
ՈՐՏԵՂ ԷՐ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐՏԻ 1-ԻՆ
Այսօր Հայաստանի քաղաքացիներին ավելի քան երբևէ հուզում է հայկական կուսակցությունների տեղն ու դերը երկրի քաղաքականության մեջ։ Մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած դեպքերից հետո քաղաքական կառույցների հանդեպ հասարակության տածած անվստահությունը, որն առկա էր և մինչ այդ, վերածվել է բաց նիհիլիզմի։ Դա բնական է. նախընտրական շրջանում կուսակցությունների ղեկավարների մեծամասնության պահվածքը և, հատկապես, նրանց գործողությունները ներկա պահին ոչ միայն հուսախաբ արեցին հարյուր հազարավոր քաղաքացիների, այլև հիմք ստեղծեցին տարբեր կարծիքների համար, որ տվյալ կուսակցությունները լուրջ վտանգ են հանդիսանում մեր պետության համար։ Եվ իսկապես, դեռ երբեք ցինիզմը և հասարակական կարծիքի նկատմամբ արհամարհանքը Հայաստանում այդքան վառ չէին դրսևորվել, որքան վերջին նախագահական ընտրությունների շրջանում։ Դեռ երբեք կուսակցության պարագլուխներն այդքան անպատշաճ ձևով չէին արտահայտել իրենց շահամոլ էությունը, բացահայտ կեղծիքը և միջոցների ընտրության հարցում անսկզբունքայնությունը իշխանության հասնելու համար։ Ըստ երևույթին, նախընտրական փուլում ստեղծված քաղաքական իրավիճակը սպառեց կուսակցությունների իրական մտադրությունները թաքցնելու բոլոր հնարավորությունները. այդ ժամանակ նրանք իշխանությունների օրինակով «վա–բանկ» գնացին՝ փորձելով հասարակությանը ապացուցել, որ «իրենց դեմ խաղ չկա»։ Հարցերն ավելի լուրջ են Դաշնակցություն կուսակցության հետ։ Այդ անվերջ «պոչ խաղացնող» քաղաքական ուժը նույնպես չկարողացավ հասկանալ, որ ուշ թե շուտ ժամանակն իրենը կանի, և ինչ–որ պահի իրենք նույնպես կկանգնեն քաղաքական ճգնաժամի առաջ։ Եվ հարցն այն չէ, որ քաղաքական գործընթացների հետնախորշերում մնալով, դաշնակցականները Հայաստանի գործող վարչակարգում մնացին կցասայլի ավանդական դերում։ Բանն այն է, որ հասարակության մեջ առաջին անգամ բողոք առաջացավ այս կուսակցության դեմ։ Մարտի 1-ի դեպքերը դարձան այն հանգրվանը, որտեղ Դաշնակցությունը «կոտրեց իր ատամները»։ Հայաստանում ոչ ոք չի մոռացել հեռուստատեսությամբ կուսակցության ղեկավար Հրանտ Մարգարյանի հետընտրական հայտարարություններն այն մասին, որ Դաշնակցությունը թույլ չի տա, որ Հայաստանում թափվի անգամ «մի կաթիլ արյուն»։ Թափահարելով կուսակցության «դարավոր» փորձի դրոշը՝ նրա ղեկավարները փորձում էին համոզել Հայաստանի ժողովրդին, որ հենց իրենք են ճգնաժամի պահին երկրի վիճակը կարգավորողները։ Նրանք ներշնչում էին հասարակությանն ու քաղաքական վերնախավին, որ վերջիններս՝ ի դեմս Դաշնակցության, ունեն ամենահզոր պաշտպանը։ Մարտի 1-ին երկիրն ականատես եղավ այդ «հզոր պաշտպանի» իրական դեմքին ու իրական ներուժին։ Հրանտ Մարգարյանի ամպագոռգոռ հայտարարությունները խլացան կրակոցների թնդյունի մեջ, իսկ կուսակցությունն առաջին անգամ ժողովրդին ներկայացավ դեպքերից քսան օր անց՝ այն էլ այն մարդկանց կողքին, ում նրանք դեռևս մեկ ամիս առաջ օլիգարխներ ու կաշառակերներ էին անվանում։ Հայաստանում քչերին զարմացրեց այդ փաստը. էլ որտե՞ղ պիտի լինեին դաշնակցականները։ Բայց խնդիրն այլ է, այն, որ Դաշնակցությունը պիտի պատասխան տա հարցին, թե ու՞ր էին իրենք մարտի 1-ին։ Ինչու՞ ժողովրդի ու նրանց վրա կրակողների միջև չէին կանգնել՝ ինչպես խոստանում էր Հրանտ Մարգարյանը։ Եվ իսկապես, եթե դաշնակցականները ողբերգությունը կանխելու այլ ճանապարհ չունեին, ո՞վ էր խանգարում նրանց իրենց կարմիր դրոշակները ձեռքներին բազմաքանակ շարքերով պաշտպան կանգնել Երևանի փողոցների անզեն ժողովրդին։ Չէ՞ որ այդ պահին նրանք մտածելու առիթ կտային գոնե մի կրակողի, կամ գոնե մի զոհ կխուսափեր գնդակից։ Ի վերջո, միգուցե ցուցարարներից որևէ մեկը լու՞րջ էր ընդունել այն միտքը, որ դժվարին պահերին դաշնակցականները պաշտպան կկանգնեն ժողովրդին։ Միգուցե ինչ որ մեկի համար Դաշնակցությունը ժողովրդի վերջին փրկությու՞նն էր։ Չէ՞ որ ժողովուրդը, ի տարբերություն քաղաքական գործիչների, ավելի լուրջ և առանց հետին մտքի է ընդունում նրանց խոսքերը։ Արդյոք Հրանտ Մարգարյանը երբևէ խորհել է այդ մասին։ Արդյոք նա լրջորեն հավատում էր իր կուսակցության ամենազոր ուժին։ Իսկ միգուցե նա իրականում մտածում էր միայն այն մասին, որ իր կուսակցությունն ինչպես միշտ կկարողանա ձեռք բերել իր նախարարական պորտֆելները։ Բայց այս դեպքում Մարգարյանը խորապես սխալվել է։ Ամեն դեպքում, պետությանն ամենևին պետք չէր, որ քաղաքական դաշտը միայն մարտի 1-ի դաժան ողբերգության գնով ազատվեր վերը նշված և մյուս բոլոր վտանգ ներկայացնող կուսակցական խմբավորումներից։ ԳԵՎՈՐԳ ՍԱՐԳՍՅԱՆ
ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԷՔՍՏԱԶԻ ԽՐՈՆԻԿԱ
Հայաստանի Հանրային հեռուստատեսությունն ուղիղ եթերում, Մոսկվայից, ի տես ամբողջ աշխարհի հայության, հեռարձակում էր Տաշիր-2008 մրցանակաբաշխությունը: Այն միջոցառում է, որ կազմակերպում են ու անցկացնում Ռուսաստանի ...ՄԻ ՈՒՐՎԱԿԱՆ Է ՓԱԽՉՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ` ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՐՎԱԿԱՆԸ
2Բնական է, որ քառակողմ կոալիցիայի մաս կազմած կուսակցություններն իրենց այդ քայլը պետք է բացատրեին երկրի կայունության եւ բարեփոխումների մղումով, ներկայացնեին որպես հասարակական երկխոսությանն ուղղված գործողություն, ...ՔՈՉԱՐՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է
ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ուղերձ է հղել Մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ, որում ասվում է. «Շնորհավորում եմ ձեզ Մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ; Մայրական անսպառ եռանդն ու հոգատարությունն ...ՆԻԴԵՌԼԱՆԴՆԵՐՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅՈՒՆԸ
Նիդեռլանդներում բացվել է Հայաստանի հյուպատոսությունը: Հյուպատոսը Արշակ Մանուկյանն է: Հյուպատոսությունը սկսելու է գործել ապրիլի 9-ից:ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐ ՍՄԲԱՏ ԼՊՈՒՏՅԱՆԸ ԿԱԼԿԱԹԱՅԻ ՀԱՅՈՑ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՃԵՄԱՐԱՆՈՒՄ
Ապրիլի 3-ին Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանում հյուրընկալվեց Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր նախագահ, Օլիմպիական կոմիտեի և Ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի անդամ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը: ...ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԺԱՄԵՐ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Մայր Տաճարում, յուրաքանչյուր չորեքշաբթի, ժամը 18.00-19.30-ին, տեղի են ունենալու քրիստոնեական դաստիարակության ժամեր, որոնք ներառելու են հոգևոր զրույցներ, Սուրբ Գրքի սերտողություններ, ...ՉԻՆԱՍՏԱՆԻ, ՎԻԵՏՆԱՄԻ ԵՎ ԿՈՐԵԱՅԻ ԴԵՍՊԱՆ
Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, թե Ռոբերտ Քոչարյանն ապրիլի 5-ին հրամանագրեր է ստորագրել Վասիլի Ղազարյանին Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում եւ Կորեայի Հանրապետությունում Հայաստանի ...ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ
Ապրիլի 7-ին Սուրբ Աստվածածնի ավետման ու մայրության ու գեղեցկության տոների առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել կանանց ու մայրերին, հայտնում են ...ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՖՈՐՈՒՄ
Ամերիկյան համալսարանի բիզնես կենտրոնի մեծ դահլիճում ապրիլի 8-ին ժամը 10.00-14.00, տեղի կունենա հասարակական կազմակերպությունների և միավորումների ֆորում` նվիրված Հայաստանում ս.թ. մարտի 1-ից ի վեր տիրող ...ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԱՄՓՈՓԵՑ ԵՌԱՄՍՅԱԿԸ
«Ներողություն ենք խնդրում երեւանցիներից քաղաքում իրականացվող շինարարության պատճառած անհարմարությունների համար եւ խոստանում, որ աշխատանքները կավարտվեն ժամանակին», ապրիլի 7-ի ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ...ՄԵՏՐՈՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԻ
Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը ապրիլի 7-ի ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ այս տարի Երեւանի մետրոպոլիտենի առաջնահերթ նորոգման համար նախատեսված են լայնածավալ աշխատանքներ: ՀՀ կառավարությունն էլ որոշել ...ԱՅՐՎԵԼ Է ԳԱԼԱ ՀԸ ՊԱՏԿԱՆՈՂ ԱԼԵՀԱՎԱՔԻ ԿԱՐԳԱՎՈՐԻՉԸ
Հայաստանի փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ապրիլի 7-ին, ժամը 04.41-ին հրդեհ է բռնկվել Գյումրիի Վ. Սարգսյան փողոցում հեռուստաաշտարակի տարածքում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը ...ՀՐԴԵՀ ԽԱՐԲԵՐԴԻ ՄԱՆԿԱՏԱՆԸ
Ապրիլի 6-ին, Ժամը 11.54-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Խարբերդ գյուղում` թերի զարգացած երեխաների մասնագիտացված մանկատանը, տեղեկացնում է Հայաստանի փրկարար ծառայությունը: Դեպքի վայր ...ՎԱԳՈՆՆԵՐԸ ՇՐՋՎԵԼ ԵՆ
Հայաստանի փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ապրիլի 6-ին, ժամը 10.40-ին Հայկական երկաթուղու Վանաձոր կայարանի տնօրենից ստացվել է ահազանգ, որ ժամը 08.30-ին երկաթգծի 2637 կմ-ում` Շահալի-Թումանյան հատվածում ...ՈՐՈՇԵԼ ԷՐ ԻՆՔՆԱՀՐԿԻԶՎԵԼ
Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբի հաղորդագրությունը Գյումրու հին հեռուստաաշտարակը որոշել էր «ինքնահրկիզվել», բայց` դժկամությամբ, անհաջող, հոգնած... կամ Գործողություն Օստանկինո-2 Ապրիլի ...ԱԶԱՏԱԶՐԿՎԱԾՆԵՐԻ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆ
Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում իր պատիժը կրող Արմեն Զաքարյանի անունից ապրիլի 7-ին էլ.փոստով տարածվել է բաց նամակ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին: 1977 թվականին ծնված Արմեն Զաքարյանը, ով ...ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՆ ԵՐԴՈՒՄԻՑ ՄԵԿ ՕՐ ԱՌԱՋ
Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը Նովոստի Արմենիային տեղեկացրել է, որ Հայաստանի նոր նախագահ Սերժ Սարգսյանի երդման արարողությանը մասնակցելու համար ապրիլի 8-ին Երեւան կժամանի ...ԼՂ ԽԱՂԱՂ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՆՈՐ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԿԱՄ ԵՐՐՈՐԴ ԱՆԳԱՄ ՉԿՐԿՆԵԼ ՍԽԱԼԸ
Հոդվածը գրելու դրդապատճառը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում առկա մտահոգիչ զարգացումներն են, որոնք, կարծես, էլ ավելի խորանալու միտում ունեն: Հայցելով ընթերցողի ներողամտությունը ...ՀՈՒՇ-ԵՐԵԿՈ ՆՎԻՐՎԱԾ ԽՈՐԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ
Ապրիլի 6-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղի ունեցավ ՙՆահատակ Հայրապետը՚ խորագրով հուշ-երեկո` նվիրված Գերանաշնորհ ...ԿՐԿԻՆ ՍԻՄ-Ի ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ ԹԵՐԹԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՍԻՄ կուսակցության Հրանտ Խաչատրյանի թեւը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք նույնությամբ. «Մեզ հասած տեղեկությունների համաձայն այսօր, 2008 թվականի ապրիլի 4-ին, ՀՀ ԱՆ Իրավաբանական անձանց ...ՈՉ ՄԻԱՅՆ ԻՐԱՎԱԿԱՆ, ԱՅԼԵՎ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՔԱՅԼԵՐ ԵՆ ՊԵՏՔ
Հայաստանի մարդու իրավունքի պաշտպան Արմեն Հարությունյանի գրասենյակը ապրիլի 7-ին տարածել է հաղորդագրություն, որ կապված է ՙԺողովներ, հանրահավաքներ, ցույցեր և երթեր անցկացնելու մասին՚ ՀՀ օրենքում 2008 թվականի ...ԱՐՄԵՆՏԵԼԻ ՓՈԽԱՐԵՆ BEELINE
Արմենտել ընկերության սեփականատեր ռուսական Վիմպելկոմը, որը շուկայում գործում է Beeline ապրանքանիշով, ապրիլի 7-ին հայտարարել է այդ ապրանքանիշը Հայաստանում ներդնելու մասին: Այլ կերպ ասած, Արմենտել ապրանքանիշին ...ՈՐՏԵՂ ԷՐ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐՏԻ 1-ԻՆ
Այսօր Հայաստանի քաղաքացիներին ավելի քան երբևէ հուզում է հայկական կուսակցությունների տեղն ու դերը երկրի քաղաքականության մեջ։ Մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած դեպքերից հետո քաղաքական կառույցների հանդեպ ...ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀՐԱԺԵՇՏ Է ՏՎԵԼ ՈՒԺԱՅԻՆՆԵՐԻՆ
Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, թե Ռոբերտ Քոչարյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել պաշտպանության, արտաքին գործերի, արդարադատության նախարարությունների, ոստիկանության, ազգային անվտանգության ...ԿԱՆԱՅՔ ՄԵՐԺԵԼ ԵՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ԺԵՍՏԸ
Մի խումբ կանայք ապրիլի 7-ին, մայրության ու գեղեցկության օրը բողոքի ցույց են անցկացրել Գլխավոր դատախազության շենքի դիմաց, պահանջելով ազատ արձակել Հայաստանի նախագահի ընտրությունից հետո տեղի ունեցած իրադարձությունների ...ԳԵՆԵՐԱԼ ՄԱՆՎԵԼԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԻՐՈՒՄ
Մեր տեղեկություններով, Ոստիկանության Վաղարշապատի բաժանմունքը մի քաղաքացուց ահազանգ է ստացել այն մասին, որ գեներալ, օրերս պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից ազատված, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը ...ԵՐԹԵՒԵԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԱՊՐԻԼԻ 9-ԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԵԼՈՒ Է
Երեւանի քաղաքապետարանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «Հայաստանի Հանրապետության Ագային Ժողովի կողմից 2008 թվականի ապրիլի 9-ին ժամը 14:00-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ...
ՎԱՐՉԱՊԵՏԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԴՈՒՄԱՆ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ Է ՕՍԻԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՀԱՐՑԸ
ՁԵՎԱՎՈՐՎԵԼ ԵՆ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ
ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀՅԴ ԲՅՈՒՐՈՅԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՄԻ ՈՒՐՎԱԿԱՆ Է ՓԱԽՉՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ` ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՐՎԱԿԱՆԸ

ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ ԱԶԱՏՎԵԼ Է ՊԱՇՏՈՆԻՑ
ՈՐ ԱԳՈՆԵՐԸ ԳԱՆ ՈՒ ՉԳՆԱՆ

ՓՈԽԱԴԱՐՁ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑԵՐ
ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ Ի ՀԻՇԱՏԱԿ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ
ՊՈԼԻԷԹԻԼԵՆԱՅԻՆ ՏՈՊՐԱԿՆԵՐԸ ԳԼԽԱՑԱՎԱՆՔ ԵՆ ԴԱՌՆՈՒՄ
ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԺԱՄԵՐ
ԿԱՐԻՃՆԵՐԸ ՎՆԱՍԱԶԵՐԾՎԵԼ ԵՆ
ՍՈՎՈՐԵԼ Է ՊԵՏՔ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՓՄՁ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ
- 1821 Սկսվում է Հունաստանի ազգային-ազատագրական շարժումը` ուղղված օսմանյան միապետության դեմ:
- 1858 Շամախում ծնվեց գրող, դրամատուրգ Ալեքսանդր Շիրվանզադեն: (Վախճ. 1935թ.-ին, Կիսլովոդսկում):
- 1864 Մահացավ վանեցի վաճառական, Կահիրեի ազգային վարժարանի (1848 թ.) հիմնադիր Կարապետ Գալստյանը:
- 1915 Վանի հերոսամարտի սկիզբը:
- 1929 Բացվում է ՀԽՍՀ խորհուրդների VI համագումարը, որտեղ հաստատվում է ՀԽՍՀ ժողովրդական տնտեսության առաջին հնգամյա պլանը:
- 1995 Լոս Անջելոսի UCLA համալսարանի հայ ժողովրդի Արդի պատմության ամբիոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հայերի ցեղասպանության 80-րդ տարելիցին նվիրված միջազգային գիտաժողով:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

