
ԳԱԼԱ-Ն ԵԹԵՐԱԶՐԿԵԼՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը ապրիլի 14-ին ժամը 14-ին հրապարակեց Գյումրու հին հեռուստաաշտարակի վերաբերյալ Շիրակի մարզի Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանի փետրվարի 29-ի վճռի վերաբերյալ «ՉԱՊ» ՍՊԸ վերաքննիչ բողոքի մասին իր որոշումը: Ինչպես եւ սպասվում էր, ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը որոշեց մերժել «ՉԱՊ» ՍՊԸ ներկայացուցիչ, փաստաբան Կարեն Թումանյանի բողոքը եւ ՇՄ Ընդհանուր իրավասության դատարանի վճիռը թողնել անփոփոխ: Վճիռը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից եւ այն կարելի է բողոքարկել եռամսյա ժամկետում: Ըստ էության այս որոշումը հերթական անգամ ապացուցում է, որ ՀՀ ավտորիտար ռեժիմը մի միլիմետր անգամ չի նահանջել ԳԱԼԱ Հեռուստաընկերությանը մինչեւ եթերազրկում հետապնդելու ռազմավարությունից: Ոչ ոք տարակույս չունի, որ վերաքննիչ դատարանը նույնպես կգտնի, թե հարկավոր է ազատել քաղաքապատկան եւ հասարակական նշանակություն ունեցող հեեռուստաաշտարակը ԳԱԼԱ ՀԸ հեռարձակող անտենայի տհաճ ծանրությունից: Փաստորեն Գյումրու իշխանությունները եւ դատական ատյանները արդեն 5,5 ամիս է անհնարին են դարձնում Գյումրի քաղաքի սեփականությունը հանդիսացող, ըստ կադաստրի վկայականի` հասարակական նշանակություն ունեցող հեռուստաաշտարակի օրինական ծառայեցումը իր նպատակին: Գյումրու ավագանին, լիարժեքորեն տեղեկացված լինելով աշտարակի նկատմամբ առնվազն մեկ հեռուստաընկերության եւ ինտերնետային կապի մատակարարման առնվազն մեկ ընկերության առեւտրային հետաքրքրության մասին, հետեւողականորեն իր նիստերի քննարկմանը չի դնում աշտարակի վրա անտենա տեղադրելու սակագին որոշելու հարցը (1), չի որոշում այդ սակագինը (2) եւ չի հանձնարարում Գյումրու քաղաքապետարանին պայմանագրեր կնքել այդ ծառայությունից օգտվել կամեցող ընկերությունների հետ ու համալրել համայնքային բյուջեն այս ընկերությունների օրինական վճարներով (3): Ստացվել է, որ բազմաթիվ կարիքներ, 3972 անօթեւան ընտանիք, մոտ 300 կմ քարուքանդ փողոց եւ մոտ 300 ավերակ բակեր ունեցող քաղաքի բյուջեն այս միջոցներով չի համալրվում միայն ԳԱԼԱ ՀԸ նկատմամբ ինչ-որ անսահման չարության եւ անհեռանկար թշնամանքի պատճառով: Գյումրու քաղաքապետարանը ակնհայտ խտրական վերաբերմունք է ցուցաբերում հին հեռուստաաշտարակի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերած երկու ընկերություններին. ԳԱԼԱ Հեռուստաընկերության անտենան հանել տալու համար, առանց որեւէ փոխզիջման, առանց հաշտության բարի կամքի, վերջինիս հիմնադիր ՍՊԸ-ին հալածում է մինչեւ դատական ատյաններ, իսկ Ինտերնետ կապ ապահովող ընկերությունից ոչ գումարներ է գանձում անտենաները աշտարակի վրա տեղադրած պահելու համար, ոչ էլ դիմում է այդ ընկերությանը կամ դատարան` այդ անտենաները աշտարակի վրայից հանելու պահանջով: Ինտերնետ կապ ապահովող այդ ընկերության անտենաները աշտարակի վրա գտնվում են գրեթե նույնքան ժամանակ, որքան ԳԱԼԱ ՀԸ հեռարձակող անտենան է այնտեղ գտնվում: Վերջապես, Գյումրու քաղաքապետարանը` քաղաքապետարանի եւ ավագանու լխավորությամբ չի ուզում հանրությանը պատասխանել, թե ինչի համար է 55 մետրանոց քաղաքապատկան աշտարակը, եթե ոչ` անտենաներ ու համանման սարքավորումներ կրելու: Ապրիլի 14-ին լրացավ ԳԱԼԱ ՀԸ եւ Հայաստանի վարչական ռեժիմի առճակատման 6 ամիսը: Հիշեցնում ենք, որ կոնֆլիկտը սկիզբ էր առել 2007 թվի հոկտեմբերի 14-ին` այն կիրակի օրը, երբ ԳԱԼԱ ՀԸ-ն «համարձակվել էր» եթեր հեռարձակել ՀՀ առաջին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի հրապարակային ելույթի 22 րոպեանոց տեսագրությունը, որ վերջինս ունեցել էր Մարիոտ-Արմենիա հյուրանոցում սեպտեմբերի 21-ին` իր տասնամյա քաղաքական լռությունից հետո: Այդ եւ հաջորդող 3 օրերին, ԳԱԼԱ ՀԸ ղեկավարները տեղ-տեղ սպառնալի հորդորներ, խնդրանքներ, պահանջներ են ստացել ՀՀ նախագահական պալատից, ԱԱԾ Շիրակի մարզի, Գյումրու հարկային տեսչության, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյաներից: Չնայած անցած 6 ամիսներին հեռուստաընկերությունը աշխատեց ծանրագույն տնտեսական եւ հո•եբանական պայմաններում, ԳԱԼԱ ՀԸ-ն չի փոխել ու չի փոխելու իր լրատվական քաղաքականությունը: Այն շարունակում է հայաստանյան մարզային հեռուստաարդյունաբերության պատմության մեջ չտեսնված բազմակարծություն ապահովել հանրության համար: ԱՆցածը նաեւ 6-ամիս Խոսքի ազատության շարունակվող հաղթարշավի կես տարի էր: Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբը վերահաստատում է իր վճռականությունը` ԳԱԼԱ հեռուստաընկերության եւ քաղաքացիական հասարակության հետ միասին պայքարելու մեր բոլորի խոսքի, կարծիքի, տեսակետի, տեղեկություններ ստանալու եւ տարածելու ազատության համար: ԳԱԼԱ հեռուստաընկերությունը եթերազրկել չի հաջողվի: Մենք իսկապես նահանջի տեղ չունենք: Նահանջի ցանկությունը մեզ անծանոթ է եւ անմեկնելի: Հայտարարում ենք այնպես, ինչպես հայտարարել ենք 6 ամիս շարունակ գրեթե ամեն օր. -Այս բարձունքը չենք հանձնելու: 6 ամիս տեւող այս ամոթալի հարձակման եւ հանդուգն առճակատման բոլոր ուղղակի եւ անուղղակի հետեւանքների պատասխանատունները հայաստանյան ավտորիտար ռեժիմի պարագլուխներն են: Միամտություն չունենք կարծելու, թե սրանք դարձի են գալու մեր հորդորներից ու իրենց խայտառակություններից: Արիություն ունենք պնդելու, որ ԳԱԼԱ ՀԸ հիմնադիրները, աշխատակազմը, Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբի անդամները, համակիրները, հարկայինի նկարած պարտքը փակելուն իրենց լուման ու բարոյական ահռելի աջակցություն բերած բազմահազարանոց հանրությունը միացյալ անմնացորդ հավատում է բազմաց Կամքին եւ ոչ մի փշուր չի զիջելու նվաճած Ազատությունից: Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ Պաշտպանության շտաբ
ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵՑ ԱԳ ՆԱԽԱՐԱՐ
Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, թե Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Էդվարդ Նալբանդյանին Ֆրանսիայի Հանրապետությունում, համատեղության կարգով, Սուրբ Աթոռում, Իսրայելի Պետությունում եւ Անդորրայի ...ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու ...ՈՍՏԻԿԱՆԸ ՎԻՐԱՎՈՐԵԼ Է ԿԱՍԿԱԾՅԱԼԻՆ
ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, թե 2008 թվականի ապրիլի 13-ին, ժամը 00:30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Հրազդանի բաժնի Ծաղկաձորի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ...ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, Տիգրան Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Համաշխարհային բանկի Հայաստանի, Բոսնիա-Հերցեգովինայի, Բուլղարիայի, Խորվաթիայի, Կիպրոսի, ...ԳԱԼԱ-Ն ԵԹԵՐԱԶՐԿԵԼՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը ապրիլի 14-ին ժամը 14-ին հրապարակեց Գյումրու հին հեռուստաաշտարակի վերաբերյալ Շիրակի մարզի Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանի փետրվարի 29-ի վճռի ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. ԴԱՍԱԿԱՆ «ԳԱՆԴԻԶՄ»
37Ռուսաստանյան Նովիե Իզվեստիա թերթը հարցազրույց է տպագրել Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, որում շոշափում է Հայաստանի ներքին եւ արտաքին խնդիրների լայն շրջանակ: Պատասխանելով հարցին, թե ինչպիսին է վիճակն այսօր, ...ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴՈՒՐՍ ԳԱ ԿՈԱԼԻՑԻԱՅԻՑ
2Միանգամայն հասկանալի է Ազգային Ժողովի մեծամասնության` Հանրապետական կուսակցության անդամների մի զգալի մասի դժգոհությունը, որ առաջացել է կապված Սերժ Սարգսյանի կադրային քաղաքականության հետ: 2006 թվականի հուլիսի ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԻՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻՆ
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե Սերժ Սարգսյանն այսօր բանակի բարձրագույն սպայական կազմին ներկայացրել է պաշտպանության նորանշանակ նախարար Սեյրան Օհանյանին: Նախագահն ասել է, որ Սեյրան Օհանյանին ...ՅՈՒՐԻ ԽԱՉԱՏՈՒՐՈՎԸ ՆՇԱՆԱԿՎԵՑ ԶՈՒ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏ
Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, թե Սերժ Սարգսյանն ապրիլի 15-ին հրամանագիր է ստորագրել գեներալ-լեյտենանտ Յուրի Խաչատուրովին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության ...ՀԵՆՑ ՀԻՄԱ
Լրագրող Կարմեն Դավթյանը նախագահի երդմնակալության արարողությունից հետո հարցազրույց է վարել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի հետ, որը ներկայացնում ենք ստորեւ
- Պրն Բրայզա. միջազգային ...ԵՎՍ 4 ԳՈՐԾ ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղարը տեղեկացնում է, թե «Սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու ...ՀԱՆՐԱՅԻՆ ԸՆԿԱԼԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
Հայաստանի նոր կառավարության ձեւավորման մեկնարկը, կադրային առաջին նշանակումները ապրիլի 15-ին Փաստարկ ակումբում մեկնաբանել է Հայաստանի նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը: Նրա խոսքով, վարչապետի պաշտոնին ...ԸՍՏ ԽՈՍՐՈՎԻ, ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԿՈՒՆԵՆԱ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՂՋԱՄՏՈՒԹՅՈՒՆ
Ապրիլի 15-ին Փաստարկ ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողները քրիստոնեադեմոկրատական կուսակցության ղեկավար Խոսրով Հարությունյանից փորձել են պարզել, թե արդյոք չկա վտանգ, որ եթե նոր ...ՕՐԵՆՔ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Ռոբերտ Քոչարյանի նախագահության տասը տարիները Հայաստանի տնտեսության համար եղել են հաջողության տարիներ եւ այդ ժամանակահատվածում ստեղծվել են զարգացման նախադրյալներ, որոնք հնարավորություն են տալիս մտածել ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ ԲԱՆԱՁԵՎԸ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՔՆՆԱՐԿԵԼ ԱՊՐԻԼԻ 17-ԻՆ
Ապրիլի 17-ին Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ նստաշրջանին նախատեսվում է քննարկել Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության վերաբերյալ բանաձեւը: Բանաձեւի հեղինակներն են ԵԽԽՎ-ում Հայաստանի ընտրությունների ...ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԿԱԼԱՆՔԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Ապրիլի 14-ին Արամ Կարապետյանի գործը վարող ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ, գնդապետ Մնացական Մարուքյանը ՆԺԿ նախագահի շահերի պաշտպան Հարություն Բաղդասարյանին տեղյակ է պահել, որ ինքը որոշում ...ԱԼԻԵՎՆ ԸՆԿԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏԵՎԻՑ
2008 թվականին Ադրբեջանը ծրագրում է իր ռազմական ծախսն ավելացնել 53 տոկոսով: Այդ մասին ապրիլի 15-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Նա ասել է, որ Ադրբեջանի պետական բյուջեն վերջին տարիներին ...ՊՈՒՏԻՆԸ ՏԵՂԱՎՈՐՎԵՑ ԳՐԵԹԵ ՎԵՐՋՆԱԿԱՆԱՊԵՍ
Ռուսաստանի նախագահի պաշտոնից հեռացող Վլադիմիր Պուտինը ապրիլի 15-ին ընտրվել է Ռուսաստանի խորհրդարանի մեծամասնության` “Եդինայա Ռոսիա” կուսակցության նախագահ: Դա տեղի է ունեցել կուսակցության ապրիլի 14-ին ...ՑԱՆԿԱԼԻ ԵՐԿՐՆԵՐ ՀԱՅ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Փախստականների ու միգրացիայի վարչության պետ Գագիկ Եգանյանը ապրիլի 15-ին ասել է, որ Դանիական խորհրդի աջակցութամբ, Հայաստանի կառավարությունը մշակել է փախստականների մասին օրենքի նոր նախագիծ, ինչը պայմանավորված ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ Է ԳԱԶԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՈՒՄԸ
Հայաստանի կառավարությունը 2008 թվականի մայիսի 1-ից դադարեցնում է բնական գազի վարձավճարների սուբսիդավորումը, որ իրականացնում էր 2006 թվականից ի վեր, երբ Ռուսաստանը թանկացրեց Հայաստան մատակարարվող գազը: ...ՎԵՆԵՏԻԿՑԻՆԵՐԻ ԱՆԵԼԻՔՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Խորհրդարանի հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ ապրիլի 15-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը հանդիպեց ԵԽ Վենետիկի հանձնաժողովի փորձագետներ Ֆինոլա Ֆլանագանին ու Սիմոնա Գրանատա-Մենգինին ...ՎԱՐԺԱՆՔ ԱԶԳԱՅԻՆ ՍՑԵՆԱՐՈՎ
ՆԱՏՕ-ի Ճգնաժամերի կառավարման համակարգի գործունակության ապահովման նպատակով ՆԱՏՕ-ի կողմից պարբերաբար կազմակերպվում եւ անց են կացվում Ճգնաժամերի կառավարման վարժանքներ /CMX/: Այս վարժանքների սցենարներն իրենց ...ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄԸ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ՀԵՏ
Ինչպես հաղորդում է Նովոստի-Ադրբեջան գործակալությունը, Կոսովոյում միջազգային խաղաղապահների հետ իր ծառայությունն իրականացնող 34 զինվորներից կազմված ադրբեջանական խաղաղապահ զորամիավորումը վերադարձել է Ադրբեջան: ...ՀԱՅԱՍՏԱՆ ԿԳԱ ՄԱՅԻՍԻՆ
Գազպրոմ ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Միլլերը Հայաստան կայցելի ընթացիկ տարվա մայիսին: Այդ մասին ապրիլի 15-ին լրագրողներին հայտնել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա ասել է, որ Միլլերի հետ բանակցության ...ՀՐԱՅՐ ՀՈՎՆԱՆՅԱՆԸ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՄՈՏ
Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, թե Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրայր Հովնանյանին: Զրուցակիցները խոսել են Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների, ...ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑԻՆ ԽՈՒԼԻԳԱՆՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾՈՎ
ՀՀ Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղարը տեղեկացնում է, թե այսօր Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը կայացրել է դատավճիռ, որով Անդրանիկ Մկրտչի Սափեյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի ...ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԱՄՀ ԿԱՌԱՎԱՐԻՉ-ՏՆՕՐԵՆԸ
ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով, Տիգրան Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարիչ-տնօրեն Դոմինիկ Ստրաուս-Քանը: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի ...ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՇՐՋԱՓԱԿԵԼ ԷԻՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ
Այսօր Երեւանի Ազատության հրապարակը երեկոյան կրկին փակ էր: Ոստիկանները թույլ չէին տալիս զբոսնողներին մտնել հրապարակ: Ավելի ուշ ոստիկանները շարքով կանգնեցին նաեւ Հյուսիսային պողոտայի Թումանյան փողոցի մայթին, ...
ՀԱՐԿԱՅԻՆԸ ԱՇԽԱՏՈՒՄ Է ՉԱՓԱԶԱՆՑ ՎԱՏ ԹԵ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ, ԹԵ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ
ԲՐՈՆԶԵ ՀՈՒՇԱՐՁԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ
ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է ՀԱՄԱՐՈՒՄ ՍԵՎԱՆԻՑ ՀԱՎԵԼՅԱԼ ՋՐԱՌԸ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՀԱՑԱԴՈՒԼԸ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. ԴԱՍԱԿԱՆ «ԳԱՆԴԻԶՄ»

ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀՐԱԺԵՇՏ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴՈՒՐՍ ԳԱ ԿՈԱԼԻՑԻԱՅԻՑ

ԱՐԴՅՈՔ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԳՆՈՒՄ Է ՀԵՌԱՑՈՂ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏՔԵՐՈՎ
ԱՄՆ ԺԱՄԱՆԱԿ ԿՏԱ ՆՈՐ ՎԱՐՉԱԿԱՐԳԻՆ
ԸՍՏ ԱԻՄ ՆԱԽԱԳԱՀԻ, ՈՒՆԵՆՔ ՊԵՏՈՒԹԵՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԱՀ
ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՇԱՆԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
ԼԵՎՈՆ ԲԱՐՍԵՂՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ
- 775 ճակատամարտ Արճեշի մերձակայքում:
- 1869 Ալեքսանդրապոլում հիմնվում է «Բարենպատակ ընկերությունը»:
- 1876 Կ. Պոլսում հիմնվեց Արարատյան ընկերությունը:
- 1915 Թալիաթի, Էնվերի և Նազըմի ստորագրողթյամբ գաղտնի հրաման ուղարկվեց տեղական իշխանություններին՝ արևմտահայության տեղահանության և բնաջնջման վերաբերյալ:
- 1962 Մահացավ գրող, փիլիսոփա, քննադատ, դասախոս, դոկտոր Գասպար Մաշուրյանը: (Ծնվ. 1887 թ.):
- 1963 ԽՍՀՄ Գերագույն խորհուրդի նախագահության հրամանագրով քանդակագործ Արա Սարգսյանին շնորհվում է ԽՍՀՄ ժողովրդական նկարչի պատվավոր կոչում:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

