
“ԻՆՉՈՒ” ՀԱՐՑԻՆ, “ՈՐՈՎՀԵՏԵՎ” ՊԱՏԱՍԽԱՆ
Ապրիլի 18-ին Մամուլի Ազգային ակումբի եւ ԱՄՆ միջազգային գործերի ազգային ժողովրդավարության ինստիտուտի կազմակերպված քննարկման թեման Հայաստանի քաղաքական մշակույթն էր, դրա ներկա վիճակն ու հեռանկարը: Քննարկման մասնակիցների շրջանակը լայն էր, իսկ հիմնական զեկուցողներից մեկը իշխանության ներկայացուցիչ, ՀՀԿ խմբակցության անդամ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Իր զեկույցը Գագիկ Մինասյանն սկսեց Հայաստանի տնտեսական հաջողություններով եւ դրանց թվային արտահայտությունները նշելով, եւ երբ արդեն լրագրողները միմյանց հարց էին տալիս, թե արդյոք իրենք են սխալ հասկացել թեման, Գագիկ Մինասյանը հասավ օրվա թեմային, քաղաքական մշակույթին, եւ որպես այդ մշակույթի բարեփոխման քայլ ներկայացրեց Հայաստանի նոր նախագահ Սերժ Սարգսյանի գործողությունները, որոնք Գագիկ Մինասյանի խոսքով, ուղղված են հասարակության ու քաղաքական ուժերի միջեւ անվստահության պատը քանդելուն: ՀՀԿ խմբակցության անդամի համոզումով, իր կուսակցապետը, որ այժմ նախագահ է, առաջնորդվում է երկխոսության սկզբունքով: Մինասյանը համարում է, որ հասարակության ու քաղաքական ուժերի միջեւ առկա պատը քանդելու ցանկացած փորձ պետք է ողջունվի, իսկ հակառակի հանդեպ պետք է լինի բացասական գնահատական: Այդ առումով Գագիկ Մինասյանը հիշեցրել է Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցը Նովիե Իզվեստիա թերթին, ուր առաջին նախագահն ասել է, թե իր անելիքը լինելու է օրենքի շրջանակում հնարավոր միջոցներով հասարակության մոտ ներկայիս իշխանության հանդեպ անվստահություն ներշնչելը: “Գիտեք, այդպիսի գնահատական, կամ այդպիսի մոտեցում ունեցող քաղաքական գործչի նկիատմամաբ ես կարծում եմ, ողջ հասարակությունը պետք է միավորվի”, ասում է Գագիկ Մինասյանը: Նրա խոսքով, մեզ մոտ կան գործիչներ, որոնց համար գործում է որքան վատ այնքան լավ սկզբունքը: “Ես օրինակ, Իզվեստիայի այդ հոդվածը քննադատելուց առաջ, կբռենի իմ կուսակից երիտասարդ կարիերիստների ձեռքը, որ առիթ անառիթ դուրս են գալիս էկրանի առաջ ու ասում են, ինչ երկոսություն, ինչ բան: Երկխոսությունն անպայման պետք է: Այդ կադրային քաղաքականությունը, որ տեսնում ենք, դա բավարար չէ: Աշնանը, կամ ամենաւոժը մյուս գարնանը, պետք է պատրաստվել խորհրդարանական նոր ընտրությունների արտահերթ, եւ այդ հնարավորությունը տալ այսօր ուժով լուսանցքում հայտնված մարդկանց, անձերին, կամ շարժմանը”, ի պատասխան Գագիկ Մինասյանի խոսքի, ասում է Աղասի Արշակյանը, ով հրավիրված քննարկմանը ներկայացնում էր Սախարովի ֆոնդը, իսկ նախագահի ընտրությանը պաշտպանել էր ՀՅԴ թեկնածու Վահան Հովհաննիսյանին: Գագիկ Մինասյանի մոտեցմանը անդրադարձել է նաեւ քննարկման մասնակից Ռուզան Խաչատրյանը, ով ՀԺԿ մամուլի քարտուղարն է: Նրա խոսքով, երկխոսության ու հանդուրժողականության այն խոստումները, որոնք տրվում են, որ հնչում են ու ոգեւորում, իրականում հայկական ավանդույթ են, երբ մի բան ասվում է եւ լրիվ այլ բան արվում, կեղծելով ընտրությունները: “Եթե խոսքը գնում է այն մասին, որ պետք է պատը քանդել, ապա եկեք քանդենք պարոնայք, բայց արդյոք բերման ենթարկվող քաղաքացիները, մինչ օրս, այդ պատը քանդելուն նպաստում են, արդյոք Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք դուրս են գալիս զբոսանքի, Հյուսիսային պողոտա եւ այնտեղից բերման են ենթարկվում, վայրագ ձեւով, եթե որեւէ մեկը դա տեսել է, ֆանտաստիկ ֆիլմ է ուղղակի: Տասը ոստիկան, ագռավների նման հարձակվում են, կին, տղամարդ, երեխա, կարեւոր չէ, ձեռքերը ոլորում, քարշ տանելով գցում մեքենա”, ասում է Ռուզան Խաչատրյանը: Դիմելով Գագիկ Մինասյանին, Ռուզան Խաչատրյանը հարցնում է, թե եթե արտակարգ դրությունը հանված է, ինչու ինքը, գալով Ազատության հրապարակ, չի կարողանում այնտեղ հանգիստ զբոսնել, բախվելով ոստիկանների արգելքին, եւ այդ արգելքը պատճառաբանելու նպատակով “ինչու” հարցին ի պատասխան լսելով “որովհետեւ” արտահայտությունը:
ԵՎՍ ԵՐԵՔ ՆԱԽԱՐԱՐ ՊԱՀՊԱՆԵՑ ՊԱՇՏՈՆԸ
Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, թե Սերժ Սարգսյանի ապրիլի 17-ի ստորագրած հրամանագրերով Հասմիկ Պողոսյանը նշանակվել է մշակույթի նախարար, Լեւոն Մկրտչյանը` կրթության եւ գիտության նախարար, Վարդան ...ԿԱՆԱՅՔ ՀԱՆՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ. ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՉԻ ՄԵՐԺՎԵԼ
Կանայք հանուն խաղաղության հասարակական կազմակերպությունը տեղեկացնում է, թե ապրիլի 19-ին, ժամը 3-ին Երեւանի Մանկական զբոսայգում (նախկին Կիրովի անվ. զբոսայգի, Մյասնիկյանի արձանի հարեւանությամբ) տեղի կունենա ...ԹԱԳԱՎՈՐՆ ՈՒ ՄԱՔՍԱՎՈՐՆԵՐԸ
Մաքսային պետական կոմիտեի ղեկավար կազմի հետ նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդակցությունը, խորհրդակցության խիստ, կոշտ, իսկ երբեմն էլ կոպիտ տոնը, որ ցուցադրվեց հեռուստատեսությամբ, երեւի թե նպատակ ուներ հասարակության ...ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հարցազրույցը ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը - Պարոն նախարար, նախ թույլ տվեք շնորհավորել Ձեզ այս բարձր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Ես շնորհակալ եմ, որ Ձեր պաշտոնավարման ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՂՆ ԵՍ, ԳՅՈՒՄՐԻ՝ ԱԽՊԵՐՈՒԹՅԱՆ ԴՈՒ ՔԱՂԱՔ
11. ԳԱԼԱ-ն վերք ունի, ԳԱԼԱ-ն երգ ունի, ԳԱԼԱ-ն երգելու էլ եթեր չունի Երբ 2008 թ. նախագահական ընտրությունների նախաշեմին Գյումրիի ԳԱԼԱ հեռուստատեսությունը սկսեց հանրությանը ներկայացնել նաեւ ընդդիմության ...ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ԿԱՅՑԵԼԻ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երկօրյա այցով կմեկնի Ստեփանակերտ, որտեղ հանդիպումներ կունենա Արցախի նախագահ Բակո Սահակյանի, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի, վարչապետ Արա Հարությունյանի եւ իր պաշտոնակից ...“ԻՆՉՈՒ” ՀԱՐՑԻՆ, “ՈՐՈՎՀԵՏԵՎ” ՊԱՏԱՍԽԱՆ
Ապրիլի 18-ին Մամուլի Ազգային ակումբի եւ ԱՄՆ միջազգային գործերի ազգային ժողովրդավարության ինստիտուտի կազմակերպված քննարկման թեման Հայաստանի քաղաքական մշակույթն էր, դրա ներկա վիճակն ու հեռանկարը: Քննարկման ...ԳԱԼԻՍ Է ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ
Ազգային Ժողովի Ժառանգություն խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը ապրիլի 18-ին Մամուլի Ազգային ակումբի եւ ԱՄՆ միջազգային գործերի ազգային ժողովրդավարության ինստիտուտի կազմակերպած քննարկմանը անդրադարձել ...ՇԱՀԻԴՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐ
Նախագահի ընտրությանը Դաշնակցության թեկնածու Վահան Հովհաննիսյանին սատարած Աղասի Արշակյանը ապրիլի 18-ին Մամուլի Ազգային ակումբի եւ ԱՄՆ միջազգային գործերի ազգային ժողովրդավարության ինստիտուտի նախաձեռնությամբ ...ԱԹԵՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԹԱՆԵՐ ԱՔՉԱՄԻ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ
Ապրիլի 16-ին Հունաստանի խորհրդարանի նախկին շենքում տեղի ունեցավ Թաներ Աքչամի ՙԱմոթալի արարք. Հայոց Ցեղասպանությունը եւ թրքական պատասխանատվության խնդիրը՚ (A Shameful Act: Armenian Genocide and the Question ...3 ՏԱՐԻ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղարը, ապրիլի 18-ին, Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը, քննելով քրեական գործը, Սարգիս Մարտիրոսի Պարունակյանին ...ՇԻՆԱՐԱՐՆԵՐԸ ԿԱՇԽԱՏԵՆ 24 ԺԱՄ
Այսօր Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի գլխավորությամբ խորհրդակցության ժամանակ քննարկվեց քաղաքում տրասպորտի վիճակը։ Հենց սկզբում քաղաքապետը նշեց, որ Երեւանում հատկապես վերջին 15 օրերին խցանումները դարձել ...ԲՐԱՅԶԱ. ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ապրիլի 17-ին, Վաշինգտոնում, Կոնգրեսի Հելսինկյան կոմիտեում սկսել են Հայաստանի իրադրության վերաբերյալ քննարկումները: Կոմիտեի նախագահ Ալսի Հաստինգսը քննարկումները բացել է հղում անելով ԵԱՀԿ դիտորդական առաքելության ...ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻՆ
Այսօր ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը ՕԵԿ գրասենյակում ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլին և փոխդեսպան Գիդեոն ...ՖՈՒՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ՊԱՏՄՎԱԾՔ ՄԵԾ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ
(Գիտաֆանտաստիկ երկ) - Արա, էն մեր կայֆի վիճակը ոնց ա,- ասաց գլխավոր նախարարը օգնականին եւ ջղային ավելացրեց,- էն որ թազա վարչապետն ասում էր ծրագիրը պետք ա մեջը դնենք: Քրտնած ակնոցներով օգնականն արդեն ...ԵՎՍ 4 ՀԻՆ ՆՈՐ ՆԱԽԱՐԱՐՆԵՐ
Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, թե Սերժ Սարգսյանի այսօր ստորագրած հրամանագրերով, Արմեն Մովսիսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար, Հարություն ...ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՓՈԽՎԵՑ
Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, թե Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002թվականի մարտի 16-ի հրամանագրում փոփոխություն կատարելու մասին: Հրամանագրով, ...ՉԵՆ ՄԱՔՍԱԶԵՐԾՈՒՄ ՍՈՒՔԻԱՍՅԱՆՆԵՐԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿՐԱԾ ԱՊՐԱՆՔԸ
Ապրիլի 18-ին, հաղորդագրություն է ստացվել Պարես-Արմենիա ընկերության տնօրեն Հ. Դեմիրճյանի ստորագրությամբ, որում տնօրենը ներկայացնում է այն իրավիճակը, որ առկա է ընկերության շուրջ: Այդ հաղորդագրությունը հատկապես ...ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՄՀ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Նինկե Օմեսին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման սկզբում ԱՄՀ մշտական ներկայացուցիչը ...ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ ԿԴԱՍՏԻԱՐԱԿԵՐ
Փարիզի փողոցներում նորից անհանգիստ է, մեղմ ասած: Ֆրանսիացի ուսանողներն ու դպրոցականները, որոնք դուրս են եկել փողոց եւ բողոքում են կրթական ռեֆորմի դեմ, կոտրել են խանութների ցուցափեղկերն ու ձեռնամարտի են ...ԲԱՑ ՆԱՄԱԿ ԱՍՈՂԻԿ ՔԱՀԱՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ
Հայր սուրբ Որպես հասարակության անդամ, և ինչ–որ տեղ նաև դրա որոշակի հատվածի ներկայացուցիչ, ամեն կերպ պաշտպանելու եմ (ու պաշտպանում եմ) հասարակությունը իր բարձրագույն արժեքների հանդեպ դրսևորված ցանկացած ...ՀԱՏՈՒԿ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆ` ՎԻՎԱՍԵԼԻ ԱԼՈ ՄԱՄ ՔԱՐՏԵՐ ՍՏԱՑԱԾ ՄԱՅՐԵՐԻ ՀԱՄԱՐ
11 հաղթող համարներից յուրաքանչյուրը շահել է 300 հազար դրամ արժողությամբ նվեր քարտ ՎիվաՍելը, ՄՏՍ ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, հայտնում է, որ այս տարի Կանանց, Մայրության և Գեղեցկության տոնական միամսյակը ...ՔՆՆԱՐԿՎԵԼՈՒ Է ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՔՍՏԸ
Այսօր Ստեփանակերտում մեկնարկեց Արցախ-Հայաստան միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը: ՀՀ եւ ԼՂՀ ԱԺ նախագահներ Տիգրան Թորոսյանն ու Աշոտ Ղուլյանը ողջունեցին երկու հայկական պետությունների պատգամավորներին, ...ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ՄԱՏ Է ԹԱՓ ՏՎԵԼ ՍՏՐԱՍԲՈՒՐԳԻ ՎՐԱ
ԵԽԽՎ բանաձեւն արդեն ընդունված փաստաթուղթ է, եւ պետք է մտածել հետագա քայլերի մասին, ասել է Ստեփանակերտում ՀՀ խորհրդարանի նախագահ Տիգրան Թորոսյանը, մեկնաբանելով Հայաստանում կայացած նախագահական ընտրությունների ...ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ՏԱՐԱԾՔԸ ՄԱՔՐՎԵԼ Է
Երևանի քաղաքապետի կողմից հայտարարված «Մաքուր Երևան» եռամսյակի շրջանակներում ապրիլի 18-ին մաքրվեցին ու լվացվեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքն ու հուշակոթողը: «Մաքուր Երևան» ակցիայի շրջանակներում ...ՆԱԽՆԱԿԱՆ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ Է 71 ԱՆՁ
ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղարը տեղեկացնում է, թե ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում, ապրիլի 18-ի դրությամբ, նախնական կալանքի տակ է գտնվում 71 անձ, եւս ...
ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ԿԼԻՆԻ ՆՈՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ
ԹԻՎ 6220208` ՊԱՐՏԱԿԵԼՈՒ ԳՈՐԾ
ԻՆՉ ԵՂԱՎ ԴԱՆԻԼՈՎԻՉԻ ՆԱՄԱԿԸ
ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՄՀ ԳՐԱՍԵՆՅԱԿ ԲԱՑԵԼՈՒ ԽՆԴԻՐԸ
ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՉԻ ՀԵՐՔՈՒՄ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՀԱՑԱԴՈՒԼԸ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. ԴԱՍԱԿԱՆ «ԳԱՆԴԻԶՄ»

ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱՍՈՂԻԿ ՔԱՀԱՆԱՅԻ ԲԱՑ ՆԱՄԱԿԸ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՄԱՄՈՒԼԻՆ ԵՎ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ

ԱՍՏՂԵՐՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍԱԴԻՐՆԵՐԻՆ

ՄԱՔՍԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ՊԵՏԸ ԱԶԱՏՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴՈՒՐՍ ԳԱ ԿՈԱԼԻՑԻԱՅԻՑ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՂՆ ԵՍ, ԳՅՈՒՄՐԻ՝ ԱԽՊԵՐՈՒԹՅԱՆ ԴՈՒ ՔԱՂԱՔ

ԱՐԴՅՈՔ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԳՆՈՒՄ Է ՀԵՌԱՑՈՂ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏՔԵՐՈՎ
ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՇԱՆԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
- 1862 Ծնվել է մեծ հայասեր Հ. Ֆ. Բ. Լինչը Լոնդոնում, իռլանդացի ծնողների ընտանիքում: Բացի իրավագիտությունից, նա ճանաչված է որպես գրող, աշխարհագրագետ, քաղաքագետ և ճամփորդ: Ունի աշխատությունների պատմական Հայաստանին նվիրված: 1906թ. ընտրվել է Բրիտանիայի պառլամենտի անդամ: Մահացել է Լոնդոնում 1913թ. նոյեմբերի 24-ին:
- 1877 Ռուսական զորքերի երևանյան ջոկատը գեներալ Տեր-Ղուկասովի ղեկավարությամբ, հայ աշխարհազորայինների հետ միասին 12 օրվա ընթացքում գրավեց Բայազետ քաղաքը :
- 1933 Մահացավ Հայաստանի Հանրապետության խորհրդային նախագահ Ավետիք Սահակյանը (Հայր Աբրահամ):
- 1953 Վերացվում են Երևանի, Կիրովականի և Լենինականի օկրուգները:
- 1958 Կազմակերպվում է ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտը:
- Մաթեմատիկա՞... համեցեք
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

