
ԵՐԲ ՔԱՂՑԿԵՂՆ ՈՒՏՈՒՄ Է, ՍԵՊՆ ԻՆՉ
Օրերս ՀՅԴ Բյուրոյի հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը լրագրողների խնդրանքով մեկնաբանեց հայ ժողովրդի երկու հատվածների միջեւ սեպ խրելը քրեորեն պատժելի արարք դարձնելու մասին Ռոբերտ Քոչարյանի խոսքը: Այդ մեկնաբանության հետաքրքրականությունն այն է, որ Կիրո Մանոյանը համարում է, թե Ռոբերտ Քոչարյանը հենց ուղղակի նկատի չի ունեցել, որ անպայման պետք է իրապես ձեռնամուխ լինել օրենքի ընդունմանը, այլ օրենքի օրինակով է խոսել, խնդրի լրջությունը ցույց տալու համար: Եթե այդպես է, ապա մնում է միայն ափսոսալ, որովհետեւ լրջագույն հարցերի լավագույն լուծումը կարող է լինել միայն օրենքը: Սակայն, իհարկե ճիշտ, իրականությանն ադեկվատ օրենքը: Այդ իսկ պատճառով էլ երեւի թե պետք է օրենսդրական նախաձեռնությանը ձեռնամուխ լինելուց առաջ կատարել լուրջ խորհրդատվական աշխատանք, հատուկ ուշադրություն դարձնելով որոշ հարցերի վրա: Հայ ժողովրդի երկու հատվածների մեջ սեպ խրելն իսկապես պետք է լինի քրեորեն պատժելի արարք, ինչպես որ ասում էր Ռոբերտ Քոչարյանը, երբ դեռ նախագահ էր: Ավելին, դրա համար պետք է սահմանվի պատժի առավելագույն չափը` ցմահ բանտարկություն, եւ եթե կարողանանք համոզել Եվրոպայի Խորհրդին, որն ի դեպ, պետք չէ մոռանալ, որ պոլիտբյուրո չէ, ինչպես որ կրկին ասում էր Ռոբերտ Քոչարյանը, երբ դեռ նախագահ էր, ապա պետք է հայ ժողովրդի երկու հատվածների միջեւ սեպ խրելու համար տալ գնդակահարություն: Ընդ որում, քանի որ խոսքը երկու հատվածների միջեւ սեպ խրելու մասին է, ապա պետք է տալ երկու անգամ գնդակահարություն: Եվ այդ նույն սկզբունքով, եթե սեպը խրվում է երեք հատվածների միջեւ, ապա երեք անգամ ենք գնդակահարում մեղավորին, չորսի դեպքում չորս, եւ այդպես շարունակ: Սակայն, օրենսդրական այդ կարգավորումը կատարելու համար անհրաժեշտ է իրավաբանորեն հստակ սահմանել երեք բան` ինչ է հայ ժողովուրդը, ինչ է հատվածը եւ ինչ է սեպը: Ինչ է հայ ժողովուրդը պետք է պարզել, որպեսզի իմանանք, թե հատվածը, որի մեջ ասենք թե, ենթադրաբար խրվել է սեպը, արդյոք իրապես պատկանում է հայ ժողովրդին, թե ոչ: Իսկ ինչ է հատվածը պարզելը պետք է, որպեսզի իմանանք, թե քանի հատվածի է բաժանված հայ ժողովուրդը: Դա պարզելը երեւի թե այդքան էլ բարդ չի լինի, քանի որ կան հազարավոր պատմական աշխատություններ, որոնց օգնությամբ կարելի է հանրագումարի բերել հայ ժողովուրդ հասկացությունը եւ ինչ որ պահի գալ փոխադարձ, հանրայնորեն ընդունելի, լեգիտիմ սահմանման: Հատված հասկացությունը պարզելը երեւի թե առավել դյուրին գործ է, քանի որ այն առնչվում է ճշգրիտ գիտությունների ոլորտին եւ մի քանի երկրաչափական գիրքը կարող են ապահովել ցանկալի արդյունք: Մի փոքր բարդ է, բայց նաեւ չափազանց կարեւոր, սեպ հասկացությունը հստակ սահմանելը, որպեսզի հանկարծ անմեղ մարդիկ չդատվեն, որովհետեւ միգուցե մարդը ոչ թե սեպ, այլ մեկ այլ, շատ ավելի փափուկ ու անվնաս բան է խրում հայ ժողովրդի մեկից ավելի հատվածների միջեւ, մինչդեռ այդ հանգամանքը օգտագործվում է նրա հանդեպ հաշվեհարդար տեսնելու համար, եւ դատարանը որոշում է, որ կոշտ սեպը դա այն է, որ կոճղերի մեջ են խրում, իսկ ժողովրդի հատվածների մեջ խրվող սեպը հենց փափուկն է ու առաջին հայացքից անվնասը, որը սակայն իրականում ավերածություններ է գործում, մասնատելով ու թշնամացնելով ազգի տարբեր հատվածները: Այսինքն, իրավաբանական հստակեցումներն ու ձեւակերպումների բյուրեղացումը այս դեպքում դառնում է կենսական անհրաժեշտություն: Դատեք ինքներդ, երբ հստակ սահմանված չեն հայ ժողովուրդ, հայ ժողովրդի հատված եւ սեպ արտահայտությունները, ապա կարող է օրինակ Արամուսի գազարը համարվել սեպ հայ ժողովրդի երկու հատվածների միջեւ, քանի որ այն երգի միջոցով առանձնանում է որպես յուրահատուկ գազար եւ այդպիսով կարող է խոցվել ասենք հարեւան գյուղի կամ մարզի բնակիչների գյուղական ինքնասիրությունը եւ ազգային արժանապատվությունը: Այդ անորոշությունը կարող է վնասել երկրում գյուղարդյունաբերությանը, ինչպես նաեւ շոու-բիզնեսի հետագա ընթացքին, որովհետեւ գյուղացիներն այլեւս ձեռնպահ կմնան որեւէ բան մշակելուց, քանի որ այն կարող է իրենց գյուղում ավելի լավ ստացվել, քան ասենք մյուս մարզերի գյուղերում, եւ մի տաղանդավոր երգահան էլ այդ գյուղատնտեսական հաջողությունը կարող է վերածել հիթի, եւ առ քեզ պատմություն` քո տնամերձ հողամասում դու սեպ ես խրել հայ ժողովրդի երկու հատվածների միջեւ: Հայ ժողովուրդ, ժողովրդի հատված եւ սեպ արտահայտությունների իրավաբանական սահմանումը շատ կարեւոր է գոյւաղականից մի փոքր ավելի բարձր, հասարակական գործունեության բնականոն ընթացքի համար: Օրինակ, դրանից կարող է կախված լինել մեր շատ ու շատ պաշտոնյաների հասարակական գործունեությունը, առանց որի նրանք երեւի թե ուղղակի չեն պատկերացնում իրենց կյանքը: Օրինակ, մեր շատ ու շատ բարձրաստիճան պաշտոնյաներ ոչ միայն անդամակցում են, այլ նաեւ գլխավորում են հայրենակցական տարբեր միություններ: Մինչդեռ հայրենակցական միությունը, որը փաստացի առանձնացնում է ասենք ապարանցիներին, տավուշցիներին, գուգարքցիներին, արցախցիներին, գարդմանցիներին, ջավախահայերին, վիրահայերին, լոռեցիներին, սյունեցիներին եւ այդպես շարունակ, կարող է համարվել հայ ժողովրդի հատվածների մեջ սեպ խրելու ամենաակնառու փորձը: Հայրենակցական միությունների գոյությունից արդյոք չի ստացվում այն, որ ապարանցու հայրենակիցը միայն ապարանցին է, իսկ գարդմանցունը` միայն գարդմանցին: Իսկ այդ դեպքում ինչ է գարդմանցին ապարանցու համար, կամ հակառակը: Եվ թերեւս միայն սեպ խրելը չէ, որ պետք է պատժել քրեորեն: Պետք է քրեորեն պատժել նաեւ հայ ժողովրդին հատվածների բաժանելը, այն դիտելով որպես դրդում սեպ խրելուն: Այսինքն, երբ որեւէ մեկը հայ ժողովրդին բաժանում է հատվածների, թեկուզ միանգամայն խաղաղ օգտագործման նպատակով, ապա դա նշանակում է, որ դրանից կարող են օգտվել չարակամները եւ հատվածներն օգտագործեն սեպեր խելու համար: Այնպես որ, միանգամայն համաձայն լինելով Ռոբերտ Քոչարյանի առաջարկ-գաղափարին, ես փորձում եմ առաջարկել առաջին կոնկրետ քայլն այդ ուղղությամբ` ընդունել օրենք, որը կարգելի որեւէ հայրենակցական միության ստեղծումը Հայաստանում եւ դրա գործունեությունը, եթե խոսքը չի վերաբերում ազգային փոքրամասնություններին, իսկ արդեն սեղծված հայրենակցական միություններին տալ ինքնալուծարվելու երեք ամիս ժամանակ: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ Հ.Գ. Նյութի վերնագիրը «հուշելու» համար շնորհակալություն Ալվարդ Պետրոսյանին, ով ամիսներ առաջ Հայելի ակումբում հայրենակցական միությունները համեմատեց «մեր ազգային ծառին պատած քաղցկեղի» հետ:
ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԲԱՑԱՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔ ՉԻ ԼԻՆԻ, ԵԹԵ...
Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին Նովոստի Արմենիա գործակալությանն ասել է, թե ԵՄ-ն հուսով է, որ մարտի իրադարձությունների հետևանքները շուտափույթ կերպով կհաղթահարվեն։ Նրա ...ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ
Այսօրվա նիստում Հայաստանի խորհրդարանն ընդունել է Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից Տիգրան Սարգսյանի հրաժարականի դիմումը: Երեկ Տիգրան Սարգսյանը նշանակվել է Հայաստանի վարչապետ:ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԲՐԱՅԶԱՅԻՆ ԵՎ ՍԵՄՆԵԲԻԻՆ
Երեկ երեկոյան Ժառանգություն կուսակցության կենտրոնական գրասենյակում Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը եւ ԱԺ Ժառանգություն խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանն ընդունեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, ...ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ ԵՆ ՊԱՇՏՈՆԸ ՍՏԱՆՁՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ Սերժ Սարգսյանին շնորհավորել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Հորսթ Քյոհլերը, Իտալիայի նախագահ Ջիորջիո Նապոլինատոն, Հնդկաստանի նախագահ Փրաթիբհա ...ԸՍՏ ԱԻՄ ՆԱԽԱԳԱՀԻ, ՈՒՆԵՆՔ ՊԵՏՈՒԹԵՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԱՀ
ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը գործակցության համար զրուցել է Սերժ Սարգսյանի հետ: Այդ մասին նա հայտարարել է ապրիլի 10-ին, Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ: ԱԻՄ նախագահն ասում է, որ այդ ...ՂԱՐԱԲԱՂԸ ԹՈՂՆԵԼ, ԱՆՑՆԵԼ ՆԱԽԻՋԵՎԱՆԻՆ
Հայաստանը պետք է դադարեցնի Ղարաբաղի հարցով Ադրբեջանի հետ բանակցությունը, քանի որ Ադրբեջանը պետք է Ղարաբաղի հետ բանակցի, փոխարենը պետք է Հայաստանն Ադրբեջանի հետ բանակցություն սկսի ապօրինաբար Ադրբեջանին ...ՉԵԿԻՍՏԻ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Մարտի 1-ի ողբերգական իրադարձությունները համարելով անցանկալի, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը ապրիլի 10-ին Հայելի ակումբում, այդ իրադարձությունների համար պատասխանատվության մասին հարցին ի պատասխան նշել է, ...ՍԱՐԳՍՅԱՆՆԵՐԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԷԻՆ ՅՈՒՐՈՎԻ ՆՈՐ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՎ
Ապրիլի 10-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կառավարության նիստի ընթացքում նախարարների պաշտոնակատարներին է ներկայացրել նոր վարչապետ Տիգրան Սարգսյանին: Տեղի ունեցածի մասին հաղորդագրությունը տարածել է ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՂ Է ՏԱԼԻՍ ԹԱԼԱՆՎԱԾ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻՆ
Կառավարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ “ՀՀ բյուջետային համակարգի մասին” օրենքին համապատասխան, գործադիրը 2008թ. իր պահուստային ֆոնդի հաշվին 150 մլն դրամ է հատկացրել ՀՀ սպորտի եւ երիտասարդության ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՂ Է «ԽՐՈՒՄ» ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԵՐԿՈՒ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՄԻՋԵՎ
Ապրիլի 10-ին, երբ տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը, գործադիրը վերաբաշխում է կատարել 2008 թվականի պետական բյուջեում եւ կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի որոշման մեջ, ըստ որի 2008թ. ...ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ ՂԱՐԱԲԱՂԻՑ
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանին: “Մեծարգո Տիգրան Սուրենի Ի սրտե եւ ուրախությամբ շնորհավորում եմ Ձեզ ՀՀ վարչապետի պաշտոնում ...ԵՐԲ ՔԱՂՑԿԵՂՆ ՈՒՏՈՒՄ Է, ՍԵՊՆ ԻՆՉ
Օրերս ՀՅԴ Բյուրոյի հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը լրագրողների խնդրանքով մեկնաբանեց հայ ժողովրդի երկու հատվածների միջեւ սեպ խրելը քրեորեն պատժելի արարք դարձնելու մասին Ռոբերտ ...ՄԱՐԱՂԱՅԻ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ ՉՄՈՌԱՆԱՆՔ
Ծիր Կաթին ընկերության նախաձեռնությամբ և ԼՂՀ պետական աջակցությամբ, համացանցում գործարկվել է www.maragha.nk.am կայքէջը, որը պատմում է 1992թ. ապրիլի 10-ին Արցախի Մարաղա գյուղի հայ բնակչության դեմ ադրբեջանական ...ՔՆՆԱՐԿՎՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂԻ ԽՆԴՐՈՎ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի խորհրդարանն այսօր քննության է առել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հայտարարությունը։ «Դրանում Ազգային ժողովը նախագահին և կառավարությանը առաջարկում է ակտիվացնել և ընդլայնել Լեռնային ...ԼԵՀԱՍՏԱՆԸ ՀԱՍՆՈՒՄ Է ՎՐԱՍՏԱՆԻՆ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ, ԹԵ ՆՅԱՐԴԱՅՆԱՑՆՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ
Լեհաստանի նախագահ Լեհ Կաչինսկի ապրիլի 10-ին հայտարարել է, որ իր երկիրը չի հանի Ռուսաստանի հետ Եվրամիության գործակցության ու գործընկերության մասին Համաձայնագրի իր վետոն, քանի դեռ Եվրամիության առաջատար ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ԲՐԱՅԶԱՅԻՆ
Ապրիլի 9-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչներ Արամ Սարգսյանը, Դավիթ Շահնազարյանը, Լևոն Զուրաբյանը և Արտակ Զեյնալյանը հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզայի ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՇԵՄԻՆ
Հայաստանի նոր վարչապետ Տիգրան Սարգսյանը ապրիլի 9-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ ձեռնամուխ են եղել ապագա կառավարության կազմում կառուցվածքային եւ կադրային ...16 ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, «սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զան•վածային անկար•ություններ հրահրելու եւ ...
ՄԻ ՈՒՐՎԱԿԱՆ Է ՓԱԽՉՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ` ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՐՎԱԿԱՆԸ

ՀՐԱԺԵՇՏ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ
ԱՄՆ ԺԱՄԱՆԱԿ ԿՏԱ ՆՈՐ ՎԱՐՉԱԿԱՐԳԻՆ
ԸՍՏ ԱԻՄ ՆԱԽԱԳԱՀԻ, ՈՒՆԵՆՔ ՊԵՏՈՒԹԵՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԱՀ
ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ Ի ՀԻՇԱՏԱԿ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ
ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԺԱՄԵՐ
ՍՈՎՈՐԵԼ Է ՊԵՏՔ
ԿԱՐԻՃՆԵՐԸ ՎՆԱՍԱԶԵՐԾՎԵԼ ԵՆ
ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՕՐ
ԼԵՀԱՍՏԱՆԸ ՀԱՍՆՈՒՄ Է ՎՐԱՍՏԱՆԻՆ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ, ԹԵ ՆՅԱՐԴԱՅՆԱՑՆՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ
- 1725 Թուրքական զորքերը մոտենում են Սիսիանի և Ղափանի բարձրունքներին:
- 1764 Էջմիածնի միաբան և Իզմիրի նախկին առաջնորդ Աբրահամ Վարդապետի ծախսերով Կ. Պոլսում Աստվածատուրի տպարանում առաջին անգամ հրատարակվեց «Եղիշեն»:
- 1840 Հայկական մարզի վերացումը. կազմվում են Վրացա-իմերեթական նահանգը և Կասպիական մարզը:
- 1902 Հիմնադրվեց Թիֆլիսի հայոց դրամատիկական ընկերությունը:
- 1938 Խորին Ա. կաթողիկոսը խեղդամահ եղավ համայնավար չեկիստների ձեռքով:
- 1965 Տեղի է ունենում Երևանի պետական համալսարանի գլխավոր կորպուսի հանդիսավոր բացումը:
- 1992 Մարաղայի (ԼՂՀ Մարտակերտի շրջան) ողբերգությունը:
- 1998 Հյուսիսային Իռլանդիայի, Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության և Հյուսիսային Իռլանդիայի և Իռլանդիայի Հանրապետության միջև ստորագրվեց «Ավագ Ուրբաթ» պայմանագիրը: Այս պայմանագրերի որոշ տեսակետներ կարող են նշանակալի դեր խաղալ Արցախի ճգնաժամի լուծման հարցում:
- Մաթեմատիկա՞... համեցեք
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

