
ՅՈ ԵՐԹԱՍ. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՖՈՐՈՒՄ
Քաղաքացիների պաշտպանվածությունը և ժողովրդավարական ինստիտուտների հաստատումն են երկրի կայունության և անվտանգության հիմնական սկզբունքները: Հետընտրական իրադարձությունները Հայաստանում ստեղծել են մի իրավիճակ, որտեղ ոտնահարվում են մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները: Ինչպես հաղթահարել բռնապետությունը: Որոնք են քաղաքացիական հասարակության անելիքներն այս գործընթացում: Այս հարցերին էր նվիրված ս.թ. ապրիլի 8-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնես կենտրոնի մեծ դահլիճում անցկացված քաղաքացիական ֆորումը: Միջոցառմանը մասնակցեցին շուրջ 60 հասարակական կազմակերպությունների ու միավորումների, մի շարք միջազգային կազմակերպությունների, մեկ տասնյակ լրատվամիջոցների ներկայացուցիչներ և անհատ քաղաքացիներ: Ֆորումի առաջին մասում մասնակիցները ներկայացրեցին իրենց գնահատականները նախագահական ընտրություններին հաջորդող ժամանակահատվածում Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվող հակաժողովրդավարական քաղաքականության վերաբերյալ և առաջադրեցին այն խնդիրները, որոնց պետք է անդրադառնան ներկա գտնվող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները` հաղթահարելու բռնապետական դրսևորումները: Միջոցառման երկրորդ մասում մասնակիցներն աշխատեցին իրենց առաջարկությունների հիման վրա ձևավորված աշխատանքային խմբերում, քննարկելով երկրում մարդու իրավունքների ոտնահարումների, հասարակական կազմակերպությունների գործունեության սահմանափակումների, ԶԼՄ-ների վերահսկողության և ՀՀ օրենսդիր մարմնի անարդյունավետ և ժողովրդավարական արժեքներին հակասող գործունեությանն առնչվող հարցերը: Ստորև ներկայացնում ենք խմբային աշխատանքների արձյունքում ձևակերպված առաջարկություններն ամփոփ. ԶԼՄ աշխատանքային խումբ - հանրային հեռուստաընկերության դեմ դատական գործ սկսելու նպատակով գտնել հայցվորի - հանրային հեռուստաընկերության խորհրդի ձևավորման կարգի փոփոխություն - հեռուստաընկերությունների մասին օրենքի փոփոխություն - Ա1+ հեռուստաընկերության վերաբացման նպատակով հասարակական ուժերի համախմբում` հստակ գործողությունների ընթացքի սահմանում - Շարունակական աջակցություն ՙԳԱԼԱ՚ հեռուստաընկերությանը. ԳԱԼԱ-ի նյութերի տեղադրում ինտերնետում (youtube), շարունակական դրամահավաքներ ԳԱԼԱ-ի համար, նպատակ ունենալով ձևավորել անկախ ԶԼՄ հիմնադրամ, www.gala.am, org, com ինտերնետային էջի ստեղծում և դրա ծրագրային ապահովում - ձևավորել լրատվության ոլորտի իրավապաշտպանի ինստիտուտ (ԶԼՄ օմբուդսմեն) - շահառու լրագրողներից բաղկացած լրատվական արհմիության ձևավորում - ԶԼՄ-ների կոնսոլիդացիա կոնկրետ խնդիրների շուրջ (որպես օրինակ բերվեց Շիկահողի խնդրի շուրջ ԶԼՄ-ների համագործակցությունը) Հասարակական կազմակերպությունների խումբ Հարցերի բազմազանությունից ելնելով` ՀԿ-ների հնարավոր գործողությունները քննարկվեցին երեք տարբեր մակարդակներում` հիմնվելով այն հիմնական նախադրույթի վրա, որ ՀԿ-ների հիմնական գործառույթը հասարակության պահանջմունքների արտացոլումն ու բավարարումն է: Քննարկման երեք հիմնական ուղղություններն էին` ՀԿ - քաղաքացի, ՀԿ - հասարակություն և ՀԿ - միջազգային հանրություն: Խմբի քննարկումների արդյունքում ձևակերպվել են հետևյալ առաջարկությունները. - քաղաքացի-ՀԿ կապի ամրապնդում - ստեղծել արագ արձագանքման ոչ-ֆորմալ կառույց գրանցված եւ գործող ՀԿ-ների շրջանում քաղաքացիական նախաձեռնությունների և առանձին ակտիվ քաղաքացիների առաջարկներին ու գործողություններին աջակցելու նպատակով - քաղբանտարկյալների շահերի պաշտպանության և այլ խնդիրներին արձագանքելու նպատակով ստեղծել տարբեր թեմատիկ խմբեր - կազմակերպել ակցիաներ, պիկետներ` ելնելով իրավիճակից - ՀԿ-ների որպես միջնորդի դերի բարձրացում հասարակություն-իշխանություններ կտրված կապի առնչությամբ - լոբբիստական խմբի ստեղծում, որը հանդես կգա իշխանություններին իրավական պահանջների փաթեթի ներկայացմամբ - կազմակերպել լայնածավալ բաց բանավեճեր` ուղիղ եթերով, երկու քաղաքական բեւեռների լիդերների կամ իրենց ներկայացուցիչների մակարդակով - ակտիվացնել միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը - դիմել միջազգային կազմակերպությունների հայաստանյան ներկայացուցչություններին եւ առաջարկել ներգրավել ՀԿ-ների առավել լայն սպեկտոր` ճշգրիտ եւ բազմակողմանի տեղեկատվություն ստանալու նպատակով Ազգային ժողովի խումբ Աշխատանքային խմբի մասնակիցների կողմից ԱԺ աշխատանքներն, ընդհանուր առմամբ, գնահատվել են խիստ անարդյունավետ: Մատնանշվել է նոր օրենքների ընդունման անհրաժեշտությունը, որոնք նախապայման կհանդիսանան ընդդիմության դերի ուժեղացման և պետական կառույցներում մասնակցության, պատգամավորների կողմից առավել պատասխանատու վարքագիծ դրսևորելու համար և այլն: Խմբի քննարկումների ժամանակ երկու հակադիր դիրքորոշումներ հնչեցին` 1. գնալ բանակցությունների ԱԺ-ի հետ, հիմքում կիրառելով վերջնագիր, որի պայմաններին չբավարարելու (մասնավորապես` առաջարկվող ժամկետներում քայլեր չձեռնարկելու) դեպքում դիմել ծայրահեղ միջոցի և բարձրացնել ԱԺ լուծարելու վերաբերյալ հարցը 2. առանց բանակցությունների անմիջապես ձեռնարկել քայլեր` ուղղված այդ հակաժողովրդավարական կառույցի լուծարմանը: Բացի այդ, առաջարկվեցին հետևյալ գործողությունները` - հետևողական կերպով, տարբեր ակցիաների կազմակերպում և վերաբերմունքի արտահայտում ընդունվող օրենքների նկատմամբ: - ՙմասնակցային՚ միջոցառումների բոյկոտում, ցույցերի կազմակերպում - հայտարարությունների տարածումը լրատվամիջոցներով - ծաղրանկարների ցուցադրում - նիստերի ձայնագրությունների տարածում և ստորագրահավաքներ Մարդու իրավունքների խումբ Մարդու իրավունքներ խմբի քննարկման հիմնական թեմաներն էին ՙՔաղբանտարկյալների, հացադուլավորների եւ քաղաքակական հետապնդումների ենթարկվողների, ինչպես նաև Մարտի 1-ի դեպքերի անկախ (միջազգային) հետաքննության անցկացման խնդիրները: Արձանագրելով երկրում մարդու իրավուքների ոլորտում տիրող աննախադեպ իրավիճակը` խմբի անդամներն առաջարկեցին կոնկրետ գործողությունների ծրագիր. - հկ-ների կողմից համատեղ հայտարարություն ընդունել` պահանջելով անհապաղ ազատել քաղբանտարկյալներին - հասարակական հետաքննություն կատարել բոլոր դեպքերի վերաբերյալ և սատար կանգնել քաղբանտարկյալների իրավունքներին - հայտարարություն ընդունել Հրազդանի Վանատուր թաղամասում հացադուլավորների նկատմամբ ոստիկանության անօրինական գործողությունները դատապարտելու նպատակով - մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձությունների իրական պատկերն ունենալու նպատակով դիմել միջազգային հանրությանը` անկախ հետաքննություն անցկացնելու նպատակով - հետաքննությանը ներգրավել հայաստանյան հասարակական կազմակերպություններին - ստեղծել իրավապաշտպան հկ-ներին կից տեղեկատվական կենտրոն, որը տեղեկատվություն կհավաքագրի մարտի 1-ի իրադարձությունների զոհերի և վկաների վերաբերյալ - անկախ հետաքննություն անցկացնել նաև ընտրությունների և հետընտրական շրջանում ընկած բոլոր դեպքերի վերաբերյալ Հարկ է նշել, որ մինչ ՙՄարդու իրավունքներ՚ խմբի աշխատանքների ավարտը մի խումբ կազմակերպությունների ներկայացուցիչներ լքեցին ֆորումը` մեկնելով Վանատուր, որտեղ ոստիկանները բերման էին ենթարկել հացադուլ հայտարարած մարդկանց:
ԳԵՐԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԿՏԱԿԱՐԱՆ ԸՍՏ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ
Հայաստանի իշխանության ներկայացուցիչների շուրթերից մեկ անգամ չէ, որ հնչել են տեսակետներ ու գնահատականներ, որոնց իմաստն ու տրամաբանությունն այն է, թե ժողովուրդը ընդամենը սպառողների մի հանրույթ է, որն առավելապես ...ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԷԴՈՒԱՐԴՈ ԷՌՆԵԿՅԱՆԸ
ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով, Տիգրան Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի պարոն Սարգսյան, Շնորհավորում ...ԱՍՈՂԻԿ ՔԱՀԱՆԱՅԻ ԲԱՑ ՆԱՄԱԿԸ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՄԱՄՈՒԼԻՆ ԵՎ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ
5
ՙԵվ դո°ւ, Աստծո° ժողովուրդ, քո հոգևոր առաջնորդներին ու քահանաներին դատավոր ու քննիչ մի° եղիր, որովհետև դա քեզ բնավ չի պատշաճում և Աստծո կողմից էլ չպատվիրվեց, և Քրիստոսի դատաստանն ու դատավորական աթոռը ...ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԵԾԱՆՎԱԵՐԹ
Ապրիլի 20-ին, ժամը 12-ին, Մատենադարանի մոտից սկիզբ կառնի հերթական հեծանվաերթը: Այն ուղղված է Թեղուտի անտառի փրկությանը, որտեղ պղնձա-մոլիբդենային հանքի շահագործման նպատակով հիմա զանգվածային անտառահատումներ ...ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ Հ/Կ-ՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
1Հայաստանի Հանրապետության մի խումբ իրավապաշտպան ՀԿ-ներ, դատապարտելով Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից հետընտրական շրջանում ծավալված բռնությունները, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների ...ՅՈ ԵՐԹԱՍ. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՖՈՐՈՒՄ
Քաղաքացիների պաշտպանվածությունը և ժողովրդավարական ինստիտուտների հաստատումն են երկրի կայունության և անվտանգության հիմնական սկզբունքները: Հետընտրական իրադարձությունները Հայաստանում ստեղծել են մի իրավիճակ, ...ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔԻ ՀԱՄԱՐ
ՀՀ Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղարը տեղեկացնում է, թե Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը կայացրել է դատավճիռ, որով Երևան քաղաքի Էրեբունի համայնքի թիվ 13/10 ...ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է
ԱԺՄ նախագահ, Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Վազգեն Մանուկյանը ապրիլի 17-ին խախտել է նախագահի ընտրությունից հետո իր լռությունն ու գնահատել մարտի 1-ի իրադարձությունները: Նրա խոսքով, եթե պետության մեջ ...ԻՆՉ ԵՆ ԽՈՍԵԼ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆՆ ՈՒ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ
ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը ապրիլի 17-ին Տեսակետ ակումբում հայտարարել է, որ ինքը անցած ժամանակահատվածում հանդիպել է Սերժ Սարգսյանին, ընդ որում իր նախաձեռնությամբ: «Ես եմ զանգել, հանդիպել ենք, մինչեւ ...ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է, ԲԱՅՑ ԴԵՌ ՀԵՌՈՒ
Ապրիլի 17-ին, Տեսակետ ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողներն ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանին հարցրել են, թե ինչ ընթացքի մեջ է ազգային-ժողովրդավարական ուժերի այն միավորումը, որի մասին ...ԱԺՄ ՀԻՄՆԱԴԻՐՆԵՐԻՑ ՄԵԿԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
«Ես կողմ էի Տիգրան Սարգսյանի նշանակմանը, իրեն ճանաչում եմ բավականին վաղուց», ապրիլի 17-ին Տեսակետ ակումբում մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ԱԺՄ նախագահ, Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Վազգեն ...ԵԽ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԸ ՀՈՐԴՈՐԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստում ապրիլի 17-ին քվեարկությամբ ընդունվել է \"Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների վիճակի վերաբերյալ\" զեկույցը` 93 կողմ, 8-ական դեմ ...ԿԱԼԱՆՔԸ ԴԱՐՁՐԵԼ ԵՆ ՊԱՏԻԺ
Նոր Ժամանակներ կուսակցության գրասենյակում ապրիլի 17-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ՆԺԿ վարչության անդամ Հրաչյա Սարգսյանը եւ Արամ Կարապետյանի շահերի պաշտպան, փաստաբան Հարություն Բաղդասարյանը լրագրողներին ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԱՔՍԱՎՈՐՆԵՐԻՆ
Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, թե Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի ղեկավարության հետ: Հանդիպմանը մասնակցել են նաեւ վարչապետ ...ԿԱՐԻՆԵ ԽՈԴԻԿՅԱՆԸ ՓՈԽՆԱԽԱՐԱՐ ՉԷ
ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, թե վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Կարինե Խոդիկյանն ազատվել է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալի պաշտոնից:ՈՒՍԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԸ ԶՈՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՀԱՅՏՆԵԼ ԵԿԵՂԵՑՈՒՆ ՈՒ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ
Ապրիլի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանի պետական և ոչ պետական բուհերի ուսանողական խորհուրդների թվով շուրջ վաթսուն նախագահներին: Ինչպես տեղեկացնում ...ԵՂԵԼ Է ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿ, ԹԵ ՉԻ ԵՂԵԼ
Հարցազրուց Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանի հետ - Պրն. Զուրաբյան, ԵԽԽՎ կոչ է անում հայաստանյան ընդդիմությանը` ընդունել Սահմանադրական դատարանի որոշումը ոչ թե համաձայն լինելու, ...ԵՎՐՈՊԱԿԱՆ ՍԵՐՏԱՃՄԱՆ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ
ՙՀայաստանի եվրաինտեգրման քաղաքականությունը. պարտավորությունների ստանձնում եւ իրագործվող միջոցառումներ՚ թեման այսօր արծարծեցին Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ) կազմակերպված ...ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՀՈՐԴՈՐՈՒՄ Է ՍՈՎՈՐԵԼ
1Հայաստանի կառավարության այսօրվա նիստը բացելով, վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է աշխատանքի մի քանի նոր սկզբունք: Նա մասնավորապես ասել է. ՙԿառավարության նիստի այսօրվա օրակարգում ես արդեն իսկ մակագրել եմ, ...ՎԱՐՔ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԱՑ
Հայաստանի կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել ՙԴատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին՚ ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին՚ օրինագծին, որը սահմանված ...
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԸ ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ Է ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼ
ՀԻՄԱ. ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՂՈՐԴՈՒՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«ՁԵՌՔ ՄԵԿՆԵՆՔ ՄԵՐ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԻՆ»
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՀԱՑԱԴՈՒԼԸ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. ԴԱՍԱԿԱՆ «ԳԱՆԴԻԶՄ»

ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱՍՈՂԻԿ ՔԱՀԱՆԱՅԻ ԲԱՑ ՆԱՄԱԿԸ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՄԱՄՈՒԼԻՆ ԵՎ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ

ԱՍՏՂԵՐՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍԱԴԻՐՆԵՐԻՆ

ՄԱՔՍԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ՊԵՏԸ ԱԶԱՏՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴՈՒՐՍ ԳԱ ԿՈԱԼԻՑԻԱՅԻՑ

ԱՐԴՅՈՔ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԳՆՈՒՄ Է ՀԵՌԱՑՈՂ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏՔԵՐՈՎ
ԸՍՏ ԱԻՄ ՆԱԽԱԳԱՀԻ, ՈՒՆԵՆՔ ՊԵՏՈՒԹԵՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԱՀ
ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՇԱՆԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
- 1879 Կ. Պոլիսում վախճանվեց տպարանատեր, հրատարակիչ Ճամիկ Արամյանը: (Ծնվ. 1820թ.-ին):
- 1904 Ծնվեց Հրանտ Գ. Փաստրմաջյանը: (Վախճ. 1954 թ.):
- 1922 Բեռլինում Արամ Երկանյանը և Արշավիր Շիրակյանը ահաբեկեցին «Թեշքիլաթը մահսուսե»-ի նախագահ Բեհաէդդին Շաքիրին և Տրապիզոնի նախկին նահանգապետ՝ Ջեմալ
- 1957 Սկսվում է Կիրովական և Բաթումի քաղաքների սոցիալիստական մրցությունը:
- 1990 Երևանում կայացավ միջազգային գիտական նստաշրջան «Հայերի ցեղասպանություն, պատմություն, տեսություն, քաղաքական պատասխանատվություն» թեմայով, նվիրված հայերի ցեղասպանության 75 ամյակին: Այն տևեց մինչև ապրիլի 21-ը:
- 1997 Նոր Հարավային Ուէլսի (Ավստրալիա) խորհրդարանի օրենսդիր համագումարը որոշում կայացրեց ապրիլի 24-ը սահմանել հայերի ցեղասպանության հիշատակի օր և առաջարկություն ներկայացվեց Ավստրալիայի դաշնային կառավարությանը ընդունել նույնանման որոշում:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

