
ԳԱԳԻԿ ԵՎ ՎԱՐԴԱՆ ՋՀԱՆԳԻՐՅԱՆՆԵՐԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի եւ նրա եղբոր` Վարդան Ջհանգիրյանի փաստաբանները հանդես են եկել հայտարարությամբ, որում ասվում է հետեւյալը. «ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության առաջին դասի պետական խորհրդական Գագիկ Ջհանգիրյանը Ազատության հրապարակում 22.02.2008թ.-ին տեղի ունեցած հանրահավաքում ելույթ է ունել և հայտնել իր կարծիքը նախագահական ընտրությունների արդյունքների և ՙՀոկտեմբեր 27՚ քրեական գործից անջատված մասի վարույթի կարճման մասին: Նշված ելույթից անմիջապես հետո Գ.Ջհանգիրյանի և նրա հարազատների նկատմամբ սկսվել են անօրինական հետապնդումներ զուգորդված ապօրինի գործողություններով: Այսպես, նույն օրը, ՀՀ գլխավոր դատախազը միջնորդել է ՀՀ Նախագահին Գ.Ջհանգիրյանին ազատել զբաղեցրած պաշտոնից, հաջորդ օրն իսկ` 23.02.2008թ.-ին ՀՀ Նախագահի հրամանագրով, գործող օրենսդրության կոպիտ խախտումներով Գ.Ջհանգիրյանը ազատվել է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնից: Միաժամանակ 23.02.2008թ. ՀՀ Նախագահի մեկ այլ հրամանգրով, առանց որևէ հիմնավորման Գ.Ջհանգիրյանը ապօրինի կերպով զրկվել է արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանից: Ընդ որում նշված հրամանագրերն օրենքով սամանված կարգով առ այսօր Գ. Ջհանգիրյանին չեն հանձնվել, ինչը նշանակում է, որ հրամանագրերն ուժի մեջ չեն մտել եւ փաստորեն առ այսօր անազատության մեջ է գտնվում ոչ թե քաղաքացի Գ.Ջհանգիրյանը, այլ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ և արդարադատության առաջին դասի պետական խորհրդական Գագիկ Ջհանգիրյանը: Նույն օրը` փետրվարի 23-ին, երեկոյան ժամը 2130-ի սահմաններում Գագիկ Ջհանգիրյանն իր եղբոր` Վարդան Ջհանգիրյանի հետ միասին Երևան քաղաքի Իսակովի պողոտայի` Արգավանդի խաչմերուկում հարձակման են ենթարկվել այդ պահին անհայտ, դիմակավորված և ինքնաձիգներով զինված մի խումբ անձանց կողմից, որոնք եղել են առանց ոստիկանական կամ այլ տարբերանշանների ավտոմեքենաներով: Վերջիններս, արագ շրջապատել են նրանց ավտոմեքենան, պահանջել են իջնել մեքենայից: Մեքենան շրջապատողները ինքնաձիգի խզակոթով կոտրել են մեքենայի վարորդի կողմի դռան ապակին, խզակոթով հարվածել Վարդան Ջհանգիրյանի դեմքին, նրան քաշել-գցել են գետնին և ոտքերով հավածել նրան, հաշվի չառնելով Գագիկ Ջհանգիրյանի զգուշացումներն այն մասին, որ եղբայրն ունի ողնաշարի ծանր հիվանդություն (տառապում է` ողնաշարի ողերի տուբերկուլյոզային սպոնդիլիտ հիվանդությամբ), որի պատճառով դժվարությամբ է շարժվում: Հետագայում պարզվել է, որ այդ ՙօպերացիան՚ իրականացրել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր (6-րդ) վարչության հատուկ նշանակության ջոկատի և այլ ստորաբաժանումների աշխատակիցները: Այդ ընթացքում դիմակավոր անձանցից մեկը, ինչպես հետագայում պարզվել է ԿՀԴՊԳՎ ՀԿԳ ավագ օպերլիազոր Ռաֆիկ Մուրադյանը, կրակոցներ է արձակել իր զենքից, որի հետևանքով Վարդան Ջհանգիրյանը ստացել է հրազենային վնասվածք: Նույն օրը ՀՀ ոստիկանությունը տարածել է պաշտոնական հաղորդագրություն, որտեղ ոստիկանի արձակած կրակոցները անհասկանալի կերպով որակվել են որպես անզգույշ: Այդ ՙօպերացիայի՚ ողջ ընթացքում Գագիկ Ջհանգիրյանի, Վարդան Ջհանգիրյանի և նրանց ուղեկիցների կողմից անհնազանդության կամ դիմադրության փորձ չի եղել և նման իրավիճակում չէր էլ կարող լինել: Ոստիկանական ՙօպերացիայի՚ արդյունքում Վարդան Ջհանգիրյանը ստացել է մարմնական տարբեր, այդ թվում նաև հրազենային վնասվածքներ, որոնց պարագայում նա պետք է ճանաչվեր որպես տուժող: Սակայն դրա փոխարեն, արդեն իսկ սկսված ապօրինի հետապնդումների շրջանակում, ի սկզբանե նպատակ ունենալով ցանկացած գնով քրեական պատասխանատվության ենթարկել Գագիկ և Վարդան Ջհանգիրյաններին, որոշում է կայացվել Վարդան Ջհանգիրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով (ՙԻշխանության ներկայացուցչի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը` կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ՚) որպես կասկածյալ ձերբակալելու մասին: Վարդան Ջհանգիրյանը նշված հոդվածով կասկածվել է այն պայմաններում, երբ ողնաշարի հիվանդության պատճառով, չէր կարող անգամ կտրուկ շարժումներ կատարել, առավել ևս որևէ մեկին դիմադրություն ցույց տալ: Դեպքի վայրից Գագիկ և Վարդան Ջհանգիրյանները, ինչպես նաև նրանց հետ եղած երկու անձինք ապօրինի բերման են ենթարկվել ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր (6-րդ) վարչության վարչական շենք: ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳ (6-րդ) վարչության վարչական շենք տեղափոխելուց անմիջապես հետո, շենքի առաջին հարկում հատուկ նշանակության ջոկատի երեք աշխատակիցներ հարձակվել են Գագիկ Ջհանգիրյանի և նրա եղբոր վրա, ծեծի ենթարկել նրանց: Ծեծողների մեջ, ամենաակտիվը, եղել է Արման Հարությունյանը (երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանի ամուսինը): Այսպիսով, ԿՀԴՊԳՎ աշխատակիցների անօրինական գործողությունների արդյունքում Գագիկ և Վարդան Ջհանգիրյանները ստացել են բազմաթիվ մարմնական վնասվածքներ: Իրեն ծեծի ենթարկելու և դրա հետևանքով մարմնական վնասվածքներ ունենալու մասին Գագիկ Ջհանգիրյանը հայտնել է Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն, չնայած դրան, դատաբժշկական փորձաքննություն Գ.Ջհանգիրյանի նկատմամբ չի նշանակվել և այդ վնասվածքները պատշաճ չեն արձանագրվել: Ինչ վերաբերում է Վարդան Ջհանգիրյանին, ապա նրա նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն նշանակվել է այն պատճառով, որ նա ստացել է հրազենային մարմնական վնասվածք, իսկ փորձաքննության արդյունքում հաստատվել է, որ նա ստացել է միջին ծանրության բազմաթիվ (այդ թվում հրազենային) մարմնական վնասվածքներ: Այդ պարագայում, 26.02.2008թ.-ին Վարդան Ջհանգիրյանին նշված հոդվածով մեղադրանք է առաջադրվել, որից հետո նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանք` երկու ամիս ժամանակով: Ապօրինի գործողությունները շարունակվել է նաև Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ: Այսպես` Գագիկ Ջհանգիրյանին ապօրինի կերպով զենք, զինամթերք ձեռք բերելու, պահելու և կրելու կասկածանքով ձերբակալման մասին արձանագրությունը կազմվել է 24.02.2008թ.-ին ժամը 0110-ին: Օրենքով սահմանված ձերբակալման 72 ժամը լրանալուց հետո նույնիսկ, նրան ազատ չեն արձակել: Դրա փոխարեն օրենքով սահմանված ժամկետը լրանալուց կես ժամ հետո` 27.02.2008թ.-ին, ժամը 0140-ին, Գագիկ Ջհանգիրյանին ծանոթանալու համար ներկայացվել է ՙԱնձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին՚ որոշումը, որի վրա Գագիկ Ջհանգիրյանը գրել է` ՙԵրեք օր է պաշտպանիս կամ ինձ հասանելիք փաստաթղթերը չեն տրամադրվել, որպեսզի կարողանանք իրականացնել իմ պաշտպանությունը: Բացի այդ, իմ ձերբակալման ժամկետը (72 ժամը) լրացել է կես ժամ առաջ, ես ցանկանում եմ մանրամասն ցուցմունք տալ ինձ առաջադրված մեղադրանքի շուրջ: Այս պահից ես ազատ եմ և ենթակա չեմ կալանավորման՚: Առանց Գագիկ Ջհանգիրյանից` իրեն առաջադրված մեղադրանքի շուրջ ցուցմունք վերցնելու, նրան 27.02.2008թ.-ին գիշերը ժամը 0335-ին տեղափոխել են Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան, որտեղ դատավոր Ա.Դանիելյանն առանց հաշվի առնելու այն հանգամանքը, որ Գագիկ Ջհանգիրյանի ձերբակալման եռօրյա ժամկետը արդեն իսկ լրացել է 2 ժամ 25 րոպե առաջ, շարունակելով Գագիկ Ջհանգիրյանին ապօրինի պահել անազատության մեջ, շուրջ երկու ժամ միջնորդությունը քննարկելուց և խորհրդակցական սենյակում որոշում կայացնելուց հետո, առավոտյան ժամը 0530-ի սահմաններում, անտեսելով իրականացվող ապօրինությունների վերաբերյալ Գագիկ Ջհանգիրյանի և նրա պաշտպանի փաստարկներն ու հիմնավորումները, օրենքի կոպիտ խախտումներով բավարարել է այն: Դրանից հետո, ժամը 0610-ի սահմաններում Գագիկ Ջհանգիրյանին տեղափոխել են ՙՎարդաշեն՚ ՔԿՀ: Քննիչի ՙԱնձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին՚ որոշմամբ Գագիկ Ջհանգիրյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի հրազեն, ռազմամթերք ձեռք բերելը և պահելը) և 316-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանության ներկայացուցչի կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը` կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ): Մինչդեռ, թե Գագիկ Ջհանգիրյանի, թե նրա ուղեկիցների մոտից, այնպես էլ Գագիկ Ջհանգիրյանի բնակարանից առգրավված բոլոր զենքերը եղել են օրինական` պահելու և կրելու թույլտվություններով: ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Վ. Հարությունյանի 07.03.2008թ. որոշմամբ ՀՀ Ոստիկանության ՔԳՎ-ում Վարդան Ջհանգիրյանի կողմից ոստիկանության աշխատակիցների կյանքի և առողջության նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով 24.02.2008թ.-ին հարուցված թիվ 69101308 քրեական գործը (քննության ընթացքում տվյալ գործով մեղադրանք է առաջադրվել նաև Գագիկ Ջհանգիրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ և 316-րդ հոդվածների 1-ին մասերով) միացվել է 2008թ. մարտի 1-ին` ՀՀ քրեական օրենսգրքի 2251-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 235-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 316-րդ հոդվածի 2-րդ մասով, 2008թ. մարտի 2-ին` ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով, 2008թ.-ի մարտի 2-ին` ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված և մեկ վարույթում միացված թիվ 62202608 քրեական գործին: Նույն օրը Գ. Ջհանգիրյանին տեղափոխել են ՙԵրևան-Կենտրոն՚ ՔԿՀ: Գտնում ենք, որ Գագիկ և Վարդան Ջհանգիրյանների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, նրանք ազատազրկվել և ենթարկվել են բռնությունների միմիայն 22.02.2008թ.-ին Ազատության հրապարակում Գագիկ Ջհանգիրյանի ունեցած ելույթի և արտահայտած կարծիքի համար: Օգտվելով ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային մի շարք նորմերով սահմանված խոսքի ազատության իրավունքից, Գագիկ Ջհանգիրյանը իրավունք ուներ ազատորեն, հրապարակային արտահայտել իր կարծիքը, որն էլ նա իրականացրել է: Գ.Ջհանգիրյանի կողմից իր կարծիքն արտահայտելու իրավունքից օգտվելու պատճառով, նրա և հարազատների նկատմամբ իրականացվող անօրինական հետապնդումներն ու բռնությունները հարիր չեն իրավական և ժողովրդավարական պետությանը, ինչպիսին` համաձայն ՀՀ Սահմանադրության, հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունը: Վերը նշված բոլոր հանգամանքները հիմք են տալիս պնդելու, որ Գագիկ և Վարդան Ջհանգիրյանները հանդիսանում են քաղբանտարկյալներ: Հուսով ենք, որ Գագիկ Ջհանգիրյանի և նրա հարազատների նկատմամբ իրականացվող անօրինական ճնշումներն ու հետապնդումները կդադարեցվեն, Գագիկ և Վարդան Ջհանգիրյաններն անհապաղ ազատ կարձակվեն, իսկ նրանց նկատմամբ անօրինականություններ թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության: 10.04.08թ. Գագիկ Ջհանգիրյանի պաշտպաններ` Հովհաննես Գալյան« Լուսինե Սահակյան Վարդան Ջհանգիրյանի պաշտպան` Վաղարշակ Գևորգյան»
ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՇԱՆԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
Մեր տեղեկություններով, երեկ երեկոյան ձերբակալվել է նախկինում Ցեղակրոն կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը: Շանթ Հարությունյանի մտերիմները պնդում են, որ նա վերջին իրադարձություններին որեւէ մասնակցություն ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՀԱՑԱԴՈՒԼԸ
35
Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ հանդես է եկել հացադուլավորներին ուղղված կոչով, որում վերջիններիս հորդորում է դադարեցնել հացադուլը: Կոչում ասվում է. «Ապրիլի 9 ին, «քաղաքակիրթ» աշխարհի օրհնությամբ, Հայաստանում ...ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Մենք` ներքոստորագրյալ ազատամարտիկներս ՀՀ իշխանություններին հայտնում ենք մեր մտահոգությունն ու անհանգստությունը մեր մարտական ընկերներին իրենց քաղաքական հայացքների համար մինչ օրս անազատության մեջ պահելու ...ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
7ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում քննվող հայտնի քրեական գործի շրջանակներում իմ և եղբորս նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը իրավաբանության հետ որևէ առնչություն չունի և ինքնաբերաբար կրում է քաղաքական ...ԳԱԳԻԿ ԵՎ ՎԱՐԴԱՆ ՋՀԱՆԳԻՐՅԱՆՆԵՐԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի եւ նրա եղբոր` Վարդան Ջհանգիրյանի փաստաբանները հանդես են եկել հայտարարությամբ, որում ասվում է հետեւյալը. «ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության առաջին դասի պետական ...ԱՐԴՅՈՔ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԳՆՈՒՄ Է ՀԵՌԱՑՈՂ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏՔԵՐՈՎ
Հետեւելով Հայաստանի Ազգային ժողովում ծավալված քննարկումներին, որոնց նպատակը Ազգային ժողովի անունից Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ հայտարարության ընդունումն է, տպավորություն ...ԿՐԿԻՆ ՄԵՐԺԵՑԻՆ ԴԱՀԼԻՃ ՏՐԱՄԱԴՐԵԼ
Այսօր ՍԴՀԿ Սարգիս Տխրունի ուսանողական -երիտասարդական միությունը որոշել էր Անի Փլազա հյուրանոցում անցկացնել կոնֆերանս` նվիրված հայ-թուրքական հարաբերություններին: «Սույն ամսի 24-ին լռանում է Հայոց Մեծ Եղեռնի ...ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԱՆԱԿՆԿԱԼ ԱՆԿԵՂԾՈՒԹՅՈՒՆԸ
Ապրիլի 11-ին, խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք Հանրապետական կուսակցության անդամներն ինչպես են վերաբերում հանգամանքին, որ նոր վարչապետի պաշտոնը ստանձնեց ...ԿԱՇԽԱՏԵՆ` ԿՏԵՍՆԵՆ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Խորհրդարանական խմբակցությունները, լրագրողների խնդրանքով, ապրիլի 11-ի ճեպազրույցների ընթացքում անդրադարձել են Հայաստանի նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանին, խոսելով թե որպես վարչապետ նրա աշխատանքից ակնկալիքների, ...ՕՍԿԱՆՅԱՆԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
Եվրասիա հիմնադրամի աջակցությամբ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի անցկացրած հարցման արդյուքներով (հարցումը անց է կացվել 105 մայրաքաղաքային եւ մարզային լրագրողների շրջանում) Արտաքին գործերի նախարարությունը ...ՔԱՌԱԿՈՂՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՄ ՏՈՐԹԸ
Քառակողմ կոալիցիայի երեք կուսակցությունները, որոնք ՀՀԿ-ի հետ բաժանելու են պետական կառավարման համակարգի պաշտոնները, ապրիլի 11-ի խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում գրեթե միանման են պատասխանել պաշտոնների ...ՈՎ Է ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ
Երբ Օրինաց երկիր կուսակցության նախագահ, խորհրդարանում այդ խմբակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանն առաջիկայում նշանակվի անվտանգության խորհրդի քարտուղար, նա պետք է վայր դնի պատգամավորական մանդատը: Ապրիլի ...ՄԻԹԵ ԿՈԱԼԻՑԻՈՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԵՆ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ՀԵՏ
Խորհրդարանում Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ հայտարարության նախագծի քննարկման ընթացքում ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը քննադատաբար է խոսել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ ...ՎԻՎԱՍԵԼԻ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՃԵԼ Է
Վիվասելլ ընկերության բաժանորդների թիվը 2007 թվականին աճել է 350-400 հազարով, կազմելով մոտ 1.2 միլիոն մարդ: Այդ մասին տեղեկացնում է ԱՌԿԱ-ն, հղում անելով Վիվասելլի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին: Յիրիկյանը ...ՄԻՋՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ
Երևանի պետական լեզվաբանական համալսարանում (կենտրոնական մասնաշենք, նիստերի դահլիճ, 2-րդ հարկ) ապրիլի 14-15-ը, ժամը 930-ին տեղի կունենա \"Միջմշակութային և միջկրոնական երկխոսություն կրթության միջոցով\" խորագրով ...ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ ԵՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻՑ
ՀՀ Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանը տեղեկացնում է, թե 2008 թվականի մարտի 1-2 տեղի ունեցած զանգվածային անկարգությունների կապակցությամբ սույն թվականի ապրիլի 10-ին Երևան քաղաքի Կենտրոն և ...91 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐԱՆՈՑ ՄԵՐԿՈՒԹՅՈՒՆ
Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի նոր տիկնոջ, նախկին մոդել Կարլա Բրունիի մերկ լուսանկարը, որ արվել է 1993 թվականին, Նյու Յորքի Christie\'s աճուրդում վաճառվել է 91 հազար դոլարով, ինչը մոտ 30 անգամ ավելի ...ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿԻԵՎՈՒՄ
2008թ. ապրիլի 9-ին Կիեւում տեղի է ունեցել ՍԾՏՀ կազմակերպության անդամ-երկրների էներգետիկայի նախարարների հանդիպումը, որին մասնակցել է ՀՀ պատվիրակությունը Էներգետիկայի նախարարի տեղակալ Լեւոն Շահվերդյանի ...ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՀԱՄԱՁԱՅՆԵՑ ՓՈՓՈԽԵԼ ԱՎԻԱՎԱՌԵԼԻՔԻ ԳՆԻ ՄԱՐԺԱՆ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել է ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության դիմումը, տեղեկացնում է հանձնաժողովի ...ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿՈՉՈՎ ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ ԵՆ ՀԱՑԱԴՈՒԼԸ
Երեկ Լեւոն Տեր-Պետրոսյանը կոչ էր արել իր զինակիցներին` դադարեցնել հացադուլը: Այսօր «Քաղբանտարկյալների կոմիտեն» տարածել է հայտարարություն, որում ասվում է. «Անսալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի`քաղբանտարկյալներին ...ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է ԿԱՊԵՐԸ
Մասսաչուսեթսի քաղաքային ասոցիացիան դադարեցրել է կապերը ՙՏեղ չտալ ատելությանը՚ ծրագրի հետ Հայոց ցեղասպանության վերաբերյալ վերջինիս դիրքորոշման պատճառով Հայտնելով ՙԸնդդեմ զրպարտության լիգա՚-ի (Anti-Defamation ...ՀՐԱԺԵՇՏ ԴԵՍՊԱՆՆԵՐԻՆ
Ապրիլի 11-ին Հայաստանի արտգործանախարի պաշտոնակատար Վարդան Օսկանյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների հետ: Հանդիպման ընթացքում Վարդան Օսկանյանն իր խորին շնորհակալությունն ...ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐ ՆՈՐ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ
Հայաստանի նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը ապրիլի 11-ին շնորհավորական հեռագրեր է ստացել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վիկտոր Զուբկովից, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործադիր ...ԱՐԱԳԱՑՎԱԾ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԵՒ ՊԱՏԻԺ` ՓՈՐՁԱՇՐՁԱՆՈՎ
Ինչպես տեղեկացնում է Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղարը, ապրիլի 11-ին, Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը, արագացված դատաքննության կարգով քննելով քրեական գործը, Դավիթ Մանգասարի ...ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿՅԱՆՔԸ ՉԻ ՀԱՋՈՂՎԵԼ ՓՐԿԵԼ
Այսօր ժամը 18.30-ի սահմաններում Միքայելյան հիվանդանոցում մահացել է 19-ամյա զինծառայող Տիգրան Աբգարյանը, որը վիրավորվել էր մարտի 1-ի լույս 2-ի գիշերը: Նա ունեցել է հրազենային-բեկորային կոտրվածքներ, իսկ ...
ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ՂԱՐԱԲԱՂԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՄԱՍԻՆ
ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՀԸ
ՀԱԷԿ-Ը ՆՈՐՈԳՄԱՆ ԿԿԱՆԳՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-ԻՑ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԻ ՇՏԿՈՒՄ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՀԱՑԱԴՈՒԼԸ

ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՄԻ ՈՒՐՎԱԿԱՆ Է ՓԱԽՉՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ` ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՐՎԱԿԱՆԸ

ՀՐԱԺԵՇՏ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ
ԱՐԴՅՈՔ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԳՆՈՒՄ Է ՀԵՌԱՑՈՂ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏՔԵՐՈՎ
ԱՄՆ ԺԱՄԱՆԱԿ ԿՏԱ ՆՈՐ ՎԱՐՉԱԿԱՐԳԻՆ
ԸՍՏ ԱԻՄ ՆԱԽԱԳԱՀԻ, ՈՒՆԵՆՔ ՊԵՏՈՒԹԵՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԱՀ
ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՇԱՆԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԺԱՄԵՐ
ՍՈՎՈՐԵԼ Է ՊԵՏՔ
- 1806 Խասգյուղում (Կ. Պոլիս) ծնվեց գրական-հասարակական գործիչ, մանկավարժ Ռուբեն Փափազյանը: (Վախճ. 1857թ.-ին, Զմյուռնիայում):
- 1865 Ծնվել է բանաստեղծ, թարգմանիչ Ալեքսանդր Ծատուրյանը:
- 1879 Կ. Պոլսում հիմնվեց Ազգանվեր հայուհյաց ընկերությունը:
- 1915 Սկսվեց հայերի ինքնապաշտպանական կռիվները Տարոնում:
- 1919 Յոզղաթի հայությանը կոտորելու ծանր հանցանքով Կ. Պոլսի «Սուլթան Բայազետ»-ի հրապարակում կախաղան բարձրացվեց Յոզղաթի մութասարրիֆի տեղակալ՝ Քեմալ բեյը:
- 2001 «Նյու Յորք Լայֆ Ինշուրընս» ապահովագրական հայտնի ընկերությունն ի վերջո համաձայնել է բավարարել հայերի տասնամյակներ շարունակվող պահանջները և 10 մլն. դոլար վճարել ցեղասպանության զոհերի իրավաժառանգորդներին:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

