
ԻՆՉ ԵՆ ԽՈՍԵԼ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆՆ ՈՒ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ
ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը ապրիլի 17-ին Տեսակետ ակումբում հայտարարել է, որ ինքը անցած ժամանակահատվածում հանդիպել է Սերժ Սարգսյանին, ընդ որում իր նախաձեռնությամբ: «Ես եմ զանգել, հանդիպել ենք, մինչեւ ինաուգուրացիան: Ես զանգել եմ, հանդիպել ենք, խոսացել ենք եւ քաղաքական հարցերի մասին եւ տնտեսական: Բավականին երկար օրինակ քննարկել ենք պարզեցված հարկի մասին օրենքը: մենք խոսացել ենք նաեւ նոր կառավարության մասին: Ոչ մի անուն չի տրվել, իմ թեկնածության հետ կապված ոչինչ չի քննարկվել, ոչ ես եմ այդ մասին խոսել, ոչ էլ Սերժ Սարգսյանը, բայց ես գտնում էի, որ էապես վերանորոգված լինի նոր կառավարությունը, էապես նոր մարդիկ պետք է գան, որ կարողանան Հայաստանն այս վիճակից հանել: Ինչքանով է դա կատարվում չգիտեմ, բայց առաջին նշանակումները, նամանավանդ Տիգրան Սարգսյանի նշանակումը, ես համարում եմ դրական», հայտարարել է Վազգեն Մանուկյանը: Լրագրողների հարցին, թե արդյոք եթե նախագահի ընտրությանը չլիներ Լեւոն Տեր-Պետրոսյանի գործոնը եւ հետընտրական պայքարը, որ նա տարավ, ակա քաղաքական գործընթացում կար որեւէ այլ բան, որը կմղեր Սերժ Սարգսյանին գնալ փոփոխություններին, Վազգեն Մանուկյանը պատասխանել է, թե եթե չլիներ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ապա կլիներ մեկ ուրիշը: «Կարծում եմ, որ իրավիճակն այնպիսին էր, որ եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը չլիներ, մեկ ուրիշը կլիներ, ուրիշ ձեւով կլիներ: Բայց Սերժ Սարգսյանն ընտրությունների ժամանակ հանդիպելու էր մեծ դժվարությունների, որովհետեւ այնպես չէր, որ ժողովուրդը շատ հակված էր Սերժ Սարգսյանին քվեարկելու: Դա նշանակում էր, որ կարելի էր կազմակերպել», ասում է Վազգեն Մանուկյանը: Նրա խոսքով, սկզբնական շրջանում իր տպաբորությունը եղել է այն, որ Սերժ Սարգսյանն ուրախացել էր Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրումով: «Որովհետեւ, ինչքան մարդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետեւից էր գնում, հույս ունենալով, որ իր հետեւույմ մեծ ուժեր կան ու նա կկարողանա իշխանությունը փոխել, բայց շատ մարդիկ էլ վախենալով Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության նորից վերադարձին, գնում էր դեպի Սերժ Սարգսյան: Սոցիոլոգիական հարցումները ցույց էին տալիս, որ Սերժ սարգսյանն այդ ֆոնի վրա ընկնում է շահեկան վիճակում: Բայց իրանք չէին կանխատեսել, որ միշտ վերջում այդպես լինում, այսինքն մի պոռթկում է լինում, որի դեմը կանգնել չես կարող: Այսինքն, չլիներ Լեւոն Տեր-Պետրոսյանը, մեկ ուրիշն այդ տեղը կզբաղացներ: Ինչ ձեւով դա կլիներ: Ես նույնիսկ ենթադրում եմ, որ որոշ դեպքերում հնարավոր կլիներ նաեւ հաղթել», ասում է Վազգեն Մանուկյանը:
ԳԵՐԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԿՏԱԿԱՐԱՆ ԸՍՏ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ
Հայաստանի իշխանության ներկայացուցիչների շուրթերից մեկ անգամ չէ, որ հնչել են տեսակետներ ու գնահատականներ, որոնց իմաստն ու տրամաբանությունն այն է, թե ժողովուրդը ընդամենը սպառողների մի հանրույթ է, որն առավելապես ...ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԷԴՈՒԱՐԴՈ ԷՌՆԵԿՅԱՆԸ
ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով, Տիգրան Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի պարոն Սարգսյան, Շնորհավորում ...ԱՍՈՂԻԿ ՔԱՀԱՆԱՅԻ ԲԱՑ ՆԱՄԱԿԸ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՄԱՄՈՒԼԻՆ ԵՎ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ
5
ՙԵվ դո°ւ, Աստծո° ժողովուրդ, քո հոգևոր առաջնորդներին ու քահանաներին դատավոր ու քննիչ մի° եղիր, որովհետև դա քեզ բնավ չի պատշաճում և Աստծո կողմից էլ չպատվիրվեց, և Քրիստոսի դատաստանն ու դատավորական աթոռը ...ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԵԾԱՆՎԱԵՐԹ
Ապրիլի 20-ին, ժամը 12-ին, Մատենադարանի մոտից սկիզբ կառնի հերթական հեծանվաերթը: Այն ուղղված է Թեղուտի անտառի փրկությանը, որտեղ պղնձա-մոլիբդենային հանքի շահագործման նպատակով հիմա զանգվածային անտառահատումներ ...ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ Հ/Կ-ՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
1Հայաստանի Հանրապետության մի խումբ իրավապաշտպան ՀԿ-ներ, դատապարտելով Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից հետընտրական շրջանում ծավալված բռնությունները, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների ...ՅՈ ԵՐԹԱՍ. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՖՈՐՈՒՄ
Քաղաքացիների պաշտպանվածությունը և ժողովրդավարական ինստիտուտների հաստատումն են երկրի կայունության և անվտանգության հիմնական սկզբունքները: Հետընտրական իրադարձությունները Հայաստանում ստեղծել են մի իրավիճակ, ...ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔԻ ՀԱՄԱՐ
ՀՀ Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղարը տեղեկացնում է, թե Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը կայացրել է դատավճիռ, որով Երևան քաղաքի Էրեբունի համայնքի թիվ 13/10 ...ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է
ԱԺՄ նախագահ, Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Վազգեն Մանուկյանը ապրիլի 17-ին խախտել է նախագահի ընտրությունից հետո իր լռությունն ու գնահատել մարտի 1-ի իրադարձությունները: Նրա խոսքով, եթե պետության մեջ ...ԻՆՉ ԵՆ ԽՈՍԵԼ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆՆ ՈՒ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ
ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը ապրիլի 17-ին Տեսակետ ակումբում հայտարարել է, որ ինքը անցած ժամանակահատվածում հանդիպել է Սերժ Սարգսյանին, ընդ որում իր նախաձեռնությամբ: «Ես եմ զանգել, հանդիպել ենք, մինչեւ ...ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է, ԲԱՅՑ ԴԵՌ ՀԵՌՈՒ
Ապրիլի 17-ին, Տեսակետ ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողներն ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանին հարցրել են, թե ինչ ընթացքի մեջ է ազգային-ժողովրդավարական ուժերի այն միավորումը, որի մասին ...ԱԺՄ ՀԻՄՆԱԴԻՐՆԵՐԻՑ ՄԵԿԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
«Ես կողմ էի Տիգրան Սարգսյանի նշանակմանը, իրեն ճանաչում եմ բավականին վաղուց», ապրիլի 17-ին Տեսակետ ակումբում մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ԱԺՄ նախագահ, Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Վազգեն ...ԵԽ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԸ ՀՈՐԴՈՐԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստում ապրիլի 17-ին քվեարկությամբ ընդունվել է \"Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների վիճակի վերաբերյալ\" զեկույցը` 93 կողմ, 8-ական դեմ ...ԿԱԼԱՆՔԸ ԴԱՐՁՐԵԼ ԵՆ ՊԱՏԻԺ
Նոր Ժամանակներ կուսակցության գրասենյակում ապրիլի 17-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ՆԺԿ վարչության անդամ Հրաչյա Սարգսյանը եւ Արամ Կարապետյանի շահերի պաշտպան, փաստաբան Հարություն Բաղդասարյանը լրագրողներին ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԱՔՍԱՎՈՐՆԵՐԻՆ
Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, թե Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի ղեկավարության հետ: Հանդիպմանը մասնակցել են նաեւ վարչապետ ...ԿԱՐԻՆԵ ԽՈԴԻԿՅԱՆԸ ՓՈԽՆԱԽԱՐԱՐ ՉԷ
ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, թե վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Կարինե Խոդիկյանն ազատվել է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալի պաշտոնից:ՈՒՍԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԸ ԶՈՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՀԱՅՏՆԵԼ ԵԿԵՂԵՑՈՒՆ ՈՒ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ
Ապրիլի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանի պետական և ոչ պետական բուհերի ուսանողական խորհուրդների թվով շուրջ վաթսուն նախագահներին: Ինչպես տեղեկացնում ...ԵՂԵԼ Է ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿ, ԹԵ ՉԻ ԵՂԵԼ
Հարցազրուց Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանի հետ - Պրն. Զուրաբյան, ԵԽԽՎ կոչ է անում հայաստանյան ընդդիմությանը` ընդունել Սահմանադրական դատարանի որոշումը ոչ թե համաձայն լինելու, ...ԵՎՐՈՊԱԿԱՆ ՍԵՐՏԱՃՄԱՆ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ
ՙՀայաստանի եվրաինտեգրման քաղաքականությունը. պարտավորությունների ստանձնում եւ իրագործվող միջոցառումներ՚ թեման այսօր արծարծեցին Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ) կազմակերպված ...ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՀՈՐԴՈՐՈՒՄ Է ՍՈՎՈՐԵԼ
1Հայաստանի կառավարության այսօրվա նիստը բացելով, վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է աշխատանքի մի քանի նոր սկզբունք: Նա մասնավորապես ասել է. ՙԿառավարության նիստի այսօրվա օրակարգում ես արդեն իսկ մակագրել եմ, ...ՎԱՐՔ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԱՑ
Հայաստանի կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել ՙԴատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին՚ ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին՚ օրինագծին, որը սահմանված ...
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՑՈՒՑԱԲԵՐԵԼ Է ԱՅՆ, ԻՆՉԻՑ ԴԺԳՈՀԵԼ Է
ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵՑ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐ
ԻՆՉՈՎ Է ԱՎԱՐՏԵԼ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ
ՍԱՐԳՍՅԱՆ-ԼԱՎՐՈՎ ՀԱՆԴԻՊՈՒՄ
ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԾՐԱԳՐԵՐԸ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՀԱՑԱԴՈՒԼԸ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. ԴԱՍԱԿԱՆ «ԳԱՆԴԻԶՄ»

ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱՍՈՂԻԿ ՔԱՀԱՆԱՅԻ ԲԱՑ ՆԱՄԱԿԸ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՄԱՄՈՒԼԻՆ ԵՎ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ

ԱՍՏՂԵՐՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍԱԴԻՐՆԵՐԻՆ

ՄԱՔՍԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ՊԵՏԸ ԱԶԱՏՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴՈՒՐՍ ԳԱ ԿՈԱԼԻՑԻԱՅԻՑ

ԱՐԴՅՈՔ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԳՆՈՒՄ Է ՀԵՌԱՑՈՂ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏՔԵՐՈՎ
ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՇԱՆԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
ԸՍՏ ԱԻՄ ՆԱԽԱԳԱՀԻ, ՈՒՆԵՆՔ ՊԵՏՈՒԹԵՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԱՀ
- 1879 Կ. Պոլիսում վախճանվեց տպարանատեր, հրատարակիչ Ճամիկ Արամյանը: (Ծնվ. 1820թ.-ին):
- 1904 Ծնվեց Հրանտ Գ. Փաստրմաջյանը: (Վախճ. 1954 թ.):
- 1922 Բեռլինում Արամ Երկանյանը և Արշավիր Շիրակյանը ահաբեկեցին «Թեշքիլաթը մահսուսե»-ի նախագահ Բեհաէդդին Շաքիրին և Տրապիզոնի նախկին նահանգապետ՝ Ջեմալ
- 1957 Սկսվում է Կիրովական և Բաթումի քաղաքների սոցիալիստական մրցությունը:
- 1990 Երևանում կայացավ միջազգային գիտական նստաշրջան «Հայերի ցեղասպանություն, պատմություն, տեսություն, քաղաքական պատասխանատվություն» թեմայով, նվիրված հայերի ցեղասպանության 75 ամյակին: Այն տևեց մինչև ապրիլի 21-ը:
- 1997 Նոր Հարավային Ուէլսի (Ավստրալիա) խորհրդարանի օրենսդիր համագումարը որոշում կայացրեց ապրիլի 24-ը սահմանել հայերի ցեղասպանության հիշատակի օր և առաջարկություն ներկայացվեց Ավստրալիայի դաշնային կառավարությանը ընդունել նույնանման որոշում:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

