
ԱՍՈՂԻԿ ՔԱՀԱՆԱՅԻ ԲԱՑ ՆԱՄԱԿԸ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՄԱՄՈՒԼԻՆ ԵՎ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ
- ՙԵվ դո°ւ, Աստծո° ժողովուրդ, քո հոգևոր առաջնորդներին ու քահանաներին դատավոր ու քննիչ մի° եղիր, որովհետև դա քեզ բնավ չի պատշաճում և Աստծո կողմից էլ չպատվիրվեց, և Քրիստոսի դատաստանն ու դատավորական աթոռը մի հափշտակիր, որովհետև Նա է քահանաների քննիչն ու դատավորը՚ (Վարդան վարդապետ Այգեկցի) Հարգելի լրագրողներ և ընթերցողներ, Իբրև հոգուս խորագույն ցավի և արդար ցասումի արտահայտություն` այսու հրապարակային թղթովս դիմում եմ Ձեզ: Ձեզ եմ դիմում իմ աղերսով, իմ պատգամով, դիմում եմ ոչ թե լոկ դիմելու համար, այլ անվերապահորեն ընդունվելու վստահությամբ: Վերջապես, դիմում եմ առանց սեթևեթության, քանի որ դա տեղ չունի իմ խառնվածքում և հարիր չէ հոգևոր կոչմանս: Ինչպես ամեն մի հայ քրիստոնյա, մենք նույնպես ծանրորեն մտահոգված ենք մեր Պետության` 17-ամյա Հանրապետության իրավիճակով: Այլև անհանգստացած ենք մեր հավատավոր ժողովրդի կրոնաբարոյական վիճակով: Արդարև, կա°ն խնդիրներ, կան նաև կենսական նշանակություն ունեցող հարցեր, որոնք, հարկավ, սպասում են իրենց արդար և օրինական լուծումներին: Գիտակցում ենք, որ քաղաքական լուրջ պայքար է ընթանում, և ընդդիմությունն ու իշխանությունները քաղաքական կողմնորոշում ու վերաբերմունք են ակնկալում: Ակնկալություններ, որոնք, դժբախտաբար, չունեն և ոչ մի խտրություն: Թե ընդդիմությունը, թե իշխանությունը գործում են բացարձակապես սեփական`հատվածական ճշմարտությամբ և հաշվի չեն նստում գերագույնի, միակի ու անփոխարինելիի` պատմական ճշմարտության հետ, ինչը ձևավորվել ու բյուրեղացել է դարերի հոլովույթում: Ահավասիկ, իմ այս սրտաբուխ խոսքը շարադրում եմ ունկնդրելով այդ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆԸ, ում անբարբառ պատգամը լսելի է միմիայն մեր սրբազնասուրբ եկեղեցիներում, մեր հավատքի ամրոցներում: Արդ, ինչ է կատարվում մեզ հետ: Ինչու ենք մոլորվել: Միթե չենք կարող ողջախոհաբար գործել ու խոսել, և մեր արդար գործին ու ասելիքին չարություն չխառնել: Սուրբգրային վկայություններ ենք կատարում, սակայն միաժամանակ մեղանչում Աստվածաշունչ մատյանի ոգու դեմ` ՙՊիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով և քո ամբողջ հոգով և քո ամբողջ զորությամբ և քո ամբողջ մտքով, և պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես քո անձը՚ (Ղուկ. Ժ 27): Ահա կենդանարար ոգին, ահա մեծ պատվիրանը, ահա հավիտենական փրկության առհավատչյան: Բայց ավաղ, մեր անձերը պարպվել են այս ոգուց. ինքներս ենք վանել մեզանից այս մեծ պատվիրանը: Անզգամ ենք դարձել և Սուրբ Ավետարանի աստվածաբարբառ խոսքերի վաճառական: Եվ այսպես ո±ւր ենք գնում. ով ժողովուրդ հայոց, կանգ առ մի պահ, կանգ առ և ականջ դիր սուրբ առաքյալի պատգամին. ՙՍերը համբերող է, քաղցրաբարո է. սերը չի նախանձում, չի ամբարտավանանում, չի գոռոզանում, անվայել վարմունք չի ունենում, իրենը չի փնտրում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի խորհում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտության վրա. ամեն բանի դիմանում է, ամեն բանի հավատում է, մշտապես հույս է տածում, ամեն բանի համբերում՚ (Ա Կորնթ. ԺԳ 4-7): Տեսնում եք, թե որն է իրական, աստվածային սերը: Տեսնո±ւմ եք, թե որքա¯ն ենք հեռացել այդ առաքինությունից: Այլևս հարել ենք ամբարտավանությանը և հանդուգն կերպով արտահայտվում: Մոռացել ենք բնական պատկառանքն ու որդիական ակնածանքը: Ինչպես կարող է ողջախոհ և հարազատ զավակն անվայել ու անպարկեշտ խոսք ասել իր ծնողի հասցեին: Ինչու ենք մեղանչում Աստծո առջև` բամբասելով ու հայհոյելով Քրիստոսահիմն մեր Եկեղեցուն և աստվածարյալ Ամենայն Հայոց Հայրապետին: Ինչո±ւ ենք Եկեղեցին շփոթում քաղաքական կուսակցության, իսկ Ամենայն Հայոց Հայրապետին` կուսակցական գործչի հետ: Մի±թե չենք հասկանում, որ Հայոց Եկեղեցին հայ ժողովուրդն է, իսկ Ամենայն Հայոց Հայրապետը` Հոգևոր Հայրն աշխարհասփյուռ հայության: Արդ, ինչպես կարող է Վեհափառ Հայրապետը խտրականություն դնել իր հարազատ զավակների մեջ. Ամենայն Հայոց Հայրապետի հոգեզավակներն են և ընդդիմության, և իշխանության անխտիր բոլոր ներկայացուցիչները: Սակայն այս երկուսի միջև կան գերագույն արժեքներ` մեր Սուրբ Հայրենիքը և մեր Պետականությունը: Եվ այս արժեքները վեր են ամենքից և ամեն ինչից: Հետևաբար, Ամենայն Հայոց Հայրապետը` Ով մարմնավորում է մերազնյա բոլոր Կաթողիկոսներին, չի° կարող, պարզապես իրավո°ւնք չունի թիկունք դարձնելու Հայրենիքի և Պետականության կոչին: Կոչ, որը լսելի է միայն աստվածակառույց Սուրբ Էջմիածնում` հանուր հայության սրտում: Կոչ, որը երբևէ անձնավորված և ժամանակի մեջ պարփակված չէ: Քաղաքական ասպարեզում պայքար է գնում: Միևնույն ազգի տարբեր զավակներ վիճում են, գաղափարական սաստիկ կռիվ տալիս: Վիճաբանության ու կռվի մեջ են ներքաշվում, կամա թե ակամա, շատ շատեր: Չենք առարկում և բնական ենք դիտում այս երևույթը: Միանշանակ դատապարտում ենք այն բոլոր անօրինականությունները և բռնությունները, որոնք կատարվում են այդ ասպարեզում: Դատապարտում ենք նաև, այն բոլոր անպատկառ արտահայտությունները, որոնք հնչում են Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցեին: Վեհափառ Հայրապետը կրողն ու արտահայտողն է համազգային շահերի և իղձերի: Ուրեմն, իրավունք չունենք Հայոց Հայրապետից քաղաքական դիրքորոշում ակնկալելու. Հայոց Հայրապետը քաղաքական կողմնորոշում կարող է արտահայտել լոկ արտաքին հարաբերություններում, օտարի` թշնամու դեմ կենաց ու մահվան պատերազմի ժամանակ: Ծանրագույն օրեր ապրեցինք: Մտահոգ էինք ամենքս: Բայց մեր մտահոգությունը բնավ չի° կարող համեմատվել Ամենայն Հայոց Հայրապետի հոգու տագնապին: Լուռ էր Հայոց Հայրապետը: Բայց այդ լռությունն իբրև անմռունչ հեծություն Երկնի դռներն էր բախում և իմաստություն հայցում Հայրենի իշխանություններին ու հարազատ ժողովրդին: Աղոթում էր Ամենայն Հայոց Հայրապետը Հայաստանի և հայության անվտանգության համար: Աղոթում էր և վստահ էր, որ իր զավակները ողջախոհ են, խաղաղարար և հավատավոր: Սակայն կատարվեց անկանխատեսելին... Հավիտենական հանգիստ և օրհնություն ողբերգական իրադարձությանց բոլոր զոհերի հոգիներին: Սգում էր Ամենայն Հայոց Հայրապետը կորուստն իր զավակների: Եվ ինձ` անարժան ծառայիս շնորհվեց դառնալու թարգմանը Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ սգակիր Հայրապետի և Հայրապետական վշտակիր օրհնությունն ու Հայրական մխիթարությունը փոխանցելու զոհյալ հայորդիների ընտանիքներին ու մերձավորներին: Եվ ահա, ականատես լինելով ազգիս Վեհափառ Հայրապետի հառաչանքին, այլև քաջալերված Վեհիս եկեղեցաշեն ու ազգանվեր գործունեությամբ, ինչպես լռեմ և հանդուրժեմ: Ես մեկն եմ այն բյուրավոր հայերից, ովքեր սիրում են իրենց Հոգևոր Ծնողին և որդիական ակնածանք տածում առ Սրբազնագույն Հայրապետն Ամենայն Հայոց: Արդ, ինչու եք վիրավորում իմ, հոգևորական իմ եղբայրների և բյուրավոր հավատացյալների որդիական զգացմունքները: Ինչո°ւ եք ձեր անձի վրա կուտակում Աստծո արդար ու սաստիկ բարկությունը. միթե չգիտեք և կամ գիտենալով անգետ եք մեր Տեր Հիսուս Քրիստոսի պատգամին` ուղղված Իր առաքյալներին. ՙՈվ որ ձեզ լսում է, Ինձ է լսում, և ով որ ձեզ է անարգում, Ինձ է անարգում՚ (Ղուկ. Ժ 16): Պայքարե°ք անարդարությունների ու ապօրինությունների դեմ, մատնացո°ւյց արեք հասարակական կյանքի ներդաշնակությունը խաթարող երևույթները, բայց առանց նենգության, չարամտության ու ատելության, առանց բամբասանքի ու հայհոյության: Հարկ կա ի վերա մեր հնազանդվելու Տեր Հիսուս Քրիստոսի փրկարար պատգամին. ՙԲայց ասում եմ ձեզ, որ, եթե ձեր արդարությունն ավելի չլինի, քան օրենսգետներինը և փարիսեցիներինը, Երկնքի արքայություն չեք մտնի՚ (Մատթ. Ե 20): Ցանկության դեպքում յուրաքանչյուր մեկը կարող է ամեն կերպ, հանիրավի, վատաբանել ու հայհոյել, սակայն ողջախոհ բանականությո°ւնը պետք է ուղղորդի զգացմունքները, այլապես կվերանա տարբերությունը բանական և անբան արարածների: Մենք, որ վերստին ծնվել ենք մեր սուրբ տաճարների մկրտության լույս ավազաններից և սրբալույս Մյուռոնի դրոշմամբ մեր ճակատներին առել Տերունական Սբ Նշանը` հարազատ որդիներն ենք դարձել Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի. ուրեմն մնանք որդիական սիրո և ակնածանքի առաքինության մեջ և չօտարանանք մեր հավատքի կյանքից: Անհամաձայնությունները պարկեշտությամբ հայտնենք և մեր անպատկառ խոսքերով բարեմիտ հայորդիների գայթակղության պատճառ չդառնանք. ՙՎայ աշխարհին` գայթակղությունների պատճառով. գայթակղություններ պետք է որ գան, բայց վայ այն մարդուն, որի միջոցով կգա գայթակղությունը՚ (Մատթ ԺԸ 7): Մնում ենք աղոթող մեր ազգի ու Հայրենիքի խաղաղության, մեր Սուրբ Եկեղեցու անսասանության ու պայծառության և Ամենայն Հայոց Սրբազնագույն Հայրապետի կենաց արևշատության համար: ՙԻմ սիրելի եղբայրներ, իմացեք այս բանը, թող ամեն մարդ արագ լինի լսելու մէջ, ծանրª խոսելու մեջ և ծանրª բարկանալու մեջ, որովհետև մարդու բարկությունն Աստծո արդարությունը չի կատարում: Ահա թե ինչու, դե°ն գցելով ամենայն աղտեղություն և չարիքի ավելցուկ, հեզությամբ ընդունեցեք ձեր մեջ սերմանված խոսքը, որ կարող է փրկել ձեր հոգիները՚ (Հակոբ. Ա 19-21). ամեն: ԱՍՈՂԻԿ քահանա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Քննարկում
Karevor chi գրել է:
TER HAYR JAN MERSI.... HALALA....
ARMEN գրել է:
Եթե կարդա նա, ով լավ է ծանոթ Աստվածաշնչին և աղանդավոր չէ, և սխալներ գտնի՝ թող ուղղի ինձ:
Մեր Տեր Հիսուս Քրիստոսը որևէ տեղ կո՞չ է անում մեզ՝ խառնվել այս աշխարհի իրադարձություններին: Առաքյալները նման բան գրու՞մ են իրենց նամակներում: Հին Կտակարանի պատվիրանները չե՞ն, որ արգելում են սուտ վկայություն տալ, ցանկանալ ուրիշի ապրուստը, սպանել և գողանալ...
Կա՞ անմեղ մարդ այս աշխարհում: Ո՞վ մեզ թույլ տվեց մեղքեր թողնել, եթե միայն Ասստվածը կարոց է նման բան անել:
Ինչու՞ հայ եկեղեցին խառնվում է այս աշխարհի գործերին, փոխարեն քարոզի և հայ ժողովրդին արթուն պահի՝ պայքարելով տարբեր տեսակ պիղծ աղանդերի դեմ՝ սուրբ Մեսրոպի օրինակով:
Իրենց գործի մեջ ծույլ՝ քաղաքականության մե՞ջ են մտնոմ: Իսկ եթե այսպես է, ինչու՞ ՈՉ ՄԻ քաղանա, աբեղա կամ եպիսկոպոս չկար փետրվարի 19-ից մինչև մարտի 1-ը հավաքներին: Ինչու՞ չէին զգուշացնում ժողովրդին սխալ քայլերից: Այդ ժամանակ ասում էին, որ չեն խառնվում քաղաքականությանը: Աղեկ, հիմա հիշեցի՞ն՝ ուշաղումով, ժողովրդին ճիշտ ուղուն դարձնելու իրենց առաթելությունը: Կողմնապահություն չէ՞:
Համաձայն լինելով ԱՍՈՂԻԿ քահանա ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հոդվածի բովանդակության հետ՝ համաձայն չեմ այն ժամանակահատվածի հետ, որը նա ընտրեց՝ գրելու համար:
ARMEN գրել է:
Քաղաքականությունը սատանայից է, անիմաստ է միամիտ համարել, որ քաղաքական ՈՐԵՎԷ գործիչ պետք է ղեկավարվի քրիստոնեական մտքերով: Եթե նման բան լինի, էլ ինչու՞ ինքը վանք չի գնում: Ուրեմն, Աստծոնը՝ Աստծոն, իսկ կեսարինը՝ կեսարին:
© Լրագիր
Վերջին լուրերը, Ապրիլ 17, 2008ԳԵՐԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԿՏԱԿԱՐԱՆ ԸՍՏ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ
Հայաստանի իշխանության ներկայացուցիչների շուրթերից մեկ անգամ չէ, որ հնչել են տեսակետներ ու գնահատականներ, որոնց իմաստն ու տրամաբանությունն այն է, թե ժողովուրդը ընդամենը սպառողների մի հանրույթ է, որն առավելապես ...ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԷԴՈՒԱՐԴՈ ԷՌՆԵԿՅԱՆԸ
ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով, Տիգրան Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի պարոն Սարգսյան, Շնորհավորում ...ԱՍՈՂԻԿ ՔԱՀԱՆԱՅԻ ԲԱՑ ՆԱՄԱԿԸ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՄԱՄՈՒԼԻՆ ԵՎ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ
5
ՙԵվ դո°ւ, Աստծո° ժողովուրդ, քո հոգևոր առաջնորդներին ու քահանաներին դատավոր ու քննիչ մի° եղիր, որովհետև դա քեզ բնավ չի պատշաճում և Աստծո կողմից էլ չպատվիրվեց, և Քրիստոսի դատաստանն ու դատավորական աթոռը ...ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԵԾԱՆՎԱԵՐԹ
Ապրիլի 20-ին, ժամը 12-ին, Մատենադարանի մոտից սկիզբ կառնի հերթական հեծանվաերթը: Այն ուղղված է Թեղուտի անտառի փրկությանը, որտեղ պղնձա-մոլիբդենային հանքի շահագործման նպատակով հիմա զանգվածային անտառահատումներ ...ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ Հ/Կ-ՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
1Հայաստանի Հանրապետության մի խումբ իրավապաշտպան ՀԿ-ներ, դատապարտելով Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից հետընտրական շրջանում ծավալված բռնությունները, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների ...ՅՈ ԵՐԹԱՍ. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՖՈՐՈՒՄ
Քաղաքացիների պաշտպանվածությունը և ժողովրդավարական ինստիտուտների հաստատումն են երկրի կայունության և անվտանգության հիմնական սկզբունքները: Հետընտրական իրադարձությունները Հայաստանում ստեղծել են մի իրավիճակ, ...ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔԻ ՀԱՄԱՐ
ՀՀ Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղարը տեղեկացնում է, թե Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը կայացրել է դատավճիռ, որով Երևան քաղաքի Էրեբունի համայնքի թիվ 13/10 ...ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է
ԱԺՄ նախագահ, Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Վազգեն Մանուկյանը ապրիլի 17-ին խախտել է նախագահի ընտրությունից հետո իր լռությունն ու գնահատել մարտի 1-ի իրադարձությունները: Նրա խոսքով, եթե պետության մեջ ...ԻՆՉ ԵՆ ԽՈՍԵԼ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆՆ ՈՒ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ
ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը ապրիլի 17-ին Տեսակետ ակումբում հայտարարել է, որ ինքը անցած ժամանակահատվածում հանդիպել է Սերժ Սարգսյանին, ընդ որում իր նախաձեռնությամբ: «Ես եմ զանգել, հանդիպել ենք, մինչեւ ...ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է, ԲԱՅՑ ԴԵՌ ՀԵՌՈՒ
Ապրիլի 17-ին, Տեսակետ ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողներն ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանին հարցրել են, թե ինչ ընթացքի մեջ է ազգային-ժողովրդավարական ուժերի այն միավորումը, որի մասին ...ԱԺՄ ՀԻՄՆԱԴԻՐՆԵՐԻՑ ՄԵԿԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
«Ես կողմ էի Տիգրան Սարգսյանի նշանակմանը, իրեն ճանաչում եմ բավականին վաղուց», ապրիլի 17-ին Տեսակետ ակումբում մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ԱԺՄ նախագահ, Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Վազգեն ...ԵԽ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԸ ՀՈՐԴՈՐԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստում ապրիլի 17-ին քվեարկությամբ ընդունվել է \"Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների վիճակի վերաբերյալ\" զեկույցը` 93 կողմ, 8-ական դեմ ...ԿԱԼԱՆՔԸ ԴԱՐՁՐԵԼ ԵՆ ՊԱՏԻԺ
Նոր Ժամանակներ կուսակցության գրասենյակում ապրիլի 17-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ՆԺԿ վարչության անդամ Հրաչյա Սարգսյանը եւ Արամ Կարապետյանի շահերի պաշտպան, փաստաբան Հարություն Բաղդասարյանը լրագրողներին ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԱՔՍԱՎՈՐՆԵՐԻՆ
Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, թե Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի ղեկավարության հետ: Հանդիպմանը մասնակցել են նաեւ վարչապետ ...ԿԱՐԻՆԵ ԽՈԴԻԿՅԱՆԸ ՓՈԽՆԱԽԱՐԱՐ ՉԷ
ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, թե վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Կարինե Խոդիկյանն ազատվել է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալի պաշտոնից:ՈՒՍԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԸ ԶՈՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՀԱՅՏՆԵԼ ԵԿԵՂԵՑՈՒՆ ՈՒ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ
Ապրիլի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանի պետական և ոչ պետական բուհերի ուսանողական խորհուրդների թվով շուրջ վաթսուն նախագահներին: Ինչպես տեղեկացնում ...ԵՂԵԼ Է ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿ, ԹԵ ՉԻ ԵՂԵԼ
Հարցազրուց Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանի հետ - Պրն. Զուրաբյան, ԵԽԽՎ կոչ է անում հայաստանյան ընդդիմությանը` ընդունել Սահմանադրական դատարանի որոշումը ոչ թե համաձայն լինելու, ...ԵՎՐՈՊԱԿԱՆ ՍԵՐՏԱՃՄԱՆ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ
ՙՀայաստանի եվրաինտեգրման քաղաքականությունը. պարտավորությունների ստանձնում եւ իրագործվող միջոցառումներ՚ թեման այսօր արծարծեցին Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ) կազմակերպված ...ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՀՈՐԴՈՐՈՒՄ Է ՍՈՎՈՐԵԼ
1Հայաստանի կառավարության այսօրվա նիստը բացելով, վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է աշխատանքի մի քանի նոր սկզբունք: Նա մասնավորապես ասել է. ՙԿառավարության նիստի այսօրվա օրակարգում ես արդեն իսկ մակագրել եմ, ...ՎԱՐՔ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԱՑ
Հայաստանի կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել ՙԴատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին՚ ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին՚ օրինագծին, որը սահմանված ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
© Լրագիր
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՀԱՑԱԴՈՒԼԸ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. ԴԱՍԱԿԱՆ «ԳԱՆԴԻԶՄ»

ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱՍՈՂԻԿ ՔԱՀԱՆԱՅԻ ԲԱՑ ՆԱՄԱԿԸ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՄԱՄՈՒԼԻՆ ԵՎ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ

ԱՍՏՂԵՐՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍԱԴԻՐՆԵՐԻՆ

ՄԱՔՍԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ՊԵՏԸ ԱԶԱՏՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴՈՒՐՍ ԳԱ ԿՈԱԼԻՑԻԱՅԻՑ

ԱՐԴՅՈՔ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԳՆՈՒՄ Է ՀԵՌԱՑՈՂ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏՔԵՐՈՎ
ԸՍՏ ԱԻՄ ՆԱԽԱԳԱՀԻ, ՈՒՆԵՆՔ ՊԵՏՈՒԹԵՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԱՀ
ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՇԱՆԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1879 Կ. Պոլիսում վախճանվեց տպարանատեր, հրատարակիչ Ճամիկ Արամյանը: (Ծնվ. 1820թ.-ին):
- 1904 Ծնվեց Հրանտ Գ. Փաստրմաջյանը: (Վախճ. 1954 թ.):
- 1922 Բեռլինում Արամ Երկանյանը և Արշավիր Շիրակյանը ահաբեկեցին «Թեշքիլաթը մահսուսե»-ի նախագահ Բեհաէդդին Շաքիրին և Տրապիզոնի նախկին նահանգապետ՝ Ջեմալ
- 1957 Սկսվում է Կիրովական և Բաթումի քաղաքների սոցիալիստական մրցությունը:
- 1990 Երևանում կայացավ միջազգային գիտական նստաշրջան «Հայերի ցեղասպանություն, պատմություն, տեսություն, քաղաքական պատասխանատվություն» թեմայով, նվիրված հայերի ցեղասպանության 75 ամյակին: Այն տևեց մինչև ապրիլի 21-ը:
- 1997 Նոր Հարավային Ուէլսի (Ավստրալիա) խորհրդարանի օրենսդիր համագումարը որոշում կայացրեց ապրիլի 24-ը սահմանել հայերի ցեղասպանության հիշատակի օր և առաջարկություն ներկայացվեց Ավստրալիայի դաշնային կառավարությանը ընդունել նույնանման որոշում:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

