
ՓՈՂԸ ՎԵՐՋԱՑԱՎ , ՄՆԱՑ ՀՈՒՅՍԸ
Ինչպես արդեն հայտնի է, մայիսի 1-ից Հայաստանի կառավարությունը դադարեցնում է բնական գազի գնի սուբսիդավորումը թե ձեռնարկությունների եւ թե տնային սպառողների համար: Հայտնի է նաեւ, որ երբ 2006 թվականին կառավարությունը կայացրեց սուբսիդավորման մասին որոշումն ու դրա համար որոշեց հատկացնել Ռուսաստանին վաճառված Հրազդանի ՊՇԷԿ 5-րդ բլոկի 250 միլիոն դոլարի մոտ 190 միլիոնը, հայտարարվեց, որ այդ փողով Հայաստանի սպառողները սուբսիդավորվելու են 3 տարի: Եթե հաշվում ենք 2006 թվականի ապրիլից մինչեւ 2008 թվականի մայիս, ապա ոչ մի կերպ չի ստացվում երեք տարի: Լավագույն դեպքում ստացվում է երկու տարի մեկ ամիս: Իսկ հաշվում ենք 2006 թվականի ապրիլից, որովհետեւ այդ ժամանակից սկսեց գործել հայ-ռուսական այսպես կոչված գազային եռամյա համաձայնագիրը: Հետեւաբար հարց է առաջանում, թե ինչու կառավարությունը, որ նախապես հայտարարեց, թե սուբսիդավորելու է երեք տարի, իրականում սուբսիդավորում է երկու տարի մեկ ամիս: Այդ հարցի պատասխանը կառավարությունը չի տալիս: Բայց դիտարկելով մի քանի իրողություն, երեւի թե այդքան էլ բարդ չի լինի ստանալ պատասխանը, թեկուզ որոշակի ենթադրությունների տեսքով: Ի վերջո, անմեկնելի են կառավարության ուղիները: Ասել, որ խնդիրը ընտրական գործընթացներն էին, որոնք ավարտվեցին, եւ կառավարությունն այլեւս պատճառ չուներ քաղաքացիներին զերծ պահել թանկացումից, երեւի թե այդքան էլ իրատեսական չէ: Ընտրական գործընթացները ֆորմալ տեսանկյունից ավարտվել են, բայց հասարակության ներսում առկա են բավական դինամիկ պրոցեսներ, առկա է բավական մեծ դժգոհություն եւ անվստահություն թե այդ պրոցեսների ընթացքի, թե դրանց արդյունքի հետ կապված: Հետեւաբար, իշխանությունը հազիվ թե իրեն թույլ տար թուլանալ եւ բաց թողնել գազի գներն այդօրինակ ներքին զգալի լարվածության պարագայում: Բայց իհարկե փաստն այն է, որ կառավարությունն արել է այդ քայլը: Դա նշանակում է, որ եղել է դրա իսկապես ծանրակշիռ պատճառ, քանի որ գազի գնի թանկացումը կարող է հանգեցնել ընդհանուր գնաճի, ինչը կդառնա հասարակական կրակի վրա լցված յուղ: Հնարավոր է, որ այն փողը, որ կառավարությունը նախատեսել էր սուբսիդավորման համար, ուղղակի վերջացել է: Վերջացել է, որովհետեւ դրան նպաստեց նաեւ դրամի արժեվորումը, ինչի հետեւանքով մոտ 190 միլիոն դոլարն աստիճանաբար դառնում էր առավել պակաս գնողունակ: Հետեւաբար միանգամայն հավանական է, որ սուբսիդավորումը դադարեցնում են, որովհետեւ փողն է վերջացել կամ վերջանում: Մյուս կողմից, սակայն, իշխանությունն ինչ որ կերպ կարող էր ճար անել ու ինչ որ միջոցների հաշվին, թեկուզ բյուջետային գերակատարումների, որը կարող էր իրականացվել օլիգարխների հետ պայմանավորվածության միջոցով, ապահովեր սուբսիդավորումը մինչեւ տարեվերջ: Ի վերջո, սուբսիդավորումից զգալիորեն օգտվել են հենց օլիգարխները, որոնց ձեռնարկությունները տասնյակ միլիոնավոր դոլարի սուբսիդիա են ստացել գազի համար: Եթե խնդիրը վերաբերում է հասարակական մեծ դժգոհություն առաջացնող իրավիճակի, ապա իշխանությունը երեւի թե կանգ չէր առնի մեծ փող ծախսելու վրա: Սակայն չի բացառվում նաեւ, որ ընտրական գործընթացներն այնպես են քամել օլիգարխիային, որ հիմա նրանց մնացել է բյուջեն գերակատարելու համար վաճառել ասենք իրենց թանկարժեք ունեցվածքի մի մասը: Եվ պետք չէ կասկածել, որ հանուն ընդհանուր գործի, նրանք կգնային այդ զոհաբերությանը, բայց խնդիրն այն է, թե ով պետք է գնի դա: Չէ որ միայն իրենք են գնողունակ, իսկ իրենք էլ եթե իրարից բան գնելու փող ունենային, էլ ինչի էին ունացվածքը վաճառում: Բայց, ըստ երեւույթին, սուբսիդավորման դադարեցման մեջ կա նաեւ այլ տրամաբանություն: Հայտնի է, որ 2009 թվականին գազը նորից է թանկանալու: Թե ինչքան, պարզ կլինի երեւի թե մայիսին, երբ Հայաստան կգա Գազպրոմի նախագահ Միլլերը: Բայց այն, որ թանկացում կլինի, կարծես թե աներկբա է, քանի որ Միլլերն այդ մասին ասում էր շաբաթներ առաջ անձամբ Պուտինին: Այսինքն, այսպես թե այնպես, թանկացումը մի քանի ամիս անց անխուսափելի է: Մի քանի ամիս անց ձմեռ է, կամ ձմեռնամուտ: Իսկ ձմռանը թանկացումները հատկապես զգալի են լինում, քանի որ բնակչությունն ու ձեռնարկություններն այդ ժամանակահատվածում գազն ավելի շատ են սպառում: Նկատի ունենալով այդ հանգամանքը, ինչպես նաեւ այն, որ ներկայում հասարակության մի զգալի մասը, չնայած իր ներքին բողոքին ու անվստահությանը, այդուամենայնիվ որոշակի սպասողականություն է ցուցաբերում իշխանության գործողությունների հանդեպ, իշխանությունը երեւի թե որոշել է, որ այժմ թե եղանակային եւ թե ներհասարակական իրավիճակի առումով ամենից նպատակահարմարն է բաց թողնել գազի գինը: Բանն այն է, որ մի քանի ամիս անց բնակչությունը հավանաբար կտեսնի, որ ներկայում տեղի ունեցող փոփոխությունն ընդամենը կոսմետիկա էր, դիմահարդարում, իսկ այդ դեպքում գազի թանկացում էլ կարող է լինել վրադիր այդ հիասթափության, որը կարող է սպասել հասարակությանը: Այսինքն, “դետոնացիան” կարող էր լինել մեծ: Իսկ այժմ, քանի դեռ հասարակության մի մասը սպասման մեջ է, իսկ գալիքն էլ ամառ, երբ ապրելը համեմատաբար հեշտ է լինում, գազի գնի թանկացումը կարող է ընդունվել որոշակի զսպվածությամբ: Չի բացառվում, որ հենց այդ հաշվարկի հետ գործ ունի հասարակությունը, ինչը պետք է տա մտահոգության տեղիք, քանի որ իշխանության այդ քայլը հիմք է տալիս ենթադրելու, որ առաջիկա 10-12 ամիսներին, բնակչության գնողունակության աճը կառավարության համար իրականացնելի խնդիր չէ եւ մնում է միայն հուսալ, որ հնարավոր կլինի հասարակությանը հոգեբանորեն պատրաստել 2009-ի դժվար ձմռանը: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
ՓՈՂԸ ՎԵՐՋԱՑԱՎ , ՄՆԱՑ ՀՈՒՅՍԸ
Ինչպես արդեն հայտնի է, մայիսի 1-ից Հայաստանի կառավարությունը դադարեցնում է բնական գազի գնի սուբսիդավորումը թե ձեռնարկությունների եւ թե տնային սպառողների համար: Հայտնի է նաեւ, որ երբ 2006 թվականին կառավարությունը ...ՀԱԶՎԱԴԵՊ ԻՐԱԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը Ստեփանակերտում հայտարարել է, թե մարտի մեկը ողբերգություն էր, բայց ժողովրդավարությունից հետընթաց չէր: Միգուցե շատերի համար Տիգրան Թորոսյանի այդ հայտարարությունը ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՂՆ ԵՍ, ԳՅՈՒՄՐԻ՝ ԱԽՊԵՐՈՒԹՅԱՆ ԴՈՒ ՔԱՂԱՔ
2. Ո՞վ է նա, ո՞վ է նա, ո՞վ է նա… Արդեն մոտ մի տարի է, ինչ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի անունը չի իջնում մամուլի էջերից՝ խիստ բացասական առումով: ԶԼՄ-ների կողմից նմանօրինակ գերուշադրության ...HOMO SAPIENS, ԿԱՄ ՍՈՎՈՐԵՔ ՍՈՎՈՐԵԼ
Երբ նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստի ժամանակ նախարարներին կոչ էր անում չամաչել չիմանալուց, այլ ամաչել չսովորելուց, բավական դժվար է ասել, թե ինչ էր այդ պահին կատարվում նախարարների ...ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆ ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ
Հայաստանի ԱԳ նորանշանակ նախարար Նալբանդյանին շնորհավորել են տարբեր երկրների արտգործնախարարներ: Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի շնորհավորական նամակում նշվում է. ՙ Հաջողություններ եմ ցանկանում Ձեր ...ՖՈՒՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ՊԱՏՄՎԱԾՔ ՄԵԾ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ (ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ)
3Մեծ նախարարն ու օգնականը նոր էին նստել եւ նոր էին փորձում հիշել, թե ինչ պետք է սովորեն, երբ մատուցարանը ձեռքին ներս մտավ քարտուղարուհին, որն արդեն սովորել վերջացրել էր եւ համարել, որ կարելի է նաեւ մի ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԹԻՄԸ ԱՌԱՋԻՆՆ Է
Ավարտվեց Իտալիայում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայ ծանրամարտիկները մեդալների թվով առաջինն են` 17 մեդալ, որոնցից 13 ոսկե, 3 արծաթ եւ մեկ բրոնզե մեդալ: Մեր հավաքականից Եվրոպայի չեմպիոններ ...ԵՐԵՎԱՆԻ ՀԱՏԱԿԱԳԻԾՆ ՈՒՆԻ ՆԱԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ
Երեւանի գլխավոր հատակագծի հաստատումից երկու տարի անց ամփոփելով հատակագծի շրջանակներում մայրաքաղաքի գրանցած առաջընթացները, Երեւաննախագիծ ինստիտուտի տնօրեն Գուրգեն Մուշեղյանն առանձնացրեց ճանապարհաշինության ...ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԻ ՆԵՂԱՑԵԼ
Բարգավաճ Հայաստան կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը ապրիլի 21-ին Ուրբաթ ակումբում հայտարարել է, որ տեղեկությունները, թե ԲՀԿ-ն նեղացել է իշխանությունից, որ սատարելով Սերժ ...ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԴԻԱԿ
Ապրիլի 20-ին, ժամը 15.10-ին տեղեկություն է ստացվել, որ Սեւանա լճում` Չկալովկա գյուղի ափամերձ հատվածից երկու մետր հեռավորության վրա հայտնաբերվել է կնոջ դիակ, եւ այն ջրից դուրս բերելու համար անհրաժեշտ է ...ՄԻ ՀԱՐՑՐԵՔ ՍԱՖԱՐՅԱՆԻՆ, ՀԱՐՑՐԵՔ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ
Ներկայիս գերխնդիրը հասարակական հաշտության եզրեր գտնելն է, ապրիլի 21-ին հայտարարել է Բարգավաճ Հայաստան կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը, նշելով, թե անգամ Եվրոպայի Խորհրդի ...ԵՍ ԿՌԱՀՈՒՄ ԵՄ, ՆԱ ԿՌԱՀՈՒՄ Է, ՆՐԱՆՔ ԿՌԱՀՈՒՄ ԵՆ
Բարգավաճ Հայաստան կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը ապրիլի 21-ին Ուրբաթ ակումբում հայտարարել է, որ եթե Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի քաղաքականությունը ...ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՆՍՏԱՎԱՅՐ
Հայաստանի նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին նախագահ Սերժ Սարգսյանին այսօր այցելել են Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը եւ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը: ...ԱՄԵՐԻԿԱՑԻ ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԱՅՑՆ Է ԱՐԴՅՈՔ ՓՈԽԵԼ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ
Խոսքի ազատության եւ Գալա ՀԸ Պաշտպանության շտաբը ապրիլի 21-ին տարածել է հաղորդագրություն, որում տեղ են գտել ապրիլի 16-ից ի վեր, երբ ԴԱՀԿ աշխատակիցները գնացել էին ընկերության հաղորդակը հանելու Գյումրիի ...ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՈՒ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ 30 ԱՄԻՍ
Ճարտարապետության եւ շինարարության ոլորտի լեհական PBG PBGG.WA ընկերությունը եւ “Նաիրիտ” քիմիական ձեռնարկությունը ապրիլի 21-ին ստորագրել են “Նաիրիտի” վերակառուցման եւ արդիականացման 250 միլիոն դոլար արժողության ...ԱՎԵԼԻ, ՔԱՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐԻ
Ինչպես տեղեկացնում է ԱՌԿԱ-ն, 2008 թվականի հունվար-փետրվար ամիսներին, բանկային համակարգի միջոցով Հայաստան ֆիզիկական անձանց առաքվել է 129,2 միլիոն դոլար, ոչ կոմերցիոն բնույթի տրանսֆերտ: Այդ տեղեկատվությունը ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԷՐ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ
Ապրիլի 21-ի առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին էր ժամանել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն ...ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ
Կառավարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ “Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակվելու կապակցությամբ, Տիգրան Սարգսյանին իր ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն է հղել Չինաստանի Ժողովրդական ...
ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. ԴԱՍԱԿԱՆ «ԳԱՆԴԻԶՄ»

ՖՈՒՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ՊԱՏՄՎԱԾՔ ՄԵԾ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ (ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ)

ԱՍՈՂԻԿ ՔԱՀԱՆԱՅԻ ԲԱՑ ՆԱՄԱԿԸ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՄԱՄՈՒԼԻՆ ԵՎ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ

ԱՍՏՂԵՐՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍԱԴԻՐՆԵՐԻՆ

ՄԱՔՍԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ՊԵՏԸ ԱԶԱՏՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԹՈՒՅԼ ՉՏՎԵՑԻՆ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴՈՒՐՍ ԳԱ ԿՈԱԼԻՑԻԱՅԻՑ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՂՆ ԵՍ, ԳՅՈՒՄՐԻ՝ ԱԽՊԵՐՈՒԹՅԱՆ ԴՈՒ ՔԱՂԱՔ

ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ
- 1729 Ծնվեց Եկատերինա II-ը, որը Ռուսաստանի կայսրուհին էր 1762թ-ից: Մահացավ 1796-ին:
- 1858 Սուլթան Աբդուլ Մեջիդը ձևակերպեց ագրարային օրենք, որը սահմանում էր հողատիրության նոր ձևեր:
- 1924 Մահացավ իտալահայ ողբերգական դերասանուհի Էլյանորա Դյուզեն:
- 1926 Մահացավ իմաստաբան Յ. Գ. Մրմյանը:
- 1990 Երևանում տեղի ունեցավ Մեծ եղեռնի 80-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով` «Հայոց ցեղասպանությունը» թեմայով: Այն տևեց մինչև ապրիլի 23-ը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

