
ՎՐԱՍՏԱՆԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԸ ԹԵԺԱՆՈՒՄ Է
Մինչ իշխող կուսակցությունը կենտրոնանում է կյանքը բարեփոխելու խոստումների վրա, նրա ընդդիմադիրներին չի հաջողվում առաջ ընթանալ, մասամբ ընտրական համակարգի` իրենց կարծիքով անարդար փոփոխությունների պատճառով: ԹԱՄԱՐ ԿԱԴԱԳԻՁԵ, Թբիլիսի Խանութների ցուցափեղկերը հազիվ էին մաքրվել հունվարյան նախագահական ընտրություններից մնացած Միխայիլ Սահակաշվիլիի դիմանկարով պաստառներից, երբ Վրաստանը կրկին հայտնվեց ընտրական գործընթացներում: Վրաստանի վերլուծաբաններից, ինչպես նաեւ միջազգային դիտորդներից ոմանք մայիսի 21-ի խորհրդարանական ընտրությունները համարում են ոչ պակաս կարեւոր, քան նոյեմբերյան զանգվածային բողոքի ցույցերից հետո Սահակաշվիլիի կողմից հայտարարված արտահերթ ընտրությունները, որոնցում նա պատշաճ կերպով հաղթանակ տարավ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած կուսակցությունների ցանկը, եւ այժմ պարզ է, որ խորհրդարանի 150 տեղերի համար պայքարելու են ընտրական երեք միավորում եւ 9 առանձին կուսակցություններ: Հիմնական թեկնածուներն են Սահակաշվիլիի «Միացյալ ազգային շարժումըե` ՄԱՇ-ը, որը գերիշխում է ներկա խորհրդարանում, եւ նրա գլխավոր մրցակից, ութ անդամներից բաղկացած «Ընդդիմությունե-«Ազգային խորհուրդե-«Նոր իրավունքներե միավորումը: Նոյեմբերյան բողոքի ցույցերը, եւ հատկապես բռնությունը, որին դիմեց ոստիկանությունը ցուցարարների ցրելու համար, թուլացրեցին ՄԱՇ-ի` սովորաբար ամուր դիրքերը, նրա կողմնակիցներից ոմանք հիասթափվեցին կատարվածից եւ լքեցին կուսակցությունը: Ներկայումս կուսակցությունը ջանքեր է գործադրում, որպեսզի ցույց տա, որ վերականգնել է իր դիրքերը, իր շարքերից հեռացնելով հեղինակություն չվայելող քաղաքական գործիչներին եւ ընտրարշավից առաջ հայտնի գործարարների, մարզիկների եւ մշակութային գործիչների ներգրավելով: Ինչպես եւ նախագահական ընտրարշավի ժամանակ, ՄԱՇ-ի ռազմավարությունը հետեւյալն է. խուսափել քաղաքական հակառակորդների վրա հարձակվելուց եւ ջանքերը կենտրոնացնել սոցիալական եւ տնտեսական բարեփոխումների վրա: Շարժման նախընտրական հիմնական խոստումը Վրաստանում աղքատությունը եւ գործազրկությունը վերացնելն է: Եթե այս նախընտրական պայքարում Սահակաշվիլիի ճամբարը թիրախ ունի, ապա դա արտաքին թիրախ է` Ռուսաստանը: Այս երկիրը դիտվում է որպես Աբխազիայի եւ Հարավային Օսիայի աջակից, եւ երկու անջատողական տարածքների վերաբերյալ վերջերս Մոսկվայի հնչեցրած նախաձեռնությունները, ինչպես նաեւ Ռուսաստանի բացահայտ թշնամանքը Վրաստանի` ՆԱՏՕ-ի անդամակցությանն ուղղված ջանքերի հասցեին մտահոգել են Վրաստանին: Նախագահի արտաքին քաղաքականությունը մեծ աջակցություն է գտնում հանրության շրջանում: Միացյալ ընդդիմադիր բլոկը ձեւավորվել էր նախագահական ընտրություններից քիչ առաջ, սակայն նրա կողմից առաջադրված թեկնածու Լեւան Գաչեչիլաձեին հաջողվեց ստանալ քվեների 30 տոկոսից ավելին: Այս զգալի արդյունքից կարելի է ենթադրել, որ միավորումը հաջողության հասնելու լավ հնարավորություններ ունի նաեւ մայիսին կայանալիք ընտրություններին: Միեւնույն ժամանակ, հունվարից հետո տեղի ունեցած զարգացումների պատճառով ընդդիմության հնարավորությունները նվազ հեռանկարային են թվում: Նախ եւ առաջ, այն ժամանակ այն ավելի միավորված էր, քան այսօր. այն կորցրել է իր անդամներից մեկին` ՙՀանրապետական՚ կուսակցությանը: Վերջինս այնքան էլ չի ընդդիմանում Սահակաշվիլիի վարչակարգին, ինչպես միավորման մյուս անդամները, եւ որոշել է ինքնուրույն մասնակցել ընտրություններին: Այս հեռացումը թուլացրել է Միացյալ ընդդիմության դիրքերը հավանական ընտրողների շրջանում: Նախագահի վրա հարձակվելուց բացի, ընդդիմադիր խմբերը սկսել են նաեւ միմյանց հասցեին հեգնական ակնարկներ անել, օրինակ` միմյանց մեղադրել կառավարությանը ծախվելու համար: Սա հակասում է հունվարյան ընտրություններից առաջ նրանց ցուցաբերած համերաշխությանը: ՙՎրաստանի քաղաքական կուսակցությունների քարոզարշավը հիմնվում է կառավարության քննադատության, այլ ոչ թե քաղաքական ծրագրերի կամ գաղափարների վրա՚,- ասում է քաղաքական մեկնաբան Ռամազ Սակվարելիձեն: ՙՆման փորձ ունեցող քաղաքական կուսակցություններին ուրիշ ոչինչ չի մնում, քան մեղադրել միմյանց կառավարության հետ դաշինք կապելու համար՚: Սակվարելիձեն կարծում է, որ ընդդիմությունը ՙշատ սխալներ՚ է գործել հունվարից հետո եւ ճիշտ մարտավարություն չի որդեգրել գալիք ընտրություններում հաջողության հասնելու համար: Ընդդիմությանը մտահոգող մեկ այլ հարց է ընտրությունների անցկացումը: Մարտի 12-ին ՄԱՇ-ի կողմից գլխավորվող խորհրդարանը փոփոխություններ մտցրեց Ընտրական օրենսգրքում, վերացնելով 2005թ. ընդունված մեծ ընտրատարածքների վրա հիմնված համամասնական ներկայացուցչության ձեւը, փոխարենը վերականգնելով հին կանոնները, որոնց համաձայն 150 տեղերից կեսը լրացվում էին 75 ընտրատարածքներում պարզ մեծամասնության համակարգով, իսկ մնացած մասն ընտրվում էր համամասնական համակարգով: Պնդելով, թե նման փոփոխությունը կխաթարի ընտրությունների ընթացքն ի օգուտ ՄԱՇ-ի, Վրաստանի ընդդիմությունը դիմեց 18-օրյա հացադուլի` ի նշան բողոքի: Սակայն բողոքի այս ցույցն ավարտվեց` իշխանությունների կողմից որեւէ զիջումների չհանգեցնելով: Այդուհանդերձ, ընդդիմության ղեկավարները մարտական տրամադրություն ունեն: Ցույցերից մեկի ժամանակ քաղաքական գործիչ Կոբա Դավիթաշվիլին ասել է իր կողմնակիցներին. ՙՍահակաշվիլին մեզ պատերազմ է հայտարարել, եւ մենք ընդունել ենք նրա մարտահրավերը: Եթե մայիսի 21-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները կեղծվեն նույն կերպ, ինչ հունվարի 5-ի նախագահական ընտրություններինը, մենք մարդկանց ըմբոստության կտանենք եւ սա այլեւս թավշյա հեղափոխություն չի լինի՚: Այս ընտրությունների անցկացման վերաբերյալ մտահոգություն են հայտնել նաեւ օտարերկրյա դիտորդները: Մարտին Վրաստան կատարած փաստահավաք այցից հետո ԵԽԽՎ խումբն ասել է, թե հունվարյան ընտրություններից հետո ընդհանուր քաղաքական միջավայրում ՙգրեթե բարելավում՚ չի արձանագրվել: ՙՔաղաքական մթնոլորտում դեռեւս գերիշխում է վստահության պակասը եւ իշխանությունների եւ ընդդիմության միջեւ կառուցողական երկխոսության բացակայությունը՚,- ասված է խմբի զեկույցում: ՙՈչ ցանկալի զարգացման պայմաններում վիճաբանությունը խիստ անձնավորված բնույթ է ստացել՚: Սահակաշվիլին խոստացել է, որ ընտրություններն ազատ եւ արդար կլինեն, հայտնելով օտարերկրյա դիվանագետներին, որ ինքը հանդես կգա որպես «անձնական երաշխավորե` դրա իրականացումն ապահովելու համար: Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների հիմնադրամի խոսնակ Արչիլ Գեգեշիձեն ասել է, որ կարեւոր է, որ ընտրական գործընթացն անթերի լինի, այն ժամանակ, երբ Վրաստանը ՆԱՏՕ-ին մոտենալու եզակի հնարավորություն ունի: Մեկ այլ վերլուծաբան` Սոսո Ցիսկարիշվիլին, համաձայնում է, որ ներկա միջավայրը «բարենպաստ չէ նորմալ ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համարե: ՙՎրաստանը չի հետեւում նախագահական ընտրություններից հետո միջազգային դիտորդների հրապարակած հանձնարարականներին՚,- պնդում է նա: ՙԿարծում եմ, որ իշխող կուսակցությունը կհաղթի, հաշվի առնելով առկա ընտրական օրենսդրությունը, ինչպես նաեւ այն փաստը, որ ՙԻմեդի՚ հեռուստաընկերությունը դեռեւս չի գործում, իսկ [մնացած] լրատվամիջոցները ճնշման տակ են՚,- ասում է նա: Ցիսկարիշվիլիի կանխատեսումների համաձայն, նույնիսկ եթե ընտրությունները անարդար համարվեն, ԱՄՆ կառավարությունը` Սահակաշվիլիի հիմնական դաշնակիցը, չի ցանկանա քննադատությամբ հանդես գալ: ՙՄենք շատ դժվար իրավիճակում ենք` Վրաստանը եւ նրա ընտրությունները [ԱՄՆ] Հանրապետական կուսակցության նախագիծն են հանդիսանում: ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների նախաշեմին հանրապետականները չեն պատրաստվում հրապարակավ հայտնել, որ այս նախագիծը ձախողվել է՚,- ասել է նա: Թամար Կադագիձեն ազատ լրագրող է Թբիլիսիից: Հոդվածն արտատպվում է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի (IWPR) Կովկասյան լրատու պարբերականից:
ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ԴԻՄԵԼ ԷՐ ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵԽ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԻՆ
ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը երեկ տարածել է հետեւյալ հաղորդագրությունը. «ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը 2008 թվականի մարտի 14-ին գրավոր դիմել էր ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ, ...ԱԴՐԲԵՋԱՆ. ԱՆԿԼԱՎՆԵՐԸ ԵՐԿՈՒ ԱԹՈՌՆԵՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ ԵՆ ՀԱՅՏՆՎՈՒՄ
Օրենքով Ռուսաստանին պատկանող գյուղերի բնակիչներն ասում են, թե իրենցով հետաքրքրվում են միայն ընտրությունների ժամանակ: ՍԱԲՈՒԽԻ ՄԱՄԵԴԼԻ, Խրախոբա, Հյուսիսային Ադրբեջան Հյուսիսային Ադրբեջանում գտնվող երկու ...ՎՐԱՍՏԱՆԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԸ ԹԵԺԱՆՈՒՄ Է
Մինչ իշխող կուսակցությունը կենտրոնանում է կյանքը բարեփոխելու խոստումների վրա, նրա ընդդիմադիրներին չի հաջողվում առաջ ընթանալ, մասամբ ընտրական համակարգի` իրենց կարծիքով անարդար փոփոխությունների պատճառով: ...ԵՎՐՈՊԱՆ ՃԻՇՏ ՉԻ ՎԱՐՎՈՒՄ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆԴԵՊ
Երեկ տեղի ունեցած Հայաստանի եւ Ղարաբաղի միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի ժամանակ համար քննարկվող թեմաներից մեկն էր եվրաինտեգրումը: Ինչպես է պատկերացվում Ղարաբաղի տեղն ու դերը հարավկովկասյան եվրաինտեգրման ...ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ
Երեւանի Մանկական այգում, Քաղաքապետարանի դիմաց մեկնարկել է Կանայք հանուն խաղաղության կազմակերպության հանրահավաքը: Մասնակիցների թիվը, որոշ գնահատականներով, մոտ 10 հազար մարդ է: Հանրահավաքի սկզբում մասնակիցները ...ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ «ՀՈՍԱՆՔԱԶՐԿՎԵՑ»
Քիչ առաջ Քաղաքապետարանի դիմացի այգում մեկնարկած հանրահավաքի հարթակը հոսանքազրկվել է:ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ-ՈՒՄ ԿՍՏԵՂԾՎԻ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՎ ՀԱՏՈՒԿ ԽՈՒՄԲ
Ստեփանակերտում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կարգավորման բանակցային գործընթացի մասին նշել է, թե միջնորդական ջանքերը նպատակաուղղված են Ղարաբաղի կարգավիճակի լուծմանը եւ նոր ...ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԹՈՒՅԼ ՉՏՎԵՑԻՆ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ
Երեւանի քաղաքապետարանի դիմացի այգում քիչ առաջ ոստիկանները թույլ չտվեցին շարունակել հանրահավաքը, պատճառաբանելով, որ կազմակերպիչները քաղաքապետարանին ուղղված դիմումում նշել էին ժամը 15-17: Լեւոն Զուրաբյանի ...ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԸ ՀԱՑԱԴՈՒԼ Է ՍԿՍԵԼՈՒ ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ
Հրազդանցի ազատամարտիկ Արշավիր Բոզինյանը, ով հացադուլ էր հայտարարել ի պաշտպանություն քաղբանտարկյալների, այսօրվա հանրահավաքի ժամանակ հայտարարել է, թե եկող երկուշաբթի դադարեցնելու է հացադուլը, բայց վերսկսելու ...
ԱՄՆ «ՏՆՏՂՈՒՄ Է» ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՎԱՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ
ԱՆՕԳՈՒՏ ԹՎԱՑՈՂ, ԲԱՅՑ ԱՎԵԼԻ ԱՐԱԳԸՆԹԱՑ ՃԱՆԱՊԱՐՀ
ԵՄ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
ԵՐԿՈՒ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ, ԵՐԿՈՒՍՆ ԷԼ ՄԻ ԲՈՅԻ
«ԴԱԲՐՈՆԵՐԻ» ԺԱՄԱՆԱԿՆ ԱՆՑԵԼ Է
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. ԴԱՍԱԿԱՆ «ԳԱՆԴԻԶՄ»

ԱՍՈՂԻԿ ՔԱՀԱՆԱՅԻ ԲԱՑ ՆԱՄԱԿԸ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՄԱՄՈՒԼԻՆ ԵՎ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ

ԱՍՏՂԵՐՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍԱԴԻՐՆԵՐԻՆ

ՄԱՔՍԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ՊԵՏԸ ԱԶԱՏՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԹՈՒՅԼ ՉՏՎԵՑԻՆ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴՈՒՐՍ ԳԱ ԿՈԱԼԻՑԻԱՅԻՑ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՂՆ ԵՍ, ԳՅՈՒՄՐԻ՝ ԱԽՊԵՐՈՒԹՅԱՆ ԴՈՒ ՔԱՂԱՔ

ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ
ԼԵՎՈՆ ԲԱՐՍԵՂՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ
ՅՈՒՐԻ ԽԱՉԱՏՈՒՐՈՎԸ ՆՇԱՆԱԿՎԵՑ ԶՈՒ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏ
- 1895 Կ. Պոլսում Անգլիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանները Օսմանյան Թուրքիայի կառավարությանը ներկայացրին հայկական վեց վիլայեթներում բարենորոգումներ անցկացնելու «Մայիսյան ծրագիր»-ը:
- 1920 Սան-Ռեմոյում (Իտալիա) տեղի ունեցած Անտանտայի պետությունների խորհրդաժողովում առաջարկություն եղավ ԱՄՆ-ի նախագահ Վ. Վիլսոնին ստանձնելու Հայաստանի մանդատը (հոգատարությունը):
- 1932 ՀԽՍՀ Կենտգործկոմի որոշմամբ վերակառուցվում է ՀԽՍՀ Ժողտնտխորհը, որի բազայի վրա ստեղծվում են ՀԽՍՀ ծանր արդյունաբերության, թեթև արդյունաբերության ժողովրդական կոմիսարիատներ ու ԽՍՀՄ անտառային արդյունաբերության ժողկոմատի Հայաստանի լիազորություն:
- 1944 ՀԽՍՀ Ժողկոմխորհրդին կից ստեղծվում է ճարտարապետության գործերի վարչություն:
- 1958 Մահացավ երգչուհի Հայկանուշ Դանիելյանը: (Ծնվ. 1893 թ.):
- 1990 Կիպրոսի խորհրդարանը հատուկ բանաձև ընդունեց հայերի ցեղասպանությունը դատապարտելու մասին:
- 2000 Վախճանվեց գեղանկարիչ Գրիգոր Խանջյանը: (Ծնվ. 1926 թ. Երևանում)
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

