
ՈՐՆ Է ԱՎԵԼԻ ՄՏԱՀՈԳԻՉ
Ռուսական «Նովիե Իզվեստիա» թերթին տված հարցազրույցի ընթացքում, առաջին նախագահ, նախագահի նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանն ասել էր. «Ես որոշակի հասարակական կարծիք եմ ձեւավորելու, որ չճանաչվի այս իշխանությունը: Ինչ քաղաքական ձեւ դա կընդունի` այսօր ես դեռ չեմ կարող ասել, թե ինչ քաղաքական գործողությունների դա կվերածվի` ցույց կտա ժամանակը: Ասեմ միայն, որ դրա համար օգտագործելու ենք բոլոր հնարավոր օրինական միջոցները»: Լեւոն Տեր-Պետրոսյանի այդ խոսքն արդեն իսկ հասցրել է հասարակական-քաղաքական դաշտում արժանանալ տարբեր գնահատականների, որոնց թվում զգալի մաս է կազմում այն, թե նրա այդ մոտեցումն ապակառուցողական է եւ բացարձակապես չի կարող նպաստել ստեղծված լարվածությունը հաղթահարելուն եւ բարդ իրավիճակից դուրս գալուն: Իրականում սակայն, լարվածության հանգուցալուծմանը առաջինը խոչընդոտում են հենց այդ գնահատականները, որոնց հեղինակներին թվում է, թե իրենք հանդես են գալիս կառուցողական մոտեցումներով եւ այդպիսով իրապես նպաստում են ներքաղաքական եւ ներհասարակական լարվածության թուլացմանը: Ավելին, եթե խորապես դիտարկում ենք իրավիճակը, ապա կառուցողական են ոչ թե փոխադարձ վստահության, հանդուրժողության, իշխանությանը ժամանակ տալու եւ այլ այդօրինակ կոչերն ու ձեւակերպումները, ապա հենց այն, ինչ ասել է Լեւոն Տեր-Պետրոսյանը: Մի պահ մոռանանք, թե ով է դա ասել: Հայաստանում շատ հաճախ չափից ավելի մեծ ուշադրություն է դարձվում ով-ի, քան ինչ-ի վրա: Իհարկե, կարեւոր է, թե ով է ինչ ասում, բայց վերջին հաշվով կարեւորն ինչն է, այլապես Հայաստանում վաղուց արդեն ոչ ոք ոչինչ չպիտի ասեր, քանի որ բոլորին էլ հասարակությունը ճանաչում է: Եվ այսպես, մոռանաք, թե ով է ասում, որ օրենքով թույլատրված բոլոր միջոցներն օգտագործելու է, որպեսզի հասարակությունը չվստահի իշխանությանը: Խնդիրն այն է, թե ասվածն ինչ տրամաբանություն ունի: Եթե նայում ենք «կառուցողականության» այն դիրքերից, որոնք տարիներ շարունակ հաստատվել են Հայաստանում, ապա դա ուղղակի ոտնձգություն է պետականության հիմքի հանդեպ եւ երեւի թե հենց միայն այդ արտահայտության համար կարող են քրեական գործ հարուցել ու ձերբակալել մարդուն: Ի դեպ, եթե առկա «կառուցողականությունը» հաղթանակի վերջնականապես, ապա անկասկած այդքան էլ հեռու չէ այդ օրը: Սակայն, եթե փորձում ենք ասվածը դիտարկել հակառակ տեսանկյունից, ապա հասկանում ենք, որ խնդիրը ընդամենը երկրում ընդդիմադիր քաղաքական ուժի առկայությունն է: Հայաստանում այսօր փաստացի չկա ընդդիմություն, որն ունակ լինի գեներացնել իշխանության քաղաքականությունից հասարակական դժգոհությունը եւ դրան տալ քաղաքական գործընթացի ձեւ: Այդ իրողությունը բավական վտանգավոր է այն իմաստով, որ իշխանությունը պարզապես չի ունենում որեւէ մրցակից: Հիմա, երբ կնքվեց քառակողմ կոալիցիոն համաձայնագիրը, թե Օրինաց երկիրը, թե Դաշնակցությունն այլեւս չեն կարողանալու ստանձնել հասարակական դժգոհությունների գեներատորի դեր, ինչը կմտահոգի իշխանությանը: Իսկ եթե իշխանությունը նման զարգացումից իրեն ապահովագրված է համարում, եթե չի տեսնում, որ կա մի ուժ, որը կարող է հասարակական տրամադրությունները համակարգել եւ դրանց տալ իշխանության համար պայքարի ձեւ, ապա այդ իշխանությունն այլեւս չունի որեւէ առանցքային բարեփոխման մոտիվացիա: Հայաստանում ստեղծված վիճակը թելադրում է, որ պետք է լինի մի ուժ, որից իշխանությունն զգա ռեալ վտանգ: Վտանգ ոչ ֆիզիկական, այլ քաղաքական իմաստով, որ այդ ուժը կարող է հասարակական-քաղաքական լուրջ շարժում առաջացնել: Ներկայում այդ ուժը Լեւոն Տեր-Պետրոսյանն է, դուր է գալիս դա շատերին, թե ոչ: Քննարկելի հարց է, թե արդյոք Լեւոն Տեր-Պետրոսյանն ու նրա թիմն են, որ Հայաստանում պետք է իրականացնեն իրական բարեփոխումներ, ինչի մասին հայտարարում էին նախընտրական եւ հետընտրական ժամանակահատվածում, ինչպես որ քննարկելի է այն, թե արդյոք Սերժ Սարգսյանն ու նրա թիմը պետք է իրականացնեն այդ բարեփոխումները, որի մասին հավաստիացնում են այժմ: Այդ հարցերը քննարկելի են, թեեւ երեւի թե հանրության գրեթե յուրաքանչյուր անդամ իր համար երեւի թե արդեն տվել է այդ հարցերի սեփական պատասխանը: Միգուցե Հայաստանն ունի ոչ միայն նոր որակի իշխանության, այլ նաեւ նոր որակի ընդդիմության կարիք: Այդ ամենը քննարկելի հարց է: Սակայն, եթե չկա այդ նոր որակի ընդդիմությունը, եթե դեռեւս չեն ձեւակերպվել այդ ընդդիմության պահանջվող որակների հիմնական սկզբունքները, ապա դա դեռ չի նշանակում, որ երկրում ընդդիմություն լինելու ցանկացած փորձ ապակառուցողական է: Մտահոգիչն այն չէ, որ ինչ որ մեկը հայտարարում է, թե օրինական միջոցներով փորձելու է ձեւավորել հասարակական կարծիք, որը չի վստահում իշխանությանը: Խնդիրը, եւ թերեւս մեծագույն խնդիրը, այն է, որ իշխանությունն ի պատասխան այդ մոտեցման, չի փորձում օրինական միջոցներով ձեւավորել հասարակական կարծիք, որը կվստահի իշխանությանը: Թե չէ աշխարհում այլ մեխանիզմ չկա` ընդդիմությունը փորձում է համոզել հանրությանը, որ իշխանությունը վատն է, իսկ իշխանությունն էլ փորձում է անել հնարավորինս լավ բաներ, որ ընդդիմությունը չհամոզի հանրությանը: Այդպես է պետություն կառուցվում, ոչ թե այնպես, երբ բոլորը հավաքվում են մի տեղ, այդ տեղը փակում են ոստիկաններով, իսկ մնացյալին անվանում են խուլիգան ու թմրամոլ: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
ՄԱՔՍԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ՊԵՏԸ ԱԶԱՏՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ
2Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, թե Սերժ Սարգսյանն ապրիլի 15-ին հրամանագիր է ստորագրել Արմեն Ավետիսյանին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի ...ՈՐՆ Է ԱՎԵԼԻ ՄՏԱՀՈԳԻՉ
Ռուսական «Նովիե Իզվեստիա» թերթին տված հարցազրույցի ընթացքում, առաջին նախագահ, նախագահի նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանն ասել էր. «Ես որոշակի հասարակական կարծիք եմ ձեւավորելու, որ չճանաչվի այս իշխանությունը: ...ԱՍՏՂԵՐՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍԱԴԻՐՆԵՐԻՆ
6Հայկական շոու բիզնեսի աստղերի քաղաքացիական կեցվածքի մասին խոսելը երեւի թե անշնորհակալ գործ է: Նրանք այդ կեցվածքի ժամանակը չունեն, քանի որ գործը շատ է. գիշերն ասենք ինչ որ իշխանավորի ակումբում ես երգում, ...ՍԵՎԱՆԻ ԱՓԻՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԴԻԱԿ
Ապրիլի 15-ին, ժամը 14.48-ին տեղեկություն է ստացվել, որ Սեւանա լճի` Լճաշեն գյուղին հարակից հատվածում հայտնաբերվել է դիակ, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի Փրկարար ...ՓՈԽՈՒՄ ԵՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
Կառավարության վերջնական կազմը հայտնի կդառնա մի քանի օրից, իսկ այս պահին ընթանում են կառուցվածքային փոփոխություններին առնչվող քննարկումներ: Նախօրոք հայտարարված հարկային եւ մաքսային ծառայությունները չեն ...ԿԱՐՈՂ Է ԱՐԴՅՈՔ ՆՈՐ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀՐԱՎԻՐԵԼ ՕՐԵՆՔԻ ԴԱՇՏ
Վարչապետի պաշտոնում Տիգրան Սարգսյանի նշանակումը եւ կառավարությունում կատարված ու սպասվելիք կադրային մյուս նշանակումներն ապրիլի 16-ին գնահատել ու մեկնաբանել է նախագահի նախկին թեկնածու, Ժողովրդական կուսակցության ...ԵԹԵ ՆՍՏԱՑՆՈՒՄ ԵՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՅԱՑՔԻ ՀԱՄԱՐ, ԹՈՂ ՆՍՏԱՑՆԵՆ ՆԱԵՎ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՀԱՄԱՐ
Ժողովրդական կուսակցության ղեկավար, Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Տիգրան Կարապետյանը ապրիլի 16-ին Փաստարկ ակումբում հայտարարել է, որ եթե քաղաքական հայացքների համար մոտ 150 մարդ են ձերբակալում ու նստացնում ...ՄՆԱՑԵԼ Է ԵՐԵՔ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի նախագահի նախկին թեկնածու, Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանն ապրիլի 16-ին Փաստարկ ակումբում իր ուրախությունն է հայտնել, որ Հայաստանում պրոցեսների արդյունքում տականքը ելավ ջրի ...ՂԱՐԱԲԱՂԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՕՄԲՈՒԴՍՄԵՆ Է ԸՆՏՐԵԼ
Այսօրվա նիստում ԼՂՀ Ազգային ժողովն ընտրել է հանրապետության մարդու իրավունքի առաջին պաշտպանին: ԼՂՀ առաջին օմբուդսմենը Յուրի Հայրապետյանն է, ԼՂՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահը, մասնագիտությամբ իրավաբան: ...ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՎԱՐՈՒՅԹՈՒՄ
ՀՀ Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղարը տեղեկացնում է, թե 2008 թվականի ապրիլի 7-ից մինչև 15-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ վարչական դատարանի վարույթ են ընդունվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի ...ՋՐԻ ՎԱՐԿՆ ԱՌԱՅԺՄ ՍԱՌԵՑՎԱԾ Է
Այսօր Երևան-ջուր ընկերության գլխավոր տնօրեն Սերժ Պոպոֆֆը հայտնել է, թե Ֆրանսիայի կառավարությունը ընկերությանը 24 միլիոն եվրոյի վարկ է տրամադրելու: Նրա խոսքով, Հայաստանի եւ Ֆրանսիայի կառավարություններն ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ՔՐԵԱԿԱՆ ՇՂԱՐՇՈՎ
Մարտի 1-ի իրադարձություններից հետո եւ դրանից առաջ կատարված ձերբակալությունների, դրանց բացառապես քաղաքական ենթատեքստի մասին ապրիլի 16-ին խոսել են ձերբակալվածների մի քանի փաստաբաններ, որոնք ասուլիս են տվել ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԱԳ ՆՈՐ ՆԱԽԱՐԱՐԻՆ
Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, թե Սերժ Սարգսյանն այսօր արտաքին գործերի նախարարության ղեկավար կազմին ներկայացրել է նորանշանակ նախարար Էդվարդ Նալբանդյանին: Նշելով, որ ապրիլի 13-ի իր երկու հրամանագրերով ...ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐՆ ԱՄԱՉՈՒՄ ԵՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՄԱՐ
Իր նախագահության վերջին օրերին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, թե պետական հեղաշրջման մեղադրանքով ձերբակալված անձանց փաստաբանները, երբ սկսի դատական գործընթացը, կտեսնեն, թե ինչ հանցանք են գործել իրենց ...ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴՈՒՐՍ ԳԱ ՊԱՏՎՈՎ
Ոստիկանության օրվա կապակցությամբ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել, որում մասնավորապես ասված է. «Քաղաքացիների իրավունքների, ունեցվածքի, ինչպես նաեւ հասարակական կարգի պաշտպանության հարցերում ...ՄԻՔԱՅԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՏԵՍՈՒՉ ԵՎ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ
Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, թե Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել պահեստազորի գեներալ-գնդապետ Միխայիլ Հարությունյանին Հայաստանի Հանրապետության նախագահի գլխավոր ռազմական տեսուչ ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ
Հայաստանի Ազգային Ժողովի հասարակայնության հետ կապի վարչությունը տեղեկացնում է, որ ապրիլի 17-ին Լեռնային Ղարաբաղ կմեկնի Հայաստանի խորհրդարանի պատվիրակությունը, որի կազմում են Տիգրան Թորոսյանը, Լարիսա Ալավերդյանը, ...ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼ Է
Հայաստանի խորհրդարանի նախագահ Տիգրան Թորոսյանը, Հայաստանի արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը, Հայաստանի նախագահի օգնական Գևորգ Մհերյանը և ԵԽ Վենետիկի հանձնաժողովի փորձագետ Սիմոնա Գրանատա-Մենգինը, ...ԿԱՐԳԱԼՈՒՅԾ ԵՆ ԱՐՎԵԼ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ են հռչակվել Իրաքի թեմի հոգեւոր սպասավոր Տ. Վազգեն քահանա Ազիզյանը և Արցախի թեմից` Տ. Ստեփաննոս քահանա Հակոբյանը: Այս ...ԵՎՍ ՄԻ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ԴԱՏԱՎՃԻՌ
Ապրիլի 16-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանն արագացված դատաքննության կարգով քննելով քրեական գործը, Ռուբեն Սարիբեկի Ոսկանյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ ...ԳԱԼԱ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԵԹԵՐԱԶՐԿՎԵՑ
Այսօր ժամը 14:00-ի սահմաններում ԳԱԼԱ հեռուստաընկերություն ներկայացան ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները՝ ի կատար ածելու ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.04.2008թ-ի վճիռը, որը անփոփոխ էր թողել Շիրակի ...ԳԱԶԻ ԳՆԻ ՇՈՒՐՋ ԿՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵՆ ՄԱՅԻՍԻՆ
Հայաստանի համար հաջորդ երեք տարիներին գազի նոր սակագները կորոշվեն «Գազպրոմ» ԲԲԸ վարչության ղեկավար Ալեքսեյ Միլլերի՝ մայիսին Երևան կատարելիք այցի ընթացքում։ Այս մասին չորեքշաբթի լրագրողներին հայտարարեց ...ՆՈՐ ՀԻՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐ
Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, որ Սերժ Սարգսյանի այսօր ստորագրած հրամանագրերով Գեւորգ Դանիելյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար, Արմեն Գրիգորյանը` ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի ...
ՀԻԹ ԱՄԱՌ ԱԿՑԻԱՅԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 800 ՀԱՇԻՎ
ԱՆՕԳՈՒՏ ԹՎԱՑՈՂ, ԲԱՅՑ ԱՎԵԼԻ ԱՐԱԳԸՆԹԱՑ ՃԱՆԱՊԱՐՀ
ԱՌԿԱ Է ՄԻ ՎԻՃԱԿ, ԵՐԲ ՏՈՒԺՈՒՄ ԵՆ ՇԱՏԵՐԸ
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԸ ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ Է ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼ
ԱՄՆ ՄԶԳ ՌՈՒՍԱԿԱՆ ԱՂԲԱՏԱՐՆԵՐ Է ՆՎԻՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՀԱՑԱԴՈՒԼԸ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. ԴԱՍԱԿԱՆ «ԳԱՆԴԻԶՄ»

ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱՍՏՂԵՐՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍԱԴԻՐՆԵՐԻՆ

ՄԱՔՍԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ՊԵՏԸ ԱԶԱՏՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴՈՒՐՍ ԳԱ ԿՈԱԼԻՑԻԱՅԻՑ

ԱՐԴՅՈՔ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԳՆՈՒՄ Է ՀԵՌԱՑՈՂ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏՔԵՐՈՎ
ԸՍՏ ԱԻՄ ՆԱԽԱԳԱՀԻ, ՈՒՆԵՆՔ ՊԵՏՈՒԹԵՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԱՀ
ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՇԱՆԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
ԼԵՎՈՆ ԲԱՐՍԵՂՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ
- 1879 Մոսկվայում մահացավ հայտնի հրապարակախոս «Հյուսիսափայլի» խմբագիր Ստեփանոս Նազարյանցը: (Ծնվ. 1812թ.-ին):
- 1918 Թիֆլիսում լույս է տեսնում «Տեղեկատու» օրաթերթը՝ առաջին խորհրդային թերթը հայերեն:
- 1923 ՀԽՍՀ Ժողկոմխորհուրդը որոշում է Խորհրդային Հայաստանի պետկինո (Հետագայում Հայկինո) ստեղծելու մասին:
- 1953 Երևանում մահացավ ականավոր լեզվաբան, ակադեմիկոս Հրաչյա Աճառյանը: (Ծնվ. 1876թ.-ին):
- 1958 Մահացավ երգահան Վաղարշակ Սրվանձտյանը:
- 1959 ՀԽՍՀ Գերագույն խորհուրդի սեսիան հաստատում է օրենք «Կյանքի հետ դպրոցի կապի ամրապնդման և ՀԽՍՀ-ում ժողովրդական կրթության սիստեմի հետագա զարգացման մասին»:
- 1984 ԱՄՆ-ի կոնգրեսի ներկայացուցիչների պալատը ընդունեց բանաձև (թիվ 247) և պահանջեց կառավարությունից 1985թ. ապրիլի 24-ը հայտարարել «Մարդու կողմից մարդու նկատմամբ անմարդկային վերաբերմունքի հիշատակման ազգային օր»:
- 1984 Մարդկանց մշտական միջազգային տրիբունալը ճանաչեց հայերի ցեղասպանությունը:
- 1998 Փարիզի Սորբոն համալսարանում տեղի ունեցավ հայերի ցեղասպանության նվիրված միջազգային սեմինար: Այն կազմակերպվել էր ՀՅԴ-ի Ֆրանսիայի Հայ Դատի հանձնախմբի կողմից, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի հովանավորությամբ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

