
ԼԵՎՈՆ ԲԱՐՍԵՂՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ
«Նախնական լսում» դատական ինստիտուտը կիրառության մեջ է մտել Հայաստանում սկսած 2008 թվի հունվարի 1-ից: Ապրիլի 11-ին ՀՀ Վարչական դատարանի Գյումրու նստավայրում տեղի ունեցավ «Ոստիկանությունն ընդդեմ քաղաքացի Լեւոն Բարսեղյանի» եւ «Լեւոն Բարսեղյանն ընդդեմ Ոստիկանության» պայմանական անվանումներով հիմնական եւ հակընդդեմ հայցերով գործերի նախնական լսումը: Հիմնական հայցվորը` Ոստիկանության Շիրակի մարզի Գյումրու քաղաքային բաժինը ներկայացնում էր ՀՀ Ոստիկանության ՇՄ վարչության Գյումրու բաժնի հետաքննության բաժանմունքի պետ, ոստիկանության մայոր Գ.Բադոյանը, չնայած հակընդդեմ հայցին տված իր պատասխանի վերջում նշել էր, թե «...Օգտվելով մեր դատավարական իրավունքից, խնդրում եմ գործը քննել մեր բացակայությամբ», ներկայացել էր նախնական լսմանն, ու միակ հաջողությունը որ ունեցավ, այն էր, որ առարկեց Լեւոն Բարսեղյանի միջնորդությանը` թույլ տալ տեսանկարահանումներ իրականացնել դատաքննության ընթացքում: Դատավոր Էդ.Նահապետյանը, լսելով կողմերին, որոշեց արգելել նկարահանումները: Հիմնական հայցվոր Լեւոն Բարսեղյանը նախնական լսմանը ներկայացել էր իր ներկայացուցիչ ՀՀ Փաստաբանական պալատի անդամ, փաստաբան Կարեն Թումանյանի հետ: Դահլիճը լեփ լեցուն էր լրագրողներով, երիտասարդներով, ազատամարտիկներով եւ այլ քաղաքացիներով: Նախնական լսման ժամանակ Ոստիկանության ներկայացուցիչը նշեց, որ հիմնական քննության ժամանակ իրենք նպատակահարմար են գտնում որպես վկաներ հրավիրել Լ.Բարսեղյանին բերման ենթարկած երկու ոստիկաններին, եւ ապա, մի կեսբերան հիշատակեց ինչ-որ մեկին, ով նույնպես պատրաստ է վկայություն տալ պատասխանողի գործողությունների մասին: Իր խոսքում ոստիկանության ներկայացուցիչը նշեց, որ Լ.Բարսեղյանը բերման ենթարկվելուց առաջ Սայաթ-Նովա փողոցում ձեռքի մի շարժում է արել, որով հանրահավաքի է կոչել մարդկանց: Փաստաբան Կ.Թումանյանը խնդրեց ներկայացնել այն իրավական ակտը` օրենքը կամ ենթաօրենսդրական ակտը, որի հիման վրա ոստիկանությունը պնդում է, թե Լ.Բարսեղյանին ուղղված ոստիկանության պահանջը` հեռանալ թատերական հրապարակից, օրինական է: Չնայած հարցը կրկնվեց բազմակի անգամ եւ վերաձեւակերպումներով, ոստիկանության ներկայացուցիչը որեւէ էական պատասխան չտվեց: Լ.Բարսեղյանը միջնորդեց դատաքննության հիմնական լսումներին որպես վկա հրավիրել ինչպես մայոր Բադոյանի նշած եւ իրեն բերման ենթարկած երկու ոստիկաններին, այլեւ իրեն Սայաթ-Նովա փողոցի մայթից բերման ենթարկելու հրաման տված Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի տեղակալ Վազգեն Նիկոլայի Հարությունյանին: Դատավորը 5 օր ժամանակ տվեց կողմերին իրենց հրավիրելիք վկաների ցուցակն ու նրանց հասցեները դատարան ներկայացնելու համար: Մինչեւ նախնական լսման ավարտը հիմնական հայցով պատասխանող եւ հակընդդեմ հայցվոր Լ.Բարսեղյանը հաշտության առաջարկով հանդես եկավ: Նշելով, որ հաշտության առաջարկի պայմանները ինքը պատրաստ է քննարկել առաջիկայում, թվարկեց իր պայմանները. Ոստիկանությունը հրաժարվում է հայցից, Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի տեղակալը հրապարակավ հայցում է Լ.Բարսեղյանի ներողամտությունը` իրեն քաշքշելու, իր տեղաշարժման եւ խոսքի ազատությունները սահմանափակելու համար, իսկ Լեւոն Բարսեղյանը հրաժարվում է հակընդդեմ հայցից եւ իրեն քաշքշելու համար հետագա հնարավոր հայցերից: Ապա դատավորը հայտարարեց, որ ինքնաբացարկ չի ուզում տալ: Ոստիկանության ներկայացուցիչը եւ Լ.Բարսեղյանի ներկայացուցիչը նշեցին, որ դատավորի ինքնաբացարկի միջնորդություն չունեն, իսկ Լ.Բարսեղյանի ասաց.-Այս գործով ես էլ չունեմ դատավորի ինքնաբացարկի միջնորդություն: -Դատավորը զարմացավ.-ուրիշ գործ էլ է լինելու՞:- Ինչին Բարսեղյանը պատասխանեց. «Ձեզ լավ հայտնի է, թե ինչի մասին է խոսքը»: Այս գործերով նախնական լսումն ավարտվեց: Դատարանը, ստանալով հրավիրվելիք վկաների ցանկը, կորոշի հիմնական դատաքննության առաջին նիստի օրը, ինչի մասին կողմերը ծանուցվելու են օրենքով սահմանված կարգով:
ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿԵԼ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ
Ապրիլի 11-ին Երևանում շարունակվել են քաղաքացիների նկատմամբ ոստիկանական հետապնդումները: Ըստ Համաժողովրդական շարժման կենտրոնի հաղորդագրության, Երևանի ոստիկանության \"հանրահավաքներին մասնակցելու կասկածանքով\" ...ԴԱՏԱՎՃԻՌԸ ԿԸՆԹԵՐՑՎԻ ԱՊՐԻԼԻ 14-ԻՆ
Գյումրու հին հեռուստաաշտարակին վերաբերվող Գյումրու քաղաքապետարան-«ՉԱՊ» ՍՊԸ գործով ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի վճիռը կընթերցվի ապրիլի 14-ին ժամը 14-ին Ապրիլի 11-ին Երեւանում` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական ...ԼԵՎՈՆ ԲԱՐՍԵՂՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ
«Նախնական լսում» դատական ինստիտուտը կիրառության մեջ է մտել Հայաստանում սկսած 2008 թվի հունվարի 1-ից: Ապրիլի 11-ին ՀՀ Վարչական դատարանի Գյումրու նստավայրում տեղի ունեցավ «Ոստիկանությունն ընդդեմ քաղաքացի ...ՈՒՄԻՑ ԷՐ ՊԱՐՏԱԴՐՎԱԾ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ապրիլի 12-ին Ուրբաթ ակումբում խոսել է Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ Հայաստանի Ազգային Ժողովում քննարկվող հայտարարության ...ԿԳՆԱՆ ԱՐԴՅՈՔ ՊԱՏԵՐԱԶՄ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՆ ՈՒ ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ
Ադրբեջանը շարունակում է Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ իր ռազմաշունչ հայտարարությունները, եւ այդ ֆոնի վրա էլ Հայաստանում առկա է մի իրողություն, երբ քաղաքական հայացքների համար ձերբակալված ...ՀՀԿ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԸ ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆՈՐ ԴԵՄՔԸ ԵՎ ՆՈՐ ԱՉՔԸ
Հանրապետական կուսակցության փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Գալուստ Սահակյանը ապրիլի 12-ին Ուրբաթ ակումբում ասել է, թե չի կարող խոսել կառավարության կադրային հնարավոր լուծումների մասին, քանի որ այդ կապակցությամբ ...ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԻՆՉՔԱՆ ՓՈՂ Է ԾԱԽՍԵԼ ՕՐԻՆԱԿ ԳԵՂԱՄՅԱՆԻ ՎՐԱ
Ապրիլի 12-ին ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողները նրան հարցրել են Արտաշես Գեղամյանին Իտալիայում դեսպան նշանակելու տեղեկությունների հավաստիության մասին: Գալուստ Սահակյանը ...
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀՐԱՊԱՐԱԿԵՑ ԵՎՍ ԵՐԵՔ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿԱՐԾԻՔՈՎ. ՍԱՐԳՍՅԱՆԸ ՍԱՅԹԱՔԵԼ Է
ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱԿՆԱՐԿՈՒՄ Է ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՏՆԵՐԻ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՄԱՆ ՄՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ԱՍՊԱՐԵԶ ԱԿՈՒՄԲԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՐԳԵՒԻ ԽՈՍՏՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՀԱՑԱԴՈՒԼԸ

ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՄԻ ՈՒՐՎԱԿԱՆ Է ՓԱԽՉՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ` ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՐՎԱԿԱՆԸ

ՀՐԱԺԵՇՏ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ
ԱՐԴՅՈՔ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԳՆՈՒՄ Է ՀԵՌԱՑՈՂ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏՔԵՐՈՎ
ԱՄՆ ԺԱՄԱՆԱԿ ԿՏԱ ՆՈՐ ՎԱՐՉԱԿԱՐԳԻՆ
ԸՍՏ ԱԻՄ ՆԱԽԱԳԱՀԻ, ՈՒՆԵՆՔ ՊԵՏՈՒԹԵՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԱՀ
ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՇԱՆԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
ԼԵՎՈՆ ԲԱՐՍԵՂՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ
ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԺԱՄԵՐ
- 1866 Սարատովի նահանգի Կամիշին գյուղաքաղաքում վախճանվեց հեղափոխական-դեմոկրատ Միքայել Նալբանդյանը: (Ծնվ. 1829թ.-ին):
- 1904 Սասնա ապստամբության Լաճկանի կռիվը Սեբաստացի Մուրադի ղեկավարությամբ:
- 1913 Ծնվել է երգիչ Նար Հովհաննիսյանը (Նար-Դոսի որդին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

