
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՆԱԽԿԻՆ ԹԵԿՆԱԾՈՒ ԱՐՄԱՆ ՄԵԼԻՔՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանը հանդես է եկել հայտարարությամբ`2008 թվականի փետրվարի 19-ին կայացած ՀՀ նախագահի ընտրությունների ընթացքի և արդյունքների մասին: Այն ներկայացնում ենք նույնությամբ. «Հայաստանում այսօր խորը ներքաղաքական ճգնաժամ է, որից դուրս գալու համար ՀՀ հանրությունը, բոլոր քաղաքական ուժերն ու իշխանությունները պետք է հստակ հասկանան այդ ճգնաժամը ծնած պատճառները: Դրա համար հարկավոր է օբյեկտիվ ու անաչառ կերպով պատասխանել հետևյալ հարցերին. 1. ինչու, սկսած 1996 թվականից, ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքները լուրջ կասկածների տեղիք են տվել և հանգեցրել բախումների` այս անգամ նաև մարդկային զոհերով, 2. ով է պատասխանատու 2008 թվականի մարտի 1-2 տեղի ունեցած արյունալի բախումների համար: 3. կարելի է արդյոք 2008 թվականի ընտրությունները կայացած համարել: Պատասխանելով առաջին հարցին` ստիպված եմ արձանագրել, որ ՀՀ-ում անկախանալուց ի վեր սկսվեց ձևավորվել պետական կառավարման կոռուպցիոն համակարգ, որը Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք չստանալով իշխանության կողմից պատշաճ հակազդեցություն`Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին հասավ իր բարձրակետին: Պետական կառավարման կոռուպցիոն համակարգի պայմաններում տեղի ունեցավ բիզնեսի և իշխանության բացառիկ սերտաճում, ինչի արդյունքում ձևավորվեցին մենաշնորհներ տնտեսության ողջ համակարգում, իսկ կաշառակերությունն ու դրամաշորթությունը արդարադատության համակարգում, կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության ոլորտներում, բանակում, իրավապաշտպան համակարգում, բոլոր այլ ոլորտներում, ուր քաղաքացին առնչվում է պետական պաշտոնյայի հետ դարձան համատարած և օրինաչափ երևույթ: Ելնելով վերը ասվածից` իշխանությունների համար պարտությունը ընտրություններում կնշանակեր զրկվել և իշխանությունից և նյութական բարեկեցության երաշխիքներից: 2008 թվականին այս մտավախությանը գումարվեց նաև Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի բացառիկ ագրեսիվ քարոզչությունը, դրա հակաղարաբաղյան շեշտադրումները, ներկա իշխանական վերնախավին քրեական հետապնդման ենթարկելու մասին սպառնալիքները: Այս գործոնները մեկտեղվելով բերեցին կողմերի կոշտ դիմակայության, որը հանգեցրեց բախումների և մարդկային զոհերի: Իրադարձությունների այդպիսի ընթացքի համար պատասխանատու են և\' իշխանությունը, և\' արմատական ընդդիմությունը, որոնք չցանկացան երկխոսության միջոցով լուրջ վերլուծության ենթարկել ստեղծված ներքաղաքական իրավիճակը և ելնելով հանրության շահերից` ապահովել այնպիսի մթնոլորտ, որը կնպաստեր ներքաղաքական իրավիճակի դրական փոփոխության և փոխվստահության հաստատման: Այսօր կողմերը միմյանց վրա են բարդում մարտի 1-2 բռնությունների արդյունքում տեղի ունեցած սպանությունների մեղքը, այնինչ նրանք դրա համար միասնական բարոյական պատասխանատվություն են կրում: Այստեղ հարկ եմ համարում ընդգծել, որ ՀՀ Ոստիկանության և ԶՈւ գործողությունների համար քաղաքական պատասխանատվությունը կրում են տվյալ պահին գործող ՀՀ նախագահը և Ազգային ժողովը` մարտի 1-2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ոստիկանական ուժերը և զորքը ենթակրվել են քաղաքացիական իշխանությունների հրամաններին: Կարծում եմ, որ ցուցարարների և իշխանությունների դիմակայությունն այդքան արմատական չէր լինի, եթե քվեարկության արդյունքները իսկապես վիճահարույց չլինեին: Հիմնվելով այն իրողության վրա, որ համաձայն ՀՀ միգրացիայի գործակալության 2007 թվականի հուլիսի 25-ին ԶԼՄ-ներին ներկայացված տեղեկատվության մոտ 500 հազար ՀՀ քաղաքացիներ գտնվում են ՀՀ սահմաններից դուրս` որպես աշխատանային միգրանտ և ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն զրկվել են ՀՀ տարածքից դուրս 2008 թվականի փետրվարի 19-ին կայացած ՀՀ նախագահի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից, ստիպված եմ հայտարարել, որ արժանահավատ չեմ համարում ՀՀ ԿԸՀ կողմից հրապարակած ընտրությունների պաշտոնական արդյունքները: “Սոցիոմետր” կենտրոնի կողմից բացառապես ՀՀ տարածքում իրականացված սոցիոլոգիական հետազոտությունները ցույց տվեցին, որ ընտրություններին պատրաստ էին մասնակցել ՀՀ-ում փաստացի բնակվող ընտրողների մոտ 70%-ը, ինչը լավագույն դեպքում կկազմեր մոտ 1 350 000 քվե: Սա նշանակում է, որ ավելի քան 300 000 ձայների իսկությունը կասկածելի է, ինչն, իր հերթին, անհնար է դարձնում ճանաչել ընտրությունների օրինականությունը, առավել ևս թեկնածուներից որևէ մեկի հաղթանակը առաջին փուլում: Այս իրավիճակը կանխելու նպատակ ուներ ինչպես` իմ հայցը ՀՀ Սահմանադրական դատարան, այնպես էլ` այդ խնդրի արծարծումը Հայաստան ժամանած բոլոր դիտորդական առաքելությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ ունեցած իմ հանդիպումների ժամանակ: Ստիպված եմ ևս մեկ անգամ հիշեցնել, որ այսօր Հայաստանը օրենքի երկիր չէ և մեր պետության համար այս ճակատագրական պահին արդյունավետ կլինեն միայն այն քաղաքական լուծումները, որոնք կբխեն բացառապես հանրության շահերից: Ցավոք, սա առաջին անգամը չէ, երբ ՀՀ նախագահի ընտրությունների արդյուքները վիճելի են. և\' Լևոն Տեր-Պետրոսյանի, և\' Ռոբերտ Քոչարյանի պարագայում խնդիրներ առաջացել են: Ուստի, սա ՀՀ նախագահի ոչ բավարար լեգիտիմության առաջին դեպքը չէ: Այս պայմաններում իրավական լուծումներն անկարող են որևէ ելք նախանշել ներքաղաքական ճգնաժամից` միակ ճանապարհը հանրության մասնակցությամբ քաղաքական ուժերի երկխոսությունն է, որի նպատակը պետք է լինի. 1. պետական կառավարման կոռուպցիոն համակարգի վերացումը և իշխանության ու բիզնեսի տարանջատումը, իշխանության և ընդդիմադիր ուժերի փոխհարաբերվելու, վարքականոնի մշակումը, 2. փոխհամաձայնեցված այդ վարքականոնի հիման վրա համապետական /հերթական կամ արտահերթ/ հաջորդ ընտրությունների նախապատրաստումը և անցկացումը: Եկել է իրավիճակից դուրս գալու քաղաքական լուծումներ փնտրելու ժամանակը, իսկ այդ լուծումները կարող են գտնվել բացառապես փոխհամաձայնության` քաղաքական ուժերի կոնսենսուսի առկայության պայմաններում»:
ՀՐԱԺԵՇՏ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ
Ապրիլի 9-ից Ռոբերտ Քոչարյանը կդադարի նախագահ լինելուց: Թե ինչ կաշխատի Ռոբերտ Քոչարյանն ապրիլի 9-ից հետո, երեւի թե դեռ իրեն էլ հայտնի չէ, այլապես հազիվ թե նա իր ապագա զբաղմունքը գաղտնի պահեր հասարակությունից: ...ԱՎՏՈՐԻՏԱՐ ՌԵԺԻՄՆԵՐՆ ԱՅՆՔԱՆ ԻՄԱՍՏՈՒՆ ՉԵՆ, ՈՐՔԱՆ ԲՌԻ
Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբի հաղորդագրությունը Գյումրիում ստեղծված Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբը մարտի 19-ից 25-ը ԳԱԼԱ ՀԸ հետ անցկացրեց ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության հեռուստատեսային ...ԱՄՆ ԺԱՄԱՆԱԿ ԿՏԱ ՆՈՐ ՎԱՐՉԱԿԱՐԳԻՆ
ԱՄՆ-ն Հայաստանի նոր ղեկավարությանը ժամանակ կտա՝ «Հազարամյակի մարտահրավերներ» կազմակերպության հետ համագործակցությունը վերսկսելու համար, երեկ լրագրողներին հայտնել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար ...ՍԵՖԻԼՅԱՆԸ, ՄԱԼԽԱՍՅԱՆԸ ԵՎ ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆ ԱՆԺԱՄԿԵՏ ՀԱՑԱԴՈՒԼ
Ժիրայր Սեֆիլյանը, Վարդան Մալխասյանը եւ Արման Բաբաջանյանը հայտարարություն են տարածել, որում ասվում է հետեւյալը. «Անազատության մեջ կտրականապես մերժելով պայքարի ծայրահեղ միջոցը` հացադուլը, գիտակցում ենք, ...ԴԵՄ ՉԵՆ ՄԵԿ ՔԱՅԼ ԱՎԵԼԻԻՆ, ԵՎ ՆՈՒՅՆԻՍԿ ՀԻՄԱ
Ղարաբաղի անկախությունը ճանաչելու կամ Ղարաբաղի հետ միջպետական պայմանագիր ստորագրելու Ռոբերտ Քոչարյանի արտահայտությունը, որ նա արել էր մարտի 31-ին Ստեփանակերտում, ՀՅԴ սրտով է: Համենայն դեպս, ապրիլի 8-ին, ...ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆԸ ՎՍՏԱՀ Է, ՈՐ ԿՊԱՀԵՆՔ ՄԵՐ ԴԻՐՔԵՐԸ
Ապրիլի 8-ին, Փաստարկ ակումբում լրագրողների հարցին, թե արդյոք Ղարաբաղի հարցը կլուծվի Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանն ասել է, ...ԼԱՏԻՆԱԿԱՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԸ ԷԴՈՒԱՐԴՈ ԷՌՆԵԿՅԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՄԲ
Աշխարհի լավագույն օդանավակայանները
Ժնևում հիմնված Օդանավակայանների միջազգային խորհրդի կողմից անցկացված ամենամայա հարցումների արդյունքում, որը կրում է Օդանավակայանային ծառայությունների որակի մրցանակաբաշխություն ...ՆԱ ՕՐԵՆՔ ԱՍԻ, ՄԵՆՔ ԱՅԼ ԲԱՆ ՀԱՍԿԱՆԱՆՔ
Նախագահ Ռոբերտ Քոչարյանն օրերս լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց, թե մի գուցե արժե օրենք ընդունել, որով քրեորեն հետապնդելի արարք համարվի հայ ժողովրդի երկու հատվածների միջեւ սեպ խրելու փորձը: ...ՆՈՐ ԴԵՍՊԱՆԻՆ ԴԵՌ ԿՏԵՍՆԵՆ
Ամերիկայի նախագահը ԱՄՆ Սենատին է ներկայացրել Հայաստանում ԱՄՆ դեսպանի նոր թեկնածությունը, որը Կրգզստանում ԱՄՆ դեսպան Յովանովիչն է: Ապրիլի 8-ին Փաստարկ ակումբում լրագրողները փորձել են ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի ...ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՆԱԽԿԻՆ ԹԵԿՆԱԾՈՒ ԱՐՄԱՆ ՄԵԼԻՔՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանը հանդես է եկել հայտարարությամբ`2008 թվականի փետրվարի 19-ին կայացած ՀՀ նախագահի ընտրությունների ընթացքի և արդյունքների մասին: Այն ներկայացնում ենք նույնությամբ. ...ՀՀԿ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը վարչապետի պաշտոնում պաշտպանում է Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանի թեկնածությունը, հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանը։ Նա նշել ...ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՄԱՍԻՆ
ՀՀ Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանը հաղորդագրություն է տարածել 2008 թվականի փետրվարի 19-ի ՀՀ Նախագահի ընտրությունների կապակցությամբ Հայաստանի Հանրապետության Վերաքննիչ քրեական դատարանում ...ԿԱՆԱՅՔ ԿՐԿՆՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ՊԱՀԱՆՋԸ
Մարտի 1-ի իրադարձություններից հետո պետական հեղաշրջման մեղադրանքով ձերբակալված ընդդիմադիր գործիչների կանայք ապրիլի 8-ին հանդիպել են լրագրողներին եւ նրանց միջոցով եւս մեկ անգամ հայտարարել, որ պահանջում ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՄԲ
Հարգելի հայրենակիցներ, Այսօր ես վերջին անգամ եմ դիմում ձեզ որպես Հայաստանի Հանրապետության Նախագահ: Իհարկե, մեծ է գայթակղությունը զեկուցել անցած ճանապարհի մասին: Սակայն ես չեմ թվարկելու վերջին տասը տարիների ...ԿԱԹՈՂԻԿՈՍՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ
“Ապրիլի 8-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՙՄիջազգային իրողություններ և հարաբերություններ՚ ֆրանսիական կազմակերպության անդամներին` ...ՔՈՉԱՐՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԼԵՀ ԿՈՄՊՈԶԻՏՈՐԻՆ
Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, թե Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է աշխարհահռչակ լեհ կոմպոզիտոր եւ դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկիին: Նա Հայաստանում է մշակույթի նախարարության հրավերով` մասնակցելու ...ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՍԵՄՆԵԲԻԻՆ
Այսօր ՕԵԿ գրասենյակում Արթուր Բաղդասարյանը հանդիպեց Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին և Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Սերժ Սմեսովին: ՕԵԿ մամուլի ծառայությունը ...ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅՈՒՆ
Համաձայն Քրիստոնեա-ժողովրդավարական և ժողովրդական կուսակցությունների համաշխարհային ինտերնացիոնալի որոշման Օրինաց Երկիր կուսակցության անդամակցության մասին Քրիստոնեա-ժողովրդավարական և ժողովրդական կուսակցությունների ...
ԴՐՎԱԳ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԻ ՆԻՍՏԻՑ
ԱՄՆ «ՏՆՏՂՈՒՄ Է» ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՎԱՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ
ԼՂՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ԽՆԴԻՐ ՊԱՐՏՔ ՉԷ ՕԵԿ-ԻՆ
ԵՄ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
ՄԻ ՈՒՐՎԱԿԱՆ Է ՓԱԽՉՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ` ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՐՎԱԿԱՆԸ

ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ ԱԶԱՏՎԵԼ Է ՊԱՇՏՈՆԻՑ
ՈՐ ԱԳՈՆԵՐԸ ԳԱՆ ՈՒ ՉԳՆԱՆ

ՀՐԱԺԵՇՏ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ
ԱՄՆ ԺԱՄԱՆԱԿ ԿՏԱ ՆՈՐ ՎԱՐՉԱԿԱՐԳԻՆ
ՓՈԽԱԴԱՐՁ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑԵՐ
ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ Ի ՀԻՇԱՏԱԿ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ
ՊՈԼԻԷԹԻԼԵՆԱՅԻՆ ՏՈՊՐԱԿՆԵՐԸ ԳԼԽԱՑԱՎԱՆՔ ԵՆ ԴԱՌՆՈՒՄ
ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԺԱՄԵՐ
ԿԱՐԻՃՆԵՐԸ ՎՆԱՍԱԶԵՐԾՎԵԼ ԵՆ
- 0 Ահեկանը հայոց հին տոմարի իններորդ ամիսն (ապրիլի 8-ից մինչև մայիսի 7-ը): Ամսանունը առնչվում է կրակ, հուր բառերի հետ: Այդ ստուգաբանությունը կապվում է գարնան զարթոնքի հետ:
- 1880 Թիֆլիսում վախճանվեց Գաբրիել Այվազովսկին: (Ծնվ. 1810թ.-ին, Թեոդոսիայում):
- 1907 Մահացավ հանրային գործիչ, ուսուցչապետ Ռեթեոս Բերբերյանը: (Ծնվ. 1848 թ.):
- 1958 Մահացավ պատմագետ Գառնիկ Կիզալյանը: (Ծնվ. 1893 թ.):
- 1975 ԱՄՆ-ի կոնգրեսի ներկայացուցիչների պալատը բանաձև (թիվ 148) ընդունեց 1975 թ. ապրիլի 24-ը «Մարդու կողմից մարդու նկատմամբ անմարդկային վերաբերմունքի հիշատակման ազգային օր» հայտարարելու մասին:
- 1997 ԱՄՆ-ի կոնգրեսականները Ջորջ Ռադանովիչը և Դեյվիդ Բանիերը կոնգրեսին ներկայացրեցին օրենսդրական նախագիծ, կոչ անելով հատուկ բանաձև ընդունել հայոց ցեղասպանությունը դատապարտելու մասին:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

