
ԵՂԵԼ Է ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿ, ԹԵ ՉԻ ԵՂԵԼ
Հարցազրուց Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանի հետ
- Պրն. Զուրաբյան, ԵԽԽՎ կոչ է անում հայաստանյան ընդդիմությանը` ընդունել Սահմանադրական դատարանի որոշումը ոչ թե համաձայն լինելու, այլ` հաջորդ քայլը կատարելու, Եվրոպական դատարան դիմելու համար. դիմելո՟ւ եք:
- Բնականաբար: Օգտագործելու ենք իրավական եւ քաղաքական բոլոր մեխանիզմները` բողոքարկելու ԿԸՀ-ի եւ ՍԴ-ի կայացրած որոշումը: Եվրադատարան դիմելը մեր ամբողջական ռազմավարական տարրերից մեկն է:
- 2003-ին Ստրասբուրգ էր դիմել նաեւ Ստեփան Դեմիրճյանը. առ այսօր` «ձայն բարբառոյ յանապատի»: Իմաստ ունի արդյոք:
- Նպատակին հասնելու համար մենք ունենք մեր ռազմավարությունը: Քայլերի, այդ թվում եւ Եվոպական դատարան դիմելու հաջողությունը կախված է նրանից, թե որքանով է ընդհանուր ռազմավարությունը ճիշտ կառուցված. եթե այն ճիշտ կառուցվի` հաջողության անպայման կհասնենք:
- Մինչ այժմ ճի՟շտ էր կառուցված:
- Էական սխալներ մինչ այս թույլ չեն տրվել:
- Իսկ երբ եք նոր ռազմավարությունը կյանքի կոչելու:
- Իր ժամանակին` ժողովուրդը բոլոր քայլերի մասին կտեղեկացվի: Այս իրավիճակում, երբ մեր ակտիվիստները ձերբակալված, մեր ռեսուրսները սահմանափակված են, երբ մեր աջակիցներն աննախադեպ ճնշումների են ենթարկվում, երբ իշխանության հակասահմանադրական քայլերի արդյունքում մեր առջեւ փակ են բոլոր ճանապարհները, բնական է, դժվար է խոսել ցույցերի մասին, բայց մոտ ապագայում նման ծրագիր ժողովրդին կներկայացվի:
- Ի դեպ. մեզ հետ զրույցում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Մեթ Բրայզան տեսակետ էր հայտնել, որ մարտի 1-ի դեպքերի առնչությամբ ձերբակալված ընդդիմադիրների ազատ արձակման գործընթացը «կարծես թե ընթանում է»: Օրերս մեկ-երկու հոգու բաց թողեցին, ոմանց «պայմանականով» դատապարտեցին:
- Մենք վստահ ենք, որ ժողովրդի, ինչպես նաեւ միջազգային հանրության աճող ճնշման տակ, իշխանություններն, ազատությունը վերականգնելու ուղղությամբ, պետք է քայլեր անեն: Բայց էական քայլեր դեռ չկան: Ընդ որում, այդ էական քայլերը կլինեն ոչ թե, որովհետեւ իշխանությունները նման կամք են դրսեւորում, այլ որ` ստիպված են այդպիսիք անել` ժողովրդի բողոքի ներքո:
- «Նախկին», թե ապագա բողոքի:
- Ներկա. ձերբակալվածների կանայք են բողոքում, հացադուլավորներ կան, Հրազադանում բողոքը նույնպես չի դադարում...
- Իսկ երբ կխոսի Տեր-Պետրոսյանը:
- Տեր-Պետրոսյանը կխոսի այն պահին, երբ դրա քաղաքական նպատակահարմարությունը կլինի:
- Պրն. Զուրաբյան, իսկ ինչպես եք մոտենում Սերժ Սարգսյանի առաջին նշանակումներին` նկատի ունեմ հատկապես արտաքին գործոց եւ պաշտպանության նախարարներին:
- Ավազակապետության մեջ տեղի ունեցող տեղաշարժերը մեզ բացարձակապես չեն հետաքրքրում:
- Մեզ հետ զրույցում նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդդիմություն-իշխանություն երկխոսության մասով ասել է բառացիորեն հետեւյալը. «Բայց էդ քայլն արված է, չէ, մեր պետության նոր ղեկավարն իր ձեռքը մեկնել է, չէ, խիստ հրապարակային ձեւով, որեւէ ջրբաժանում նա չի կատարել, չէ. ընդ որում` իր ձեռքը դեռ մեկնած է»:
- Երկխոսության մեր պատրաստակամությունը նույնպես բազմիցս փաստվել է: Մենք ասել ենք` չենք կարող բանակցել, երբ մեր թիմի անդամները պատանդ են պահվում բանտերում, պատրաստ ենք սեղանի շուրջ նստել իշանությունների հետ` մեր ընկերների ազատվելուց անմիջապես հետո:
- Զարմանալի է` դուք պատրաստակամ եք, իշխանությունները ձեռքը պարզել եւ դեռ «օդում» պահում են, ու ոչինչ տեղի չի ունենում: Եւ ընդհանրապես, դուք եք գնալու իրենց դուռն, ասեք` եկել ենք, թե իրենք են գալու ձեր դուռը. ոնց է լինելու:
- Իհարկե, առաջարկը պետք է լինի իշխանության կողմից:
- Այսինքն` եղել է:
- Նորից եմ կրկնում` իշխանությունների կողմից երկխոսության առաջարկ չի եղել. պետք է պաշտոնական առաջարկ լինի, որը երբեւէ չի եղել:
- Իսկ դուք սպասում եք արդյոք:
- Մենք մեր գործն ենք անում:
Զրույցը վարեց Կարմեն Դավթյանը
ԳԵՐԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԿՏԱԿԱՐԱՆ ԸՍՏ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ
Հայաստանի իշխանության ներկայացուցիչների շուրթերից մեկ անգամ չէ, որ հնչել են տեսակետներ ու գնահատականներ, որոնց իմաստն ու տրամաբանությունն այն է, թե ժողովուրդը ընդամենը սպառողների մի հանրույթ է, որն առավելապես ...ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԷԴՈՒԱՐԴՈ ԷՌՆԵԿՅԱՆԸ
ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով, Տիգրան Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի պարոն Սարգսյան, Շնորհավորում ...ԱՍՈՂԻԿ ՔԱՀԱՆԱՅԻ ԲԱՑ ՆԱՄԱԿԸ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՄԱՄՈՒԼԻՆ ԵՎ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ
5
ՙԵվ դո°ւ, Աստծո° ժողովուրդ, քո հոգևոր առաջնորդներին ու քահանաներին դատավոր ու քննիչ մի° եղիր, որովհետև դա քեզ բնավ չի պատշաճում և Աստծո կողմից էլ չպատվիրվեց, և Քրիստոսի դատաստանն ու դատավորական աթոռը ...ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԵԾԱՆՎԱԵՐԹ
Ապրիլի 20-ին, ժամը 12-ին, Մատենադարանի մոտից սկիզբ կառնի հերթական հեծանվաերթը: Այն ուղղված է Թեղուտի անտառի փրկությանը, որտեղ պղնձա-մոլիբդենային հանքի շահագործման նպատակով հիմա զանգվածային անտառահատումներ ...ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ Հ/Կ-ՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
1Հայաստանի Հանրապետության մի խումբ իրավապաշտպան ՀԿ-ներ, դատապարտելով Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից հետընտրական շրջանում ծավալված բռնությունները, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների ...ՅՈ ԵՐԹԱՍ. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՖՈՐՈՒՄ
Քաղաքացիների պաշտպանվածությունը և ժողովրդավարական ինստիտուտների հաստատումն են երկրի կայունության և անվտանգության հիմնական սկզբունքները: Հետընտրական իրադարձությունները Հայաստանում ստեղծել են մի իրավիճակ, ...ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔԻ ՀԱՄԱՐ
ՀՀ Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղարը տեղեկացնում է, թե Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը կայացրել է դատավճիռ, որով Երևան քաղաքի Էրեբունի համայնքի թիվ 13/10 ...ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է
ԱԺՄ նախագահ, Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Վազգեն Մանուկյանը ապրիլի 17-ին խախտել է նախագահի ընտրությունից հետո իր լռությունն ու գնահատել մարտի 1-ի իրադարձությունները: Նրա խոսքով, եթե պետության մեջ ...ԻՆՉ ԵՆ ԽՈՍԵԼ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆՆ ՈՒ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ
ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը ապրիլի 17-ին Տեսակետ ակումբում հայտարարել է, որ ինքը անցած ժամանակահատվածում հանդիպել է Սերժ Սարգսյանին, ընդ որում իր նախաձեռնությամբ: «Ես եմ զանգել, հանդիպել ենք, մինչեւ ...ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է, ԲԱՅՑ ԴԵՌ ՀԵՌՈՒ
Ապրիլի 17-ին, Տեսակետ ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողներն ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանին հարցրել են, թե ինչ ընթացքի մեջ է ազգային-ժողովրդավարական ուժերի այն միավորումը, որի մասին ...ԱԺՄ ՀԻՄՆԱԴԻՐՆԵՐԻՑ ՄԵԿԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
«Ես կողմ էի Տիգրան Սարգսյանի նշանակմանը, իրեն ճանաչում եմ բավականին վաղուց», ապրիլի 17-ին Տեսակետ ակումբում մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ԱԺՄ նախագահ, Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Վազգեն ...ԵԽ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԸ ՀՈՐԴՈՐԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստում ապրիլի 17-ին քվեարկությամբ ընդունվել է \"Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների վիճակի վերաբերյալ\" զեկույցը` 93 կողմ, 8-ական դեմ ...ԿԱԼԱՆՔԸ ԴԱՐՁՐԵԼ ԵՆ ՊԱՏԻԺ
Նոր Ժամանակներ կուսակցության գրասենյակում ապրիլի 17-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ՆԺԿ վարչության անդամ Հրաչյա Սարգսյանը եւ Արամ Կարապետյանի շահերի պաշտպան, փաստաբան Հարություն Բաղդասարյանը լրագրողներին ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԱՔՍԱՎՈՐՆԵՐԻՆ
Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, թե Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի ղեկավարության հետ: Հանդիպմանը մասնակցել են նաեւ վարչապետ ...ԿԱՐԻՆԵ ԽՈԴԻԿՅԱՆԸ ՓՈԽՆԱԽԱՐԱՐ ՉԷ
ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, թե վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Կարինե Խոդիկյանն ազատվել է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալի պաշտոնից:ՈՒՍԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԸ ԶՈՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՀԱՅՏՆԵԼ ԵԿԵՂԵՑՈՒՆ ՈՒ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ
Ապրիլի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանի պետական և ոչ պետական բուհերի ուսանողական խորհուրդների թվով շուրջ վաթսուն նախագահներին: Ինչպես տեղեկացնում ...ԵՂԵԼ Է ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿ, ԹԵ ՉԻ ԵՂԵԼ
Հարցազրուց Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանի հետ - Պրն. Զուրաբյան, ԵԽԽՎ կոչ է անում հայաստանյան ընդդիմությանը` ընդունել Սահմանադրական դատարանի որոշումը ոչ թե համաձայն լինելու, ...ԵՎՐՈՊԱԿԱՆ ՍԵՐՏԱՃՄԱՆ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ
ՙՀայաստանի եվրաինտեգրման քաղաքականությունը. պարտավորությունների ստանձնում եւ իրագործվող միջոցառումներ՚ թեման այսօր արծարծեցին Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ) կազմակերպված ...ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՀՈՐԴՈՐՈՒՄ Է ՍՈՎՈՐԵԼ
1Հայաստանի կառավարության այսօրվա նիստը բացելով, վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է աշխատանքի մի քանի նոր սկզբունք: Նա մասնավորապես ասել է. ՙԿառավարության նիստի այսօրվա օրակարգում ես արդեն իսկ մակագրել եմ, ...ՎԱՐՔ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԱՑ
Հայաստանի կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել ՙԴատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին՚ ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին՚ օրինագծին, որը սահմանված ...
«ԵՍ ԱԿԱՆԱՏԵՍ ԵՄ ԱՐՅԱՆ ԼՃԱԿԻ»
ԱՂԱԹԹՎԻ ԱՐՏԱՀՈՍՔ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ՄՈՏ
ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԾՐԱԳՐԵՐԸ
ՀԱԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԻՆ
ՂԱՐԱԲԱՂԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՉԷ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՀԱՑԱԴՈՒԼԸ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. ԴԱՍԱԿԱՆ «ԳԱՆԴԻԶՄ»

ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱՍՈՂԻԿ ՔԱՀԱՆԱՅԻ ԲԱՑ ՆԱՄԱԿԸ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՄԱՄՈՒԼԻՆ ԵՎ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ

ԱՍՏՂԵՐՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍԱԴԻՐՆԵՐԻՆ

ՄԱՔՍԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ՊԵՏԸ ԱԶԱՏՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴՈՒՐՍ ԳԱ ԿՈԱԼԻՑԻԱՅԻՑ

ԱՐԴՅՈՔ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԳՆՈՒՄ Է ՀԵՌԱՑՈՂ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏՔԵՐՈՎ
ԸՍՏ ԱԻՄ ՆԱԽԱԳԱՀԻ, ՈՒՆԵՆՔ ՊԵՏՈՒԹԵՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԱՀ
ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՇԱՆԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
- 1879 Կ. Պոլիսում վախճանվեց տպարանատեր, հրատարակիչ Ճամիկ Արամյանը: (Ծնվ. 1820թ.-ին):
- 1904 Ծնվեց Հրանտ Գ. Փաստրմաջյանը: (Վախճ. 1954 թ.):
- 1922 Բեռլինում Արամ Երկանյանը և Արշավիր Շիրակյանը ահաբեկեցին «Թեշքիլաթը մահսուսե»-ի նախագահ Բեհաէդդին Շաքիրին և Տրապիզոնի նախկին նահանգապետ՝ Ջեմալ
- 1957 Սկսվում է Կիրովական և Բաթումի քաղաքների սոցիալիստական մրցությունը:
- 1990 Երևանում կայացավ միջազգային գիտական նստաշրջան «Հայերի ցեղասպանություն, պատմություն, տեսություն, քաղաքական պատասխանատվություն» թեմայով, նվիրված հայերի ցեղասպանության 75 ամյակին: Այն տևեց մինչև ապրիլի 21-ը:
- 1997 Նոր Հարավային Ուէլսի (Ավստրալիա) խորհրդարանի օրենսդիր համագումարը որոշում կայացրեց ապրիլի 24-ը սահմանել հայերի ցեղասպանության հիշատակի օր և առաջարկություն ներկայացվեց Ավստրալիայի դաշնային կառավարությանը ընդունել նույնանման որոշում:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

