
ԱՎՏՈՐԻՏԱՐ ՌԵԺԻՄՆԵՐՆ ԱՅՆՔԱՆ ԻՄԱՍՏՈՒՆ ՉԵՆ, ՈՐՔԱՆ ԲՌԻ
Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբի հաղորդագրությունը
Գյումրիում ստեղծված Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբը մարտի 19-ից 25-ը ԳԱԼԱ ՀԸ հետ անցկացրեց ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության հեռուստատեսային հանգանակություն-մարաթոն, որի նպատակն էր հանգանակել Հայաստանի ավտորիտար ռեժիմի հարձակման արդյունքում 2007 թվի նոյեմբերի 12-ին ՀՀ ԿԱ ՀՊԾ կազմած ակտով եւ դրանում առկա կեղծ ու ոչ պատշաճ իրավաբանական հիմքերով նկարված 25.116.700 դրամի տուգանային գումարը, վճարել այն պետական բյուջե եւ դրանով պահպանել հեռարձակման հաճախականության լիցենզիան, աշխատատեղերը, ազատ եւ միայն հանրությունից կախված հեռուստաընկերությունը եւ վերջապես մեր բոլորի Խոսքի, արտահայտման, կարծիքի, տեղեկատվության ազատությունը:
Մարաթոնը, չնայած մեկնարկեց Գյումրիում եւ Շիրակի մարզում, շատ արագ ծավալվեց Հայաստանով մեկ, ապա հասավ մինչեւ Եվրոպա, Միացյալ Նահանգներ, ՌԴ ծայր արեւելք` Պրիմորյե: Հազարավոր մարդիկ իրենց դրամական նպաստը բերեցին Խոսքի ազատության պաշտպանությանը: Նրանց մոտ մեկ քառորդը երբեք չի դիտել Գյումրու ԳԱԼԱ ՀԸ հաղորդումները, բայց իրենց հանգանակություններով նպատակահարմար գտավ այդպես իր բողոքը հայտնել հայաստանյան հասարակական-քաղաքական բարքերի նկատմամբ: Մարաթոնը դարձավ Համահայկական: Նվիրատվություններ կատարեցին անհատներ, խմբեր, գործարարներ, թոշակառուներ, ուսանողներ եւ դասախոսներ, դպրոցականներ, աշակերտներ, ուսուցիչներ եւ դպրոցական հանրույթներ, լրագրողներ, ԶԼՄ-ներ, հասարակական գործիչներ, հասարակական կազմակերպություններ, պատգամավորներ, թաղային հեղինակություններ, իրավապահ համակարգի աշխատակիցներ, արտագնա աշխատողներ, տնային տնտեսուհիներ, գործազուրկներ եւ շատ ուրիշներ: Նվիրատվությունները կազմում են 2104 տող, այդ թվում 542 տող` բանկային փոխանցումների ճանապարհով: Հանգանակության մասնակիցների ճշգրիտ թիվը որոշել խիստ դժվար է: Բանն այն է, որ մի քանի հարյուր դեպքերում նվիրատուները ներկայացել են խմբերով. «Մի խումբ ընկերներ», «թիվ --- վարժարան, կամ դպրոց» եւ այլն: Մոտավոր հաշվումներով եւ վերլուծությամբ Խոսքի ազատության պաշտպանության հանգանակությանը մասնակցել է մոտ 10.000 հոգի:
ԳԱԼԱ ՀԸ եւ Խոսքի ազատության պաշտպանության հանգանակությունը ընթացել է 7 օր շարունակ, մարտի 19-25-ը, եւ հետաքրքիր զուգադիպությամբ ներառել է Ավագ Շաբաթվա մեծ մասը եւ Սուրբ Զատիկը: Մարաթոնն իսկապես դարձավ փորձությունների շաբաթ, հազարավոր մարդիկ ոտքի ելան եւ ապացուցեին, որ Խոսքի ազատությունն իրենց համար մեծագույն արժեք է, որ իրենք պատրաստ են այն պաշտպանել այս եւ, եթե անհրաժեշտություն լինի` այլ միջոցներով էլ: Մարաթոնի երկրորդ գիշերն անհայտ անձինք հրկիզեցին մարաթոնի կազմակերպիչներից եւ Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբի համակարգողներից մեկի վարած ավտոմեքենան, զգալի վնաս պատճառելով, ու կարծելով, թե այդպիսով կկարողանան ինչ-որ կերպ բեկում մտցնել Խոսքի ազատության հաղթարշավում, վախեցնել այս մարդկանց եւ այլն: Գյումրու քաղաքապետը մեքենայի հրկիզման դեպքից մոտ 3 ժամ առաջ եզրափակելով իր հարցազրույցը Գյումրիում գործող մեկ այլ հեռուստաընկերության եթերում, ուղղակիորեն կոչ արեց հեռուստադիտողներին չմասնակցել հանգանակությանը, չօգնել ԳԱԼԱ ՀԸ-ին ... հաջորդ օրը հանգանակությունները շարունակվեցին նոր թափով:
Հայաստանում գործող ավտորիտար ռեժիմը այս պարագայում խայտառակ պարտություն կրեց: Հայաստանյան ներքին քաղաքական զարգացումների` մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումների, քաղաքական բանտարկությունների, խոշտանգումների, գրաքննության, զանգվածային ահաբեկությունների եւ այլ այլանդակությունների ֆոնին սա փոքր, բայց խորհրդանշական հաջողություն էր. • Հաջողվեց փրկել ազատ եւ ինքնուրույն լրատվական քաղաքականություն վարող հեռուստաընկերությունը, • Հաջողվեց պահպանել մի քանի տասնյակ աշխատատեղ Գյումրի քաղաքում, • Հաջողվեց պահպանել հեռարձակման հաճախականության լիցենզիան, • 1 պատմական նախադեպ ստեղծվեց, առ այն, որ հանրությունը պատրաստ է պաշտպանել այն հեռուստաընկերությունը, որը գործով է ապահովել բազմակարծություն ու իր գործն անելով ընդդիմացել է քողարկված եւ բացահայտ գրաքննությանը:
Այս դասերն ունի Հայաստանում իշխող ավտորիտար ռեժիմը եւս: Սրա պարագլուխներն ու առանձնակի դաժանությամբ անձնուրացություն ցուցաբերածները նորանոր դավեր են նյութելու` մեր Ազատությունը սահմանափակելու եւ անհնազանդներին պատժելու համար: Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբը հայտարարում է, որ բոլոր հնարավոր հարձակումները, դավադրություններն ու գրոհները համարժեք պատասխաններ են ստանալու, մեր ազատությունների դեմ ոտնձգողները պատժվելու են օրենքի ամբողջ խստությամբ, հանրության արհամարանքով եւ աստծո անեծքով: Երբ ոտնձգում են Ազատությունը, միակ չափման միավորը դառնում է Կամքը: Դրամը, վարչական ռեսուրսները, ոստիկանական լկտիություններն ու պաշտոնական ցինիզմը, սպառնալիքներն ու դավադրությունները մանրուքներ են Ազատության Կամքի առաջ: Պարտավոր էինք զգուշացնել, զգուշացնում ենք:
Հարկային տեսչության գրոհը ԳԱԼԱ ՀԸ դեմ մեկնարկեց 2007 թվի հոկտեմբերի 16-ին եւ տեւեց մինչեւ 2008 թվի մարտի 25-ը` 161 օր: Այդ ամբողջ ընթացքում ԳԱԼԱ ՀԸ հիմնադիր «ՉԱՊ» ՍՊԸ-ն չկարողացավ անգամ 1 դրամ ծախսել, աշխատեց ծանրագույն ֆինանսատնտեսական եւ հոգեբանական պայմաններում: Այդ կես տարում ունեցավ ընդամենը 540.000 դրամ եկամուտ, կորցրեց բոլոր գովազդատուներին, որոնք, չդիմանալով ռեժիմի ճնշումներին, դեռ մինչեւ նոյեմբերի 1-ը դադարեցրին իրենց պատվերները ԳԱԼԱ ՀԸ-ում եւ, մասամբ տեղափոխվեցին Գյումրու այլ հեռուստաընկերություններ: ԳԱԼԱ ՀԸ-ն այժմ էլ, ինչպես 5 ամիս շարունակ, որեւէ գովազդ չունի իր եթերում, երբեմն-երբեմն հատուկենտ հայտարարություններ են լինում: Ենթադրվում է, որ հարկայինները նախկինում ԳԱԼԱ ՀԸ վճարած ամսական հարկերը այլեւս տանելու են կամ ստանալու են Գյումրիում գործող այլ հեռուստաընկերություններից: Սա խայտառակ ու աննախադեպ պատմություն է. ռեժիմի գործիքների միջոցով գովազդատուների նկատմամբ իրականացված ահաբեկումների եւ ճնշումների հետեւանքով ԳԱԼԱ ՀԸ-ն այլեւս դադարել է գովազդային շուկայում մրցակից լինել տեղական այլ հեռուստաընկերություններին եւ հասկանալի կերպով գովազդային պոտենցիալը վերաբաշխվել է նախկին 4 ընկերություններից երեքի վրա: ԳԱԼԱ ՀԸ-ն թեպետ իրավաբանորեն մնում է որպես շահույթ հետապնդող` ՍՊԸ-ի մաս, փաստորեն արդեն 5 ամիս է շահույթ չհետապնդող է եւ չունի շահույթներ, այսինքն վերածվել է կամ վերածվում է իսկական հանրային հեռուստաընկերության («հանրային» կոչվող էն բանի հետ խնդրում ենք չշփոթել): Այս ալիքով մարդիկ ամբողջական հաղորդումներ, հարցազրույցներ ու ֆիլմեր են դիտում առանց գովազդային ընդմիջումների: Այսկերպ շարունակվելու դեպքում «ՉԱՊ» ՍՊ Ընկերության հարկային հաշվետվությունները խելագարության կարող են հասցնել հարկային որոշ պաշտոնյաների (ՍՊԸ-կազմում միայն հեռուստաընկերությունն է), ԱԱՀ ցուցանիշը կարող է լինել կոշկակարի կրպակի վճարած ԱԱՀ ցուցանիշին համահավասար, իսկ շահութահարկ կարող է ամենեւին չլինել: Տխուր հետեւությունները մնում են հարկայինի իմաստուններին: Հիմա իրենք դատապարտված են այս հարկային պակասը մեկ այլ տեղից լրացնել, կամ ... ԳԱԼԱ ՀԸ-ին վերադարձնել իրենց գովազդատուներին, ինչը գրեթե անհավանական է. ավտորիտար ռեժիմներն այնքան իմաստուն չեն, որքան` բռի: Ահա այսպիսի ազատ շուկայական հարաբերություններ:
Հարկայինի հարձակման մասով կրկնակի խայտառակություն է այն փաստը, որ այս հարկային գրոհի նախաձեռնող ՀՀ ԿԱ ՀՊԾ պետ Վահրամ Բարսեղյանից սկսած մինչեւ ամենաշարքային օպերլիազորը եւ հարկայինի ակտը հաստատած ՀՀ Վարչական դատարանի դատավոր Էդ.Նահապետյանը ԳԱԼԱ ՀԸ դեմ իրենց գործողությունները իրագործելիս վճարվում էին մեր հարկերից: Եւ ՄԻ Եվրոպական դատարանում ԳԱԼԱ ՀԸ-ին հասցված վնասների հնարավոր փոխհատուցման վճռի կատարումը լինելու է էլի մեր վճարած հարկերի հաշվին` պետական բյուջեից: Ստացվում է, որ իրենց պաշտոնական դիրքը չարաշահող պաշտոնյաների սխալների եւ դիտավորությունների համար վճարում ենք մենք բոլորս:
Մարաթոնի պաշտոնական եզրափակումից 2 օր անց Գյումրու հարկային տեսչությունը մի նոր թուղթ ուղարկեց «ՉԱՊ» ՍՊԸ: Այդ թղթով, պարզվեց ՍՊԸ-ի վրա լրացուցիչ տույժեր են հաշվել` իրենց նկարած պարտքի փակումն ուշացնելու պատճառով: Այսպես. 2007 թվի նոյեմբերի 12-ին պետբյուջեին ՍՊԸ իբր ունեցած պարքի ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) վրա օրական 0,15 տոկոսանոց տույժը 2008 թվի մարտի 27-ին վերաճել է 1 մլն 11 հազար 432 դրամի, իսկ պետբյուջեին ՍՊԸ իբր ունեցած պարքի շահութահարկի (ՇՀ) վրա օրական 0,15 տոկոսանոց տույժը 2008 թվի մարտի 27-ին վերաճել է 671 հազար 21 դրամի: Այս «պարտքերը» ընկերությունը նույնպես դատապարտված է փակել: Չփակելու իրավական հետեւանքները ակնհայտ են. Գյումրու հարկային տեսչությունը նորից դիմելու է ՀՀ Վարչական դատարան, նորից հանրահռչակ դատավոր Էդ.Նահապետյանը առանց գործը ըստ էության քննելու եւ առանց ապացույցների բացահայտման եւ առանց վկաների հարցաքննության վճռելու է, որ ռեժիմի գրած թվերը ճիշտ են: Բացի վերոհիշյալ տույժերը ՍՊԸ-ն փակելու է Կենսաթոշակային հիմնադրամին իր այն պարտքը (մոտ 460 հազար դրամ), որ ձեւավորվել է անցած 5,5 ամիսների ընթացքում այն պատճառով, որ 2007 թվի դեկտեմբերի 3-ին ՀՀ Տնտեսական դատարանը նույն աշխարհահռչակ դատավորի որոշմամբ արգելանք էր դրել ՍՊԸ դրամական միջոցների վրա: ՍՊԸ-ն այդ արգելանքը չլինելու կամ սահմանափակ լինելու դեպքում կարող էր անցած ամիսներին իր սահմանափակ միջոցներից (5,5 ամսում ՍՊԸ հաշվին զանազան աղբյուրներից հավաքվել էր 540 հազար դրամ) վճարել կենսաթոշակային հիմնադրամի վճարները:
Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ Հեռուստաընկերության պաշտպանության շտաբը իր երախտագիտությունն է հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց հնարավորությունների սահմաններում նվիրատվություններ կատարեցին ԳԱԼԱ ՀԸ եւ իրենց Խոսքի ազատության պաշտպանության օգտին:
ՀՐԱԺԵՇՏ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ
Ապրիլի 9-ից Ռոբերտ Քոչարյանը կդադարի նախագահ լինելուց: Թե ինչ կաշխատի Ռոբերտ Քոչարյանն ապրիլի 9-ից հետո, երեւի թե դեռ իրեն էլ հայտնի չէ, այլապես հազիվ թե նա իր ապագա զբաղմունքը գաղտնի պահեր հասարակությունից: ...ԱՎՏՈՐԻՏԱՐ ՌԵԺԻՄՆԵՐՆ ԱՅՆՔԱՆ ԻՄԱՍՏՈՒՆ ՉԵՆ, ՈՐՔԱՆ ԲՌԻ
Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբի հաղորդագրությունը Գյումրիում ստեղծված Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբը մարտի 19-ից 25-ը ԳԱԼԱ ՀԸ հետ անցկացրեց ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության հեռուստատեսային ...ԱՄՆ ԺԱՄԱՆԱԿ ԿՏԱ ՆՈՐ ՎԱՐՉԱԿԱՐԳԻՆ
ԱՄՆ-ն Հայաստանի նոր ղեկավարությանը ժամանակ կտա՝ «Հազարամյակի մարտահրավերներ» կազմակերպության հետ համագործակցությունը վերսկսելու համար, երեկ լրագրողներին հայտնել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար ...ՍԵՖԻԼՅԱՆԸ, ՄԱԼԽԱՍՅԱՆԸ ԵՎ ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆ ԱՆԺԱՄԿԵՏ ՀԱՑԱԴՈՒԼ
Ժիրայր Սեֆիլյանը, Վարդան Մալխասյանը եւ Արման Բաբաջանյանը հայտարարություն են տարածել, որում ասվում է հետեւյալը. «Անազատության մեջ կտրականապես մերժելով պայքարի ծայրահեղ միջոցը` հացադուլը, գիտակցում ենք, ...ԴԵՄ ՉԵՆ ՄԵԿ ՔԱՅԼ ԱՎԵԼԻԻՆ, ԵՎ ՆՈՒՅՆԻՍԿ ՀԻՄԱ
Ղարաբաղի անկախությունը ճանաչելու կամ Ղարաբաղի հետ միջպետական պայմանագիր ստորագրելու Ռոբերտ Քոչարյանի արտահայտությունը, որ նա արել էր մարտի 31-ին Ստեփանակերտում, ՀՅԴ սրտով է: Համենայն դեպս, ապրիլի 8-ին, ...ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆԸ ՎՍՏԱՀ Է, ՈՐ ԿՊԱՀԵՆՔ ՄԵՐ ԴԻՐՔԵՐԸ
Ապրիլի 8-ին, Փաստարկ ակումբում լրագրողների հարցին, թե արդյոք Ղարաբաղի հարցը կլուծվի Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանն ասել է, ...ԼԱՏԻՆԱԿԱՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԸ ԷԴՈՒԱՐԴՈ ԷՌՆԵԿՅԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՄԲ
Աշխարհի լավագույն օդանավակայանները
Ժնևում հիմնված Օդանավակայանների միջազգային խորհրդի կողմից անցկացված ամենամայա հարցումների արդյունքում, որը կրում է Օդանավակայանային ծառայությունների որակի մրցանակաբաշխություն ...ՆԱ ՕՐԵՆՔ ԱՍԻ, ՄԵՆՔ ԱՅԼ ԲԱՆ ՀԱՍԿԱՆԱՆՔ
Նախագահ Ռոբերտ Քոչարյանն օրերս լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց, թե մի գուցե արժե օրենք ընդունել, որով քրեորեն հետապնդելի արարք համարվի հայ ժողովրդի երկու հատվածների միջեւ սեպ խրելու փորձը: ...ՆՈՐ ԴԵՍՊԱՆԻՆ ԴԵՌ ԿՏԵՍՆԵՆ
Ամերիկայի նախագահը ԱՄՆ Սենատին է ներկայացրել Հայաստանում ԱՄՆ դեսպանի նոր թեկնածությունը, որը Կրգզստանում ԱՄՆ դեսպան Յովանովիչն է: Ապրիլի 8-ին Փաստարկ ակումբում լրագրողները փորձել են ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի ...ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՆԱԽԿԻՆ ԹԵԿՆԱԾՈՒ ԱՐՄԱՆ ՄԵԼԻՔՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանը հանդես է եկել հայտարարությամբ`2008 թվականի փետրվարի 19-ին կայացած ՀՀ նախագահի ընտրությունների ընթացքի և արդյունքների մասին: Այն ներկայացնում ենք նույնությամբ. ...ՀՀԿ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը վարչապետի պաշտոնում պաշտպանում է Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանի թեկնածությունը, հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանը։ Նա նշել ...ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՄԱՍԻՆ
ՀՀ Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանը հաղորդագրություն է տարածել 2008 թվականի փետրվարի 19-ի ՀՀ Նախագահի ընտրությունների կապակցությամբ Հայաստանի Հանրապետության Վերաքննիչ քրեական դատարանում ...ԿԱՆԱՅՔ ԿՐԿՆՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ՊԱՀԱՆՋԸ
Մարտի 1-ի իրադարձություններից հետո պետական հեղաշրջման մեղադրանքով ձերբակալված ընդդիմադիր գործիչների կանայք ապրիլի 8-ին հանդիպել են լրագրողներին եւ նրանց միջոցով եւս մեկ անգամ հայտարարել, որ պահանջում ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՄԲ
Հարգելի հայրենակիցներ, Այսօր ես վերջին անգամ եմ դիմում ձեզ որպես Հայաստանի Հանրապետության Նախագահ: Իհարկե, մեծ է գայթակղությունը զեկուցել անցած ճանապարհի մասին: Սակայն ես չեմ թվարկելու վերջին տասը տարիների ...ԿԱԹՈՂԻԿՈՍՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ
“Ապրիլի 8-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՙՄիջազգային իրողություններ և հարաբերություններ՚ ֆրանսիական կազմակերպության անդամներին` ...ՔՈՉԱՐՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԼԵՀ ԿՈՄՊՈԶԻՏՈՐԻՆ
Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, թե Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է աշխարհահռչակ լեհ կոմպոզիտոր եւ դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկիին: Նա Հայաստանում է մշակույթի նախարարության հրավերով` մասնակցելու ...ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՍԵՄՆԵԲԻԻՆ
Այսօր ՕԵԿ գրասենյակում Արթուր Բաղդասարյանը հանդիպեց Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին և Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Սերժ Սմեսովին: ՕԵԿ մամուլի ծառայությունը ...ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅՈՒՆ
Համաձայն Քրիստոնեա-ժողովրդավարական և ժողովրդական կուսակցությունների համաշխարհային ինտերնացիոնալի որոշման Օրինաց Երկիր կուսակցության անդամակցության մասին Քրիստոնեա-ժողովրդավարական և ժողովրդական կուսակցությունների ...
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՒՑԵ ՍՈՎՈՐԻ ՍԿՍԵԼ «ՄԱՆՐ ԳՈՐԾԵՐԻՑ»
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՃԱՆՃԵՐԻ ՀԱՄԱՐ
ԴԵՐ, ՈՐՆ ԱՐԴԵՆ ՉԻ ԿԱՐՈՂ ՉԲԱՐՁՐԱՆԱԼ
ԱՄՆ ԱԿՆԿԱԼՈՒՄ Է ԲԱՑ ԵՎ ԱՐԴԱՐԱՑԻ ԼՈՒԾՈՒՄ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՉՕԳՏԱԳՈՐԾԵՑ ԻՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
ՄԻ ՈՒՐՎԱԿԱՆ Է ՓԱԽՉՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ` ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՐՎԱԿԱՆԸ

ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ ԱԶԱՏՎԵԼ Է ՊԱՇՏՈՆԻՑ
ՈՐ ԱԳՈՆԵՐԸ ԳԱՆ ՈՒ ՉԳՆԱՆ

ՀՐԱԺԵՇՏ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ
ԱՄՆ ԺԱՄԱՆԱԿ ԿՏԱ ՆՈՐ ՎԱՐՉԱԿԱՐԳԻՆ
ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ Ի ՀԻՇԱՏԱԿ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ
ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԺԱՄԵՐ
ՊՈԼԻԷԹԻԼԵՆԱՅԻՆ ՏՈՊՐԱԿՆԵՐԸ ԳԼԽԱՑԱՎԱՆՔ ԵՆ ԴԱՌՆՈՒՄ
ՓՈԽԱԴԱՐՁ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑԵՐ
ԿԱՐԻՃՆԵՐԸ ՎՆԱՍԱԶԵՐԾՎԵԼ ԵՆ
- 0 Ահեկանը հայոց հին տոմարի իններորդ ամիսն (ապրիլի 8-ից մինչև մայիսի 7-ը): Ամսանունը առնչվում է կրակ, հուր բառերի հետ: Այդ ստուգաբանությունը կապվում է գարնան զարթոնքի հետ:
- 1880 Թիֆլիսում վախճանվեց Գաբրիել Այվազովսկին: (Ծնվ. 1810թ.-ին, Թեոդոսիայում):
- 1907 Մահացավ հանրային գործիչ, ուսուցչապետ Ռեթեոս Բերբերյանը: (Ծնվ. 1848 թ.):
- 1958 Մահացավ պատմագետ Գառնիկ Կիզալյանը: (Ծնվ. 1893 թ.):
- 1975 ԱՄՆ-ի կոնգրեսի ներկայացուցիչների պալատը բանաձև (թիվ 148) ընդունեց 1975 թ. ապրիլի 24-ը «Մարդու կողմից մարդու նկատմամբ անմարդկային վերաբերմունքի հիշատակման ազգային օր» հայտարարելու մասին:
- 1997 ԱՄՆ-ի կոնգրեսականները Ջորջ Ռադանովիչը և Դեյվիդ Բանիերը կոնգրեսին ներկայացրեցին օրենսդրական նախագիծ, կոչ անելով հատուկ բանաձև ընդունել հայոց ցեղասպանությունը դատապարտելու մասին:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

