
ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ԴԻՄԵԼ ԷՐ ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵԽ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԻՆ
ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը երեկ տարածել է հետեւյալ հաղորդագրությունը. «ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը 2008 թվականի մարտի 14-ին գրավոր դիմել էր ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ղեկավար տիկին Կոնսուելո Վիդալին եւ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսին՝ առաջարկելով ներգրավել նշված կազմակերպությունների կողմից լիազորված, առաջարկված մասնագետներին՝ սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգությունների կազմակերպելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում նշանակված փորձաքննությունների կատարմանը: ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը, ՀՀ գլխավոր դատախազությունում 08.04.08թ. տեղի ունեցած հանդիպման ժամանակ, հայտնել է, որ ԵԱՀԿ-ն չի կարող նման մասնագետ գործուղել, քանի որ չեն ունեցել նման նախադեպ: Իսկ 09.04.08թ. ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է ՀՀ-ում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ղեկավարի գրավոր պատասխանը, որ չունեն նման փորձագետ: Բարձր գնահատելով ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի 15.04.08թ. հնչեցված համագործակցության առաջարկը, ինչպես նաև, ելնելով քննության օբյեկտիվության և հրապարակայնության շահերից՝ ՀՀ գլխավոր դատախազը 17.04.08թ. գրավոր դիմել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին՝ առաջարկելով, փորձագիտական խորհրդատվություն տրամադրելու նպատակով, իրականացվող փորձաքննություններին, մասնավորապես՝ դատաբժշկական, քրեագիտական և տեսաձայնագրային փորձաքննությունների կատարմանը, հնարավորության դեպքում, ներգրավել մարդու իրավունքների հանձնակատարի կողմից լիազորված մասնագետներին: ՀՀ գլխավոր դատախազության ինտերնետային էջում (www.genproc.am) կարող եք ծանոթանալ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին, ինչպես նաեւ ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի ղեկավարին եւ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցչին հասցեագրված գրություններին, ՄԱԿ-ի մշտական ներկայացուցչից ստացված պատասխանին: (ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարին հասցեագրված գրությունը ՀՀ դատախազության ինտերնետային էջում է տեղադրվել 17.03.08թ.): Դատախազությունը տարածել եւ տարածում է բացառապես ստուգված տեղեկություններ՝ հիմնվելով կոնկրետ փաստերի վրա: Միգուցե դա չի համընկնում հասարակությանն ապակողմնորոշելուն ուղղված որոշ լրատվամիջոցների նախասիրություններին, որոնք պաշտոնական տեղեկատվությունը ներկայացնում են աղճատված, խեղաթյուրված՝ ըստ իրենց ընկալումների: Այդուհանդերձ, դատախազությունը հետայսու նույնպես շարունակելու է հասարակությանն իրազեկել դատախազության կատարած աշխատանքների, դատախազական հսկողության, հասարակական մեծ հնչեցողություն ունեցող քրեական գործերի ընթացքի վերաբերյալ՝ կարեւորելով հասարակության ստուգված, անաչառ եւ օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու իրավունքը՝ զերծ մնալով ցինիկ մեկնաբանությունների ոճից, ինչը դրսեւորում են որոշ լրատվամիջոցներ»:
ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ԴԻՄԵԼ ԷՐ ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵԽ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԻՆ
ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը երեկ տարածել է հետեւյալ հաղորդագրությունը. «ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը 2008 թվականի մարտի 14-ին գրավոր դիմել էր ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ, ...ԱԴՐԲԵՋԱՆ. ԱՆԿԼԱՎՆԵՐԸ ԵՐԿՈՒ ԱԹՈՌՆԵՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ ԵՆ ՀԱՅՏՆՎՈՒՄ
Օրենքով Ռուսաստանին պատկանող գյուղերի բնակիչներն ասում են, թե իրենցով հետաքրքրվում են միայն ընտրությունների ժամանակ: ՍԱԲՈՒԽԻ ՄԱՄԵԴԼԻ, Խրախոբա, Հյուսիսային Ադրբեջան Հյուսիսային Ադրբեջանում գտնվող երկու ...ՎՐԱՍՏԱՆԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԸ ԹԵԺԱՆՈՒՄ Է
Մինչ իշխող կուսակցությունը կենտրոնանում է կյանքը բարեփոխելու խոստումների վրա, նրա ընդդիմադիրներին չի հաջողվում առաջ ընթանալ, մասամբ ընտրական համակարգի` իրենց կարծիքով անարդար փոփոխությունների պատճառով: ...ԵՎՐՈՊԱՆ ՃԻՇՏ ՉԻ ՎԱՐՎՈՒՄ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆԴԵՊ
Երեկ տեղի ունեցած Հայաստանի եւ Ղարաբաղի միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի ժամանակ համար քննարկվող թեմաներից մեկն էր եվրաինտեգրումը: Ինչպես է պատկերացվում Ղարաբաղի տեղն ու դերը հարավկովկասյան եվրաինտեգրման ...ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ
Երեւանի Մանկական այգում, Քաղաքապետարանի դիմաց մեկնարկել է Կանայք հանուն խաղաղության կազմակերպության հանրահավաքը: Մասնակիցների թիվը, որոշ գնահատականներով, մոտ 10 հազար մարդ է: Հանրահավաքի սկզբում մասնակիցները ...ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ «ՀՈՍԱՆՔԱԶՐԿՎԵՑ»
Քիչ առաջ Քաղաքապետարանի դիմացի այգում մեկնարկած հանրահավաքի հարթակը հոսանքազրկվել է:ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ-ՈՒՄ ԿՍՏԵՂԾՎԻ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՎ ՀԱՏՈՒԿ ԽՈՒՄԲ
Ստեփանակերտում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կարգավորման բանակցային գործընթացի մասին նշել է, թե միջնորդական ջանքերը նպատակաուղղված են Ղարաբաղի կարգավիճակի լուծմանը եւ նոր ...ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԹՈՒՅԼ ՉՏՎԵՑԻՆ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ
Երեւանի քաղաքապետարանի դիմացի այգում քիչ առաջ ոստիկանները թույլ չտվեցին շարունակել հանրահավաքը, պատճառաբանելով, որ կազմակերպիչները քաղաքապետարանին ուղղված դիմումում նշել էին ժամը 15-17: Լեւոն Զուրաբյանի ...ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԸ ՀԱՑԱԴՈՒԼ Է ՍԿՍԵԼՈՒ ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ
Հրազդանցի ազատամարտիկ Արշավիր Բոզինյանը, ով հացադուլ էր հայտարարել ի պաշտպանություն քաղբանտարկյալների, այսօրվա հանրահավաքի ժամանակ հայտարարել է, թե եկող երկուշաբթի դադարեցնելու է հացադուլը, բայց վերսկսելու ...
ԵԱՀԿ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ Է ԱԺ ԴԵՐԸ
ՂԱՐԱԲԱՂ-ԱԴՐԲԵՋԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄՈՆԻՏՈՐԻՆԳ
ՀԱԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԻՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ 17 ՏԱՐԻՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԵՎՐՈՊԱՌԼԱՄԵՆՏԻ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԻՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. ԴԱՍԱԿԱՆ «ԳԱՆԴԻԶՄ»

ԱՍՈՂԻԿ ՔԱՀԱՆԱՅԻ ԲԱՑ ՆԱՄԱԿԸ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՄԱՄՈՒԼԻՆ ԵՎ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ

ԱՍՏՂԵՐՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍԱԴԻՐՆԵՐԻՆ

ՄԱՔՍԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ՊԵՏԸ ԱԶԱՏՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴՈՒՐՍ ԳԱ ԿՈԱԼԻՑԻԱՅԻՑ

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԹՈՒՅԼ ՉՏՎԵՑԻՆ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՂՆ ԵՍ, ԳՅՈՒՄՐԻ՝ ԱԽՊԵՐՈՒԹՅԱՆ ԴՈՒ ՔԱՂԱՔ

ԼԵՎՈՆ ԲԱՐՍԵՂՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ
ՅՈՒՐԻ ԽԱՉԱՏՈՒՐՈՎԸ ՆՇԱՆԱԿՎԵՑ ԶՈՒ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏ
- 1895 Կ. Պոլսում Անգլիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանները Օսմանյան Թուրքիայի կառավարությանը ներկայացրին հայկական վեց վիլայեթներում բարենորոգումներ անցկացնելու «Մայիսյան ծրագիր»-ը:
- 1920 Սան-Ռեմոյում (Իտալիա) տեղի ունեցած Անտանտայի պետությունների խորհրդաժողովում առաջարկություն եղավ ԱՄՆ-ի նախագահ Վ. Վիլսոնին ստանձնելու Հայաստանի մանդատը (հոգատարությունը):
- 1932 ՀԽՍՀ Կենտգործկոմի որոշմամբ վերակառուցվում է ՀԽՍՀ Ժողտնտխորհը, որի բազայի վրա ստեղծվում են ՀԽՍՀ ծանր արդյունաբերության, թեթև արդյունաբերության ժողովրդական կոմիսարիատներ ու ԽՍՀՄ անտառային արդյունաբերության ժողկոմատի Հայաստանի լիազորություն:
- 1944 ՀԽՍՀ Ժողկոմխորհրդին կից ստեղծվում է ճարտարապետության գործերի վարչություն:
- 1958 Մահացավ երգչուհի Հայկանուշ Դանիելյանը: (Ծնվ. 1893 թ.):
- 1990 Կիպրոսի խորհրդարանը հատուկ բանաձև ընդունեց հայերի ցեղասպանությունը դատապարտելու մասին:
- 2000 Վախճանվեց գեղանկարիչ Գրիգոր Խանջյանը: (Ծնվ. 1926 թ. Երևանում)
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

