
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՄԲ
Հարգելի հայրենակիցներ, Այսօր ես վերջին անգամ եմ դիմում ձեզ որպես Հայաստանի Հանրապետության Նախագահ: Իհարկե, մեծ է գայթակղությունը զեկուցել անցած ճանապարհի մասին: Սակայն ես չեմ թվարկելու վերջին տասը տարիների ձեռքբերումները: Երկրի արդիականացման առաջընթացն ակնհայտ է, քաղաքացիների կյանքը զգալիորեն բարելավվել է: Քիչ են աշխարհում այն երկրները, որոնց զարգացման տեմպերը համադրելի են Հայաստանի հետ: Միեւնույն ժամանակ, ակնհայտ է, որ դեռ շատ անելիքներ կան: Կյանքի որակը դեռ հեռու է ցանկալի մակարդակից: Սակայն ես չեմ խոսելու նաեւ ապագայի խնդիրների մասին: Դա հաջորդ Նախագահի եւ կառավարության գործն է: Ինձ համար այս տասը տարիները մեկ ակնթարթ էին: Հանրապետության Նախագահի աշխատանքը բարդ է եւ պատասխանատու: Բայց այն նաեւ չափազանց հետաքրքիր, ստեղծագործ, մշտական ինքնակատարելագործում պահանջող աշխատանք է: Ես շնորհակալ եմ Հայաստանի ժողովրդին այն վստահության համար, որի շնորհիվ ես տասը տարի պատասխանատու էի մեր երկրի համար: Ես շնորհակալ եմ բոլոր նրանց, ում հետ առիթ եմ ունեցել աշխատել եւ միասին իրագործել բազմաթիվ ծրագրեր: Ես շնորհակալ եմ յուրաքանչյուր քաղաքացուն, ով երկրի զարգացման գործին բերել է իր, թող եւ ամենափոքրիկ լուման: Ես շնորհակալ եմ Սփյուռքին` իմ բոլոր նախաձեռնություններին սատարելու համար: Ներողություն եմ խնդրում նրանցից, ում կյանքն այս տարիներին չի բարելավվել: Նրանցից, ում սպասումները չեն արդարացվել, իսկ երազանքները չեն կատարվել: Պաշտոնը թողնելիս յուրաքանչյուր մարդու առաջ հարց է ծագում. արդյոք, հնարավոր չէր անել ավելին: Գուցե հնարավոր էր, բայց ես արել եմ իմ ուժերի առավելագույնը: Աշխատել եմ խիտ ժամանակացույցով եւ իմ ջանքերը չեմ խնայել: Համենայն դեպս, կատարել եմ բոլոր այն խոստումները, որ տվել եմ ընտրողներին: Ես հավատում եմ Հայաստանի ապագային, մեր ժողովրդի հզոր ներուժին: Հավատում եմ նոր Նախագահի կարողությանը` արդյունավետ կառավարել երկիրը: Հաջողությունները շարունակելու համար հասարակությանն անհրաժեշտ է ավելի շատ լավատեսություն, եռանդ, վստահություն եւ հանդուրժողականություն: Մենք միշտ կրկնում ենք, որ մեր երկիրը հարուստ չէ բնական պաշարներով, եւ մեր ամենամեծ հարստությունը մարդիկ են: Հարգելի հայրենակիցներ, այդ մարդիկ դուք եք, որ ձեր ամենաօրյա աշխատանքով ոտքի հանեցիք եւ շարունակում եք շենացնել մեր երկիրը: Դուք եք, որ ձեր աշխատասիրությամբ, ձեռներեցությամբ զարգացնում եք մեր տնտեսությունը: Ձեր շնորհիվ է, որ Հայաստանը առաջիկա տարիներին ունենալու է նոր ձեռքբերումներ: Ես հավատում եմ, որ կայուն, ապահով ու բարեկեցիկ Հայաստանը հեռու չէ, որովհետեւ հավատում եմ ձեզ:
ՀՐԱԺԵՇՏ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ
Ապրիլի 9-ից Ռոբերտ Քոչարյանը կդադարի նախագահ լինելուց: Թե ինչ կաշխատի Ռոբերտ Քոչարյանն ապրիլի 9-ից հետո, երեւի թե դեռ իրեն էլ հայտնի չէ, այլապես հազիվ թե նա իր ապագա զբաղմունքը գաղտնի պահեր հասարակությունից: ...ԱՎՏՈՐԻՏԱՐ ՌԵԺԻՄՆԵՐՆ ԱՅՆՔԱՆ ԻՄԱՍՏՈՒՆ ՉԵՆ, ՈՐՔԱՆ ԲՌԻ
Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբի հաղորդագրությունը Գյումրիում ստեղծված Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբը մարտի 19-ից 25-ը ԳԱԼԱ ՀԸ հետ անցկացրեց ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության հեռուստատեսային ...ԱՄՆ ԺԱՄԱՆԱԿ ԿՏԱ ՆՈՐ ՎԱՐՉԱԿԱՐԳԻՆ
ԱՄՆ-ն Հայաստանի նոր ղեկավարությանը ժամանակ կտա՝ «Հազարամյակի մարտահրավերներ» կազմակերպության հետ համագործակցությունը վերսկսելու համար, երեկ լրագրողներին հայտնել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար ...ՍԵՖԻԼՅԱՆԸ, ՄԱԼԽԱՍՅԱՆԸ ԵՎ ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆ ԱՆԺԱՄԿԵՏ ՀԱՑԱԴՈՒԼ
Ժիրայր Սեֆիլյանը, Վարդան Մալխասյանը եւ Արման Բաբաջանյանը հայտարարություն են տարածել, որում ասվում է հետեւյալը. «Անազատության մեջ կտրականապես մերժելով պայքարի ծայրահեղ միջոցը` հացադուլը, գիտակցում ենք, ...ԴԵՄ ՉԵՆ ՄԵԿ ՔԱՅԼ ԱՎԵԼԻԻՆ, ԵՎ ՆՈՒՅՆԻՍԿ ՀԻՄԱ
Ղարաբաղի անկախությունը ճանաչելու կամ Ղարաբաղի հետ միջպետական պայմանագիր ստորագրելու Ռոբերտ Քոչարյանի արտահայտությունը, որ նա արել էր մարտի 31-ին Ստեփանակերտում, ՀՅԴ սրտով է: Համենայն դեպս, ապրիլի 8-ին, ...ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆԸ ՎՍՏԱՀ Է, ՈՐ ԿՊԱՀԵՆՔ ՄԵՐ ԴԻՐՔԵՐԸ
Ապրիլի 8-ին, Փաստարկ ակումբում լրագրողների հարցին, թե արդյոք Ղարաբաղի հարցը կլուծվի Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանն ասել է, ...ԼԱՏԻՆԱԿԱՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԸ ԷԴՈՒԱՐԴՈ ԷՌՆԵԿՅԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՄԲ
Աշխարհի լավագույն օդանավակայանները
Ժնևում հիմնված Օդանավակայանների միջազգային խորհրդի կողմից անցկացված ամենամայա հարցումների արդյունքում, որը կրում է Օդանավակայանային ծառայությունների որակի մրցանակաբաշխություն ...ՆԱ ՕՐԵՆՔ ԱՍԻ, ՄԵՆՔ ԱՅԼ ԲԱՆ ՀԱՍԿԱՆԱՆՔ
Նախագահ Ռոբերտ Քոչարյանն օրերս լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց, թե մի գուցե արժե օրենք ընդունել, որով քրեորեն հետապնդելի արարք համարվի հայ ժողովրդի երկու հատվածների միջեւ սեպ խրելու փորձը: ...ՆՈՐ ԴԵՍՊԱՆԻՆ ԴԵՌ ԿՏԵՍՆԵՆ
Ամերիկայի նախագահը ԱՄՆ Սենատին է ներկայացրել Հայաստանում ԱՄՆ դեսպանի նոր թեկնածությունը, որը Կրգզստանում ԱՄՆ դեսպան Յովանովիչն է: Ապրիլի 8-ին Փաստարկ ակումբում լրագրողները փորձել են ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի ...ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՆԱԽԿԻՆ ԹԵԿՆԱԾՈՒ ԱՐՄԱՆ ՄԵԼԻՔՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանը հանդես է եկել հայտարարությամբ`2008 թվականի փետրվարի 19-ին կայացած ՀՀ նախագահի ընտրությունների ընթացքի և արդյունքների մասին: Այն ներկայացնում ենք նույնությամբ. ...ՀՀԿ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը վարչապետի պաշտոնում պաշտպանում է Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանի թեկնածությունը, հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանը։ Նա նշել ...ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՄԱՍԻՆ
ՀՀ Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանը հաղորդագրություն է տարածել 2008 թվականի փետրվարի 19-ի ՀՀ Նախագահի ընտրությունների կապակցությամբ Հայաստանի Հանրապետության Վերաքննիչ քրեական դատարանում ...ԿԱՆԱՅՔ ԿՐԿՆՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ՊԱՀԱՆՋԸ
Մարտի 1-ի իրադարձություններից հետո պետական հեղաշրջման մեղադրանքով ձերբակալված ընդդիմադիր գործիչների կանայք ապրիլի 8-ին հանդիպել են լրագրողներին եւ նրանց միջոցով եւս մեկ անգամ հայտարարել, որ պահանջում ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՄԲ
Հարգելի հայրենակիցներ, Այսօր ես վերջին անգամ եմ դիմում ձեզ որպես Հայաստանի Հանրապետության Նախագահ: Իհարկե, մեծ է գայթակղությունը զեկուցել անցած ճանապարհի մասին: Սակայն ես չեմ թվարկելու վերջին տասը տարիների ...ԿԱԹՈՂԻԿՈՍՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ
“Ապրիլի 8-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՙՄիջազգային իրողություններ և հարաբերություններ՚ ֆրանսիական կազմակերպության անդամներին` ...ՔՈՉԱՐՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԼԵՀ ԿՈՄՊՈԶԻՏՈՐԻՆ
Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, թե Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է աշխարհահռչակ լեհ կոմպոզիտոր եւ դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկիին: Նա Հայաստանում է մշակույթի նախարարության հրավերով` մասնակցելու ...ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՍԵՄՆԵԲԻԻՆ
Այսօր ՕԵԿ գրասենյակում Արթուր Բաղդասարյանը հանդիպեց Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին և Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Սերժ Սմեսովին: ՕԵԿ մամուլի ծառայությունը ...ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅՈՒՆ
Համաձայն Քրիստոնեա-ժողովրդավարական և ժողովրդական կուսակցությունների համաշխարհային ինտերնացիոնալի որոշման Օրինաց Երկիր կուսակցության անդամակցության մասին Քրիստոնեա-ժողովրդավարական և ժողովրդական կուսակցությունների ...
ԻՆՉ ԵՂԱՎ ԴԱՆԻԼՈՎԻՉԻ ՆԱՄԱԿԸ
ԳՈՒՑԵ ՎԱՐՉԱՊԵՏՆ ՈՒ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԵՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅՓՈՍՏ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ՈՒՂԵՐՁԸ
ԱՐԱՐԱՏԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ
ԱՐԴՅՈՔ ՀԱՅԵՐՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՆ
ՄԻ ՈՒՐՎԱԿԱՆ Է ՓԱԽՉՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ` ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՐՎԱԿԱՆԸ

ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ ԱԶԱՏՎԵԼ Է ՊԱՇՏՈՆԻՑ
ՈՐ ԱԳՈՆԵՐԸ ԳԱՆ ՈՒ ՉԳՆԱՆ

ՀՐԱԺԵՇՏ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ
ԱՄՆ ԺԱՄԱՆԱԿ ԿՏԱ ՆՈՐ ՎԱՐՉԱԿԱՐԳԻՆ
ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ Ի ՀԻՇԱՏԱԿ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ
ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԺԱՄԵՐ
ՓՈԽԱԴԱՐՁ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑԵՐ
ՊՈԼԻԷԹԻԼԵՆԱՅԻՆ ՏՈՊՐԱԿՆԵՐԸ ԳԼԽԱՑԱՎԱՆՔ ԵՆ ԴԱՌՆՈՒՄ
ՍՈՎՈՐԵԼ Է ՊԵՏՔ
- 0 Ահեկանը հայոց հին տոմարի իններորդ ամիսն (ապրիլի 8-ից մինչև մայիսի 7-ը): Ամսանունը առնչվում է կրակ, հուր բառերի հետ: Այդ ստուգաբանությունը կապվում է գարնան զարթոնքի հետ:
- 1880 Թիֆլիսում վախճանվեց Գաբրիել Այվազովսկին: (Ծնվ. 1810թ.-ին, Թեոդոսիայում):
- 1907 Մահացավ հանրային գործիչ, ուսուցչապետ Ռեթեոս Բերբերյանը: (Ծնվ. 1848 թ.):
- 1958 Մահացավ պատմագետ Գառնիկ Կիզալյանը: (Ծնվ. 1893 թ.):
- 1975 ԱՄՆ-ի կոնգրեսի ներկայացուցիչների պալատը բանաձև (թիվ 148) ընդունեց 1975 թ. ապրիլի 24-ը «Մարդու կողմից մարդու նկատմամբ անմարդկային վերաբերմունքի հիշատակման ազգային օր» հայտարարելու մասին:
- 1997 ԱՄՆ-ի կոնգրեսականները Ջորջ Ռադանովիչը և Դեյվիդ Բանիերը կոնգրեսին ներկայացրեցին օրենսդրական նախագիծ, կոչ անելով հատուկ բանաձև ընդունել հայոց ցեղասպանությունը դատապարտելու մասին:
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

