
ԱԺՄ ՀԻՄՆԱԴԻՐՆԵՐԻՑ ՄԵԿԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
«Ես կողմ էի Տիգրան Սարգսյանի նշանակմանը, իրեն ճանաչում եմ բավականին վաղուց», ապրիլի 17-ին Տեսակետ ակումբում մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ԱԺՄ նախագահ, Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Վազգեն Մանուկյանը: Նրա խոսքով, Տիգրան սարգսյանը եղել է ԱԺՄ հիմնադիրներից, հետո ուղղակի ոչ գաղափարական, այլ ուրիշ պատճառներով հեռացել է կուսակցությունից եւ ընտրել առանձին ճանապարհ ու հասել Կենտրոնական բանկի նախագհահի պաշտոնին: «Բարձր մակարդակի մարդ է: Ես գտնում եմ, որ այն, որ ինքը չի պատկանում որեւիցէ կլանի, որ ինքը կուսակցական այդ մղձավանջների մեջ չէ, բավականին կապեր ունի միջազգային ֆինանսական ստրուկտուրաներում, բավականին պարկեշտ, ճանաչում եմ իր ընտանիքին, իր երեխաներին: Նորմալ մարդ է, նորմալկ վարչապետ», ասում է Վազգեն Մանուկյանը: Նա ասել է, թե վաղուց է ճանաչում նաեւ պաշտպանության նոր նախարար Սեյրան Օհանյանին, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովին եւ նոր արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանին, եւ նրանց մասին նույնպես դրական կարծիքի է: Խնդիրն, ըստ Վազգեն Մանուկյանի, այն է, թե ինչ ենք ուզում նոր կառավարությունից: ԱԺՄ նախագահն ասում է, որ մի մաս կա, որը ցանկանում է, որպեսզի կառավարությունը տապալվի, ինչի շնորհիվ պայքարն իշխանության դեմ կստանա տրամաբանական իմաստ: Երկրորդ ճանապարհը, ըստ Վազգեն Մանուկյանի, այն է, որ կառավարությունը հաջողի իր գործունեության մեջ: «Ես կուզենամ, որ այս կառավարությունում ճիշտ նշանակումներ լինեն: Եթե հարցեր լինեն կապված պետության անվտանգության հետ կամ բարեփոխումների հետ, մեզ համար ընդունելի, ապա ես կաջակցեմ անպայման: Պրոբլեմներ լինեն, մենք ցույցեր էլ կանենք, կպայքարենք էլ, մեր ուզածը կտանենք առաջ: Բայց այդուամենայնիվ, մենք այս երկրի քաղաքացիներն ենք: Սիրում ենք այս իշխանություններին, թե չենք սիրում, երկու ճանապարհ կա: Կամ մենք ուզում ենք, որ իրենց համար վատ լինի, ասենք տեսաք, բայց վատ կլինի նաեւ բոլորիս համար, կամ մենք ուզում ենք, որ իրենց համար լավ լինի, արանքում մենք փորձենք տանել մեր հարցերը\", ասում է Վազգեն Մանուկյանը: Լրագրողները Վազգեն Մանուկյանին հարցրել են, թե ինչու է փոխվել նրա կարծիքը Սերժ Սարգսյանի մասին, որը նախագահի ընտրությունից առաջ բացասական էր: Վազգեն Մանուկյանը հայտարարել է, թե ինքը պայքարել է թե Ռոբերտ Քոչարյանի եւ թե Սերժ Սարգսյանի դեմ, դեռ այն ժամանակ, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու նրա թիմը չէին պայքարում: Բայց քանի որ արդեն եղել են նախագահական ընտրություններ, Վազգեն Մանուկյանն ասում է, որ ինքը չի առաջնորդվում այն մոտեցումով, որ եթե արդյունքը իրեն դուր չի գալիս, ապա ինքը հայտարարի, թե այլ նախագահ է ուզում: \"Ես ընտրություններին իմ թեկնածությունը դրել եմ, ես էլ եմ պայքարել, որ ժողովուրդը ինձ ընտրի նախագահ, չի ընտրել, ես պարտվել եմ, իրան են ընտրել\", ասում է Վազգեն Մանուկյանը: Բացի այդ, նա նկատում է, որ լավատես է: \"Որովհետեւ գիտեք ինչ, օրինակ պարզ է, ես Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահ լինելը տեսել եմ, նա շատ վատ նախագահ էր: Ես Սերժ սարգսյանի նախագահ լինելը ես չեմ տեսել: Խրուշչովը երկար ժամանակ աշխատում էր Ստալինի մոտ: Խրուշչովի առաջին քարտուղար լինելն ու Ստալինի առաջին քարոտւղար լինելն էապես տարբեր բաներ են\", ասում է Վազգեն Մանուկյանը, ցանկանալով, որ Հայաստանում էլ լինի այդպես: Ըստ նրա, Սերժ Սարգսյանի համար դժվար է լինելու, քանի որ կան կառավարման համակարգում կան ավանդույթներ, սովորույթներ, հարցեր լուծելու ձեւեր, որոնք պետք է էապես փոխել: Վազգեն Մանուկյանն ասում է, թե նոր կառավարության ձեւավորումից 100 անց կարելի է հավաքվել ու քննարկել, թե ինչ փոխվեց, ինչ մնաց նույննը, վիճակը բարելավվեց թե վատացավ: ԱԺՄ նախագահն ի դեպ, ցանկանում է, որ Սերժ Սարգսյանի անձնական շահը համընկնի պետական ու հասարակական շահի հետ, այլապես ոչ մի փոփոխություն էլ չի լինի:
ԳԵՐԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԿՏԱԿԱՐԱՆ ԸՍՏ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ
Հայաստանի իշխանության ներկայացուցիչների շուրթերից մեկ անգամ չէ, որ հնչել են տեսակետներ ու գնահատականներ, որոնց իմաստն ու տրամաբանությունն այն է, թե ժողովուրդը ընդամենը սպառողների մի հանրույթ է, որն առավելապես ...ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԷԴՈՒԱՐԴՈ ԷՌՆԵԿՅԱՆԸ
ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով, Տիգրան Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի պարոն Սարգսյան, Շնորհավորում ...ԱՍՈՂԻԿ ՔԱՀԱՆԱՅԻ ԲԱՑ ՆԱՄԱԿԸ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՄԱՄՈՒԼԻՆ ԵՎ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ
5
ՙԵվ դո°ւ, Աստծո° ժողովուրդ, քո հոգևոր առաջնորդներին ու քահանաներին դատավոր ու քննիչ մի° եղիր, որովհետև դա քեզ բնավ չի պատշաճում և Աստծո կողմից էլ չպատվիրվեց, և Քրիստոսի դատաստանն ու դատավորական աթոռը ...ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԵԾԱՆՎԱԵՐԹ
Ապրիլի 20-ին, ժամը 12-ին, Մատենադարանի մոտից սկիզբ կառնի հերթական հեծանվաերթը: Այն ուղղված է Թեղուտի անտառի փրկությանը, որտեղ պղնձա-մոլիբդենային հանքի շահագործման նպատակով հիմա զանգվածային անտառահատումներ ...ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ Հ/Կ-ՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
1Հայաստանի Հանրապետության մի խումբ իրավապաշտպան ՀԿ-ներ, դատապարտելով Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից հետընտրական շրջանում ծավալված բռնությունները, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների ...ՅՈ ԵՐԹԱՍ. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՖՈՐՈՒՄ
Քաղաքացիների պաշտպանվածությունը և ժողովրդավարական ինստիտուտների հաստատումն են երկրի կայունության և անվտանգության հիմնական սկզբունքները: Հետընտրական իրադարձությունները Հայաստանում ստեղծել են մի իրավիճակ, ...ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔԻ ՀԱՄԱՐ
ՀՀ Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղարը տեղեկացնում է, թե Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը կայացրել է դատավճիռ, որով Երևան քաղաքի Էրեբունի համայնքի թիվ 13/10 ...ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է
ԱԺՄ նախագահ, Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Վազգեն Մանուկյանը ապրիլի 17-ին խախտել է նախագահի ընտրությունից հետո իր լռությունն ու գնահատել մարտի 1-ի իրադարձությունները: Նրա խոսքով, եթե պետության մեջ ...ԻՆՉ ԵՆ ԽՈՍԵԼ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆՆ ՈՒ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ
ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը ապրիլի 17-ին Տեսակետ ակումբում հայտարարել է, որ ինքը անցած ժամանակահատվածում հանդիպել է Սերժ Սարգսյանին, ընդ որում իր նախաձեռնությամբ: «Ես եմ զանգել, հանդիպել ենք, մինչեւ ...ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է, ԲԱՅՑ ԴԵՌ ՀԵՌՈՒ
Ապրիլի 17-ին, Տեսակետ ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողներն ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանին հարցրել են, թե ինչ ընթացքի մեջ է ազգային-ժողովրդավարական ուժերի այն միավորումը, որի մասին ...ԱԺՄ ՀԻՄՆԱԴԻՐՆԵՐԻՑ ՄԵԿԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
«Ես կողմ էի Տիգրան Սարգսյանի նշանակմանը, իրեն ճանաչում եմ բավականին վաղուց», ապրիլի 17-ին Տեսակետ ակումբում մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ԱԺՄ նախագահ, Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Վազգեն ...ԵԽ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԸ ՀՈՐԴՈՐԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստում ապրիլի 17-ին քվեարկությամբ ընդունվել է \"Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների վիճակի վերաբերյալ\" զեկույցը` 93 կողմ, 8-ական դեմ ...ԿԱԼԱՆՔԸ ԴԱՐՁՐԵԼ ԵՆ ՊԱՏԻԺ
Նոր Ժամանակներ կուսակցության գրասենյակում ապրիլի 17-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ՆԺԿ վարչության անդամ Հրաչյա Սարգսյանը եւ Արամ Կարապետյանի շահերի պաշտպան, փաստաբան Հարություն Բաղդասարյանը լրագրողներին ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԱՔՍԱՎՈՐՆԵՐԻՆ
Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, թե Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի ղեկավարության հետ: Հանդիպմանը մասնակցել են նաեւ վարչապետ ...ԿԱՐԻՆԵ ԽՈԴԻԿՅԱՆԸ ՓՈԽՆԱԽԱՐԱՐ ՉԷ
ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, թե վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Կարինե Խոդիկյանն ազատվել է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալի պաշտոնից:ՈՒՍԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԸ ԶՈՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՀԱՅՏՆԵԼ ԵԿԵՂԵՑՈՒՆ ՈՒ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ
Ապրիլի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանի պետական և ոչ պետական բուհերի ուսանողական խորհուրդների թվով շուրջ վաթսուն նախագահներին: Ինչպես տեղեկացնում ...ԵՂԵԼ Է ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿ, ԹԵ ՉԻ ԵՂԵԼ
Հարցազրուց Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանի հետ - Պրն. Զուրաբյան, ԵԽԽՎ կոչ է անում հայաստանյան ընդդիմությանը` ընդունել Սահմանադրական դատարանի որոշումը ոչ թե համաձայն լինելու, ...ԵՎՐՈՊԱԿԱՆ ՍԵՐՏԱՃՄԱՆ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ
ՙՀայաստանի եվրաինտեգրման քաղաքականությունը. պարտավորությունների ստանձնում եւ իրագործվող միջոցառումներ՚ թեման այսօր արծարծեցին Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ) կազմակերպված ...ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՀՈՐԴՈՐՈՒՄ Է ՍՈՎՈՐԵԼ
1Հայաստանի կառավարության այսօրվա նիստը բացելով, վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է աշխատանքի մի քանի նոր սկզբունք: Նա մասնավորապես ասել է. ՙԿառավարության նիստի այսօրվա օրակարգում ես արդեն իսկ մակագրել եմ, ...ՎԱՐՔ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԱՑ
Հայաստանի կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել ՙԴատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին՚ ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին՚ օրինագծին, որը սահմանված ...
ՀԱՄԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵ
ԻՍԿ ԻՆՉՔԱՆՆ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆԸ
ՀԱՑԻ ՈՒ ՏԵՍԱՐԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՄՏՔԻ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆ
ՄՈՍԿՎԱՆ ԿՈՐՑՐԵՑ ԱՅՆ, ԻՆՉ ԻՐԵՆ ՊԵՏՔ ԷՐ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՀԱՑԱԴՈՒԼԸ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. ԴԱՍԱԿԱՆ «ԳԱՆԴԻԶՄ»

ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱՍՈՂԻԿ ՔԱՀԱՆԱՅԻ ԲԱՑ ՆԱՄԱԿԸ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՄԱՄՈՒԼԻՆ ԵՎ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ

ԱՍՏՂԵՐՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍԱԴԻՐՆԵՐԻՆ

ՄԱՔՍԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ՊԵՏԸ ԱԶԱՏՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴՈՒՐՍ ԳԱ ԿՈԱԼԻՑԻԱՅԻՑ

ԱՐԴՅՈՔ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԳՆՈՒՄ Է ՀԵՌԱՑՈՂ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏՔԵՐՈՎ
ԸՍՏ ԱԻՄ ՆԱԽԱԳԱՀԻ, ՈՒՆԵՆՔ ՊԵՏՈՒԹԵՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԱՀ
ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՇԱՆԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
- 1879 Կ. Պոլիսում վախճանվեց տպարանատեր, հրատարակիչ Ճամիկ Արամյանը: (Ծնվ. 1820թ.-ին):
- 1904 Ծնվեց Հրանտ Գ. Փաստրմաջյանը: (Վախճ. 1954 թ.):
- 1922 Բեռլինում Արամ Երկանյանը և Արշավիր Շիրակյանը ահաբեկեցին «Թեշքիլաթը մահսուսե»-ի նախագահ Բեհաէդդին Շաքիրին և Տրապիզոնի նախկին նահանգապետ՝ Ջեմալ
- 1957 Սկսվում է Կիրովական և Բաթումի քաղաքների սոցիալիստական մրցությունը:
- 1990 Երևանում կայացավ միջազգային գիտական նստաշրջան «Հայերի ցեղասպանություն, պատմություն, տեսություն, քաղաքական պատասխանատվություն» թեմայով, նվիրված հայերի ցեղասպանության 75 ամյակին: Այն տևեց մինչև ապրիլի 21-ը:
- 1997 Նոր Հարավային Ուէլսի (Ավստրալիա) խորհրդարանի օրենսդիր համագումարը որոշում կայացրեց ապրիլի 24-ը սահմանել հայերի ցեղասպանության հիշատակի օր և առաջարկություն ներկայացվեց Ավստրալիայի դաշնային կառավարությանը ընդունել նույնանման որոշում:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

