
ԼՂ ԽԱՂԱՂ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՆՈՐ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԿԱՄ ԵՐՐՈՐԴ ԱՆԳԱՄ ՉԿՐԿՆԵԼ ՍԽԱԼԸ
Հոդվածը գրելու դրդապատճառը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում առկա մտահոգիչ զարգացումներն են, որոնք, կարծես, էլ ավելի խորանալու միտում ունեն: Հայցելով ընթերցողի ներողամտությունը հոդվածի ոչ թերթային ծավալի վերաբերյալ, միեւնույն ժամանակ ուզում եմ նշել, որ վերլուծությունս բնավ չի անդրադառնում հիմնախնդրի բոլոր ծալքերին, հատկապես Ադրբեջանին վերաբերող հատվածում: Այսօր ՀՀ իշխանությունները կանգնած են մի քանի լրջագույն մարտահրավերի առջեւ, որոնց դիմագրավելը ուժերի մեծ լարում է պահանջում: Դրանց գինը կարող է լինել հռչակվող լայնածավալ, համակարգային բարեփոխումների մեջ ներգրավվելուց որոշ ժամանակ ձեռնպահ մնալը: Սակայն մարտահրավերներից մի քանիսի մասով (մասնավորապես` գնաճը) անգամ ՀՀ իշխանությունների որդեգրելիք քաղաքական կամքն ու վճռականությունը կարող են բավարար չլինել` մեղմելու բնակչության աճող դժգոհությունը: Տնտեսության զարգացման տեմպերի դանդաղեցումն եւ առաջին սպառման ապրանքների գնաճը, ի դեպ, համատարած երեւույթ են, եւ թույլ տնտեսություն ունեցող պետությունները ստիպված են ցայտնոտային ռեժիմով լուծումներ գտնել այդ իրավիճակում: Այս ամենով հանդերձ մեր մարտահրավերներից առանձնանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը եւ դրա շուրջ վերջին շրջանում խմորվող նոր միտումները: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում վերջին զարգացումներն այնչափ մտահոգիչ են, որ մեր գնահատմամբ, այն դադարել է մարտահրավեր լինելուց` դառնալով լրջագույն մի խնդիր, որը ծանրացել է ՀՀ իշխանությունների, ավելի ճիշտ պետության վրա: ԼՂ հարցի շուրջ բանակցություններում Հայաստանը երբեք այսպիսի իրավիճակում չի եղել: Վերջին մի քանի տարիները աչքի են ընկել առաջ ընթացող, զարգացող գործընթացով` Հարավային Կովկասի երկու պետությունները ներգրավված էին հակամարտության կարգավորման Պրահյան սկզբունքների շուրջ բանակցություներում: Մեր հիմնական պահանջները բավարարող, այսինքն Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հարցին հստակորեն անդրադարձող այս ձեւաչափը միանգամայն ձեռնտու էր Հայաստանին: ՀՀ իշխանությունները համոզված լինելով, որ բանակցությունները միջնորդվում են ի դեմս համանախագահ պետությունների` ծանրակշիռ դերակատարների կողմից, կենտրոնացել էին բանակցային այդ գործընթացի վրա: Դրան զուգահեռ ձեռնարկվում էին քայլեր պետության միջազգային վարկանիշի ամրապնդման, ժողովրդավարության խորացման, միջազգային կառույցների հետ գործընկերային եւ ինստիտուցիոնալ համագործակցության խորացման համար: Հայաստանի ձեռք բերած միջազգային ռենոմեն, ինչպես նաեւ հիմնականում ՌԴ-ի հետ ծավալվող արդյունավետ համագործակցությունը ռազմատեխնիկական բնագավառում կոչված էին սատարելու մեր դիվանագիտական ջանքերը` Հայաստանի համար կենսական նշանակության` ԼՂ հիմնահարցի հնարավորինս արդար, փոխզիջումային հիմքով կարգավորման համար: Այն, ինչ մենք ունեինք 2006-ի կեսերին, բավական խոստումնալից էր երեւում, հաշվի առնելով բանակցություններում մեր համեմատաբար ամուր դիրքը, մեզ անհանգստացնող հարցերի շուրջ հակառակորդ կողմի թվացյալ «շրջահայաց» մոտեցումները: Այսպես, դեռեւս 2006 թ. հունիսին, ի պատասխան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մի շարք բացահայտումների, Արմենպրեսին տված հարցազրույցում ԱԳ նախարար Օսկանյանը մասնավորապես նշել էր հետեւյալը. «Լաչինի հարցում սկզբունքների շուրջ բուն բանակցային տեքստի հստակ ձեւակերպումն այն է, որ լինելու է. Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցք»: Հայաստանի համար դա շատ հստակ է, որ այդ միջանցքը պետք է ունենա Լեռնային Ղարաբաղի հետ նույն կարգավիճակը: Երկրորդ մակարդակը վերաբերում է Քելբաջարին. Հայաստանի համար սա նույնպես հստակ է` ելնելով անվտանգության մտահոգություններից` Քելբաջարը կարող է վերադարձվել միայն հանրաքվե անցկացնելուց եւ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշումից հետո»: Ի±նչ ունենք մենք այսօր: Մարտի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում անցավ մի բանաձեւ, որը, կարծում եմ, անմիջական հետեւանք էր նաեւ Հայաստանի միջազգային վարկանիշի անկման, միջազգային կազմակերպությունների` մարտի 1-ի իրադարձություններին հաջորդած կոչերին եւ հանձնարարականներին Հայաստանի վերաբերմունքին: Միանգամայն մոլորություն է ներկայացնել ՄԱԿ-ի ԳԱ այդ բանաձեւի ընդունումը որպես սովորական մի իրադարձություն, որը չունի հնարավոր քաղաքական եւ իրավական հետեւանքներ: Չմոռանանք, որ տասնվեց տարվա ընթացքում Հայաստանը հաջողությամբ դիմագրավել էր ադրբեջանաթուրքական ճնշումներին միջազգային ասպարեզում, թույլ չտալով որեւէ միջազգային փաստաթղթում այնպիսի ձեւակերպումներ, որոնք կլինեին այդաստիճան միակողմանի եւ անարդարացի պահանջներ պարունակող Հայաստանի նկատմամբ: Մինչ վերջերս Հայաստանը հաջողությամբ պայքարում էր միջազգային անբարենպաստ կոնյուկտուրայի պայմաններում եւ, կարծես թե, կարողանում էր ապահովել Հայաստանի շահեկան դիրքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցություններում: Օգտվելով ՄԱԿ-ում անցած բանաձեւից, ադրբեջանական կողմը փորձում է ազդել սեղանի վրա դրված բանակցային փաստաթղթի դրույթների վրա: Այսօր նրանք առանց վարանելու, առաջարկում են «բանակցել Լաչինի համատեղ օգտագործման մասին, պայմանով, որ այն կլինի Ադրբեջանի անբաժանելի մաս»: Նման առաջարկ, որքան ես հիշում եմ, երբեք բարձրաձայն չի արվել: Քելբաջարի հարցը մեկ այլ հարթության վրա է եւ դրան կար անդրադարձ 2007թ. դեկտեմբերին մադրիդյան ԵԱՀԿ ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ Հայաստանին, Ադրբեջանին եւ ԵԱՀԿ քարտուղարությանը փոխանցված հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների մասին փաստաթղթում, որը եւ հանդիսանում էր Պրահյան գործընթացի արդյունք: Նշենք նաեւ փոխարտգործնախարար Ա. Ազիմովի մեկ այլ «դարակազմիկ» միտքը, որի համաձայն բանակցություններում անպայմանորեն պետք է հաշվի առնել ՄԱԿ-ի ԳԱ նշված բանաձեւը: Այս գաղափարը օրեր անց կրկնեց Ադրբեջանի նախագահը: Իսկ Ա.Ազիմովը հասավ նրան, որ դատապարտեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այն հայտարարությունը, որի համաձայն ԼՂ կարգավիճակը պետք է հստակեցվի բանակցությունների միջոցով: Ադրբեջանը այսօր արդեն համարում է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի Ադրբեջանի ներքին օրենսդրության համաձայն` հաշվի առնելով «Ղարաբաղի համայնքների միջեւ համաձայնությունը»: Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը Հայաստանի հետ բանակցելու խնդիր չէ, պնդում է ադրբեջանցի պաշտոնյան: Մարտի 14-ին բարձրաձայնելով Բուխարեստում նախագահների հանդիպման վերաբերյալ համանախագահների առաջարկությունը, Հայաստանի ԱԳ նախարարը կամեցավ աշխարհին ցույց տալ ՀՀ իշխանությունների պատրաստակամությունը` շարունակել բանակցությունները Պրահյան սկզբունքների հիման վրա: Սակայն Ադրբեջանը չցանկացավ հանդիպել ՀՀ վարչապետի հետ, հասկացնել տալով, որ առնվազն ոգեւորված չէ վերադառնալու բանակցային Պրահյան ձեւաչափին: Դա են վկայում Ա. Ազիմովի վերոբերյալ հայտարարություները, ինչպես նաեւ Ադրբեջանի դիմումը ԵԱՀԿ քարտուղարություն` Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափը փոփոխելու կամ ցրելու (կարծում եմ, այս պահին դա այդքան էլ կարեւոր չէ) վերաբերյալ հարցումով: Հատկանշական է նաեւ Բաքվի մտադրությունը հարցականի տակ դնել համանախագահների միջնորդական մենաշնորհը` պաշտոնապես ուսումնասիրելով ողջ Մինսկի խմբի (որի անդամ է, մասնավորապես, Թուրքիան) ակտիվացման հնարավորությունը: ՄԱԿ-ում բանաձեւի անցմանը հաջորդած այս զարգացումները ցույց են տալիս, որ ոչ միայն Պրահյան ձեւաչափով բանակցությունները, այլ ընդհանրապես խաղաղ գործընթացը հասել են վտանգավոր եզրագծի, որը հղի է անկանխատեսելի զարգացումներով: Ակնհայտ է, որ նշմարվող միտումները գնահատականի, նոր դիրքորոշման կարիք ունեն: Միջազգային ասպարեզում Ադրբեջանի նման վարքագծով նոր թափ է հաղորդվելու Հայաստանի դեմ ուղղված գործողություններին, որոնք, հաշվի առնելով մեր ներկայիս ցածր վարկանիշը միջազգային կազմակերպություններում, կարող է դրդել վերջինիս առաջիկա ժամանակահատվածում գրեթե սառեցնելով բանակցությունները կամ վարելով ձեւական բանակցություններ` կենտրոնանալ միջազգային կազմակերպություններում դիրքերի ամրապնդման վրա` եթե կուզեք` դիվանագիտական շրջափակման մեջ առնելու Հայաստանը: Ինչ է սպասվում Հայաստանին եւ ի±նչ ճանապարհով են պատրաստվում շարժվել ՀՀ իշխանությունները` դիմագրավելու վերահաս վտանգները: Կարծում եմ, որ առնվազն մինչեւ աշուն, երբ կկայանան նախագահական ընտրություններ Ադրբեջանում, բանակցային գործընթացում կլինի փաստացի տեղքայլ` անորոշ հեռանկարներով եւ խոստումներով` այս անգամ արդեն Ադրբեջանի կողմից արվող: Մինչ օրս հայկական դիրքրորշումը անփոփոխ էր, մասնավորապես ՀՀ վարչապետը 2007 թ. դեկտեմբերին Ռոյթերզին տված հարցազրույցում հաստատել էր, որ համաձայն է ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացրած առաջարկներին, նախընտրական ծրագրում էլ հստակորեն ամրագրված են ԼՂ ինքնորոշման եւ դրա իրացման իրավունքներն եւ Հայաստանի եւ Ղարաբաղի ընդհանուր սահման ունենալու սկզբունքները: ՀՀ ԱԳ նախարարն էլ բազմիցս հաստատել էր, որ չկա հակամարտության կարգավորում առանց Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի ճանաչման: Ադրբեջանի այս սադրիչ հայտարարություններից հետո բանակցությունների սեղան նստելը բավականին դժվար կլինի: Նաեւ պետք է հաշվի առնել Հայաստանի հանրային կարծիքը, որը պատասխաններ է ուզում Ադրբեջանի նման գործողություններից հետո Հայաստանի հետագա ռազմավարության վերաբերյալ: Այստեղ հարկ է հիշատակել վերջերս կրկին ասպարեզ նետված` ԼՂ ճանաչելու վերաբերյալ գաղափարը: Կարծում եմ, որ այդ քայլը միանշանակորեն է’լ ավելի կծանրացնի Հայաստանի իրավիճակը միջազգային ասպարեզում` արդեն կատարյալ մեկուսացման հեռանկարով: Իմ խորին համոզմամբ, Լեռնային Ղարաբաղի ճանաչումը իմաստ ունի միայն առնվազն մի քանի դաշնակիցների` նման քայլի գնալու երաշխիքներ ստանալու դեպքում (միջազգային հանրության դրական վերաբերմունքը այդ քայլին սպասելը ուղղակի անիմաստ է, նշենք, օրինակ ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Մ.Բրայզայի օրերս արված բավականին կոշտ հակադարձը Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչման հնարավորությանը): Այլապես, մարտավարական առումով ճանաչումը ինքանպատակ քայլ է, որ կարող է օգտագործվել Ադրբեջանի կողմից էլ ավելի մեծ հակահայկական «կոալիցիա» ձեւավորելու եւ միջազգային կազմակերպություններում մեկը մյուսի հետեւից առանց այդ էլ թուլացած Հայաստանի դեմ բանաձեւեր/որոշումներ ընդունելու համար: Շատ կարեւոր է Հայաստանի նկատմամբ մեզ համար կենսական նշանակություն ունեցող Վրաստանի որդեգրելիք կեցվածքը, քանի որ բացահայտ հակահայկական քայլեր գործադրելուց զերծ մնալու համար Վրաստանը կզրկվի ամենաառանցքային զսպող գործոններից մեկից: Հատկապես հաշվի առնելով Վրաստանի` Ադրբեջանից եւ Թուրքիայից հարաճուն կախվածության մեջ հայտնվելու հանգամանքը: Փորձ անենք վերլուծել այն իրավիճակը, որ ստեղծվել է խաղաղ գործընթացում: Այսօր մենք գործ ունենք միանգամայն այլ Ադրբեջանի հետ: Վերջին 1-2 տարիներին Բաքուն չի խորշում գերտերությունների հետ որոշ հարցերում գնալ դիմակայության: Մասնավորապես, հիշենք մեկ ու կես տարի առաջ Բաքվի հրաժարվելը ձեռք բերել գազ Ռուսաստանից եւ բեռնավորել Բաքու-Նովորոսիյսկ նավթատարը: Դրա հետ միասին նրանք մի ամբողջ տարի կոշտ եւ հաջողված բանակցություններ ունեցան ՌԴ հետ Ադրբեջանում ռուսաստանյան հեռուստաընկերությունների վերահեռարձակման թույլտվության հարցերի շուրջ: ԱՄՆ-ի մասով էլ Ադրբեջանը համարձակվում էր դիմագրավել Իրանի խնդրով մեկը մյուսին հաջորդող Բաքու այցելող ԱՄՆ պատվիրակությունների ճնշմանը, արդյունքում չվնասելով թե’ ԱՄՆ եւ թե’ Իրանի հետ հարաբերությունները: Իսկ ՄԱԿ-ի բանաձեւի ընդունումից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ` ՌԴ, ԱՄՆ եւ Ֆրանսիայի դեսպանությունների մոտ Ադրբեջանի իշխանությունները կազմակերպեցին բողոքի հանրահավաքներ, որոնք համահունչ էին պաշտոնական Բաքվի այդ օրերի հայտարարություններին եւ Բուխարեստում «լարված մթնոլորտում անցած» հանդիպումը համանախագահների հետ, ուր Ի. Ալիեւը «պահանջեց բացատրություններ ՄԱԿ-ում բանաձեւի հարցում դեմ քվեարկության համար»: Ադրբեջանը այսօր քաջ գիտակցում եւ օգտագործում է իր դերն ու նշանակությունը Արեւմուտքի եւ հատկապես ԵՄ երկրների էներգետիկ անվտանգության ռազմավարության տեսանկյունից: Հմտորեն շահարկելով էներգետիկ եւ այսօր նաեւ տրանզիտային առավելությունները, Ադրբեջանը նշանակալիորեն մեծացրել է իր կշիռը եվրոպական կազմակերպություններում եւ առանձին, մասնավորապես, արեւելաեւրոպական երկրներում (բավական է միայն վերհիշել Ալիեւի 2006-2007թթ. պաշտոնական եւ աշխատանքային այցելությունների աշխարհագրությունը եւ ձեռք բերված քաղաքական եւ տնտեսական պայմանավորվածությունները): Այսքանից հետո եւ ունենալով Հայաստանի վրա միջազգային կազմակերպությունների շարունակական ճնշման հեռանկարը, Ադրբեջանին տրամաբանորեն կոշտացրել է իր դիրքորշումը: Միջազգային հանրության աչքում կառուցողական երեւալու նպատակով առաջիկայում սպասվում են ադրբեջանական տարբեր մակարդակի պաշտոնյաների մի շարք` մեզ համար անընդունելի առաջարկություններ (Ա. Ազիմովի` Լաչինի վերաբերյալ առաջարկի օրինակով), որոնց մեր մերժումը Ադրբեջանը կփորձի ներկայացնել որպես Հայաստանի ոչ կառուցողական մոտեցում եւ պատրվակ` բանակցություններից հրաժարվելու կամ միայն ձեւական հանդիպումների համար: Հայաստանի եւ Ադրբեջանի դիրքորոշումների արձանագրվող ծայրահեղ հեռացումը քիչ հավանական է դարձնում նաեւ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների իրական մասնակցությունը բանակցային գործըթացում, նվազեցնելով հայկական դիրքորոշման արտահայտման հնարավորությունները: Հիմա խոսենք մեզ համար ամենավտանգավոր հեռանկարի մասին: Վերոբերյալ միտումները մեզ համար պետք է լինեն նախազգուշացում, քանի որ անգամ եթե Ադրբեջանը նստի բանակցային սեղանի շուրջ` ապա այն լինելու է ձեւական` ոչ մի պայմանավորվածություններ ձեռք բերել չի հաջողվելու: Կարծում եմ, Ադրբեջանը կանի ամեն բան, որ օգտագործի առաջիկա 2-3 խաղաղ տարիները` ավարտին հասցնելու Բաքվի եւ Անկարայի կողմից հովանավորվող Կարս-Ախալքալակ-Թբիլիսի-Բաքու երկաթգծի կառուցումը: Եթե այդ ժամանակահատվածը Հայաստանը չկարողանա օգտագործել դիվանագիտական ճակատում ճեղքում մտցնելու համար (իսկ դրա հեռանկարները այսօր ավելի քան մշուշոտ են երեւում), ծրագրի ավարտը մեզ համար հղի է ուժի կիրառման, կամ ուժի կիրառման սպառնալիքի արդեն ոչ թե տեսական, այլ իրական վտանգով: Ընթացիկ տարվա համար գազի մատակարարման բանակցություններում Բաքուն Վրաստանի իշխանությունների առջեւ առաջին անգամ պետական ակտիվների, ավելի կոնկրետ` Վրաստանի երկաթգծի մասնաբաժնի փոխանցման հարց է բարձրացնում (վրացական երկաթգծի վերաբերյալ Ադրբեջանի լուրջ հետաքրքրությունների մասին գրվեց օրերս նաեւ ռուսաստանյան մամուլում): Սա վկայություն է, որ Բաքուն, երկաթգծի անավարտ հատվածի կառուցման համար շըւրջ 200 մլն. դոլարի զրոյական տոկոսով վարկ տալով Վրաստանին` առաջնային, ռազմավարական նշանակություն է տալիս այս ծրագրին: Այստեղ թերեւս ավելորդ է բացատրել ռազմական դաշնակից Թուրքիայի հետ երկաթուղային կապի առավելությունները` պատերազմական գործողությոններ սկսելու, եւ ինչը շատ ավելի կարեւոր է` ռազմական գործողությունների ընթացքում հուսալի մատակարարում ապահովելու համար: Ռազմական գործողությունների սկսելու քաղաքական հիմնավորումն էլ Ադրբեջանը կփորձի ձեռք բերել առաջիկա ամիսներին եւ տարիներին միջազգային տարբեր կազմակերպություններում տարածքային ամբողջականության սկզբունքի ճանաչումը հնարավորիս շատ փաստաթղթերում ամրագրելով: Ադրբեջանը նաեւ կկրկնապատկի իր ջանքերը միջազգային կազմակերպությունների (ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդ, Եվրոպայի խորհուրդ, ԵԱՀԿ, Եվրոպական միություն, վերջին երեքի եւ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովներում) բանաձեւերում ներառելու ԼՂ տարածքը` իր երկրի անբաժանելի մաս համարելու դրույթը: Դիմագրավելու նման փորձերին մեր դիվանագիտությանը, այդ թվում խորհրդարանական` գերլարված աշխատանք եւ կարեւորը` ներսում ամուր դիրքեր են պահանջվելու: Ադրբեջանի կողմից ուժի կիրառման աճող հավանականության օգտին է խոսում նաեւ ներքին ռազմատենչ եւ հայատյաց լայնածավալ քարոզչությունը, որի պատանդը կարող են դառնալ հենց դրա հովանավորները` Ադրբեջանի իշխանությունները: Արտաքին գործոնները, օրինակ` Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցության հակազդելու նպատակով Ռուսաստանի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի ճանաճման գործընթացի մեկնարկը նույնպես կունենան ազդեցություն Բաքվի կայացվելիք որոշումների վրա: Հատկանշական է, որ անգամ Կոսովոյի միջազգային ճանաչումից Ադրբեջանը հաջողացրեց քաղել ավելի շատ օգուտներ, քան Հայաստանը: Այսօր արդեն Հայաստանի պաշտոնյաններն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են ՄԱԿ-ում ադրբեջանանպաստ բանաձեւի անցկացումը բացատրում Կոսովոյի շուրջ ստեղծված իրավիճակով: Ադրբեջանը այսօր հաջողացնում է օգտագործել բնական, մարդկային, բյուջետային, տարանցիկ ռեսուրսների առավելությունները: Այսպես, այն դեպքում երբ Հայաստանը վերջին 5 տարվա ընթացքում բացեց միայն մեկ դեսպանություն (Ավստրիա), Ադրբեջանը այդ ժամանակահատվածում դիվանագիտական ավելի քան 15 ներկայացուցչություն հիմնադրեց (մեծ մասը Ադրբեջանի կողմից այսօր շատ կարեւորվող` Արեւելյան Եվրոպայի երկրներում), դրա հետ մեկտեղ եվրոպական մայրաքաղաքների ներկայացուցչություններում ունի Հայաստանից երկուսից չորս անգամ ավելի շատ դիվանագետ: Եւ սա Ադրբեջանի ռեսուրսների միայն երեւացող մասն է: Ժամանակն է անդրադառնալ մեր արձագանքներին, գործողություններին, որդեգրվելիք ռազմավարական եւ մարտավարական դիրքորոշումներին: Ի±նչ պետք է անի Հայաստանը: Պատասխանելով այս հարցին մենք հստակ գնահատական պետք է տանք թե ինչ ռեսուրսներով ենք մենք դիմագրավելու այս մտահոգիչ զարգացումներին, Ադրբեջանի հարձակվողական քայլերին: Հայերիս համար մեկ բանը ակնհայտ է` առանց Ղարաբաղի հարցի մեզ համար նպաստավոր, կամ փոխզիջումային հիմքի վրա կարգավորման, Հայաստանի պետության կայացումը հարցականի տակ է (այս միտքը հատուկ եմ ընդգծում նրանց համար, որ տակավին կարծում է թե ՙՂարաբաղը հեռու է՚, հիմնահարցի կարգավորումն էլ իրենց չի վերաբերում, քանի որ այն այսօր իրենց առօրյա կյանքին չի առնչվում...) Հարկ է նաեւ արձանագրել այն ցավալի իրողությունը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում` արդյունքների ձեռք բերման առումով, այսօր մենք ունենք փաստորեն ձախողված գործընթաց, որեւէ առաջընթացի բացակայություն: Ավելին, մենք կանգնած ենք նոր խնդիրների առջեւ, որոնց հիմքում են թե’ մեր բացթողումները եւ այսօրվա թուլությունը, թե’ Ադրբեջանի տարածաշրջանային նոր կարգավիճակը եւ թե’ ընդհանուր միջազգային ոչ նպաստավոր կոնյուկտուրան: Ակնհայտ է, որ բանակցային գործընթացում մենք ունենք անցյալ դարի վերջին տարիներից ամբողջությամբ տարբերվող` այլ քաշային կատեգորիայի հակառակորդ: Միակ հակազդելու հնարավորությունը, որ ունի Հայաստանը` մարդկային ռեսուրսի զարգացումն ու ներքին համախմբվածության ապահովումն է: Միջազգային ասպարեզում համարժեք դերակատարություն ստանձնելու միակ հնարավորությունը ես տեսնում եմ ժողովրդավարության հաստատման, մարդու իրավունքների իրական հարգման, խոսքի իրական ազատության, մեր իսկ կողմից ստանձնած բոլոր պարտավորությունների անշեղ կատարման, եվրոպական կառույցներ շարունակական ինտեգրման, իսկ ամենակարեւորը` ներքին համերաշխության վերականգնման, ներքին կոնսոլիդացիայի պայմաններում: Պրակտիկ քայլերի առումով, վերոբերյալ հարցերում ներքին կոնսենսուսի հասնելու դեպքում, այսօր անհրաժեշտ է ծավալել ակտիվ դիվանագիտություն: Անկախ ընթացող բանակցություններից, մեզ վրա հնարավոր գործադրվելիք ճնշումներից անհրաժեշտ է ամեն բան անել Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում մեր տեսակետները, մոտեցումները, դիրքորոշումները հասցնելու միջազգային հանրության որքան հնարավոր է լայն շրջանակներին: Սեփական փորձից կարող եմ հաստատել` մեր խնդիրների, ԼՂ հակամարտության մասին եվրոպական, էլ չեմ ասում ասիական երկրների շատ կաբինետներում չունեն անգամ մոտավոր պատկերացում` շատ ավելի հնչեղ, ՙկարեւոր՚ հարցերն են կլանում հարյուրավոր պետությունների որոշում կայացնողների ուշադրությունը: Այս հարցում հատուկ է կարեւորվում ՀՀ արտաքին գերատեսչության պրոակտիվ կեցվածքը, երկրի ղեկավարի հաճախակի այցելություններն ու ձեռք բերվելիք պայմանավորվածությունները: Միայն այս ճանապարհով մենք կկարողանանք նաեւ կտրուկ բարձրացնել մեր վարկանիշը միջազգային ասպարեզում, ամրապնդել մեր դիրքերը բանակցային գործընթացում, եւ, ամենակարեւորը ապահովել որոշումներ, հաճախ ցավալի, կայացնելու ներքին լեգիտիմությունը` ժողովրդի հետ անկեղծ խոսելու հնարավորությունը: Այս ամենը անհրաժեշտ, բայց, ցավոք ոչ բավարար պայմաններ են, որպեսզի մենք բանակցություններում ստանձնենք այն դերակատարությունը, որ Ադրբեջանը ստիպված լինի ցուցաբերել իրատեսական մոտեցում եւ, չեմ բացառում, վերադառնա Պրահյան սկզբունքների փաստաթղթին: Միայն ներքին հզորացումով մենք կկարողանանք հարկադրել հակառակորդին հարգել մեր շահերը: Եւ վերջում մեկ նկատառում/նախազգուշացում Լեռնային Ղարաբաղի բանակցություններում ներգրավված անձանց համար: Այն ինչ եղավ մարտի 14-ին ՄԱԿ-ում շատ նման է Ադրբեջանի պահվածքին 1996 թ., երբ մեկ օրվա ընթացքում անտեսվեցին Լիպարիտյան-Գուլուզադե շուրջ մեկ տարի ընթացող բանակցությունների արդյունքով ձեռք բերված պայմանավորվածությունները եւ առաջ եկավ մեր կողմից չկանխատեսված իրավիճակ, որի արդյունքում ծնվեց ԵԱՀԿ նախագահողի տխրահռչակ հայտարարությունը: Այս անգամ նույնպես, Ադրբեջանը ետ կանգնելով երկու երկրների ԱԳ նախարարների ծավալուն աշխատանքի շնորհիվ ձեռք բերված պայմանավորվածություններից, արեց բանակցությունների տապալմանը ուղղված քայլ: Երրորդ անգամ մենք իրավունք չունենք խաբվելու... ՎԼԱԴԻՄԻՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչության նախկին պետ
ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԷՔՍՏԱԶԻ ԽՐՈՆԻԿԱ
Հայաստանի Հանրային հեռուստատեսությունն ուղիղ եթերում, Մոսկվայից, ի տես ամբողջ աշխարհի հայության, հեռարձակում էր Տաշիր-2008 մրցանակաբաշխությունը: Այն միջոցառում է, որ կազմակերպում են ու անցկացնում Ռուսաստանի ...ՄԻ ՈՒՐՎԱԿԱՆ Է ՓԱԽՉՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ` ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՐՎԱԿԱՆԸ
2Բնական է, որ քառակողմ կոալիցիայի մաս կազմած կուսակցություններն իրենց այդ քայլը պետք է բացատրեին երկրի կայունության եւ բարեփոխումների մղումով, ներկայացնեին որպես հասարակական երկխոսությանն ուղղված գործողություն, ...ՔՈՉԱՐՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է
ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ուղերձ է հղել Մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ, որում ասվում է. «Շնորհավորում եմ ձեզ Մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ; Մայրական անսպառ եռանդն ու հոգատարությունն ...ՆԻԴԵՌԼԱՆԴՆԵՐՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅՈՒՆԸ
Նիդեռլանդներում բացվել է Հայաստանի հյուպատոսությունը: Հյուպատոսը Արշակ Մանուկյանն է: Հյուպատոսությունը սկսելու է գործել ապրիլի 9-ից:ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐ ՍՄԲԱՏ ԼՊՈՒՏՅԱՆԸ ԿԱԼԿԱԹԱՅԻ ՀԱՅՈՑ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՃԵՄԱՐԱՆՈՒՄ
Ապրիլի 3-ին Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանում հյուրընկալվեց Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր նախագահ, Օլիմպիական կոմիտեի և Ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի անդամ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը: ...ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԺԱՄԵՐ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Մայր Տաճարում, յուրաքանչյուր չորեքշաբթի, ժամը 18.00-19.30-ին, տեղի են ունենալու քրիստոնեական դաստիարակության ժամեր, որոնք ներառելու են հոգևոր զրույցներ, Սուրբ Գրքի սերտողություններ, ...ՉԻՆԱՍՏԱՆԻ, ՎԻԵՏՆԱՄԻ ԵՎ ԿՈՐԵԱՅԻ ԴԵՍՊԱՆ
Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, թե Ռոբերտ Քոչարյանն ապրիլի 5-ին հրամանագրեր է ստորագրել Վասիլի Ղազարյանին Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում եւ Կորեայի Հանրապետությունում Հայաստանի ...ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ
Ապրիլի 7-ին Սուրբ Աստվածածնի ավետման ու մայրության ու գեղեցկության տոների առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել կանանց ու մայրերին, հայտնում են ...ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՖՈՐՈՒՄ
Ամերիկյան համալսարանի բիզնես կենտրոնի մեծ դահլիճում ապրիլի 8-ին ժամը 10.00-14.00, տեղի կունենա հասարակական կազմակերպությունների և միավորումների ֆորում` նվիրված Հայաստանում ս.թ. մարտի 1-ից ի վեր տիրող ...ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԱՄՓՈՓԵՑ ԵՌԱՄՍՅԱԿԸ
«Ներողություն ենք խնդրում երեւանցիներից քաղաքում իրականացվող շինարարության պատճառած անհարմարությունների համար եւ խոստանում, որ աշխատանքները կավարտվեն ժամանակին», ապրիլի 7-ի ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ...ՄԵՏՐՈՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԻ
Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը ապրիլի 7-ի ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ այս տարի Երեւանի մետրոպոլիտենի առաջնահերթ նորոգման համար նախատեսված են լայնածավալ աշխատանքներ: ՀՀ կառավարությունն էլ որոշել ...ԱՅՐՎԵԼ Է ԳԱԼԱ ՀԸ ՊԱՏԿԱՆՈՂ ԱԼԵՀԱՎԱՔԻ ԿԱՐԳԱՎՈՐԻՉԸ
Հայաստանի փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ապրիլի 7-ին, ժամը 04.41-ին հրդեհ է բռնկվել Գյումրիի Վ. Սարգսյան փողոցում հեռուստաաշտարակի տարածքում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը ...ՀՐԴԵՀ ԽԱՐԲԵՐԴԻ ՄԱՆԿԱՏԱՆԸ
Ապրիլի 6-ին, Ժամը 11.54-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Խարբերդ գյուղում` թերի զարգացած երեխաների մասնագիտացված մանկատանը, տեղեկացնում է Հայաստանի փրկարար ծառայությունը: Դեպքի վայր ...ՎԱԳՈՆՆԵՐԸ ՇՐՋՎԵԼ ԵՆ
Հայաստանի փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ապրիլի 6-ին, ժամը 10.40-ին Հայկական երկաթուղու Վանաձոր կայարանի տնօրենից ստացվել է ահազանգ, որ ժամը 08.30-ին երկաթգծի 2637 կմ-ում` Շահալի-Թումանյան հատվածում ...ՈՐՈՇԵԼ ԷՐ ԻՆՔՆԱՀՐԿԻԶՎԵԼ
Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբի հաղորդագրությունը Գյումրու հին հեռուստաաշտարակը որոշել էր «ինքնահրկիզվել», բայց` դժկամությամբ, անհաջող, հոգնած... կամ Գործողություն Օստանկինո-2 Ապրիլի ...ԱԶԱՏԱԶՐԿՎԱԾՆԵՐԻ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆ
Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում իր պատիժը կրող Արմեն Զաքարյանի անունից ապրիլի 7-ին էլ.փոստով տարածվել է բաց նամակ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին: 1977 թվականին ծնված Արմեն Զաքարյանը, ով ...ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՆ ԵՐԴՈՒՄԻՑ ՄԵԿ ՕՐ ԱՌԱՋ
Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը Նովոստի Արմենիային տեղեկացրել է, որ Հայաստանի նոր նախագահ Սերժ Սարգսյանի երդման արարողությանը մասնակցելու համար ապրիլի 8-ին Երեւան կժամանի ...ԼՂ ԽԱՂԱՂ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՆՈՐ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԿԱՄ ԵՐՐՈՐԴ ԱՆԳԱՄ ՉԿՐԿՆԵԼ ՍԽԱԼԸ
Հոդվածը գրելու դրդապատճառը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում առկա մտահոգիչ զարգացումներն են, որոնք, կարծես, էլ ավելի խորանալու միտում ունեն: Հայցելով ընթերցողի ներողամտությունը ...ՀՈՒՇ-ԵՐԵԿՈ ՆՎԻՐՎԱԾ ԽՈՐԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ
Ապրիլի 6-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղի ունեցավ ՙՆահատակ Հայրապետը՚ խորագրով հուշ-երեկո` նվիրված Գերանաշնորհ ...ԿՐԿԻՆ ՍԻՄ-Ի ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ ԹԵՐԹԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՍԻՄ կուսակցության Հրանտ Խաչատրյանի թեւը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք նույնությամբ. «Մեզ հասած տեղեկությունների համաձայն այսօր, 2008 թվականի ապրիլի 4-ին, ՀՀ ԱՆ Իրավաբանական անձանց ...ՈՉ ՄԻԱՅՆ ԻՐԱՎԱԿԱՆ, ԱՅԼԵՎ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՔԱՅԼԵՐ ԵՆ ՊԵՏՔ
Հայաստանի մարդու իրավունքի պաշտպան Արմեն Հարությունյանի գրասենյակը ապրիլի 7-ին տարածել է հաղորդագրություն, որ կապված է ՙԺողովներ, հանրահավաքներ, ցույցեր և երթեր անցկացնելու մասին՚ ՀՀ օրենքում 2008 թվականի ...ԱՐՄԵՆՏԵԼԻ ՓՈԽԱՐԵՆ BEELINE
Արմենտել ընկերության սեփականատեր ռուսական Վիմպելկոմը, որը շուկայում գործում է Beeline ապրանքանիշով, ապրիլի 7-ին հայտարարել է այդ ապրանքանիշը Հայաստանում ներդնելու մասին: Այլ կերպ ասած, Արմենտել ապրանքանիշին ...ՈՐՏԵՂ ԷՐ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐՏԻ 1-ԻՆ
Այսօր Հայաստանի քաղաքացիներին ավելի քան երբևէ հուզում է հայկական կուսակցությունների տեղն ու դերը երկրի քաղաքականության մեջ։ Մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած դեպքերից հետո քաղաքական կառույցների հանդեպ ...ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀՐԱԺԵՇՏ Է ՏՎԵԼ ՈՒԺԱՅԻՆՆԵՐԻՆ
Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, թե Ռոբերտ Քոչարյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել պաշտպանության, արտաքին գործերի, արդարադատության նախարարությունների, ոստիկանության, ազգային անվտանգության ...ԿԱՆԱՅՔ ՄԵՐԺԵԼ ԵՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ԺԵՍՏԸ
Մի խումբ կանայք ապրիլի 7-ին, մայրության ու գեղեցկության օրը բողոքի ցույց են անցկացրել Գլխավոր դատախազության շենքի դիմաց, պահանջելով ազատ արձակել Հայաստանի նախագահի ընտրությունից հետո տեղի ունեցած իրադարձությունների ...ԳԵՆԵՐԱԼ ՄԱՆՎԵԼԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԻՐՈՒՄ
Մեր տեղեկություններով, Ոստիկանության Վաղարշապատի բաժանմունքը մի քաղաքացուց ահազանգ է ստացել այն մասին, որ գեներալ, օրերս պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից ազատված, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը ...ԵՐԹԵՒԵԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԱՊՐԻԼԻ 9-ԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԵԼՈՒ Է
Երեւանի քաղաքապետարանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «Հայաստանի Հանրապետության Ագային Ժողովի կողմից 2008 թվականի ապրիլի 9-ին ժամը 14:00-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ...
ԿԱ ՈՉ ՄԻԱՅՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ
ԱՅՍՕՐ ՀԱՅՏՆԻ ԿԴԱՌՆԱ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ԵՐՐՈՐԴ ՕՊԵՐԱՏՈՐԸ
ԵՐՐՈՐԴ ՕՊԵՐԱՏՈՐԸ ԱՐՏՈՆԱԳԻՐԸ ԿՍՏԱՆԱ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-ԻՆ
ԱՐՑԱԽՈՒՄ ԵՐԲԵՔ ԷԼ ԻՆՔՆԱՀՐԿԻԶՈՒՄԸ ՀԱՐԳԻ ՉԻ ԵՂԵԼ
ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՎԵԼԻ ԿԱՐԵՎՈՐ ԲԱՆԵՐ ԿԱՆ
ՄԻ ՈՒՐՎԱԿԱՆ Է ՓԱԽՉՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ` ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՐՎԱԿԱՆԸ

ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ ԱԶԱՏՎԵԼ Է ՊԱՇՏՈՆԻՑ
ՈՐ ԱԳՈՆԵՐԸ ԳԱՆ ՈՒ ՉԳՆԱՆ

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ Ի ՀԻՇԱՏԱԿ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ
ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԺԱՄԵՐ
ՊՈԼԻԷԹԻԼԵՆԱՅԻՆ ՏՈՊՐԱԿՆԵՐԸ ԳԼԽԱՑԱՎԱՆՔ ԵՆ ԴԱՌՆՈՒՄ
ՓՈԽԱԴԱՐՁ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑԵՐ
ԿԱՐԻՃՆԵՐԸ ՎՆԱՍԱԶԵՐԾՎԵԼ ԵՆ
ՍՈՎՈՐԵԼ Է ՊԵՏՔ
ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՕՐ
- 1821 Սկսվում է Հունաստանի ազգային-ազատագրական շարժումը` ուղղված օսմանյան միապետության դեմ:
- 1858 Շամախում ծնվեց գրող, դրամատուրգ Ալեքսանդր Շիրվանզադեն: (Վախճ. 1935թ.-ին, Կիսլովոդսկում):
- 1864 Մահացավ վանեցի վաճառական, Կահիրեի ազգային վարժարանի (1848 թ.) հիմնադիր Կարապետ Գալստյանը:
- 1915 Վանի հերոսամարտի սկիզբը:
- 1929 Բացվում է ՀԽՍՀ խորհուրդների VI համագումարը, որտեղ հաստատվում է ՀԽՍՀ ժողովրդական տնտեսության առաջին հնգամյա պլանը:
- 1995 Լոս Անջելոսի UCLA համալսարանի հայ ժողովրդի Արդի պատմության ամբիոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հայերի ցեղասպանության 80-րդ տարելիցին նվիրված միջազգային գիտաժողով:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

