանող թեւաթափությամբ պատասխանել էին, թե օգուտ չունի, միեւնույն է` եթերազրկելու են”, ասված է Խոսքի ազատության եւ Գալա ՀԸ պաշտպանության շտաբի հաղորդագրության մեջ: “Ապրիլի 17-ի իրադարձությունները վեր էին բոլոր տեսական կանխատեսումներից: Առավոտյան, վաղօրոք պլանավորած այցով` ժամը 9:00-10:05 ԳԱԼԱ ՀԸ այցելեց Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջ.Փեննինգտոնը, եղավ թողարկման ստուդիայում, հրակայուն հեռուստաաշտարակի մոտ, հանգամանորեն զրուցեց հեռուստաընկերության հիմնադիր Վահան Խաչատրյանի հետ: Նրա այցից մոտ 1 ժամ անց անսպասելիորեն հեռուստաընկերության հիմնադրին զանգեց ԴԱՀԿ Գյումրու բաժնի պետը եւ նախորդ օրվա իր դիրքորոշումից էականորեն տարբերող դիրքորոշմամբ տեղեկացրեց, որ իրենք ստուդիայի հետ պրոբլեմներ չունեն, չեն էլ ուզում ունենալ, ապա իր աշխատակիցներին ուղարկեց իրենց դրած կնիքները հանելու: Ապրիլի 17-ին ժամը 12:00-ից ԳԱԼԱ ՀԸ-ն վերականգնեց իր հաղորդումների եթերային հեռարձակումը: Սա արտակարգ տարօրինակ դիպված է, որ որեւէ հիմնավոր բացատրության առայժմ չունի: Շտաբի ունեցած տեկությունների համաձայն, Գյումրու ավագանին պատրաստվում է, վերջապես, իր նիստում քննարկել կամեցողներին աշտարակի վրա անտենա կամ այլ սարքավորումներ դնելու սակագին որոշելու հարցը, իսկ, քաղաքապետը, որքան էլ տարօրինակ կթվա իր վեցամսյա գործողությունների ֆոնին, իբր պատրաստակամություն է հայտնել ավագանու սահմանած գնից զգալի զեղչեր անել: Վերջին երկու տեղեկությունները ստուգել չի հաջողվել”, ասված է հաղորդագրության մեջ: Դրա հեղինակները նշում են, որ այդ ամենի հետ մեկտեղ, “բացարձակ անհասկանալլի ու անգամ անհավատալի էր նույն օրը, կեսօրին մոտ համահայկական հեռարձակման ծածկույթ ունեցող երկու հեռուստաընկերությունների լրագրողական նկարահանող խմբերի հայտնվելը ԳԱԼԱ հեռուստաընկերությունում` տեղի ունեցողը նկարահանելու եւ լուսաբանելու պատրաստակամությամբ: Հ1 եւ հ2 հեռուստաընկերությունների անցած վեցամսյա ծանրագույն վարչական պատերազմի ընթացքում ոչ մի անգամ չեկան, չզանգեցին, որպիսություն չհարցրին ու ոչինչ, ոչ մի տող չլուսաբանեցին կոնֆլիկտից ու հիմա, երբ մեկ օր առաջ ԴԱՀԿ-ն արգելանք է դնում աշտարակի օգտագործման վրա եւ քսան ժամ հետո նահանջում ելման դիրքեր եւ այլեւս չի խոչընդոտում աշտարակի օգտագործումը հաղորդումների հեռարձակման համար, իշխանություններից ավելի պրոիշխանական այս հեռուստաընկերությունները ... հիշել էին իրենց առաքելությունը”: “Մեր ունեցած տեղեկություններով, ԳԱԼԱ ՀԸ հիմնադիրը, աշխատակազմից եւ Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբի անդամներից որեւէ մեկը դեկտեմբերի 17-ից հետո որեւէ բանակցություն չի վարել Գյումրու քաղաքապետի հետ: Դեկտեմբերի 17-ը այն երկուշաբթին, էր, երբ քաղաքապետարանի լրատվության բաժնի պետը քաղաքապետի անունից հաղորդեց, որ «անցած 27 ամիսների աշտարակի օգտագործման համար» քաղաքապետը կամենում է համայնքային բյուջե ստանալ ամսական 200.000-ական դրամ եւ բանակցությունները տապալվեցին”, ասված է Խոսքի ազատության եւ Գալա ՀԸ պաշտպանության շտաբի տարածած հաղորդագրության մեջ: Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբը առայժմ տարակուսած է իշխանությունների վարքի այս աննախադեպ եւ դրական փոփոխությամբ: “Ստացվում է, որ սրանք, ով 6 ամիս շարունակ արհամարհում էին հանրության կարծիքը, թքած ունեին Խոսքի ազատության պրոբլեմների, մամուլի գրաքննության մասին ոլորտային մասնագետների քննադատությունների վրա, մեկ էլ այնքան զգայուն են դառնում հենց այն օրն առավոտ կանուխ, երբ Ստրասբուրգում` Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) քննարկվելու էր Հայաստանում առկա իրավիճակի մասին բանաձեւի նախագիծն ու ընդունվելու էր այն, երբ այստեղ ամենասուր տոներով արդեն հնչել էր Հայաստանում բազմակարծության բացակայության եւ ԳԱԼԱ ՀԸ դեմ սանձազերծված վարչական պատերազմի մասին, այն նույն օրը, երբ երեկոյան կողմ Վաշինգտոնում ԱՄՆ Կոնգրեսի «Հելսինկյան» հանձնաժողովում (Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության հարցերով հանձնաժողով) քննարկվելու էր նույն անդուր պատմությունը: Ու այնքան էին դառել զգայուն, որ ԴԱՀԿ-ին «հրաժարեցրին» իր գործողություններից, այնքան` որ ԳԱԼԱ ՀԸ եթերազրկման համար անձնուրաց պայքար մղող եւ երեւացողներից վերջին հրամանատարին` Գյումրու քաղաքապետին «բերման են ենթարկում» մինչեւ ԳԱԼԱ ՀԸ հետ հաշտվողականության տրամադրության. «....ԳԱԼԱ ՀԸ հետ միշտ էլ լավ հարաբերություններ ենք ունեցել, .... հիմա էլ լավ հարաբերությունների մեջ ենք .... անկախ անձնական հարցերը ... », ասել էր Վ.Ղուկասյանը նույն ապրիլի 17-ի, նույն սկլերոզոտ Հ1-ի եթերում եղած` ԳԱԼԱ ՀԸ մասին ռեպորտաժի մեջ: Ֆանտաստիկա: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հոկտեմբերին Գյումրու ՏԻՄ ընտրություններն են, շուտով կպարզվի, որ երկրագունդն էլ է կլոր: Այն հանգամանքը, որ ԳԱԼԱ ՀԸ քսանժամյա եթերազրկումը լուսաբանած Հ1 եւ հ2 կայանների ռեպորտաժների կարմիր թելը «ԳԱԼԱ ՀԸ-ն եթերում է» երգն էր, եւ ընդամենը մի քառորդ բերան` ատամների արանքից ասվեց, թե հեռուստաընկերությունը եթերազրկվել է, վկայում է այն, որ «լավատեսական տրամադրությունների» լեյթմոտիվը դեռ մնում է այս կայանների լրատվական քաղաքականության հրամայականը, ու այդ զույգ բացառիկ, աննման, աննախադեպ եւ անզուգական ռեպորտաժները նախատեսված էին արտաքին օգտագործման համար` Ստրասբուրգ, Վաշինգտոն, տեղական մի քանի դեսպանատներ եւ միջազգային կառույցներ: Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբը հայտարարում է, որ, եթե իշխանությունների վարքի փոփոխությունը պայմանավորված է իրենց նախորդած գործողությունների եւ/կամ դրանց մղումների վերանայմամբ, մենք ողջունում ենք այդ քայլը: Այդ դեպքում նրանք պարտավոր են էլի մի շարք քայլեր կատարել` մտածել հեռուստաընկերությանը հասցված վնասի հատուցման եւ մեղքերի թողության մասին: Եթե երկրորդը մինչեւ Քրիստոսի երկրորդ գալուստը որեւէ կերպ չի ակնկալվում, ապա` վնասի հատուցման տեխնոլոգիաներ կան: Օրինակ. ռեժիմը վերցնում եւ զոհաբերում է (աշխատանքից ազատելու ձեւով) 1-2 կամ 3 հարկային չաղլիկ օպերլիազորի` ԳԱԼԱ ՀԸ-ում հարկային ստուգումների ընթացքում գործող օրենսդրության թույլ տված կոպտագույն ոտնահարումների, պաշտոնական դիրքի չարաշահման համար, ու վերադարձնում է հեռուստաընկերությունից բռնագանձված 27 մլն դրամը, հետո` իր փախցրած գավազդատուներին է ետ փախցնում ... եւ այսպես շարունակ: Հակառակ եւ անցանկալի պարագայում, եթե առաջիկայում պարզվի, որ իշխանություններն ավելի արդյունավետ դավադրություն են մոգոնել ու ապացուցվի, որ այս աննախադեպ «ազատականացումը» տեղի է ունեցել ինչ-ինչ քաղաքական նկատառումներով, կամ միջազգային հանրության եւ միջպետական կառույցների ազդեցության արդյունքում, ապա իշխանությունները ավելի տհաճ իրավիճակում են հայտնվելու: Ներողություն ենք հայցում, բայց իշխանությունների վարքի երկրորդ կանխավարկածի հրապարակման բոլոր բարոյական իրավունքներն ունենք”, ասված է խոսքի ազատության եւ Գալա ՀԸ պաշտպանության շտաբի հաղորդագրության մեջ:
ՓՈՂԸ ՎԵՐՋԱՑԱՎ , ՄՆԱՑ ՀՈՒՅՍԸ
Ինչպես արդեն հայտնի է, մայիսի 1-ից Հայաստանի կառավարությունը դադարեցնում է բնական գազի գնի սուբսիդավորումը թե ձեռնարկությունների եւ թե տնային սպառողների համար: Հայտնի է նաեւ, որ երբ 2006 թվականին կառավարությունը ...ՀԱԶՎԱԴԵՊ ԻՐԱԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը Ստեփանակերտում հայտարարել է, թե մարտի մեկը ողբերգություն էր, բայց ժողովրդավարությունից հետընթաց չէր: Միգուցե շատերի համար Տիգրան Թորոսյանի այդ հայտարարությունը ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՂՆ ԵՍ, ԳՅՈՒՄՐԻ՝ ԱԽՊԵՐՈՒԹՅԱՆ ԴՈՒ ՔԱՂԱՔ
2. Ո՞վ է նա, ո՞վ է նա, ո՞վ է նա… Արդեն մոտ մի տարի է, ինչ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի անունը չի իջնում մամուլի էջերից՝ խիստ բացասական առումով: ԶԼՄ-ների կողմից նմանօրինակ գերուշադրության ...HOMO SAPIENS, ԿԱՄ ՍՈՎՈՐԵՔ ՍՈՎՈՐԵԼ
Երբ նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստի ժամանակ նախարարներին կոչ էր անում չամաչել չիմանալուց, այլ ամաչել չսովորելուց, բավական դժվար է ասել, թե ինչ էր այդ պահին կատարվում նախարարների ...ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆ ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ
Հայաստանի ԱԳ նորանշանակ նախարար Նալբանդյանին շնորհավորել են տարբեր երկրների արտգործնախարարներ: Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի շնորհավորական նամակում նշվում է. ՙ Հաջողություններ եմ ցանկանում Ձեր ...ՖՈՒՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ՊԱՏՄՎԱԾՔ ՄԵԾ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ (ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ)
3Մեծ նախարարն ու օգնականը նոր էին նստել եւ նոր էին փորձում հիշել, թե ինչ պետք է սովորեն, երբ մատուցարանը ձեռքին ներս մտավ քարտուղարուհին, որն արդեն սովորել վերջացրել էր եւ համարել, որ կարելի է նաեւ մի ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԹԻՄԸ ԱՌԱՋԻՆՆ Է
Ավարտվեց Իտալիայում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայ ծանրամարտիկները մեդալների թվով առաջինն են` 17 մեդալ, որոնցից 13 ոսկե, 3 արծաթ եւ մեկ բրոնզե մեդալ: Մեր հավաքականից Եվրոպայի չեմպիոններ ...ԵՐԵՎԱՆԻ ՀԱՏԱԿԱԳԻԾՆ ՈՒՆԻ ՆԱԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ
Երեւանի գլխավոր հատակագծի հաստատումից երկու տարի անց ամփոփելով հատակագծի շրջանակներում մայրաքաղաքի գրանցած առաջընթացները, Երեւաննախագիծ ինստիտուտի տնօրեն Գուրգեն Մուշեղյանն առանձնացրեց ճանապարհաշինության ...ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԻ ՆԵՂԱՑԵԼ
Բարգավաճ Հայաստան կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը ապրիլի 21-ին Ուրբաթ ակումբում հայտարարել է, որ տեղեկությունները, թե ԲՀԿ-ն նեղացել է իշխանությունից, որ սատարելով Սերժ ...ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԴԻԱԿ
Ապրիլի 20-ին, ժամը 15.10-ին տեղեկություն է ստացվել, որ Սեւանա լճում` Չկալովկա գյուղի ափամերձ հատվածից երկու մետր հեռավորության վրա հայտնաբերվել է կնոջ դիակ, եւ այն ջրից դուրս բերելու համար անհրաժեշտ է ...ՄԻ ՀԱՐՑՐԵՔ ՍԱՖԱՐՅԱՆԻՆ, ՀԱՐՑՐԵՔ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ
Ներկայիս գերխնդիրը հասարակական հաշտության եզրեր գտնելն է, ապրիլի 21-ին հայտարարել է Բարգավաճ Հայաստան կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը, նշելով, թե անգամ Եվրոպայի Խորհրդի ...ԵՍ ԿՌԱՀՈՒՄ ԵՄ, ՆԱ ԿՌԱՀՈՒՄ Է, ՆՐԱՆՔ ԿՌԱՀՈՒՄ ԵՆ
Բարգավաճ Հայաստան կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը ապրիլի 21-ին Ուրբաթ ակումբում հայտարարել է, որ եթե Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի քաղաքականությունը ...ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՆՍՏԱՎԱՅՐ
Հայաստանի նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին նախագահ Սերժ Սարգսյանին այսօր այցելել են Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը եւ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը: ...ԱՄԵՐԻԿԱՑԻ ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԱՅՑՆ Է ԱՐԴՅՈՔ ՓՈԽԵԼ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ
Խոսքի ազատության եւ Գալա ՀԸ Պաշտպանության շտաբը ապրիլի 21-ին տարածել է հաղորդագրություն, որում տեղ են գտել ապրիլի 16-ից ի վեր, երբ ԴԱՀԿ աշխատակիցները գնացել էին ընկերության հաղորդակը հանելու Գյումրիի ...ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՈՒ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ 30 ԱՄԻՍ
Ճարտարապետության եւ շինարարության ոլորտի լեհական PBG PBGG.WA ընկերությունը եւ “Նաիրիտ” քիմիական ձեռնարկությունը ապրիլի 21-ին ստորագրել են “Նաիրիտի” վերակառուցման եւ արդիականացման 250 միլիոն դոլար արժողության ...ԱՎԵԼԻ, ՔԱՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐԻ
Ինչպես տեղեկացնում է ԱՌԿԱ-ն, 2008 թվականի հունվար-փետրվար ամիսներին, բանկային համակարգի միջոցով Հայաստան ֆիզիկական անձանց առաքվել է 129,2 միլիոն դոլար, ոչ կոմերցիոն բնույթի տրանսֆերտ: Այդ տեղեկատվությունը ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԷՐ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ
Ապրիլի 21-ի առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին էր ժամանել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն ...ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ
Կառավարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ “Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակվելու կապակցությամբ, Տիգրան Սարգսյանին իր ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն է հղել Չինաստանի Ժողովրդական ...
ԱԼԲԵՐՏ ԲԱԶԵՅԱՆԸ ՀՈԳԵԲԱՆՈՐԵՆ ՊԱՏՐԱՍՏ ՉԷ
ԱՄԵՐԻԿԱՑԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-ԻՆ ՇԱՏ ՀԶՈՐ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ
«ԵՍ ԱԿԱՆԱՏԵՍ ԵՄ ԱՐՅԱՆ ԼՃԱԿԻ»
ՄԱՐՏԻ 1-Ի ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ. ԻՐԱՎՈՒՆՔԸ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԻՆ
ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. ԴԱՍԱԿԱՆ «ԳԱՆԴԻԶՄ»

ՖՈՒՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ՊԱՏՄՎԱԾՔ ՄԵԾ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ (ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ)

ԱՍՈՂԻԿ ՔԱՀԱՆԱՅԻ ԲԱՑ ՆԱՄԱԿԸ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՄԱՄՈՒԼԻՆ ԵՎ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ

ԱՍՏՂԵՐՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍԱԴԻՐՆԵՐԻՆ

ՄԱՔՍԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ՊԵՏԸ ԱԶԱՏՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴՈՒՐՍ ԳԱ ԿՈԱԼԻՑԻԱՅԻՑ

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԹՈՒՅԼ ՉՏՎԵՑԻՆ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՂՆ ԵՍ, ԳՅՈՒՄՐԻ՝ ԱԽՊԵՐՈՒԹՅԱՆ ԴՈՒ ՔԱՂԱՔ

ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ
- 1729 Ծնվեց Եկատերինա II-ը, որը Ռուսաստանի կայսրուհին էր 1762թ-ից: Մահացավ 1796-ին:
- 1858 Սուլթան Աբդուլ Մեջիդը ձևակերպեց ագրարային օրենք, որը սահմանում էր հողատիրության նոր ձևեր:
- 1924 Մահացավ իտալահայ ողբերգական դերասանուհի Էլյանորա Դյուզեն:
- 1926 Մահացավ իմաստաբան Յ. Գ. Մրմյանը:
- 1990 Երևանում տեղի ունեցավ Մեծ եղեռնի 80-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով` «Հայոց ցեղասպանությունը» թեմայով: Այն տևեց մինչև ապրիլի 23-ը:
- Մաթեմատիկա՞... համեցեք
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

