
HOMO SAPIENS, ԿԱՄ ՍՈՎՈՐԵՔ ՍՈՎՈՐԵԼ
Երբ նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստի ժամանակ նախարարներին կոչ էր անում չամաչել չիմանալուց, այլ ամաչել չսովորելուց, բավական դժվար է ասել, թե ինչ էր այդ պահին կատարվում նախարարների հոգում ու մտքում: Նրանց էլ կարելի է հասկանալ: Մարդը, որը մի քանի տարի շարունակ իր համար մի փոքր պետություն էր կառուցել պետության մեջ, հիմա եկել, “սեփական սահմանադրությամբ մտել է ուրիշի մենաստանը”: Մյուս կողմից կարելի է հասկանալ նաեւ այդ մարդուն, այսինքն Տիգրան Սարգսյանին: Պատկերացնել կարելի է, եթե մեր նախարարներն առանց սովորելու այսքան տարի աշխատելով ապահովում էին երկնիշ տնտեսական աճ, ապա ինչեր կանեն, եթե սովորեն: Բայց, վերջին հաշվով, նախարարներն իրենք իրենց մասին երեւի թե ունեն ամենից օբյեկտիվ կարծիքը եւ իրենք իրենց լավ ճանաչելով, թերեւս գիտեն, որ սովորեն, թե չսովորեն, մեկ է, ավելիին չեն հասնելու, հետեւաբար ինչու եղած էներգիան մի հատ էլ սովորելու վրա ծախսեն: Չէ որ դրանից կարող է տուժել գործը, քանի որ սովորելու վրա ծախսված էներգիան կծախսեին երկրի խնդիրները լուծելու համար: Սովորել, թե չսովորել: Այս է խնդիրը, որ հիմա դրված է մեր կառավարության առաջ: Բանն այն է, որ եթե կոռումպացվածության համար նախարար չէին հանում, հիմա մեկ էլ տեսար հանեցին չսովորելու համար: Կամ չսովորելը դարձրին պատճառ, ու այդ առիթով հանեցին կոռումպացվածության համար: Այսինքն, նախարարներից ոմանք թերեւս հասկացել են, որ սովորելու այդ դոկտրինը, որ խորամանկությամբ կառավարություն է ներմուծում Տիգրան Սարգսյանը, իրականում միգուցե կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարական ծրագրի լրամշակված մի դրույթ է, որով ցանկանում են նախարարներին գցել ծուղակը: Ասենք, նախարարին կոռուպցիայի համար պաշտոնից հանելը մի փոքր դժվար գործ է, հատկապես կառավարման բուրգում առկա այն հարաբերությունների, համակարգային այն որակի պարագայում, որտեղ առաջնայինը ոչ թե օրենքն է, այլ պայմանավորվածությունները: Եթե այդօրինակ համակարգում նախարարին հեռացնում ես կոռուպցիայի համար, ապա բնականաբար դա անարդարություն է, որովհետեւ նախարարն էլ կհարցնի` “իսկ դու”: Կասի նրան, ով կոռուպցիայի համար հեռացնում է իրեն աշխատանքից: Իսկ ահա երբ նախարարին հանում ես սովորելու համար, իրավիճակը դառնում է արդեն մի փոքր այլ: Նախարարն այդ դեպքում եթե հարցնի “իսկ դու”, ապա կարելի է ուղղակի պատասխանել, որ դու սովորել ես: Նախարարն այդ բանը չի ստուգի երբեք: Չի կարող ստուգել, բացառությամբ երեւի թե կրթության ու գիտության նախարարի: Իսկ ահա կոռումպացվածությունը ստուգելու կարիք չկա: Այն լինում է տեսանելի, ակնհայտ: Պարզապես կարելի է հաշվել ունեցածն ու ստացած աշխատավարձը: Այդպիսով, խորամանկությունը, որով պատրաստվում են ազատվել կոռումպացված նախարարներից, երեւի թե այդքան էլ արդյունավետ չի լինի, քանի որ նախարարներն ի հեճուկս նոր վարչապետի, եւ թերեւս նաեւ նոր նախագահի, կսկսեն սովորել, ընդ որում այնպես սովորել, որ վաղը նրանց արդեն կխնդրեն մի փոքր կրճատել ուսումնառության ծավալները եւ մեկ մեկ գալ աշխատանքի: Պատկերացնում եք, քարտուղարուհիները զանգահարում են նախարարներին եւ ասում, թե վարչապետը կանչում է իր մոտ, իսկ նախարարներն ասում են` “ասա սովորում ա, վերջացնի կգա”: Մինչդեռ սովորելը վերջ չունի: Չէ որ վարչապետն ինքն էր ասում, որ արագ փոփոխվող աշխարհում անընդհատ պետք է սովորել: Եվ նախարարը, ով ասենք փակված մի ինչ որ ռեստորանի կուպեում` որպեսզի միջավայրը լինի անբռնազբոս, սովորում է, ավարտելուց հետո դուրս է գալիս կուպեից որ գնա աշխատանքի, բայց դուրս գալով տեսնում է, թե աշխարհն ինչքան է փոխվել, ու ստիպված նորից է վերադառնում կուպե` նոր աշխարհին համապատասխան սովորելու համար: Իսկ սովորելու համար աշխատանքից բացակայող նախարարին ազատելու բարոյական իրավունք իշխանությունը չի ունենա, որովհետեւ ինքն է նրանց հորդորել սովորել, հո չի կարող լավ սովորելու համար պատժել: Այնպես որ, երեւի թե շատ շուտով, նախարարների աշխատասենյակների վրա կկախվի այն, ինչ ժամանակին խորհրդային խանութների դռներին էր` “փակ է, գնացել է սովորելու”: ԵՂԻՇԵ ՄԵԾԱՐԵՆՑ
ՓՈՂԸ ՎԵՐՋԱՑԱՎ , ՄՆԱՑ ՀՈՒՅՍԸ
Ինչպես արդեն հայտնի է, մայիսի 1-ից Հայաստանի կառավարությունը դադարեցնում է բնական գազի գնի սուբսիդավորումը թե ձեռնարկությունների եւ թե տնային սպառողների համար: Հայտնի է նաեւ, որ երբ 2006 թվականին կառավարությունը ...ՀԱԶՎԱԴԵՊ ԻՐԱԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը Ստեփանակերտում հայտարարել է, թե մարտի մեկը ողբերգություն էր, բայց ժողովրդավարությունից հետընթաց չէր: Միգուցե շատերի համար Տիգրան Թորոսյանի այդ հայտարարությունը ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՂՆ ԵՍ, ԳՅՈՒՄՐԻ՝ ԱԽՊԵՐՈՒԹՅԱՆ ԴՈՒ ՔԱՂԱՔ
2. Ո՞վ է նա, ո՞վ է նա, ո՞վ է նա… Արդեն մոտ մի տարի է, ինչ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի անունը չի իջնում մամուլի էջերից՝ խիստ բացասական առումով: ԶԼՄ-ների կողմից նմանօրինակ գերուշադրության ...HOMO SAPIENS, ԿԱՄ ՍՈՎՈՐԵՔ ՍՈՎՈՐԵԼ
Երբ նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստի ժամանակ նախարարներին կոչ էր անում չամաչել չիմանալուց, այլ ամաչել չսովորելուց, բավական դժվար է ասել, թե ինչ էր այդ պահին կատարվում նախարարների ...ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆ ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ
Հայաստանի ԱԳ նորանշանակ նախարար Նալբանդյանին շնորհավորել են տարբեր երկրների արտգործնախարարներ: Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի շնորհավորական նամակում նշվում է. ՙ Հաջողություններ եմ ցանկանում Ձեր ...ՖՈՒՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ՊԱՏՄՎԱԾՔ ՄԵԾ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ (ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ)
3Մեծ նախարարն ու օգնականը նոր էին նստել եւ նոր էին փորձում հիշել, թե ինչ պետք է սովորեն, երբ մատուցարանը ձեռքին ներս մտավ քարտուղարուհին, որն արդեն սովորել վերջացրել էր եւ համարել, որ կարելի է նաեւ մի ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԹԻՄԸ ԱՌԱՋԻՆՆ Է
Ավարտվեց Իտալիայում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայ ծանրամարտիկները մեդալների թվով առաջինն են` 17 մեդալ, որոնցից 13 ոսկե, 3 արծաթ եւ մեկ բրոնզե մեդալ: Մեր հավաքականից Եվրոպայի չեմպիոններ ...ԵՐԵՎԱՆԻ ՀԱՏԱԿԱԳԻԾՆ ՈՒՆԻ ՆԱԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ
Երեւանի գլխավոր հատակագծի հաստատումից երկու տարի անց ամփոփելով հատակագծի շրջանակներում մայրաքաղաքի գրանցած առաջընթացները, Երեւաննախագիծ ինստիտուտի տնօրեն Գուրգեն Մուշեղյանն առանձնացրեց ճանապարհաշինության ...ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԻ ՆԵՂԱՑԵԼ
Բարգավաճ Հայաստան կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը ապրիլի 21-ին Ուրբաթ ակումբում հայտարարել է, որ տեղեկությունները, թե ԲՀԿ-ն նեղացել է իշխանությունից, որ սատարելով Սերժ ...ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԴԻԱԿ
Ապրիլի 20-ին, ժամը 15.10-ին տեղեկություն է ստացվել, որ Սեւանա լճում` Չկալովկա գյուղի ափամերձ հատվածից երկու մետր հեռավորության վրա հայտնաբերվել է կնոջ դիակ, եւ այն ջրից դուրս բերելու համար անհրաժեշտ է ...ՄԻ ՀԱՐՑՐԵՔ ՍԱՖԱՐՅԱՆԻՆ, ՀԱՐՑՐԵՔ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ
Ներկայիս գերխնդիրը հասարակական հաշտության եզրեր գտնելն է, ապրիլի 21-ին հայտարարել է Բարգավաճ Հայաստան կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը, նշելով, թե անգամ Եվրոպայի Խորհրդի ...ԵՍ ԿՌԱՀՈՒՄ ԵՄ, ՆԱ ԿՌԱՀՈՒՄ Է, ՆՐԱՆՔ ԿՌԱՀՈՒՄ ԵՆ
Բարգավաճ Հայաստան կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը ապրիլի 21-ին Ուրբաթ ակումբում հայտարարել է, որ եթե Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի քաղաքականությունը ...ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՆՍՏԱՎԱՅՐ
Հայաստանի նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին նախագահ Սերժ Սարգսյանին այսօր այցելել են Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը եւ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը: ...ԱՄԵՐԻԿԱՑԻ ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԱՅՑՆ Է ԱՐԴՅՈՔ ՓՈԽԵԼ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ
Խոսքի ազատության եւ Գալա ՀԸ Պաշտպանության շտաբը ապրիլի 21-ին տարածել է հաղորդագրություն, որում տեղ են գտել ապրիլի 16-ից ի վեր, երբ ԴԱՀԿ աշխատակիցները գնացել էին ընկերության հաղորդակը հանելու Գյումրիի ...ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՈՒ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ 30 ԱՄԻՍ
Ճարտարապետության եւ շինարարության ոլորտի լեհական PBG PBGG.WA ընկերությունը եւ “Նաիրիտ” քիմիական ձեռնարկությունը ապրիլի 21-ին ստորագրել են “Նաիրիտի” վերակառուցման եւ արդիականացման 250 միլիոն դոլար արժողության ...ԱՎԵԼԻ, ՔԱՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐԻ
Ինչպես տեղեկացնում է ԱՌԿԱ-ն, 2008 թվականի հունվար-փետրվար ամիսներին, բանկային համակարգի միջոցով Հայաստան ֆիզիկական անձանց առաքվել է 129,2 միլիոն դոլար, ոչ կոմերցիոն բնույթի տրանսֆերտ: Այդ տեղեկատվությունը ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԷՐ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ
Ապրիլի 21-ի առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին էր ժամանել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն ...ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ
Կառավարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ “Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակվելու կապակցությամբ, Տիգրան Սարգսյանին իր ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն է հղել Չինաստանի Ժողովրդական ...
ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. ԴԱՍԱԿԱՆ «ԳԱՆԴԻԶՄ»

ՖՈՒՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ՊԱՏՄՎԱԾՔ ՄԵԾ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ (ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ)

ԱՍՈՂԻԿ ՔԱՀԱՆԱՅԻ ԲԱՑ ՆԱՄԱԿԸ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՄԱՄՈՒԼԻՆ ԵՎ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ

ԱՍՏՂԵՐՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍԱԴԻՐՆԵՐԻՆ

ՄԱՔՍԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ՊԵՏԸ ԱԶԱՏՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴՈՒՐՍ ԳԱ ԿՈԱԼԻՑԻԱՅԻՑ

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԹՈՒՅԼ ՉՏՎԵՑԻՆ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՂՆ ԵՍ, ԳՅՈՒՄՐԻ՝ ԱԽՊԵՐՈՒԹՅԱՆ ԴՈՒ ՔԱՂԱՔ

ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ
- 1729 Ծնվեց Եկատերինա II-ը, որը Ռուսաստանի կայսրուհին էր 1762թ-ից: Մահացավ 1796-ին:
- 1858 Սուլթան Աբդուլ Մեջիդը ձևակերպեց ագրարային օրենք, որը սահմանում էր հողատիրության նոր ձևեր:
- 1924 Մահացավ իտալահայ ողբերգական դերասանուհի Էլյանորա Դյուզեն:
- 1926 Մահացավ իմաստաբան Յ. Գ. Մրմյանը:
- 1990 Երևանում տեղի ունեցավ Մեծ եղեռնի 80-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով` «Հայոց ցեղասպանությունը» թեմայով: Այն տևեց մինչև ապրիլի 23-ը:
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

