
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՂՆ ԵՍ, ԳՅՈՒՄՐԻ՝ ԱԽՊԵՐՈՒԹՅԱՆ ԴՈՒ ՔԱՂԱՔ
2. Ո՞վ է նա, ո՞վ է նա, ո՞վ է նա…
Արդեն մոտ մի տարի է, ինչ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի անունը չի իջնում մամուլի էջերից՝ խիստ բացասական առումով: ԶԼՄ-ների կողմից նմանօրինակ գերուշադրության առիթը եղավ նրա նկատմամբ ձեռնարկած անհաջող մահափորձը, կամ ինչպես ինքն է մեկնաբանում՝ իր վրա արձակած «սատանայական» կրակոցները, որոնց պատճառով զոհվեց նրան ուղեկցող չորս անմեղ մարդ: Իսկ որոշ ժամանակ էլ անց՝ իր որդու եւ իր նման մեկի որդու կողմից համատեղ արձակած՝ արդեն «սուրբ» կրակոցները, որոնց պատճառով վիրավորվեց յոթանասունն անց մի տատիկ: Մյուս «ուղեկցող» ողբերգական պատահարների մասին՝ ինչպես, օրինակ , նույն օրը մի տասներկուամյա տղայի անհայտացումը եւ վերջինիս դիակի հայտնաբերումը շաբաթներ անց ինչ-որ մի անկապ տնակում՝ կաշվե ձեռնոցներ հագած, էլ չենք խոսում, քանզի մեր հմուտ իրավապահներն ուղղակի կապ չեն տեսել «սուրբ» կրակոցների եւ որեւե սրբագործությունից շատ հեռու այդ պատահարների միջեւ: Հատկանշականն այն է, որ բոլոր հրապարակումների հեղինակներն էլ իրենց նեղություն չէին էլ տալիս՝ գոնե ձեւականորեն, գոնե չնչին մի երանգով ափսոսանք հայտնել կատարված մահափորձի վերաբերյալ, բարի գեթ մի խոսքով, ինչպես ասում են «զուտ մարդկայնորեն» կարեկցել «կոնտրոլնի վիստրելից» մազապուրծ եղած, այդքան ծանր վերքերի մեջ հրաշքով ողջ մնացած քաղաքապետին: Հետո թող էլի քննադատեին: Պարզից պարզ է, որ հարցն ամենեւին էլ նրանում չէ, որ լրագրողները, կամ էլ այլ անձինք, բոլորը մեկից դարձան տարրական մարդկային նորմերից զուրկ, գռեհիկ, «սատանայական չարությամբ» լցված կերպարներ: Երեւի թե, բազմության առաջ պատեհ-անպաթեհ առիթով Աստծո անունը հիշատակող, արագ-արագ խաչ հանող Գյումրու քաղաքապետն առաջին հերթին ինքն իրեն պետք է հարց տա, թե ի՞նչն է պատճառը, որ ինքն այնքան ատելի եւ անընդունելի եւ մերժելի է հանրության կողմից, որ նույնիսկ այդ օրհասական պահերին ոչ միայն իրոք մի բարի մաղթանք չհնչեց, այլ անգամ ամենամոտ կանգնած պնակալեզները վերսկսեցին իրենց «զգովքն ի Վարդանաց» միայն նրանից հետո, երբ պարզ դարձավ, որ իր կյանքին այլեւս վտանգ չի սպառնում: Իսկ մինչ այդ՝ լռում էին ու սպասում…Չար լեզուներն ասում են, որ ոմանք էլ արդեն նույնիսկ «քաղաքապետի կեպկեն էին պրիմերկա» անում… Իսկ միգուցե նման իրավիճակում, նման վերաբերմունքի արժանանալու իրական պատճառն այն է, որ Բարձրյալին հավատարիմ ծառա եւ գրեթե նրա մերօրյա աշակերտ ու հետեւորդ ներկայացող Վարդան Ղուկասյանը իրականում շատ ու շատ՝ հենց անաստված ու անմարդկային գործե՞ր է կատարել: Այդ մասին պատկերացում կազմելու համար բավական է մի քանի ժամ շրջել Գյումրիում, զրուցել մարդկանց հետ՝ իհարկե, միայն գաղտնիության երաշխիքներ նրանց տալուց հետո: Սարսափը իրոք որ մեծ է. «ցավտ տանիմ, Վարդանիկենք որ հանկարծ իմացան, ընձի տնով-տեղով կվերացնեն, ոնց որ արեցին…»: Եվ սկսվում է թվարկումը մեծ ու փոքր «դեպքերի», որոնց մի մասն «անցել է» իրավապահների հաստատություններով, մի մասը՝ «ջրվել-գնացել», շատ դեպքեր էլ՝ այդպես էլ մնացել չբացահայտված ու անպատիժ: Եվ համոզվում ես, որ քանիցս հնչեցրած այն միտքը, որ անցած տարիների ընթացքում Հայաստանում իշխանությունն ու կրիմինալը սերտաճել են, առավել ճչացող ու ցցուն ձեւերով դրսեւորվում է Գյումրիում: Ավելին՝ այստեղ ժողովրդի գլխին հաստատվել եւ տիրում է հենց բուն կրիմինալի՝ «ախպերության» իշխանությունը:
3.«Սեւ մութ ամպե՞ր», թե՞ «նորից գարուն կգա»…
Մամուլի վերջին հրապարակումներից մեկը Վարդան Ղուկասյանի համար խիստ չարագուշակ ավարտ ուներ: Այնտեղ ուղղակիորեն շեշտվում էր, որ նրա գլխին «սեւ մութ ամպեր են կուտակվում»: Նման հոռետեսության համար հիմք էր հանդիսացել Գյումրու քաղաքապետի բացակայությունը Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողության ժամանակ: Եզրակացությունը, պետք է ասել, ավելի քան վիճելի է եւ վստահություն չի ներշնչում: Մենք չենք պատրաստվում մեկնաբանել, առավել եւս՝ վիճարկել մամուլի մեկ այլ հրապարակում, բայց մի ընդհանուր վարքագիծ, համենայնդեպս, անհրաժեշտ ենք համարում նշել: Այն է՝ ի՞նչն է պատճառը, որ Գյումրի քաղաքին առհասարակ, իսկ նրա քաղաքապետին էլ՝ մասնավորապես, մամուլը սկսեց անդրադառնալ հայտնի «սուրբ» եւ «անսուրբ» կրակոցներից հետո միայն: Էդ ո՞նց եղավ, որ Վ.Ղուկասյանի պաշտոնավարման իններորդ տարում միայն, հանկարծ մամուլը հարկ համարեց հրապարակել, որ այդ անձնավորության հոգեկան առողջական վիճակը ժամանակին ախտորոշվել եւ համապատասխան բժշկական փաստաթղթով հավաստվել է, ոչ ավել, ոչ պակաս՝ որպես «փսիխոպատիա»: Ընթերցելով այդ մեկ տարվա նյութերը, գալիս ես միայն մի եզրակացության. հիմնական հարցը՝ քաղաքի եւ բնակչության իրական վիճակը, նրանց պրոբլեմները, ոչ մեկին էլ խորքային առումով չեն հետաքրքրել: Եվ համոզված ենք, որ այսօր էլ առանձնապես չի հետաքրքրում: Եթե հանկարծ հետաքրքրություն շարժվել էլ է, ապա զուտ այնքանով, որքանով որ կարելի էր այնտեղից քաղել «սենսացիոն» որեւե նյութ իշխանությունների դեմ` այն բացառապես սպեկուլյատիվ նպատակներով շահարկելու համար: Նման աղաղակող էքսցեսներ չէին գրանցվում, մամուլն էլ լուռ էր: Իսկ վերը նշված կրակոցներն այդ առումով երազանքից էլ վեր մի բան էին: Մամուլն էլ այդժամ աշխուժացավ՝ սահմանափակվելով, սակայն, ընդամենը «սենսացիոն» փաստերի արձանագրումով: Իսկ քաղաքի իրական պոբլեմները, ոնց կային, այնպես էլ մնում են՝ ավելի սրվելով ու խորանալով: Մենք այնքան միամիտ չենք, որ հանկարծ սկսենք խոսել, թե նորմալ երկրում ի՞նչ կանեին նման իրավիճակում հայտնված որեւիցե քաղաքապետ, կամ էլ այդ երկրի իշխանությունները: Մեր երկրի երկրորդ քաղաքի ղեկավարը, համենայնդեպս, մնաց իր տեղում եւ հարմար պահին էլ մեծ հպարտությամբ նշեց, որ «սուրբ» կրակոցների հեղինակ իր որդին դրա համար նստել է՝ մինչդեռ Երրորդ Հանրապետությունում չեք գտնի մի այլ քաղաքապետ, որի որդին բանտ նստած լինի: Դա ասվել է Գյումրիում, հաշվի չառնելով, որ այդ ընտանիքից որեւե մեկի բանտ նստելու փաստը գյումրեցիների համար ամենեւին էլ զարմանալի չէ եւ նրանց կողմից ընկալվում է ընդամենը որպես ձեւավորված ընտանեկան ավանդույթ: Իսկ երկրիս բարձր իշխանություննե՞րը: Նրանք, որ պատվել էին միշտ Վ.Ղուկասյանին ոչ միայն իրենց մշտական «դաբրոներով», այլ նաեւ պետական բարձր պարգեւներով, այս ամենը ոտքի տակ դրեցին եւ կանգնեցին նրա կողքին: Խորհրդարանական ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանը հարթակ բաձրացավ Վարդան Ղուկասյանի հետ եւ տվեց իր գնահատականը կրակոցների (հավանաբար՝ ոչ «սուրբ») վերաբերյալ: Ձեռքի հետ էլ, պատերազմի հետ բացարձակապես առնչություն չունեցող Վարդան Ղուկասյանին, որն այդ թվերին սովորականի նման խրված էր իր «ռազբորկեքի » մեջ, պարոն Սարգսյանը դարձրեց պատերազմի առաջավոր գծում մարտնչած վետերան-ազատամարտիկ: Հանրապետական կուսակցության համաքաղաքային հանրահավաքում երկրի վարչապետ հանդիսացող այդ կուսակցության առաջնորդը, ներկաների վկայությամբ, ասել է հետեւյալը. «Իսկ ինչ վերաբերում է քաղաքապետի վրա արձակած կրակոցներին, ապա, երբ մենք կրակում էինք թուրքերի վրա, այս կրակողները այդ ժամանակ պախկված էին իրենց մորերի հետեւներում»: Ինչպես ասում են՝ մեջբերման ավարտը: Նախագահական ընտրարշավի ժամանակ էլ Վարդանիկն իրեն շատ ճիշտ եւ շատ հավատարիմ է պահել: Էլ ի՞նչ «սեւ մութ ամպերի» մասին է խոսքը: Մարդ էլ, հատկապես երկրի ղեկավարը, իր իսկ ձեռքով դեն նետի իր ամուր հենարանը:
Առաջ Աստված, Առաջ Հայաստան:
ՎԱՀԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
ՓՈՂԸ ՎԵՐՋԱՑԱՎ , ՄՆԱՑ ՀՈՒՅՍԸ
Ինչպես արդեն հայտնի է, մայիսի 1-ից Հայաստանի կառավարությունը դադարեցնում է բնական գազի գնի սուբսիդավորումը թե ձեռնարկությունների եւ թե տնային սպառողների համար: Հայտնի է նաեւ, որ երբ 2006 թվականին կառավարությունը ...ՀԱԶՎԱԴԵՊ ԻՐԱԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը Ստեփանակերտում հայտարարել է, թե մարտի մեկը ողբերգություն էր, բայց ժողովրդավարությունից հետընթաց չէր: Միգուցե շատերի համար Տիգրան Թորոսյանի այդ հայտարարությունը ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՂՆ ԵՍ, ԳՅՈՒՄՐԻ՝ ԱԽՊԵՐՈՒԹՅԱՆ ԴՈՒ ՔԱՂԱՔ
2. Ո՞վ է նա, ո՞վ է նա, ո՞վ է նա… Արդեն մոտ մի տարի է, ինչ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի անունը չի իջնում մամուլի էջերից՝ խիստ բացասական առումով: ԶԼՄ-ների կողմից նմանօրինակ գերուշադրության ...HOMO SAPIENS, ԿԱՄ ՍՈՎՈՐԵՔ ՍՈՎՈՐԵԼ
Երբ նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստի ժամանակ նախարարներին կոչ էր անում չամաչել չիմանալուց, այլ ամաչել չսովորելուց, բավական դժվար է ասել, թե ինչ էր այդ պահին կատարվում նախարարների ...ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆ ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ
Հայաստանի ԱԳ նորանշանակ նախարար Նալբանդյանին շնորհավորել են տարբեր երկրների արտգործնախարարներ: Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի շնորհավորական նամակում նշվում է. ՙ Հաջողություններ եմ ցանկանում Ձեր ...ՖՈՒՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ՊԱՏՄՎԱԾՔ ՄԵԾ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ (ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ)
3Մեծ նախարարն ու օգնականը նոր էին նստել եւ նոր էին փորձում հիշել, թե ինչ պետք է սովորեն, երբ մատուցարանը ձեռքին ներս մտավ քարտուղարուհին, որն արդեն սովորել վերջացրել էր եւ համարել, որ կարելի է նաեւ մի ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԹԻՄԸ ԱՌԱՋԻՆՆ Է
Ավարտվեց Իտալիայում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայ ծանրամարտիկները մեդալների թվով առաջինն են` 17 մեդալ, որոնցից 13 ոսկե, 3 արծաթ եւ մեկ բրոնզե մեդալ: Մեր հավաքականից Եվրոպայի չեմպիոններ ...ԵՐԵՎԱՆԻ ՀԱՏԱԿԱԳԻԾՆ ՈՒՆԻ ՆԱԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ
Երեւանի գլխավոր հատակագծի հաստատումից երկու տարի անց ամփոփելով հատակագծի շրջանակներում մայրաքաղաքի գրանցած առաջընթացները, Երեւաննախագիծ ինստիտուտի տնօրեն Գուրգեն Մուշեղյանն առանձնացրեց ճանապարհաշինության ...ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԻ ՆԵՂԱՑԵԼ
Բարգավաճ Հայաստան կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը ապրիլի 21-ին Ուրբաթ ակումբում հայտարարել է, որ տեղեկությունները, թե ԲՀԿ-ն նեղացել է իշխանությունից, որ սատարելով Սերժ ...ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԴԻԱԿ
Ապրիլի 20-ին, ժամը 15.10-ին տեղեկություն է ստացվել, որ Սեւանա լճում` Չկալովկա գյուղի ափամերձ հատվածից երկու մետր հեռավորության վրա հայտնաբերվել է կնոջ դիակ, եւ այն ջրից դուրս բերելու համար անհրաժեշտ է ...ՄԻ ՀԱՐՑՐԵՔ ՍԱՖԱՐՅԱՆԻՆ, ՀԱՐՑՐԵՔ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ
Ներկայիս գերխնդիրը հասարակական հաշտության եզրեր գտնելն է, ապրիլի 21-ին հայտարարել է Բարգավաճ Հայաստան կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը, նշելով, թե անգամ Եվրոպայի Խորհրդի ...ԵՍ ԿՌԱՀՈՒՄ ԵՄ, ՆԱ ԿՌԱՀՈՒՄ Է, ՆՐԱՆՔ ԿՌԱՀՈՒՄ ԵՆ
Բարգավաճ Հայաստան կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը ապրիլի 21-ին Ուրբաթ ակումբում հայտարարել է, որ եթե Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի քաղաքականությունը ...ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՆՍՏԱՎԱՅՐ
Հայաստանի նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին նախագահ Սերժ Սարգսյանին այսօր այցելել են Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը եւ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը: ...ԱՄԵՐԻԿԱՑԻ ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԱՅՑՆ Է ԱՐԴՅՈՔ ՓՈԽԵԼ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ
Խոսքի ազատության եւ Գալա ՀԸ Պաշտպանության շտաբը ապրիլի 21-ին տարածել է հաղորդագրություն, որում տեղ են գտել ապրիլի 16-ից ի վեր, երբ ԴԱՀԿ աշխատակիցները գնացել էին ընկերության հաղորդակը հանելու Գյումրիի ...ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՈՒ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ 30 ԱՄԻՍ
Ճարտարապետության եւ շինարարության ոլորտի լեհական PBG PBGG.WA ընկերությունը եւ “Նաիրիտ” քիմիական ձեռնարկությունը ապրիլի 21-ին ստորագրել են “Նաիրիտի” վերակառուցման եւ արդիականացման 250 միլիոն դոլար արժողության ...ԱՎԵԼԻ, ՔԱՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐԻ
Ինչպես տեղեկացնում է ԱՌԿԱ-ն, 2008 թվականի հունվար-փետրվար ամիսներին, բանկային համակարգի միջոցով Հայաստան ֆիզիկական անձանց առաքվել է 129,2 միլիոն դոլար, ոչ կոմերցիոն բնույթի տրանսֆերտ: Այդ տեղեկատվությունը ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԷՐ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ
Ապրիլի 21-ի առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին էր ժամանել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն ...ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ
Կառավարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ “Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակվելու կապակցությամբ, Տիգրան Սարգսյանին իր ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն է հղել Չինաստանի Ժողովրդական ...
WWF ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԱՐՄԵՆԻԱ ՄԱՐԻՈԹ ՀՅՈՒՐԱՆՈՑԸ ՍԿՍՈՒՄ ԵՆ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՔԱՐՈԶԱՐՇԱՎ
ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԿԿԱՆԳՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԿՈՂՔԻՆ
ԱՄՆ ԱԿՆԿԱԼՈՒՄ Է ԲԱՑ ԵՎ ԱՐԴԱՐԱՑԻ ԼՈՒԾՈՒՄ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԵՎՐՈՊԱՌԼԱՄԵՆՏԻ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԻՆ
ԽՈՍՔ ՀԻՇԱՏԱԿԻ
ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. ԴԱՍԱԿԱՆ «ԳԱՆԴԻԶՄ»

ՖՈՒՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ՊԱՏՄՎԱԾՔ ՄԵԾ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ (ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ)

ԱՍՈՂԻԿ ՔԱՀԱՆԱՅԻ ԲԱՑ ՆԱՄԱԿԸ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՄԱՄՈՒԼԻՆ ԵՎ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ

ԱՍՏՂԵՐՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍԱԴԻՐՆԵՐԻՆ

ՄԱՔՍԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ՊԵՏԸ ԱԶԱՏՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴՈՒՐՍ ԳԱ ԿՈԱԼԻՑԻԱՅԻՑ

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԹՈՒՅԼ ՉՏՎԵՑԻՆ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՂՆ ԵՍ, ԳՅՈՒՄՐԻ՝ ԱԽՊԵՐՈՒԹՅԱՆ ԴՈՒ ՔԱՂԱՔ

ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ
- 1729 Ծնվեց Եկատերինա II-ը, որը Ռուսաստանի կայսրուհին էր 1762թ-ից: Մահացավ 1796-ին:
- 1858 Սուլթան Աբդուլ Մեջիդը ձևակերպեց ագրարային օրենք, որը սահմանում էր հողատիրության նոր ձևեր:
- 1924 Մահացավ իտալահայ ողբերգական դերասանուհի Էլյանորա Դյուզեն:
- 1926 Մահացավ իմաստաբան Յ. Գ. Մրմյանը:
- 1990 Երևանում տեղի ունեցավ Մեծ եղեռնի 80-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով` «Հայոց ցեղասպանությունը» թեմայով: Այն տևեց մինչև ապրիլի 23-ը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

