
ԿԱՐՈՂ Է ԱՐԴՅՈՔ ՆՈՐ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀՐԱՎԻՐԵԼ ՕՐԵՆՔԻ ԴԱՇՏ
Վարչապետի պաշտոնում Տիգրան Սարգսյանի նշանակումը եւ կառավարությունում կատարված ու սպասվելիք կադրային մյուս նշանակումներն ապրիլի 16-ին գնահատել ու մեկնաբանել է նախագահի նախկին թեկնածու, Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը: Նա նշել է, որ Տիգրան Սարգսյանի նշանակմանը, այն հանգամանքին, որ նա անկուսակցական, տեխնոկրատ վարչապետ է, վերաբերում է դրական: “Դրական միայն այն առումով, եթե ձեւական առումով, նշանակումից հետո լինեն փոփոխություններ: Եթե չլինեն փոփոխություններ, փաստորեն անիմաստ է անկուսակցական, չգիտեմ, անկողմնակալ: Ես, ասենք իմ տեսանկյունից, պատկերացնում եմ հետեւյալ ձեւով, որ Տիգրան Սարգսյանը որեւէ մի կլանի մեջ ներգրավված չէ: Ասենք, չկա, ոչ, չգիտեմ էն Մալաթիա, օլիգարխների, չգիտեմ այլ, չեմ ուզում անուններ տալ: Ինքը այդ գործընթացների մեջ չէ: Փաստորեն, ինքը կարող է հանգիստ, հրավիրել իրենց օրենքի դաշտ: Փաստորեն, ժողովրդի լեզվով ասած, ասի` հերիք եղավ, բոլ եղավ, վճարեք հարկերը, տղաներ, որովհետեւ խնդիր ունեն բյուջեն հավաքելու, դա առաջինը, եւ ավելացնելու այն, որովհետեւ Ադրբեջանն ավելացնում է”, ասում է Տիգրան Կարապետյանը: Նա խոսել է նաեւ ֆինանսների նախարարի փոփոխության մասին, թեեւ այդպիսի բան պաշտոնապես դեռ չկա: Ըստ Տիգրան Կարապետյանի, այն, որ ֆինանսների նախարարը փոխվեց, ճիշտ էր այն առումով, որ միգուցե նոր վարչապետի ու նախարարի մոտեցումները չհամընկնեին, մինչդեռ ֆինանսների հարցում այդ մոտեցումները պետք է լինեն նույնը, կարծում է Տիգրան Կարապետյանը: “Այն, որ Հովիկ Աբրահամյանին, դեռ պաշտոնապես հայտարարված չէ, լինելու է աշխատակազմի ղեկավար, փաստորեն գործադիր իշխանությունից որ դուրս եկավ, ճիշտ էր այն առումով, որ իր դիրքը որոշակիորեն գուցե ճնշող լիներ, կամ ինքնասիրությունների մաս լիներ: Փաստորեն, ես նորից եմ ասում, որ ամենակարեւորը, որ ճիշտը լինի վերջում, որ մենք տեսնենք այն բարեփոխումները, որ ժողովուրդը ակնկալում է: Եթե դա չլինի, անիմաստ են այդ փոփոխությունները: Մենք ակնկալում ենք փոփոխություններ, մեծ առումով, ոչ թե կոսմետիկ: Կլինեն այդ փոփոխությունները, ժողովուրդը կտա իր գնահատականը, չեն լինի, էլի կտա”, ասում է Տիգրան Կարապետյանը: Սակայն մյուս կողմից, Տիգրան Կարապետյանը նշել է նաեւ մի հանգամանք, որից ելնելով ակնհայտ է, որ այդ տեսանկյունից էլ Տիգրան Կարապետյանը ոչ նպաստավոր է համարում կառավարությունից Հովիկ Աբրահամյանի դուրս գալը: “Բայց դա դուրս է գալիս, որ փաստորեն, այդ կայունության մեխանիզմը, եթե առաջ, ենթադրենք, Հովիկ Աբրահամյանը կարող էր ազդել նախարարների վրա, չգիտեմ, դաշնակների հետ լեզու գտնել, մյուսների հետ, ով է այսօր այդ մեխանիզմը իրականացնելու, ներդաշնակելով այդ ուժերը, որոնք տարբեր են եւ ունեն տարբեր մոտեցումներ; Ես կարծում եմ, այդ տեսանկյունից խոցելի է դեռ կառավարությունը”, ասում է Տիգրան Կարապետյանը:
ՄԱՔՍԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ՊԵՏԸ ԱԶԱՏՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ
2Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, թե Սերժ Սարգսյանն ապրիլի 15-ին հրամանագիր է ստորագրել Արմեն Ավետիսյանին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի ...ՈՐՆ Է ԱՎԵԼԻ ՄՏԱՀՈԳԻՉ
Ռուսական «Նովիե Իզվեստիա» թերթին տված հարցազրույցի ընթացքում, առաջին նախագահ, նախագահի նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանն ասել էր. «Ես որոշակի հասարակական կարծիք եմ ձեւավորելու, որ չճանաչվի այս իշխանությունը: ...ԱՍՏՂԵՐՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍԱԴԻՐՆԵՐԻՆ
6Հայկական շոու բիզնեսի աստղերի քաղաքացիական կեցվածքի մասին խոսելը երեւի թե անշնորհակալ գործ է: Նրանք այդ կեցվածքի ժամանակը չունեն, քանի որ գործը շատ է. գիշերն ասենք ինչ որ իշխանավորի ակումբում ես երգում, ...ՍԵՎԱՆԻ ԱՓԻՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԴԻԱԿ
Ապրիլի 15-ին, ժամը 14.48-ին տեղեկություն է ստացվել, որ Սեւանա լճի` Լճաշեն գյուղին հարակից հատվածում հայտնաբերվել է դիակ, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի Փրկարար ...ՓՈԽՈՒՄ ԵՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
Կառավարության վերջնական կազմը հայտնի կդառնա մի քանի օրից, իսկ այս պահին ընթանում են կառուցվածքային փոփոխություններին առնչվող քննարկումներ: Նախօրոք հայտարարված հարկային եւ մաքսային ծառայությունները չեն ...ԿԱՐՈՂ Է ԱՐԴՅՈՔ ՆՈՐ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀՐԱՎԻՐԵԼ ՕՐԵՆՔԻ ԴԱՇՏ
Վարչապետի պաշտոնում Տիգրան Սարգսյանի նշանակումը եւ կառավարությունում կատարված ու սպասվելիք կադրային մյուս նշանակումներն ապրիլի 16-ին գնահատել ու մեկնաբանել է նախագահի նախկին թեկնածու, Ժողովրդական կուսակցության ...ԵԹԵ ՆՍՏԱՑՆՈՒՄ ԵՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՅԱՑՔԻ ՀԱՄԱՐ, ԹՈՂ ՆՍՏԱՑՆԵՆ ՆԱԵՎ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՀԱՄԱՐ
Ժողովրդական կուսակցության ղեկավար, Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Տիգրան Կարապետյանը ապրիլի 16-ին Փաստարկ ակումբում հայտարարել է, որ եթե քաղաքական հայացքների համար մոտ 150 մարդ են ձերբակալում ու նստացնում ...ՄՆԱՑԵԼ Է ԵՐԵՔ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի նախագահի նախկին թեկնածու, Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանն ապրիլի 16-ին Փաստարկ ակումբում իր ուրախությունն է հայտնել, որ Հայաստանում պրոցեսների արդյունքում տականքը ելավ ջրի ...ՂԱՐԱԲԱՂԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՕՄԲՈՒԴՍՄԵՆ Է ԸՆՏՐԵԼ
Այսօրվա նիստում ԼՂՀ Ազգային ժողովն ընտրել է հանրապետության մարդու իրավունքի առաջին պաշտպանին: ԼՂՀ առաջին օմբուդսմենը Յուրի Հայրապետյանն է, ԼՂՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահը, մասնագիտությամբ իրավաբան: ...ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՎԱՐՈՒՅԹՈՒՄ
ՀՀ Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղարը տեղեկացնում է, թե 2008 թվականի ապրիլի 7-ից մինչև 15-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ վարչական դատարանի վարույթ են ընդունվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի ...ՋՐԻ ՎԱՐԿՆ ԱՌԱՅԺՄ ՍԱՌԵՑՎԱԾ Է
Այսօր Երևան-ջուր ընկերության գլխավոր տնօրեն Սերժ Պոպոֆֆը հայտնել է, թե Ֆրանսիայի կառավարությունը ընկերությանը 24 միլիոն եվրոյի վարկ է տրամադրելու: Նրա խոսքով, Հայաստանի եւ Ֆրանսիայի կառավարություններն ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ՔՐԵԱԿԱՆ ՇՂԱՐՇՈՎ
Մարտի 1-ի իրադարձություններից հետո եւ դրանից առաջ կատարված ձերբակալությունների, դրանց բացառապես քաղաքական ենթատեքստի մասին ապրիլի 16-ին խոսել են ձերբակալվածների մի քանի փաստաբաններ, որոնք ասուլիս են տվել ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԱԳ ՆՈՐ ՆԱԽԱՐԱՐԻՆ
Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, թե Սերժ Սարգսյանն այսօր արտաքին գործերի նախարարության ղեկավար կազմին ներկայացրել է նորանշանակ նախարար Էդվարդ Նալբանդյանին: Նշելով, որ ապրիլի 13-ի իր երկու հրամանագրերով ...ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐՆ ԱՄԱՉՈՒՄ ԵՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՄԱՐ
Իր նախագահության վերջին օրերին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, թե պետական հեղաշրջման մեղադրանքով ձերբակալված անձանց փաստաբանները, երբ սկսի դատական գործընթացը, կտեսնեն, թե ինչ հանցանք են գործել իրենց ...ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴՈՒՐՍ ԳԱ ՊԱՏՎՈՎ
Ոստիկանության օրվա կապակցությամբ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել, որում մասնավորապես ասված է. «Քաղաքացիների իրավունքների, ունեցվածքի, ինչպես նաեւ հասարակական կարգի պաշտպանության հարցերում ...ՄԻՔԱՅԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՏԵՍՈՒՉ ԵՎ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ
Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, թե Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել պահեստազորի գեներալ-գնդապետ Միխայիլ Հարությունյանին Հայաստանի Հանրապետության նախագահի գլխավոր ռազմական տեսուչ ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ
Հայաստանի Ազգային Ժողովի հասարակայնության հետ կապի վարչությունը տեղեկացնում է, որ ապրիլի 17-ին Լեռնային Ղարաբաղ կմեկնի Հայաստանի խորհրդարանի պատվիրակությունը, որի կազմում են Տիգրան Թորոսյանը, Լարիսա Ալավերդյանը, ...ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼ Է
Հայաստանի խորհրդարանի նախագահ Տիգրան Թորոսյանը, Հայաստանի արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը, Հայաստանի նախագահի օգնական Գևորգ Մհերյանը և ԵԽ Վենետիկի հանձնաժողովի փորձագետ Սիմոնա Գրանատա-Մենգինը, ...ԿԱՐԳԱԼՈՒՅԾ ԵՆ ԱՐՎԵԼ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ են հռչակվել Իրաքի թեմի հոգեւոր սպասավոր Տ. Վազգեն քահանա Ազիզյանը և Արցախի թեմից` Տ. Ստեփաննոս քահանա Հակոբյանը: Այս ...ԵՎՍ ՄԻ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ԴԱՏԱՎՃԻՌ
Ապրիլի 16-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանն արագացված դատաքննության կարգով քննելով քրեական գործը, Ռուբեն Սարիբեկի Ոսկանյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ ...ԳԱԼԱ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԵԹԵՐԱԶՐԿՎԵՑ
Այսօր ժամը 14:00-ի սահմաններում ԳԱԼԱ հեռուստաընկերություն ներկայացան ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները՝ ի կատար ածելու ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.04.2008թ-ի վճիռը, որը անփոփոխ էր թողել Շիրակի ...ԳԱԶԻ ԳՆԻ ՇՈՒՐՋ ԿՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵՆ ՄԱՅԻՍԻՆ
Հայաստանի համար հաջորդ երեք տարիներին գազի նոր սակագները կորոշվեն «Գազպրոմ» ԲԲԸ վարչության ղեկավար Ալեքսեյ Միլլերի՝ մայիսին Երևան կատարելիք այցի ընթացքում։ Այս մասին չորեքշաբթի լրագրողներին հայտարարեց ...ՆՈՐ ՀԻՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐ
Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, որ Սերժ Սարգսյանի այսօր ստորագրած հրամանագրերով Գեւորգ Դանիելյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար, Արմեն Գրիգորյանը` ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի ...
ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՏՈՆԸ ԱՆ-ՈՒՄ
ՎԱՐՉԱՊԵՏԸ ՑԱՎԱԿՑԵԼ Է
ՊԱՏԵՐԱԶՄԸ ԴԵՌ ՉԻ ԱՎԱՐՏՎԵԼ
ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԿՍԿՍԻ ԵԿԵՂԵՑՈՒՑ
ՀԱՅԿԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՔԱՐՈԶ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՀԱՑԱԴՈՒԼԸ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. ԴԱՍԱԿԱՆ «ԳԱՆԴԻԶՄ»

ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱՍՏՂԵՐՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍԱԴԻՐՆԵՐԻՆ

ՄԱՔՍԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ՊԵՏԸ ԱԶԱՏՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴՈՒՐՍ ԳԱ ԿՈԱԼԻՑԻԱՅԻՑ

ԱՐԴՅՈՔ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԳՆՈՒՄ Է ՀԵՌԱՑՈՂ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏՔԵՐՈՎ
ԸՍՏ ԱԻՄ ՆԱԽԱԳԱՀԻ, ՈՒՆԵՆՔ ՊԵՏՈՒԹԵՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԱՀ
ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՇԱՆԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
ԼԵՎՈՆ ԲԱՐՍԵՂՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ
- 1879 Մոսկվայում մահացավ հայտնի հրապարակախոս «Հյուսիսափայլի» խմբագիր Ստեփանոս Նազարյանցը: (Ծնվ. 1812թ.-ին):
- 1918 Թիֆլիսում լույս է տեսնում «Տեղեկատու» օրաթերթը՝ առաջին խորհրդային թերթը հայերեն:
- 1923 ՀԽՍՀ Ժողկոմխորհուրդը որոշում է Խորհրդային Հայաստանի պետկինո (Հետագայում Հայկինո) ստեղծելու մասին:
- 1953 Երևանում մահացավ ականավոր լեզվաբան, ակադեմիկոս Հրաչյա Աճառյանը: (Ծնվ. 1876թ.-ին):
- 1958 Մահացավ երգահան Վաղարշակ Սրվանձտյանը:
- 1959 ՀԽՍՀ Գերագույն խորհուրդի սեսիան հաստատում է օրենք «Կյանքի հետ դպրոցի կապի ամրապնդման և ՀԽՍՀ-ում ժողովրդական կրթության սիստեմի հետագա զարգացման մասին»:
- 1984 ԱՄՆ-ի կոնգրեսի ներկայացուցիչների պալատը ընդունեց բանաձև (թիվ 247) և պահանջեց կառավարությունից 1985թ. ապրիլի 24-ը հայտարարել «Մարդու կողմից մարդու նկատմամբ անմարդկային վերաբերմունքի հիշատակման ազգային օր»:
- 1984 Մարդկանց մշտական միջազգային տրիբունալը ճանաչեց հայերի ցեղասպանությունը:
- 1998 Փարիզի Սորբոն համալսարանում տեղի ունեցավ հայերի ցեղասպանության նվիրված միջազգային սեմինար: Այն կազմակերպվել էր ՀՅԴ-ի Ֆրանսիայի Հայ Դատի հանձնախմբի կողմից, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի հովանավորությամբ:
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

