
ԿԱԼԱՆՔԸ ԴԱՐՁՐԵԼ ԵՆ ՊԱՏԻԺ
Նոր Ժամանակներ կուսակցության գրասենյակում ապրիլի 17-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ՆԺԿ վարչության անդամ Հրաչյա Սարգսյանը եւ Արամ Կարապետյանի շահերի պաշտպան, փաստաբան Հարություն Բաղդասարյանը լրագրողներին ներկայացրել են Արամ Կարապետյանի գործի որոշ մանրամասներ, հատկապես կանգ առնելով օրերս դատարանի կայացրած որոշման վրա, որով բավարարվել է նախաքննության մարմնի միջնորդությունը` Արամ Կարապետյանի կալանքը եւս մեկ ամիս երկարաձգելու մասին: Փաստաբան Հարություն Բաղդասարյանի խոսքով, կալանքը երկարաձգելու որեւէ հիմք չկա, իր պաշտպանյալի հանդեպ որեւէ քննչական գործողություն, անցած հիսուն օրերի ընթացքում չի կատարվել, բացառությամբ նրա ձերբակալության առաջին երկու օրերի: Փաստաբանն ասում է, որ չկա նախաքննության մարմնի որեւէ անելիք, որին կարող է Արամ Կարապետյանը խոչընդոտել լինելով ազատության մեջ: Հարություն Բաղդասարյանի խոսքով, տեղի ունեցածը եւս մեկ անգամ վկայում է, որ խնդիրը ուղղակի դուրս է իրավական հարթությունից եւ քաղաքական հետապնդում է: փաստաբանը ներկայացրել է նաեւ, թե օրինակ ինչի համար են մեղադրում Արամ Կարապետյանին: \"Նախաքննության մարմինը ուրեմն բերում է այսպիսի դրույթներ. ուրեմն, Արամ Կարապետյանը, իր գործողություններով նպաստել է, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի ռեյտինգի ավելացմանը եւ հակառակը, խոչընդոտել է մեկ այլ թեկնածուի ռեյտինգի իջեցմանը: Է լավ է արել\", ասում է Կարապետյանի շահերի պաշտպան, փաստաբան Հարություն Բաղդասարյանը: Նրա խոսքով, Արամ Կարապետյանին մեղադրում են այդ վերը նշված նպատակով սուտ մատնություն անելու համար, այն դեպքում, որ Արամ Կարապետյանն ընդամենը հարցեր է ուղղել պետական մարմիններին ու նրանցից պատասխան սպասել, թե օրինակ, ճիշտ է արդյոք, որ քննարկվել է Մեղրին հանձնելու հարց, եւ այդօրինակ այլ հարցադրումներ, որ ուղղվել են բարձրաստիճան պաշտոնյաներին, հղում կատարելով այդ հարցադրումների առարկաների մասին տեղեկություն տարածած ԶԼՄ_ներին: Արամ Կարապետյանի փաստաբանի խոսքով, միանգամայն բնական ու օրինական է, եթե որեւէ քաղաքական գործիչ կարողանում է իր ելույթներով ու գործունեությամբ բարձրացնել կամ իջեցնել այս կամ այն գործչի ռեյտինգը: \"Խնդիրը այդ նախագահի թեկնածուի մեջ է, ոչ թե իրավապահ մարմինների, որոնք այդ նախագահի թեկնածուի կամ չգիտես ում ցուցումով վազում են համապատասխան մարմիններ, փորձում են ձեռք բերել կալանքի միջնորդությունը եւ քաղաքական գործչին անազատության մեջ են պահում: Մենք չենք ասում քաղաքական է, դատախազությունն է մեզ բերում քաղաքական դաշտ\", ասում է փաստաբանը, ավելացնելով, որ կալանքը փաստորեն, ի հեճուկս Հայաստանի օրենսդրության, դարձրել են պատժի ձեւ, եւ նաեւ հավելելով, որ այդպիսով նախաքննության մարմնի գործողություններն են վկայում, որ խնդիրը քաղաքական է: Նոր Ժամանակներ կուսակցության վարչության անդամ Հրաչյա Սարգսյանի խոսքով, Արամ Կարապետյանի ձերբակալման ոճն իսկ վկայում է, որ խնդիրը ոչ թե իրավական, այլ քաղաքական դաշտում է, երբ նրան բերման են ենթարկել Էրեբունու շուկայի մոտից, ստիպելով պառկել գետնին, ոտնահարելով մարդու իրավունքն ու արժանապատվությունը: \"Իմ համոզմամբ, իշխանություններն իրենց անզորությունը, իրենց սարսափը, իրենց վախը հերթական անգամ դրսեւորեցին հենց հատկապես Արամ Կարապետյանի ձերբակալման վայր ընտրելով Էրեբունու շուկայի տարածքը: Ինչու: Որովհետեւ փետրվարի 19-ին, պարոն Կարապետյանը, իր համախոհների հետ միասին ներկա է գտնվել, ամբողջ այդ քվեարկության ընթացքին: Գիտեք, որ տխրահռչակ Թոխմախի Մհեր մականունով Մհեր Սեդրակյանն է այնտեղ թաղապետը, եւ իր կամակատարներով բնականաբար, ինքը պարտավորություն էր վերցրել շեֆի մոտ, որ հստակ այսքան քվե պետք է ապահովի շեֆի համար, բայց պարոն Կարապետյանը եւ նրա համախոհները լուրջ արգելք հանդիսացան եւ դա տեղի չունեցավ\", ասում է Հրաչյա Սարգսյանը: Այն բանից հետո, երբ դատարանը բավարարել է Արամ Կարապետյանի կալանքը մեկ ամիս էլ երկարաձգելու մասին նախաքննության մարմնի միջնորդությունը, Նոր Ժամանակներ կուսակցության վարչությունն ընդունել է հայտարարություն եւ տվել իր գնահատականը ստեղծված իրավիճակին: Եվս մեկ անգամ արձանագրելով ընտրական գործընթացի եւ հետընտրական ժամանակահատվածում թույլ տված իշխանական անօրինականությունների, հանրության հանդեպ կիրառված բռնությունների ասին, որոնք որեւէ կապ չունեն իրավունքի ու ժողովրդավարության հետ եւ վարկաբեկում են Հայաստանի հեղինակությունը որպես պետություն, ինչպես նաեւ նշելով, որ Արամ Կարապետյանի կալանքի ժամկետը երկարաձգելով, իշխանությունը շարունակում է իր նենգ ու ապօրինի գործողությունները, խախտելով անմեղության կանխավարկածը, Նոր Ժամանակներ կուսակցության վարչությունը հայտարարում է. \"Հայաստանում ձեւավորվել է մի հասարակություն, որը արմատապես հակադրության մեջ է իշխանությունը բռնությամբ յուրացրած կլանի հետ, որի գործողությունների ողջ պատասխանատվությունը կրում են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը: Հայաստանի ապագայով մտահոգված յուրաքանչյուր ոք պետք է ոտքի կանգնի պաշտպանելու իր սահմանադրական իրավունքը` իր ազատությունն ու արժանապատվությունը: Միջազգային կազմակերպությունները պետք է ձեռնպահ մնան որեւէ կողմնակալ դիրքորոշումից, համոզված լինելով, որ քաղաքակրթական խաչմերուկ հանդիսացող իր պատմական բնօրրանում հազարամյակներ գոյատեւող հայ ժողովուրդը էությամբ մշտապես եղել եւ մնում է ժողովրդավարական արժեքների հավատարիմ կրողն ու պաշտպանը\":
ԳԵՐԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԿՏԱԿԱՐԱՆ ԸՍՏ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ
Հայաստանի իշխանության ներկայացուցիչների շուրթերից մեկ անգամ չէ, որ հնչել են տեսակետներ ու գնահատականներ, որոնց իմաստն ու տրամաբանությունն այն է, թե ժողովուրդը ընդամենը սպառողների մի հանրույթ է, որն առավելապես ...ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԷԴՈՒԱՐԴՈ ԷՌՆԵԿՅԱՆԸ
ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով, Տիգրան Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի պարոն Սարգսյան, Շնորհավորում ...ԱՍՈՂԻԿ ՔԱՀԱՆԱՅԻ ԲԱՑ ՆԱՄԱԿԸ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՄԱՄՈՒԼԻՆ ԵՎ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ
5
ՙԵվ դո°ւ, Աստծո° ժողովուրդ, քո հոգևոր առաջնորդներին ու քահանաներին դատավոր ու քննիչ մի° եղիր, որովհետև դա քեզ բնավ չի պատշաճում և Աստծո կողմից էլ չպատվիրվեց, և Քրիստոսի դատաստանն ու դատավորական աթոռը ...ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԵԾԱՆՎԱԵՐԹ
Ապրիլի 20-ին, ժամը 12-ին, Մատենադարանի մոտից սկիզբ կառնի հերթական հեծանվաերթը: Այն ուղղված է Թեղուտի անտառի փրկությանը, որտեղ պղնձա-մոլիբդենային հանքի շահագործման նպատակով հիմա զանգվածային անտառահատումներ ...ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ Հ/Կ-ՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
1Հայաստանի Հանրապետության մի խումբ իրավապաշտպան ՀԿ-ներ, դատապարտելով Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից հետընտրական շրջանում ծավալված բռնությունները, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների ...ՅՈ ԵՐԹԱՍ. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՖՈՐՈՒՄ
Քաղաքացիների պաշտպանվածությունը և ժողովրդավարական ինստիտուտների հաստատումն են երկրի կայունության և անվտանգության հիմնական սկզբունքները: Հետընտրական իրադարձությունները Հայաստանում ստեղծել են մի իրավիճակ, ...ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔԻ ՀԱՄԱՐ
ՀՀ Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղարը տեղեկացնում է, թե Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը կայացրել է դատավճիռ, որով Երևան քաղաքի Էրեբունի համայնքի թիվ 13/10 ...ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է
ԱԺՄ նախագահ, Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Վազգեն Մանուկյանը ապրիլի 17-ին խախտել է նախագահի ընտրությունից հետո իր լռությունն ու գնահատել մարտի 1-ի իրադարձությունները: Նրա խոսքով, եթե պետության մեջ ...ԻՆՉ ԵՆ ԽՈՍԵԼ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆՆ ՈՒ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ
ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը ապրիլի 17-ին Տեսակետ ակումբում հայտարարել է, որ ինքը անցած ժամանակահատվածում հանդիպել է Սերժ Սարգսյանին, ընդ որում իր նախաձեռնությամբ: «Ես եմ զանգել, հանդիպել ենք, մինչեւ ...ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է, ԲԱՅՑ ԴԵՌ ՀԵՌՈՒ
Ապրիլի 17-ին, Տեսակետ ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողներն ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանին հարցրել են, թե ինչ ընթացքի մեջ է ազգային-ժողովրդավարական ուժերի այն միավորումը, որի մասին ...ԱԺՄ ՀԻՄՆԱԴԻՐՆԵՐԻՑ ՄԵԿԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
«Ես կողմ էի Տիգրան Սարգսյանի նշանակմանը, իրեն ճանաչում եմ բավականին վաղուց», ապրիլի 17-ին Տեսակետ ակումբում մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ԱԺՄ նախագահ, Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Վազգեն ...ԵԽ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԸ ՀՈՐԴՈՐԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստում ապրիլի 17-ին քվեարկությամբ ընդունվել է \"Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների վիճակի վերաբերյալ\" զեկույցը` 93 կողմ, 8-ական դեմ ...ԿԱԼԱՆՔԸ ԴԱՐՁՐԵԼ ԵՆ ՊԱՏԻԺ
Նոր Ժամանակներ կուսակցության գրասենյակում ապրիլի 17-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ՆԺԿ վարչության անդամ Հրաչյա Սարգսյանը եւ Արամ Կարապետյանի շահերի պաշտպան, փաստաբան Հարություն Բաղդասարյանը լրագրողներին ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԱՔՍԱՎՈՐՆԵՐԻՆ
Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, թե Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի ղեկավարության հետ: Հանդիպմանը մասնակցել են նաեւ վարչապետ ...ԿԱՐԻՆԵ ԽՈԴԻԿՅԱՆԸ ՓՈԽՆԱԽԱՐԱՐ ՉԷ
ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, թե վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Կարինե Խոդիկյանն ազատվել է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալի պաշտոնից:ՈՒՍԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԸ ԶՈՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՀԱՅՏՆԵԼ ԵԿԵՂԵՑՈՒՆ ՈՒ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ
Ապրիլի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանի պետական և ոչ պետական բուհերի ուսանողական խորհուրդների թվով շուրջ վաթսուն նախագահներին: Ինչպես տեղեկացնում ...ԵՂԵԼ Է ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿ, ԹԵ ՉԻ ԵՂԵԼ
Հարցազրուց Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանի հետ - Պրն. Զուրաբյան, ԵԽԽՎ կոչ է անում հայաստանյան ընդդիմությանը` ընդունել Սահմանադրական դատարանի որոշումը ոչ թե համաձայն լինելու, ...ԵՎՐՈՊԱԿԱՆ ՍԵՐՏԱՃՄԱՆ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ
ՙՀայաստանի եվրաինտեգրման քաղաքականությունը. պարտավորությունների ստանձնում եւ իրագործվող միջոցառումներ՚ թեման այսօր արծարծեցին Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ) կազմակերպված ...ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՀՈՐԴՈՐՈՒՄ Է ՍՈՎՈՐԵԼ
1Հայաստանի կառավարության այսօրվա նիստը բացելով, վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է աշխատանքի մի քանի նոր սկզբունք: Նա մասնավորապես ասել է. ՙԿառավարության նիստի այսօրվա օրակարգում ես արդեն իսկ մակագրել եմ, ...ՎԱՐՔ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԱՑ
Հայաստանի կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել ՙԴատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին՚ ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին՚ օրինագծին, որը սահմանված ...
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՀԱՑԱԴՈՒԼԸ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. ԴԱՍԱԿԱՆ «ԳԱՆԴԻԶՄ»

ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱՍՈՂԻԿ ՔԱՀԱՆԱՅԻ ԲԱՑ ՆԱՄԱԿԸ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՄԱՄՈՒԼԻՆ ԵՎ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ

ԱՍՏՂԵՐՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍԱԴԻՐՆԵՐԻՆ

ՄԱՔՍԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ՊԵՏԸ ԱԶԱՏՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴՈՒՐՍ ԳԱ ԿՈԱԼԻՑԻԱՅԻՑ

ԱՐԴՅՈՔ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԳՆՈՒՄ Է ՀԵՌԱՑՈՂ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏՔԵՐՈՎ
ԸՍՏ ԱԻՄ ՆԱԽԱԳԱՀԻ, ՈՒՆԵՆՔ ՊԵՏՈՒԹԵՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԱՀ
ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՇԱՆԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
- 1879 Կ. Պոլիսում վախճանվեց տպարանատեր, հրատարակիչ Ճամիկ Արամյանը: (Ծնվ. 1820թ.-ին):
- 1904 Ծնվեց Հրանտ Գ. Փաստրմաջյանը: (Վախճ. 1954 թ.):
- 1922 Բեռլինում Արամ Երկանյանը և Արշավիր Շիրակյանը ահաբեկեցին «Թեշքիլաթը մահսուսե»-ի նախագահ Բեհաէդդին Շաքիրին և Տրապիզոնի նախկին նահանգապետ՝ Ջեմալ
- 1957 Սկսվում է Կիրովական և Բաթումի քաղաքների սոցիալիստական մրցությունը:
- 1990 Երևանում կայացավ միջազգային գիտական նստաշրջան «Հայերի ցեղասպանություն, պատմություն, տեսություն, քաղաքական պատասխանատվություն» թեմայով, նվիրված հայերի ցեղասպանության 75 ամյակին: Այն տևեց մինչև ապրիլի 21-ը:
- 1997 Նոր Հարավային Ուէլսի (Ավստրալիա) խորհրդարանի օրենսդիր համագումարը որոշում կայացրեց ապրիլի 24-ը սահմանել հայերի ցեղասպանության հիշատակի օր և առաջարկություն ներկայացվեց Ավստրալիայի դաշնային կառավարությանը ընդունել նույնանման որոշում:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

