
ԿԱՇԽԱՏԵՆ` ԿՏԵՍՆԵՆ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Խորհրդարանական խմբակցությունները, լրագրողների խնդրանքով, ապրիլի 11-ի ճեպազրույցների ընթացքում անդրադարձել են Հայաստանի նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանին, խոսելով թե որպես վարչապետ նրա աշխատանքից ակնկալիքների, թե նրա անկուսակցական լինելու հանգամանքի վերաբերյալ: Խորհրդարանի միակ ընդդիմադիր Ժառանգություն խմբակցությունը համարում է, որ Տիգրան Սարգսյանի անկուսակցական լինելու հանգամանքը ոչինչ չի որոշում, քանի որ կոալիցիան, որ կազմվել է, եւ ընդհանրապես Հայաստանի կառավարման համակարգը, ձեւավորվում է ոչ թե գաղափարական մոտեցումների, այլ պայմանավորվածությունների հիման վրա: Այդ տեսանկյունից, Ժառանգության քարտուղար Ստեփան Սաֆարյանը նշում է, որ Տիգրան Սարգսյանը, հայկական, հայաստանյան հասկացությամբ, ուժեղ գործիչ չէ եւ չի կարող պատասխանատվություն ապահովել քառակողմ կոալիցիայի համար: Թե ինչ է նշանակում հայաստանյան հասկացությամբ ուժեղ գործիչ, Ստեփան Սաֆարյանի եւ Ժառանգություն խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանի մեկնաբանությամբ, լրագրողները իմացել են նրանց այդ մասին հարցնելուց հետո: Ըստ Ժառանգության պատգամավորների, հայաստանյան հասկացությամբ ուժեղ գործիչն այն է, որը “ավտարիտետ” է, ինչպես նշել է Լարիսա Ալավերդյանը: Հայաստանյան հասկացությամբ ուժեղ գործիչը, ըստ Ստեփան Սաֆարյանի, այն է, որն “ավտարիտետ” է, որից վախենում են, որին լսում են, որին հարցեր չեն տալիս: Նրա խոսքով, Տիգրան Սարգսյանն այդպիսին չէ, իսկ լավ է դա թե վատ, Ստեփան Սաֆարյանը չի մեկնաբանում, ասելով, որ դա իրողություն է, իսկ մնացյալը ցույց կտա աշխատանքը: Ի դեպ, ժառանգության խմբակցության քարտուղարին լրագրողները նաեւ հարցրել են, թե արդյոք նրա պատկերացմամբ, այդ տրամաբանությամբ, հայաստանյան ուժեղ պատկերացմանը չի համապատասխանում նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչին ի պատասխան նա նկատել է, թե այո, Րաֆֆի Հովհաննիսյանն էլ միգուցե հայաստանյան պատկերացումներով ուժեղ գործիչ չէ: Ինչ վերաբերում է մնացյալ խմբակցությունների վերաբերմունքին, որոնք նաեւ կոալիցիոն համաձայնություն են կնքել Հանրապետականի հետ, ապա այն ընդհանուր առմամբ դրական է, ինչը եւ սպասելի էր: Թե Դաշնակցության խմբակցության ներկայացուցիչ Հրայր Կարապետյանը եւ թե ՕԵԿ ներկայացուցիչ Մհեր Շահգելդյանը համարում են, որ Տիգրան Սարգսյանը պրոֆեսիոնալ է, ունի որակներ, որի համար էլ խորհրդարանի մեծամասնություն Հանրապետականը համարել է, որ նա կարող է աշխատել վարչապետի պաշտոնում: Մնացյալը ՀՅԴ եւ ՕԵԿ ներկայացուցիչները համարում են ժամանակի խնդիրը, որի ընթացքում կերեւա Տիգրան Սարգսյանի աշխատանքի արդյունավետության աստիճանը: Այդ բանը պարզելու խնդիրը ժամանակին է թողնում նաեւ Բարգավաճ Հայաստանը, սակայն նոր վարչապետի մասին այդ խմբակցության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանի խոսքը երեւի թե ավելին էր, քան զուտ հերթապահ ձեւակերպումը: Ըստ նրա, վարչապետի թեկնածության հարցը վերապահված է խորհրդարանի մեծամասնությանը, այսինքն ՀՀԿ-ին, որն ունի բացարձակ մեծամասնություն Ազգային ժողովում: Նաիրա Զոհրաբյանի խոսքով, Տիգրան Սարգսյանի նշանակմանն իրենք վերաբերում են աշխատանքային: Նա ասում է, որ եթե խորհրդարանի Հանրապետական մեծամասնությունը համարում է, որ Տիգրան Սարգսյանը համապատասխանում է վարչապետի մասին Հանրապետականների իդեալներին, ապա Բարգավաճ Հայաստանը խնդիր չի տեսնում եւ կաշխատի Տիգրան Սարգսյան վարչապետի հետ: Նաիրա Զոհրաբյանը նշել է, թե վարչապետի պաշտոնի համար կարեւոր են ոչ միայն մասնագիտական, այլ նաեւ մարդկային որակներ: “Կաշխատենք` կտեսնենք”, ասում է Բարգավաճ Հայաստանի ներկայացուցիչը: Ավելորդ է ասել, որ ճեպազրույցներին մասնակցած ՀՀԿ ներկայացուցիչ Ռաֆիկ Պետրոսյանի կարծիքը Տիգրան Սարգսյանի նշանակման կապակցությամբ դրական էր: Համենայն դեպս հնչեցրած կարծիքը:
ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՇԱՆԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
Մեր տեղեկություններով, երեկ երեկոյան ձերբակալվել է նախկինում Ցեղակրոն կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը: Շանթ Հարությունյանի մտերիմները պնդում են, որ նա վերջին իրադարձություններին որեւէ մասնակցություն ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՀԱՑԱԴՈՒԼԸ
35
Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ հանդես է եկել հացադուլավորներին ուղղված կոչով, որում վերջիններիս հորդորում է դադարեցնել հացադուլը: Կոչում ասվում է. «Ապրիլի 9 ին, «քաղաքակիրթ» աշխարհի օրհնությամբ, Հայաստանում ...ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Մենք` ներքոստորագրյալ ազատամարտիկներս ՀՀ իշխանություններին հայտնում ենք մեր մտահոգությունն ու անհանգստությունը մեր մարտական ընկերներին իրենց քաղաքական հայացքների համար մինչ օրս անազատության մեջ պահելու ...ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
7ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում քննվող հայտնի քրեական գործի շրջանակներում իմ և եղբորս նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը իրավաբանության հետ որևէ առնչություն չունի և ինքնաբերաբար կրում է քաղաքական ...ԳԱԳԻԿ ԵՎ ՎԱՐԴԱՆ ՋՀԱՆԳԻՐՅԱՆՆԵՐԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի եւ նրա եղբոր` Վարդան Ջհանգիրյանի փաստաբանները հանդես են եկել հայտարարությամբ, որում ասվում է հետեւյալը. «ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության առաջին դասի պետական ...ԱՐԴՅՈՔ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԳՆՈՒՄ Է ՀԵՌԱՑՈՂ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏՔԵՐՈՎ
Հետեւելով Հայաստանի Ազգային ժողովում ծավալված քննարկումներին, որոնց նպատակը Ազգային ժողովի անունից Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ հայտարարության ընդունումն է, տպավորություն ...ԿՐԿԻՆ ՄԵՐԺԵՑԻՆ ԴԱՀԼԻՃ ՏՐԱՄԱԴՐԵԼ
Այսօր ՍԴՀԿ Սարգիս Տխրունի ուսանողական -երիտասարդական միությունը որոշել էր Անի Փլազա հյուրանոցում անցկացնել կոնֆերանս` նվիրված հայ-թուրքական հարաբերություններին: «Սույն ամսի 24-ին լռանում է Հայոց Մեծ Եղեռնի ...ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԱՆԱԿՆԿԱԼ ԱՆԿԵՂԾՈՒԹՅՈՒՆԸ
Ապրիլի 11-ին, խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք Հանրապետական կուսակցության անդամներն ինչպես են վերաբերում հանգամանքին, որ նոր վարչապետի պաշտոնը ստանձնեց ...ԿԱՇԽԱՏԵՆ` ԿՏԵՍՆԵՆ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Խորհրդարանական խմբակցությունները, լրագրողների խնդրանքով, ապրիլի 11-ի ճեպազրույցների ընթացքում անդրադարձել են Հայաստանի նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանին, խոսելով թե որպես վարչապետ նրա աշխատանքից ակնկալիքների, ...ՕՍԿԱՆՅԱՆԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
Եվրասիա հիմնադրամի աջակցությամբ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի անցկացրած հարցման արդյուքներով (հարցումը անց է կացվել 105 մայրաքաղաքային եւ մարզային լրագրողների շրջանում) Արտաքին գործերի նախարարությունը ...ՔԱՌԱԿՈՂՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՄ ՏՈՐԹԸ
Քառակողմ կոալիցիայի երեք կուսակցությունները, որոնք ՀՀԿ-ի հետ բաժանելու են պետական կառավարման համակարգի պաշտոնները, ապրիլի 11-ի խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում գրեթե միանման են պատասխանել պաշտոնների ...ՈՎ Է ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ
Երբ Օրինաց երկիր կուսակցության նախագահ, խորհրդարանում այդ խմբակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանն առաջիկայում նշանակվի անվտանգության խորհրդի քարտուղար, նա պետք է վայր դնի պատգամավորական մանդատը: Ապրիլի ...ՄԻԹԵ ԿՈԱԼԻՑԻՈՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԵՆ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ՀԵՏ
Խորհրդարանում Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ հայտարարության նախագծի քննարկման ընթացքում ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը քննադատաբար է խոսել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ ...ՎԻՎԱՍԵԼԻ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՃԵԼ Է
Վիվասելլ ընկերության բաժանորդների թիվը 2007 թվականին աճել է 350-400 հազարով, կազմելով մոտ 1.2 միլիոն մարդ: Այդ մասին տեղեկացնում է ԱՌԿԱ-ն, հղում անելով Վիվասելլի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին: Յիրիկյանը ...ՄԻՋՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ
Երևանի պետական լեզվաբանական համալսարանում (կենտրոնական մասնաշենք, նիստերի դահլիճ, 2-րդ հարկ) ապրիլի 14-15-ը, ժամը 930-ին տեղի կունենա \"Միջմշակութային և միջկրոնական երկխոսություն կրթության միջոցով\" խորագրով ...ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ ԵՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻՑ
ՀՀ Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանը տեղեկացնում է, թե 2008 թվականի մարտի 1-2 տեղի ունեցած զանգվածային անկարգությունների կապակցությամբ սույն թվականի ապրիլի 10-ին Երևան քաղաքի Կենտրոն և ...91 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐԱՆՈՑ ՄԵՐԿՈՒԹՅՈՒՆ
Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի նոր տիկնոջ, նախկին մոդել Կարլա Բրունիի մերկ լուսանկարը, որ արվել է 1993 թվականին, Նյու Յորքի Christie\'s աճուրդում վաճառվել է 91 հազար դոլարով, ինչը մոտ 30 անգամ ավելի ...ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿԻԵՎՈՒՄ
2008թ. ապրիլի 9-ին Կիեւում տեղի է ունեցել ՍԾՏՀ կազմակերպության անդամ-երկրների էներգետիկայի նախարարների հանդիպումը, որին մասնակցել է ՀՀ պատվիրակությունը Էներգետիկայի նախարարի տեղակալ Լեւոն Շահվերդյանի ...ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՀԱՄԱՁԱՅՆԵՑ ՓՈՓՈԽԵԼ ԱՎԻԱՎԱՌԵԼԻՔԻ ԳՆԻ ՄԱՐԺԱՆ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել է ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության դիմումը, տեղեկացնում է հանձնաժողովի ...ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿՈՉՈՎ ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ ԵՆ ՀԱՑԱԴՈՒԼԸ
Երեկ Լեւոն Տեր-Պետրոսյանը կոչ էր արել իր զինակիցներին` դադարեցնել հացադուլը: Այսօր «Քաղբանտարկյալների կոմիտեն» տարածել է հայտարարություն, որում ասվում է. «Անսալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի`քաղբանտարկյալներին ...ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է ԿԱՊԵՐԸ
Մասսաչուսեթսի քաղաքային ասոցիացիան դադարեցրել է կապերը ՙՏեղ չտալ ատելությանը՚ ծրագրի հետ Հայոց ցեղասպանության վերաբերյալ վերջինիս դիրքորոշման պատճառով Հայտնելով ՙԸնդդեմ զրպարտության լիգա՚-ի (Anti-Defamation ...ՀՐԱԺԵՇՏ ԴԵՍՊԱՆՆԵՐԻՆ
Ապրիլի 11-ին Հայաստանի արտգործանախարի պաշտոնակատար Վարդան Օսկանյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների հետ: Հանդիպման ընթացքում Վարդան Օսկանյանն իր խորին շնորհակալությունն ...ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐ ՆՈՐ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ
Հայաստանի նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը ապրիլի 11-ին շնորհավորական հեռագրեր է ստացել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վիկտոր Զուբկովից, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործադիր ...ԱՐԱԳԱՑՎԱԾ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԵՒ ՊԱՏԻԺ` ՓՈՐՁԱՇՐՁԱՆՈՎ
Ինչպես տեղեկացնում է Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղարը, ապրիլի 11-ին, Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը, արագացված դատաքննության կարգով քննելով քրեական գործը, Դավիթ Մանգասարի ...ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿՅԱՆՔԸ ՉԻ ՀԱՋՈՂՎԵԼ ՓՐԿԵԼ
Այսօր ժամը 18.30-ի սահմաններում Միքայելյան հիվանդանոցում մահացել է 19-ամյա զինծառայող Տիգրան Աբգարյանը, որը վիրավորվել էր մարտի 1-ի լույս 2-ի գիշերը: Նա ունեցել է հրազենային-բեկորային կոտրվածքներ, իսկ ...
ԻՆՉ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՐՈՂ Է ԱՋԱԿՑԵԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԸ
ՎԱՐՉԱՊԵՏԸ ԵՎ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՐՑԵՐԻ ԼԱՅՆ ՇՐՋԱՆԱԿ
ԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵԼ Է ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ
ՎԱՐՉԱՊԵՏԸ ՑԱՎԱԿՑԵԼ Է
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՕԴՆՈԿԼԱՍՆԻԿ ՍՐՃԱՐԱՆԻ ԴԵՊՔԵՐԻ ՄԱՍԻՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՀԱՑԱԴՈՒԼԸ

ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՄԻ ՈՒՐՎԱԿԱՆ Է ՓԱԽՉՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ` ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՐՎԱԿԱՆԸ

ՀՐԱԺԵՇՏ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ
ԱՐԴՅՈՔ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԳՆՈՒՄ Է ՀԵՌԱՑՈՂ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏՔԵՐՈՎ
ԱՄՆ ԺԱՄԱՆԱԿ ԿՏԱ ՆՈՐ ՎԱՐՉԱԿԱՐԳԻՆ
ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՇԱՆԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
ԸՍՏ ԱԻՄ ՆԱԽԱԳԱՀԻ, ՈՒՆԵՆՔ ՊԵՏՈՒԹԵՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԱՀ
ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԺԱՄԵՐ
ՍՈՎՈՐԵԼ Է ՊԵՏՔ
- 1806 Խասգյուղում (Կ. Պոլիս) ծնվեց գրական-հասարակական գործիչ, մանկավարժ Ռուբեն Փափազյանը: (Վախճ. 1857թ.-ին, Զմյուռնիայում):
- 1865 Ծնվել է բանաստեղծ, թարգմանիչ Ալեքսանդր Ծատուրյանը:
- 1879 Կ. Պոլսում հիմնվեց Ազգանվեր հայուհյաց ընկերությունը:
- 1915 Սկսվեց հայերի ինքնապաշտպանական կռիվները Տարոնում:
- 1919 Յոզղաթի հայությանը կոտորելու ծանր հանցանքով Կ. Պոլսի «Սուլթան Բայազետ»-ի հրապարակում կախաղան բարձրացվեց Յոզղաթի մութասարրիֆի տեղակալ՝ Քեմալ բեյը:
- 2001 «Նյու Յորք Լայֆ Ինշուրընս» ապահովագրական հայտնի ընկերությունն ի վերջո համաձայնել է բավարարել հայերի տասնամյակներ շարունակվող պահանջները և 10 մլն. դոլար վճարել ցեղասպանության զոհերի իրավաժառանգորդներին:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

