
ՀՐԱԺԵՇՏ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ
Ապրիլի 9-ից Ռոբերտ Քոչարյանը կդադարի նախագահ լինելուց: Թե ինչ կաշխատի Ռոբերտ Քոչարյանն ապրիլի 9-ից հետո, երեւի թե դեռ իրեն էլ հայտնի չէ, այլապես հազիվ թե նա իր ապագա զբաղմունքը գաղտնի պահեր հասարակությունից: Թեեւ, մյուս կողմից, կառավարման, մտադրությունների, որոշումների կայացման հրապարակայնության առումով Ռոբերտ Քոչարյանը երբեք էլ աչքի չի ընկել, հետեւաբար նրա գաղտնապահությունը երեւի թե չպետք է լինի զարմանալի: Ընդհանրապես, նրա նախագահության հաջողության գրավականներից մեկն էլ երեւի թե հենց գաղտնապահությունն է, ինչի շնորհիվ էլ նախագահության դժվար պահերին, երբ իշխանությունը կարծես թե դուրս էր գալու Ռոբերտ Քոչարյանի ձեռքից, նրան միշտ հաջողվում էր անակնկալի բերել իր մրցակիցներին ու հակառակորդներին եւ ի վերջո դուրս գալ կարծես թե իր համար անելանելի թվացող իրավիճակներից: Իհարկե, այլ խնդիր է, թե իրավիճակից դուրս գալու քոչարյանական լուծումներն ինչ են արժեցել պետության ու հասարակության վրա: Իր, Ռոբերտ Քոչարյանի տեսանկյունից, այդ լուծումներն ամրացրել են պետությունը, զերծ պահել “համաշխարհային դավադրության” զոհը դառնալու հեռանկարից, կայունացրել, դրել անշեղ զարգացման հուն: Թեեւ այդ թեզն իհարկե չափազանց խոցելի է դարձնում 1999 թվականի հոկտեմբերի 27-ի պարագան, քանի որ եթե իշխանությունը որեւէ կապ չուներ այդ ահաբեկչության հետ, ապա կնշանակի, որ ուղղակի չի կարողացել ապահովել երկրի անվտանգությունը: Սակայն, մյուս կողմից, այդ ժամանակահատվածն ուներ բավական ուշագրավ մի առանձնահատկություն` դժվար էր հասկանալ ու ասել, թե ով էր Հայաստանի այդ ժամանակի իշխանությունը: Երեւի թե ավելի ճիշտ կլինի ասել, որ Հայաստանում այդ ժամանակ պարզապես փաստացի անիշխանություն էր, որը հոկտեմբերի 27-ով խորացավ եւ տեւեց մինչեւ 2000 թվականի մայիս: Թե ինչպիսին է Ռոբերտ Քոչարյանի կառավարման մասին հանրային կարծիքը, ասելը բավական դժվար է, եւ դա էլ հենց Ռոբերտ Քոչարյանի կառավարման հետեւանքներից մեկն է: Հայաստանում բացակայում է հանրային կարծիքի ուսումնասիրման տարրական մեխանիզմն անգամ, որովհետեւ սոցիոլոգիական գրեթե բոլոր ընկերություններն իրենց հիմնական նպատակը համարում են ոչ թե հասարակության տեսակետը պարզելը, այլ իշխանության ցանկությունը բավարարելը: Հանրային կարծիքը սակայն իր անաչառությամբ դրսեւորվում է ընտրությունների ընթացքում, եւ բոլորը, ովքեր ծանոթ են 1998, 2003 եւ 2008 թվականների նախագահի ընտրությունների ընթացքին, կարող են եզրակացություն անել Ռոբերտ Քոչարյանի հանրային ընկալելիության մասին: 2008 թվականին նա չէր մասնակցում, սակայն իշխանության թեկնածուն նրա մերձավոր զինակիցն էր, նաեւ նրա նախանշած թեկնածուն, հետեւաբար հանրությունը Սերժ Սարգսյանին ընկալում էր հենց որպես Ռոբերտ Քոչարյանի շարունակություն: Սակայն, ինչ խոսք, կա նաեւ հասարակության մի զգալի մաս, որը գոհ է Ռոբերտ Քոչարյանի նախագահության արդյունքից: Կառավարման որոշակի արդյունք չնկատելն իսկապես կարող է համարվել կուրություն: Տնտեսությունը երկար տարիներ պահպանում է երկնիշ աճը, իրականացվում է հսկայածավալ շինարարական աշխատանք, կառուցվում են էլիտար բնակարաններ, բարձրանում է անշարժ գույքի գինը, բացվում են շքեղ խանութներ, ռեստորաններ, բանկեր, հյուրանոցներ, խաղատներ, ավելանում են մեքենաները, խցանումները, Սեւանի ափն արդեն քիչ է գալիս բոլոր ցանկացողների համար, աստիճանաբար նվաճվում է Կոբուլետին, Ուռեկին: Սակայն դրա հետ մեկտեղ, Հայաստանի տնտեսությունը բաժանված է մի քանի անձանց միջեւ, որոնք գործում են օրենքով չգրված արտոնություններով: Նրանք են ներմուծում, նրանք են արտադրում, արտահանում, վաճառում, ընդունում զբոսաշրջիկներին, ճանապարհում նրանց, որոշում են ապրանքների ու ծառայությունների գները, բանկերի տոկոսները, վարկերի ժամկետները, բնակարանների ու մեքենաների արժեքը, մարդկանց տրվող աշխատավարձի չափը: Իսկ նրանք, ովքեր կարողացել են այդ բիզնես-իրականության կողքին ինչ որ կերպ հարմարվել ու մանր կամ միջին ինչ որ բիզնեսով զբաղվել, աստիճանաբար հայտնվեցին հարկային ու դրամավարկային մամլիչի տակ, որի եզրափակիչ ակորդը հանդիսացավ պարզեցված հարկի վերացումը: Այն քաղաքացիները, որոնց մոտ առկա են տնտեսության մասին խորհրդային պատկերացումներ, գոհ են Ռոբերտ Քոչարյանի տնտեսական քաղաքականությունից, իսկ այն քաղաքացիները, որոնք ազատական մտածողության կրող են, հասկանում են, որ Ռոբերտ Քոչարյանը ձեւավորել է ոչ թե շուկայական, այլ կազմակերպված տնտեսություն, որի մեջ մտնելու համար պետք է ունենալ իշխանության թույլտվությունը, իսկ թե ինչ պետք է ունենալ իշխանության թույլտվության համար, երեւի թե կախված է իրավիճակից: Ինչ վերաբերում է հեռացող նախագահի կառավարման մյուս ասպեկտներին, ապա այդ առումներով արդեն երեւի թե ընդամենը մեկ հանգամանք բավական է եզրակացություն անելու համար: Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին Հայաստանում առկա էր օրինականության լուրջ խնդիր, սկսած ընտրական գործընթացներից, մինչեւ սովորական առօրյա: Հայաստանում ոչ թե իշխանությունն է գործում Սահմանադրության ու օրենքների համաձայն, այլ դրանք մեկնաբանում համաձայն իր նպատակների ու ցանկությունների: Այդ իրողությունից էլ բխում են դատական ու դատախազական համակարգի կախվածությունը գործադիր իշխանությունից, գործադիր իշխանության ու բիզնեսի երբեմն նույնիսկ հանցավոր սերտաճումը, իշխանությունների տարանջատման սկզբունքի ոտնահարումը, մարդու իրավունքի ստորադասումը իշխելու իրավունքին: Ռոբերտ Քոչարյանը չլուծեց այդ խնդիրները, որոնք ժառանգել էր նախորդ իշխանությունից: Այսինքն լուծեց դրանք, բայց ոչ թե պետության ու հասարակության, այլ իր իշխանության տեսանկյունից: Նա համակարգեց, կանոնակարգեց, իր իսկ լեզվով ասած` կազմակերպեց այդ խնդիրները, ավելի խորացնելով դրանք, իսկ երբեմն էլ օրինականացնելով դրանք գործադիր իշխանության կամակատար խորհրդարանի միջոցով: Ի տարբերություն Լյուդովիկոսի, Ռոբերտ Քոչարյանը առաջնորդվեց ոչ թե պետությունը ես եմ կարգախոսով, այլ համակարգային խնդիրները դարձրեց պետություն, ինչի շնորհիվ էլ, այդ խնդիրները լուծելու ցանկացած փորձ հաջողությամբ ներկայացնում էր որպես ոտնձգություն պետության դեմ եւ ձեռնամուխ լինում պատժիչ գործողությունների: Դրա վառ վկայությունը մարտի 1-ի իրադարձություններն էին, որոնք դարձան Ռոբերտ Քոչարյանի հրաժեշտի “ակորդը”, որը քաղաքացիների արյունով ծածկեց անգամ այն դրականը, որ անկասկած արել էր Ռոբերտ Քոչարյանը, լինելով նախագահ: Հիմա նույնիսկ թվում է, որ նա այլ կերպ եւ չէր էլ կարող ամփոփել իր նախագահությունն ու հրաժեշտ տալ, թեեւ տեղի ունեցածն ավելի շուտ վկայեց, որ Ռոբերտ Քոչարյանը պարզապես չի սիրում հրաժեշտ տալ, համենայն դեպս իշխանությանը: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
ՀՐԱԺԵՇՏ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ
Ապրիլի 9-ից Ռոբերտ Քոչարյանը կդադարի նախագահ լինելուց: Թե ինչ կաշխատի Ռոբերտ Քոչարյանն ապրիլի 9-ից հետո, երեւի թե դեռ իրեն էլ հայտնի չէ, այլապես հազիվ թե նա իր ապագա զբաղմունքը գաղտնի պահեր հասարակությունից: ...ԱՎՏՈՐԻՏԱՐ ՌԵԺԻՄՆԵՐՆ ԱՅՆՔԱՆ ԻՄԱՍՏՈՒՆ ՉԵՆ, ՈՐՔԱՆ ԲՌԻ
Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբի հաղորդագրությունը Գյումրիում ստեղծված Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբը մարտի 19-ից 25-ը ԳԱԼԱ ՀԸ հետ անցկացրեց ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության հեռուստատեսային ...ԱՄՆ ԺԱՄԱՆԱԿ ԿՏԱ ՆՈՐ ՎԱՐՉԱԿԱՐԳԻՆ
ԱՄՆ-ն Հայաստանի նոր ղեկավարությանը ժամանակ կտա՝ «Հազարամյակի մարտահրավերներ» կազմակերպության հետ համագործակցությունը վերսկսելու համար, երեկ լրագրողներին հայտնել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար ...ՍԵՖԻԼՅԱՆԸ, ՄԱԼԽԱՍՅԱՆԸ ԵՎ ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆ ԱՆԺԱՄԿԵՏ ՀԱՑԱԴՈՒԼ
Ժիրայր Սեֆիլյանը, Վարդան Մալխասյանը եւ Արման Բաբաջանյանը հայտարարություն են տարածել, որում ասվում է հետեւյալը. «Անազատության մեջ կտրականապես մերժելով պայքարի ծայրահեղ միջոցը` հացադուլը, գիտակցում ենք, ...ԴԵՄ ՉԵՆ ՄԵԿ ՔԱՅԼ ԱՎԵԼԻԻՆ, ԵՎ ՆՈՒՅՆԻՍԿ ՀԻՄԱ
Ղարաբաղի անկախությունը ճանաչելու կամ Ղարաբաղի հետ միջպետական պայմանագիր ստորագրելու Ռոբերտ Քոչարյանի արտահայտությունը, որ նա արել էր մարտի 31-ին Ստեփանակերտում, ՀՅԴ սրտով է: Համենայն դեպս, ապրիլի 8-ին, ...ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆԸ ՎՍՏԱՀ Է, ՈՐ ԿՊԱՀԵՆՔ ՄԵՐ ԴԻՐՔԵՐԸ
Ապրիլի 8-ին, Փաստարկ ակումբում լրագրողների հարցին, թե արդյոք Ղարաբաղի հարցը կլուծվի Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանն ասել է, ...ԼԱՏԻՆԱԿԱՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԸ ԷԴՈՒԱՐԴՈ ԷՌՆԵԿՅԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՄԲ
Աշխարհի լավագույն օդանավակայանները
Ժնևում հիմնված Օդանավակայանների միջազգային խորհրդի կողմից անցկացված ամենամայա հարցումների արդյունքում, որը կրում է Օդանավակայանային ծառայությունների որակի մրցանակաբաշխություն ...ՆԱ ՕՐԵՆՔ ԱՍԻ, ՄԵՆՔ ԱՅԼ ԲԱՆ ՀԱՍԿԱՆԱՆՔ
Նախագահ Ռոբերտ Քոչարյանն օրերս լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց, թե մի գուցե արժե օրենք ընդունել, որով քրեորեն հետապնդելի արարք համարվի հայ ժողովրդի երկու հատվածների միջեւ սեպ խրելու փորձը: ...ՆՈՐ ԴԵՍՊԱՆԻՆ ԴԵՌ ԿՏԵՍՆԵՆ
Ամերիկայի նախագահը ԱՄՆ Սենատին է ներկայացրել Հայաստանում ԱՄՆ դեսպանի նոր թեկնածությունը, որը Կրգզստանում ԱՄՆ դեսպան Յովանովիչն է: Ապրիլի 8-ին Փաստարկ ակումբում լրագրողները փորձել են ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի ...ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՆԱԽԿԻՆ ԹԵԿՆԱԾՈՒ ԱՐՄԱՆ ՄԵԼԻՔՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանը հանդես է եկել հայտարարությամբ`2008 թվականի փետրվարի 19-ին կայացած ՀՀ նախագահի ընտրությունների ընթացքի և արդյունքների մասին: Այն ներկայացնում ենք նույնությամբ. ...ՀՀԿ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը վարչապետի պաշտոնում պաշտպանում է Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանի թեկնածությունը, հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանը։ Նա նշել ...ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՄԱՍԻՆ
ՀՀ Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանը հաղորդագրություն է տարածել 2008 թվականի փետրվարի 19-ի ՀՀ Նախագահի ընտրությունների կապակցությամբ Հայաստանի Հանրապետության Վերաքննիչ քրեական դատարանում ...ԿԱՆԱՅՔ ԿՐԿՆՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ՊԱՀԱՆՋԸ
Մարտի 1-ի իրադարձություններից հետո պետական հեղաշրջման մեղադրանքով ձերբակալված ընդդիմադիր գործիչների կանայք ապրիլի 8-ին հանդիպել են լրագրողներին եւ նրանց միջոցով եւս մեկ անգամ հայտարարել, որ պահանջում ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՄԲ
Հարգելի հայրենակիցներ, Այսօր ես վերջին անգամ եմ դիմում ձեզ որպես Հայաստանի Հանրապետության Նախագահ: Իհարկե, մեծ է գայթակղությունը զեկուցել անցած ճանապարհի մասին: Սակայն ես չեմ թվարկելու վերջին տասը տարիների ...ԿԱԹՈՂԻԿՈՍՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ
“Ապրիլի 8-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՙՄիջազգային իրողություններ և հարաբերություններ՚ ֆրանսիական կազմակերպության անդամներին` ...ՔՈՉԱՐՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԼԵՀ ԿՈՄՊՈԶԻՏՈՐԻՆ
Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, թե Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է աշխարհահռչակ լեհ կոմպոզիտոր եւ դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկիին: Նա Հայաստանում է մշակույթի նախարարության հրավերով` մասնակցելու ...ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՍԵՄՆԵԲԻԻՆ
Այսօր ՕԵԿ գրասենյակում Արթուր Բաղդասարյանը հանդիպեց Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին և Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Սերժ Սմեսովին: ՕԵԿ մամուլի ծառայությունը ...ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅՈՒՆ
Համաձայն Քրիստոնեա-ժողովրդավարական և ժողովրդական կուսակցությունների համաշխարհային ինտերնացիոնալի որոշման Օրինաց Երկիր կուսակցության անդամակցության մասին Քրիստոնեա-ժողովրդավարական և ժողովրդական կուսակցությունների ...
ՄԻ ՈՒՐՎԱԿԱՆ Է ՓԱԽՉՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ` ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՐՎԱԿԱՆԸ

ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ ԱԶԱՏՎԵԼ Է ՊԱՇՏՈՆԻՑ
ՈՐ ԱԳՈՆԵՐԸ ԳԱՆ ՈՒ ՉԳՆԱՆ

ՀՐԱԺԵՇՏ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ
ԱՄՆ ԺԱՄԱՆԱԿ ԿՏԱ ՆՈՐ ՎԱՐՉԱԿԱՐԳԻՆ
ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ Ի ՀԻՇԱՏԱԿ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ
ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԺԱՄԵՐ
ՊՈԼԻԷԹԻԼԵՆԱՅԻՆ ՏՈՊՐԱԿՆԵՐԸ ԳԼԽԱՑԱՎԱՆՔ ԵՆ ԴԱՌՆՈՒՄ
ՓՈԽԱԴԱՐՁ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑԵՐ
ԿԱՐԻՃՆԵՐԸ ՎՆԱՍԱԶԵՐԾՎԵԼ ԵՆ
- 0 Ահեկանը հայոց հին տոմարի իններորդ ամիսն (ապրիլի 8-ից մինչև մայիսի 7-ը): Ամսանունը առնչվում է կրակ, հուր բառերի հետ: Այդ ստուգաբանությունը կապվում է գարնան զարթոնքի հետ:
- 1880 Թիֆլիսում վախճանվեց Գաբրիել Այվազովսկին: (Ծնվ. 1810թ.-ին, Թեոդոսիայում):
- 1907 Մահացավ հանրային գործիչ, ուսուցչապետ Ռեթեոս Բերբերյանը: (Ծնվ. 1848 թ.):
- 1958 Մահացավ պատմագետ Գառնիկ Կիզալյանը: (Ծնվ. 1893 թ.):
- 1975 ԱՄՆ-ի կոնգրեսի ներկայացուցիչների պալատը բանաձև (թիվ 148) ընդունեց 1975 թ. ապրիլի 24-ը «Մարդու կողմից մարդու նկատմամբ անմարդկային վերաբերմունքի հիշատակման ազգային օր» հայտարարելու մասին:
- 1997 ԱՄՆ-ի կոնգրեսականները Ջորջ Ռադանովիչը և Դեյվիդ Բանիերը կոնգրեսին ներկայացրեցին օրենսդրական նախագիծ, կոչ անելով հատուկ բանաձև ընդունել հայոց ցեղասպանությունը դատապարտելու մասին:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

