
ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅՈՒՆ
Համաձայն Քրիստոնեա-ժողովրդավարական և ժողովրդական կուսակցությունների համաշխարհային ինտերնացիոնալի որոշման Օրինաց Երկիր կուսակցության անդամակցության մասին Քրիստոնեա-ժողովրդավարական և ժողովրդական կուսակցությունների ինտերնացիոնալը ներկայում աշխարհում գործող խոշորագույն համաշխարհային կուսակցական միություններից մեկն է, որին անդամակցում են ավելի քան 82 երկրների կուսակցություններ, մասնավորապես այնպիսի խոշորագույն և իշխող եվրոպական կուսակցություններ, ինչպիսիք են. ՙՄիություն հանուն ժողովրդական մեծամասնության՚ (Ֆրանսիա), ՙՔրիստոնեա-ժողովրդավարական միություն՚ (Գերմանիա), Պահպանողական կուսակցություն (Մեծ Բրիտանիա), ՙԺողովրդական կուսակցություն՚ (Իսպանիա), Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունը (Բելգիա), Ժողովրդական կուսակցություն (Ավստրիա), Քրիստոնեա-ժողովրդավարների միություն կուսակցություն (Իտալիա), Քաղաքացիական և ժողովրդավարական դաշինք կուսակցություն (Չեխիա), Նոր Ժողովրդավարներ (Հունաստան), Ազգային Դաշինք կուսակցություն (Ֆինլանդիա), Քաղաքացիական կուսակցություն (Հունգարիա) և այլն: Քրիստոնեա-ժողովրդավարական և ժողովրդական կուսակցությունների համաշխարհային միությունը ստեղծվել է 1961թ. Քրիստոնեա-ժողովրդավարական ինտերնացիոնալ անվամբ: Կազմակերպության կենտրոնական գրասենյակը գործում է Բրյուսելում: Կազմակերպության նոր նախագահն է Պիեռ Ֆերդինանդո Կազինին, որը նաև Իտալիայի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության և Համաշխարհային խորհրդարանական միության նախագահն է: Առաջին փոխնախագահն է Վիսենտ Ֆոքսը, որը Մեքսիկայի Ազգային Ժողովրդավարական կուսակցության նախագահն է: Կազմակերպության գլխավոր քարտուղարն է Անտոնիո Լոպես Իստուրիզը, որը ներկայացնում է Իսպանիայի Ժողովրդական կուսակցությունը: Փոխնախագահներից են Պիտեր Հինցը (Գերմանիա), Լուիզ-Մարկուս Մենդեսը (Պորտուգալիա), Վիկտո Օրբանը (Հունգարիա) և այլն: Քրիստոնեա-ժողովրդավարական և ժողովրդական կուսակցությունների համաշխարհային ինտերնացիոնալը միավորում է աշխարհի շուրջ 82 պետությունների քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցություններին: Հայաստանը, ի դեմս ՙՕրինաց Երկիր՚ կուսակցության, կլինի 83-րդ երկիրը, որը ներկայացված կլինի ինտերնացիոնալում: Քրիստոնեա-ժողովրդավարական և ժողովրդական կուսակցությունների ինտերնացիոնալը քաղաքական կուսակցությունների և կազմակերպությունների միավորում է, որը գործում է Քրիստոնեական և համաշխարհային հումանիստական գաղափարական հիմնադրույթների հիման վրա: Կազմակերպության գաղափարական սկզբունքներն են` - Մարդու ներուժի բացահայտման և իրացման համար բոլոր հնարավորությունների ապահովումը, - Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում ամրագրված անհատական իրավունքների պաշտպանությունը, - Քաղաքականության ուղղորդում դեպի քրիստոնեական և ինտեգրալ հումանիզմի էթիկայի հիմնարար արժեքները, մասնավորապես հավատը, հայրենասիրությունը, անհատական պատասխանատվությունը, արդարադատությունը և համերաշխությունը, - Համընդհանուր բարիքի դիտարկումը որպես քաղաքական հասարակության և հանրային կառավարման նպատակ, - Ժողովրդավարության ըստ ամենայնի զարգացումը, որպես հանրային կյանքին, ժողովրդի լիակատար մասնակցություն ապահովող քաղաքական կազմակերպման ձև հիմնված ազատ և արդար ընտրությունների վրա, - Մրցակցային տնտեսության, ինչպես նաև սոցիալական և բնապահպանական շուկայական միջավայրի ձևավորում, ինչպես նաև տնտեսության մեջ մարդու անձնական նախաձեռնողականության հնարավորության կարևորում, - Քաղաքացիական հասարակության զարգացման և կառավարման գործընթացներում քաղաքացիական մասնակցության աջակցության խրախուսումը, - Աջ կենտրոնամետ մոտեցումների, հասարակության զարգացման, փոփոխությունների և բարեփոխումների, ժողովրդական երկխոսության և համաձայնության գերակայությունը: Քրիստոնեա-ժողովրդավարական և ժողովրդական կուսակցությունների համաշխարհային ինտերնացիոնալը պատգամավորական խմբակցություններ ունի միջազգային կազմակերպություններում, այդ թվում Եվրոպական Միության խորհրդարանում, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, ՆԱՏՕ-ի, Արևմտաեվրոպական խորհրդարանական միության, Սևծովյան խորհրդարանական վեհաժողովներում և այլն: Այս խմբակցությունները, շնորհիվ մեծաթիվ պատգամավորական մանդատների, միջազգային կառույցներում ունեն որոշումների ընդունման վրա մեծ ազդեցության հնարավորություն: ՕԵԿ-ի անդամակցությունը որպես Հայաստանում գործող ժողովրդավարական քաղաքական ուժ երաշխավորել և զորակցել են` Գերմանիայի ՙՔրիստոնեա-դեմոկրատական միությունը՚ (նախագահ` Անգելա Մերկել), Ֆրանսիայի ՙՀանուն ժողովրդական մեծամասնության կուսակցություն՚ (նախագահ` Նիկոլա Սարկոզի), Իսպանիայի ՙԺողովրդական կուսակցությունը՚ (նախագահ` Մարիանո Ռաջոյ), Սլովակիայի ՙԴեմոկրատական և քրիստոնեական միություն կուսակցությունը՚ (նախագահ և ինտերնացիոնալի փոխնախագահ` Միկուլաս Դռուզինդա), Կիպրոսի ՙԺողովրդավարական շարժում՚ կուսակցությունը (նախագահ Նիկոս Անաստասիադես), Բելգիայի ՙՔրիստոնեա ժողովրդավարական կուսակցությունը՚ (նախագահ` Իվես Լետերմ) և մի քանի այլ եվրոպական կուսակցություններ: ՙՕրինաց Երկիր՚ կուսակցությունը ձեռք է բերել անդամակցության բարձր` ՙC՚ կարգավիճակը, որը ոչ միայն քվեարկության իրավունք է վերապահում վերջինիս, այլ նաև անարգել անդամակցության հնարավորություն Քրիստոնեա-ժողովրդավարական և ժողովրդական կուսակցությունների համաշխարհային ինտերնացիոնալի բոլոր միջազգային խորհրդարանական կազմակերպությունների խմբակցություններին, որտեղ ներկայացված է Հայաստանը, ինչպես նաև այն միջազգային քաղաքական և հանրային կառույցներին, որտեղ ներգրավված է Ինտերնացիանալը: ՕԵԿ մամուլի ծառայություն
ՀՐԱԺԵՇՏ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ
Ապրիլի 9-ից Ռոբերտ Քոչարյանը կդադարի նախագահ լինելուց: Թե ինչ կաշխատի Ռոբերտ Քոչարյանն ապրիլի 9-ից հետո, երեւի թե դեռ իրեն էլ հայտնի չէ, այլապես հազիվ թե նա իր ապագա զբաղմունքը գաղտնի պահեր հասարակությունից: ...ԱՎՏՈՐԻՏԱՐ ՌԵԺԻՄՆԵՐՆ ԱՅՆՔԱՆ ԻՄԱՍՏՈՒՆ ՉԵՆ, ՈՐՔԱՆ ԲՌԻ
Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբի հաղորդագրությունը Գյումրիում ստեղծված Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբը մարտի 19-ից 25-ը ԳԱԼԱ ՀԸ հետ անցկացրեց ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության հեռուստատեսային ...ԱՄՆ ԺԱՄԱՆԱԿ ԿՏԱ ՆՈՐ ՎԱՐՉԱԿԱՐԳԻՆ
ԱՄՆ-ն Հայաստանի նոր ղեկավարությանը ժամանակ կտա՝ «Հազարամյակի մարտահրավերներ» կազմակերպության հետ համագործակցությունը վերսկսելու համար, երեկ լրագրողներին հայտնել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար ...ՍԵՖԻԼՅԱՆԸ, ՄԱԼԽԱՍՅԱՆԸ ԵՎ ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆ ԱՆԺԱՄԿԵՏ ՀԱՑԱԴՈՒԼ
Ժիրայր Սեֆիլյանը, Վարդան Մալխասյանը եւ Արման Բաբաջանյանը հայտարարություն են տարածել, որում ասվում է հետեւյալը. «Անազատության մեջ կտրականապես մերժելով պայքարի ծայրահեղ միջոցը` հացադուլը, գիտակցում ենք, ...ԴԵՄ ՉԵՆ ՄԵԿ ՔԱՅԼ ԱՎԵԼԻԻՆ, ԵՎ ՆՈՒՅՆԻՍԿ ՀԻՄԱ
Ղարաբաղի անկախությունը ճանաչելու կամ Ղարաբաղի հետ միջպետական պայմանագիր ստորագրելու Ռոբերտ Քոչարյանի արտահայտությունը, որ նա արել էր մարտի 31-ին Ստեփանակերտում, ՀՅԴ սրտով է: Համենայն դեպս, ապրիլի 8-ին, ...ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆԸ ՎՍՏԱՀ Է, ՈՐ ԿՊԱՀԵՆՔ ՄԵՐ ԴԻՐՔԵՐԸ
Ապրիլի 8-ին, Փաստարկ ակումբում լրագրողների հարցին, թե արդյոք Ղարաբաղի հարցը կլուծվի Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանն ասել է, ...ԼԱՏԻՆԱԿԱՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԸ ԷԴՈՒԱՐԴՈ ԷՌՆԵԿՅԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՄԲ
Աշխարհի լավագույն օդանավակայանները
Ժնևում հիմնված Օդանավակայանների միջազգային խորհրդի կողմից անցկացված ամենամայա հարցումների արդյունքում, որը կրում է Օդանավակայանային ծառայությունների որակի մրցանակաբաշխություն ...ՆԱ ՕՐԵՆՔ ԱՍԻ, ՄԵՆՔ ԱՅԼ ԲԱՆ ՀԱՍԿԱՆԱՆՔ
Նախագահ Ռոբերտ Քոչարյանն օրերս լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց, թե մի գուցե արժե օրենք ընդունել, որով քրեորեն հետապնդելի արարք համարվի հայ ժողովրդի երկու հատվածների միջեւ սեպ խրելու փորձը: ...ՆՈՐ ԴԵՍՊԱՆԻՆ ԴԵՌ ԿՏԵՍՆԵՆ
Ամերիկայի նախագահը ԱՄՆ Սենատին է ներկայացրել Հայաստանում ԱՄՆ դեսպանի նոր թեկնածությունը, որը Կրգզստանում ԱՄՆ դեսպան Յովանովիչն է: Ապրիլի 8-ին Փաստարկ ակումբում լրագրողները փորձել են ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի ...ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՆԱԽԿԻՆ ԹԵԿՆԱԾՈՒ ԱՐՄԱՆ ՄԵԼԻՔՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանը հանդես է եկել հայտարարությամբ`2008 թվականի փետրվարի 19-ին կայացած ՀՀ նախագահի ընտրությունների ընթացքի և արդյունքների մասին: Այն ներկայացնում ենք նույնությամբ. ...ՀՀԿ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը վարչապետի պաշտոնում պաշտպանում է Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանի թեկնածությունը, հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանը։ Նա նշել ...ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՄԱՍԻՆ
ՀՀ Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանը հաղորդագրություն է տարածել 2008 թվականի փետրվարի 19-ի ՀՀ Նախագահի ընտրությունների կապակցությամբ Հայաստանի Հանրապետության Վերաքննիչ քրեական դատարանում ...ԿԱՆԱՅՔ ԿՐԿՆՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ՊԱՀԱՆՋԸ
Մարտի 1-ի իրադարձություններից հետո պետական հեղաշրջման մեղադրանքով ձերբակալված ընդդիմադիր գործիչների կանայք ապրիլի 8-ին հանդիպել են լրագրողներին եւ նրանց միջոցով եւս մեկ անգամ հայտարարել, որ պահանջում ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՄԲ
Հարգելի հայրենակիցներ, Այսօր ես վերջին անգամ եմ դիմում ձեզ որպես Հայաստանի Հանրապետության Նախագահ: Իհարկե, մեծ է գայթակղությունը զեկուցել անցած ճանապարհի մասին: Սակայն ես չեմ թվարկելու վերջին տասը տարիների ...ԿԱԹՈՂԻԿՈՍՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ
“Ապրիլի 8-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՙՄիջազգային իրողություններ և հարաբերություններ՚ ֆրանսիական կազմակերպության անդամներին` ...ՔՈՉԱՐՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԼԵՀ ԿՈՄՊՈԶԻՏՈՐԻՆ
Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, թե Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է աշխարհահռչակ լեհ կոմպոզիտոր եւ դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկիին: Նա Հայաստանում է մշակույթի նախարարության հրավերով` մասնակցելու ...ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՍԵՄՆԵԲԻԻՆ
Այսօր ՕԵԿ գրասենյակում Արթուր Բաղդասարյանը հանդիպեց Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին և Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Սերժ Սմեսովին: ՕԵԿ մամուլի ծառայությունը ...ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅՈՒՆ
Համաձայն Քրիստոնեա-ժողովրդավարական և ժողովրդական կուսակցությունների համաշխարհային ինտերնացիոնալի որոշման Օրինաց Երկիր կուսակցության անդամակցության մասին Քրիստոնեա-ժողովրդավարական և ժողովրդական կուսակցությունների ...
ՄԻ ՈՒՐՎԱԿԱՆ Է ՓԱԽՉՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ` ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՐՎԱԿԱՆԸ

ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ ԱԶԱՏՎԵԼ Է ՊԱՇՏՈՆԻՑ
ՈՐ ԱԳՈՆԵՐԸ ԳԱՆ ՈՒ ՉԳՆԱՆ

ՀՐԱԺԵՇՏ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ
ԱՄՆ ԺԱՄԱՆԱԿ ԿՏԱ ՆՈՐ ՎԱՐՉԱԿԱՐԳԻՆ
ՓՈԽԱԴԱՐՁ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑԵՐ
ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ Ի ՀԻՇԱՏԱԿ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ
ՊՈԼԻԷԹԻԼԵՆԱՅԻՆ ՏՈՊՐԱԿՆԵՐԸ ԳԼԽԱՑԱՎԱՆՔ ԵՆ ԴԱՌՆՈՒՄ
ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԺԱՄԵՐ
ԿԱՐԻՃՆԵՐԸ ՎՆԱՍԱԶԵՐԾՎԵԼ ԵՆ
- 0 Ահեկանը հայոց հին տոմարի իններորդ ամիսն (ապրիլի 8-ից մինչև մայիսի 7-ը): Ամսանունը առնչվում է կրակ, հուր բառերի հետ: Այդ ստուգաբանությունը կապվում է գարնան զարթոնքի հետ:
- 1880 Թիֆլիսում վախճանվեց Գաբրիել Այվազովսկին: (Ծնվ. 1810թ.-ին, Թեոդոսիայում):
- 1907 Մահացավ հանրային գործիչ, ուսուցչապետ Ռեթեոս Բերբերյանը: (Ծնվ. 1848 թ.):
- 1958 Մահացավ պատմագետ Գառնիկ Կիզալյանը: (Ծնվ. 1893 թ.):
- 1975 ԱՄՆ-ի կոնգրեսի ներկայացուցիչների պալատը բանաձև (թիվ 148) ընդունեց 1975 թ. ապրիլի 24-ը «Մարդու կողմից մարդու նկատմամբ անմարդկային վերաբերմունքի հիշատակման ազգային օր» հայտարարելու մասին:
- 1997 ԱՄՆ-ի կոնգրեսականները Ջորջ Ռադանովիչը և Դեյվիդ Բանիերը կոնգրեսին ներկայացրեցին օրենսդրական նախագիծ, կոչ անելով հատուկ բանաձև ընդունել հայոց ցեղասպանությունը դատապարտելու մասին:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

